TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

ԱՇԽԱՐՀ

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահին

15:09 06.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով բռնկված հրդեհի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով տեղի ունեցած ողբերգության մասին: Հայ ժողովրդի և անձամբ իմ […]

̰
Կանադան անօդաչու կամիկաձեներ է ստեղծել

14:56 06.05.2019

Կանադական AerialX ընկերությունն այսպես կոչված դրոն-կամիկաձե է ստեղծել, որը կարող է վերացնել այլ անօդաչու թռչող սարքերը: Այս մասին գրում է Digital Trends-ը: Անօդաչու թռչող սարքերը հրթիռի և կվադրոկոպտերի հիբրիդի տեսք ունեն և կարող են օդում ինքնուրույն հայտնաբերել թիրախն ու հետապնդել այն: Ի վերջո, դրանք հասնում են «զոհին», դիպչում նրան ու ինքնապայթեցումով ոչնչացնում: Այս դրոնների քաշը […]

̰
«Շերեմետևո»-ի ավիաաղետի զոհերի ընտանիքներին ու տուժածներին դրամական փոխհատուցում կտրվի

14:50 06.05.2019

ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը հայտնել է, որ Շերեմետևոյի աղետի հետևանքով զոհվածների ու տուժած քաղաքացիների հարազատները փոխհատուցում կստանան ապահովագրական ընկերություններից, շրջանների ղեկավարներից և «Աերոֆլոտ» ընկերությունից: Այս մասին հաղորդում է meduza.io-ն: Դիտրիխն ասել է, որ զոհերի, այդ թվում՝ մահացած բորտուղեկցորդի ընտանիքները, նախնական առաջարկի համաձայն, կարող են «Աերոֆլոտ»-ից ստանալ մինչև 5 մլն ռուբլի: Մերձմոսկվայի շրջանի իշխանությունները պատրաստվում […]

̰
Լիբիայի ազգային բանակի օդուժը հարվածներ է հասցրել Տրիպոլիի ուղղությամբ. զոհերի թիվը գերազանցել է 400-ը

13:52 06.05.2019

Լիբիայի ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆ Հաֆթարը ապրիլի 4-ին իր ուժերին հրամայել էր սկսել Տրիպոլիի վրա հարձակումը:

̰
Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ գործընկերների լիագումար հանդիպմանը

13:50 06.05.2019

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրատիսլավայում մասնակցում է Վիշեգրադյան քառյակի, Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ գործընկերների լիագումար հանդիպմանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ֆեյսբուքյան գրառումից:   Ավելի վաղ հայտնել էինք` Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Բրատիսլավա` մասնակցելու Վիշեգրադյան քառյակի, Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ գործընկերների լիագումար հանդիպմանը։

̰
Ռուսաստանում ևս մեկ միջադեպ է եղել օդանավակայաններից մեկում

13:36 06.05.2019

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ողբերգական միջադեպից հետո Ռուսաստանի Նորիլսկ քաղաքի (Կրասնոյարսկի երկրամաս) օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց ու որոշ հատված իր ճանապարհը շարունակել գրունտի վրա։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։ Պատճառը, ըստ լրատվամիջոցի գաղտնի աղբյուրի, եղել է այն, որ օդաչուները չեն կարողացել ինքնաթիռը պահել թռիչքուղում։ Այդ պահին օդանավում եղել է 100 մարդ, […]

̰
Հարձակումներից հետո Շրի Լանկայից 600-ից ավելի օտարերկրացիներ են արտաքսվել

13:23 06.05.2019

Ապրիլի 21-ից Շրի Լանկայի իշխանություններն արտաքսել են ավելի քան 600 օտարերկրացիների, այդ թվում՝ իսլամական հոգևորականության մոտ 200 ներկայացուցիչների: Այս մասին հայտարարել է Շրի Լանկայի ներքին գործերի նախարար Վաժրա Աբեիվարդենայի: Նախարարը նշել է, որ հոգևորականները տուգանվել են և հեռացվել երկրից, քանի որ նրանց վիզաները ժամկետանց են եղել: «Հաշվի առնելով ներկա իրավիճակը երկրում՝ մենք վերանայեցինք մուտքի արտոնագրային […]

̰
ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Մոսկվայում ինքնաթիռի հրդեհի զոհերի հարազատներին

12:57 06.05.2019

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ցավակցություններ է հղել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի հրդեհի պատճառով զոհվածների հարազատներին ու շուտափույթ ապաքինում մաղթել մյուս տուժածներին։ Այս մասին գրառում է արվել դեսպանության ֆեյսբուքյան էջում։ ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ «Շերեմետևո» օդանավակայանում վթարված ինքնաթիռի զոհերի ու տուժածների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան: Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայի վերոնշյալ օդանավակայանում կայծակի հարվածից հրդեհվել […]

