TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

ԱՇԽԱՐՀ

Սոլսբերին գլխավորել է բնակության համար բրիտանական լավագույն քաղաքների վարկանիշը

09:36 14.04.2019

Սոլսբերի քաղաքը, որը լայն ճանաչում էր ստացել գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի թունավորման միջադեպից հետո, The Sunday Times-ի կողմից ճանաչվել է 2019 թվականին Մեծ Բրիտանիայում բնակվելու համար լավագույն վայրը։ Հաղորդվում է, որ քաղաքը գրավել է ժյուրիի ուշադրությունը «հավաքականության ոգով», որն այստեղ հատկապես ուժգին է դրսևորվել թունավորման պատմությունից հետո։ Սոլսբերին ունի նաև բազմաթիվ առավելություններ։ […]

̰
Facebook-ի բաժնետերերը պահանջում են Ցուկերբերգի հրաժարականը

09:19 14.04.2019

Facebook ամերիկյան ընկերության բաժնետերերը պահանջել են կառավարման խորհրդի ղեկավարի պաշտոնից Մարկ Ցուկերբերգի հեռացում։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կայքում՝ բաժնետերերի ամենամյա ժողովի նախաշեմին։ Ամենամյա ժողովը պետք է կայանա մայիսի 30-ին։ Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ 2018 թվականի հուլիսից Facebook-ի կապիտալիզացիան ղեկավարության որոշումերի պատճառով ընկել է 40 տոկոսով։ Բացի այդ, նրանք մատնացույց են անում […]

̰
Ո՞վ էր Ջուլիան Ասանժը, ի՞նչ ճանապարհ էր անցել ու ի՞նչ գաղափար փորձեց տարածել

00:05 14.04.2019

Յոթնամյա պատսպարումից հետո Էկվադորի իշխանությունները ԱՄՆ-ի հարցման հիման վրա հետ վերցրեցին WikiLeaks կայքի համահիմնադիր Ջուլիան Ասանժին ապաստան տալու իրավունքը: Դեսպանատնից դուրս գալուն պես նա հանձնվել է Մեծ Բրիտանիայի ոստիկանությանը: Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ապաստան է ստացել 2012 թվականին: Նրան սպառնում էր ձերբակալություն` 2012 թվականին դատարան չներկայանալու համար: Ո՞վ էր Ջուլիան Ասանժը, ի՞նչ ճանապարհ էր […]

̰
Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը կատարել է իր առաջին թռիչքը

23:14 13.04.2019

Այսօր իր առաջին ցուցադրական թռիչքն է կատարել աշխարհի ամենամեծ ինքնաթիռը: Այս մասին հայտնել է tvrain.ru-ն: Թռիչքը եղել է Լոս Անջելեսից հյուսիս գտնվող անտապատներից մեկում: Stratolaunch Systems ընկերության կողմից ստեղծված ինքնաթիռը երկիրան է և ունի 6 շարժիչ: Իսկ ինքնաթիռի թևերի երկարությունը կազմում է 117 մետր: The world’s largest airplane takes flight! @Stratolaunch @NASASpaceflight #stratolaunch pic.twitter.com/jmLs3mpztn — […]

̰
Չինացին ալարել է վարորդական իրավունքի վկայական ձեռք բերել, փոխարենը ձեռքով նկարել է այն

23:07 13.04.2019

Չինական Լյուչժոու քաղաքում ճանապարհային ոստիկանությունը փաստաթղթերի սովորական ստուգման համար կանգնեցրել է մոտոցիկլավարին, որ բարեհամբույր տրամադրել է վարորդական իրավունքի  վկայականը: Այն առաջին հայացքից սովորական վարորդական իրավունքի վկայականի տեսք է ունեցել, սակայն շուտով երբ ոստիկանները պարզել են, որ այն կեղծ է, չեն կարողացել զսպել ծիծաղը: Այս մասին հայտնում է Liuzhou Evening News-ը: Փաստաթղթերը հաճախ են կեղծում, բայց […]

̰
Թաիլանդում սկսել են Նոր տարվա տոնակատարությունները

22:56 13.04.2019

Թաիլանդում սկսել են նշել բուդդայական օրացույցով Նոր տարին կամ, այլ կերպ ասած, Սոնգկրանը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Մարդիկ այս տոնը նշում են՝ հարգելով մեծերին, այցելելով տաճարներ, ինչպես նաև ջրով մաքրելով Բուդդայի արձանները: Այս տոնակատարության ընթացքում մարդիկ նաև ջրում են իրար՝ հավատալով, որ այդպես ազատվում են անհաջողություններից: Տոնակատարությունը տևում է երեք օր: Երկրի իշխանությունները […]

