TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

ԱՇԽԱՐՀ

Կիրա Նայթլիի ընտանիքում համալրում է սպասվում

16:50 03.05.2019

Բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին երկրորդ երեխային է սպասում: Երեկ դերասանուհին ժամանել էր Chanel J12-ի փարիզյան երեկույթին և լուսանկարիչները հասցրել են ֆիքսել դերասանուհի փոփոխված կազմվածքը: Կիրա Նայթլիին երեկույթին ուղեկցում էր ամուսինը՝ Ջեյմս Ռայթոնը: Դերասանուհուց տեսանյութ է հրապարակել է Gala ամսագրի խմբագիր Ալեքսանդր Մարասը: Կիրան տեսանյութում պարզապես փայլում է:   View this post on Instagram   Keira […]

̰
Հունգարիան հրաժարվում է ներգաղթյալներին սնունդ տրամադրել. ՄԱԿ

16:44 03.05.2019

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը մտահոգություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Հունգարիայի իշխանություններն անօրինական կերպով երկիր ժամանած փախստականներին հրաժարվում է սնունդ տրամադրել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Ըստ ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի՝ դա հակասում է միջազգային նորմերին: «Ունեցած հաղորդագրությունների համաձայն՝ 2018 թվականի օգոստոսից նվազագույնը 21 փախստական զրկվել է սննդից Հունգարիայի իշխանությունների կողմից: Եվ […]

̰
Հնդկաստանում միլիոնավոր մարդիկ են տարհանվել իրենց բնակավայրերից

16:18 03.05.2019

Հնդկաստանի Օրրիս նահանգում սպասվող փոթորկի վտանգի ֆոնին միլիոնավոր մարդիկ տարհանվել են իրենց բնակարաններից: Այս մասին հայտնում է NDTV-ն: Հաղորդվում է, որ փոթորիկը նահանգի ափամերձ տարածք կարող է հասնել արդեն այսօր՝ մայիսի 3-ին: Ներկայումս տեղանքի բնակիչները բնակվում են ժամանակավոր կացարաներում: Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրի՝ թվով 220 գնացքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցված է: Շուրջ մեկ շաբաթ է, ինչ դադարեցվել […]

̰
Հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստում քննարկվել են երկկողմ կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր

16:14 03.05.2019

Մայիսի 2-ին Երևանում մեկնարկել է հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը: Նիստին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար, միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Վահագն Մելիքյանը։ Ողջունելով հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի էմիրաթական կողմի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղին և հանձնաժողովի մյուս անդամներին՝ գլխավոր քարտուղարը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովները գործնական հարթակ ու հիանալի […]

̰
Հայ սակրավորները Սիրիայում ավելի քան 25 հազ քմ տարածք են ականազերծվել

16:00 03.05.2019

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի 19-ից մինչև մայիսի 2-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 25 հազար 290 մ2 տարածք են ականազերծել: Ինչպես հայտնում են Հումանիտար ակազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ից՝ հայտնաբերվել են հակահետևակային ականներ (ՊՄՆ-2՝ 11 հատ, ՄՕՆ-50՝ 2 հատ), հակատրանսպորտային ականներ (ՏՄ- 62՝ 9 հատ, SB – […]

̰
Համացանցում հրապարակվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի հազվագյուտ լուսանկարները

15:43 03.05.2019

Համացանցում հայտնվել են գերմանական բանակի հազվագյուտ լուսանկարներ, որոնք արվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին երկու տարիներին՝ 1944-1945 թվականներին: Այս լուսանկարները տեղադրված կլինեն նաև Հանս Զայդլերի «Պատերազմի կերպարները» գրքում, որը պատմում է Հիտլերի բանակի վերջին շրջանի պարտությունների մասին: Գիրքը վաճառքի կհանվի մայիսի վերջին: Գրքում ներառված լուսանկարների մեծ մասը հրապարակվում է առաջին անգամ:    

̰
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում բեռնատարը բախվել է Boeing-ին

