TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ռուսաստանում ուժի մեջ է մտել ցանցում անանունությունը սահմանափակող կարգավորումը

18:00 05.05.2019

Ռուսաստանում մեսենջերների (Facebook Messenger, Whats App, Viber և այլն) բաժանորդները այսուհետ պարտավոր կլինեն իրենց ինքնությունը բացահայտել բջջային հեռախոսահամարով։ Այս մասին օրենքն ուժի մեջ է մտել այսօր։ Այսուհետ որևէ մեսենջերում գրանցվելու դեպքում բաժանորդը ստիպված կլինի տրամադրել իր հեռախոսահամարը։ Համակարգն այդ հեռախոսահամարը կուղարկի բջջային օպերատորներին՝ ստուգման համար։ Եթե հեռախոսահամարը չհաստատվի, գրանցումը անվավեր կլինի, մեսենջերով հնարավոր չի լինի […]

̰
Իսրայելի թիրախային հարվածից սպանվել է Պաղեստինում ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից մեկը

17:56 05.05.2019

Պաղեստինի Գազայի հատվածի ուղղությամբ Իսրայելի բանակի կետային հարվածներից մեկի հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարներից մեկը՝ Համեդ Ահմեդ Աբեդ Խուդրին, որը, ըստ իսրայելական կողմի, համակարգում էր Իրանից պաղեստինյան զինված խմբավորումների ֆինանսավորումը։ Հայտնում է Reuters գործակալությունը։ Իսրայելական կողմից այսպիսի թիրախային գործողություն, ըստ պաղեստինյան կողմի, չէր եղել 2014 թվականի օգոստոսի սրացումից հետո։ Ականատեսների հավաստմամբ՝ զինված խմբի հրամանատարը […]

̰
Ռուսաստանը կարող է դուրս գալ Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրից

17:30 05.05.2019

Ռուսաստանը կարող է հետ կանչել իր ստորագրությունը Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրից ու դուրս գալ Եվրոպայի խորհրդից։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի մշտական ներկայցուցիչ Իվան Սոլտանովսկին․ փոխանցում է ռուսական մամուլը։ Պաշտոնյան հայտարարել է, որ Ռուսաստանը յուրացրել է եվրոպական փորձն ու դրա հիման վրա զգալի փոփոխություններ իրականացրել իրավական, կրթական, դատական համակարգերում, բայց հետագայում որևէ տարբերակ […]

̰
Հարցումները ցույց են տվել, թե ռուսաստանցիներն ինչի համար են օգտվում համացանցից

17:10 05.05.2019

Ռուսաստանցիների մեծ մասը՝ 62 տոկոսը, համացանցից օգտվում է սոցիալական ցանցերում ծանոթների, մտերիմների հետ շփվելու համար։ Սա ամենահաճախ տրված պատասխանն է եղել Ռուսաստանի վիճակագրական ծառայության անցկացրած հարցումների ժամանակ, փոխանցում է ռուսական մամուլը։ Այս պատասխանը տված անձանց մեծ մասը եղել է 15-19 տարեկան տարիքային խմբում։ Հարցվածների երկրորդ ամենահաճախ տված պատասխանը եղել է նորություններ ու հոդվածներ կարդալը։ Սրա […]

̰
Հայաստանը «ամենազայրացած» բնակչությամբ երկրների ցանկի առաջատարն է

16:55 05.05.2019

Հայաստանում գրեթե ամեն երկրորդ մարդ զայրացած է եղել երեկ․ հայկական հանրությունը սրանում առաջատարն է։ Այսպիսի արդյունքներ է գրանցել սոցիոլոգիական հետազոտություններ իրականացնող Gallup կազմակերպությունը՝ հարցումներ անցկացնելով նաև Հայաստանում։ Այսպես, հարցին՝ ջղայնացած եղե՞լ եք երեկ, հայաստանցիների 45 տոկոսը դրական պատասխան է տվել, ու սա ամենաբարձր արդյունքն է ամբողջ աշխարհում։ Այս ցուցանիշին փոքր-ինչ զիջում են Իրաքը (44 տոկոս), […]

