16:52 18.04.2019
Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքին բռնկված հրդեհի ժամանակ տիեզերքից լուսանկար է արվել: Լուսանկարը հրապարակվել է ԵՄ` տիեզերքի ուսումնասիրությամբ զբաղվող Copernicus ծրագրի Twitter-ի էջում: Լուսանկարի նկարագրության մեջ նշվում է, որ պատկերը ներկայացրել է ամերիկյան Planet Labs ընկերությունը, որը փոքր արբանյակներ է ստեղծում՝ տիեզերքի ուսումասիրության համար: Copernicus-ը նաև հրապարակել է տաճարի` մինչև հրդեհն արված լուսանկարը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը […]
16:34 18.04.2019
Հնդկաստանում շարունակվում են եղանակային անոմալ պայմանները: Ինչպես հայտնում է Times of India-ն, վերջին երկու օրերի ընթացքում այստեղ գրանցված ավազամրրիկի ու հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի, կան բազմաթիվ վիրավորներ, շատերը զրկվել են կենսական տարրական պայմաններից: Հաղորդվում է, սպասվող եղանակային կտրուկ փոփոխությունների մասին երկրի օդերևութաբանները տեղի բնակչությանն արդեն հայտնել էին: Մարդիկ զոհվել են հիմնականում […]
16:17 18.04.2019
Նյու Յորքի Սուրբ Պատրիկի տաճարի մոտակայքում ձերբակալել են տղամարդու` ձեռքին բենզինով լի երկու տարա: Նախնական տվյալներով՝ նա պատրաստվել է կրակի մատնել տաճարը: Այս մասին տեղեկությունը տարածվել է տեղի ոստիկանական ծառայության Twitter-ի էջը: Նյու Ջերսի նահանգի բնակիչը սկզբում հարցաքննության ժամանակ հրաժարվել է մեկնաբանել, թե ինչու է դյուրավառ հեղուկով տարաները փորձել մտցնել տաճար, ավելի ուշ ասել է, […]
14:55 18.04.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ԱՄՆ այցի շրջանակում Նյու Յորք քաղաքում ունեցել է բազմաթիվ հանդիպումներ հայ համայնքի անվանի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի պաշտոնական կայքից: Ապրիլի 13-ին Աննա Հակոբյանը հանդիպել է Տավիդյան հիմնադրամի նախագահ Ասո Տավիդյանին և Իզաբելլա Մեյզինգերին: […]
14:25 18.04.2019
Հայաստանը խոսքի ազատության ցուցանիշով զբաղեցնում է 61-րդ հորիզոնականը՝ զիջելով Վրաստանին:
12:37 18.04.2019
Այս տարվա փետրվարին «Կասպերսկի Լաբորատորիա»-ն հայտնաբերել է ստվերային Genesis համացանցային խանութը, որտեղ վաճառվում են գողացված ավելի քան 60 հազար թվային անձինք՝ ԱՄՆ 5-200 դոլար արժեքով, այդ թվում՝ նաև Հայաստանում ժողովրդականություն վայելող համացանցային խանութների և վճարային ծառայությունների օգտատերերի մուտքանուններ և գաղտնաբառեր։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ, այս այդ տվյալներին տիրապետելով՝ չարագործները հեշտությամբ կարող են […]
12:04 18.04.2019
Samsung Galaxy Fold ծալովի սմարթֆոնը փորձարկող լրագրողները և բլոգերները սոցցանցերում դժգոհել են և նշել, որ հեռախոսը կոտրվում է օգտագործման առաջին իսկ օրվանից, հայտնում է Life.ru-ն: Այսպես Quartz-ի տեսաբան Մայք Մերֆին հայտնել է այդ մասին, իր թվիթերյան էջում և նշել իր գործընկերներին, որոնց հետ պատահել է նույնը: Bloomberg գործակալության ներկայացուցիչ Մարկ Գուրմանը ևս նշել է, որ […]
11:43 18.04.2019
