TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

ԱՇԽԱՐՀ

Թրամփը կրկին շփոթել է հոր ծննդավայրը

07:18 03.04.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սխալվել է հոր ծննդավայրի մասին խոսելիս։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Սպիտակ տան ղեկավարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր հայրը՝ Ֆրեդ Թրամփը, ծնվել է Գերմանիայում։ «Հայրս գերմանացի է։ Նա ծնվել է Գերմանիայում՝ մի հրաշալի վայրում, այդ իսկ պատճառով ես գեղեցիկ զգացմունքներ ունեմ […]

̰
3-ամյա երեխան խաղում է հսկա պիթոնի հետ

00:51 03.04.2019

Ինդոնեզիայում երեխայի խաղը հսկա պիթոնի հետ ականատեսները հասցրել են տեսանկարել և հրապարակել համացանցում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Մեծ պիթոնը հատակին օղակաձև պառկած է եղել, իսկ 3-ամյա տղան տեղավորվել է պիթոնի վրա: Երբ պիթոնը սկսել է ակտիվության նշաններ ցույց տալ, տղան սկսել է խաղալ նրա հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մերձմոսկվայում գողացված ցեղական շների միս են վաճառել

00:30 03.04.2019

Մերձմոսկվայի Ստուպինոյում վերջերս հաճախակի էին ցեղական շներ կորչում: Տերերի բողոքները գնալով ավելանում էին, սակայն պատճառը մնում էր անհայտ: Ի վերջո, օգնության հասան փողոցներում տեղադրված անվտանգության տեսախցիկները: Պարզվեց, որ ցեղական շներին գողանում են: Սեփական հետաքննությամբ սկսել է զբաղվել շան տերերից մեկը, ով ցանկացել է մնալ չբացահայտված: Մի շաբաթ հետևելուց հետո, հերթական որսի ժամանակ նա կարողացել է […]

̰
Մոսկվայում տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի հանդիպումը

00:05 03.04.2019

Ապրիլի 2-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)` Սուրբ Դանիելի պատրիարքանիստ վանքում, տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հանդիպումը: Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցող պատվիրակության կազմում էին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ […]

̰
Մերկ ակտիվիստները՝ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում

23:57 02.04.2019

Կլիմայական փոփոխությունների դեմ բողոքող մի քանի կիսամերկ ակտիվիստներ ներխուժել են Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատ, որտեղ այդ ժամանակ ընթանում էր Brexit-ի հարցով այլընտրանքային տարբերակների քննարկումն ու քվեարկությունը: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Աղբյուրը նշում է, որ շենքում ակտիվիստները գրեթե ամբողջովին մերկացել են: Նրանք նաև իրենց գրեթե մերկ մարմիններով հպվել են պատգամավորների նիստին հետևող ներկաներից բաժանող […]

̰
Զելենսկին պատրաստակամություն է հայտնել բանակցելու ԱՄՆ և ՌԴ նախագահների հետ

23:56 02.04.2019

Ուկրաինայում նախագահի թեկնածություն ներկայացրած շոումեն ու դերասան Վլադիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել հանդիպելու ու բանակցելու ԱՄՆ և ՌԴ առաջնորդների հետ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Զելենսկիի խորհրդական, Ուկրաինայի ֆինանսների նախկին նախարար Ալեքսանդր Դանիլյուկը: Միևնույն ժամանակ, նա հայտնել է, որ նման հանդիպման գնալուց առա5 Զելենսկին համապատասխան նախապատրաստություն է անցնելու: «Չկա որևէ մեկը, ով պարզապես, […]

̰
Վորոնեժի մարզում զայրացած ուսուցիչն արդուկով այրել է աշակերտին

23:51 02.04.2019

Վորոնեժի մարզում զայրացած ուսուցիչն արդուկով այրել է աշակերտին։ Այդ մասին հայտնում է  РИА «Новости»-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանության իր աղբյուրներին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխաները անկարգություն են արել և զայրացրել ուսուցչին։ «Ուսուցիչը ավելի քան 30 տարի աշխատել է այդ դպրոցում, նյարդերը տեղի են տվել, արդուկը վարդակից անջատել է և աշակերտներից մեկի մեջքին դրել»,- ասել է աղբյուրը։ Ինչպես նշվում […]

