13:04 15.04.2019
Մոսկվայում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը նրա ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Ընդամենը րոպեներ առաջ նա տեղեկացրել էր Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման մեկնարկի մասին։ Ենթադրվում է, որ եռակողմ հանդիպումը հետևել է Մնացականյան-Լավրով երկկողմ հանդիպմանը։ https://www.facebook.com/photo.php?fbid=10155835298837434&set=a.10151324180562434&type=3&theater
13:02 15.04.2019
10 տարուց ի վեր Փարիզի արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի և Փարիզի Կաթոլիկ ինստիտուտի շրջանավարտ, «Israel Magazine»-ի թղթակից Հայիմ Իզեմանը մշտապես անդրադառնում է էթնիկ թեմաներին: Նա մասնավորապես հաճախ է գրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Իսրայելի «ավանդույթների» մասին: Օզմանը նաև Կնեսետին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Times of Israel»-ում վերջերս հրապարակված բաց նամակը նա […]
12:50 15.04.2019
HBO հեռուստաընկերությունը կիրակի օրվանից սկսել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի եզրափակիչ սեզոնի առաջին սերիայի ցուցադրությունը: Այս եթերաշրջանը կազմված է լինելու 6 մասից, որոնցից յուրաքանչյուրը պետք է տևի մեկ ժամից ավելի: Nielsen հետազոտական ծառայության տվյալներով` 2017 թվականին սերիալը դիտել է 16.5 մլն հեռուտադիտող: Նոր եթերաշրջանը կտա հարցի պատասխանը` արդյո՞ք Ուինթերֆելի լորդի ապօրինի որդին` Ջոն Սնոուն, Երկաթե գահի […]
12:45 15.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի համար նվազագույն ներդրումը կազմել է 34 դոլար: Այս տարվա առաջին եռամսյակում հավաքված գումարների շնորհիվ ապրիլին նախընտրական ֆոնդը կազմել է 40.8 մլն դոլար, հաղորդում է Bloomberg գործակալությունը: Բացի դա, ևս 45.8 մլն դոլար պատրաստ է նվիրաբերել Հանրապետական կուսակացության ազգային կոմիտեն: Այսպիսով, նախագահը տեսականորեն ունի ավելի շատ գումար, քան Դեմոկրատական կուսակցության […]
12:32 15.04.2019
Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որով անձամբ տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահին Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից: Ընդգծելով, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները, Նազարբաևը հույս է հայտնել, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական […]
12:14 15.04.2019
ԽՍՀՄ արտիստ Ալլա Պուգաչովան տոնում է իր հոբելյանը: Այսօր նա դարձավ 70 տարեկան: Վաղ առավոտից երգչուհուն շնորհավորում են նրա գործընկերները, հարազատները և երկրի առաջին դեմքերը: «Աստվա´ծ, ինձ ուժ տուր՝ հաղթահարելու այս համերգը»,- Instagram-ի իր էջում գրել է Ալլա Պուգաչովան: Նշենք, որ նա ապրիլի 17-ին համերգով է հանդես գալու: Ավելի վաղ նա հայտնել էր` այլևս մեծ […]
12:08 15.04.2019
Ուժգին պայթյուն է որոտացել 5 հարկանի բնակելի շենքում, որը գտնվում է Փարիզի 18-րդ շրջանում: Ինչպես հայտնում են BFMTV-ից, հրշեջ-փրկարարական ջոկատները տարհանել են ավելի քան 70 մարդու: Պայթյունը տեղի է ունեցել շենքի 2-րդ հարկում: Փլուզվել է բնակարանի արտաքին պատը: Հարակից 3 շենքերը ևս մասամբ փլուզվել են: Փլուզման վտանգը դեռևս պահպանվում է: Նախնական տեղեկություններով՝ միջադեպը տեղի է […]
12:05 15.04.2019
Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, ցեղասպանագետ, պատմաբան, դոկտոր Նորա Արիսյանը դեռևս 2017 թվականի փետրվարի 21-ին և սեպտեմբերի 20-ին Սիրիայի խորհրդարանում գումարված նիստերի ժամանակ իր ելույթներով պահանջել էր դպրոցական դասագրքերում ներառել Օսմանյան կայսրության իրականացրած ոճրագործությունների հետևանքները Սիրիայում, հայերի դեմ կատարված ցեղասպանությունը, ինչպես նաև սիրիական հասարակության բազմազանությունը ներկայացնող հատվածներ: Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, շարունակելով այս ուղղությամբ աշխատանքները, […]
11:52 15.04.2019
Ֆրանկֆուրտում մոտ 600 մարդու են տարհանել տներից, որպեսզի մասնագետները կարողանան վնասազերծել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած ռումբը: Այն հայտնաբերել են Մայն գետում: Այս մասին հայտնում է Bild-ը: Ըստ ծրագրի՝ ռումբը պայթեցրել են հենց գետում: Պայթյունի ժամանակ ուժեղ աղմուկ է լսվել, իսկ գետի վրա գոյացել է մեծ շատրվան: Ոստիկանությունից հայտնել են, որ ռումբն այլևս վտանգ չի […]
11:28 15.04.2019
Սպիտակ տան առջև անցած մոմավառությունը հիշեցում էր Միացյալ Նահանգների նախագահին Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու պահանջի մասին: Պահանջ, որն ըստ հավաքվածների, անհրաժեշտ է պատմական արդարության վերականգնման և ապագայում նման ողբերգության կանխման համար, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: Այս անգամ մոմավառության մասնակիցները որոշեցին նաև հատուկ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի այն նահանգներին, որոնք մեկ դար առաջ հատուկ ներդրում ունեին ցեղասպանությունից […]
08:43 15.04.2019
Հրապարակվել է տեսանյութ, որում WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը երևում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան շենքում սքեյթով շրջելիս։ Ինչպես գրում է El País պարբերականը, կադրերը ֆիքսել են դեսպանատան հսկման տեսախցիկները։ Տեսագրությունում է հայտնվել նաև դեսպանատան անվտանգության աշխատակիցների հետ տղամարդու կոնֆլիկտը։ 2016 թվականին Ասանժի լոգասենյակի ցնցուղը կոտրվել էր, ինչի պատճառով դիվանագիտական առաքելության աշխատակիցները ստիպված են եղել սանտեխնիկ կանչել։ […]
08:28 15.04.2019
ԱՄՆ-ի հարավային նահանգներին հարվածած պտտահողմը 8 մարդու մահվան պատճառ է դարձել։ Այս մասին հայտնում է USA Today-ը։ Պտտահողմից առավել տուժել են Տեխաս, Լուիզիանա, Միսսիսիպի և Ալաբամա նահանգները։ Հաղորդվում է մի քանի տասնյակ վիրավորների մասին։ Տեխասի քաղաքներից մեկում առնվազն 25 մարդ է տուժել, նրանցից 8-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Եվս 19-ը վիրավորվել են Միսսիսիպիում։ Միայն […]
08:16 15.04.2019
Լիբիայում, որի մայրաքաղաք Տրիպոլին դարձել է մարտական գործողությունների թատերաբեմ, զոհերի թիվը հասել է 147-ի, 614 մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության լիբիական գրասենյակի տարածած հայտարարությունում, փոխանցում է RIA Novosti-ն։ Կազմակերպության թվիթերյան հաղորդագրությունում նշվում է, որ Լիբիայում ճգնաժամ է։ ԱՀԿ-ն վիրաբուժական բրիգադներ է տեղակայել Տրիպոլիի շրջանի հիվանդանոցում՝ վիրավորների հոսքին սպասարկելու համար։ […]
08:01 15.04.2019
Կանադական Սելմոն-Արմ քաղաքի եկեղեցում հնչած կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է CTV-ն։ Դեպքը տեղի է ունեցել պատարագի ժամանակ։ 25-ամյա տղամարդը մտել է հաստատություն և կրակ բացել ծխականների ուղղությամբ։ Մեկը տեղում մահացել է, իսկ տուժածին վնասվածքներով հոսպիտալացրել են։ Հրաձիգի անունը չի հաղորդվում, հայտնի է, որ նա ձերբակալվել է։ Զոհի […]