̰
Նիդերլանդներում բժիշկը փոխել է սերմնաբջիջները և դարձել 49 երեխայի հայր

20:00 13.04.2019

Նիդերլանդներում Արհեստական բեղմնավորման կլինիկայի ղեկավարն օգտագործել է սեփական սերմնաբջիջը և դարձել 49 երեխայի կենսաբանական հայրը: Այդ մասին վկայում են գենետիկ անալիզները: Այս մասին հայտնում է Euronews-ը: Կլինիկան գործել է Բարենդրեխտ քաղաքում, փակվել է 2009 թվականին վարչական ու ֆինանսական խախտումների պատճառով, իսկ կլինիկայի ղեկավարը մահացել է 89 տարեկանում, 2017 թվականին: «Այսօր 49 մարդ իմացել է իր […]

̰
Գլխի փոխպատվաստման վիրահատության համաձայնած առաջին մարդը հետ է կանգնել իր որոշումից

19:44 13.04.2019

ԱՄՆ-ում բնակվող ռուս ծրագրավորող Վալերի Սպիրիդոնովը, որ դեռ 2015 թվականին համաձայնել էր լինել առաջին մարդը, ում գլուխը կպատվաստեն մեկ այլ մարդու մարմնի վրա, հրաժարվել է վիրահատություն իրականացնելու մտքից: Երիտասարդն արդեն ընտանիք ունի ու թանկ է գնահատում իր կյանքը։ 33-ամյա Սպիրիդոնովն ի ծնե ունի մեջքի ամիոտրոֆիա՝ պարանոցից ներքև նրա հենաշարժողական համակարգը՝ ձեռքերը, ոտքերը չեն աշխատում։ Նա […]

̰
Ռուբեն Ալեքսանյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

19:31 13.04.2019

Ավարտվեց Բաթումում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Վերջինը մրցագորգ բարձրացան գերծանրքաշայինները, որտեղ Հայաստանը ներկայացնում էին Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը: Գոռ Մինասյանն առաջին վարժությունում կարողացավ բարձրացնել 200 կգ և վաստակել փոքր բրոնզե մեդալ, սակայն վնասվածքը թույլ չտվեց նրան մեծ մեդալների համար պայքարի լուրջ հայտ ներկայացնել և ընդհանուր հաշվարկով 422 կգ-ով զբաղեցրեց 5-րդ տեղը: Համեմատաբար հաջող ելույթ […]

̰
Գերմանիան երկարաձգում է Ավստրիայի հետ սահմանային վերահսկողությունը

19:20 13.04.2019

Գերմանիան ևս կես տարով երկարացնում է Ավստրիայի հետ սահմանին վերահսկողությունը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարարը: Երկարաձգումն ուժի մեջ կմտնի մեկ ամիս անց, կգործի մինչև 2019 թվականի նոյեմբերի 1-ը: Բեռլինի այս որոշումն ուղարկվել է Եվրոպական հանձնաժողով, ինչպես նաև Եվրամիության երկրների ղեկավարներին: Ավստրիայի հետ սահմանին վերահսկողությունը ներդրվել է 2015 թվականին՝ կապված Շենգենյան սահմանային կոդեքսի […]

̰
ԱՄՆ-ում Մանաֆորտի դաշնակիցը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

19:12 13.04.2019

Միացյալ Նահանգների Դաշնային դատարանը դատապարտել է Փոլ Մանաֆորտի նախկին դաշնակից Սեմ Փեթենին՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախագահության ընթացքում ուկրաինական կառավարության օգտին առանց գրանցման լոբբիստ աշխատելու և ոչ լեգիտիմ աշխատանք կատարելու համար, հայտնում է The Hill-ը:  Դատարանի որոշման համաձայն՝ նա նաև ստիպված է վճարել 5 հազար դոլար տուգանք և կատարել 500 ժամ հասարակական աշխատանք: Սեմ Փեթենը դատապարտվել […]

