TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+22.09 oC

ԱՇԽԱՐՀ

Օվկիանոսից հավաքված աղբով կետի 24 մետրանոց ֆիգուր են պատրաստել

18:22 04.05.2019

Ֆիլիպիններում պլաստիկ աղբից նկարիչը պատրաստել է 24 մետրանոց «արձան», որը կոչվում է «Սատկած կետի լացը»: Նման կերպ նկարիչը ցանկանում է հասարակության ուշադրությունը կենտրոնացնել օվկիանոսների աղտոտվածության խնդրի վրա: «Արձանը» պատրաստվել է լողափի աղբով, պլաստմասսե շշերով: Արվեստագետին նման քայլի դիմել ստիպել է մարտին Ֆիլիպինների ափերից մեկում հայտնաբերված կետը, որի ստամոքսից 40 կգ աղբ էին դուրս բերել: An […]

̰
Ռուսաստանն ամենաշատ ոսկի գնող երկիրն է

18:14 04.05.2019

Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ Ռուսաստանը գնել է 55,3 տոննա ոսկի՝ թանկարժեք մետաղի իր պաշարները հասցնելով 2168 տոննայի։ Գնումների ցուցանիշով այս տարի Ռուսաստանը հայտնվել է առաջինն տեղում։ Այս մասին ասվում է Ոսկու համաշխարհային խորհրդի զեկույցում։ Երկրորդ տեղում Չինաստանն է։ Երկու դեպքում փորձագետները պնդում են, որ այս երկրները ոսկի են գնում ամերիկյան դոլարից իրենց կախվածությունը նվազեցնելու […]

̰
Պայթյուն Մոսուլի համալսարանի մոտ. կան տուժածներ

17:18 04.05.2019

Իրաքի Մոսուլ քաղաքի համալսարանի շենքի մոտ պայթյուն է որոտացել, կան տուժածներ: Այս մասին հայտնում է Ruwad-ը՝ հղում անելով ականատեսներին: Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունն իրականացվել է ինքնաշեն պայթուցիկի միջոցով: Այն ամրացված է եղել մոտոցիկլետի վրա: Կան տուժածներ, հստակ թիվ չի նշվում: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:  

̰
Մասկի ընկերության հրթիռը նոր բեռ է տարել ուղեծրում գտնվող Միջազգային տիեզերակայան

16:46 04.05.2019

Կեսօրին տիեզերք է արձակվել ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերության ամենախոշոր հրթիռը, որը հատուկ բեռներ է տեղափոխել Միջազգային տիեզերակայան, որը տարիներ շարունակ «սավառնում է» Երկրագնդի ուղեծրում։ Dragon տիեզերանավը կրող Falcon-9 հրթիռը պետք է տիեզերք բաց թողնվեր դեռ մեկ օր առաջ, սակայն քանի որ հրթիռը պետք է վերադառնալիս իջներ Ատլանտյան օվկիանոսում գտնվող հարթակի վրա, իսկ […]

̰
Մանրամասներ ԱՄՆ-ի քիմիական գործարարնում տեղի ունեցած պայթյունից

15:57 04.05.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱՄՆ-ի քիմիական գործարաններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Դեպքը տեղի է ունեցել Ուոկիգան քաղաքում (Իլլինոյս նահանգ), գրում է Chicago Tribune-ը: Նշվում է, որ պայթյունի ժամանակ առնվազն 4 մարդ է տուժել, բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Այս պահին հրշեջները և գործարանի ղեկավարությունը փորձում են ճշտել, թե որքան մարդ է եղել գործարանում […]

̰
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից մոտ 100 հրթիռ արձակման մասին

15:30 04.05.2019

Իսրայելի պաշտպանության ուժերը մայիսի 4-ին հայտարարել են Գազայի հատվածից մոտ 90 հրթիռների գործարկման մասին: «Այս ժամերի ընթացքում իսրայելական տարածքից Գազայի հատված է ուղարկվել գրեթե 90 հրթիռ: Հակաօդային պաշտպանության «Երկաթյա գմբեթ» համակարգը չեզոքացրել է դրանցից տասնյակը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ: Իսրայելի օդուժի ինքնաթիռները պատասխան հարված են հասցրել: «Մի քանի րոպե առաջ իսրայելական բանակի […]

̰
Շրի Լանկայում կամուրջների պաշտպանությունն ամրացվել է ահաբեկչական նոր սպառնալիքի պատճառով

