TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

ԱՇԽԱՐՀ

Պորոշենկոն կմասնակցի Զելինսկու հետ մարզադաշտում բանավեճի անցկացմանը

14:56 17.04.2019

Ուկրաինայի գործող նախագահ և նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոյի շտաբից հայտարարել են , որ համաձայն են  նախագահի թեկնածու Վլադիմիր Զելինսկու հետ բանավիճել «Օլիմպիյսկի» մարզադաշտում, այս ուրբաթ օրը` ժամը 19:00-ին: «Բանավեճը կմեկնարկի ժ. 19:00-ին: Մարզադաշտի մուտքի դռները կբացվեն ժ. 16:30-ից: Մուտքը հնարավոր է լինելու կա´մ ըստ ցուցակի, կա´մ անձնագրով»,- գրել է Պորոշենկոն իր ֆեյսբուքյան էջում: Բանավեճը դիտել […]

̰
Կորեական BTS խմբի տեսահոլովակը YouTube-ում ռեկորդ է սահմանել

14:53 17.04.2019

Հարավկորեական BTS խմբի նոր երգը՝  Boy with Luv-ը,  YouTube-ում դիտումների ռեկորդ է սահմանել: Այդ մասին հաղորդում է Forbes-ը: Տեսահոլովակը 1 օրվա ընթացքում դիտվել է  74,6 մլն անգամ: BTS-ը նաև ռեկորդ է սահմանել՝  YouTube ում ամենաարագը հավաքելով առաջին 100 մլն դիտումը: Այդքան դիտում հավաքելու համար այս երգից պահանջվել է մոտ 2 օր: Ի դեպ, այս 2 […]

̰
Նոր Հարավային Ուելսի վարչապետը ելույթ կունենա Հայոց ցեղասպանության տարելիցի հիշատակի երեկոյին

14:43 17.04.2019

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի նորընտիր վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանն ապրիլի 24-ին Սիդնեյում ելույթ կունենա Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկոյի ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառումը կազմակերպել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը: «Մեզ համար մեծ պատիվ է, որ Հայոց ցեղասպանության ազգային հիշատակի երեկոյին մեզ իր ներկայությամբ կպատվի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանը: Զարմանալի չէ, որ նախորդ ամիս պատմություն կերտած վարչապետի՝ հայկական […]

̰
Հիմքեր ունեմ կարծելու, որ Երևանը և Բաքուն այս անգամ կկատարեն պայմանավորվածությունները․ Լավրով

14:14 17.04.2019

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այս անգամ կկատարեն ԱԳ նախարարների վերջին հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս մասին նա ասել է այսօրվա ճեպազրույցի ժամանակ։ Նա ասել է, որ տեղյակ է այն մասին, որ նախկինում էլ են եղել հումանիտար ոլորտի համաձայնություններ, որոնք չեն կատարվել, բայց ըստ Լավրովի՝ այս հանդիպման ու […]

̰
Փարիզի Աստվածամոր տաճարը հնարավոր կլինի վերականգնել «Assassins Creed Unity» խաղի միջոցով

13:13 17.04.2019

Փարիզի Աստվածամոր տաճարը հնարավոր կլինի վերականգնել հայտնի Ubisoft ընկերության «Assassins Creed Unity» խաղի միջոցով: Ընկերության նկարչուհի Քերոլայն Միուսը երկու տարի է ծախսել տաճարի մանրապատկերը ստանալու համար: Նա ստացել է տաճարի եռաչափ կրկնօրինակը՝ ամենայն մանրամասնությամբ: Այս գործում նրան աջակցել է մշակութաբան Էնդրյու Թելոնը: Նա լազերային սքանավորման միջոցով ստացել է տաճարի ամբողջական հատակագիծը: Համաշխարհային մշակույթի ամենավառ կոթողներից […]

̰
Զելենսկու և Պորոշենկոյի բանավեճի նախապատրաստական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են

12:56 17.04.2019

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու նախընտրական շտաբի խոսնակ Դմիտրի Ռազումկովը «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում պատմել է ապրիլի 19-ին «Օլիմպիյսկի» մարզադաշտում կայանալիք բանավեճերի նախապատրաստական աշխատանքների ու բանակցությունների մասին: Նրա խոսքով` բանավեճերը տեղի են ունենալու մարզադաշտի տարբեր կողմերում տեղադրված տարբեր բեմերում: Ռազումկովի խոսքով` արդեն տեղի է ունեցել նախագահի թեկնածուների աշխատանքային խմբերի նիստ:  «Որոշում է կայացվել բեմն այնպես […]