̰
Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կարող է մնալ ԵՄ Մաքսային միությունում․ Մեյը համաձայնել է

16:46 05.05.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախատեսում է ծրագիր ներկայացնել, որի համաձայն՝ ԵՄ կազմից դուրս գալուց հետո Բրիտանիան կշարունակի մնալ ԵՄ Մաքսային միության կազմում մինչև 2022 թվականը։ Սա, ըստ էության, միջկուսակցական համաձայնության՝ առևտրի արդյունք է։ Ի սկզբանե, Մեյը դեմ է եղել, որ Բրիտանիան մնա Մաքսային միության կազմում, սակայն որպեսզի նրա ընդդիմախոսները՝ Ջերեմի Կորբինի ղեկավարած լեյբորիստները թույլ […]

̰
Սևամորթ կանայք առաջին անգամ հաղթել են ԱՄՆ գեղեցկության 3 մրցույթներում

16:35 05.05.2019

Սևամորթ կանայք առաջին անգամ հաղթել են ԱՄՆ-ում՝ միանգամից երեք գլխավոր գեղեցկության մրցույթներում, հայտնում է CNN հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ խոսքը «Միսս ԱՄՆ», «Դեռատի միսս ԱՄՆ» և «Միսս Ամերիկա» տիտղոսների մասին է: Ընդգծվում է, որ դա ԱՄՆ-ում նմանատիպ մրցույթների անցկացման պատմության մեջ զգալի իրադարձություն է: Երբ այս մրցույթները սկսել էին անցկացվել 1920-ական թվականներին, սևամորթ կանայք ընդհանրապես […]

̰
Օբամայի անունով փողոց են անվանակոչել Լոս Անջելեսում

15:45 05.05.2019

Ամերիկյան Լոս Անջելես քաղաքի իշխանությունները երկրի 44-րդ նախագահ Բարաք Օբամայի գործունեությունը հավերժացնելու համար նրա անունով են կոչել քաղաքի փողոցներից մեկը՝ «Նախագահ Բարաք Օբամայի ծառուղի»։ Ցուցանակի բացումը իրականացրել է հենց քաղաքապետը։ Արարողությունը հանդիսավոր է եղել․ նշվում է, որ դրան մասնակցել են հազարավոր մարդիկ։ Քաղաքապետ Էրիկ Գարչետին հայտարարել է, որ սա թույլ կտա ավելի արժևորել նախագահի ներդրումն […]

̰
Գետը հեղեղել է ԱՄՆ քաղաքներից մեկը․ ամբարտակի քանդման տեսանյութը հայտնվել է համացանցում

15:30 05.05.2019

Համացանցում է հայտնվել տեսանյութը, որը ցույց է տալիս, թե ինչպես է Միսիսիպի գետի ջուրը բարձրանում այնքան, որ հաղթահարում է հակահեղեղային ամբարտակի բարձրությունն ու լցվում Այովա նահանգի Դավենպորտ քաղաք։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են քաղաքացիները հապճեպ հեռանում մոտակա շինությունից։ Բանն այն է, որ անծանոթ աչքը տեսանյութից չի կռահում, որ ջուրը շուտով հեղեղելու է ամբողջ տարածքը։ […]

̰
Գերմանիայի սաֆարի-պարկերից մեկում առյուծները հարձակվել են իրենց կերակրողի վրա

15:15 05.05.2019

Գերմանայի սաֆարի-պարկերից մեկում երկու հասուն առյուծ հարձակվել է այգու աշխատակցի վրա, երբ վերջինս կենդանիների տարածք է մտել նրանց կերակրելու համար։ Առյուծները, չսպասելով իրենց սննդին, լուրջ վնասվածքներ են հասցրել իրենց խնամակալին։ Գիշատիչների ճիրաններում հայտնված աշխատողի գործընկերները դժվարությամբ օգնել են նրան դուրս գալ առյուծների մոտից, ինչից հետո նրան տեղափոխել են բժշկական կենտրոն։ 24-ամյա աշխատակցի կյանքին վտանգ չի […]

