TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

ԱՇԽԱՐՀ

Facebook-ն առաջին անգամ գիտնականներին հասանելիություն է տրամադրել իր գաղտնի տվյալներին

08:16 30.04.2019

Facebook-ն առաջին անգամ մի խումբ գիտնականների հասանելիություն է տրամադրել իր գաղտնի տվյալներին։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։ 11 երկրի 30 ակադեմիական ինստիտուտները ներկայացնող 60 գիտնականներից կազմված անկախ խումբը հասանելիություն կստանա 2017 թվականի հունվարից 2019 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածի տվյալներին։ Նրանց հետաքրքրող ոլորտներից մեկը սոցցանցի հնարավոր ազդեցությունն է ընտրությունների վրա։ Գիտնականները հասանելիություն չեն ստանա […]

̰
Ճապոնիայում կայսրն առաջին անգամ գահը լքում է կենդանության օրոք

08:04 30.04.2019

Այսօր Ճապոնիայի 125-րդ կայսր Ակիհիտոն մտադիր է ինքնակամ լքել գահը՝ հիվանդությունների և պատկառելի տարիքի պատճառով։ Սա Ճապոնիայում կլինի կենդանության օրոք գահը լքելու նախադեպ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Այսօր երեկոյան Ակիհիտոյի կողմից գահը լքելուց հետո այն կզբաղեցնի նրա ավագ որդին՝ 59-ամյա Նարուհիտոն։ Մայիսի 1-ից կսկսվի Նարուհիտոյի կառավարման դարաշրջանը։ Ակիհիտոն գահը լքելու վերաբերյալ ակնարկել էր […]

̰
5 տարում առաջին անգամ «Իսլամական պետության» առաջնորդի մասնակցությամբ տեսանյութ է հայտնվել

07:51 30.04.2019

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման լրատվամիջոց Al-Furqan Media-ն հրապարակել է տեսանյութ՝ խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մասնակցությամբ։ Այս մասին Twitter –ում հայտնում է համացանցում ջիհադիստների հրապարակումներին հետևող SITE Intelligence Group կազմակերպությունը։ SITE Intelligence Group-ի տնօրեն Ռիտա Կացը հայտնում է, որ դա ալ-Բաղդադիի մասնակցությամբ առաջին տեսանյութի հրապարակումն է 2014 թվականի հուլիսից ի վեր։ Այդ ժամանակ նա իրաքյան Մոսուլը […]

̰
ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալը հրաժարական է տվել

07:34 30.04.2019

ԱՄՆ արդարադատության նախարարի և  գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռոդ Ռոզենստայնը հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնում է ТАСС-ը։ Դոնալդ Թրամփին ուղարկված նամակում նա պարզաբանել է, որ այդ պաշտոնում ոչ ոք 2 տարուց ավելի չի մնում։ Ռոզենստայնը նաև երախտագիտություն է հայտնել Թրամփին երկրին ծառայելու հնարավորության համար և նշել, որ նախագահը հավատարիմ է նախընտրական արշավի ժամանակ հայտարարած նպատակներին։ […]

̰
Ճարտարապետները 7 տարբերակ են առաջարկել Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար

00:28 30.04.2019

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից հետո երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը միջազգային ճարտարապետական մրցույթ է հայտարարել տաճարը վերակառուցելու համար: Արդեն ճարտարապետական որոշակի էսքիզներ կան, որոնք հետաքրքրել են հանրությանը և համացանցում քննարկվում են: Բյուրեղապակյա հրաշք Իտալացի ճարտարապետներ Մասսիմիլիանո և Դորիանա Ֆուկսասն առաջարկել են բյուրեղապակյա կտուր, որը գիշերը լույսերով վառված կլինի և աչքի կզարնի: «Բյուրեղապակին պատմության նրբության ու ոգեղեն […]

̰
Հայաստանն արժևորում է Պորտուգալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտված դիրքորոշումը․ ԱԳՆ

