19:13 30.04.2019
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 30-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ չեխ պատգամավորները ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Մեծ Եղեռնի հիշատակը հավերժացնող անմար […]
18:56 30.04.2019
Լեհաստանում ԱՄՆ զինվորականների թվի ավելացումը կարող է խախտել ՌԴ-ՆԱՏՕ հիմնարար ակտը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նա նաև ասել է, որ ՌԴ-ն չի պատրաստվում հարձակվել ո՛չ Լեհաստանի, և ո՛չ ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վրա: «Ներկա դրությամբ խոսքը ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև հաստատված հիմնարար ակտի կարևորագույն կետերից մեկի […]
18:50 30.04.2019
Ապրիլին Գերմանիայում գործազուրկների թիվը 72 հազարով նվազել է՝ հասնելով 2,229 մլն մարդու: Այսպիսով, երկրում աշխատունակ, բայց աշխատանք չունեցող մարդկանց թիվը համեմատած մարտ ամսվա հետ, նվազել է 0,2 տոկոսով` հասնելով 4,9%-ի: Երկրում աշխատանքի հարցերով զբաղվող դաշնային գործակալությունը տեղեկացրել է, որ միացյալ Գերմանիայի պատմության մեջ սա տվյալ ամսվա համար ամենացածր ցուցանիշն է: Մարտ ամսին Գերմանիայում գործազրկության մակարդակը […]
18:48 30.04.2019
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները, որոնք զբաղվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերաբերող գործի հետաքննությամբ, դժգոհ են այն բանից, որ Թրամփը հրաժարվում է պատասխանել կոնգրեսականների հարցումներին, գրում է The Washington Post–ը: Նշվում է, որ Թրամփի վերաբերմունքը կոնգրեսականների նկատմամբ ստիպում է Կոնգրեսի որոշ անդամների մտածել այն մասին, որ Ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական կուսակցության ղեկավար առաջնորդ Նենսի Փելոսին […]
18:38 30.04.2019
«Ունենալով հայ մայրիկ՝ ես մեծացել եմ Շառլ Ազնավուրի երգերով: Հայերի համար նա սիմվոլ է, ֆրանսիացիների համար՝ լեգենդ: Նրանից լույս էր ճառագում աշխարհի չորս կողմերում, նրա երգերը հավաքական հիշողության մի մասնիկն են»,- հայազգի մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված` Մարսելում այսօր կայանալիք համերգից առաջ պատմել է ֆրանսիացի երգչուհի Հելեն Սեգարան: Կյանքի վերջին տարիներին Ազնավուրը նախընտրում էր […]
18:10 30.04.2019
«Կարնեգի» հիմնադրամի գիտաշխատող Փոլ Ստրոնսկին մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը այն մասին, որ ԱՄՆ-ն Հայաստանին չի հատկացրել օգնություն թավշյա հեղափոխությունից հետո: «Փաշինյանը պետք է գործի անցնի և վերջ տա ԱՄՆ-ի հետ քաղաքականություն խաղալը: ԱՄՆ-ը քննադատել է Քոչարյանին և Սարգսյանին 2008 թվականին, ինչը հանգեցրեց «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին օգնության տրամադրման դադարեցմանը, քանի որ Հայաստանը չկարողացավ […]
17:39 30.04.2019
Հակամարտության գոտիներում վստահության հաստատման համար Ռուսաստանը կողմ է գերիների փոխանակությանը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք բոլոր իրավիճակներում հանդես ենք գալիս նման դեպքերի սպառիչ մարդասիրական լուծման օգտին. աճյունների փոխանակում, ռազմագերիների, պահվող անձանց փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Մենք կարծում ենք, որ դա կնպաստի հակամարտության գոտիներում վստահության […]
17:34 30.04.2019
Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-խմբ.) գրավոր դիմել է Նիդեռլանդների իշխանություններին՝ կոչ անելով մեկնաբանել ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչեցված հայտարարությունը, հայտնում է Orer.eu-ն: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլքսանչորսյան հայտարարության մեջ հայերին էր մեղադրել ցեղասպանություն գործելու մեջ: Սրան ի պատասխան` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ […]
17:32 30.04.2019
Facebook-ում 50 տարի հետո մահացած օգտատերերի քանակն ավելի շատ կլինի, քան ողջերինը: Նման եզրահանգմանն են եկել Օքսֆորդի գիտնականները, հայտնում է EurekAlert-ը: Հիմնվելով Facebook-ի կողմից ներկայացված 2018 թ-ի տվյալների վրա` գիտնականները հաշվարկել են, որ առնվազն 1,4 միլիարդ օգտատեր մինչև 2100 թ-ը կհեռանա կյանքից: Այսպիսով՝ մահացած օգտատերերի թիվն արդեն 2070 թ-ին կարող է գերազանցնել ողջ օգտատերերի թիվը: […]
16:34 30.04.2019
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իր աջակիցներին կոչ է արել դուրս գալ փողոցներ և սկսել գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելու գործողությունների վերջնական փուլը: Թվիթերի իր միկրոբլոգում Գուաիդոն այս գործողություններն անվանել է «Ազատության օպերացիա»: Իր տեսաուղերձում Գուաիդոն հայտնել է, որ փողոցներ դուրս եկած զինվորականները պաշտպանում են երկրի Սահմանադրությունը: Իրենց հերթին, Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ […]