̰
Հյուսիսային Կորեան նոր հրթիռային զինատեսակ է փորձարկել․ արձակմանը հետևել է անձամբ Կիմ Չեն Ինը

15:00 05.05.2019

Հյուսիսային Կորեայի բանակի հրթիռային զորքերն արդեն երկրորդ օրն անընդմեջ իրականացնում են հրթիռային արձակումներ, որոնց ընթացքում փորձարկում են իրենց զինատեսակների դիպուկությունն ու այլ բնութագրեր։ Այսօրվա փորձարկումների ժամանակ հրթիռները հարվածել են 70-240 կմ հեռավորությունների վրա տեղակայված թիրախներին։ Հրապարակված լուսանկարներում երևում է, որ հրթիռային զինատեսակների մի մասը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են («Սմերչի» դասի զինատեսակներ), իսկ զինատեսակներից մեկը՝ […]

̰
Ռուսաստանում 2 հայտնի երգիծաբան է մահացել ավտովթարի հետևանքով

14:45 05.05.2019

Ռուսաստանի Կրասնոդարի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պատճառով մահացել են ռուսական Stand Up երգիծական ծրագրի հումորիստներ Դենիս Մալովիչկոն և Ելենա Զուևան։ Նրանք մեկնում էին Կրասնոդար քաղաք, որտեղ նախատեսված էին նրանց ելույթները Bla-bla-car շոուի ժամանակ։ Ավտովթարի պատճառները առայժմ չեն հաղորդվում։ Մահացածներից առաջինն ուներ կին և երկու երեխա, երկրորդը ամուսնալուծված էր, երեխաներ չուներ։   View this post […]

̰
Տեղումների պատճառով Վրաստանից Ռուսաստան գնացող ճանապարհները փակվել են

14:28 05.05.2019

Մեծածավալ տեղումների և ձնահոսքերի վտանգի պատճառով Վրաստանում արգելվել է Գուդաուրի-Կոբի ճանապարհով ցանկացած տրանսպորտով երթևեկությունը։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ այդ ճանապարհի հատվածներից մեկում՝ Քվեմո Մլեթա գյուղից մինչև Գուդաուրի ճանապարհով հնարավոր կլինի երթևեկել առանց կանգառի։ Այս ռեժիմն ապահովելու համար ճանապարհին լինելու են պարեկային ոստիկանության անձնակազմեր, որոնք հետևելու են անվտանգ երթևեկության կանոնների պահպանմանը։ Վրաստանի այլ ճանապարհներին, ըստ հաղորդագրության, երթևեկությունը […]

̰
Բենիամին Նեթանյահուն հրամայել է պատասխանել Գազայի հատվածի հարձակումներին

14:07 05.05.2019

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է երկրի բանակին «զանգվածաբար գրոհել» զինյալներին, որոնք շարունակում են Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հարձակումը, հայտնում է RIA Novosti-ն: «Առավոտյան ես հրաման տվեցի Իսրայելի պաշտպանության բանակին շարունակել մեծածավալ հարձակումները»,- ասել է Նեթանյահուն: Նաա պատմել է, որ այսօր առավոտյան է հրամայել պատասխանել Իսրայելի ուղղությամբ հարձակումներին: Իսրայելի վարչապետը հրամայել է զորքերը համալրեր հավելյալ […]