̰
Հավայան կղզիներում տղամարդն ընկել է հրաբխի խառնարանն ու ողջ մնացել

12:46 06.05.2019

ԱՄՆ-ում զբոսաշրջիկն ընկել է Հավայան կղզիների ազգային պարկում գտնվող Քիլաուայի ակտիվ հրաբխի խառնարանը: Այս մասին հաղորդում է The New York Times-ը: Նշվում է, որ 32-ամյա տղամարդը բարձրացել է դիտակետի կողքին գտնվող պարսպի վրա, որպեսզի սելֆի անի խառնարանի ֆոնին։ Դրանից հետո նա սայթաքել է ու ավելի քան 20 մետր գահավիժել: Նրան որոնել են 9 ժամ և […]

̰
Պերմի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

12:41 06.05.2019

Պայթյունի հետևանքները վերացնելու գործում ներգրավված է եղել 30 մարդ և տեխնիկայի 10 միավոր:

̰
Հայտնի է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում հաղթած թեկնածուն

12:31 06.05.2019

Ստևո Պենդարովսկին երկրի անվանափոխության վերաբերյալ Հունաստանի հետ կնքվող համաձայնագրի ջատագովներից մեկն էր:

̰
ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

12:13 06.05.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակացական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջքի հետևանքով ինքնաթիռում բռնկված հրդեհի առնչությամբ, որը տասնյակ մարդկանց կյանք է խլել: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել է շուտափույթ […]

̰
Չինաստանը ստեղծել է տեսախցիկ, որը նկարում է մինչև 45 կմ հեռավորությունից

11:47 06.05.2019

Չինաստանի Գիտահետազոտական համալսարանի ֆիզիկոսները մշակել են տեսախցիկ, որը թույլ է տալիս լուսանկարել առարկան 45 կմ հեռավորության վրա: Այս մասին գրում է MIT Technology Review-ը: Զարգացման թիմը պնդում է, որ իրենց տեխնոլոգիաները կարող են օգտագործվել ավիացիոն հսկողության, հեռավոր թիրախների հայտնաբերման համար: Քանի որ քաղաքներում կեղտոտ օդը թույլ չի տալիս բավարար քանակությամբ լույսեր ֆիքսել նույնիսկ մի քանի […]

̰
«Շերեմետևո» օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ Մուրմանսկի մարզում եռօրյա սուգ է հայտարարվել

11:22 06.05.2019

«Շերեմետևո» օդանավակայանում SSJ-100 ինքնաթիռի վթարից հետո Մուրմանսկի շրջանում եռօրյա սուգ են հայտարարել, հայտարարել է մարզպետի պաշտոնակատար Անդրեյ Չիբիսը: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստին»: «Ցավոք, հաստատվեցին ամենավատ կանխատեսումները: Հայտարարվեց, որ զոհվել է 41 մարդ: Հիմա ճշտվում են ցուցակները՝ որքան բնակիչներ կան Մուրմանսկի մարզից, աշխատանք կտարվի ամբողջ գիշեր»,- ասել է նա: Չիբիսը խորը ցավակցություն է հայտնել […]

̰
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկում Մերձավոր Արևելք՝ որպես «ազդանշան» Իրանին

10:56 06.05.2019

Բոլթոնը նշել է, որ ամերիկյան զինուժը պատրաստ է դիմել ուժի:

̰
Հնդկաստանում «Ֆանի» ցիկլոնը 33 մարդու կյանք է խլել

09:35 06.05.2019

Հնդկաստանում «Ֆանի» ցիկլոնի զոհերի թիվը հասել է 33-ի, հայտնում է Reuters գործակալությունը։ Օդիշա նահանգում բնության տարերքի հարվածի հետևանքով ևս մոտ 300 մարդ վնասվածքներ է ստացել։ Ներկայում ավելի քան 60 հազար մարդ է մասնակցում տարերային աղետի հետևանքների վերացմանը։ Աշխատանքներ են իրականացվում նահանգի 10 հազար գյուղերում և քաղաքային 52 շրջաններում։ Փոթորիկը մոտ 1000 տուն է ավերել։ 240 […]

̰
Էվերեստից 3 տոննա աղբ է հավաքվել

09:21 06.05.2019

Երկու շաբաթվա ընթացքում 14 կամավորներ Էվերեստից 3 տոննա աղբ են հավաքել։ Զբոսաշրջիկների թողած աղբը 8000 մետր բարձրությունից կիջեցնեն ուղղաթիռները։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Հայտնաբերվել են դատարկ շշեր, տարաներ, ալպինիստական հանդերձանք։ Բացի այդ, գտնվել է 4 դի։ Կամավորներն իրենց աշխատանքը կշարունակեն 45 օր։ Նեպալի իշխանություններն օգնության խնդրանքով դիմել էին կամավորներին, քանի որ աղբը սպառնալիքի տակ […]

