TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

ԱՇԽԱՐՀ

Բրիտանացիները Brexit-ից հետո կկարողանան առանց մուտքի արտոնագրի այցելել ԵՄ երկրներ

00:13 04.04.2019

Եվրախորհրդարանի կոմիտեն հավանություն է տվել Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի քաղաքացիների՝ ԵՄ երկրներ առանց մուտքի արտոնագրի երթևեկելու նախաձեռնությանը, գրում է Associated Press-ը: Նշվում է, որ Եվրախորհրդարանի ներքին գործերի, արդարադատության և քաղաքացիական ազատության կոմիտեն 38 ձայնով կողմ է քվեարկել, որպեսզի Բրիտանացիներին հնարավորություն տա աշխատել և այցելել ԵՄ երկրներ՝ որպես զբոսաշրջիկ: Նշվում է, որ 8 անդամներ նախաձեռնությանը ղեմ […]

̰
WhatsApp հավելվածում գաղտնիության նոր կարգավորում է ավելացել

00:05 04.04.2019

WhatsApp հավելվածում նոր կարգավորում է հայտնվել, որը թույլ է տալիս սահմանափակել այն անձանց շրջանակը, որոնք կարող են օգտվողին ավելացնել ցանցի որևէ խումբ։ Այս մասին հայտնել է նամակագրական ցանցի մամուլի ծառայությունը։ Եթե օգտվողն արգելում է իրեն զանգվածաբար ավելացնել տարբեր խմբերում, ապա նրան որևէ խումբ հրավիրելու համար մյուսները պետք է անհատական հրավեր ուղարկեն, որը ակտիվ կլինի 3 […]

̰
Երկվորյակները չեն խոստովանել` իրենցից ով է երեխայի հայրը. ալիմենտ կվճարեն երկուսն էլ

19:51 03.04.2019

Բրազիլական Գոյաս նահանգի դատարանը տարօրինակ որոշում է  կայացրել ալիմենտի վճարման գործում: Միաձվանի երկվորյակ տղամարդկանց ԴՆԹ-թեստից չի հաջողվել պարզել, թե տղամարդկանցից ով է երեխայի հայրը: Ներկայումս երկուսն էլ պետք է ալիմենտ վճարեն: Երկվորյակները հրաժարվել են հայտնել, թե իրենցից ով է երեխայի հայրը՝ այդկերպ ցանկանալով ընդհանրապես հրաժարվել ալիմենտի վճարումից: Երկվորյակ եղբայրներ Ֆերնանդոն և Ֆաբրիսիոն պատմել են, որ […]

̰
Ռուսական «Ս-400» համակարգեր գնելը համատեղելի չէ՞ ՆԱՏՕ-ին անդամակցության հետ․ Վաշինգտոնի նոր սպառնալիքը Անկարային

17:57 03.04.2019

Միացյալ Նահանգները ցանկանում է շարունակել Թուրքիային տեսնել ՆԱՏՕ-ի կազմում, բայց միայն «Ս-400» ռուսական զենիթահրթիռային համակարգերից թուրքական կողմի հրաժարվելուց հետո։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը։ «Մենք ուզում ենք, որ Թուրքիան մնա Դաշինքի կազմում, բայց երկիրը չպետք է ռուսական համակարգ ունենա իր տարածքում»,- ասել է պաշտոնյան։ Նա հրաժարվել է ասել՝ ինչ են անելու հակառակ […]

̰
Ինչպիսի՞ն էր Մեգան Մարքլի Instagram-ը մինչև դքսուհի դառնալը

17:50 03.04.2019

Այսօր հայտնի դարձավ, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը Instagram-ի պաշտոնական էջ են բացել: Էջը կոչվում է @sussexroyal՝ Սասեքսի դուքս և դքսուհի, և ներկա պահին կա ընդամենը մեկ հրապարակում, որով նրանք տեղեկացրել են Instagam-ում պաշտոնական էջ ունենալու մասին և կից հրապարակել մի քանի լուսանկար: Էջն արդեն 2 միլիոնից ավելի հետևորդ ունի:   View this post […]

̰
Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բուլդակովը

16:57 03.04.2019

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բուլդակովը՝ «Ազգային որսի առանձնահատկությունները» ֆիլմի գլխավոր դերակատարը, այսօր 68 տարեկան հասակում հեռացել է կյանքից: Այս մասին ТАСС-ին հաղորդել է Կինոդերասանների գիլդիայի մամուլի կենտրոնը: «Ալեքսեյ Իվանովիչ Բուլդակովը մահացել է, մանրամասն տեղեկություններ մենք չունենք, միայն գիտենք, որ նա շրջագայության էր, նրա թրոմբն է պոկվել»,- ասել է ТАСС-ի զրուցակիցը: Բուլդակովը մահացել է Մոնղոլիայում, ուր […]