15:36 03.05.2019

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում տեխնիկական ծառայության բեռնատարը հարվածել է կայանված Nordwind Airlines ավիաընկերության մարդատար Boeing ինքնաթիռին: Այս մասին հայտնում է РБК գործակալությունը: Ըստ օդանավակայանի ներկայացուցչի՝ Boeing ինքնաթիռը գտնվել է հեռավոր ավտոկայանատեղիում: Նրանում ուղևորներ և անձնակազմից մարդիկ չեն եղել: Նշվում է, որ 1962 թվականին ծնված վարորդը մեքենան վարելիս կորցրել է գիտակցությունը և հարվածել ինքնաթիռին:

̰
Ճապոնիայում ակտիվացել է Ասո հրաբուխը

15:30 03.05.2019

Ճապոնիայի Կյուսյու կղզում ակտիվացել է Ասո հրաբուխը: Տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ հրաբխի մոխրի և ծխի սյունը հասնում է 600 մետրի: Մեկ ամսվա ընթացքում սա արդեն 3-րդ նմանատիպ դեպքն է: Ներկայումս այս ժայթքումը համարվում է փոքր, սակայն հրաբխի խառնարանից մի քանի կիլոմետրի վրա գործում է տարհանման գոտի: Հրաբխի հասցրած վնասների մասին չկան տեղեկություններ: Ասոն համարվում […]

̰
Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին 65 օր է տրամադրել Ասանժի արտահանձնումն իրավական հարթակում հիմնավորելու համար

14:25 03.05.2019

Մեծ Բրիտանիայի դատարանը 65 օր է տրամադրել ԱՄՆ-ին, որպեսզի վերջինս ներկայացնի իրավական հիմքեր WikiLeaks ընկերության հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնումը կազմակերպելու համար, գրում է РИА Новости-ն: Հինգշաբթի Վեսթմինսթերյան դատարանում անցկացվել է Ասանժի՝ ԱՄՆ-ին արտահանձնելու գործով առաջին նիստը: Նշվում է, որ Ասանժը դատավորի հարցերին պատասխանել է բանտից՝ տեսակապով: Ասանժը միայն ասել է, որ հրաժարվում է արտահանձնվել ԱՄՆ-ին, […]

̰
Dragon տիեզերանավի գործարկումը վերջին պահին չեղարկվել է 

14:20 03.05.2019

Ֆլորիդայի տիեզերական կայանից Dragon տիեզերանավի արձակումը չեղարկվել է տեխնիկական անսարքությունների պատճառով: Նշվում է նաև, որ վերջերս Crew Dragon 6 տիեզերանավի փորձարկումների ժամանակ գրանցված վթարից հետո մասնագետների մոտ մտավախություն է առաջացել, ինչը ևս թռիչքը չեղարկելու պատճառ է դարձել: Տիեզերանավը պետք է միջազգային տիեզերակայանում գտնվող տիեզերագնացներին հասցներ 338 կգ սնունդ և 357 կգ ընդհանուր քաշով սարքավորումներ:

̰
Չինաստանում պտտահողմը կողաշրջել է բատուտը. երեխաներ են մահացել

13:47 03.05.2019

Առնվազն 2 երեխա մահացել է, ևս 7-ը տուժել են, երբ պտտահողմը շուռ է տվել Չինաստանի հյուսիսային Հեբեյ նահանգի քաղաքներից մեկի հրապարակում տեղադրված բատուտը, հաղորդում է Sina-ն: Նշվում է, որ բատուտը եղել է 2 հարկանի տան բարձրության և ունեցել է դղյակի տեսք: Տեսանյութում երևում է, որ քաղաքացիները ցանկացել են բատուտը վերադարձնել նախկին դիրքին, սակայն դա հաջողվել […]

̰
Թրամփը թեկնածու է ներկայացրել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում

13:16 03.05.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Քելլի Քրաֆթի թեկնածությունն առաջադրել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: ԱՄՆ առաջնորդի այս որոշումը ներկայացվել է Սենատի քննարկմանը: Նշենք, որ Սենատում հաստատման որոշումը կլինի 2 փուլով` սկզբում արտաքին գործերի հանձնաժողովում, ապա ընդհանուր քվեարկությամբ: Համապատասխան լսումների օրը դեռ նշանակված չէ: Հավելենք, որ Քրաֆթը Կանադայում ԱՄՆ գործող […]

