07:35 29.04.2019
Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան հրամանագիր է ստորագրել այնպիսի հագուստ կրելու արգելքի մասին, որը խոչընդոտում է դեմքով մարդու ինքնության հաստատմանը։ Այս մասին հայտնում է News First հեռուստաալիքը։ Արգելքն ուժի մեջ կմտնի երկուշաբթի։ Այդ քայլը ձեռնարկվել է անցած շաբաթ տեղի ունեցած ահաբեկչությունների շարքից հետո երկրում իրադրության կայունացման համար։
07:18 29.04.2019
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի Սոցիալիստական աշխատանքային կուսակցությունը քվեաթերթիկների 99․99 տոկոսի հաշվարկի արդյունքում հաղթում է երեկ անցկացված արտահերթ համընդհանուր ընտրություններում։ Այս մասին ասվում է թագավորության ՆԳՆ կայքում։ Այսպիսով՝ նրանք 123 տեղ կստանան 350 տեղանոց ստորին պալատում՝ Պատգամավորների կոնգրեսում։ Այնուհետև գալիս է պահպանողական Ժողովրդական կուսակցությունը, որը կստանա 66 տեղ։ «Քաղաքացիներ» կենտրոնամետ կուսակցությանը բաժին կհասնի 57 տեղ, «Միավորված […]
00:07 29.04.2019
Ուկրաինայի ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկուն, որն այժմ Թուրքիայում հանգստանում է, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թիկնազոր է տրամադրել։ Այս մասին փոխանցում է «Страна.ua»-ն՝ հղում անելով Թուրքիայի ոստիկանությանը։ Ինչպես նշվում է, Զելենսկու այցը ոտքի է կանգնեցրել ամբողջ Բոդրումը։ «Այժմ այդ հանգստավայրում տարբեր երկրներից ժամանած շուրջ 20 բարձրաստիճան պաշտոնյա է հանգստանում, բայց նման ուշադրության ոչ ոք չի […]
23:59 28.04.2019
Ամերիկացի նախկին սենատոր, հանրապետական Ռիչարդ Լուգարը մահացել է, փոխանցում է CNN-ը։ Ինչպես նշվում է, նա մահացել է ապրիլի 28-ին հիվանդանոցում, 87 տարեկանում։ Ռիչարդ Լուգարը սպառազինությունից դուրս բերված միջուկային և քիմիական զենքի ոչնչացման, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ պետություններին դրանք մատակարարելու ծրագրի հեղինակներից է։ Նա եղել է Ինդիանապոլիսի քաղաքապետը, իսկ 2013 թվականից՝ Լուգար կենտրոնի նախագահը։
23:50 28.04.2019
Boeing 767-ի շարժիչը թռիչքի ժամանակ բռնկվել է, գրում է The Sun-ը։ Ինչպես նշվում է, օդաչուները թույլտվություն են խնդրել արտակարգ վայրէջք կատարելու Տամբոյի միջազգային օդանավակայանում, որը գտնվում է Յոհաննեսսբուրգի մոտակայքում։ Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը թռչուններն են եղել, որոնք հայտնվել են ինքնաթիռի շարժիչում։ Տուժածներ չկան։
23:30 28.04.2019
Մեկ տարի առաջ, երբ Լիոնի քաղաքապետի կարգավիճակով Հայաստանում էի, այստեղ ցույցերը նոր սկսվում էին: Երբեք չէի մտածի, որ մի քանի օրվա մեջ նման մեծ փոփոխություններ կարող էին լինել: «Շանթ» հեռուստաընկերության եթերում այս մասին ասել է Լիոնի ներկայիս փոխքաղաքապետ Գևորգ Կեպենեկյանը՝ խոսելով Հայաստան կատարած վերջին այցերի ու Թավշյա հեղափոխության մասին: Անդրադառնալով նախկինում կատարած այն հայտարարությանը, որ […]
22:45 28.04.2019
Ապրիլի 24-ի նախաշեմին Հայաստան է ժամանել Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Գևորգ Կեպենեկյանը: Այցի շրջանակներում նա գործնական հանդիպումներ է ունեցել երկրի վարչապետի, Երևանի քաղաքապետի ու մի շարք նախարարների հետ: «Շանթ» հեռուստաընկերության եթերում նա հայտարարել է, որ Հայաստան է եկել թե՛ Ֆրանսիայի կառավարության, և թե՛ Լիոնի քաղաքային իշխանությունների հրահանգով: Իսկ կատարած այցը նպատակ ունի ամրապնդելու հայ-ֆրանսիական համագործակցությունը: […]
22:30 28.04.2019
Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Պեկինում ավարտված «Մետաքսի ճանապարհ» 2-րդ ֆորումին: «Պեկինում ավարտվեց «Մետաքսի ճանապարհ» 2-րդ ֆորումը։ Ահագին փող բաժանվեց։ ՌԴ-ն օգտվում է առիթից և փորձում է Տրանսսիբն ու ԲԱՄ-ը դարձնել արագընթաց երկաթգիծ Չինաստանի ու ԵՄ միջև (կներդրվի մինչև 2 տասնյակ մլրդ դոլար), Ղազախստանն ուզում է նույն բանը, բայց իր […]
21:51 28.04.2019
Հանկարծակի տեղացած կարկուտը Գերմանիայում դարձել է զանգվածային ավտովթարի պատճառ։ Միմյանց են բախվել ավելի քան 50 մեքենաներ։ Դեպքը տեղի է ունեցել Գերմանիայի արևելյան Տյուրինգիա դաշնային հողի А71 մայրուղու վրա, հայտնում է MDR պորտալը։ Առնվազն 4 մարդ ստացել է լուրջ վնասվածներ, ևս 21-ի մոտ առկա են թեթև վնասվածներ։ Դեպքը տեղի է ունեցել Մայնինգեն և Զուլ քաղաքների միջև։ […]
20:00 28.04.2019
Հռոմի պապ Ֆրանցիկոսը 500 հազար դոլար է նվիրաբերել Մեքսիկայում հայտնված ներգաթյալների օգնությանը։ Մոտ 75 հազար ներգաղթյալներ Հոնդուրասից, Սալվադորից և Գվատեմալայից, ովքեր քարավաններով ասել են Մեքսիկա, չեն կարողանում մուտք գործել ԱՄՆ։ CNN-ի փոխանցմամբ՝ այդ միջոցները կհատկացվեն մեքսիկական 16 թեմերի ու համայնքների կողմից իրականացվող 27 նախագծերին։
19:38 28.04.2019
Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած շոումեն Վլադիմիր Զելենսկին իր հանգիստն է վայելում Թուրքիայում։ Նա ընտանիքի հետ կանգ է առել Բոդրումի հինգաստղանի հյուրանոցներից մեկում։ Հյուրանոցի շրջանում ձեռնարկվել են անվտանգության հատուկ միջոցառումներ։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Նրա հանգստից լուսանկարներ են հրապարակվել։ Լուսանկարներից մեկում երևում է, որ նա լավ ժամանակ է անցկացրել, կատակել ռեստորաններից մեկի աշխատակցիների հետ, […]
19:12 28.04.2019
Ինդոնեզիայի Զենկուլու նահանգում 10 մարդ է զոհվել տևական տեղումների հետևանքով առաջացած հեղեղումներից, ևս 8 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին հայտնում է Antara-ն: Հաղորդվում է, որ հորդառատ անձրևների պատճառով այս երկրում դեռևս ուրբաթ օրը՝ ապրիլի 26-ին, մի քանի գետեր հունից դուրս էին եկել՝ հեղեղելով մոտակա մի քանի բնակավայրերը: Հեղեղումները նաև մի շարք սողանքների պատճառ […]
18:37 28.04.2019
Շրի Լանկայի անվտանգության ուժերի հատուկ գործողության ընթացքում սպանվել են ապրիլի 21-ի պայթյունների շարքի կազմակերպման մեջ կասկածվողի երեք հարազատներին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանության և զոհվածների ընտանիքի աղբյուրներին։ Գործակալությունը նշում է, որ խոսքը նրա երկու՝ Հաշիմ եղբայրների և հոր մասին է։ Նրանց կացարանն իրավապահները զավթել են գրոհով։ Այդ մարդիկ ներկա են եղել սոցցանցերում […]
18:14 28.04.2019
Ֆրանսիացի 72-ամյա ճանապարհորդը հատել է Ատլանտյան օվկիանոսն ամենասովորական տակառով: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը՝ հղում կատարելով ճամփորդի ուղարկած էլեկտրոնային նամակին: Ավելի վաղ ֆրանսիացի տղամարդը հայտարարել էր, որ պատրաստվում է հաղթահարել Ատլանտյան օվկիանոսը՝ իր տակառով: Այն 3 մետր երկարություն ունի, 2 մետր լայնություն և կշռում է 450 կգ: Այդ ճամփորդության համար տղամարդը նախատեսել էր […]
17:56 28.04.2019
Miss USSR (Միսս ԽՍՀՄ) գեղեցկության մրցույթում, որն անցկացվել է Լոնդոնում և որին մասնակցել են գեղեցկուհիներ նախկին ԽՍՀՄ երկրներից, գլխավոր մրցանակը նվաճել է Հայաստանի 18-ամյա ներկայացուցիչ Անգելինա Չաբանյանը։ Մրցույթի պաշտոնական էջում նրա օգտին է եղել քվեների մեծ մասը։ Անգելինայի հասակը 174 սմ է։ Նա ծագումով Բելառուսից է, 15 տարեկանից սովորում է Անգլիայում։ Մանկուց զբաղվում է տարբեր […]
