12:08 02.05.2019
Իտալացի երկու մասնագետներ նախատեսում են ուսումնասիրել Լեոնարդո դա Վինչիի ԴՆԹ-ն: Հետազոտության կենթարկվեն արվեստագետի մազերը, որոնք հայտնաբերվել են ԱՄՆ մասնավոր հավաքածուներից մեկում: The Guardian-ի փոխանցմամբ, 2019 թ. մայիսի 2-ին` նկարչի մահվան 500-րդ տարելիցի կապակցությամբ, նրա ծննդավայրում՝ Տոսկանայի Վինչի քաղաքի թանգարանում առաջին անգամ կցուցադրվի հանրահայտ նկարչի մազի մի հատված: «Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում մենք գտանք նկարչի մազերից […]
12:08 02.05.2019
Չինաստանում զվարճանքների այգու բլրակներից 2 մարդ է ընկել և մահացել: Եվս 12 մարդ, որոնցից 6-ը երեխաներ են եղել, վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այդ պահին դեռ բուժում է ստանում 2-ը: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Չինաստանի Չենդու քաղաքում: Այս մասին հաղորդում են տեղի քաղաքային իշխանությունները: Դեպքը տեղի է ունեցել մայիսի մեկին: Տեղի իշխանությունները դեռ չեն հայտնել, […]
11:59 02.05.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի դեմ անցկացվող ցույցերի ժամանակ զոհվել է 2 ցուցարար, այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն: «Բռնատիրական ռեժիմի արդյունքում զոհվել է 24-ամյա տղամարդ, ով ցանկություն է հայտնել ապրել ազատության մեջ: Ես գիտեմ, որ ձեր ընտանիքին իմ ցավակացությունները բավարար չեն, սակայն բռնատերը գիտի, որ ազատությանն ընդառաջ մեր […]
11:50 02.05.2019
Counterpoint Research ընկերության մասնագետները կազմել են 2018 թ․-ին ամենաշատ վաճառված սմարթֆոնների վարկանշային աղյուսակ: Առաջին տեղը զբաղեցրել է iPhoneX-ը, գրում է Gizmochina-ն: «Խնձորային» սարքավորումները նաև զբաղեցրել են հաջորդ 3 հորիզոնականները՝ iPhone 8, iPhone 8 Plus և iPhone 7: Հինգերորդ հորիզոնականում հայտնվել է Xiaomi Redmi 5A-ն, իսկ 6-րդը Samsung Galaxy S9-նն է: Դրանից հետո աղյուսակում կրկին Apple-ն […]
10:19 02.05.2019
Կապի օպերատորները ստիպված են իրենց ցանցերում հատուկ սարքավորում տեղադրել, որի միջոցով Ռոսկոմնադզորը սպառնալիքի դեպքում կկարողանա կառավարել ինտերնետ-թրաֆիկը:
08:03 02.05.2019
Խորհրդային և վրացի երգիչ Վախթանգ Կիկաբիձեն տեսաուղերձ է հղել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Այս մասին հայտնում է ТВЦ.ru-ն։ Կիկաբիձեն ընդգծել է, որ պատիվ ունի Զելենսկուն անվանել իր բարեկամը։ Սակայն այժմ, ինչպես նշել է արտիստը, ինքը կանվանի նրան «ամբողջ Ուկրաինայի նախագահ»։ Երաժիշտը վստահեցրել է, որ Զելենսկուն քաջալերել է ողջ Վրաստանը։ Կիկաբիձեն նրան մաղթել է վիթխարի […]
07:47 02.05.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խնդրել է երկրի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնին լքել պաշտոնը՝ կապված վստահության կորստի հետ։ Պատճառ է հանդիսացել ծառայողական բնույթի տվյալների գաղտնազերծումը, ասվում է վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։ Հետաքննությունը պարզել է, որ Ուիլյամսոնն առանց թույլտվության հանրայնացրել է տեղեկություն, որը հնչել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Ըստ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվական արտահոսքի՝ […]
07:33 02.05.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրում լայնածավալ փոփոխությունների մասին և կոչ արել իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչներին առաջարկներ ներկայացնել թույլ տրված սխալները շտկելու համար։ Կարակասում մայիսմեկյան հանրահավաքի ընթացքում Վենեսուելայի առաջնորդը հայտարարել է, որ Վենեսուելայի ժողովուրդների բոլիվարական կոնգրեսը, որը միավորում է ավելի քան 80 սոցիալական կազմակերպություն, պետք է նստաշրջան անցկացնի՝ փոփոխությունների պլանի մշակման համար։ «Շաբաթ և […]