̰
Ղրիմում օդապարիկը միայնակ մնացած երեխային օդ է բարձրացրել

13:09 03.05.2019

ՌԴ ԱԻՆ-ից հայտնում են, որ օդապարիկը Ղրիմում օդ է բարձրացրել մի երեխայի: Դեպքը տեղի է ունեցել օդապարիկի անհաջող վայրէջքի հետևանքով: Օդապարիկում եղել են 4 հոգանոց ընտանիքի անդամները և հրահանգիչը: Վայրէջքի պահին այնպես է ստացվել, որ 4 մեծահասակները դուրս են եկել օդապարիկից, իսկ փոքրիկը մնացել է այնտեղ: Թեթևացած օդապարիկը դարձյալ սկսել է օդ բարձրանալ ու շարժվել […]

̰
«Միսս Ուրուգվայ» մրցույթի հաղթողին Մեքսիկայում մահացած են հայտնաբերել

12:02 03.05.2019

«Միսս Ուրուգվայ-2006» մրցույթի հաղթող Ֆաթիմի Դավիլային մահացած են հայտնաբերել Մեքսիկայի հյուրանոցներից մեկում: 31-ամյա մոդելի մարմինը հայտնաբերվել է լոգասենյակում: Նշվում է, որ Ֆաթիմին Մեքսիկա էր ժամանել ապրիլի 23-ին և նորաձևության ընկերություններից մեկում պետք է հարցազրույց անցներ: «Միսս Ուրուգվայ-2006» մրցույթում հաղթելուց հետո նա աշխատում էր որպես մոդել: Ոստիկանությունը չի բացառում ինքնասպանության վարկածը: Նշվում է նաև, որ վերջին […]

̰
Կիմ Չեն Ինի եղբորը սպանած կինն ազատ է արձակվել

11:32 03.05.2019

Վիետնամի քաղաքացի Դոան Թխի Խուոնգը, որը Մալայզիայում դատապարտվել էր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության համար, ազատ է արձակվել: Ավելի վաղ Մալայզիայի դատախազությունում Դոան Թխի Խուոնգի նկատմամբ մեղադրանքը փոխել էին: Սկզբում նա մեղադրվում էր սպանություն գործելու մեջ, իսկ հետո մեղադրվեց չկանխամտածված մահ պատճառելու համար, քանի որ տեղյակ չի եղել, որ […]

̰
ԱՄՆ նախագահի՝ ոչ ավանդական կողմնորոշմամբ թեկնածուն հայտնվել է Time-ի շապիկին

09:44 03.05.2019

ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած դեմոկրատ Փիթ Բութիջիչն իր ամուսնու՝ Չասթենի հետ հայտնվել է ամերիկյան հանրահայտ Time ամսագրի շապիկին: Նշվում է, որ Բութիջիչն առաջին համասեռամոլ քաղաքական գործիչն է ԱՄՆ-ում, որը չի թաքցնում իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը: Նա Ինդիանա նահանգի Սանտ Բենդա քաղաքի ղեկավարն է: Ըստ հարցումների՝ նա ամենասիրված ու ամենահավանական 5 թեկնածուներից մեկն […]

̰
NASA-ն Մարսի վրա մայրամուտի լուսանկար է հրապարակել

08:15 03.05.2019

Ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալության InSight զոնդը Երկիր է ուղարկել լուսանկար, որտեղ պատկերված է մայրամուտը Մարսի վրա։ Այս մասին ասվում է գործակալության կայքում։ Գիտնականների խոսքով՝ լուսանկարն արվել է 2019 թվականի ապրիլի 25-ին։ Մի փոքր գունային շտկում է արվել՝ լուսանկարը մարդու աչքի համար սովորական տեսքի բերելու համար։ InSight-ն իրենից ներկայացնում է 360 կգ քաշով հետազոտական լաբորատորիա։ Զոնդն […]

̰
Նելսոն Մանդելայի նկարն աճուրդում վաճառվել է 112 հազար դոլարով

08:01 03.05.2019

Հարավաֆրիկյան հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի նկարը, որտեղ պատկերված է Ռոբեն կղզում իր բանտախցի դուռը, Նյու Յորքում Bonhams աճուրդի տան կողմից վաճառվել է 112 հազար դոլարով։ «Երբ հայրս նախագահի պաշտոնից թոշակի անցավ, նա զբաղմունք չէր գտնում։ Կարծում եմ, արվեստը նրա համար ինքնարտահայտման հիանալի միջոց էր կամ իր պատմության, իր ողջ կյանքի հետ հաշտվելու փորձ»,- հայտարարել […]