̰
Ավիաաղետ Վենեսուելայում, կան զոհեր

13:40 05.05.2019

Ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով Վենեսուելայում զոոհվել է 7 մարդ, հայտնում է  El Nacional-ը: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 4-ին: Նշվում է, որ ուղղաթիռը պատկանել է Վենեսուելայի Զինված ուժերին: Բոլոր զոհերը եղել են սպաներ, այդ թվում՝ 3 կապիտան, 2 մայոր և 2 փոխգնդապետ: Ավիավթարի պատճառների մասին դեռևս չկան տեղեկություններ: Ուղղաթիռը կործանվել է Օրիպոտոյի ուղղաթիռային հարթակի հարևանությամբ:

̰
Իսրայելը հրթիռակոծվել է. ԵՄ-ն և ԱՄՆ-ը հայտարարություններով են հանդես եկել

13:23 05.05.2019

Եվրամիությունը և ԱՄՆ Պետդեպը դատապարտել ու կոչ են արել դադարեցնել Գազայի հատվածից Իսրայելին հասցվող հրթիռային հատվածները: Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Մայա Կոսյանչիչի և ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: «Այդ վտանգավոր իրավիճակի ապաէսկալացիան շտապ անհրաժեշտ է քաղաքացիական անձանց կյանքը պաշտպանելու համար: Իսրայելցիները և պաղեստինցիները իրավունք ունեն ապրել խաղաղության պայմաններում»,- ասվում է ԵՄ […]

̰
Կաթողիկոսը մեկնել է Կրետե՝ մասնակցելու Ս. Հովհաննես եկեղեցու 350-ամյակին նվիրված միջոցառումներին

13:00 05.05.2019

Մայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով ժամանել է Կրետե (Հունաստան)` հանդիսապետելու Հերակլիոնի Ս. Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցու 350-ամյակին նվիրված միջոցառումները: Այս առիթով հավատացելոց օրհնության և երկրպագության համար Կրետե է բերվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող` Ս. Հովհաննես Մկրտչի մասունքներով խաչը: Վեհափառ Հայրապետին Հերակլիոնի օդանավակայանում դիմավորել են Կրետեի հոգևոր […]

̰
ՆԱՏՕ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյան կոչ է արել արգելել ռուսաստանցիների մուտքը ԱՄՆ

12:30 05.05.2019

ԱՄՆ բանակի ծովակալ, Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը կոչ է արել խստացնել հակառուսական պատժամիջոցները՝ ընդհուպ ռուսաստանցիների մուտքի լիակատար արգելք Միացյալ Նահանգներ: Այս մասին նա հայտնել է  Time ամսագրի համար գրված իր հոդվածում: Ստավրիդիսը հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության ընթացքում հաստատվել է Ռուսաստանի միջամտությունը ԱՄՆ ընտրություններին: Իր գլխավոր ապացույցը նա […]

̰
Աֆղանստանում ոչնչացրել են ԻՊ-ի զինյալների առաջնորդին

11:50 05.05.2019

Աֆղանական հատուկ ուժերը երկրի հյուսիսում ոչնչացրել են Աֆղանստանում և Կենտրոնական Ասիայի հյուսիսում ԻՊ-ի զինյալների գործողությունները ղեկավարողին, հայտնում է Khaama Press գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարության հայտարարությանը: Գործողությունը տեղի է ունեցել նախօրեին: Նշվում է, որ զինյալների առաջնորդը եղել է Մուֆթի Ուզբեկը, որը պատասխանատու է եղել Աֆղանստանի հյուսիսային շրջաններում ահաբեկիչների գործողությունների համար: Նա նաև զբաղվել է Կենտրոնական […]

̰
Մադոննան՝ «խտրականության զո՞հ»

11:45 05.05.2019

Ամերիկացի հայտնի երգչուհի Մադոննան խոստովանել է, որ հասնելով ներկայիս տարիքին՝ անսպասելիորեն դարձել է «էյջիզմի» զոհ՝ խտրականության տեսակ, որի ժամանակ մարդուն նախատում են իր տարիքի համար: «Մարդիկ միշտ փորձել են ինձ ստիպել լռել տարբեր պատճառներով՝ որ արտաքինս բավականաչափ լավը չէ, լավ չեմ երգում, բավարար չափով տաղանդավոր չեմ, բավարար չափով՝ ամուսնացած, իսկ հիմա էլ նրանց դուր չի […]