̰
Ճապոնացին 14 մլն դոլար արժողությամբ ադամանդ է գնել դստեր համար

16:52 03.04.2019

Ճապոնացի տղամարդը Հոնկոնգում Sotheby’s աճուրդի ժամանակ դստերն անակնկալ մատուցելու համար շուրջ 14 մլն դոլար արժողությամբ 88,22 կարատանոց ադամանդ է գնել, գրում է Forbes-ը: Նշվում է, որ տղամարդը այն գնել է 13,7 միլիոն դոլարով: Ադամանդը, որը պարբերականը «անթերի» է որակում, եղել է 200 լոտից բաղկացած աճուրդի ամենաթանկ նմուշը: Ճապոնացի մասնավոր հավաքորդը ադամանդը գնելուց հետո նշել է, […]

̰
57-ամյա Կարինա Վարդանովան Մոսկվայում սպանված է հայտնաբերվել

16:14 03.04.2019

Երեկոյան Մոսկվայի Կուտուզովի փողոցի վրա անհայտ անձը հարձակվել է թոշակառու կնոջ վրա, մի քանի անգամ դանակահարել, ինչի հետևանքով կինը մահացել է: «Ապրիլի 2-ի երեկոյան շենքերից մեկի շքամուտքի մոտ հայտնաբերել են 57-ամյա կնոջ մարմին` դանակի բազմաթիվ հարվածներով»,- տեղեկացրել է ՌԴ քննչական կոմիտեն: Արդեն պարզել են կնոջ ինքնությունը. նա Մոսկվայի 57-ամյա բնակչուհի Կարինա Վարդանովան է: Իրավապահ մարմինները […]

̰
Թրամփը՝ Սի Ծինփինին «թագավոր» է անվանել` կանխատեսելով նրա պաշտոնավարումը երրորդ ժամկետում

15:53 03.04.2019

Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ 2017 թվականին Պեկինում նախագահ Սի Ծինփինին անվանել է Չինաստանի «թագավոր», ինչը հարուցել է վերջինիս զարմանքը: Այս մասին Թրամփը պատմել է երեկ` Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի ընթրիքի ժամանակ: Թրամփի խոսքերով` Սի Ծինփինը չէր ուզում իրեն համարել թագավոր, սակայն ինքը պնդել է:  «Բայց ես թագավոր չեմ, ես նախագահ եմ»,- Սի Ծինփինի խոսքերն […]

̰
Քո կինը սրբիչ է. Մաքգրեգորը պատասխանել է Հաբիբ Նուրմագամեդովին

15:22 03.04.2019

UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը պատասխանել է Հաբիբ Նուրմագամեդովի այն խոսքերին, որ Քոնորը խանդոտ կնոջ է նման, որն իբր ընդմիշտ հեռանում է, բայց միշտ վերադառնում է: «Ընկեր, քո կինը սրբիչ է»,- գրել է Մաքգրեգորը Twitter-ի իր միկրոբլոգում և կից հրապարակել է Հաբիբի հարսանիքից լուսանկար: Ավելի ուշ Քոնորը ջնջել էր թվիթը: Մաքգրեգորը նորից ռևանշ է պահանջել […]

̰
Կաբարդինո Բալկարիայում ԻՊ-ի հետ կապված զինյալներ են չեզոքացվել

15:14 03.04.2019

Կաբարդինո Բալկարիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված երկու զինյալները չեզոքացվել են: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ իրավապահները հետևել են այն մեքենային, որտեղ եղել են ոստիկանների նկատմամբ հարձակում իրականացրած մարդիկ: Կանգ առնելու պահանջին ի պատասխան՝ հանցագործները կրակ են բացել: Ոստիկաններին հաջողվել է չեզոքացնել նրանց: «Նրանց ինքնությունը պարզվել է: Նրանք […]

̰
Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյունում ծնվում է խաղաղության հասնելու «ճանապարհային քարտեզը». Տարասով

15:02 03.04.2019

«Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի դերն ակտիվացել է, և որ ստեղծվում է «ճանապարհային քարտեզ»: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. կողմերն «ընդգծել են ԼՂ հարցով բանակցությունների ակտիվացման կարևորությունը»: Մոսկվան «ԼՂ հարցի կարգավորմանն օժանդակելու պատրաստակամություն է հայտնել», բացի դրանից՝ «Ալիևը […]

̰
Զելենսկու շտաբը պահանջներ է ներկայացրել Պորոշենկոյին

14:37 03.04.2019

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու շտաբը երկրի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոյին պահանջագիր է ներկայացրել: Նա պահանջում է, որպեսզի վերջինս չեղարկի ապօրինի հարստացման դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելու օրինագիծը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Զելենսկու շտաբը պնդում է նաև, որ Պորոշենկոն վերանայի կոռուպցիայի դեմ պայքարի ազգային գործակալության կազմը: Հաջորդը՝ Զելենսկու շտաբը պահանջում է ընդունել […]