̰
Ես հղի չեմ, ուղղակի պաստա շատ եմ ուտում. Ռոնալդուի կինը՝ լրագրողներին

22:47 02.04.2019

Ռոնալդուի կինը հերքել է իր հղիության մասին լուրերը: Լրատվամիջոցները կասկածել էին, որ 25-ամյա արգենտինուհին, թոփ-մոդել Ջորջինա Ռոդրիգեսը հղի է: Սրան ի պատասխան` Ջորջինան խոստովանել է, որ ուղղակի մի քիչ գիրացել է, քանի որ պաստա շատ է ուտում:   «Մի շրջան կար, երբ ես հաճախակի էի ստիպված լինում թռչել մի քաղաքից մյուսը և շատ ժամանակ էի […]

̰
Մանրէաբանության ինստիտուտում պայթյունի լուրը հերքվել է

22:20 02.04.2019

ՌԴ Պոդբելսկի մայրուղու Պուշկինի մանրէաբանության ինստիտուտում պայթյուն տեղի չի ունեցել: Նման տպավորություն առաջացել է կենցաղային պատահարի հետևանքով: Ռուսական ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են իրավապահները: Աղբյուրի փոխանցմամբ՝ ինստիտուտի աշխատակիցներից մեկը պարզապես քիմիական նյութերով լցված գլանը պատահաբար գետնին է գցել: Նա այրվածքներ է ստացել ու հոսպիտալացվել: «Երևում է՝ այդ միջադեպն էլ որպես պայթյուն է ընկալվել»,- […]

̰
Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան դեռ ունեն հնարավորություն «կոշտ» Brexit-ից խուսափելու համար․ Միշել Բարնիե

21:56 02.04.2019

Brexit-ի շուրջ Եվրոպական Միության գլխավոր բանակցող Միշել Բարնիեն հայտարարել է, որ Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան դեռ ունեն հնարավորություն «կոշտ» Brexit-ից խուսափելու համար: Այսինքն՝ ԵՄ-ի կազմից առանց համաձայնագրի դուրս գալուց: Սակայն նա նաև նշել է, որ առանց համաձայնագրի Brexit-ը երբեք լավ սցենար չի համարվել, բայց Եվրոպական միության 27 պետությունները պատրաստ են դրան: Այս մասին հայտնել է […]

̰
Գերմանիայում վթարի է ենթարկվել 35 ուղևոր տեղափոխող ավտոբուսը. կան տուժածներ

21:30 02.04.2019

Գերմանիայում վթարի է ենթարկվել 35 ուղևոր տեղափոխող ավտոբուսը: Դեպքը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան, Պադերբորն քաղաքի մերձակայքում:  Ուղևորների մեծ մասը երեխաներ են: Հաղորդվում է, որ ավտոբուսը դուրս է եկել երթուղուց և հարվածել է ծառին:  Մարմնական վնասվածք է ստացել 30 մարդ: Նրանցից երկուսը, որոնք առավել ծանր վնասվածքներ են ստացել, փրկարարական ծառայության ինքնաթիռով են տեղափոխվել հիվանդանոց: […]

̰
Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ազատ արձակման հարցում միջնորդական առաքելություն ստանձնելու խնդրանքով Գարեգին Բ-ն դիմել է Համայն Ռուսիո պատրիարքին

20:52 02.04.2019

Մոսկվայում կայացել է  Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումը: Գարեգին Երկրորդը բարձր է գնահատել պատրիարք Կիրիլի ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում, նաև Արցախի խնդրի կարգավորման շուրջ հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպում անցկացնելու նրա նախաձեռնությունը: Հանդիպման ընթացքում Կաթողիկոսը բարձրացրել է նաև Ադրբեջանում գերի ընկած Կարեն Ղազարյանի գերությունից ազատման հարցը: «Վերջերս 20 տարվա […]