07:18 02.05.2019
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն հայտարարել է, որ մայիսի 2-ին երկրում համընդհանուր գործադուլ է սկսվում, որին կմասնակցեն հասարակության բոլոր շերտերը։ Նա նման հայտարարություն է արել Կարակասում անցկացված հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս։ «Կսկսվի աշխատղների ու պետական ծառայողների գործադուլ։ Ռեժիմը զարմացած կմնա»,- ասել է Գուաիդոն։ Ընդդիմադիրը վստահություն է հայտնել, որ շուտով Մադուրոյի կողմից իշխանության ուզուրպացիան կավարտվի։ «Իշխանությունները […]
00:42 02.05.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարծում է, որ երկրի ժողովրդին հաջողվեց խաղաղություն հաստատել: «Ես հետևում եմ մեր աշխատավոր դասի հիանալի երթին։ ․․․ Անկասկած, սա խաղաղությունն է, որ մենք հաղթեցինք` շնորհիվ մեր ժողովրդի արժանապատվության և խելամտության»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մադուրոն։ ¡Aja! Estoy pendiente de la hermosa marcha de nuestra Clase Obrera. Me están llegando imágenes […]
22:25 01.05.2019
Ամերիկացի հայտնի ֆուտբոլիստ Ռեգի Բուշի կինը՝ պարուսույց Լիլիթ Ավագյան-Բուշը, Instagram-ի իր էջում դստեր հետ լուսանկար է հրապարակել, փոխանցում է Rusarminfo-ն։ Լողափում արված լուսանկարում Լիլիթ Ավագյանը կանգնած է երեխան գրկին և մեջքին երևում է Հայաստանի զինանշանով մեծ դաջվածք։ Հայ օգտատերերը ողջունել են հայրենակցին՝ հերթական հայրենասիրական ակցիայի համար։ Առաջին անգամ չէ, որ Ավագյանը հայկական թեմատիկայով նկարներ և […]
22:10 01.05.2019
Թաիլանդի թագավոր Մախա Վաչիրալոնգկորնը (Ռամա Х) հայտարարել է, որ ամուսնացել է իր սիրեցյալի՝ գեներալ Սութհիդե Վաչիրալոնգկորնի հետ, փոխանցում է Reuters-ը։ 66-ամյա թագավորն այս մասին հայտարարել է թագադրումից մի քանի օր առաջ։ Ռամա Х-ի թագադրման հանդիսավոր արարողությունները կկայանան մայիսի 4-6-ը։ 40-ամյա Սութհիդան Թաիլանդի թագավորի անձնական թիկնազորի պետն է։ Նա նախկինում Thai Airways ավիաընկերությունում բորտուղեկցորդուհի է աշխատել, […]
21:53 01.05.2019
ԱՄՆ Նյու Յորք քաղաքի մետրոյի կայարանում անհայտ անձն ընկել է ռելսերի վրա և ողջ մնացել։ Համացանցում է հայտնվել փրկարարական աշխատանքների տեսանյութը։ Այս մասին փոխանցում է Lenta.ru-ն։ Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 28-ին՝ տեղի ժամանակով 18:30-ի սահմաններում։ «Մոտեցող գնացքի մեքենավարն արագ արգելակել է։ Այդ ժամանակ ես, նայելով ռելսերին, նկատեցի ընկած տղամարդուն։ Հավաքվածներն անմիջապես շտապօգնություն կանչեցին»,- պատմել […]
21:34 01.05.2019
Ավստրալիայի տափաստաններում ռենջերները հայտնեբերել են երեք աչք ունեցող 40 սմ երկարությամբ 3 ամսական տարօրինակ պիթոն տեսակի օձ։ Ինչպես նշվում է, սողունը մուտացիայի հետևանքով ծնվել է երեք աչքով։ Ընդ որում՝ օձի երեք աչքն էլ «աշխատող» են եղել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Սողունին հայտնաբերել են մի քանի շաբաթ առաջ Հյուսիսային տարածք նահանգում։ Նրան կնքել են […]
21:18 01.05.2019
Իսպանացի տիեզերագնացները արձանագրել են երկնաքարի բախումը Լուսնին։ 45 կգ ծանրությամբ երկնաքարը Երկրագնդի արբանյակի վրա է ընկել 61 հազար կմ/ժ արագությամբ։ Բախումն այնքան ուժեղ է եղել, որ դրա լույսը տեսանելի է եղել անզեն աչքով։ Տիեզերագնացներից Խոսե Մարիա Մադիեդոն բացատրել է, որ եթե այս բախումը չարձանագրվեր արագ տեսախցիկների միջոցով, ապա գիտությունը կդժվարանար մոդելավորել այն, ինչ կատարվում է […]
20:00 01.05.2019
