TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

ԱՇԽԱՐՀ

Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը հնարավոր է` իրենց առաջնեկին իտալական անուն տան

16:43 01.05.2019

Բուքմեյքերներն ակտիվ քննարկում են, թե ինչ անուն կունենա արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի երեխան: Քննարկվող անունների ցանկում ֆավորիտների մեջ է հայտնվել աղջկա իտալական անուն: Շատերը կարծում են, որ եթե Մեգան Մարքլի առաջնեկն աղջիկ լինի, ապա նրան կտան Ալլեգրա անունը: Կան կարծիքներ, որ արքայադուստր Դիանան միշտ ցանկացել է աղջիկ ունենալ և նրան տալ վերոնշյալ անունը: 2004-ին […]

̰
Բրիտանական նավատորմի «HMS ECHO» նավը ժամանել է Բաթումի նավահանգիստ

16:25 01.05.2019

Բրիտանական նավատորմի «HMS ECHO» նավը ժամանել է Բաթումի նավահանգիստ: Սև ծովի ավազան նավի ժամանումը կապված է Մեծ Բրիտանիայի կողմից միջազգային ջրերում նավագնացության սկզբունքներին ցուցաբերած օժանդակության հետ: Աջարիայի նավահանգստում բրիտանական նավի անձնակազմին ու ղեկավար Ջասթին Մակենզի Սմիթին դիմավորել է Աջարիայի կառավարության նախագահ Թորնեկի Ռիժվաձեն: «Վրաց-բրիտանական հարաբերությունները դինամիկ զարգանում են քաղաքականության, պաշտպանության և տնտեսության ոլորտներում: Վրաստանի եվրոպական […]

̰
«Լիվերպուլ»-ի երկրպագուները Բարսելոնում զբոսաշրջիկին գցել են շատրվանի ջրերի մեջ

16:00 01.05.2019

«Լիվերպուլ»-ի երկրպագուները Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի առաջին խաղից առաջ անկարգություններ են իրականացրել Բարսելոնում: Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում անգլիացի երկրպագուները մի զբոսաշրջիկի գցում են շատրվանի ջրերի մեջ: «Լիվերպուլի» նախագահ Պիտեր Մուրը կոչ է արել երկրպագուներին իրենց դրսևորել արժանապատիվ ձևով: «Մենք հպարտորեն երգում ենք, որ նվաճել ենք Եվրոպան: Բայց եկեք այս հիանալի քաղաքում մեզ հարգալից և […]

̰
Բեռլուսկոնին վիրահատվել է

15:57 01.05.2019

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին երեկ հոսպիտալացրել էին: Նրան ենթարկել են ստամոքսի վիրահատության: Առաջիկա օրերին նրան հիվանդանոցից դուրս կգրեն: Այս մասին հայտնում են նրա գլխավորած «Առաջ, Իտալիա» կուսակցության մամուլի ծառայությունից: Բեռլուսկոնին նախատեսել էր երեքշաբթի մասնակցել իր կուսակցության կազմակերպած միջոցառմանը: Նրա փոխարեն միջոցառմանը ելույթ է ունեցել կուսակցության փոխնախագահ, Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Անտոնիո Տայանին: «Ապրիլի 29-ին Բեռլուսկոնիի ինքնազգացողությունը […]

̰
Հնդկաստանում պայթել է ոստիկանության ականապատ մեքենա. զոհվել է 15 մարդ

15:09 01.05.2019

Հնդկաստանում առնվազն 15 ոստիկան է զոհվել Մահարաշտրա նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է NDTV-ն: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Գադչիրոլի շրջանում` Չժատիսգարհ նահանգի սահմանին, որտեղ ակտիվորեն գործում են մաոիստ գրոհայինները: Ըստ նախնական տեղեկությունների՝ գրոհայիններն ականապատել էին մեքենան: Reuters գործակալությունը, հղում անելով իրավապահ մարմիններին, հաղորդում է 16 զոհի մասին: Աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այս […]

̰
Փարիզում մայիսմեկյան տոնակատարությունից առաջ 14 մարդ է բերման ենթարկվել

14:21 01.05.2019

Ֆրանսիայի իրավապահ մարմինները մայիսմեկյան տոնակատարությունից առաջ Փարիզում բերման են ենթարկել 14 մարդու, հաղորդում է BFMTV-ն: Ոստիկանությունը 11 մարդու բերման է ենթարկել Փարիզի մետրոյի կայարաններից մեկի մոտ, իրավապահները խուզարկել են մեքենաները և դրանցում հակագազեր են հայտնաբերվել: Նշվում է, որ Իսպանիայի 3 քաղաքացի էլ բերման է ենթարկվել առավոտյան. նրանց մոտ հայտնաբերվել է 2 բենզինի տարա, դանակներ, 3 […]