Չինաստանում բժիշկները հեռացրել են անոմալ մեծ ուռուցք, որը կշռել է 14․9 կգ, հայտնում է Daily Mail-ը: Նշվում է, որ 68-ամյա տղամարդը, որի ազգանունն է Թան, 85 սմ երկարությամբ և 65 սմ լայնությամբ ուռուցքով ապրել է ավելի քան 30 տարի: Բժիշկները երկար տարիներ հրաժարվել են հեռացնել գոյացությունը տղամարդու մեջքից, քանի որ այն մասամբ ախտահարել է նրա […]
11:11 18.04.2019
Պորտուգալիայի Մադեյրա կղզում ավտոբուսի վթարից հետո, որի հետևանքով 29 զբոսաշրջիկ է զոհվել, հայտարարվել է եռօրյա սուգ: Այս մասին ասված է կղզու կառավարության ֆեյսբուքյան էջում, հայտնում է Regnum-ը: Նշվում է, որ կղզու կառավարությունը դեպքից հետո արտակարգ ժողով է հրավիրել, որի ժամանակ որոշվել է ապրիլի 18-ից սկսած եռօրյա սուգ հայտարարել: Հիշեցնենք, որ Պորտուգալիայի Մադեյրա կղզում զբոսաշրջիկներ տեղափոխող […]
09:56 18.04.2019
Հունաստանում՝ Ակրոպոլսում, կայծակի հարվածից 4 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է Newsit-ը։ Կայծակը հարվածել է հնագիտական համալիրի տարածքում գտնվող պահակակետի մոտակա տարածքին։ Վնասվածքներ են ստացել 2 զբոսաշրջիկ և 2 պահակ։ Դեպքի վայր են կանչվել շտապօգնության բրիգադներ։ Տուժածները հոսպիտալացվել են։
08:14 18.04.2019
Հյուսիսային Կորեան փորձարկել է կառավարվող, մարտավարական նոր զենք։ Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ չհստակեցնելով մանրամասներ զենքի վերաբերյալ։ Փորձարկմանը ներկա է գտնվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը։ Նա նոր զենքի մշակումն անվանել է «շատ նշանակալի իրադարձություն»։ Սպիտակ տանը ծանոթացել են նոր զենքի փորձարկման մասին տեղեկությանը, սակայն դեռևս մեկնաբանությամբ հանդես չեն եկել։ Հիշեցնենք, որ […]
07:57 18.04.2019
Ռիո դե Ժանեյրոյում փլուզվել է ապօրինի կառուցված երկու շինություն։ Զոհվել է 19 մարդ։ Հաղորդվում է 8 տուժածի մասին, որից 3-ը գտնվում են հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է Brasil պորտալը։ Եվս 5 մարդ անհետ կորած է համարվում։ Փրկարարները փլատակներում որոնում են անհետ կորածներին։ Փլուզման պատճառների մասին չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ այդ շրջանը սաստիկ տուժել […]
07:46 18.04.2019
ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Վենեսուելայի Կենտրոնական բանկի դեմ։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում։ Գերատեսչությունում նշել են, որ Վենեսուելայի ԿԲ-ն օգտագործվում է որպես Մադուրոյի անօրինական ռեժիմի գործիք, որը շարունակում է գողանալ վենեսուելական ակտիվները և շահագործել կառավարական հաստատությունները՝ կոռումպացված ներքին աղբյուրներին հարստացնելու համար։ Վենեսուելային առնչվող պատժամիջոցային ցուցակում են հայտնվել նաև ֆիզիկական երկու անձինք՝ […]
07:31 18.04.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հատուկ ներկայացուցիչ է նշանակել, ով կզբաղվի կրակից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմամբ։ Պաշտոնը կզբաղեցնի գեներալ Ժան-Լուի Ժեորժելենը։ Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ։ Ժեորժելենը կփոխգործակցի գործում ներգրավված բոլոր նախարարությունների, մասնավորապես Մշակույթի նախարարության հետ։ Ապրիլի 15-ին բռնկված և ավելի քան 12 ժամ շարունակված հրդեհը զգալի վնաս է հասցրել տաճարին։
07:18 18.04.2019
