TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

ԱՇԽԱՐՀ

Նազարբաևը շնորհակալական նամակներ է ուղարկել Հայաստանի երեք նախագահներին

19:03 16.04.2019

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհակալական նամակներ է ուղարկել Հայաստանի երեք նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը: «Նմանօրինակ նամակներ ուղարկվել են բոլոր այն պետությունների ղեկավարներին, ում հետ մեր ղեկավարը համագործակցել է Ղազախստանի […]

̰
Սաակաշվիլին խորհուրդներ է տվել Զելենսկուն

18:16 16.04.2019

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին տեսաուղերձով դիմել է Ուկրաինայի նախագահական ընտրություններում նախագահի աթոռի համար պայքարող Վլադիմիր Զելենսկուն: Նա համոզմունք է հայտնել, որ Զելենսկին հաղթելու է Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով, իսկ Պորոշենկոյի ժամանակն արդեն անցել է: «Մարդիկ, որոնց դուք պարտության եք մատնելու, մաֆիա են»,- հայտարարել է Սաակաշվիլին: Նա […]

̰
Փարիզի դատախազությունը հայտնել է Աստվածամոր տաճարի հրդեհի գլխավոր վարկածը

18:08 16.04.2019

Փարիզի Աստվածամոր տաճարի կանխամտածված հրդեհի վարկածը կարևոր է հետաքննության համար. այս մասին ասել է Փարիզի դատախազ Ռեմի Էյթզը: «Ոչինչ չի վկայում կանխամտածված արարքի մասին»,- ասել է դատախազը լրագրողներին: Դատախազը տաճար է եկել՝ քննչական գործողությունները անձամբ վերահսկելու համար: Հետաքննչական գործընթացում դատախազության 50 աշխատակից է ներգրավվել: Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ էր բռնկվել, ժամեր […]

̰
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում ֆրանսիացիներին և կիսում նրանց զգացմունքները. Փաշինյանը` Մակրոնին

17:46 16.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ցավակցական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ: Նամակում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո´ պարոն նախագահ Ցնցված ենք Փարիզում տեղի ունեցած ողբերգությամբ: Փարիզի Աստվածամոր տաճարը եվրոպական քաղաքակրթության և ողջ քրիստոնեական աշխարհի ամենանշանակալից և սիրված խորհրդանիշներից է: Հայերիս համար այն ֆրանսիական մշակույթի և հոգևոր ժառանգության […]

̰
Մեգան Մարքլի սննդային քմահաճույքների պատճառով թագավորական ընտանիքի օդաչուն հեռացել է

17:31 16.04.2019

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը փնտրում է նոր օդաչու, քանի որ նախկին օդաչուն հրաժարական է ներկայացրել: Radar Online-ի տվյալներով` օդաչուն չի դիմացել Սասեքսի հղի դքսուհի Մեգան Մարքլի քմահաճույքներին: Արքայազն Հարրին անընդհատ հրամայում էր ուղղաթիռի օդաչուին գնալ Մեգան Մարքլի համար արտասովոր խորտիկներ բերելու: Օդաչուն բողոքել է, որ իրեն օգտագործում են որպես «սննդի շուրջօրյա առաքման ծառայության աշխատողի»: «Նրա […]

̰
Աստվածամոր տաճարի վերականգման համար ֆրանսիացի գործարարները խոստացել են շուրջ կես մլրդ եվրո նվիրաբերել

17:25 16.04.2019

Ֆրանսիացի գործարարները Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար մոտ կես մլրդ եվրո տրամադրելու խոստում են տվել: Ինչպես հայտնի է, նախ` Ֆրանսիացի գործարար Պինոների ընտանիքը 100 մլն եվրո է հատկացրել տաճարի վերականգնման համար: Հայտնի է, որ այդ ընտանիքը տնօրինում է Artemis և Kering ընկերությունները: Հայտնի է, որ միլիարդատեր  Ֆրանսուա Անրի Պինոն դերասանուհի Սալմա Հայեքի ամուսինն է: Ավելի […]