̰
Հայկական «50 հազար» նոր թղթադրամը գեղեցկությամբ զիջել է այլ պետությունների թղթադրամներին

14:11 01.05.2019

2018 թվականին աշխարհում լույս է ընծայվել 150 տեսակի նոր թղթադրամ, որից միայն 10 տոկոսն է ունեցել նախկինից լիարժեք տարբերվող դիզայն, ինչը թույլ կտա դրանց մասնակցել Թղթադրամների միջազգային ասոցիացիայի մրցույթին։ Ընտրյալների թվում է եղել նաև հայկական «50 հազար դրամ» նոր թղթադրամը։ Մրցույթի արդյունքներով, սակայն, առաջատար է ճանաչվել կանադական 10-դոլարանոց թղթադրամը, որին հետապնդել են շվեյցարական 200 ֆրանկը, […]

̰
Կիրկորովը սպառնացել է լքել «Եվրատեսիլը»

13:43 01.05.2019

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հայտնել է այն պայմանը, որի դեպքում կհրաժարվի համագործակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթի հետ: Այս մասին նա հայտնել է «Ռոսիա-1» հեռուստաընկերության եթերում: Նրա խոսքերով՝ 2016թ. ռուս երգիչ Սերգեյ Լազարևը պարտվել է մրցույթում «քաղաքական նրբությունների» պատճառով:Կիրկորովն ասել է, որ չի համագործակցի մրցույթի հետ, եթե նման բան կրկնվի: Կիրկորովի խոսքերով՝ այդ ժամանակ տարբեր երկրների ժյուրիի […]

̰
Վրաստանի նախագահը դատապարտել է երկրում ԱՄՆ ռազմակայան կառուցելու գաղափարը

13:33 01.05.2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում ամերիկյան ռազմակայան կառուցելու գաղափարն անվանել է ոչ նպատակային, հաղորդում է TASS-ը: Նրա խոսքերով` այդ քայլը կարող է ընկալվել որպես սադրանք: Միևնույն ժամանակ, Վրաստանում ամերիկյան ռազմակայանը կարող է գրավել Ռուսաստանի և ահաբեկչական որոշ շարժումների ուշադրությունը, ընդգծել է Զուրաբիշվիլին: Նա ավելացրել է, որ Վրաստանը դեմ չէ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացմանը, սակայն չի […]

̰
Հետաքրքրասեր որորը հայտնվել է տեսախցիկի առջև և իրեն փորձել թղթակցի դերում

13:30 01.05.2019

Լոնդոնի ճանապարհային տեսախցիկներից մեկը հետաքրքիր դրվագ է ֆիքսել: Տեսախցիկի դիմաց նստել է որորը (ծովորոր) և ոսպնյակի մեջ տեսնելով սեփական արտացոլումը` սկսել է պտտել գլուխը: Ճանապարհային ծառայություններն այս տեսանյութը տեղադրել են Twitter-ում և այսպիսի մեկնաբանություն գրել: «Բազմաթիվ խնդրանքներով մեր թղթակիցը ներկայացնում է Լոնդոնի փողոցների իրավիճակի վերաբերյալ վերջին նորությունները»: Կատակը դուր է եկել բազմաթիվ օգտատերերի: Մի խումբ […]

̰
Ռուսներին խորոված սիրող են դարձրել հայերը. «Կոմսոմոլսկայա պրավդա»

13:29 01.05.2019

Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն նյութ է հրապարակել մայիսյան տոներին տարածված կերակրատեսակի՝ խորովածի մասին: Հրապարակման մեջ նշվում է, որ խորովածի պատրաստման տարբեր բաղադրատոմսեր ունեն բազմաթիվ ազգեր, մինչդեռ, ինչպես նշում է պարբերականը, ռուսների քիմքին ավելի մոտ է խորովածի «կովկասյան» բաղադրատոմսը: «Մենք ավելի շատ սիրում ենք խորոված՝ կովկասյան ձևով: Այն տարածվեց ռուս-թուրքական պատերազմից հետո. Ղարսի գրավումից հետո տեղի հայերը, […]

̰
Մեքսիկայում ապուրը 200 երեխայի թունավորման պատճառ է դարձել

12:31 01.05.2019

Մեքսիկայի Հերրերո նահանգում Երեխաներին նվիրված տոնին մոտ 200 երեխա է թունավորվել անորակ սննդից, հաղորդում է РИА Новости-ն: Այս մասին հայտարարել է Հերրերոյի նահանգապետ Էկտոր Աստուդիոն: Մեշկալսինգո գյուղի տարրական դպրոցի աշակերտները սկսել են իրենց վատ զգալ ավանդական «պոսոլե» ապուրն ուտելուց հետո: Մոտ 108 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանց վիճակը կայուն է: Բժիշկներից բացի, տուժածներին օգնություն են ցուցաբերում […]