17:35 28.04.2019
Իրանում ներկա պահին դիտարկվում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալուց սցենարը՝ որպես պատասխան ամերիկյան պատժամիջոցներին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է RIA Novosti-ն։ Նախարարը նշել է, որ Իսլամական հանրապետությունն ԱՄՆ գործողություններին պատասխանելու բազմաթիվ սցենարներ ու տարբերակներ ունի, և պայմանագրից դուրս գալը դրանցից մեկն է։
16:14 28.04.2019
Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան գրառմամբ ուկրաիներենով և ռուսերենով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ինչպես հայտնում է Meduza-ն՝ Զելենսկին արձագանքել է ՌԴ նախագահի հայտարարությանը, ըստ որի՝ ՌԴ քաղաքացիության տրամադրման գործընթացը կդյուրացվի Ուկրաինայի քաղաքացիների համար։ «ՌԴ իշխանություններին խորհուրդ չէի տա զուր ժամանակ վատնել ու փորձել Ուկրաինայի քաղաքացիներին գայթակղել ՌԴ անձնագրերով»,- գրել է Զելենսկին: Նրա […]
15:39 28.04.2019
ԵՄ-ն քննադատել է ԱՄՆ կողմից արված այն հայտարարությունը, համաձայն որի՝ այդ երկիրը հրաժարվում է վավերացնել ՄԱԿ-ի հովանու ներքո ստեղծված՝ Զենքի շրջանառության մասին համաձայնագիրը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման որոշումն ԱՄՆ իշխանությունները բացատրում են նրանով, որ նույնիսկ համաձայնագրի վավերացումից հետո զինամթերքի օգտագործման ու դրա հետևանքների խնդիրը չի լուծվելու: Ի պատասխան դրան՝ ԵՄ-ից հայտարարում են, որ ԱՄՆ-ն այս […]
15:03 28.04.2019
Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մարգարտե ճարմանդներ է նվիրել, իսկ նրա տիկնոջը՝ Մելանյա Թրամփին՝ թեյ սպասք։ Այս մասին հայտնում է Mainichi Shimbun թերթը։ Նվերները հյուրերին են հանձնվել ընթրիքի ժամանակ, որը կայացել է Մելանյա Թրամփի ծննդյան պատվին։ ԱՄՆ առաջին տիկինը դարձավ 49 տարեկան։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սպիտակ տանը կայացել է Թրամփի […]
14:23 28.04.2019
Ամերիկյան Վաշինգտոն նահանգում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով 4 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդվում է քաղաքի հրշեջ ծառայության թվիթերյան էջում։ «Դեպքը տեղի է ունեցել Ֆայրվյու պողոտայում, վերամբարձ կռունկն ընկել է երթևեկելի մասի վրա»,-ասվում է հաղորդագրությունում։ Ճանապարհի վրա 6 մեքենա է ջախջախվել։ 3 տուժածներին հոսպիտալացրել են։ Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել, տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։ […]
12:30 28.04.2019
Բրիտանական հետախուզական ծառայությունները կարծում են, որ նոր հարձակումներ կարող են կազմակերպվել Հնդկաստանի, Մալդիվների, Քենիայի և Տանզանիայի առողջարանային վայրերի վրա։ Այս մասին հայտնում է The Sunday Telegraph-ը՝ հղում անելով հետախուզական ծառայություններրի աղբյուրներին։ Հետախուզությունում կարծում են, որ նոր հարձակումները հնարավոր են՝ կապված այն բանի հետ, որ «Իսլամական պետություն» խմբավորման ջախջախումից հետո դրա ղեկավարները մտահոգված չեն դրա կառավարմամբ, […]
12:10 28.04.2019
Իսպանիայում ընթանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ արդյունքում կընտրվեն խորհդարանի ստորին պալատի՝ Պատգամավորների կոնգրեսի 350 անդամներ և 208 սենատորներ։ Ինքնավար Վալենսիայում, բացի համազգային քվեարկությունից, ընթանում են ինքնավար համայնքի խորհրդարանի ընտրություններ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ 8131 քաղաքներում բացվել են 60 հազարից ավելի ընտրատեղամասեր։ Քվեարկելու իրավունք ունի 36․89 մլն քաղաքացի, որից 2 միլիոնը բնակվում է արտերկրում։ […]