̰
Բելառուսը և Ղազախստանը հրաժարվում են գնել Ղրիմում արտադրված ապրանքներ

11:10 17.04.2019

Բելառուսը եւ Ղազախստանը հրաժարվում են «Պատրաստված Է Ղրիմում» մակնշմամբ ապրանքների գնումից՝ դա բացատրելով ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում պատմել Է Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Սերգեյ Կատիրինը: «Ղրիմցի ապրանքարտադրողներն իրացման շուկաներ դուրս գալու խնդիր ունեն: Անկայուն քաղաքական իրադրության պայմաններում բազմաթիվ վայրերում զգուշավորությամբ են վերաբերվում «Պատրաստված Է Ղրիմում» մակնշմամբ արտադրանքի […]

̰
Քահանան, որը կյանքի գնով փրկեց Քրիստոսի Փշե պսակը

11:02 17.04.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Հարեյանը,  անդրադառնալով Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին և Քրիստոսի հայտնի Փշե պսակին, գրել է հետևյալը. «Հերոս քահանան, ում ձեռքով Աստված փրկեց Քրիստոսի Փշե Պսակը Փարիզի Աստվածամոր Տաճարի կրակից: Այս մարդը կաթոլիկ վարդապետ Ժան-Մարկ Ֆուրնիեն է: Երեկ բացարձակ հերոսություն է արել: Կյանքը վտանգի ենթարկելով՝ հրշեջների հետ քաջաբար մտել է այրվող տաճար, որի տանիքն ամեն […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սիրիայի նախագահին երկրի Ազգային տոնի առթիվ

10:44 17.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ երկրի Ազգային տոնի առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դարերի ընթացքում ձևավորված հայ-սիրիական ամուր բարեկամական կապերը կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների: «Լիահույս եմ, որ Սիրիան վերջնականապես կհաղթահարի առկա ճգնաժամը, և սիրիացի ժողովուրդը կվայելի հարատև […]

̰
Զոհրաբ Մնացականյանը Ժան-Իվ Լը Դրիանին է փոխանցել Մակրոնին ուղղված Փաշինյանի նամակը

10:15 17.04.2019

Ապրիլի 16-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանսիայի Հանրապետության` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ շատ զգացմունքային է այսօր գտնվել Փարիզում և մեր համերաշխությունը հայտնել Ֆրանսիային և Ֆրանսիայի ժողովրդին Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհից հետո: Նախարար Մնացականյանը […]

̰
Ասանժն արժանացել է ԶԼՄ-ների ազատության Եվրախորհրդարանի մրցանակին

08:29 17.04.2019

Եվրախորհրդարանի՝ ԶԼՄ-ների ազատության համար մրցանակն այս տարի հանձնվել է WikiLeaks սկանդալային պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժին։ Այս մասին հայտնում է The Sydney Morning Herald-ը։ Մալթայում սպանված լրագրողուհի Դաֆնա Կարուանա Գալիցիայի անվան մրցանակը հանձնվում է ամեն տարի։ Քանի որ Ասանժը գտնվում է կալանքի տակ, մրցանակը նրա փոխարեն ստացել է 1976 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մեյրիդ Կորիգանը։ […]

̰
Աստվածամոր տաճարի աշխատակիցները 23 րոպե ձգձգել են զանգը հրշեջ ծառայություն

08:13 17.04.2019

Փարիզի Աստվածամոր տաճարի աշխատակիցները 23 րոպե փորձել են ինքնուրույն գտնել բռնկման աղբյուրը՝ հրդեհային առաջին ազդանշանի միացումից հետո։ Այս մասին հայտնում է BuzzFeed-ը՝ հղում անելով ֆրանսիացի պաշտոնատար անձանց հայտարարությանը։ Պարբերականի փոխանցմամբ՝ առաջին անգամ հրդեհային ազդանշանը տաճարում միացել է ապրիլի 15-ին՝ ժամը 18։20-ին։ Բռնկման օջախը 23 րոպե զուր փնտրելուց և 18։43-ին երկրորդ ազդանշանի միանալուց հետո է միայն […]