07:48 15.04.2019
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որին ապաստան էր տրամադրվել Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատանը, բազմիցս խախտել է դեսպանատանն ապաստանի տրամադրման պայմաններն ու փորձել օգտագործել դեսպանատունը որպես լրտեսության կենտրոն։ Այս մասին հայտարարել է Էկվադորի նախագահ Լենին Մորենոն, փոխանցում է The Guardian-ը։ Մորենոյի խոսքով՝ ապաստանի տրամադրումը չեղարկելու վերաբերյալ որոշումը պարտադրված չի եղել կողքից։ Նա նաև հերքել է ենթադրությունը, թե […]
07:33 15.04.2019
Կոլումբիայի և ԱՄՆ-ի իշխանությունները կրկին հաստատել են պատրաստակամությունը՝ ներդնելու համատեղ ջանքեր այն բանի համար, որպեսզի Վենեսուելայում վերականգնեն ժողովրդավարությունն ու ազատությունը։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն Կուկուտա քաղաքում ելույթի ժամանակ։ «Այսօր ես հայտարարում եմ, որ մենք հաստատել ենք մեր երկրների միջև առկա պայմանավորվածությունը՝ ներդնելու բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ Վենեսուելայում ժողովրդավարության, ազատության ու ինստիտուցիոնալ կարգուկանոնի […]
07:18 15.04.2019
Չիկագոյում ձնաբուք է։ Եղանակային վատ պայմանների պատճառով Օ՝Հարա միջազգային օդանավակայանում չեղարկվել է 978 չվերթ, իսկ Միդուեյ օդանավակայանում՝ 148։ Համաձայն ԱՄՆ օդերևութաբանական ազգային ծառայության տվյալների՝ օդի ջերմաստիճանը Չիկագոյում +1 է։ Շարունակում է ձնախառն անձրև տեղալ։ Ապրիլի 14-ը դարձել է 1961 թվականից ի վեր Չիկագոյում ապրիլի ամենաձնառատ օրը։ Winter is here…. #Chicago @GameOfThrones #thundersnow pic.twitter.com/VP9NbSUKiO — Cheryl […]
23:59 14.04.2019
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում խոսել է Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում ՀՀ նախագահ Նիկոլ Փաշինյանի ելույթի բովանդակային հատվածի մասին: Շեշտադրվել է հատկապես ելույթում մեծ տեղ զբաղեցրած՝ «Թավշյա հեղափոխության» թեման: Նա ասել է, որ որքան էլ ամբողջ աշխարհում տեղյակ են անցած տարվա իրադարձություններից՝ դրանց մասին խոսելիս […]
23:40 14.04.2019
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի սիրելի կատուն տիրոջ ձերբակալությանը հետևել է հեռուստացույցով։ WikiLeaks կազմակերպությունը Ասանժի կատվի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել Twitter-ում։ Տեսանյութում երևում է, որ կատուն հեռուստացույցով դիտում է, թե ինչպես են ձերբակալում Ասանժին։ «Մենք կարող ենք երաշխավորել, որ Ասանժի կատուն ապահով ձեռքերում է։ 2018 թվականի հոկտեմբերին Ասանժը խնդրել է իր փաստաբաններին կատվին Էկվադորի դեսպանատան սպառնալիքներից […]
23:03 14.04.2019
Ամերիկայի Ֆլորիդա նահանգում չթռչող խոշոր թռչունը՝ կազուարը (ջայլամանման խոշոր թռչուն), հարձակվել է տիրոջ վրա և սպանել նրան։ Այս մասին հաղորդում է The Gainesville Sun պարբերականը։ Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 13-ին։ Ինչպես հայտնել են Ալաչուա շրջանի Փրկարար ծառայության ներկայացուցիչները, թռչնի զոհը տեղի ֆերմաներից մեկի 75-ամյա տերն է։ Նրանց խոսքերով՝ կազուարը հարձակվել է ֆերմերի վրա, երբ […]
22:31 14.04.2019