̰
Լեհաստանը և Էստոնիան արգելել են ռուսական նավի մուտքն իրենց ջրային տարածք

18:30 13.04.2019

Էստոնիան և Լեհաստանն արգելել են ռուսական «Սեդով» ուսումնական նավի մուտքն իրենց ջրային տարածք: Տալլինը թույլտվություն չի տվել, քանի որ տախտակամածին եղել է մի քանի կուրսանտ Կերչի պետական ծովային տեխնոլոգիական համալսարանից (KGMTU), որը գտնվում է Ղրիմի տարածքում: Այսպես է բացատրել Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը: Միջադեպը տեղի է ունեցել երկու օր առաջ: Ապրիլի 12-ին նույնն է արել […]

̰
ՆԱՏՕ-ն կուժեղացնի իր ակտիվությունը Սև ծովում

18:22 13.04.2019

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը Ուկրաինայի և Վրաստանի առաջ ծառացած սպառնալիքներին դիմակայելու նպատակով խոսել է Դաշինքի կողմից այդ երկրներին պրակտիկ աջակցության ցուցաբերելու միջոցների մասին: Նրա խոսքով` ապրիլին ընդունված «Սև ծովի» մասին փաթեթը ենթադրում է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի  գործունեության ակտիվացում և աշխատանքներ տվյալ երկրների հետ ռազմածովային և սահմանային վերահսկողության  վերապատրաստվածության ուղղությամբ: Վրաստանի ու Ուկրաինայի հետ համատեղ […]

̰
Կատուն ողջ է մնացել լվացքի մեքենայում 1,5 ժամ լվացքից հետո

18:16 13.04.2019

Վեց ամսական Պոպպի անունով կատվիկը ողջ է մնացել լվացքի մեքենայում 1,5 ժամ «լողանալուց» հետո, հաղորդում է ABC News-ը: Ավստրալուհի Կիմ Բարրը` կենդանու տիրուհին, լրատվամիջոցի հետ զրույցում պատմել է, որ չի նկատել, թե ինչպես է կատուն քնել լվացքի իրերի համար նախատեսված զամբյուղում,  ապա հայտնվել լվացքի մեքենայում: Որոշ ժամանակ անց ընտանիքը նկատել է, որ Պոպպին անհետացել է: […]

̰
Հռոմի պապը 100 հազար եվրո է փոխանցել Իրանում ջրհեղեղից տուժած բնակիչներին

17:47 13.04.2019

Հռոմի պապը 100 հազար եվրո է փոխանցել Իրանում ջրհեղեղներից տուժած բնակիչներին, հայտնում է vaticannews-ը: Այդ գումարը, ըստ Վատիկանի գերատեսչության հայտարարության, «փոխանցվելու է այն շրջաններին, որոնք ամենաշատն են տուժել ջրհեղեղի հետևանքով»: Ավելի վաղ Հռոմի պապը ցավակցական հեռագիր էր հղել և իր վշտակցությունը հայտնել ջրհեղեղի հետևանքով զոհվածների ընտանիքներին: Վերջին տվյալների համաձայն` Իրանի հյուսիսային հատվածներում ջրհեղեղի հետևանքով զոհվել […]

̰
ԵՄ-ը վերանայել է հակառուսական պատժամիջոցային ցուցակը

17:15 13.04.2019

Եվրոպական Միությունը ստիպված է եղել հանել մի քանի մարդկանց իր հակառուսական պատժամիջոցների ցանկից նրանց՝ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ներգրավվածության վերաբերյալ անբավարար ապացույցների պատճառով: Այս մասին հայտնում է Welt am Sonntag գերմանական թերթը՝ հղում անելով Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության (EAD) ներքին փաստաթղթերին: Ցուցակից հեռացվածների անունները չեն հրապարակվել, այնուամենայնիվ, նշված է, որ 9 ուկրաինացիները Ուկրաինայի փախստական նախագահ […]

̰
Բելգիայի հայերը զայրացած են. «Ցեղասպանությունների մասին» օրենքը խտրական վերաբերմունք ունի

17:05 13.04.2019

Բելգիայի հայերը զայրացած են: Ապրիլի 24-ին Ներկայացուցիչների պալատը կընդունի օրենսդրական նախաձեռնություն, որն ընդլայնում է ռասիզմի և քսենոֆոբիայի մասին հոդված 20-ի գործառույթները: Այն առավել հայտնի է որպես Մուրոյի օրենք, ընդունվել է 1981 թվականին: Այդուհանդերձ, սա չի վերաբերում Հայոց ցեղասպանությանը, այլ Ռուանդայի և Սրեբրենիցայի ցեղասպանություններին: Այս մասին հայտնում է lesoir.be-ն: Այն չի հանդուրժում ցանկացած հերքում կամ ցեղասպանության […]