2020 թվականի նոյեմբերին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադը կընդունի «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն՝ նշելով, որ G20-ի հանդիպումը պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի արաբական երկրում։ Գագաթնաժողովը կնախագահի սաուդցի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը։ G20-ի առաջիկա գագաթնաժողովը տեղի կունենա հունիսին, Ճապոնիայում։
01:00 18.04.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում քաղաքագետ Նարեկ Գալստյանը խոսել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի մասին՝ նշելով, որ դրա իրագործումն արագ տեղի չի ունենա ու որոշ ժամանակ կպահանջի: Նա հիշեցրել է, որ ներկայում գործող իրավական գլխավոր հիմքը՝ «Գործընկերության և համագործակցության համաձայնագիր»-ը, համաձայնեցվել է ստորագրումից 3 տարի հետո: «Այսինքն` անգամ այն ժամանակ կային այդպիսի տեխնիկական խնդիրներ: […]
00:44 18.04.2019
Գիտնականները գտել են Երկրի վրա կենդանիների ամենազանգվածային բնաջնջման պատճառը, հայտնում է Phys.org-ը: Զանգվածային բնաջնջումը Երկիր մոլորակի վրա տեղի է ունեցել 252 միլիոն տարի առաջ: Գիտնականները դա կոչում են խոշորագույն բնաջնջում: Չինաստանի աշխարհագրական գիտությունների և Ցինցինատիի համալսարանների փորձագետների կարծիքով՝ բնաջնջումը տեղի է ունեցել հրաբուխների ժայթքման պատճառով: Դրա գիտական ապացույցն այն է, որ գիտնականները 252 միլիոն տարվա […]
00:21 18.04.2019
Մեծահասակներին խորհուրդ է տրվում օգտագործել օրական ոչ ավելի, քան 100-150 մգ կոֆեին, գրում է Life.ru-ն: Նշվում է, որ մոտավորապես այդ քանակությամբ կոֆեին է պարունակում 4 բաժակ էսպրեսոն: Սուրճի չափազանց շատ օգտագործումը կարող է քայքայել նյարդային համակարգը, առաջացնել ջրազրկում, անհանգստություն, քնի խանգարում և այլ բացասական հետևանքներ: Բժիշկները պատմել են, թե օրական քանի բաժակ էսպրեսո է կարելի […]
00:18 18.04.2019
Պորտուգալիայի Մադեյրա կղզում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Պատահարի հետևանքով զոհվել է առնվազն 28 հոգի։ Այս մասին հաղորդում է Lusa գործակալությունը։ Diário de Notícias թերթի տվյալներով՝ զոհերի թվում, ենթադրաբար, 11 տղամարդ և 17 կին կա, որոնք բոլորն էլ զբոսաշրջիկներ են Գերմանիայից: Ավտոբուսի վարորդն ու էքսկուրսավարը պորտուգալացիներ են։ Նրանք վնասվածքներ են ստացել: […]
23:59 17.04.2019
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Պանկրատով-Չոռնիին ոչ ադեկվատ պահվածքի համար ինքնաթիռից դուրս են հրավիրել, հաղորդում է Korrespondent-ը: Նշվում է, որ ականատեսներից մեկն իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է դերասսանը դիմում ինքնաթիռի աշխատակիցներին: Բարնաուլ-Մոսկվա թռիչքի ժամանակ դերասանը խնդրել է 100 գրամ օղի և աղցան, ինչից հետո նրան խնդրել են լքել ինքնաթիռը: Տեսանյութում երևում է, […]
23:24 17.04.2019
«Գահերի խաղը» ֆիլմի դերասանուհի Սոֆի Թյորները, որը ֆիլմում մարմնավորել է Սանսա Սթարքի կերպարը, խոստովանել է, որ որոշել էր ինքնասպան լինել, գրում է Daily Mail-ը: Դերասանուհին հարցազրույց է տվել և պատմել իր խոր ընկճախտի և մահանալու ցանկության մասին: Թյորները նշել է, որ հոգեկան վիճակի հետ կապված խնդիրներ ունեցել է 17 տարեկանից, երբ արդեն մի քանի տարի […]
22:57 17.04.2019