15:10 04.05.2019

Շրի Լանկայի ոստիկանությունը ստացել է Կոլոմբոյում ահաբեկչական հարձակումների մասին հաղորդում, քաղաքի օբյեկտների պաշտպանությունն ամրացվել է: Այս մասին գրում է Daily Mirror-ը՝ վկայակոչելով իրավապահներին: Լրացուցիչ ուժեր են ավելացվել կամուրջների վրա, գետերի և ջրանցքների մոտ պարեկների քանակն ավելացվել է: Ստեղծվել է հակաահաբեկչական հատուկ կենտրոն: Իշխանությունները զգուշացնում են, որ «սպառնալիքը չի վերացվել, բայց իրավիճակը վերահսկվում է ավելի լավ, […]

̰
Երկար դադարից հետո Հյուսիսային Կորեան մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

14:42 04.05.2019

Հյուսիսային Կորեայի արևելյան ափից երկրի զինված ուժերը մի քանի հրթիռ են բաց թողել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Հրթիռներն անցել են 70-200 կմ տարածք ու պայթել են ծովում։ Այս մասին հայտնել է ճապոնական կողմը․ երկրի զինված ուժերն ամերիկյան կողմի հետ համատեղ հետևել են արձակումներին։ 2017 թվականի նոյեմբերից հետո սրանք հյուսիսկորեական զինված ուժերի հրթիռների առաջին արձակումներն էին։ Հրթիռները […]

̰
ԱՄՆ-ն F-35 ինքնաթիռների դետալներ այլևս չի արտադրի Թուրքիայում, եթե Անկարան գնի ռուսական Ս-400 համակարգեր

13:39 04.05.2019

Վաշինգտոնը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Թուրքիայի հասցեին՝ վերջինիս կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման վերաբերյալ։ Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հայտարարել է, որ ռուսական համակարգերի գնման դեպքում Միացյալ Նահանգները կդադարեցնի Թուրքիայի տարածքում F-35 նորագույն ինքնաթիռների դետալների արտադրությունը։ «Եթե Թուրքիան որոշի չհրաժարվել Ս-400-ների վերաբերյալ իր որոշումից, մենք պետք է արտադրությունը տեղափոխենք Թուրքիայից», – ասել է Շանահանը։ […]

̰
Մեծ Բրիտանիայում փնտրում են մարդու, ով ողջ ամառը կանցկացնի սպա կենտրոններում և դրա դիմաց կվարձատրվի

13:11 04.05.2019

Գեղեցկության բրիտանական ինդուստրիայում սպա կենտրոնների ծառայությունը փորձարկող հաստիք է բացվել, հայտնում է The Sun-ը: Ապագա աշխատողի պարտականությունն է անձամբ փորձարկել և գնահատել Բրիտանիայի լավագույն սրահների ծառայությունները, սնունդը, սպասարկումը: Աշխատանքը տևելու է 4 օր` հուլիսին և օգոստոսին: Կամավորին կտրվի VIP անցաթուղթ: Ընկերության հաշվին յուրաքանչյուր սպա կենտրոնում կամավորին կտրվի անվճար ճաշ, 2 բաժակ շամպայն և անսահմանափակ թեյ […]

̰
ԱՄՆ քաղաքացիների 65%-ը դեմ է Թրամփին իմպիչմենթ հայտարարելուն

12:28 04.05.2019

Ապրիլին Հարվարդի քաղաքական հետազոտությունների կենտրոնի և Harris Insights and Analytics-ի իրականացրած հարցման արդյունքների համաձայն` ամերիկացիների 65 տոկոսը դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենթ հայտարարելուն: 35 տոկոսը կողմ է արտահայտվել: Հարցվածների մեծամասնությունը նաև նշել է, որ 2016-ի ընտրություններին ռուսների միջամտության թեման արդեն իրեն սպառել է և այդ թեման այլևս պետք չէ քննարկել: ԱՄՆ նախագահի ընտրություններին […]