̰
Հղի կետի ստամոքսից 22 կիլոգրամ աղբ է դուրս բերվել

20:00 02.04.2019

Հղի կետն իտալական Սարդինայի ափ է նետվել և սատկել: Մասնագետները կետի ստամոքսից 22 կիլոգրամ աղբ են հանել՝ հիմնականում պլաստիկե տարաներ: Այս մասին հայտնում է CNN-ը: SeaMe էկոլոգիական ոչ կոմերցիոն ընկերության տնօրեն Լուկա Բիտտաուն պատմել է, որ հղի կետի ստամոքսից հանել են աղբի տոպրակներ, ձկնորսական ցանցեր, խողովակներ և հեղուկ օճառի տարաներ: Սատկած կետի երկարությունը 8 մետր […]

̰
Ամերիկացի հոգևորականը թողել է եկեղեցին և դարձել մոդել

19:51 02.04.2019

Քլինթ Հեյսլեթը 20 տարի ԱՄՆ-ում հոգևորական աշխատելուց հետո որոշել է դառնալ մոդել: Այս մասին հայտնում է Intelligencer-ը: Նշվում է, որ Քլինթի որդին է առաջին անգամ Twitter-ի իր միկրոբլոգում պատմել հոր մասնագիտության փոփոխության մասին: Այդ բացահայտումից հետո նախկին հոգևորականը համացանցում մեմերի թեմա է դարձել: My dad is 45, pursuing a modeling career, and I’ve never seen […]

̰
Երևանը նոր տրանսպորտային համակարգ կունենա

19:39 02.04.2019

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հնգօրյա աշխատանքային այցով գտնվում էր Չեխիայի Հանրապետությունում: Ինչպես հաղորդում են Երևանի քաղաքապետարանից, այցի նպատակը Պրահայի տրանսպորտային համակարգը տեղում ուսումնասիրելն ու համագործակցության ընդհանուր եզրեր գտնելն էր: «Այցի ընթացքում հանդիպումներ ունեցանք Պրահայի հանրային տրանսպորտի ընկերության ներկայացուցիչների, մասնավոր օպերատորների հետ, ինչպես նաև այցելեցինք այլ քաղաքներում առկա ավտոբուսային հավաքակայաններ»,- նշում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա […]

̰
Ուկրաինան ակտիվորեն ամրացնում է ՌԴ-ի հետ սահմանը

19:17 02.04.2019

Ուկրաինան «Պատ» նախագծի շրջանակում սկսել է ակտիվորեն ամրացնել ՌԴ-ի հետ սահմանը, հայտնում է RT-ն: «ՌԴ-Ուկրաինա սահմանին սկսվել են ամրացման ակտիվ աշխատանքներ»,- ասված է Ուկրաինայի ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ: Գերատեսչության տվյալներով՝ աշխատանքներ են սկսվել Լուգանսկի մարզում, որտեղ կատարվում է հակատրանսպորտային խրամատների և արգելափակոցների տեղադրում: Դրանից բացի՝ շարունակվում է սահմանը տեսաձայնագրման և վերահսկման սարքերով համալրելու գործընթացը: Փետրվար ամսվա […]

̰
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստվում սահմանել Իրանի դեմ

19:11 02.04.2019

Միացյալ Նահանգների կառավարությունը ծրագրում է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, որոնք կհարվածեն տնտեսության այն ոլորտներին, որոնց տնտեսական սահմանափակող միջոցառումները դեռ չեն առնչվել: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թրամփի վարչակազմի մի բարձրաստիճան պաշտոնյայի: Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ անցած տարվա մայիսին էր հայտարարել Իրանի և միջազգային գերտերությունների 2015 թվականի միջուկային […]

