10:50 27.04.2019
Լիբիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հազարավոր ցուցարարներ դրոշներով և պաստառներով դուրս են եկել մայրաքաղաք Տրիպոլիի փողոցներ՝ բողոքելու Լիբիայի Ազգային բանակի ղեկավար մարշալ Խալիֆ Հաֆթարի ռազմական գործողությունների դեմ: Ցուցարարները դեմ են մայրաքաղաքում վերսկսված ռազմական գործողություններին: Լիբիայի Ազգային բանակը, որը իր հսկողությունն է սահմանել երկրի արևելյան հատվածում, մտադիր է գրավել մայրաքաղաք Տրիպոլին, որտեղ գտնվում է ՄԱԿ-ի […]
10:17 27.04.2019
Քարդաշյանների մայրը՝ Քրիս Ջեները, պատմել է, թե ինչպես է ընտանիքը նշելու Մայրության օրը։ «Ամեն անգամ, երբ պետք է ինչ-որ իրադարձություն նշենք, դա անում ենք մեծ շուքով։ Մայրության օրը սովորաբար Քորտնիի տանն ենք հավաքվում և բիշի պատրաստում` հայկական նախաճաշ։ Մենք անհամբերությամբ ենք սպասում այդ տոնին, շատ ուրախ է անցնում»,- ասել է Քրիս Ջեները ամերիկյան լրատվամիջոցներից մեկին […]
09:32 27.04.2019
Ուգանդայում հայտնաբերվել է աշխարհի ամենաբազմազավակ մայրը՝ Մարիան Նաբաթանզին, որը 38 տարեկանում 39 երեխա է լույս աշխարհ բերել: Այդ մասին տեսանյութ է պատրաստել ТСН-ը, փոխանցում է RIA Novosti-ն։ Ինչպես նշվում է, կնոջ օրգանիզմը հազվադեպ առանձնահատկություն ունի, որի արդյունքում նա յուրաքանչյուր ծննդաբերության ժամանակ մի քանի երեխա է լույս աշխարհ բերում։ Կինն իր առաջին երեխաներին ծննդաբերել է 13 […]
00:10 27.04.2019
Բրազիլիայում ոստիկանությունը ձերբակալել է մի թութակի, որն իրավապահների մոտենալու մասին նախազգուշացրել է թմրանյութերի դիլերներին: Այս մասին հաղորդում է բրազիլական «Օ Globo» հեռուստաալիքը: Ինչպես նշվում է, թութակը ոստիկանության հատուկ գործողությունների ժամանակ պորտուգալերենով սկսել է բղավել՝ «Մայրիկ, ոստիկանություն»: Իրավապահները կարծում են, որ տերերը հատուկ սովորեցրել են թռչնին, որ վտանգի մասին նախազգուշացնի: Ըստ հեռուստաալիքի՝ ոստիկանությունը, չնայած նախազգուշացմանը, հասցրել […]
23:26 26.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է զենքի առևտրի մասին միջազգային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին, փոխանցում է RIA Novosti-ն։ Թրամփը հայտարարել է, որ խնդրել է սենատին դադարեցնել պայմանագրի վավերացումը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը հետ է կանչում իր ստորագրությունը և համաձայնագիրն անվանել է «թյուրիմացության մեջ գցող»։ ԱՄՆ նախագահի խոսքերով՝ ՄԱԿ-ը պաշտոնական ծանուցում կստանա Վաշինգտոնի՝ պայմանագրից […]
21:29 26.04.2019
Օմսկում մահացել է 2-ամյա երեխան, որին հարազատ պապը վառարանի մեջ էր գցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ողբերգությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ։ Մայրը աշխատանքի գնալիս երեխային թողել է իր ծնողների մոտ։ Երեխայի 53-ամյա պապը, որը հարբած է եղել, երեխային տատի ձեռքից վերցրել է, որից հետո կնոջը դուրս արել տնից, իսկ թոռնիկին գցել վառարանի […]
19:44 26.04.2019
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պեկինում տեղի ունեցող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային ֆորումում ելույթ ունենալիս անդրադարձել է ԼՂ հակամարտությանը: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Նա նշել է, որ ԼՂ հակամարտությունը չարժե դիտարկել միայն տարածաշրջանային տեսանկյունից: «ԼՂ հակամարտությունը լուրջ խնդիր է ոչ միայն Ադրբեջանի, այլև տարածաշրջանում կայունության ու խաղաղության համար»,- ասել է Ալիևը: Ադրբեջանի նախագահը նաև […]