̰
Վենեսուելան ԱՄՆ-ին երկխոսության առաջարկ է արել

08:47 06.05.2019

Վենեսուելան ԱՄՆ-ին երկխոսության և միջազգային իրավունքները հարգելու կոչ է արել։ Այս մասին հայտնել է երկրի ԱԳՆ-ը՝ Ռուսաստանի և Վենեսուելայի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր վենեսուելացի գործընկեր Խորխե Արեասայի հետ քննարկել է Կարակասի վրա աճող արտաքին ճնշումն ու ընդդիմության սադրիչ քայլերը։ «Սա պահ է երկխոսության, […]

̰
Պաղեստինն ու Իսրայելը հրադադարի վերաբերյալ համաձայնության են հասել

08:30 06.05.2019

Իսրայելի և Պաղեստինի ներկայացուցիչները պայմանավորվել են կրակի դադարեցման շուրջ՝ իսրայելցի զինվորականների կողմից Գազայի հատվածին հարվածելուց հետո։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ պայմանավորվածության հասնելուն օգնել է Եգիպտոսը։ Այսպիսով՝ կողմերը պայմանավորվել են վերջ դնել բռնությանը։ Մայիսի 5-ի առավոտյան իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին Գազայի հատվածից իսրայելական տարածքի ուղղությամբ արձակված 430 հրթիռի մասին։ Ի պատասխան՝ իսրայելական բանակը […]

̰
Մոսկվա-Մուրմանսկ չվերթի զոհերի թիվն ավելացել է․ զոհերի անունները հայտնի են

08:13 06.05.2019

Վերջին տվյալներով՝ զոհվել է Մոսկվա-Մուրմանսկ չվերթի 40 ուղևոր և անձնակազմի 1 անդամ։ Հրապարակվել է  մայիսի 5-ին «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100-ի վթարային վայրէջքի հետևանքով զոհված անձանց անունները։ Նախնական տվյալներով՝ նրանց մեջ հայեր չկան։ Բուժօգնության է դիմել 19 մարդ։ Որոշ տվյալներով՝ մարդիկ հիմնականում մահացել են դարակներից ձեռքի ուղեբեռները դուրս բերելու փորձի պատճառով, ինչը դժվարացրել է տարհանումը։ Օդանավում […]

̰
Թրամփը կոչ է արել վերադարձնել իր նախագահական ժամկետից գողացված 2 տարին

07:55 06.05.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հրապարակել է իրավաբան Ջերի Ֆալուել կրտսերի կոչը՝ ԱՄՆ նախագահի լիազորությունները 2 տարով երկարաձգելու վերաբերյալ։ Իրավաբանն իր նախաձեռնությունը բացատրել է նրանով, որ Թրամփի նախագահության առաջին երկու տարիները «թունավորված» են եղել Ռուսաստանի հետ նրա կապերի վերաբերյալ հատուկ դատախազ Մյուլլերի հետաքննությամբ։ «Հետաքննությունն ի հայտ չի բերել որևէ դավադրություն, արդարադատության իրականացմանն ուղղված որևէ խոչընդոտ։ […]

̰
Չինաստանը մտադիր է չեղարկել առևտրային բանակցություններն ԱՄՆ-ի հետ

07:43 06.05.2019

Չինաստանը դիտարկում է  ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների հերթական ռաունդի չեղարկումը՝ 200 մլրդ դոլար ընդհանուր ծավալով չինական ապրանքների համար մաքսատուրքերի բարձրացման հետ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների պատճառով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Պեկինը չի ցանկանում բանակցել սպառնալիքների և ահաբեկման մթնոլորտում և դիտարկում է իր պատվիրակության այցը Վաշինգտոն չեղարկելու […]

̰
Համացանցում տեսանյութ է հայտնվել ՌԴ-ում այրված ինքնաթիռի սրահից

07:18 06.05.2019

Համացանցում հայտնվել է տեսանյութ ինքնաթիռի սրահից, որը մայիսի 5-ին բռնկվել էր «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջքի ժամանակ։ Կադրերում երևում է, թե ինչպես է ուղևորներից մեկը նկարահանում օդանավի բռնկված թևը։ Կադրերում լսվում են Sukhoi Superjet 100-ի ուղևորների ճիչերը։ Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Մոսկվայից Մուրմանսկ թռչող ինքնաթիռը տեխնիկական պատճառներով վերադարձել էր։ Արտակարգ վայրէջքից հետո ինքնաթիռի շարժիչներն այրվել էին։ Վերջին […]

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտում է՝ Մոսկվա-Մուրմանսկ ինքնաթիռում ազգությամբ հայեր եղել են, թե ոչ