Netflix-ը օրեցօր ավելի հայտնի դառնալուց բացի նաև հոլիվուդյան դերասանների համար դարձել է լավ գործատու: Ընկերությունը ժլատություն չի անում և համաշխարհային աստղերին առաջարկում է իրենց մակարդակին համապատասխան հոնորարներ: Օրինակ` Ուիլ Սմիթին «Պայծառություն» ֆիլմի համար Netflix-ը վճարել է 35 մլն դոլար, իսկ Ռայան Ռեյնոլդսին Six Underground ֆիլմի համար` 27 մլն դոլար: Համեմատության մեջ նշենք, որ Թոմ Քրուզը […]
19:20 01.05.2019
Deadline-ը տեղեկացնում է, որ «Գահերի խաղի» բեմադրիչ-օպերատոր Ֆաբիան Վագները բացատրել է դժգոհ հանդիսականին, որ ոչ թե ապրիլի 29-ին ցուցադրված սերիան է այդքան մռայլ, այլ հեռուստացույցների կարգավորումներն են խնդիրներ առաջացրել: Բանն այն է, որ սերիալի սիրահարներից շատերն են դժգոհել, որ նոր սեզոնի երրորդ էպիզոդը շատ մութ է և դժվարություններ են առաջացել մարտերի հատվածների մանրամասները տեսնելու հարցում: […]
19:15 01.05.2019
«Գահերի խաղ» հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանի երրորդ էպիզոդը՝ «Ճակատամարտ Վիթերֆելի համար», մեծ տապավորություն է թողել երկրպագուների վրա: Այս էպիզոդն արդեն մեկնաբանել է նաև Ջոն Սնոուին մարմնավորող Քիթ Հարինգթոնը, իսկ նրանից հետո սերիայի մասին խոսել է նաև Արիային մարմնավորող Մեյզի Ուիլյամսը, որը EW հանդեսի հետ զրույցում խոստովանել է, որ սկզբում հանդիսատեսից ակնկալում էր բացասական արձագանք: Սյուժետային շրջադարձն […]
19:11 01.05.2019
«Վայրի Արևմուտքի աշխարհը» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի երկրպագուներն ավելի քան մեկ տարի սպասել են նոր եթերաշրջանին: Կարծես թե սպասելիքները արդարացվում են, քանի որ նախագծին միացել է հայտնի ու սիրված դերասան Վենսան Կասելը, որի համար սա կլինի ամերիկյան սերիալներում խաղալու առաջին փորձը: Դերասանին հեռուստադիտողը կտեսնի գլխավոր չարագործի դերում: «Մենք չափազանց հուզված ենք Վենսան Կասելի հետ աշխատելու հնարավորության […]
18:45 01.05.2019
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այն հայտարարությունը, թե Ռուսաստանն է համոզել Մադուրոյին չփախչել երկրից: Զախարովայի խոսքերով` ամերիկյան կողմն անընդհատ ցանկանում է ազդել այդ երկրի բանակի վրա, որպեսզի թուլացնի Մադուրոյի դիրքերը և դրա համար տարբեր կեղծ լուրեր է տարածում: Մինչ այդ Պոմպեոն հայտարարել էր, որ Մադուրոն մտադիր է եղել […]
18:38 01.05.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով բարձրացվում են Հայրենական մեծ պատերազմի վետերանների կենսաթոշակները: Միջինը դրանք կբարձրանան 9,5 հազար ռուբլով: Օրենքը, սակայն, չի վերաբերի բոլոր վետերաններին: Բարձր կենսաթոշակներ կստանան այն վետերանները, որոնք մասնակցել են պատերազմական գործողությունների գործող բանակի կազմում, ինչպես նաև պարտիզանները, հետախույզները, Լենինգրադի պաշտպանության մասնակիցները, պատերազմի ընթացքում կոնտուզիաներ և վիրավորում ստացած վետերանները: Ներկայումս […]
18:20 01.05.2019
Լոս Անջելեսում բնակվող բլոգեր Գեբբի Հանան երբեք չի եղել աղմկոտ վայրերի, անապատում անցկացվող միջոցառումների երկրպագու: «Շատերը գնում են Coachella փառատոնին, որպեսզի այնտեղ «Ինստագրամի» համար լուսանկարներ հրապարակեն: Ես էլ մտածեցի` կկարողանա՞մ անել նման լուսանկարներ` ոչ մի տեղ չգնալով»,- ասել է աղջիկը: Գեբբին տեսանյութ է նկարահանել իր ընկերուհու տանը, ապա իր հետևորդներին պատմել, որ դա փառատոնի անցկացման […]
18:17 01.05.2019