19:24 26.04.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է սպասարկման մշակույթի առաջատար մասնագետ, ամերիկյան Service Quality Institute ընկերության հիմնադիր և նախագահ Ջոն Շոուլին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը գոհունակությամբ նշել է, որ նման բարձրակարգ մասնագետի այցը, վստահաբար, կնպաստի Հայաստանում և, մասնավորապես, Երևանում սպասարկման որակի բարելավմանը, ինչն իր հերթին ավելի շատ ներդրողների և զբոսաշրջիկների ուշադրությունը կհրավիրի […]
19:18 26.04.2019
ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է, որ առաջիկա հանգստյան օրերին Շրի Լանկայում կարող են ահաբեկչական հարձակումներ տեղի ունենալ կրոնական կառույցների վրա: Շրի Լանկայի վարչապետը հայտարարել է, որ երկրում կարող են լինել ահաբեկիչներ, որոնց հասանելի են պայթուցիկ սարքերը, հաղորդում է Associated Press գործակալությունը: «Մենք ձերբակալել ենք բազմաթիվ կասկածյալների: Շատերը փախուստի մեջ են: Նրանց մոտ կարող են լինել պայթուցիկներ: […]
19:09 26.04.2019
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու մասին որոշումը: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Թուրքիան Ֆրանսիային մեղադրել է 100 տարի առաջ հայերին աջակցելու մեջ: «Ֆրանսիացիները կարևոր դեր են խաղացել 100 տարի առաջ հայերին զինելու և թուրքերի սպանությունների հարցում»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ […]
19:07 26.04.2019
Մոտ 1 շաբաթ առաջ ԱՄՆ Իլինոյս նահանգում 911 ծառայություն է զանգահարել Էյջեյ անունով տղայի մայրը և հաղորդում տվել, որ իր որդին կորել է: Նա նշել է, որ երեկոյան երեխային քնեցրել է, իսկ առավոտյան, վերադառնալով բժշկի մոտից, տղային չի գտել։ Հղիության երրորդ ամսում գտնվող կինը հայտնել է, որ երեխային փնտրել է տանը, հարցուփորձ արել հարևաններին, բայց […]
18:38 26.04.2019
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից անելով հետևյալ գրառումը. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի «Մենք ձեզ հետ ենք» մարդասիրական նախաձեռնությանը միացել են նաև Արամ MP3 և Արամեն: Խաղալիքները փոխանցվելու են Հալեպի հայ համայնքի երեխաներին»:
18:05 26.04.2019
ԱՄՆ նախագահը ցանկանում է, որ Ռուսաստանը և Չինաստանը դառնան սպառազինությունների վերահսկման գործարքի մասնակիցները: Առայժմ նոր պայմանագրի մասին շատ բան հայտնի չէ: Հաղորդվում է միայն այն, որ այդ պայմանագիրը կներառի զենքի բոլոր տեսակները: Այս մասին հաղորդել է Սպիտակ տան մի քանի աղբյուր: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս միջին և փոքր […]
17:56 26.04.2019
Թեյլոր Սվիֆթը ներկայացրել է ME! երգի տեսահոլովակը: Այն միանգամից համացանցային հիթ է դարձել և 8 ժամում հավաքել 26 մլն դիտում: Տեսահոլովակի ռեժիսորը Դեյվ Մեյերսն է, որ ավելի վաղ նկարահանել է նաև Քենդրիկ Լամարի, Բրիթնի Սփիրսի և այլ հայտնիների տեսահոլովակները: ME! սինգլը համարվում է առաջին երգը երկու տարի առաջ երգչուհու Reputation ալբոմից հետո: Հայտնի է, որ […]
17:38 26.04.2019
Aeroflot ընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ռիգայի օդանավակայանում: Հայտնի է, որ օդանավում միացել է տագնապի ազդանշանը: Այս մասին հայտնում է Звезда-ն: Նշվում է, որ օդաչուները հավաքել են 7700 կոդը, որը նշանակում է, որ ինքնաթիռում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Նախնական տեղեկություններով` օդանավը բախվել է մեծ թռչնի հետ: Արդեն հայտնի է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է […]