̰
Վենեսուելական բանտից զանգվածային փախուստ է տեղի ունեցել

08:02 17.04.2019

Վենեսուելայի Նուեվա-Էսպարտա նահանգի բանտից մոտ 60 հանցագործ է փախել։ Նրանցից մեկը սպանվել է, անվտանգության երկու աշխատակիցներ վիրավոր են։ Այս մասին հայտնում է Noticias Venezuela պորտալը՝ հղում անելով իշխանություններին։ Նշվում է, որ բանտարկյալներին հաջողվել է բանտի պահակակետից զենք վերցնել, հարձակվել անվտանգության աշխատակիցների վրա և հայտնվել ազատության մեջ։ Ոստիկանությունը փնտրում է փախուստի դիմած հանցագործներին։

̰
Քրեագետները հայտնել են Աստվածամոր տաճարում հրդեհի բռնկման հավանական պատճառը

07:46 17.04.2019

Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհի վայրում աշխատող քրեագետները հայտնել են հրդեհի բռնկման հավանական պատճառը։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։ Մասնագետների վարկածով՝ բռնկման օջախը գտնվել է սրածայր գագաթի հիմքում։ Նրանք կարծում են, որ հրդեհի բռնկման պատճառ է հանդիսացել էլեկտրականության հետ կապված խնդիրը։ Ապրիլի 15-ին բռնկված հրդեհը շարունակվել է ավելի քան 12 ժամ։ Շենքին զգալի […]

̰
Աստվածամոր տաճարը կվերականգնվի 5 տարում․ Մակրոն

07:34 17.04.2019

Սաստիկ հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի 5 տարում։ Այս մասին ասել է նախագահ Էմանուել Մակրոնը հեռուստաուղերձում, փոխանցում է ТАСС գործակալությունը։ «Մենք կվերականգնենք Աստվածամոր տաճարը և այն կդարձնենք ավելի գեղեցիկ։ Եվ ես ցանկանում եմ, որպեսզի այդ աշխատանքները 5 տարուց ավարտվեն»,- ասել է նախագահը՝ վստահեցնելով, որ դրա համար կմոբիլիզացվեն բոլոր ուժերը։ Նա խորին համոզմունք է հայտնել, […]

̰
Տրիպոլին հրթիռակոծվել է․ կան զոհեր

07:18 17.04.2019

Տրիպոլին ենթարկվել է հրթիռակոծման։ Զոհվել է առնվազն 2, տուժել՝ 8 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով լիբիական մայրաքաղաքի արտակարգ ծառայություններին։ Այլ աղբյուրների  տեղեկություններով՝ զոհվել է 4, վիրավորվել՝ ավելի քան 20 մարդ։ Հարձակումը կազմակերպելու մեջ մեղադրում են մարշալ Խալիֆա Հաֆթարի ուժերին։ Լիբիական ազգային բանակում հերքում են մասնակցությունը միջադեպին և հայտարարում Տրիպոլիում գործող խմբավորումների […]

̰
Ի՞նչ պատմություններ և իրադարձություններ են կապված Փարիզի Աստվածամոր տաճարի հետ

01:05 17.04.2019

Ի՞նչ արժեք է ներկայացնում Փարիզի Աստվածամոր տաճարը: Ի՞նչ պատմություններ և իրադարձություններ են կապված քրիստոնեական այդ կառույցի հետ: Notre-Dame de Paris կամ որ նույնն է` Փարիզի Աստվածամոր տաճար: Այս անունն ուղղակի ամրապնդվեց ոչ միայն ֆրանսիական, այլև համաշխարհային գրական մտքի պատմության մեջ, երբ ֆրանսիական գրականության հսկաներից մեկը՝ Վիկտոր Հյուգոն, 1831-ին հրատարակեց իր համանուն վեպը: Աշխարհը ճանաչեց, ֆրանսիական […]