̰
Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի վաճառքն ավելացել է

17:13 16.04.2019

Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած խոշոր հրդեհից հետո Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպը հայտնվել է Amazon-ի` ամենամեծ պահանջարկ ունեցող 10 գրքերի ցանկում: Այս մասին հաղորդում է BFM ТV-ն: Նշվում է, որ վեպի հրատարակություններից մեկը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, մեկ այլ հրատարակություն՝ 8-րդ: Նաև մեծ պահանջարկ է առաջացել տաճարի մասին պատմող Փարիզի ուղեցույցների նկատմամբ: Նմանատիպ […]

̰
Հատուկ դատախազ Մյուլլերի զեկույցի խմբագրված տարբերակը կներկայացվի հինգշաբթի

17:10 16.04.2019

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 18-ին գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը պատրաստվում է ներկայացնել 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի խմբագրված տարբերակը: Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ զեկույցը կներկայացվի և´ Կոնգրեսին, և´ հասարակությանը: Հիշեցնենք, որ Բարրը զեկույցի ամփոփ` 4 էջանոց տարբերակը Կոնգրեսին ներկայացրել էր մարտի 24-ին: […]

̰
Ռուսաստանում առաջարկել են մի քանի խաչմերուկներ վճարովի դարձնել

16:14 16.04.2019

Ռուսաստանի «Avtonet» ազգային տեխնոլոգիական նախաձեռնությունն առաջարկել է Ռուսաստանում որոշ խաչմերուկներ դարձնել վճարովի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Փորձագետների կարծիքով` դա կօգնի լուծել խցանումների խնդիրը, քանի որ վարորդները գումար ու ժամանակ շահելու նպատակով ավելի մանրակրկիտ կծրագրեն իրենց երթուղին: «Avtonet»-ը որպես հիմք վերցնում է Ստոկհոլմի փորձը: Երբ խաչմերուկներում տեղադրվեցին ռադարներ և տեսախցիկներ, և երբ օրինախախտների տուգանքները […]

̰
«Charlie Hebdo»-ի անդրադարձը Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին

14:57 16.04.2019

Ինչպես սպասվում էր, ֆրանսիական «Charlie Hebdo» ամսագիրն անդրադարձել է Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին: Ամսագրի շապիկին պատկերված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ գլխին՝ այրվող Փարիզի Աստվածամոր տաճարը: Այստեղ Մակրոնը չարախնդում է, իսկ կից գրառման մեջ նշված է. «Ռեֆորմներ, ես սկսում եմ շինություններից»:

̰
Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք. Հայկ Մարությանը` Անն Իդալգոյին

14:41 16.04.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ցավակցական նամակ է հղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին` կապված Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհի հետ: «Խորին ափսոսանքով և տխրությամբ տեղեկացա երեկ Փարիզում կատարվածի մասին: Փարիզի Աստվածամոր տաճարը՝ համաշխարհային արվեստի գլուխգործոցը, Ֆրանսիայի պատմության վկան, Փարիզի խորհրդանիշը… Երեկ երեկոյան ու գիշերը, հետևելով Ֆրանսիայից ստացվող լրահոսին, հետևում էի նաև համացանցի հայկական հատվածի արձագանքներին: […]

̰
«Գազպրոմ»-ը վերսկսել է Թուրքմենստանից բնական գազի ներկրումը

14:37 16.04.2019

«Գազպրոմ»-ը հաստատել է, որ վերսկսել է Թուրքմենստանից բնական գազի ներկրումը: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Մենք հաստատում ենք մատակարարումները Թուրքմենստանից»,- հայտնել են «Գազպրոմ»-ից: Ռուսական «Գազպրոմ» և «Թուրքմենգազ» ընկերությունների միջև մատակարարումները վերսկսվել են 2003-ին  ստորագրված 25 տարվա պայմանագրի շրջանակում: Թե ինչ ծավալներով է Ռուսաստանը գնում գազը կամ ինչ գնով, մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Թուրքմենստանից […]

̰
Ֆրանսիացի միլիարդատեր Առնոների ընտանիքը 200 մլն եվրո է նվիրաբերել Աստվածամոր տաճարի վերականգնման համար