23:28 29.04.2019

Հայաստանն արժևորում է Պորտուգալիայի Ասամբլեայի (խորհրդարանի) կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտված դիրքորոշումը և երախտապարտ է Հայոց ցեղասպանության զոհերին հասցեագրվող ցավակցությունների համար։ Համաձայն ենք, որ հիշողությունը ժողովուրդների հաշտեցման և մարդկության հիմնարար արժեքների պաշտպանության կարևոր տարրն է։

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ

20:28 29.04.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 29-ին ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցության զարգացումը: Ընդգծելով, որ 2018թ.-ից Հայաստանը հանդիսանում է ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի փոխնախագահ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել գլխավոր քարտուղարի՝ վերոնշյալ կարևոր […]

̰
Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է Դմիտրի Մեդվեդևին

20:12 29.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, ով աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: «Հարգելի Դմիտրի Անատոլիի, ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում` Երևանում, իմ տանը: Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո սա Ձեր առաջին այցն է, ինչը յուրահատուկ նշանակություն է հաղորդում այս այցին: […]

̰
«Գազպրոմը» կրկնապատկել է եկամուտը՝ գրեթե նույնքան ավելացնելով պարտքերը

19:50 29.04.2019

2018 թվականին ռուսական «Գազպրոմ» էներգետիկ հսկա ընկերության եկամուտը կազմել է 22,6 միլիարդ դոլար, ինչը 104 տոկոսով ավելի է, քան նախորդ՝ 2017 թվականի արդյունքը։ Ընդ որում՝ հասույթը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է ընդամենը 29 տոկոսով։ Այս մասին հայտնի է դառնում ընկերության ֆինանսական զեկույցներից։ Ստացվում է, որ եկամուտն ավելի կտրուկ է աճել, քան հասույթը։ Սակայն սա պայմանավորված […]

̰
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մայնի Ֆրանկֆուրտում

19:30 29.04.2019

Ապրիլի 27-ին Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի Սբ. Պողոս եկեղեցում տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող միջոցառում, որը կազմակերպվել էր Գերմանահայկական կենտրոնական խորհրդի և Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի կողմից՝ Հեսսենի հայկական մշակութային միության և «KAMMERTON» նախագծի աջակցությամբ: ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր խոսքում նշեց, որ Բունդեսթագի կողմից 2016թ․ հունիսի 2-ին […]

̰
ԱԺ-ում կարևորել են հայ-չեխական միջխորհրդարանական կապերի զարգացումը

19:20 29.04.2019

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանն ու հանձնաժողովի անդամներն ապրիլի 29-ին հանդիպել են Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով չեխ խորհրդարանականներին Ազգային ժողովում՝ Աննա Կարապետյանը կարևորել է երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացումը: Պատգամավորը նշել է, որ վերջին տարիներին երկուստեք գործակցության արդյունքում հայ-չեխական […]

̰
Ռուսական կողմի հետ քննարկվել են հայկական ՌՔԿՊ զորքերի սպառազինության արդիականացման հարցեր

19:13 29.04.2019

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանի համաձայն` ապրիլի 23-26-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի վարչության և ՌԴ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի աշխատանքային խմբերի հանդիպումը: Քննարկվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի սպառազինության ու նյութական միջոցների արդիականացման հարցեր: Աշխատանքային հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում և նպաստել փոխգործակցության […]

̰
ՄԱԿ-ի մասնագետները ՀՀ ՊՆ ինժեներական վաշտի և դաշտային հոսպիտալի գնահատում են իրականացրել