Սննդաբանները զգուշացնում են, որ օրական 400 գրամից ավելի խորոված միս ուտելը կարող է քրոնիկ հիվանդությունների սրացման կամ առաջացման պատճառ դառնալ: РИА Нововсти-ի փոխանցմամբ՝ այս մասին մասնավորապես հայտարարել է ՌԴ առողջապահության նախարարության դիետոլոգ Անտոնինա Ստարոդուբովան: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա նման հայտարարություն է արդել մայիսյան տոներին ՌԴ քաղաքացիների կողմից արձակուրդային ճամփորդությունների նախաշեմին: «Չարժե մարմնի 1 կգ-ի համար գերազանցել […]
18:08 01.05.2019
Նոր Օռլեանի միջազգային գիմնազիայի շրջանավարտ Անուանետա Լավը մինչ ուսումնական հաստատությունն ավարտելը ուսումը շարունակելու վերաբերյալ դիմում-նամակներ է ուղարկել ամերիկյան գրեթե բոլոր հայտնի բուհեր: Արդյունքը նրան զարմացրել է: 115 բուհից նա հրավեր է ստացել. աղջկան մինչև 3,7 միլիոն դոլարի ընդհանուր կրթաթոշակ են առաջարկել: Անտուանետան փայլուն է սովորել գիմնազիայում և այժմ ցանկանում է դառնալ մանկավարժ: «Իմ երազանքը իրականություն […]
17:50 01.05.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Անդրեյ Վտյուրինին պաշտոնից ազատել է «զինծառայողի կոչումը վարկաբեկող» արարքների համար։ Այս մասին երկրի նախագահը հայտնել է հենց պաշտոնական հրամանագրի տեքստում։ Ազատումը հետևել է տեղական լրատվամիջոցների այն հրապարակումներին, ըստ որոնց՝ Վտյուրինը կալանավորվել է մոտ 150 հազար դոլար կաշառք ստանալու պահին։ Ավելի վաղ՝ 2007-2014 թվականներին, Վտյուրինը զբաղեցրել է […]
17:48 01.05.2019
Փարիզում ավելի քան 165 մարդ է ձերբակալվել մայիսմեկյան ցույցերի ժամանակ, հաղորդում է BFM-ն: «Դեղին բաճկոնների» մեկ այլ գործողություն էլ ավարտվել է իրավապահների հետ բախումներով: Ցուցարարները ոստիկանական բաժանմունքների ուղղությամբ շշեր են նետել: Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել: Նշվում է, որ անկարգությունների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 7400 ոստիկան:
17:23 01.05.2019
Լոնդոնի դատարանն WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին 50 շաբաթվա ազատազրկման է դատապարտել: BBC-ն հայտնում է, որ նման որոշում է կայացվել այն պատճառով, որ Ասանժը խախտել է գրավով ազատ արձակման պայմանը: Հաղորդվում է, որ ձերբակալության ժամկետը հետագայում կարող է կրկնակի կրճատվել: Հիշեցնենք, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ձերբակալել են Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատանը, որտեղ նա ապաստանել էր […]
17:18 01.05.2019
Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և արտաքին առևտրի նախարար Մարտին Կուզիկը հրաժարական է տվել իր նշանակման հաջորդ օրը: Այս մասին հաղորդում է Delfi–ն: Ինչպես նշվում է, աշխատանքից հեռացնելու համար հիմք է ծառայել քաղաքական գործչի՝ ընտանեկան բռնություն կիրառելու մեղադրանքը, սակայն նախարարը չի ընդունել իր մեղքը: Նշվում է, որ նախարարի դեմ հարուցվել է ընտանեկան բռնության մասին քրեական գործ: Մեղադրանքի […]
17:15 01.05.2019
Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի որդին՝ Ալեքսանդրը, հիանալի հարսանիք է կազմակերպել Իտալիայում, հաղորդում է FAN- ն: Արարողությունն անցկացվել է Կոմո լճի ափին: Նշվում է, որ հյուրերին արգելվել է արարողությունը լուսանկարել և տեսանկարահանել: Գաղտնի է պահվում նաև Ալեքսանդր Ավակովի ընտրյալի անունը:
17:12 01.05.2019
Եկեղեցին հրաժարվել է ամուսնալուծել դերասաններ Եվգենի Պետրոսյանին և Ելենա Ստեպանենկոյին, հայտնում է Kp.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Պետրոսյանը խնդրել էր չեղարկել իր և կնոջ եկեղեցական ամուսնությունը: «Անկախ ամեն բանից, Պետրոսյանը և Ստեպանենկոն ամուսին և կին են Աստծո առաջ: Թեև նրանք բաժանված են դատարանով, նրանք ունեն եկեղեցով կնքված ամուսնություն»,- ասել է քահանա Անդրեյ Դորոխինը: Հիշեցնենք, որ Մոսկվայի Խամովնիչյան […]