17:23 26.04.2019
«Ասպարէզ» կը գրէ, Հիւսիսային Սան Ֆերնանտօ հովիտի Հայ Դատի յանձնախումբը յայտարարութեամբ մը հանդէս գալով յայտարարած է, թէ 4 Յունիսին, Լոս Անճելըսի քաղաքապետական խորհուրդի թիւ 12րդ ընտրատարածքին մէջ ծրագրուած արտակարգ ընտրութիւններուն, որոշած է նեցուկ կանգնիլ հայազգի թեկնածու Ճեք Քայաճեանին։ Մասնաճիւղի ատենապետը՝ Քեւըն Պոյաճեան կը յայտնէ, թէ զօրակցական այս որոշումը տրուած է նկատի ունենալով այն իրողութիւնը, որ […]
17:19 26.04.2019
Դանիայում, Շվեդիայում և Նորվեգիայում SAS (Scandianavian Airlines System-խմբ.) ընկերության ավելի քան 1400 օդաչուներ գործադուլ են հայտարարել: Ինչպես հայտնում է շվեդական The Local-ը, այս երկրներում, ընդհանուր առմամբ, մոտ 600 չվերթ է չեղարկվել: Մասնավորապես հաղորդվում է, որ Դանիայում գործադուլին միացել է 372, Նորվեգիայում 545 և Շվեդիայում 495 օդաչու: Այսպիսով, չեղարկվել են ընկերության կողմից իրականացվող մոտ 70 տոկոս […]
16:58 26.04.2019
Մոսկվայում Գուբկինի անվան նավթի և գազի համալսարանում հրդեհ է բռնկվել: Փրկարարներին հաջողվել է կրակը արագ չեզոքացնել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ ծառայության տարածած հայտարարությանը: Հրդեհը բռնկվել է շինության 6-րդ հարկում, հայտնի է, որ տուժածներ չկան: Ահազանգի ժամանակ շենքում եղել է 3000-ից ավելի մարդ, նրանց տարհանել են: Տուժածների մասին դեռ տեղեկություն […]
16:50 26.04.2019
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի թիմի փոխգործակցության շրջանակում ապրիլի 23-ից 26-ը ճանաչողական այցով Էստոնիայում էր գտնվում ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի գլխավորած պատվիրակությունը: Հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է Տարտու քաղաքում տեղակայված Բալթյան պաշտպանական քոլեջում: Հանդիպումների ընթացքում քոլեջի հրամանատար, գեներալ-մայոր Անդիս Դիլանսը հայկական […]
16:40 26.04.2019
Թողարկվել է «Գահերի խաղը» սերիալից ոգեշնչված For the Throne ալբոմը, որում տեղ են գտել A$AP Rocky-ի, The Weeknd-ի, The National-ի և այլ հայտնի երգիչների երգերը: Ալբոմը ներառում է 14 երգ և այն հասանելի է բոլոր երաժշտական պորտալներում: Հիշեցնենք, որ սերիալի երկրորդ էպիզոդից հետո համացանցում հրապարակվեց Jenny of Oldstones վերնագրով երգը՝ Florence + The Machine-ի կատարմամբ: […]
16:25 26.04.2019
Երեկ Ամալ Քլունին և Ջորջ Քլունին Նյու Յորքում գտնվող Կոլումբիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ են այցելել: Ամուսինները ֆակուլտետում ներկայացրել են TrialWatch կոչվող նոր նախագիծը: Ծրագրի նպատակն է իրավաբաններ ուղարկել աշխարհի այն դատարաններ, որտեղ բարձր է կոռուպցիան և չի իրականացվում արդար դատաքննություն: Իրավաբաններն այդ երկրներում մոնիթորինգներ պետք է անցկացնեն: Ամալ Քլունին հանդիպմանը եկել է իր մշտական էլեգանտ […]
16:00 26.04.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում ընթացող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային երկրորդ համաժողովի ժամանակ հանդես է եկել ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցության վերաբերյալ ելույթով: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Պուտինը նշել է, որ եվրասիական տարածքում պետությունները, չնայած նախկինում ունեցած հակամարտություններին ու պատերազմներին, հանգել են համագործակցության գաղափարին, որի օրինակը Եվրասիական տնտեսական միությունն է: «Ռուսաստանը հետաքրքրված է […]