19:05 29.04.2019

Ապրիլի 22-26-ը Հայաստանում էր գտնվում խաղաղապահ կարողությունների գնահատման ՄԱԿ-ի փորձագետների խումբը: Այցի նպատակն էր գնահատել ՄԱԿ-ի խաղաղապահ կարողությունների պատրաստության համակարգում Հայաստանի հայտագրած երկու մասնագիտացված խաղաղապահ կարողությունների` ինժեներական վաշտի և դաշտային հոսպիտալի համապատասխանությունը ՄԱԿ-ի խաղաղապահության չափորոշիչներին: 2015 թվականին ստանձնած հանձնառության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է պատրաստի և ՄԱԿ-ի խաղաղապահության ուժերի համակարգում գրանցի ՄԱԿ-ի չափորոշիչներին համապատասխան կառուցվածքով, […]

̰
Պեսկովը` ուկրաինացիներին ՌԴ քաղաքացիության տրամադրման գործընթացի մասին

18:33 29.04.2019

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Ուկրաինայի քաղաքացիներին պարզեցված կարգով ՌԴ անձնագիր տրամադրելու գործընթացի մասին հարցին: Газета-ի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ ներկա պահին նման որոշում չկա, սակայն այդ հարցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա ծրագրերի մեջ է մտնում: «Դեռ վաղ է խոսել նման մոտեցումների մասին: Նախագահն ասել է, որ նման հարց օրակարգում […]

̰
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Երևան

18:24 29.04.2019

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ կառավարության ղեկավարի օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ի երեկոյան հանդիպում կունենա Դմիտրի Մեդվեդևի հետ: ՌԴ վարչապետը Հայաստան է ժամանել աշխատանքային այցով՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երևանում կայանալիք հերթական նիստին:

̰
Սիդնեյում ցուցարարները պահանջում են Հայոց ցեղասպանության ճանաչում

18:23 29.04.2019

Ապրիլի 28-ին Սիդնեյում մոտ 1000 մարդ ցույց է անցկացրել՝ Ավստրալիայի կառավարությունից պահանջելով Հայոց ցեղասպանության ճանաչում: «Ցուցարարները իրենց պահանջը ուղղել են վարչապետ Սքոթ Մորիսոնին, որը նախկինում զանգվածային սպանությանը տվել է «ցեղասպանություն» անվանումը, բայց վերջերս խուսափում է այդ եզրույթից»,- այս մասին հայտնում է Associated Press Australia-ն: Անցած շաբաթ Մորիսոնը մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ չի օգտագործում «ցեղասպանություն» […]

̰
Ֆրանսիայի ափամերձ հատվածում ուղևորատար նավ է այրվել

18:12 29.04.2019

Այսօր՝ ապրիլի 29-ին, Ֆրանսիայում շուրջ 1000 մարդ տեղափոխող ուղևորատար նավ է այրվել: AFP-ի փոխանցմամբ՝ դեպքի պահին նավը գտնվել է Ֆրանսիայի ափամերձ հատվածից 142 կմ հեռավորության վրա: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհը հաջողվել է մարել առանց փրկարար ծառայության աշխատակիցների օգնության: Նավի հրդեհվելու մասին հաղորդում փրկարար ծառայությանը հասել է տեղական ժամանակով ժամը 04:00-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար նախապատրաստվել է […]

̰
ԱՄՆ-Իրան հակամարտությունից ՌԴ-ն շահող դուրս կգա. Bloomberg

17:53 29.04.2019

ԱՄՆ կողմից Իրանի վրա ճնշման ուժեղացման դեպքում Ռուսաստանը շահեկան վիճակում կարող է հայտնվել: Այս մասին գրում է Bloomberg-ը: Հաղորդվում է, որ Իրանի նկատմամբ նավթի արտահանման հարցում ԱՄՆ ճնշումները կարող են հանգեցնել Սիրիայում Իրանի Իսլամական Հանրապետության ազդեցության նվազմանը, ինչը հակառակ ազդեցություն կունենա Ռուսաստանի պարագայում, ավելին, ՌԴ-ն կարող է մերձավորարևելյան շրջանում դոմինանտ դեր ստանձնել նավթի արտահանման ոլորտում: […]