̰
Մերձմոսկովյան շրջանում շղթաներով ծառին կապված տղամարդու կմախք է հայտնաբերվել

00:57 17.04.2019

Մերձմոսկովյան շրջանի անտառներից մեկում երկաթե շղթայով ծառին կապված տղամարդու կմախք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է «360» հեռուստաալիքը՝ հղում կատարելով այդ շրջանի ոստիկանության ծառայության աղբյուրին: Աղբյուրի փոխանցմամբ՝ 32-ամյա տղամարդու մնացորդները հայտնաբերվել են Ռուսաստանի Չերուստի գյուղի մերձակայքում: Նրա ձեռքերը ձեռնաշղթաներով կապված են եղել, իսկ մեկ այլ շղթայով տղամարդը կախված է եղել ծառից: Նշվում է, որ տղամարդու […]

̰
Որմզդեղնը ոստիկաններին օգնել է հայտնաբերել առևանգված մեքենան

00:52 17.04.2019

Կանադայում որմզդեղնը հանցագործություն է «բացահայտել»: Ինչպես հայտնում է CBC News-ը՝ Կանադական Նյուֆաունդլենդ կղզու ոստիկանները տեղի բնակիչներից հաղորդում են ստացել բնակելի տարածքում հյուսիսային եղջերուի հայտնվելու մասին: Իրավապահները նշված վայր ժամանալուց հետո փորձել են կենդանուն դեպի անտառ տանել, սակայն եղջերուն չի ենթարկվել նրանց հրահանգներին ու գնացել է հակառակ ուղղությամբ: Որոշ ժամանակ անց ոստիկանները բացահայտել են, որ այսկերպ […]

̰
ՆԱՏՕ-ն հերքում է ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելու մասին ռուսական կողմի հայտարարությունը

00:25 17.04.2019

ՆԱՏՕ-ում հերքել են նախօրեին Ռուսաստանի կողմից արված հայտարարությունն այն մասին, որ երկու կողմերի միջև կտրականապես դադարեցված են քաղաքացիական ու ռազմական համագործակցության բոլոր կապերը, հայտնում է Korrespondent-ը՝ նշելով, որ այս մասին հայտարարություն է արել կառույցի մամուլի քարտուղար Օանա Լունգեսկուն: «ՆԱՏՕ-ի դիրքորոշումը չի փոխվել: Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում ՆԱՏՕ-ն հավատարիմ է երկբևեռ հաղորդակցության սկզբունքին. հզոր զսպում ու […]

̰
Լայպցիգում խաղաղության աղոթք է հնչել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և նահատակների

23:58 16.04.2019

Orer.eu-ն գրում է, որ ապրիլի 15-ին Գերմանիայի Լայպցիգ քաղաքի Սուրբ Նիկողայոս եկեղեցում տեղի է ունեցել ամենամյա խաղաղության աղոթք` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և նահատակների։ Նախաձեռնությունը հայ ուսանողներինն ու Լայպցիգի հայկական մշակութային միությանն է։ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ելույթով է հանդես եկել: Հնչել է  հայկական և գերմանական հոգևոր երաժշտություն, որն ավարտվել է  Տեր Սահակ […]

̰
Նադեժդա Սավչենկոյին ազատ են արձակել

23:52 16.04.2019

Բրովարի միջշրջանային դատարանը չհասցրեց երկարաձգել Գերագույն Ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի խափանման միջոցը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Ես դուրս եմ գալիս այդ դահլիճից որպես ազատ մարդ: Ես վերադարձրել եմ իմ կամքը և կպայքարեմ հանուն Ուկրաինայի: Ես կապացուցեմ իմ անմեղությունն այս դատարանում: Իսկ հիմա շտապելու տեղ չունեմ»,- ասել է Սավչենկոն: Նշվում է, որ […]

̰
Կայծակը հարվածել է սարը բարձրացած զբոսաշրջիկներին

23:38 16.04.2019

Կատալոնիայում զբոսաշրջիկ ամուսինները որոշել են բարձրանալ Մոնսեն լեռնաշղթայի գագաթներից մեկը: Նրանք չեն էլ պատկերացրել, որ  1700 մ բարձրությունը հաղթահարելուց բացի, նաև պետք է դիմակայեն կայծակի հարվածներին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Երբ նրանք հասել են գագաթին, եղանակն ավելի է վատթարացել, սկսվել է ամպրոպ ու ուժեղ անձրև: Նրանք, այնուամենայնիվ, որոշել են վերևից նկարել տեսարանը և […]