14:22 16.04.2019

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Kering ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսուա-Անրի Պինոն 100 մլն եվրո է նվիրաբերել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգման համար: Նման մեծահոգի ժեստ է արել նաև Առնոների միլիարդատեր ընտանիքը: Ֆրանսիական LVMH ընկերության նախագահ Բեռնար Առնոն և նրա ընտանիքը տաճարի վերականգման համար նվիրաբերել են 200 մլն եվրո: «Առնո ընտանիքը և LVMH ընկերությունը ցանկանում են ցուցաբերել իրենց […]

̰
Հրշեջները, ոստիկաններն ու հոգևորականները կրակի ճիրաններից փրկել են Քրիստոսի Փշե պսակը

13:49 16.04.2019

Հրշեջները, ոստիկաններն ու հոգևորականները Փարիզի այրվող Աստվածամոր տաճարից դուրս են բերել արվեստի անգին պատմական գործեր ու մասունքներ: Նրանք գիտեին, որ վտանգում են իրենց կյանքը, միաժամանակ գիտակցում էին, որ կրակը կխժռի ամենը: Տաճարից դուրս բերված իրերի մեջ էր նաև Փշե պսակը, որը հավատացյալների համոզմամբ՝ խաչելությունից առաջ դրվել է Հիսուս Քրիստոսի գլխին: Այս մասին հայտնում է Daily […]

̰
Եվրախորհրդարանում հանգանակություն են սկսել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար

13:48 16.04.2019

Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին, սկսելով այսօրվա նիստը, հայտարարել է, որ Եվրոպական խորհրդարանում կկազմակերպեն դրամահավաք Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Իմ սիրտը, ինչպես նաև բոլորի սրտերը ցավում են երեկ Փարիզում տեղի ունեցածի համար: Այս վերքը դեռ երկար ժամանակ բաց կմնա: Ինձ այսօր առաջարկել են դրամական միջոցներ հավաքել: Մենք […]

̰
Աշխարհի լիդերների արձագանքը Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին

13:06 16.04.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջիններից է արձագանքել Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին՝ գրառում կատարելով թվիթերյան իր էջում: Նրան հետևել են այլ երկրների լիդերները: Բոլորը վշտակցել են ֆրանսիացիներին և հույս հայտնել, որ տաճարը կվերականգնվի: Դոնալդ Թրամփ, ԱՄՆ նախագահ «Այնքան սարսափելի է տեսնել հրդեհը Փարիզի Աստվածամոր տաճարում: Աստված օրհնի Ֆրանսիայի ժողովրդին»: Հայկո Մաաս, Գերմանիայի արտաքին գործերի նախարար «Այս […]

̰
ԵՄ-ն ցանկանում է տեսնել ուժեղ Ուկրաինա և Վրաստան. Կարլ Հարցել

12:52 16.04.2019

«Եվրամիությունը ցանկանում է տեսնել հնարավորինս ուժեղ Ուկրաինա և ուժեղ Վրաստան», – լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը: Դեսպանը մեկնաբանել է ապրիլի 12-ին Վարշավայում Ուկրաինայի սփյուռքի հետ հանդիպմանը Միխեիլ Սաակաշվիլիի արած հայտարարությունը, թե շատ հաջողակ Ուկրաինա ոչ մեկին պետք չէ, ինչպես ոչ-ոքի պետք չէր չափազանց հաջողակ Վրաստանը: Սաակաշվիլիի խոսքերով`մի կողմից Պուտինն է, […]

̰
Եվրահանձնաժողովը Աստվածամոր տաճարի վերականգնման համար դրամաշնորհ կտրամադրի

12:50 16.04.2019

Եվրահանձնաժողովը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար կտրամադրի դրամաշնորհ: Դրամաշնորհը քանակը հայտնի կդառնա այն բանից հետո, երբ ամբողջությամբ հաշվեն պատմական տաճարին հասցված վնասը: Այս մասին հայտարարություն են արել Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունում, տեղեկացնում է 1tv.ge-ն: Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար 10 միլիոն եվրո է տրամադրելու է Իլ Դե Ֆրանս շրջանի ղեկավարությունը: Այս մասին հայտարարություն է արել շրջանի […]

̰
Սրտի խորը ցավով ենք հետևում Փարիզում տեղի ունեցող ողբերգությանը. Գարեգին Երկրորդ