̰
Ուրախ կլինեի աշխարհը տեսնել առանց Թրամփի. Դե Նիրոյի խոստովանությունը

11:00 05.05.2019

Ամերիկացի հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոն հայտարարել է, որ ուրախ կլիներ հայտնվել աշխարհում, որտեղ գոյություն չէր ունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնում է New York Daily News-ը: Նա մասնակցել է Դեննի Բոյլի «Երեկ» ֆիլմի պրեմիերային, որը կայացել է նախօրեին ԱՄՆ-ում: Ֆիլմը պատմում է անհաջողակ երաժշտի մասին, որը ապրում է աշխարհում, որոտեղ բոլորը միանգամից […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Թորբյորն Յագլանդին

10:30 05.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին՝ Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգարժան պարոն գլխավոր քարտուղար, Յոթանասուն տարի առաջ՝ Երկրորդ աշխարհամարտի կործանարար հետևանքները հաղթահարելու, խաղաղ ապագայի ու համամարդկային իդեալների կյանքի կոչման տեսլականով սկիզբ դրվեց Եվրոպայի խորհրդին, որը դարձավ համաեվրոպական առաջին կառույցը և ներկայիս եվրոպական […]

̰
YouTube-ի բլոգերին 10 տարվա ազատազրկման են դատապարտել

23:28 04.05.2019

Բլոգեր և YouTube-ի աստղ Օսթին Ջոնսին դատապարտել են սեռական ոտնձգությունների, այդ թվում` մանկական պոռնկագրական նյութերի արտադրության համար: Այս մասին հայտնում է Chicago Tribune-ին: Նշվում է, որ 26-ամյա բլոգերին 10 տարվա ազատազրկման են դատապարտել: Դատարանի որոշման հրապարակման ժամանակ լրագրողները նկատել են, որ բլոգերը վախից դողում է: 2015-ի մայիսի 10-ին երաժշտական կայքերից մեկը հրապարակել է, որ Օսթինը […]

̰
Դաժան և զանգվածային սպանություն Չելյաբինսկի մարզում․ մահացածների թվում 4-ամյա երեխա կա

23:13 04.05.2019

Չելյաբինսկի մարզի Նյազեպետրովսկ քաղաքի սեփական տներից մեկում զանգվածային սպանություն է կատարվել։ Այդ մասին փոխանցում է Gazeta.ru-ն։ 74.ru-ն հայտնում է, որ տարածքում հայտնաբերել են 2 տղամարդու, 2 կնոջ և 4 տարեկան երեխայի դի՝ դանակից հասցված բազմաթիվ վնասվածքներով։ Կասկածյալը ոստիկանություն է դիմել և հայտնել, որ տանտիրոջ հետ վիճելու պատճառով սպանել է իր ծանոթներին։ Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակման պահին […]

̰
Գերմանիայում 2 առյուծ հարձակվել է կենդանաբանական այգու աշխատակցի վրա

20:33 04.05.2019

Գերմանիայի կենդանաբանական այգում 2 առյուծ հարձակվել է աշխատակցի վրա այն ժամանակ, երբ նա մտել է կենդանիներին կերակրելու։ Այդ մասին հաղորդում է Daily Mail-ը։ Պատահարը տեղի է ունեցել Ներքին Սաքսոնիայի Հոդենհագեն կոմունայի մոտ գտնվող «Սերենգիթի» սաֆարի այգում։ Վիրավոր տղամարդուն վանդակից հանել են և շտապօգնություն կանչել։ 24-ամյա տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել։ Ներկայում նա հիվանդանոցում է, նրա […]