16:09 30.04.2019
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների համատեղ ժողով է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը, ներկաները քննարկել են Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցության վերաբերյալ հարցեր: «Հանդիպման ընթացքում որոշում է կայացվել Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի առթիվ հաջորդ տարի Ռուսաստանում կայանալիք զորահանդեսին կազմակերպության անդամ երկրների ռազմական ստորաբաժանումների մասնակցության […]
16:00 30.04.2019
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ճանաչողական այցով Հայաստան ժամանած Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգին, Օմբուդսմենի աշխատանքի ուղղություններին ու սկզբունքներին, այդ թվում՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների, […]
15:58 30.04.2019
Կոլոմբոյի արքեպիսկոպոսը հայտարարել է, որ Շրի Լանկայում կիրակնօրյա պատարագները կվերսկսվեն մայիսի 5-ից: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ անվտանգության նկատառումներով այցելուներին չի թույլատրվի եկեղեցի մտնել պայուսակներով: Բացի դրանից, եկեղեցիներին կից կստեղծվեն «զգոնության հատուկ կոմիտեներ», որոնք կազմված կլինեն անվտանգությանը հետևող տեղացիներից: Այժմ, նախքան եկեղեցի մտնելը, մարդիկ ստիպված կլինեն ցույց տալ իրենց նույնականացման […]
15:53 30.04.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն կոչ է արել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին վերադարձնել ուկրաինական անձնագիրը: «Արդարացի կլիներ, եթե ուկրաինական անձնագիրը վերադարձվեր մի մարդու, որը նախկինում վրացի էր, իսկ այժմ իրեն ուկրաինացի է համարում: Նկատի ունեմ Միխեիլ Սաակաշվիլիին»,- ասել է Պուտինը: «Սաակաշվիլին անօրինական կերպով է զրկվել ուկրաինական քաղաքացիությունից […]
15:50 30.04.2019
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր թվիթերյան պաշտոնական էջում կիսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթով, որտեղ նա ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենին «քնած» է անվանում: Ջո Բայդենը, որը երկու անգամ եղել է ԱՄՆ փոխնախագահ և արդեն 30 տարի՝ Դելավերի նահանգապետը, ապրիլի 25-ին հայտարարել էր, որ մասնակցելու է 2020 թվականի նախագահական ընտրություններին: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի […]
15:14 30.04.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Էդուարդո Ֆեռո Ռոդրիգեսին: Նամակում ասված է. «Ձերդ գերազանցություն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից մեր խորին երախտագիտությունն ու գոհունակությունն ենք հայտնում Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար: Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` […]
15:05 30.04.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից խոշոր չափերով խարդախության դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացիներ Ա.Շ-ն և Ն.Հ-ն, կազմակերպված հանցավոր խմբի կազմում, կեղծ տեղեկություններ են տարածել ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի […]
15:04 30.04.2019
Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքից ոչ հեռու գտնվող Գորյաչևոդսկ բնակավայրի «21 век» շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է REN TV-ն: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության տարածած տեղեկությունների՝ կրակն ընդգրկել է մոտ 2,5 հազար քառակուսի մետր տարածք: Զոհերի և տուժածների մասին առայժմ չկան տեղեկություններ:
14:30 30.04.2019
UFC վարկածով նախկին չեմպիոն, մարզաշխարհում հայտնի, ավստրալացի սկանդալային մարտիկ Քոնոր Մաքգրեգորն իր աջակցությունն է հայտնել հայերին 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Նա նման գրառում է կատարել Twitter-ի միկրոբլոգի իր էջում: «Ես հայերի խմբի հետ եմ ողջ օրը: Դիլան Դանիս և Քարդաշյաններ: Գործ չունեք հայերի հետ»,- գրել է Մաքգրեգորը: Մարզիկը նաև հայտարարել է, որ «հայերը […]
14:00 30.04.2019
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին շտապ հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է Corriere Della Sera-ն: Հաղորդվում է, որ Բեռլուսկոնին բուժհաստատություն է տեղափոխվել շտապօգնության մեքենայով և այժմ գտնվում է Սան Ռաֆայել հիվանդանոցում: Նրա հոսպիտալացման պատճառը դեռևս չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ Բեռլուսկոնին գտնվում է մշտական բուժհսկողության տակ և վատ զգալու որևէ պատճառ չպետք է ունենար:
13:00 30.04.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին պետական հեռուստաընկերությամբ հեռարձակված իր ելույթում հայտարարել է, որ, չնայած ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, Իրանը կշարունակի նավթ վաճառել: Այս մասին հայտնել է Arab News-ը: «Իրանական նավթի արտահանումները զրոյական մակարդակի հասցնելու ԱՄՆ որոշում սխալ է, և մենք թույլ չենք տա, որ դա իրականություն դառնա ու գործարկվի: Առաջիկա ամիսներին ամերիկացիներն իրենք կտեսնեն, որ մենք կշարունակենք […]
12:33 30.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նրա ընտանիքի անդամներն ու գործընկերները դատական հայց են ներկայացրել ընդդեմ Deutsche Bank-ի և Capital One-ի: Հայցադիմումի մեջ մասնավորապես նշվում է. «Այս գործը վերաբերում է Կոնգրեսի ներկայացրած օրակարգերին, որոնք չունեն օրինական նպատակ: Դրանք հետապնդում են նախագահ Դոնալդ Թրամփին հետևելու, նրա անձնական ֆինանսների, անձնական կյանքի, ընտանիքի ու բիզնեսների մասին տեղեկություններ ստանալու, և այնպիսի […]
12:22 30.04.2019
The Washington Post հեղինակավոր պարբերականը հաշվել է, թե Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քանի անգամ է սուտ խոսել նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր: Ըստ պարբերականի վերլուծության՝ նախագահության 830 օրերի ընթացքում Թրամփն արել է ավելի քան 10 հազար սուտ հայտարարություն: Նշվում է, որ Թրամփն ավելի շատ սուտ է խոսել 2018 թվականի միջանկյալ ընտրությունների ժամանակ և հատուկ […]
12:01 30.04.2019
Նոր Զելանդիայի Քրայստչերչ քաղաքի իրավապահները ձերբակալել են մի տղամարդու: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տեղեկություն է ստացվել, որ նրա մոտ կասկածելի իր կա: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Անմիջապես դեպքի վայր են ժամանել սակրավորներ, ոստիկանության աշխատակիցներ, ինչպես նաև հրշեջ և արտակարգ ծառայության աշխատակիցներ: Անվտանգության նկատառումներով հարակից թաղամասերից տարհանում է […]
11:40 30.04.2019
Կենսաքայքայվող տոպրակներն առնվազն երեք տարի վնաս են հասցնում ջրային ու հողային ռեսուրսներին: Այս եզրահանգմանն են եկել Պլիմուտի համալսարանի մասնագետները, հայտնում է Environmental Science & Technology-ն պարբերականը: Կենսաքայքայվող տոպրակներն արտադրվում են հատուկ հավելումներով, որոնք արագացնում են տոպրակի տարրալուծումը: Կենսաքայքայվող տոպրակը շուկայում հայտնի է որպես էկոլոգիային քիչ վնաս հասցնող արտադրանք: Հետազոտողները տարբեր միջավայրերում փորձարկել են կենսաքայքայվող տոպրակների […]
11:07 30.04.2019
Ամերիկյան հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Լարրի Քինգը կաթված է ստացել: Այդ մասին ապրիլի 29-ին հաղորդել է TMZ-ն: Ըստ աղբյուրի՝ ապրիլի 25-ին Քինգն ունեցել է սրտի կանգ: Այդ ընթացքում նա պատրաստվում էր գնալ բուժզննման, քանի որ մի քանի ամիս շարունակ շնչառական դժվարություններ ուներ: 85-ամյա հաղորդավարին բժիշկները հրատապ տեղափոխել են հիվանդանոց: Նրանց հաջողվել է Քինգին գիտակցության բերել […]
10:59 30.04.2019
Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Միության կազմավորումից հետո այն 17-րդն է: Մասնակցության համար Հայաստան են ժամանել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հայաստանը խորհրդի նիստում կներկայացնի ՀՀ վարչապետ […]
10:45 30.04.2019
Ապրիլի 29-ին ՄԱԿ-ը, միջազգային գործակալությունները և փորձագետները հրապարակել են հեղափոխական զեկույց, որով պահանջվում է անհապաղ, համակարգված ու համարձակ գործակալություններ ձեռնարկել՝ կանխելու դեղերի նկատմամբ կայունության (ռեզիստենտության) ճգնաժամը, որը կարող է ունենալ աղետալի հետևանքներ։ ՄԱԿ-ի Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հարցերով միջգործակալական համակարգման ժամանակավոր խումբը (ՄԳՀԽ), որը պատրաստել է նշված զեկույցը, զգուշացնում է, որ եթե որեւէ գործողություն չձեռնարկվի, […]
08:26 30.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Իրանից նավթի և նավթամթերքի մատակարարումների արգելքը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ վերլուծելով ԱՄՆ էներգետիկայի նախարարության զեկույցները, աշխարհում առկա տնտեսական պայմանները, ինչպես նաև ԱՄՆ-ում և այլ երկրներում նավթի արդյունահանման ավելացումը, ինքը համարել է, որ աշխարհում բավականին նավթ կա, որպեսզի իրանական «սև ոսկու էմբարգոն անցնի […]