12:26 16.04.2019

Սրտի խորը ցավով ենք հետևում Փարիզում տեղի ունեցող ողբերգությանը։ Այս մասին ասվում է Ամենայն հայոց կաթողիկոսի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված գրության մեջ: «Սուրբ Աստվածամոր տաճարը քրիստոնեական հավատի բազմադարյա վկայարաններից է, իր պատմական առաքելության հետ մեկտեղ մեր ժամանակներում նաև կարևոր խորհրդանիշը Ֆրանսիայի բարեկամ մեր երկրի։ Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում բոլոր ֆրանսիացիներին, Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն»,- […]

̰
ԱՄՆ նախագահական թեկնածու Փիթ Բութիջիչի աջակիցների թիվն ԱՄՆ-ում ավելանում է

11:34 16.04.2019

ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավին Դեմոկրատական կուսակցության կողմից իր թեկնածությունը դրած Ինդիանա նահանգի Սաութ Բենդի քաղաքագլուխ Փիթ Բութիջիչը 37 տարեկան է, Հարվարդի և Օքսֆորդի համալսարանների նախկին շրջանավարտ: Նա նաև Աֆղանական պատերազմի վետերան է, խոսում է յոթ լեզվով: Եթե նա ընտրվի, կդառնա Ամերիկայի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահը, գրում է «Ամերիկայի ձայն»-ը: Եթե ընտրվի, կդառնա նաև Ամերիկայի պատմության մեջ […]

̰
ԱՄՆ Կոնգրեսը սկսել է ստուգել Դոնալդ Թրամփի ֆինանսները

11:33 16.04.2019

ԱՄՆ Կոնգրեսը նոր հետաքննության շրջանակում հրամայել է մի քանի ընկերությունների ներկայացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ֆինանսական տվյալները: Այս մասին հայտնում է CNN-ը: Հաղորդվում է, որ Կոնգրեսի վերահսկողության և կառավարական բարեփոխումների հարցերով հանձնաժողովը Թրամփի մասին ֆինանսական բնույթի տեղեկությունների ստացման համար պաշտոնական հայց է ներկայացրել Mazars հաշվապահական ընկերություն: Հանձնաժողովի նախագահը որոշել էր վերջին 10 տարվա կտրվածքով հետաքրքրվել […]

̰
Թրամփն ԱՄՆ նախագահական ընտրություններում նոր մրցակից ունի

11:30 16.04.2019

ԱՄՆ Մասսաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Բիլ Ուելդը հայտարարել է, որ 2020 թվականին նույնպես առաջադրելու է իր թեկնածությունը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Նա հավելել է, որ ներկա պահին երկու ամերիկյան կուսակցությունները մրցակցում են միմյանց հետ, մինչդեռ այդ ընթացքում հասարակ ժողովուրդը տառապում է: Ուելդը 73 տարեկան է: Նա նահանգապետ է եղել 1991-1997 թվականներին: […]

̰
Պինոների գործարար ընտանիքը 100 մլն եվրո է հատկացրել Աստվածամոր տաճարի վերականգնման համար

08:42 16.04.2019

Ֆրանսիացի մեծահարուստ, գործարար Պինոների ընտանիքը, որը տնօրինում է Artemis և Kering ընկերությունները, 100 մլն եվրո է հատկացրել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, որը լրջորեն վնասվել է երեկ բռնկված խոշոր հրդեհից։ Այս մասին հայտնում է Figaro-ն։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է դրամահավաքի մեկնարկի մասին։ Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ մեկ հրշեջ է […]

̰
«Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի առաջին սերիան ԱՄՆ-ում դիտումների ռեկորդ է սահմանել

08:16 16.04.2019

«Գահերի խաղը» սերիալի վերջին՝ 8-րդ եթերաշրջանի առաջին սերիան ԱՄՆ-ում դիտումների ռեկորդ է սահմանել։ Այն դիտել է ավելի քան 17 մլն մարդ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով HBO հեռուստաալիքի տվյալներին։ HBO-ում հայտարարել են, որ նման ցուցանիշը ռեկորդային է ֆենտեզի ժանրի սերիալների համար, որոնց գործողությունները տեղի են ունենում միջնադարում։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ […]