̰
Իմ թիմը կօգնի ցանկացած նախագահի, որին կընտրի Ուկրաինայի ժողովուրդը. Տիմոշենկո

18:37 02.04.2019

Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ իր թիմը կօգնի ցանկացած նախագահի, որին կընտրի Ուկրաինայի ժողովուրդը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Նշենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 21-ին, իսկ խորհրդարանական ընտրությունները` 2019 թվականի հոկտեմբերին: «Կես տարի ժամանակը (մինչ խորհրդարանի ընտրությունները) մենք չենք կորցնի, մենք կօգնենք […]

̰
Լոս Անջելեսում ապրիլ ամիսը կնվիրվի Հայաստանի պատմությանը

18:33 02.04.2019

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանում «Հայոց պատմության ամիս» է հայտարարվել: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Որոշումն ընդունել է շրջխորհուրդը. այն միտված է Լոս Անջելեսի բնակիչների՝ Հայաստանի ու հայ ժողովրդի մշակույթի, պատմության մասին գիտելիքների, իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: «Հայաստանի սահմաններից դուրս ամենամեծ թվով հայերն ապրում են Լոս Անջելեսում: Այս ամիս մենք հիանալի հնարավորություն ունենք հայ ժողովրդի […]

̰
ԱՄՆ-ը շարունակում է սատարել տեղական ինքնակառավարման ամուր համակարգի կայացմանը Հայաստանում. Լին Թրեյսի

17:56 02.04.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ Երևանը կարևորում է ամերիկյան քաղաքների հետ համագործակցությունը: Քաղաքապետը դեսպան Թրեյսիին ներկայացրել է մայրաքաղաք Երևանի հիմնական առաջնահերթություններն ու […]

̰
Brexit-ի հետևանքով Մեծ Բրիտանիան շաբաթական 700 մլն եվրո է կորցնում

17:39 02.04.2019

Մեծ Բրիտանիան Brexit-ի պատճառով արդեն իսկ կորցրել է 100 միլիարդ եվրո: Golman Sacks-ի վերլուծաբանների կարծիքով` Մեծ Բրիտանիայի գանձապետարանը երկրի ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի նշանակումից առ այսօր շաբաթվա կտրվածքով կորցնում է 700 միլիոն: Ընդհանուր առմամբ, այդ կորուստները գերազանցում են 101 մլրդ եվրոն: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երեկ դարձյալ մերժել է Brexit-ի այլընտրանքային ծրագիրը: Մեծ […]

̰
Միկրոավտոբուսի և Chevrolet-ի բախման հետևանքով հայ ուղևորներից մեկը թեթև վնասվածք է ստացել

17:13 02.04.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել Ռոստովի մարզում տեղի ունեցած վթարի մասին: «Ապրիլի 1-ին` ժամը 19:50-ի սահմաններում, Ռոստովի մարզի Ակսայսկի շրջանի Մ-4 Դոն ավտոճանապարհի 1037-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` Chevrolet Cruze մակնիշի և Mercedes Sprinter 311 CDI մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ: Mercedes Sprinter միկրոավտոբուսում եղել է […]

̰
Յուրի Տիմոշենկոյի մասնակցության գործոնն ազդել է ընտրությունների արդյունքների վրա. Յուլյա Տիմոշենկո

15:55 02.04.2019

Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, թե ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն է ունեցել իր ազգանվանակցի՝ Յուրի Տիմոշենկոյի մասնակցության գործոնը: Այդուհանդերձ, Տիմոշենկոն նաև ասել է, որ չի դիմի դատարան նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները բողոքարկելու համար: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Նշենք, որ դեռ քարոզարշավի սկզբում Յուլյա Տիմոշենկոն դիմել […]

