15:50 13.05.2019
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս ամռանը պատրաստվում է ամուսնանալ հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի հետ: Ավելի վաղ SHANTNEWS․am-ը տեղեկացրել էր, որ հարսանեկան արարողությունը տեղի կունենա Իտալիայում: Ըստ մեզ հասած նոր տեղեկությունների` զույգի պսակադրությունը տեղի կունենա սուրբ Ղազար կղզում: Սուրբ Ղազար կղզին պատկանում է Մխիթարյան միաբանությանը, այն գտնվում է […]
15:48 13.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարական առանձնատանը՝ ընտանեկան միջավայրում, հյուրընկալել էր РБК-ի լրագրողին: Զրույցի ընթացքում ներս մտավ դուստրը՝ Շուշանը, ու հայերեն բարևեց հյուրերին: «Ռուսերեն չգիտե՞ս»,- Շուշանին դիմեց Նիկոլ Փաշինյանը: Լրագրողն էլ հայերեն պատասխանեց. «Բարև ձեզ», ապա խոստովանեց՝ սա այն ամենն է, ինչ իրենք գիտեն հայերեն: Հարցին՝ իրեն դո՞ւր է գալիս այս նոր կյանքը, Շուշանը բացասական պատասխան […]
15:17 13.05.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի հետ: SHANTNEWS.am-ի թղթակիցը Լյուքսեմբուրգից հայտնում է, որ վարչապետը հանդիպումից հետո մի փոքր շրջել է Լյուքսեմբուրգով, քայլել քաղաքապետարանի ուղղությամբ, որտեղ արարողակարգային կարճ հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի քաղաքապետի հետ: Հայտնի է, որ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենի անունից, ի պատիվ վարչապետ […]
15:10 13.05.2019
Հայաստանի վարչապետն այսօր կարող է հանդիպել Ադրբեջանի նախագահին, կարող է և չհանդիպել։ Նրանք երկուսն էլ մասնակցելու են ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, ու Նիկոլ Փաշինյանը նախապես ասել է, որ հանդիպում նախատեսված չէ, բայց եթե պատեհ լինի, կզրուցի Իլհամ Ալիևի հետ։ «Իլհամ Ալիևի հետ պաշտոնական հանդիպում նախատեսված չէ, բայց եթե [պատահաբար] հանդիպենք, չեմ բացառում, որ մի քանի […]
14:37 13.05.2019
«Դուք ունեիք ժողովրդի ավելի քան 90 տոկոսի աջակցությունը: Այժմ հաշվարկե՞լ եք՝ որքա՞ն է այդ աջակցության տոկոսը»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցով է դիմում РБК-ի լրագրողը: Փաշինյանը պատասխանում է. «Ես չեմ ստուգել, բայց կարծում եմ՝ ոչինչ չի փոխվել և չի փոխվելու, քանի որ վստահ եմ՝ ես մարդկանց հետ ազնիվ եմ, մենք աշխատում ենք բոլորի համար […]
14:31 13.05.2019
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին և «Արևելյան գործընկերության 10-ամյակ. Քաղաքացիական հասարակության տեսակետը» խորագրով քննարկմանը: Հիմա նա մասնակցում է նախարարների մակարդակով հանդիպմանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
14:14 13.05.2019
Կառավարության ղեկավարն ընդունել է իր պարտությունը և հայտարարել, որ հուլիսին կհրաժարվի պաշտոնից:
14:08 13.05.2019
«Դուք հաճախ եք լինում Մոսկվայում, հաճախ եք հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն Վլադիմիր Պուտինը Ձեր պաշտոնավարման օրոք ոչ մի անգամ չի եղել Հայաստանում»,- РБК-ի հետ լրագրողի այս դիտարկմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքում է. «Դե, հուսով ենք՝ այս տարի հոկտեմբերին կժամանի»: Հարցին՝ Վլադիմիր Պուտինի հետ շփման ժամանակ զգո՞ւմ է կամ զգացե՞լ […]
13:38 13.05.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ի թղթակիցը տեղեկացրել է` Նիկոլ Փաշինյանը ժամանել է Լյուքսեմբուրգ: Նիկոլ Փաշինյանին ընդունել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելը: Հատկանշական է այն, որ ջերմ ընդունելությունից հետո, ձեռքսեղմման ժամանակ Լյուքսեմբուրգի վարչապետը հետաքրքրվեց, թե ինչպես կարող է ասել «շնորհակալություն» բառը հայերեն: Նիկոլ Փաշինյանը հայերենով արտաբերեց «շնորհակալություն», իսկ Լյուքսեմբուրգի վարչապետը անգամ մի քանի փորձից հետո […]
13:23 13.05.2019
Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած հեղափոխությունը «ռոմանտիզմի հաղթանակն էր պրագմատիզմի նկատմամբ»: Այս մասին РБК ТВ-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սակայն այդ հեղափոխության ժամանակ, միևնույնն է, անհրաժեշտ էր գումար ծախսել»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե ցանկացած հեղափոխություն ինչ-որ մեկը ֆինանսավորում է: «Ես կարող եմ ձախողել, բայց ժողովուրդը կհաջողի». Նիկոլ Փաշինյան […]
13:12 13.05.2019
Մայիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայի Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի պատվիրակության անդամներին՝ առաջնորդությամբ Եպիսկոպոսական ժողովի Միջեկեղեցական հանձնաժողովի նախագահ և Մագդեբուրգի առաջնորդ Ֆայգե եպիսկոպոսի: Եպիսկոպոսաց ժողովի պատվիրակությունը Մայր Աթոռ է ժամանել Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով: Պատվիրակությանն ուղեկցում էին Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը […]
12:52 13.05.2019
Մեքսիկացի հայտնի գործարար, բլոգեր Դեբի Բըրդը նախորդ շաբաթ Հայաստան այցելությունից հետո ծավալուն և գեղեցիկ հոդված է հրապարակել Հայաստանի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա անդրադարձել է նաև Հայաստանում Մեքսիկայի պատվավոր հյուպատոսությանը: Հոդվածում բլոգերը նշում է, որ Հայաստանը գտնվում է Կովկասի լեռնային շրջանում, Ասիայի և Եվրոպայի միջև. հրաբուխների, եկեղեցիների և հնագիտական գանձերի երկիր Հայաստանը մշակույթների և պատմությունների հետաքրքրաշարժ համադրություն […]
12:34 13.05.2019
Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Փոքր դահլիճում մայիսի 27-ին տեղի կունենա արդի հայ կոմպոզիտորական դպրոցի լեգենդ Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոն, որի շրջանակներում Ռուսաստանում առաջին անգամ կհնչի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմ»-ը՝ նվագախմբի ու երգչախմբի համար: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգը տեղի կունենա Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի նախաձեռնությամբ և Եզրաս […]
12:05 13.05.2019
Մայիսի 12-ին` ժամը 16:40-ին, ՃԿԱԿ-ում ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցչից տեղեկություն է հաղորդվել, որ ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժել են ՀՀ քաղաքացիներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ի ՕՀ-ի հետ. պարզվել է, որ մայիսի 12-ին` ժամը 08։30-ի սահմաններում Ստավրոպոլի տարածաշրջանի Կոչուբեյ-Նեֆտեկումսկ-Զելենոկումսկ-Միներալնիե Վոդի ավտոճանապարհի 257-րդ կմ-ին՝ […]
12:00 13.05.2019
«Աէրոֆլոտ» ավիաընկերության Sukhoi Superjet ինքնաթիռի վթարից մահացած անձանց ինքնությունը պարզվել է: Այս մասին հաղորդում է Tvrain.ru-ն: Ինքնաթիռը, որն ուղևորվում էր Մոսկվայից Մուրմանսկ, մայիսի 5-ին երեկոյան վթարային վայրէջք էր կատարել «Շերեմետևո» օդանավակայանում: Վայրէջքից հետո ինքնաթիռը բռնկվել է: Ինքնաթիռում եղել է 78 մարդ, նրանցից 41-ը մահացել է: ԶԼՄ-ները տարբեր վարկածների մասին են գրում. մի մասը նշում է, […]
09:16 13.05.2019
G20-ի երկրների գյուղատնտեսության նախարարները որոշում են կայացրել ոլորտում ներդնել և զարգացնել նորագույն տեխնոլոգիաները: Այս մասին հայտնում է NHK-ն: Նշվում է, որ արհեստական ինտելեկտի միջոցով նախատեսում են ավելացնել արտադրությունը: Հայտնի է, որ այս որոշումը կայացրել են Ճապոնիայում անցկացված ֆորումի ժամանակ: Ֆորումին նաև հանդես են եկել օրգանիկ սննդի վնասների կանխարգելմանն ուղղված նախագծերով:
09:00 13.05.2019
2019-ի առաջին եռամսյակում Գերմանիայից 5613 փախստական է արտաքսվել: Այս տվյալները հաղորդել է Funke մեդիախումբը՝ հղում անելով Գերմանիայի ԱԳՆ-ին: Փախստականների մեծամասնությանը տեղափոխել են Իտալիա, Ալբանիա և Վրաստան: Անցած տարվա ընթացքում Գերմանիայից արտաքսել են գրեթե 24 հազար մարդու: Արտաքսման այս գործընթացը քննադատում են ձախ կուսակցության անդամները՝ նշելով, որ փախստականները միջնորդություն պետք է ներկայացնեն, որի համաձայն՝ ապաստան ստանան […]