«Հորիզոն» լրատվականի տաղավարում դերասան Նարեկ Դուրյանը խոսել է Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի ու իր ապրումների մասին: Դերասանը պատմել է, որ 40 տարի ապրել է Փարիզում և իր տունն ընդամենը 4 կմ է հեռու տաճարից: «Ամեն ինչ սկսվում է հենց Նոտղը Դամից, և եթե մենք նայենք քարտեզի վրա, Նոտղը Դամը գտնվում է Փարիզի ծայրում, բայց, միևնույն […]
22:32 17.04.2019
Նախորդ տարվա «Միսս Տիեզերք» մրցույթին Բոլիվիան ներկայացնող 22-ամյա Ջոյս Պրադոն չի կարողացել հաղթել այդ մրցույթում, սակայն հիմա նրան զրկում է իր կողմից նվաճած «Միսս Բոլիվիա 2018» տիտղոսից, հայտնում է Daily Mail-ը: Գեղեցկության մրցույթների կանոնադրության համաձայն՝ հաղթող մասնակիցը իրավունք չունի ընտանիք կազմել, ամուսնանալ, երեխա ունենալ, քանի դեռ կրում է երկրի ամենագեղեցիկ աղջկա տիտղոսը, սակայն Ջոյսը խախտել […]
21:48 17.04.2019
Ապրիլի 22-ին Փարիզի Աստվածամոր տաճարում նախանշված էր Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման պատարագ: Ֆրանսահայ օպերային երգիչ Ադամ Բարրոն այնտեղ պետք է երգեր Կոմիտաս և Չիլինգիրյան: Փորձերը կայացել էին, ավաղ, անսպասելի լուրով ծրագրերը ձախողվեցին: SHANTNEWS-ը զրուցել է Ադամ Բարրոյի հետ: «Փորձերն արվել էին, ես պատրաստ էի, որ ապրիլի 22-ին մենք մեծ պատարագ պետք է ունենանք Նոտր Դամում, […]
21:34 17.04.2019
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը միացել է«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի «Մենք ձեզ հետ ենք» մարդասիրական նախաձեռնությանը. «Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը միացավ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի «Մենք ձեզ հետ ենք» մարդասիրական նախաձեռնությանը: Խաղալիքները փոխանցվելու են Սիրիայի Հալեպ քաղաքի հայ համայնքի […]
21:21 17.04.2019
Ամստերդամի Բեխիյնհոֆկապել (Begijnhofkapel) եկեղեցում ապրիլի 16-ին կայացել են «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախաձեռնությամբ ավանդական դարձած Սբ. Գրիգոր Նարեկացու աղոթքների ամենամյա ընթերցումները, որոնց պատվո հյուրերն էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և Սուրբ Աթոռի նվիրակ արքեպիսկոպոս Ալդո Կավալին (Archibishop Aldo Cavalli): Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Արդեն չորրորդ […]
20:00 17.04.2019
Քաղաքագետ Նարեկ Գալստյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» հաղորդման եթերում խոսել է Հունգարիայի խորհրդարանի կողմից օրերս Հայաստան-ԵՄ համաձայնագրի հաստատման փաստի մասին, միևնույն ժամանակ, հիշեցնելով, որ մեր երկիրը սառեցրել է այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները: Նա նկատել է, որ տեսակետ կա, որ այս հարցում կարելի էր և որոշակի բարդությունների սպասել: «Ճիշտ նկատեցիք, որ կարող էին ինչ-որ խնդիրներ ծագել, […]
19:39 17.04.2019
Ապրիլի 17-ին Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշեին, Տարածաշրջանային տնտեսական ծառայության ֆինանսական խորհրդական Անսելմ Էմբերին, տնտեսական կցորդ Յուլիա Սոթիեին, տեխնիկական համագործակցության կցորդ Առնո Շաֆանժին: Անսելմ Էմբերը և Յուլիա Սոթիեն Հայաստան այցի շրջանակներում իրականացնելու են տնտեսական առաքելություն: Բաբկեն Տեր Գրիգորյանը նախ […]