̰
Կաթոլիկները Բրյուսելի մայր տաճարը փոխացնել են Վրաց ուղղափառ եկեղեցուն

17:01 29.04.2019

Կաթոլիկ եկեղեցին Վրաց ուղղափառ եկեղեցու Բելգիայում և Հոլանդիայի թեմին է փոխանցել Բրյուսելի մայր տաճարը, որը XIX դարում կառուցված մշակութային ժառանգության հուշարձան է: Նշվում է, որ այսուհետ տաճարում պատարագները կանցկացվեն վրացերենով: Այս մասին հայտնում է Imedi-ն։ Վրաստանի պատրիարքարանի Բելգիայի և Հոլանդիայի թեմը հիմնադրվել է 2014 թվականին: Տաճարը փոխանցվել է 100 տարով՝ անհատույց։ Այս պահին տաճարի փոխանցման […]

̰
Պուտինը պատասխանել է Զելենսկու խոսքերին՝ կապված ռուսաստանցիներին Ուկրաինայի քաղաքացիություն շնորհելու հետ

16:38 29.04.2019

Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ Ուկրաինան պետք է ուկրաինական անձնագիրը վերադարձնի Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին:

̰
Թուրքիայում հանգիստն անցկացնելուց հետո Զելենսկին վերադարձել է Ուկրաինա

16:15 29.04.2019

Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին Թուրքիայում հանգիստը վայելելուց հետո արդեն վերադարձել է Ուկրաինա: Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով սեփական աղբյուրին: Նշվում է, որ Զելենսկին անցկացրել է 3-օրյա հանգիստ Թուրքիայի հարավ-արևմուտքում: Հանգստի ընթացքում նա կատակել է ռեստորանների աշխատակիցների հետ, որոշ ժամանակ էլ նրանց տեղը գրավել՝ պատրաստելով տապակած միս: Ընտանիքի հետ Զելենսկուն լուսանկարել են […]

̰
Շրի Լանկայի հատուկ ծառայությունները նախազգուշացրել են նոր ահաբեկչությունների վտանգի մասին

15:47 29.04.2019

Շրի Լանկայի հատուկ ծառայությունները նախազգուշացրել են նոր ահաբեկչությունների վտանգի մասին։ Ինչպես հայտնել է Daily Mirror-ը, ահաբեկչությունների շարք է նախապատրաստում տեղի «Ջամմատ ատ-Տաուխիդ ալ-Վաթանիա» խմբավորումը։ Ըստ իշխանությունների՝ այս անգամ հարձակումների թիրախը կարող են լինել բուդդայական տաճարները։ Նաև հաղորդվում է, որ ծրագրված ահաբեկչություններում հնարավոր է ներգրավվեն կին մահապարտներ։ Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին տեղի ունեցած պայթյունների հետևանքով, ըստ […]

̰
Հայաստանին ու Ռուսաստանին պետք է ժողովրդավարություն, Ադրբեջանին՝ ոչ. Պոզներ

15:00 29.04.2019

Ռուս հայտնի լրագրող և գրող Վլադիմիր Պոզները խոսել է հետխորհրդային պետություններում ժողովրդավարության մակարդակի մասին: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն: «Նախկին  խորհրդային հանրապետություններին ժողովրդավարությունն այս կամ այն տեսքով, այս կամ այն մասշտաբով պետք է, այդ թվում՝ Մերձբալթյան երկրներին, Վրաստանին, Հայաստանին, Մոլդովային, Ուկրաինային, Ռուսաստանին: Մյուս երկրներին՝ Ադրբեջանին, Ղազախստանին, Միջին Ասիայի երկրներին, այսօր ակնհայտ է, որ ժողովրդավարություն պետք […]