10:02 28.04.2019
Մոդել Թալես Կոտան մահացել է՝ ընկնելով հենց պոդիումից վրա։ Դեպքը տեղի է ունեցել բրազիլական Սան Պաուլու քաղաքում՝ նորաձևության շաբաթվա եզրափակիչ օրվա ցուցադրության ժամանակ։ Այս մասին գրում է Folha de São Paulo-ն՝ հղում անելով միջոցառման կազմակերպիչներին։ Ի սկզբանե հանդիսատեսը 26-ամյա մոդելի անկումը համարել է որպես շոուի մաս, սակայն նրա մարմինը սկսել է ցնցվել, իսկ բերանից փրփուր […]
09:54 28.04.2019
Լիբիայի ազգային բանակի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Տրիպոլիում ազգային համաձայնության կառավարության ռազմական կազմավորումների օբյեկտներին։ Ինչպես հայտնում է Akhbar Libya պորտալը, ինտենսիվ կրակը շարունակվել է մի քանի ժամ։ Զոհվել է առնվազն 3 մարդ, ևս 34-ը վիրավոր են։ Նշվում է, որ հարվածներ են հասցվել նաև զինամթերքի պահեստին։ Ապրիլի 4-ի Լիբիայի ազգային բանակի գլխավոր հրամանատար Խալիֆա Հաֆթարը […]
09:37 28.04.2019
The New York Times պարբերականը ներողություն է խնդրել ծաղրանկարի համար, որը որոշ ընթերցողներ համարել են վիրավորական։ Այս մասին հայտնում է Media iTE պորտալը։ Ծաղրանկարը պարբերականի էջերում է հայտնվել հինգշաբթի։ Այն պատկերել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին շան տեսքով, որի վզկապի վրա պատկերված է Դավթի աստղը։Վզկապը բռնել է Դոնալդ Թրամփը։ «Նկարը վիրավորական էր, սխալ էր այն […]
09:23 28.04.2019
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո շրջանի Պովեյ քաղաքի սինագոգի մոտ հրաձգություն է տեղի ունեցել։ Հաղորդվում է վիրավորների մասին, որոնց թիվը չի հստակեցվում։ Fox News-ի փոխանցմամբ՝ ձերբակալվել է մեկ տղամարդ։ Տեղի ունեցածից կարճ ժամանակ առաջ աջ արմատական կայքերից մեկում JohnTEarnest անունով օգտատիրոջ կողմից հրապարակվել է հակասեմական բնույթի նամակ։ Օգտատրոջ անունը համընկնում է 19-ամյա կասկածյալ Ջոն Իրնեսթի […]
23:30 27.04.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակ տոնած Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման հնարավորությունը, հայտնում է РИА Новости-ն: Պուտինը պատասխանել է նաև հարցին, թե ինչ է պատրաստվում ասել Զելենսկուն, երբ հանդիպի նրա հետ: «Վլադիմիր Զելենսկին դեռևս սրբերի շարքը չի անցել, Աստված չէ, և հազիվ թե ես պետք է որևէ յուրահատուկ […]
22:54 27.04.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն «երիտասարդ» և «կենսուրախ» է զգում: Նշենք, որ Թրամփը 72 տարեկան է և կարծում է, որ «հեշտությամբ» կարող է հաղթել 76-ամյա Ջո Բայդենին (2020-ին կայանալիք նախագահական ընտրություններին): Այս մասին հայտնել է Associated Press-ը: Իսկ լրագրողի այն հարցին, թե որ տարիքում է մարդը չափազանց ծեր նախագահ դառնալու համար, […]
22:35 27.04.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահը չի քնում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը քնելու ժամանակ չունի, քանի որ աշխատում է ու զբաղված է պետական կարևորագույն գործերով: «Չէ՞ որ նա Պուտինն է, նա չի աշխատում, նա աշխատում է»,- ժպիտը դեմքին ասել է Պեսկովը:
22:27 27.04.2019
Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Ստրասբուրգում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ այն բանից հետո, երբ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր են նետել: Ոստիկանական գործողությունների ընթացքում ձերբակալվել է մոտ 30 մարդ: Ավելի վաղ ֆրանսիական իշխանությունները […]