̰
Էստոնիայի Կենտրոնական բանկում ոսկու ընդամենը 1 սալիկ կա

12:16 04.05.2019

Էստոնիայի Կենտրոնական բանկում պահվում է ոսկու ընդամենը 1 սալիկ՝ 11 կիլոգրամ զանգվածով: Այն 97 տարվա վաղեմություն ունի: Այս մասին երկրի Կենտրոնական բանկի կազմավորման հարյուրամյակի առիթով ունեցած հարզացրույցում հայտնել է ԿԲ ներկայացուցիչ Ֆաբիո Ֆիլիպոցին։ Նա նշել է, որ էստոնական ոսկու պահուստն ամբողջությամբ 256 կիլոգրամ է, և դրա մեծագույն մասը պահվում է Նյու Յորքում՝ մասնավոր բանկերից մեկում, […]

̰
Բրազիլիան դադարեցրել է Վենեսուելայի համար տարադրամի թողարկումը

12:03 04.05.2019

Մարտին լրացել է այն ժամկետը, որ Բրազիլիան միջազգային պայմանագրով տպում էր Վենեսուելայի ազգային տարադրամը՝ բոլիվարը։ Բրազիլիան այսուհետ որոշել է չտպել այդ տարադրամը։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Բոլիվարների տպումն իրականացվում էր անդրազգային ընկերության միջոցով` 2018 թվականին կնքված պայմանագրով։ Սակայն որքան էլ տպեին բոլվարները, այն չէր բավականացնում Վենեսուելային, քանի որ հիպերինֆլյացիայի (փողի գնի կտրուկ ու […]

̰
Թաիլանդում 7,3 կգ թագ է դրվել նորընծա արքայի գլխին

11:55 04.05.2019

Թաիլանդում տեղի է ունեցել գահաժառանգ Մահա Վաչիրալոնգկորնի թագադրումը՝ որպես Ռամա 10-րդ արքա։ Նորընծա միապետի գլխին դրվել է 7,3 կգ կշռող «Հաղթանակի մեծ թագը»։ Ընդ որում՝ թագադրումը կատարել է հենց ինքը՝ Ռամա 10-րդը, քանի որ եթե դա անեին օգնականներն ու պատահաբար դիպչեին արքայի գլխին, դա կհամարվեր սրբապղծություն։ Գահակալական մյուս տարրերը՝ նոր արքայի ամբողջական տիտղոսը կրող ժապավենն […]

̰
Նոր մանրամասներ գետում հայտնված Boeing 737-ից

11:50 04.05.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, Boeing 737 ուղևորատար ինքնաթիռն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքի մոտակայքում ընկել է գետը: Ինքնաթիռում գտնվել է 143  մարդ: Ավելի վաղ տարածված տեղեկություններով` դեպքը տեղի էր ունեցել օդ բարձրանալուց, սակայն այժմ հաղորդվում է, որ վայրէջք կատարելիս ինքնաթիռը դուրս է եկել թռիչքավայրէջքային ուղուց և հայտնվել գետում, փոխանցում է CNN-ը: Նշվում է, որ ուղևորների և […]

̰
Թերեզա Մեյի կուսակցությունը պարտվել է ՏԻՄ ընտրություններում

11:37 04.05.2019

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը, որը գլխավորում է երկրի վարչապետ Թերեզա Մեյը, պարտվել է ՏԻՄ ընտրություններում, որոնք անցկացվել են Անգլիայում և Հյուսիսային Իռլանդիայում, գրում է Sky News-ը: Քվեարկության արդյունքներով՝ պահպանողականները զրկվել են 1335 պատգամավորական մանդատից և կորցրել են վերահսկողությունը 49 տեղական խորհուրդների նկատմամբ: Վերլուծաբանների խոսքով` սա ընտրողներին հիասթափություն պատճառելու հետևանք է: Մասնավորապես խոսքը վերաբերում է Brexit-ի […]

̰
Հնդկաստանում «Ֆանի» ցիկլոնից 8 մարդ է զոհվել

11:00 04.05.2019

Հնդկաստանում «Ֆանի» ցիկլոնից 8 մարդ է զոհվել, հայտնում է  NDTV-ն: Ցիկլոնը տարածվել է Օդիշան, Հարավային Բենգալիան և երկրի արևելյան շրջաններում: Քամու ուժգնացումը հասել է  մինչև 200 կմ/ժ-ի: Օդիշա նահանգում տարերքը ավերածություններ է արել 52 քաղաքում և 10 հազար գյուղում: Կան նաև տվյալներ տասնյակ վիրավորների մասին: Հիշեցնենք, որ Հնդկաստանը պատրաստվում էր «Ֆանի»  արևադարձային ցիկլոնի, որը կարող […]