15:34 26.04.2019
Կիպրոսում գրանցվել է առաջին սերիական սպանությունը` 35 տարեկան տղամարդը սպանել է յոթ կանանց: Այս մասին հաղորդում է BBC-ն: Սերիական մարդասպանը Կիպրոսի հունական բանակի սպա էր: Հրապարակման համաձայն՝ ապրիլի սկզբին հանքավայրում հայտնաբերվել է երկու դի, իսկ հինգշաբթի` ապրիլի 25-ին, իրավապահները հայտնաբերել են մեկ այլ մարմին: Երրորդ մարմինը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ կասկածյալը ոստիկաններին տարել […]
15:20 26.04.2019
Պեկինում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակներում, կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: «ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել է ԼՂ հարցը: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն, իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ջանք չի խնայելու հակամարտության կարգավորման հարցում»,- հաղորդվում […]
14:16 26.04.2019
Նավթի համաշխարհային գները սկսել են նվազել: Այս մասին են վկայում այսօր բորսաներում արձանագրված տվյալները: Գնանկման պատճառը տարածված լուրերն են ամերիկյան նավթային պաշարների աճի մասին: Վերջին երկու օրերի ընթացքում Brent տեսակի նավթի գինը հաջորդաբար նվազել է միջինը 0,3% տոկոսով, իսկ WTI տեսակի նավթի գնի անկումը հասել է 0,54%-ի: ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալներով` անցած շաբաթվա ընթացքում ամերիկյան […]
14:06 26.04.2019
Մեքսիկայի կենդանաբանական այգում մոտ 3 ամիս առաջ լույս աշխարհ է եկել միանգամից 3 բենգալյան վագր: Նրանք հանրությանը ներկայացվել են միայն այն ժամանակ, երբ մի փոքր մեծացել են և ամրացել: Հիմա 2 արու և 1 էգ վագրիկներն ամբողջ օրն անցկացնում են իրենց 4-ամյա մայրիկի հետ: Մեքսիկայի «Լա Պաստորա» կենդանաբանական այգին մասնակցում է բենգալյան վագրերի բազմացման ծրագրին:
14:00 26.04.2019
Մոնտեվիդեոյում գտնվող Արցախի Հանրապետության պատվիրակությունը քաղաքական հանդիպումների շարքը լրացրել է 2019 թ. աշնանը կայանալիք Ուրուգվայի նախագահական ընտրություններում առաջադրված իշխող և ընդդիմադիր առաջատար քաղաքական ուժերի թեկնածուների հետ: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, խորհրդարանում Սենատոր Լուիս Լակաժե Պոի հետ հանդիպման ժամանակ պատվիրակության ղեկավար Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախում պետականաշինության գործընթացում […]
13:56 26.04.2019
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդական Դմիտրի Ռազումկովը կարծում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի ներկայացրած` «Նախագահի մասին» օրինագիծը գործնականում վերացնում է պետության ղեկավարի լիազորությունները: Այս մասին նա հայտարարել է «1 + 1» հեռուստաընկերության «Իշխանության իրավունքը» հաղորդման ընթացքում: Հաղորդաշարի տեսագրությունը հասանելի է YouTube-ում: «Սա կարող է մասամբ համարվել սահմանադրական հեղաշրջման փորձ, քանի որ հավասարակշռությունը ամբողջովին խախտվում […]
13:55 26.04.2019
Վլադիմիր Զելենսկին, ով բացահայտ առավելությամբ հաղթեց Ուկրաինայի նախագահական ընտրություններում, հայտնել է, որ երկու օրով մեկնում է Թուրքիա: Այդ մասին նա գրել է Facebook սոցցանցում: Պարզվում է` այցը քաղաքական գործունեության հետ կապ չունի: Զելենսկին հետևյալ մեկնաբանությունն է արել: «Պայմանավորվել ենք բաց լինել: Մեկնում ենք Թուրքիա: Երեխաներին տանում եմ «Весело» ամենամյա փառատոնին: Բայց 2 օրից ես հետ […]