̰
Ճապոնիայի նորանշակ կայսրն ուղերձով դիմել է ժողովրդին

12:26 01.05.2019

Ճապոնիայի նորանշանակ կայսր Նարուհիտոն ժողովրդին հղած իր առաջին ուղերձում խոստացել է գործել համաձայն սահմանադրության և ժողովրդի կամքի, նա նաև շնորհակալություն է հայտնել նախկին կայսր Ակիհիտոյին, գրում է Korrespondent-ը: «Ես երդվում եմ, որ կգործեմ համաձայն սահմանադրության  և կիրականացնեմ իմ պարտականությունները որպես պետության և Ճապոնիայի ժողովրդի միասնության խորհրդանիշ՝  ժողովրդին մշտապես ներկայացնելով իմ մտքերը: Ես անկեղծորեն աղոթում եմ […]

̰
Նախորդ տարվա ընթացքում սրբավայրերի դեմ իրականացվող ահաբեկչական հարձակումների թիվն աճել է

12:11 01.05.2019

ԱՄՆ-ից գործող Միջազգային կրոնական ազատությունների հանձնախումբը, ինչպես հանձնակատար Գարի Բաուերն է ասում, իր վերջին ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ հատկապես 16 երկրներում իրականացվում են բիրտ գործողություններ ընդդեմ խղճի ազատության: Ըստ նրա՝ Չինաստանում այն ուղղված է հիմնականում ընդդեմ ույղուր մահմեդականների: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը: «Այն ուղղված է նաև ընդդեմ Տիբեթի բուդդիստների, ընդդեմ Ֆալուն գոնգի […]

̰
iPhone-ի վաճառքներն առաջին եռամսյակի արդյունքներով ընկել են 17%-ով

12:00 01.05.2019

Apple կորպորացիան հայտնել է հասույթի և շահույթի եռամսյակային նվազման մասին: Ընկերությունը տեղեկացրել է նաև, որ 17%-ով նվազել է նաև iPhone-ի վաճառքը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Նշվում է, որ 2019թ. առաջին երեք ամիսներին շահույթը կրճատվել է 16%-ով` մինչև 11․56 մլրդ դոլար, իսկ հասույթը` 5%-ով` մինչև 58․02 մլրդ դոլար: Սա ավելի քան երկու […]

̰
Google-ը մայիսի 1-ի համար նոր դուդլ է թողարկել

11:39 01.05.2019

Google ընկերությունն Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ դուդլ է թողարկել, գրում է Korrespondent-ը: Հիշեցնենք, որ մայիսի 1-ին շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, նշվում է Աշխատանքի ու աշխատավորի միջազգային տոնը: Այն ի սկզբանե կոչվել է «Աշխատավորների համերաշխության միջազգային օր». 1886թ-ի մայիսի 1-ին 8-ժամյա աշխատանքային օրվա պահանջով ամերիկացի բանվորները գործադուլ էին կազմակերպել Չիկագոյում։ Ակցիաներն ավարտվել էին ոստիկանության հետ […]

̰
Մի քանի խոշոր ավիաընկերություններ չեղարկել են չվերթները դեպի Կարակաս

11:34 01.05.2019

Մի քանի խոշոր ավիաընկերություններ չեղարկել են թռիչքները դեպի Կարակաս, հայտնում է Korrespondent-ը: Նշվում է, որ Air Europa և Iberia ընկերությունները չեղարկել են իրենց թռիչքները դեպի Վենեսուելայի մայրաքաղաք, իսկ Air France-ի ինքնաթիռը թռիչքի կեսից վերադարձել է: Air Europa ավիաընկերության հաղորդագրության մեջ ասված է, որ այսպես հնարավոր է չեղարկվեն մայիսի 2-10-ի չվերթները: Ավիաընկերությունը հաճախորդներին առաջարկել է փոխանակել […]

̰
Ռումինիայում տեսախցիկները ֆիքսել են հսկա պտտահողմ

11:20 01.05.2019

Ռումինական Կելերաշ շրջանում հսկա պտտահողմ է տեղի ունեցել: Ռումինիայում հազվադեպ հանդիպող բնության երևույթի լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակվել են սոցցանցերում, հաղորդում է Укринформ-ը: Ինչպես տեղեկացրել է Կելերաշ շրջանի ղեկավար Ջորջ Յակոբը, Դրաժնա գյուղում բնակելի 10 շինություններ մնացել են առանց տանիքի: Պտտահողմի պատճառով վարչաշրջանի ավտոմայրուղում ուղևորատար ավտոբուս է շրջվել: Ոստիկանության տվյալներով`տուժածներ չկան:

̰
Համբուրգում 85-ամյա վարորդը «Մերսեդեսով» մխրճվել է առևտրի կենտրոնի մեջ, կան տուժածներ

11:12 01.05.2019

Գերմանիայի Համբուրգ քաղաքում «Մերսեդես GLC» ավտոմեքենան ներխուժել է առևտրի կենտրոն, տուժել է 10 մարդ, հաղորդում է Hamburger Abendblatt-ը: Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան, Համբուրգի Փոենբյութել շրջանի «Գալերիա Քաուֆհոֆ» կոչվող առևտրի կենտրոնում: Կադրերում երևում է, որ մեքենան կոտրել է ապակե դռներն ու մտել վաճառասրահ, որտեղ կանգ է առել ուղիղ շարժասանդուղքի դիմաց: 85-ամյա վարորդը թեթև վնասվածքներ […]

̰
Ադամ Շիֆի գրասենյակը հերքում է. Սաուդյան Արաբիայի արքայադստեր և դեսպանի հետ չեն հանդիպել, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին չեն խոսել

10:58 01.05.2019

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակը հերքել է Adamschiff.com կայքում հրապարակված այն տեղեկությունը, թե կոնգրեսականը հանդիպել է Սաուդյան Արաբիայի դեսպանին և թագավորության արքայադուստր Ռիմա բինտ Բանդար ալ-Սասուդին և նրանց հետ քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, գրում է Rusarminfo-ն: Նշվում է, որ հանդիպման մասին տեղեկությունն «արհեստականորեն է դրվել» կայքում և չի համապատասխանում իրականությանը: Տեղեկության […]

̰
ԵՄ-ն բռնությունից ու զոհերից խուսափելու կոչ է արել․ Վենեսուելայում բախումներից տուժաների թիվը գերազանցել է 70-ը

09:46 01.05.2019

Կարակասում ուժայինների և ցուցարարների բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 71-ի։ Այս մասին հայտնում է CNN -ը։ Տուժածներից 43-ը հոսպիտալացվել են ռետինե փամփուշտներից ստացած վնասվածքներով, 2-ը՝ հրազենային վնասվածքով։ Եվրամիությունը բռնությունից և մարդկային զոհերից խուսափելու կոչ է արել։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի խոսքով՝ գոյություն ունի ճգնաժամից դուրս գալու միայն քաղաքական, խաղաղ, ժողովրդավար տարբերակ, փոխանցում է […]

̰
Ռոնալդուն գնել է աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան

08:29 01.05.2019

«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն 11 մլն եվրոյով ձեռք է բերել Bugatti La Voiture Noire նորագույն ավտոմեքենան։ Այս մասին գրում է La Stampa-ն։ Պարբերականը նշում է, որ այդ մոդելը վերջերս է առաջին անգամ ներկայացվել Ժնևի ավտոսրահում։ Մեքենայի շարժիչի հզորությունը 1500 ձիաուժ է։ Այն զարգացնում է 420 կմ/ժ առավելագույն արագություն։ Ապրիլի սկզբին ֆրանսիական France Football ամսագիրը […]

̰
Ցուկերբերգը ներկայացրել է Facebook-ի նոր դիզայնը

08:14 01.05.2019

Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ներկայացրել է սոցցանցի նոր դիզայնը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Դա տեղի է ունեցել Կալիֆոռնիայում անցկացված F8 համաժողովի ժամանակ, որին մասնակցել են հավելված մշակողները։ Ցուկերբերգը պատմել է սոցցանցի արտաքին դիզայնում, նորությունների ժապավենում, Marketplace առցանց խանութում և այլ գործառույթներում սպասվող փոփոխությունների մասին։ Կփոփոխվեն ու կպարզեցվեն նաև Messenger-ի, Instagram-ի ու WhatsApp-ի դիզայնները։ […]

̰
Հրաձգություն ԱՄՆ-ի համալսարաններից մեկում․ կան զոհեր, վիրավորներ

07:56 01.05.2019

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի (Շառլոտ քաղաք) ուսանողական ավանում կրակոցներ են հնչել։ Տեղի WSOC հեռուստաալիքի հաղորդմամբ՝ փամփուշտները վնասվածքներ են հասցրել 3 մարդու։ Իրավապահները բռնել են կասկածյալին։ Associated Press-ն իր հերթին, հղում անելով բժիշկներին, հայտնում է 2 զոհի մասին։  