̰
ԱՄՆ-ի գործարաններից մեկում հզոր պայթյուն է որոտացել

10:02 04.05.2019

ԱՄՆ Իլինոյս նահանգի Ուոքիգան քաղաքում հզոր պայթյուն է որոտացել։ Այդ մասին Twitter-ում հայտնում է տեղի ոստիկանությունը։ Ոստիկանների խոսքերով՝ դեպքի վայր են մեկնել փրկարարական ծառայությունները։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Ոստիկանությունը խնդրել է ամերիկացիներին այդ շրջանից հեռու մնալ։ Ren TV-ի հաղորդմամբ՝ պայթյունը որոտացել է գործարանում։

̰
Ֆիլիպիններում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

09:02 04.05.2019

Այսօր՝ մայիսի 4-ին Ֆիլիպիններում՝ Մինդորո կղզում, 5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան օդերևութաբանական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է շուրջ 4 000 բնակչությամբ Ադելա բնակավայրից 2 կմ հյուսիս-արևմուտք։ Քաղաքը գտնվում է շուրջ 10.4 մլն բնակչություն ունեցող պետության մայրաքաղաքից 237 կմ հեռավորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։  

̰
Ֆրանսիայի արևելքում հանցագործները զարդերի արտադրամասից շուրջ 20 կգ ոսկի ու պլատին են հափշտակել

00:22 04.05.2019

Ֆրանսիայում 7 անձից կազմված հանցախումբը զարդերի արտադրամաս է թալանել: Ինչպես հայտնում է BFM-ը, դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան Ֆրանսիայի արևելյան Դու շրջանում: Հանցագործները հարձակվել են գործարանի աշխատակիցների վրա ու, հրազենով սպառնալով, այնտեղից դուրս են բերել մոտ 20 կգ ոսկի և պլատին: Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղի իրավապահները հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ: Դեպքի հետևանքով […]

̰
Ավստրալիայում թոշակառուներին սխալմամբ 20 կգ թմրամիջոց են ուղարկել

00:08 04.05.2019

Ավստրալիայում թոշակառուներին սխալմամբ փոստով 20 կգ մետամֆետամին տեսակի թմրամիջոց են ուղարկել։ Այդ մասին հաղորդում է 9 news-ը։ Ինչպես նշվում է, թոշակառուները ծանրոցը ստացել են մայիսի 1-ին։ Բացելուց հետո, հայտնաբերելով սպիտակ փոշով փաթեթները, ամուսինները դիմել են ոստիկանություն։ Ոստիկանությունից հայտնում են, որ ծանրոցում շուրջ 20 կգ մետամֆետամին է եղել, որը գնահատվում է 10 մլն դոլար։ Միջադեպի հետ […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կհանդիսապետի Կրետեի հայկական եկեղեցու 350-ամյակի միջոցառումները

22:53 03.05.2019

Մայիսի 3-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Կրետե (Հունաստան)` հանդիսապետելու Հերակլիոնի Ս. Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցու 350-ամյակին նվիրված միջոցառումները: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Նորին Սրբությանն ուղեկցում են Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Ռուսաստանի և Նոր […]

̰
LinguaLeo-ի հիմնադիրը դանակահարել և սպանել է քրոջը

22:23 03.05.2019

Միջազգային կրթական LinguaLeo առցանց ծառայության հիմնադիր Այնուր Աբդուլնասիրովը սպանել է իր քրոջը՝ Էլվիրա Աբդուլնասիրովային։ Այդ մասին Ոստիկանություն հաղորդում է տվել նրանց մայրը, փոխանցում է РЕН ТВ-ն։ Հեռուստաընկերության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 2-ին Բաշկիրիայի գյուղերից մեկում։ Աղջիկը, որը շիզոֆրենիայով է տառապել, հարձակվել է եղբոր վրա այն պահին, երբ տղայի ձեռքին դանակ է եղել։ Ինչպես […]

̰
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

21:38 03.05.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցը տևել է մեկուկես ժամ: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հյուսիսային Կորեայում և Վենեսուելայում տիրող իրավիճակը, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի միջև հնարավոր […]