̰
Աշխարհի տարբեր անկյուններում բնապահպանները տպավորիչ ֆլեշմոբ են արել

16:24 13.04.2019

Աշխարհի տարբեր անկյուններում բնապահպանները յուրօրինակ ֆլեշմոբ են իրականացրել ու լուսանկարներ հրապարակել համացանցում: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն: Հաղորդվում է, որ ակցիայի մասնակիցներն սկզբում լուսանկարել են այն տեղանքը, որտեղ մաքրության կարիք կա, այնուհետև մեկ այլ լուսանկար է արվում այդ տարածքում մաքրություն հաստատելուց հետո՝ «մինչև» և «հետո» տարբերակով: Տարբերությունը ակնառու է:  

̰
Սիրիական ՀՕՊ-ը կասեցրել է Իսրայելի հրթիռների ռմբակոծությունը

16:18 13.04.2019

Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը իսրայելական կողմից արձակված մի քանի հրթիռ են խոցել: Դեպքի պահին արված տեսանյութը տարածվել է համացանցում: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ տեղական ժամանակով 02:30-ի սահմաններում, Համա նահանգի կենտրոնական հատվածի ուղղությամբ հարձակում է տեղի ունեցել: Աղբյուրը հայտնում է, որ այս հատվածում է տեղակայված արաբական ռազմական ոստիկանությունը: Իսրայելական հրթիռների մի մասը հաջողվել է կասեցնել: Այդուհանդերձ, […]

̰
Սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնություններում հայ մարզիկները մեդալներ են նվաճել

15:50 13.04.2019

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնում են, որ այսօր՝ ապրիլի 13-ին,  մրցագորգ է մտել Հայաստանը ներկայացնող 9 մարզիկ, նրանցից 4-ը արժանացել են բրոնզե մեդալի. Սյուզաննա Կիրակոսյանը՝ աղջնակների 44 կգ քաշային կարգում, Դավիթ Հարությունյանը պատանիների +87, Մելինե Մամիկոնյանը՝ աղջիկների 48 կգ, Արման Ավանեսյանը՝ երիտասարդների 90կգ քաշային կարգում: Մեր մարզիկներից երեքը եզրափակչում են և կպայքարեն ոսկե մեդալների համար. Դավիթ […]

̰
Արիզոնայում տղամարդը ինքնաթիռից դուրս է ցատկել թռիչքուղու վրա

15:36 13.04.2019

«American Airlines» ավիաընկերության 1346 համարի չվերթի ուղևորն ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո ցատկել է Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի օդանավակայանի թռիչքուղու վրա: Այս մասին հայտնում է Fox News-ը: Հեռուստաընկերության տվյալներով՝ ինքնաթիռը թռիչք էր կատարում Մինեսոտա նահանգից Ֆենիքս-Սքայ-Հարբոր միջազգային օդանավակայան: Ոստիկանության տրամադրած տեղեկություններով՝ 25-ամյա տղամարդը «իրեն տարօրինակ է պահել թռիչքի ժամանակ»: Նա «պատահաբար հպվել է օտար մարդկանց», հետո […]

̰
Տարօրինակ պայթյուն է եղել Կիևում Ռուսաստանի դեսպանատան մոտ

15:30 13.04.2019

Ուկրաինայի ոստիկանությունը հայտնել է, որ Կիևում Ռուսաստանի դեսպանության մոտ պայթուն է որոտացել։ Ոստիկանության աշխատակիցների ժամանումից հետո նրանք տեղեկություն են ստացել, որ տարածքում պայթել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերից մեկը։ Պայթյունի հետևանքով որևէ մարդ չի տուժել․ միջադեպի վայրում աշխատում են ոլորտեային մասնագետները՝ պայթյունից հետևանքները վերացնելու համար։

̰
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ելույթ է ունեցել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառման ընթացքում

15:00 13.04.2019

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ԱՄՆ Կոնգրեսում  ապրիլի 9-ին  ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառման ընթացքում: Այս մասին տեղեկացնում է  ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության լրատվական ծառայությունը: Դեսպանը իր ելութում ներկայացրել է 1915թ. տեղի ունեցած դեպքերը և ասել, որ բառերը չեն կարողանա նկարագրել այն զգացողությունը, որ ունեցել է մեր ժողովուրդը այդ ժամանակաշրջանում: Վարուժան Ներսեսյանը նշել է, […]