̰
Զոհրաբ Մնացականյանն այցելել է Փարիզի Աստվածամոր տաճար

23:12 16.04.2019

Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց Փարիզի Աստվածամոր տաճար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։  

̰
Թրամփը Մակրոնի հետ հեռախոսազրույցում խոստացել է աջակցել Աստվածամոր տաճարի վերականգնմանը

22:45 16.04.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Սպիտակ տունը՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ առաջնորդն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել հրդեհի հետևանքով տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներին: «Այս առավոտ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացիների անունից իր ցավակցություններն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ […]

̰
Իսպանիայում դիվանագիտական կառույցներով համալրված երկնաքեր է տարհանվում

21:52 16.04.2019

Իսպանիայի Մադրիդ քաղաքի երկնաքերերից մեկի բնակիչներին տարհանում են այնտեղ պայթուցիկ սարքի մասին ստացված ահազանգից հետո: ABC-ն հայտնում է, որ տարհանուը կատարվում է 235 մետր բարձրություն և 57 հարկ ունեցող Տորրե Էսպասիո անվանումը կրող երկնաքերը: Այն իր բարձրությամբ Մադրիդում 4-րդն է: այստեղ են գտնվում Մեծ Բրիտանիայի, Կանադայի ու Ավստրալիայի դեսպանատները: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ […]

̰
Պետք է արգելափակել Կոնգրեսում հայկական օրինագիծը. այս տարի վիճակը լուրջ է. թուրք պատգամավոր

19:39 16.04.2019

Ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող Արդահանի շրջանից ընտրված անկախ պատգամավոր Օզթուրք Յըլմազն ԱՄՆ-ի Կոնգրեսում ու Սենատում ներկայացվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի թեմայով ասուլիս է տվել, հայտնում է Ermenihaber-ը: Խորհրդարանում (մեջլիսում) տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Յըլմազը հայտարարել է, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի Կոնգրեսում ու Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի քննարկումն արգելափակելու ուղղությամբ: Թուրք պատգամավորը […]

̰
Իմ կարեկցանքն եմ հայտնում բարեկամ ֆրանսիացիներին. նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահին

19:36 16.04.2019

Փարիզի, ինչպես նաև ամբողջ աշխարհի քրիստոնեական խորհրդանիշներից և ճարտարապետական գլուխգործոցներից մեկում՝ Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին: «Փարիզի Աստվածամոր տաճարը, որտեղ պահվող գանձերն ու արվեստի ստեղծագործությունները չափազանց արժեքավոր են, միշտ կանգուն է եղել՝ վեհորեն խորհրդանշելով ֆրանսիացի ժողովրդի հարուստ մշակութային ժառանգությունը: Իմ կարեկցանքն եմ […]

̰
ՊՍԺ-ն կաջակցի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգմանը

19:12 16.04.2019

ՊՍԺ ֆուտբոլային ակումբը իր պաշտոնական կայքում հայտնել է, որ ակումբը մտադիր է աջակցել Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցմանը: Փարիզյան ակումբը մտադիր է մոբիլիզացնել բոլոր ուժերը, որպեսզի խրախուսի երկրպագուներին և գործընկերներին մասնակցել դրամահավաքին, որը կանցկացվի պատմական հուշարձանի վերականգնման համար: Ակումբը նշել է նաև, որ կաջակցի հրշեջներին, ովքեր մասնակցել են տաճարի հրդեհաշիջման աշխատանքներին: Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Փարիզի […]

̰
«Ես հրեշտակ չեմ եղել,  բայց միշտ ձգտել եմ  լինել մարդ». այսօր Չարլի Չապլինի ծնունդն է

19:09 16.04.2019

165 սմ հասակ, քաշը` 60 կգ, երկնագույն աչքեր ու գանգուր մազեր: 1889թ. ապրիլի 16-ին ծնվել է Չարլի Չապլինը՝ Չարլզ Սպենսեր Չապլինը: Չապլինը մեծացել է առանց հոր: Նրա մայրը՝ Հաննա Չապլինը, երգում էր էժանագին ակումբներում: Ելույթներից մեկի ժամանակ նրա ձայնը կտրվում է: Կուլիսներում մորը սպասող 5-ամյա Չարլին միանգամից բեմ է բարձրանում և շարունակում մոր անավարտ երգը: […]

̰
BACK_TO_TOP