̰
Հոլանդացիներն առաջարկել են Աստվածամոր տաճարը վերականգնել 3D տպիչի օգնությամբ

07:44 01.05.2019

Փարիզի Աստվածամոր տաճարը կարող է վերականգնվել եռաչափ տպիչի օգնությամբ։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն՝ հղում անելով հոլանդական Concr3De ընկերությանը։ Նշվում է, որ եռաչափ տպագրությամբ տեխնոլոգիայի կիրառումը թույլ կտա խնամքով վերականգնել տաճարն ամենակարճ ժամկետում։ Այդ դեպքում աշխատանքները շատ ավելի էժան կլինեն, քան քարով վերականգնման դեպքում։ Առաջարկվում է վերականգնման համար օգտագործել տաճարի այրված հատվածի մոխրի, մանրացված […]

̰
Վենեսուելայի ԱԳՆ-ը պատասխանել է երկրից փախչելու Մադուրոյի փորձի մասին Պոմպեոյի խոսքերին

07:31 01.05.2019

Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասան արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքերին, թե նախագահ Նիկոլաս Մադուրոն իբր թե պատրաստվել է Վենեսուելայից փախչել Կուբա, սակայն նրան նման քայլից հետ է պահել Ռուսաստանը։ «Կեղծ նորություններ հորինելը շատ տխուր ձև է խոստովանելու, որ ԱՄՆ-ի աջակցությամբ կատարված հեղաշրջումը կրկին ձախողվել է։ ԱՄՆ կառավարությունը պետք  է վերադառնա դիվանագիտության»,- գրել է […]

̰
ԱՄՆ-ը պահանջում է Մադուրոյից լքել Վենեսուելան

07:18 01.05.2019

ԱՄՆ-ն պնդում է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պետք է լքի հանրապետության տարածքը։ Այս մասին CNN-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Նրան հարցրել են, թե հիմա ինչ ուղերձ կհղի Մադուրոյին։ «Ինքնաթիռ վերցրեք»,- պատասխանել է Պոմպեոն։ Նա մի քանի անգամ կրկնել է, որ ժամանակն է՝ Վենեսուելայի նախագահը լքի այդ երկիրը։ «Նրանք, ովքեր պատրաստ […]

̰
Գաղտնի տեսանյութ` «Վրիժառուների» նկարահանման հրապարակից

00:50 01.05.2019

Դերասան Քրիս Պրատը instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել «Վրիժառուները. վերջաբան» ֆիլմի նկարահանման հրապարակից: Տեսանյութում սուպեր հերոսներին մարմնավորող համարյա բոլոր դերասանները կան: Տեսանյութի վերջում Քրիսը հայտարարել է, որ սա անօրինական տեսանյութ է, իսկ կադրում այդ պահին երևացող Քրիս Էվանսը կատակով զգուշացրել է, որ գաղտնի նկարահանումներ անելու համար խնդիրներ կլինեն․ «Ոչ մեկին չեն թույլատրել ինչ-որ բան […]

̰
Վենեսուելայում բախումների հետևանքով 35 մարդ է տուժել

00:47 01.05.2019

Վենեսուելայում ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոյի՝ պետական հեղաշրջում իրականացնելու կոչի ֆոնին բախումներ են սկսվել։ Բողոքի ակցիայի մասնակիցներն անկարգություններ են սկսել Չակաոյի շրջանում։ Նրանց ցրելու համար իրավապահ մարմինները գազ են կիրառել։ Noticias Venezuela-ն՝ հղում անելով Չակաոյի առողջապահական ծառայությանը, փոխանցել է, որ 19 հոգի վիրավորվել է կոտորակից, 13 հոգի վնասվածքներ է ստացել և 3-ը՝ թունավորվել գազից։

̰
Թութակը ողջ է մնացել կրակոցներից, օձի կծածից հետո և կարողացել է փախչել առևանգողներից

23:48 30.04.2019

Բրազիլիայում  Ֆրեդի Կրյուգեր անունով թութակը կարողացել է փախչել առևանգողներից և վերադարձել է կենդանաբանական այգի: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը և հավելում, որ թռչունը առաջին անգամ չէ, որ հայտնվում է կյանքի համար վտանգավոր պայմաններում: 4 տարի առաջ հենց նույն թութակը կրակահերթի մեջ է ընկել: Տերը թմրանյութերի շրջանառությամբ է զբաղվել և հանկարծակի վերջինիս տուն են ներխուժել […]

̰
BACK_TO_TOP