̰
Գուաիդոն չի բացառում օտարերկրյա ռազմական միջամտությունը

19:39 03.05.2019

Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոն հայտարարել է, որ չի բացառում օտարերկրյա ռազմական  միջամտությունը՝ գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնից հեռացնելու համար: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Ես չեմ բացառում հավանական ռազմական միջամտությունը, քանի որ միանգամայն պարզ է, թե ինչ է իրենից ներկայացնում Մադուրոյի ռեժիմը: Բայց դա ծայրահեղ դեպքում: Առաջին հերթին անհրաժեշտ է հասնել խաղաղ […]

̰
Ուկրաինայում ավելի քան 3000 մարդ ցանկանում է դառնալ Զելենսկու խոսնակը

19:33 03.05.2019

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի մամուլի խոսնակի պաշտոնում աշխատանքի համար իր թեկնածությունն է ներկայացրել ավելի քան 3000 մարդ։ Այս մասին հայտնում է Українські Новини լրատվական գործակալությունը: «Ներկա դրությամբ Վլադիմիր Զելենսկու HR բաժնի էլեկտրոնային հասցեին ավելի քան 3000 ինքնակենսագրական է ուղարկված սովորական քաղաքացիներից, ովքեր ցանկանում են մասնակցել մրցույթին ու համոզված են իրենց հաղորդակցական ունակությունների հարցում»,- ասված […]

̰
Մերձբալթյան երկրներում հայերն ամենաազդեցիկ համայնքն ունեն. փորձագետ

17:54 03.05.2019

Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի դոցենտ Վլադիսլավ Վորոտնիկովն իր դասախոսություններից մեկի ժամանակ, խոսելով անդրկովկասյան և Մերձբալթյան երկրների ու դրանցում հաստատված փոքրամասնությունների մասին, հատուկ անդրադարձ է կատարել հայկական համայնքին: Իր զեկույցում նա շեշտել է, որ առավել մեծ ազդեցություն հայերն ունեցել են Էստոնիայում: «Մերձբալթյան երկրներում առավել ակտիվ հասարակական դիրքորոշում ու քաղաքական ազդեցություն ունի  հայկական համայնքն Էստոնիայում: Բալթյան […]

̰
Մահացել է «Աստղային պատերազմներ» ֆիլմում Չուբակին մարմնավորող դերասանը

17:02 03.05.2019

Մահացել է «Աստղային պատերազմներ» ֆիլմում Չուբակին մարմնավորող դերասան Փիթեր Մեյխյուն: Տեղեկությունը հաստատել են դերասանի Twitter-ի միկրոբլոգում: Դերասանը մահացել է ապրիլի 30-ին Տեխասում գտնվող իր տանը: Նա 74 տարեկան էր: Մահվան պատճառները դեռ հայտնի չեն: Մինչև դերասանական կարիերան սկսելը Մեյխյուն հիվանդանոցում որպես սանիտար է աշխատել: «Աստղային պատերազմների» ռեժիսորը նշում է, որ Չուբակի՝ Տիեզերական ճանապարհորդի դերը մարմնավորելու […]

̰
Լիբիայում զոհերի թիվը գերազանցել է երեք հարյուրը

16:55 03.05.2019

Լիբիայում զոհերի թիվը հասել է 376-ի, 820-ից ավելի վիրավոր կա: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վիրաբույժների խմբեր է ուղարկել մայրաքաղաք Տրիպոլի` վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար: Հիշեցնենք, որ Հյուսիսաֆրիկյան այս երկրում իրավիճակը ծայրաստիճան սրվել է այն բանից հետո, երբ ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը հրամայել է գրոհել մայրաքաղաք Տրիպոլին: Համաձայն […]

̰
Հայաստանը դրախտ է Եվրոպայի ու Ասիայի միջև. «Etheria Magazine»-ի հոդվածը

16:53 03.05.2019

Իսպանական «Etheria Magazine» կանացի ամսագիրը «Հայաստան. տասը վայր Եդեմական այգում» խորագրով հոդված է հրապարակել Հայաստանում հանգստի ու տեսարժան վայրերի մասին: Լուսանկարիչ-զբոսաշրջիկներից Խուան Կառլոս Մունյեսի և Մար Ռամիրեսի հոդվածում ներկայացված են հանրապետության գլխավոր տեսարժան վայրերը՝ արգելոցներն ու պատմամշակութային հուշարձանները: «Եթե դուք դրախտ եք փնտրում, ապա արժե մեկնել Հայաստան: Ճանապարհները ձեզ կտանեն դեպի աներևույթ եզերք՝ Եվրոպայի ու […]

̰
BACK_TO_TOP