̰
Հրապարակվել են Ուկրաինայի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները

07:45 03.05.2019

Ուկրաինայի կառավարության և Գերագույն ռադայի պաշտոնաթերթերում հրապարակվել են նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները։ ԿԸՀ-ի վերջնական տվյալներով՝ շոումեն Վլադիմիր Զելենսկին հավաքել է 73․22% ձայն (նրա օգտին է քվեարկել 13․5 մլն մարդ), իսկ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 24․45% ձայն (նրա օգտին է քվեարկել 4․5 մլն մարդ)։ Հիշեցնենք, որ նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո 30 […]

̰
Google Chrome-ը ճանաչվել է աշխարհում ամենից շատ գործածվող դիտարկիչ

07:32 03.05.2019

Google Chrome-ն ապրիլի արդյունքներով մնում է համացանցային դիտարկիչների շուկայում անվիճելի առաջատար։ Այս մասին հայտնում է Regnum-ը՝ հղում անելով Net Applications ընկերությանը։ 2019 թվականի ապրիլին Google ընկերության Chrome վեբ-դիտարկիչն օգտագործվել է համակարգիչների 65․64%-ում։ Mozilla Firefox-ի գործածության մասնաբաժինը կազմել է 10,23%, Microsoft-ի Internet Explorer և Edge դիտարկիչների գործածության մասնաբաժինը շուկայում կազմել է համապատասխանաբար 8․44% և 5․53%։

̰
Պենտագոնը հայտնել է ռազմական գործողությունների խաղաղ զոհերի թիվը

07:18 03.05.2019

2018 թվականին Իրաքում, Սիրիայում, Աֆղանստանում և Սոմալիում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների հետևանքով առնվազն 120 խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին ասվում է Պենտագոնի զեկույցում, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։ Փաստաթուղթը պատրաստվել է Կոնգրեսի հայցով։ Դրանում նշվում է, որ 2018 թվականին Իրաքում և Սիրիայում զոհվել է 42 մարդ, Աֆղանստանում՝ 76 խաղաղ բնակիչ, Սոմալիում՝ 2։ Այդ երկրներում ընդհանուր […]

̰
Բրիտանիայի թագուհին Քեյթ Միդլթոնին անձամբ պարգևատրել է Վիկտորիանական դարաշրջանի շքանշանով

00:54 03.05.2019

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը միապետին անձնական մեծ ծառայություններ մատուցելու համար աննախադեպ որոշում է կայացրել և անձամբ իր հարսնացուին՝ Քեյթ Միդլթոնին, պարգևատրել է Վիկտորիանական դարաշրջանի շքանշանով, գրում է Joinfo.ua-ն: Նշվում է, որ թագուհին Միդլթոնին պարգևը հանձնել է իր և արքայազն Ուիլյամի ամուսնության 8-ամյակի կապակցությամբ, իսկ շքանշանը հիմնադրվել է մոտ մեկ դար առաջ: Վիկտորիանական դարաշրջանի շքանշանը […]

̰
Փարիզի Դիսնեյլենդում Արամ Խաչատրյանի «Սուսերով պարն» է հնչել

00:23 03.05.2019

Հայազգի մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հեղինակած «Սուսերով պարը»  հնչել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի մոտակայքում գտնվող Դիսնեյլենդ զբոսայգում: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Հաղորդվում է, որ երաժշտության հնչելու պահն արձանագրել է անցորդներից մեկը, որն էլ հրապարակել է տեսանյութը Facebook-ի իր էջում: «Սուսերով պարը» գրվել է «Գայանե» բալետի վերջին գործողության համար, 1942 թվականին: Այն մեծ ճանաչում է […]

̰
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում արտաքին հարաբերությունների կոմիտեում դատապարտել են Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ իրականացվող ագրեսիան