̰
Չեբուրաշկան ի սկզբանե պոչ է ունեցել. պատմում է «Սոյուզմուլտֆիլմի» տնօրենը

19:51 04.05.2019

«Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի տնօրեն Սերգեյ Կապկովը РИА Новости-ի հետ զրույցում պատմել է, որ հայտնի մուլտհերոս Չեբուրաշկան ի սկզբանե պոչ է ունեցել: Նա նշել է, որ այդ մուլտհերոսի հմայքի գաղտնիքը մարդիկ ցանկացել են տարիներով գուշակել և դրանում ոչ պակաս էական դեր է ունեցել վիզուալ կերպարը: «Տիկնիկը սարսափելի երկար ժամանակում է ստացվել, ականջների, աչքերի չափն անընդհատ փոփոխվել է: […]

̰
Հայ երիտասարդները՝ գերմանական կղզում համատեղ ուտոպիա ստեղծելու ճանապարհին

19:44 04.05.2019

Արդեն երրորդ տարին է՝  հայ երիտասարդ արվեստագետները կովկասյան ու եվրոպական այլ երկրների արվեստագետների հետ գերմանական Յուստ կղզում ձևավորում են ժամանակավոր համայնք և համատեղ ստեղծագործում տարբեր արվեստանոցներում՝ երաժշտարվեստ, թատերարվեստ, պարարվեստ, ֆիլմարվեստ և այլն: Արվեստագետների փոխանակման ART LAB ծրագրի շրջանակում Յուստում նկարահանվել է ֆիլմ, որը ցուցադրվեց ՆՓԱԿ-ում։ «Երջանիկ երիտասարդություն» հասարակական կազմակերպության համակարգմամբ՝ հայ երիտասարդ արվեստագետները հնարավորություն են […]

̰
Սարդը ոստայն է հյուսել տղայի ականջում

19:00 04.05.2019

Չինաստանում անհավանական դեպք է տեղի ունեցել: Բժիշկները հայտնաբերել են, որ սարդը ոստայն է հյուսել 20-ամյա տղայի ականջի մեջ: Երիտասարդը դիմել է բժշկի: Հիմնական գանգատները եղել են քորն ու անհարմարավետության զգացումը: Բժիշկներն ուսումնասիրություն են կատարել և տղայի ականջի մեջ կենդանի սարդ հայտնաբերել: Սարդին բռնելը հեշտ չի եղել, բժիշկը ստիպված է եղել ֆիզիոլոգիական լուծույթ օգտագործել: https://www.youtube.com/watch?time_30=&v=HjycaxrEh_k  

̰
Հայ գիտնականը բժշկական ոլորտում համաշխարհային բացահայտում է արել

18:42 04.05.2019

ԱՄՆ Հյուսթոնի քաղաքում տեղակայված Ռայսի համալսարանի մի խումբ գիտնականներ պարզել են, որ հապալասից ստացված սննդային ներկանյութը կարող է վճռորոշ դեր խաղալ երկրաչափորեն բարդ կենսաբանական հյուսվածքների` անոթների և թոքբշտիկների եռաչափ տպագրության մեջ: Բագրատ Գրիգորյանի և նրա գործընկերների գիտական հետազոտությունը հրապարակվել է Science պարբերականում: «Գիտնականներն ուսումնասիրել են միացությունների օպտիկական հատկությունները, որոնք օգտագործվում են արդյունաբերության մեջ սննդային ներկի […]

̰
Զելենսկին ցանկանում է երդմնակալել մայիսի 19-ին

18:32 04.05.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներին կառաջարկի երդմնակալությունն իրականացնել մայիսի 19-ին: «Հանդիպման ժամանակ մենք կառաջարկենք մայիսի 19-ը, հետո կտեսնենք»,- հայտարարել է նա լրագրողների հետ զրույցում: Նա չի հայտնել, թե երդմնակալության համար ինչ սկզբունքով է ընտրվել հենց այդ օրը:

̰
BACK_TO_TOP