̰
Ճապոնիայի վարչապետը սակուրայի ծաղկման առիթով կենաց է ասել ու սակե հյուրասիրել

14:50 13.04.2019

Այսօր առավոտից Ճապոնիայում բացվել են բրնձի գինու` սակեի տակառները: Հազարավոր ճապոնացիներ վաղ առավոտից հավաքվել են «Սինձյուկու-գյոեն» այգում, հատուկ դրա համար նախատեսված քառակուսի փայտե բաժակներով գինի են խմում և նշում սակուրայի ծաղկելը: Այգում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հանդիսավոր կերպով կենաց է խմել այդ առիթով: Վարչապետը հիշեցրել է , որ մայիսի 1-ից Ճապոնիայում կլինի նոր միապետ և […]

̰
Զգացողություններս անկրկնելի են. ևս մեկ անգամ ոսկե մեդալ եմ բերել ժողովրդիս համար. Սիմոն Մարտիրոսյան

14:43 13.04.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը 108 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Սիմոն Մարտիրոսյանը հաղթանակից հետո զրուցել է լրագրողների հետ. «Մարզումներին, մինչև մրցումները դաստակս ինձ շատ էր խանգարում, բայց, փառք Աստծո, մրցմանը լավ ընթացավ ամեն ինչ, և դաստակիս ցավը ինձ չխանգարեց: Ամեն ինչ էլ կստացվի, դրա համար պետք է շատ մարզվել: […]

̰
Բուխարեստ-2019. Սփոփիչ գոտեմարտում Արսեն Ջուլֆալակյանը 5:1 հաշվով հաղթել է մոլդովացի մարզիկին

14:23 13.04.2019

Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Բուխարեստ-2019. Սփոփիչ գոտեմարտում Արսեն Ջուլֆալակյանը 5:1 հաշվով հաղթել է մոլդովացի Դանիել Կատարագային:

̰
Հայաստանն ունի բոլոր բաղադրիչները` խորացնելու հարաբերությունները ԵՄ-ի հետ

14:10 13.04.2019

Ատլանտյան խորհուրդում օրերս տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված Եվրոպական հարևանության քաղաքականության ու Արևելյան գործընկերության 10 ամյակին: ԵՄ և գործընկերության անդամ երկրների ներկայացուցիչները քննարկել են անցած 10 տարին ու հետագա համագործակցության ընթացքը։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: «Մեր շահերից է բխում, որ մեր հարևանությամբ գտնվող երկրները լինեն կայուն, սերտ հարաբերություններ ունենան մեզ հետ ոչ միայն […]

̰
Հաագայի դատարանը հրաժարվել է հետաքննել Աֆղանստանում ԱՄՆ-ի գործողությունները

13:52 13.04.2019

Միջազգային քրեական դատարանը Հաագայում չեղարկել է Աֆղանստանում ԱՄՆ-ի կողմից հնարավոր ռազմական հանցագործությունների հետաքննությունը: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն: Հաագայի դատարանի հաղորդագրության մեջ նշվում է, որ նման հետաքննությունն այս պահին «չի կարող ծառայել արդարադատության հաստատմանը»: Փաստաթղթում նշվում է նաև, որ, չնայած քննչական գործողությունների բավարար հիմքերին, իրադարձությունների սկզբից անցել է երկար ժամանակ, իսկ տուժած երկրի գործակցությունն […]

̰
Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը 108 կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի չեմպիոն

13:45 13.04.2019

Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն 109 կգ քաշային կարգում։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: «Սիմոնը բացարձակ չեմպիոն հռչակվեց, քանզի ոսկե մեդալներ նվաճեց և՛ պոկում, և՛ հրում վարժություններում»,- ասված է դեսպանության գրառման մեջ:։

̰
«Ֆեյսբուքի» հիմնադրի անվտանգության վրա ծախսվել է 22 միլիոն դոլար

13:36 13.04.2019

Facebook ընկերությունը 2018 թվականին 22 միլիոն դոլար է ծախսել ընկերության ղեկավարի՝ երիտասարդ միլիարդատեր Մարկ Ցուկերբերգի անվտանգության ապահովման վրա։ Ընդ որում՝ սա 3 անգամ ավելի մեծ գումար է, քան նույն նպատակով ծախսվել է 2016 թվականին։ Այս մասին հայտնի է դարձել ընկերության ֆինանսական հաշվետվություններից։ Ցուկերբերգի անվտանգության վրա այս տարիներին ծախսվել են հետևյալ չափով գումարներ․ 2016 5,1 մլն […]

̰
BACK_TO_TOP