23:57 02.05.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում անցկացվել է Countering a Resurgent Russia թեմայով լսումներ: Լսմանը հրավիրված էին Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետական քարտուղար և ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկակացուցիչ Վիկտորիա Նուլանդը, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետական քարտուղարի նախկին օգնական Դանիել Ֆրիդը: Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ՝ լսմանը հրավիրված հյուրերը և կոնգրեսականները դատապարտել են […]

̰
Քեյթ Միդլթոնի դստերը համեմատել են արքայադուստր Դիանայի հետ

23:48 02.05.2019

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի դստեր՝ Շարլոտայի նկարները համեմատել են արքայադուստր Դիանայի դեռահաս տարիների նկարների հետ: Համացանցում քննարկումների մասնակիցներից շատերը կարծիք են հայտնել, որ Շարլոտան չափազանց նման է իր հանգուցյալ տատին` արքայադստեր Դիանային: Համացանցում տեղադրվել են Դիանայի` 1965 թվականի լուսանկարները, որոնցում նա ճիշտ նույն տարիքում է, ինչ Շարլոտան: Ոմանք փոքրիկ արքայադստերը նմանեցրել են նաև «Հարրի Փոթերի» […]

̰
Հայուհին՝ Դաղստանի ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար

23:26 02.05.2019

Դաղստանի ոստիկանությաւն լրատվական բաժնի ղեկավար Գայանե Գարիևան պատմել է իր ծագման մասին: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Հաղորդվում է, որ հայազգի աղջիկը խոսել է իր ազգության մասին այն ժամանակ, երբ օգտատերերից մեկը նրան հաճոյախոսություն է արել՝ ասելով, որ օսերը գեղեցիկ են: Ի պատասխան դրան՝ աղջիկն ասել է, որ գեղեցկությունն ազգություն չի ճանաչում, և ինքը հայուհի […]

̰
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միակ ընդհանրությունը պետական սահմանն է». Զելենսկին պատասխանել է Պուտինին

22:58 02.05.2019

Զելենսկին հավելել է, որ Մոսկվան Կիևին պետք է վերադարձնի ուկրաինական հողի յուրաքանչյուր միլիմետրի վերահսկողությունը:

̰
Ամերիկյան Դևենպորտ քաղաքն ամբողջությամբ ջրածածկ է

22:54 02.05.2019

Ամերիկյան Այովա նահանգի մեծությամբ երրորդ քաղաքը` Դևենպորտը, ամբողջությամբ ջրածածկ է: Ափերից դուրս եկած Միսսիսիպի գետը քանդել է պատվարն ու լցվել քաղաքը: Այս մասին հայտնում է ABC News-ը՝ հղում անելով քաղաքապետին: Տեղի իշխանությունները պատվարի ամրացման աշխատանքներ են իրականացրել, սակայն դրանք արդյունք չեն տվել: Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարված: Բնակչությունը տարհանվում է: États-Unis: l’impressionnante inondation de la […]

̰
ՄԱԿ-ն իր կառույցներով պատրաստ է շարունակել սերտ համագործակցությունը հայ գործընկերների հետ

21:00 02.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի հայաստանյան կազմակերպությունների ղեկավարներին՝ ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ: Ինչպես հայտնում են ՀՀ Կառավարությունից՝ վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի կառույցների միջև տարբեր ուղղություններով համագործակցությունը և բարձր գնահատել մեր երկրում համատեղ իրականացվող ծրագրերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է հավակնոտ բարեփոխումների օրակարգ և անհրաժեշտ է […]

̰
Իռլանդիայի գլխավոր տաճարում հայկական խաչքարերի լուսանկարների ցուցահանդես է կազմակերպվել

20:44 02.05.2019

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի գլխավոր տաճարում հայկական խաչքարերի լուսանկարների ցուցահանդես է բացվել: Տաճարը հայտնի է նաև Սուրբ Երրորդության տաճար անվամբ: Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ցուցահանդեսը բացվել է Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ: «Լուսանկարների այս ցուցադրության շնորհիվ տաճարի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու հայկական խաչքարերն ու հասկանալու դրանց տարբերությունը իռլանդական հուշարձան-խաչերից»,- գրում է իռլանդական CatholicIrland.net-ը: Աղբյուրը նաև հայտնում է, որ […]

̰
BACK_TO_TOP