23:36 05.05.2019

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ճշտում է՝ Մոսկվա-Մուրմանսկ չվերթի այրված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր եղել են, թե ոչ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ինքնաթիռը բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելիս: Այս պահի դրությամբ կա առնվազն 13 զոհ և 6 տուժած։ […]

̰
SSJ-100-ի վթարի պատճառով Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 100 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

22:33 05.05.2019

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 100 չվերթ է հետաձգվել «Շերեմետևո»-ում SSJ-100-ի վթարի պատճառով։ Փոխանցում է RIA Novosti-ն։ Մոսկվայի ժամանակով 21։10-ի դրությամբ՝ «Վնուկովո» օդանավակայանում 12 չվերթ է հետաձգվել, 6-ը` չեղարկվել։ «Դոմոդեդովո» օդանավակայանում 7 չվերթ է հետաձգվել, 11-ը՝ չեղարկվել։ «Շերեմետևո» օդանավակայանում 69 չվերթ է հետաձգվել , 1-ը՝ չեղարկվել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ինքնաթիռը […]

̰
Գարեգին Բ-ն Հայրապետական Սուրբ Պատարագ է մատուցել Կրետեի Սուրբ Հովհաննու Կարապետ հայկական եկեղեցում

22:15 05.05.2019

Կրետե (Հունաստան) հովվապետական այցի երկրորդ օրը` մայիսի 5-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Հերակլիոնի Սուրբ Հովհաննու Կարապետ հայկական եկեղեցում: Հայ համայնքը Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեց եկեղեցու առջև ավանդական աղ ու հացով և «Հրաշափառի» երգեցողությամբ: Եկեղեցում կատարվեց աղոթք, որի ավարտին Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց ներկա հավատավոր […]

̰
Ճապոնիայում երեխաների քանակը պատմական նվազագույնին է հասել

22:00 05.05.2019

Մինչև 15 տարեկան երեխաների թվաքանակը Ճապոնիայում հասել է նվազագույն մակարդակի՝ հաշված 1950 թվականից, երբ սկսվել է այդպիսի հետազոտությունների իրականացումը։ Այս մասին, վիճակագրական ծառայությանը հղումով, հայտնում է ճապոնական մամուլը։ Ճապոնիայում այդ տարիքային խմբի անձանց քանակը հաշվվել է մոտ 15,33 միլիոն: Այս տարվա ցուցանիշը 180 հազարով ավելի պակաս է, քան 2018 թվականի համեմատությամբ։ Այս տարիքային խումբը, այսպիսով, […]

̰
Մոսկվա-Մուրմանսկ չվերթի զոհերի թիվը հասել է 13-ի. TASS

21:59 05.05.2019

Նվազագույնը 13 մարդ է զոհվել, 6 մարդ տուժել է «Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվա-Մուրմանսկ ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետևանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բժշկական ծառայություններին: ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել էր 1 զոհի և 4 տուժածի մասին: Հաղորդվում է, որ ինքնաթիռում գտնվել է 73 ուղևոր և անձնակազմի 5 անդամ: Ինքնաթիռի հրամանատանը արտակարգ վայրէջք էր խնդրել «Շերեմետևոյից» թռչելուց քիչ անց: […]

̰
Բրիտանական Queen խմբի կարողությունը գերազանցել է թագուհու կարողությանը

21:45 05.05.2019

«Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմի՝ մեծ էկրաններ բարձրանալուց հետո բրիտանական Queen (թարգմ․՝ «Թագուհի») խմբի անդամների միացյալ կարողությունը գերազանցել է երկրի թագուհու՝ Էլիզաբեթ 2-րդի ֆինանսական կարողությանը։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը, որն առաջիկայում հրապարակելու է ամենահարուստ բրիտանացիների ցուցակը։ Խմբի անդամներից այժմ կենդանի են երեքը։ Խմբի մասին պատմող ֆիլմի դուրս գալուց ու նրանց հոնորարների տրամադրումից հետո […]

̰
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը ժամանակավորապես չի գործում

21:42 05.05.2019

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը փակ է ինքնաթիռների թռիչքների և վայրէջքների համար՝ կապված ուղևորատար SSJ 100 -ի հետ կատարվածի հետ: Այս մասին հայտնում է TASS-ը: «Դա տեղի է ունեցել «Աերոֆլոտ» ավիաընկերության  Sukhoi Superjet 100 ինքնաթիռի պատճառով»,- հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը: Հաղորդվում է, որ «Դոմոդեդովո» օդանավակայանը հավելյալ ռեսուրսներ է գործի դրել «Շերեմետևոյի» ինքնաթիռների թռիչքների սպասարկան նպատակով: Ավելի […]

̰
BACK_TO_TOP