̰
Ռուս բայքերների շարասյանն արգելել են մուտք գործել Վրաստան

14:55 29.04.2019

Ռուս բայքերներին կանգնեցրել են Վերին Լարսի անցակետում: Մեջբերվող պաշտոնական պատճառը եղել է ճամփորդության նպատակը սխալ ներկայացնելը: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է «Conflict Intelligence Team» խմբի հիմնադիր Ռուսլան Լևիևը: Նա զբաղվում է լրագրողական հետաքննությամբ: «Այդ ընթացքում ծանոթներս գրում են, որ ապրիլի 27-ից Վրաստանը, մայիսյան տոնախմբությունից առաջ, փակել է սահմանը ռուսաստանցի բայքերների համար: Եվ այդ […]

̰
Հայաստանն անցած տարի ռազմական ծախսերի առավել մեծ աճ գրանցած երրորդ երկիրն է աշխարհում

14:46 29.04.2019

Խաղաղության խնդիրների ուսումնասիրման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է 2018 թվականին երկրների ռազմական ծախսերի վերաբերյալ զեկույցը։ Ըստ հետազոտության արդյունքների՝ Հայաստանն առաջին երեք երկրների շարքում է, որոնք անցած տարում ռազմական ծախսերի առավել մեծ աճ են գրանցել։ 2018 թվականի Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են 609 միլիոն դոլար, ինչը 30% -ով ավելին է 2017 թվականի ցուցանիշից։ Նշվում է […]

̰
ԱՄՆ-ում անհետացած 400 տարեկան Աստվածաշունչը հայտնաբերվել է Նիդեռլանդներում

14:13 29.04.2019

ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոն հայտնաբերել է Փենսիլվանիա նահանգի Պիտսբուրգ քաղաքի Կարնեգի գրադարանից գողացված 400-ամյա Աստվածաշնչի գտնվելու վայրը: Այն պահվում է Հոլանդիայի Լեյդեն քաղաքում: Այս մասին հաղորդել է The New York Times պարբերականը: Նշվում է, որ հայտնաբերված Աստվածաշունչը թանգարանի 321 գողացված իրերից մեկն էր: Նրանց ընդհանուր արժեքը կազմում էր ավելի քան 8 մլն ԱՄՆ դոլար: Իշխանությունների […]

̰
Ինդոնեզիայի նախագահը որոշել է փոխել երկրի մայրաքաղաքը

13:59 29.04.2019

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն որոշել է տեղափոխել երկրի մայրաքաղաքը, հայտնում է Reuters-ը: Այս պահին երկրի մայրաքաղաքը Ջակարտան է, որը գտնվում է Ճավա կղզու հյուսիսարևմտյան հատվածում: «Նախագահը որոշել է տեղափոխել մայրաքաղաքը Ճավայի տարածքից դուրս, և դա կարևոր որոշում է»,- նշել է երկրի պլանավորման հարցերով նախարարը: Նախարարի խոսքերով՝ Ինդոնեզիայի կառավարությունը դեռևս չի որոշել նոր մայրաքաղաքի տեղը: Մայրաքաղաքի […]

̰
Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Դմիտրի Մեդվեդևին

13:51 29.04.2019

Այսօր երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ի երեկոյան հանդիպում կունենա ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:

̰
ՄԻԵԴ ամենաշատ դիմումները եղել են 2016 և 2018 թվականներին. Արման Թաթոյան

13:32 29.04.2019

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին դիմեց մի քանի հարցով՝ հարցերը վերաբերում էին կալանավորներին: «Պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժից` չկրած մասն ավելի մեղմ պատժաժամկետով փոխարինելու համակարգը փաստացի չի գործում, որից բողոքում են […]

̰
Ֆինլանդիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

12:52 29.04.2019

Ֆինլանդիան վավերացրել Է Հայաստանի և Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին  համաձայնագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 29-ին հայտնել Է երկրի արտաքին գործերի նախարարությունը: «Ուրախ ենք հայտնել, որ Ֆինլանդիան վավերացրել Է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Համաձայնագիրը կխորացնի ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները և օգուտ կբերի Հայաստանի և ԵՄ-ի քաղաքացիներին»,-ասված […]

̰
BACK_TO_TOP