̰
Զելենսկու տան մոտ ձերբակալել են գնդացիրով մարդկանց

08:03 16.04.2019

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու տան մոտ ոստիկանությունը ձերբակալել է զինված անձանց, ովքեր «վրեժխնդրության նկատառումներով մահափորձի էին պատրաստվում»։ Այս մասին հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն ֆեյսբուքյան իր էջում։ Նրա խոսքով՝ չարագործներն իրենց մեքենայի հետևի նստատեղերը հանել էին ու դրանց փոխարեն տեղադրել ԴՇԿ գնդացիր՝ խոցման ավելի քան 3 կմ հեռահարությամբ։ Իրենց «զոհին» նրանք սպասել […]

̰
Հրդեհ Երուսաղեմի Տաճարի լեռան վրա 

07:46 16.04.2019

Երուսաղեմի Տաճարի լեռան վրա հրդեհ է բռնկվել։ Հրդեհի տեսագրությունը հայտնվել է սոցցանցերում։ Հրդեհը սկիզբ է առել Ալ-Աքսա մզկիթի անվտանգության հսկիչ կետում։ Հրշեջներին հաջողվել է արագ մարել կրակը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն։ Փաստի առթիվ հետաքննություն է կատարվում։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Փարիզի Աստվածամոր տաճարում սկսված հրդեհի հետ միաժամանակ, սակայն […]

̰
NYT-ը Պուլիտցերյան մրցանակ է ստացել Թրամփի ենթադրյալ խարդախությունների հետաքննման համար

07:34 16.04.2019

Պուլիտցերյան մրցանակի կազմկոմիտեն հայտարարել է 2019 թվականի դափնեկիրների անունները։ Վարպետության համար մրցանակի դափնեկիրներ են դարձել The New York Times-ի լրագրողներ Դևիդ Բարսթոուն, Սյուզաննա Քրեյգը և Ռաս Բյութները՝  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ենթադրյալ ֆինանսական խարդախությունների մասին հրապարակումների համար։ WSJ-ն մրցանակ է ստացել՝ նախագահին սեռական կապերի մեջ մեղադրող կանանց վճարելու թեման հետաքննելու համար։ Լռության համար վճարումներն իբրև […]

̰
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը մարվել է․ տաճարի վերականգնման համար դրամահավաք է սկսվել

07:18 16.04.2019

Ժամեր տևած հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը մարվել է։ Հրդեհը լիովին ոչնչացրել է տաճարի տանիքը, սրածայր գագաթն ու ժամացույցը։ Այս մասին հայտնում է Figaro-ն։ Հրշեջները շարունակում են հովացնել տաք կոնստրուկցիաները, որպեսզի հրդեհը չվերսկսվի։ Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ մեկ հրշեջ է տուժել։ Հրդեհի ժամանակ հասցրել են տաճարից դուրս բերել Փշե պսակը, որը խաչելությունից կարճ […]

̰
Այրվող տաճարի հարևանությամբ ֆրանսիացիները ծնկաչոք «Ավե Մարիա» են երգում

01:30 16.04.2019

Այրվող տաճարի հարևանությամբ ֆրանսիացիները ծնկաչոք «Ավե Մարիա» են երգում։ Ֆրանսիայի Աստվածամոր տաճարում հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով 18:50-ին: Հրդեհի բռնկման հետևանքով ժամացույցն ու աշտարակի սրաձողը փլուզվել են։ Շենքի կրող կոնստրուկցիան ևս կրակով է պատված։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Աստվածամոր տաճարի տարածքում է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրդեհի պատճառով չեղարկել է նախատեսված ելույթը: […]

̰
Տղամարդու մորուքի մեջ ավելի շատ բակտերիաներ կան, քան շան վրա

01:05 16.04.2019

Գիտնականները վատ նորություն ունեն մորուքավոր տղամարդկանց համար: Նրանք ապացուցել են, որ տղամարդու մորուքի մեջ ավելի շատ մանրէներ են ապրում, քան շների մորթում: Այս մասին հայտնում է dailymail.co.uk-ը: Հետազոտությունները ցույց են տվել, որ մորուք ունեցող մարդկանց գրեթե կեսի մոտ կան կյանքին վտանգ սպառնացող մանրէներ: Ի հակադրություն, փորձարկման ենթարկված շների մոտ ապացուցվեց, որ դրանց մորթու մեջ ավելի […]

̰
BACK_TO_TOP