̰
ՄԻԱՎ վարակակիրները կկարողանան երեխա որդեգրել. Պետդուման նախագիծ է ընդունել

15:36 02.04.2019

ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է որոշման նախագիծ, որը հեպատիտ C-ով հիվանդ և ՄԻԱՎ վարակակիր մարդկանց իրավունք է տալիս երեխաների որդեգրել կամ խնամակալ դառնալ: Ներկայում ՌԴ «Ընտանեկան օրենսգրքի» 127 հոդվածը մի շարք հիվանդություններով տառապող անձանց արգելում է որդեգրել կամ խնամակալության տակ վերցնել երեխաներին: Այդ հիվանդությունների շարքում են տուբերկուլյոզը, 3-րդ և 4-րդ աստիճանի չարորակ նորագոյացությունները, հոգեկան […]

̰
Հայտնի է ռեփեր Nipsey Hussle-ին սպանողի անունը

14:19 02.04.2019

Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնել է ռեփեր  Nipsey Hussle-ին սպանողի անունը: Այս մասին փոխանցում է РИА «Новости»-ն: Ոստիկանությունը քաղաքացիներին խնդրել է օգնել գտնել կասկածյալին: «Կասկածյալը 29-ամյա Էրիկ Հոլդերն է»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ Nipsey Hussle-ին սպանել էին երեկ` իր խանութի մոտ:  

̰
Ե՞րբ կքննարկվի ԵԱՏՄ տարածքում ընդհանուր արժույթի հարցը. պարզաբանում է ԿԲ փոխնախագահը

14:14 02.04.2019

Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Կենտրոնական բանկի հաղորդումը ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձևավորման վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը ԿԲ փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանից հետաքրքրվեց ԵԱՏՄ տարածքում ընդհանուր արժույթի սահմանումից՝ նկատելով, որ Հայաստանն իր ինքնիշխանության տարրը կորցնելու ցանկություն չունի: «Այդ խնդիրն այսօր օրակարգում չկա, հարցը սկսվելու է քննարկվել 2025 թվականից […]

̰
ԿԳՆ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոր թափով կշարունակեն համագործակցությունը ներառական կրթության ապահովման ուղղությամբ

14:13 02.04.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳ նախարարությունից: ԿԳ նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը համընդհանուր ներառական կրթության անցման շրջանում և հույս հայտնել, որ այն կշարունակվի նաև Երևանի և մյուս մարզերի ներդրման փուլում: «Համընդհանուր ներառական կրթության […]

̰
Նեթանյահուն Իսրայելում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին կհանդիպի Պուտինի հետ

14:00 02.04.2019

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պլանավորել է հինգշաբթի օրը հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում՝ այս հինգշաբթի»,- ասվում է Իսրայելի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Աղբյուրը նշում է, որ ռուս-իսրայելական երկխոսության օրակարգում հիմնական թեմաներից մեկը փոխգործակցության […]

̰
Գերմանիան մեկ ամսով կղեկավարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

13:51 02.04.2019

Գերմանիան մեկ ամսով ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը: Յոթ տարում առաջին անգամ Գերմանիան ռոտացիոն կարգով կղեկավարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասն ապրիլի 1-ի առավոտյան մեկնել է Նյու Յորք` ԱԽ նախագահի պաշտոնում փոխարինելու Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանին: Գերմանիան և Ֆրանսիան համաձայնել էին Անվտանգության խորհրդի նախագահության հերթական երկու ամիսներին «համատեղ […]

̰
«Գազպրոմը» մեկ տարում գրեթե տասնապատկել է շահույթը

13:33 02.04.2019

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը, որը գազ է մատակարարում նաև Հայաստանին, վերջին 1 տարվա ընթացքում 9,3 անգամ ավելի շատ շահույթ է ստացել, քան նախորդ տարում։ 2018 թվականին ընկերության շահույթը եղել է 933 միլիարդ ռուբլի (14,2 մլրդ դոլար)։ Այս մասին հայտնում է ռուսական RBC-ն։ Ընդ որում՝ ընկերության շրջանառությունը նույն հեղափոխական տեմպերով չի փոխվել․ 2018-ին այն կազմել է 5,1 […]

̰
BACK_TO_TOP