08:30 13.05.2019
Շրի Լանկայի կառավարությունն արգելափակել է սոցցանցերը, մասնավորապես Facebook-ն ու WhatsApp-ը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Սոցցանցերի ժամանակավոր արգելափակման որոշումը կայացվել է երկրում ահաբեկչությունների շարքից հետո բռնության աճի պատճառով։ Վերջին դեպքը տեղի է ունեցել մայիսի 12-ն, երբ Facebook-ում ծագած վեճից հետո անհայտ անձինք քարեր են նետել մզկիթների ու մահմեդականներին պատկանող խանութների ուղղությամբ։
08:14 13.05.2019
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Հանզադին կոչ է արել ԱՄՆ-ին լքել Մերձավոր Արևելքը։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։ «Այդ ներկայությունը մոտեցել է ավարտին, և նրանք պետք է լքեն Մերձավոր Արևելքը»,- ասել է Հանզադին՝ մեկնաբանելով տարածաշրջան Arlington ավիակիր ուղակելու Վաշինգտոնի որոշումը։ Նրա խոսքով՝ ավիակրի ուղարկման մասին խոսակցությունները նոր չեն։ Զինվորականը նաև մեղադրել է ԱՄՆ-ին […]
07:57 13.05.2019
Ֆրանսիայի հարավում ցուլը հարձակվել է մարդկանց բազմության վրա։ Դեպքը տեղի է ունեցել կորիդայի մեկնարկից առաջ, երբ ցլին բեռնատարից փորձել են իջեցնել և տեղափոխել կորիդայի մեկնարկից առաջ կենդանիների պահման հատուկ տարածք, սակայն այն հարձակվել է մարդկանց վրա։ Այս մասին հայտնում է France Bleu ռադիոկայանը։ Տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2 ժանդարմ։ Դեպքը տեղի է ունեցել […]
07:46 13.05.2019
Առնվազն 5 մարդ, այդ թվում 3 անչափահասներ են տուժել Պանամայում երկրաշարժի հետևանքով, որը տեղի է ունեցել Կոստա Ռիկայի հետ այդ երկրի սահմանին։ Այս մասին ասվում է երկրի քաղպաշտպանության ազգային համակարգի թվիթերյան էջում։ Ստորգետնյա ցնցման հետևանքով ավերվել ու վնասվել են բնակելի մի քանի շինություններ։ 6․1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել գիշերը, 12 կմ խորությամբ։ Էպիկենտրոնը գտնվել […]
07:34 13.05.2019
Փարիզում էկոակտիվիստներն ակցիայի ժամանակ 300 լիտր բուտաֆորային արյուն են թափել Տրոկադերո հրապարակի աստիճանների վրա՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել Երկրի վրա կենսաբազմազանության վերացման տեմպերի արագացման վրա։ France 24-ի հաղորդմամբ՝ ակտիվիստները կոչ են արել իշխանություններին միջոցներ ձեռնարկել կենսաբազմազանության պահպանման համար։ Ֆրանսիական մեկ այլ՝ Բորդո քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է Extinction Rebellion շարժման 6 ակտիվիստի, ովքեր պայքարում են կլիմայի […]
22:28 12.05.2019
Արաբական Միացյալ Էմիրությունների ՆԳՆ-ն հայտարարել է, որ Ֆուջայրայի շրջանում 4 առևտրային նավ վանդալիզմի է ենթարկվել։ Այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն։ WAM գործակալության տվյալներով՝ տարբեր երկրների նավերը ենթարկվել են «վանդալիզմի»։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Հետաքննություն է ընթանում՝ միջադեպի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄԷ-ի հյուսիսային Ֆուջայրա նավահանգստում առնվազն 7 նավթային լցանավերում պայթյուններ են […]
21:08 12.05.2019
Չինաստանում ոչխարի և խոզի գենետիկ խաչասերում են իրականացրել: Գենային մուտացիայի արդյունքում ստացել են ոչխարի գլխով և խոզի մարմնով կենդանիներ: Նշվում է, որ այս կենդանիների միսը վտանգավոր է, այն աստիճանաբար կարող է վնասել ու վերացնել մարդկային գենը:
20:51 12.05.2019
ԱՄՆ-ում մայիսի 11-ին մահացել է ամերիկացի դերասանուհի Փեգգի Լիփթոնը, որը հայտնի էր Դեյվիդ Լինչի «Թվին Պիկս» սերիալից: 72-ամյա դերասանուհու մահվան մասին հաղորդել են նրա դուստրերը: Այս մասին հաղորդում է Los Angeles Times-ը: Լիփթոնը մահացել է օնկոլոգիական հիվադությունից: Նա տարիներ շարունակ պայքարել է հաստ աղիքի քաղցկեղի դեմ: «Թվին Պիկսից» բացի, դերասանուհին նկարահանվել է նաև մի շարք […]