Ջուլիան Ասանժի կատուն Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը մնացել է ընդամնեը 2 տարի, բայց այդ ընթացքում արդեն հասցրել է հայտնի դառնալ: Նա համացանցում օգտահաշիվ ուներ և շատ լուսանկարիչների սիրելին է դարձել: Դեպանատան մոտ կանգնած լուսանկարիչների մոտ կատուն հաճախ էր երևում, սակայն Ասանժին ձերբակալելուց ամիսներ առաջ կորել է, լուսանկարիչներն այդ ամիսների ընթացքում չեն նկատել կատվին: Հիմա լրատվականները հետաքրքրված […]
21:19 14.04.2019
Դատարանը պաշտոնապես դադարեցրեց հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթի և Անջելիա Ջոլիի ամուսնությունը։ Այս մասին հայտնում է The Blast պորտալը՝ հղում անելով պաշտոնական փաստաթղթերին։ 2005 թվականին նրանց միջև սկսված հարաբերությունները փաստացի ավարտել են 2016 թվականին։ Ապահարզանի գործընթացը շարունակվում է այդ ժամանակվանց։ 2018 թվականի ամռանը Ջոլին մեղադրեց Փիթին ալկոհոլի չարաշահման մեջ։ Նա մտադիր էր երեխաների նկատմամբ միանձնյա խնամակալության […]
21:02 14.04.2019
Մերձմոսկվայի Լենինյան թաղամասում ֆինանսական կոնֆլիկտի պատճառով կրակոցներ են հնչել: Հաղորդվում է 1 զոհի մասին, ով ազգությամբ ադրբեջանցի է: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն: Ադրբեջանի 32-ամյա քաղաքացու մարմինը գտել են մեքենայի մեջ: Տղամարդը մահացել է որովայնի շրջանում ստացած հրազենային վիրավորումից: Մահացածի ընկերոջը նույնպես կրակել են, բայց վերջինիս կյանքը հաջողվել է փրկվել, նա ոստիկանությանը պատմել է […]
17:23 14.04.2019
Instagram, Facebook, WhatsApp ծրագրերի աշխատանքում զանգվածային խափանում է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Downdetector կայքը, որը հետևում է հայտնի սոցիալական ցանցերի աշխատանքին։ Նշվում է, որ Instagram-ը սկսել է չաշխատել սկսած ժամը 13:00-ից սկսած, իսկ Facebook-ը 13:30-ից: Սոցկայքերը չեն աշխատել հիմնականում Հայաստանի, Ռուսաստանի, Իտալիայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Մալայզիայի ու ԱՄՆ-ի տարածքում։ Օգտատերերի […]
15:46 14.04.2019
Ուկրաինայի նախագահի թեկնածու և գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն պայման է առաջ քաշել, որի կատարման դեպքում կմասնակցի մարզադաշտում մրցակից Վլադիմիր Զելենսկու հետ բանավեճի: Այս մասին հաղորդում է УНИАН-ը: Պորոշենկոյի շտաբում հայտարարել են, որ բանավեճը տեղի կունենա միայն այն դեպքում, եթե դրա եթերային ժամը չզուգադիպի «Հանրայինի» նշանակած բանավեճի ժամի հետ: «Եթե այն այնպիսի ժամի դրված լինի, որ […]
15:27 14.04.2019
Ջուլիան Ասանժի հայրը որդու ձերբակալությունից հետո հայտնել է, որ որդին ոչ թե ԱՄՆ, այլ Ավստրալիա պետք է արտահանձնվի, քանի որ վերջինս այնտեղի քաղաքացի է: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Ասանժի հայրը՝ Ջոն Շիփթոնը, արդեն դիմել է Ավստրալիայի կառավարությանը, մասնավորապես վարչապետ Սքոթ Մորիսոնին և ԱԳՆ-ին: Ավստրալիայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Ասանժին առանձհանատուկ վերաբերմունք […]
14:19 14.04.2019
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հազարավոր ցուցարարներ պահանջել են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։ Այս մասին հայտնում է DW-ն։ Իրավապահների հետ բախումների հետևանքով տուժել է 15 ցուցարար, առնվազն 5 ոստիկան։ Լրագրողները նույնպես վնասվածքներ են ստացել։ Բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ մի խումբ ցուցարարներ փորձել են ճեղքել խորհրդարանի շենքի մոտ ոստիկանական շղթան։ Նրանք քարեր ու ծխանռնակներ են […]