̰
Ուկրաինան արգելել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները

14:07 03.04.2019

Ուկրաինան արգելել է Ռուսաստանի հետ ցանկացած ուղիղ չվերթ: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Բացառություն կլինեն ՄԱԿ-ի, ՀԱՊԿ-ի և Կարմիր խաչի հատուկ առաքելությունների չվերթները: Հաղորդվում է, որ արգելքը մտցվել է «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցությունից նախագահի թեկնածու Յուրի Բոյկոյի մոսկովյան այցից հետո:  

̰
Զգուշացում գարեջրի սիրահարներին. աշխարհում գարեջրի դեֆիցիտ է սպասվում

13:59 03.04.2019

Աշխարհում գարեջրի դեֆիցիտ է սպասվում: Մասնագետների ահազանգը բավականին լուրջ է:  Խնդիրն այն է, որ գլոբալ տաքացման հետևանքով աշխարհում քչանում են գարու դաշտերը: Գարու արտադրության ծավալների կրճատումն իր հերթին կհանգեցնի գարեջրի արտադրության նվազմանը: Սակայն դա շատ շուտ տեղի չի ունենա: Գարեջրի սիրահարները դեռ 65–80 տարի ժամանակ ունեն: Դրանից հետո երկրի կլիմային անդառնալի փոփոխություններ են սպասվում, որոնք […]

̰
Վրաստանում Կոմիտաս վարդապետի անունը կրող կենտրոն է բացվել

13:37 03.04.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Օզուրգեթի քաղաքում Կոմիտասի անունը կրող կենտրոն է բացվել. «Ապրիլի 2-ին տեղի ունեցավ Օզուրգեթիի հոգևոր, կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որն իրականացրեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։ Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանի շրջանակներում նորաբաց կենտրոնը անվանակոչվեց Կոմիտաս վարդապետի անունով»,- գրված է հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, […]

̰
Երկու ամերիկուհիներ Ջո Բայդենին մեղադրել են սեռական ոտնձգության մեջ

13:35 03.04.2019

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին սեռական ոտնձգության մեջ մեղադրողների թիվն ավելացել է: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Երկու ամերիկուհիներ բարձրաձայնել են Բայդենի կողմից ոտնձգությունների մասին: Նրանցից մեկը 22-ամյա Քեյթլին Կարուսոն է. նա ասել է, որ 19 տարեկանում, երբ մասնակցում էր սեռական բռնության դեմ պայքարին նվիրված միջոցառման, Բայդենը ձեռքը դրել է իր ազդրին: Նա նաև հավելել […]

̰
Աֆրոամերիկուհին դարձել է Չիկագոյի քաղաքապետ

13:16 03.04.2019

Chicago Tribune-ը գրում է, որ Չիկագոյում սևամորթ կինն ընտրվել է քաղաքապետ: Քաղաքապետ է դարձել աֆրոամերիկուհի Լորի Լայթֆութը: Նշվում է, որ ընտրողների 74 տոկոսը քվեարկել է 56-ամյա Լայթֆուտի օգտին: Ավելին, նրա գլխավոր հակառակորդը ևս աֆրոամերիկացի է եղել: Լրատվամիջոցի տեղեկություններով՝  Լորի Լայթֆութը ծննդով հարուստ ընտանիքից չէ: Նա ԱՄՆ Օհայո նահանգից է: Լայթֆուտը դարձել է Չիկագոյի երրորդ սևամորթ […]

̰
Արա Նաջարյանը 4-րդ անգամ ընտրվել է Գլենդեյլի քաղաքապետ

12:57 03.04.2019

Ապրիլի 2-ին ամերիկյան հայաշատ Գլենդեյլ քաղաքի քաղաքային խորհրդի որոշմամբ խորհրդի անդամներից Արա Նաջարյանը նշանակվել է քաղաքապետ։ Սա Նաջարյանի 4-րդ ընտրությունն է քաղաքապետի պաշտոնում։ Այս մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները: Նաջարյանն այս պաշտոնում առաջին անգամ ընտրվել է 2005 թվականին։

̰
Խուան Գուաիդոն զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից

12:37 03.04.2019

Վենեսուելայի խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկել է խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոյին: Հաղորդվում է, որ երկրի օրենսդիր մարմինը հավատարիմ է նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Գուաիդոյին անձեռնմխելիությունից զրկելը հնարավորություն կտա կառավարությանը մեղադրանք ներկայացնել և ձերբակալել նրան, ով մեղադրվում է Սահմանադրությունը խախտելու և ինքն իրեն ժամանակավոր նախագահ հռչակելու մեջ: Օրենսդիրը Գուաիդոյին անձեռնմխելիությունից զրկելու համար նիստ գումարեց Գերագույն դատարանից պահանջ ստանալուց հետո:

̰
ՄԱԿ-ը հաղորդել է Երկրի բնակչության մինչև 7.7 միլիարդ աճի մասին

12:25 03.04.2019

Երկրի բնակչությունը 2018 թվականին աճել և կազմել է 7.7 միլիարդ մարդ: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցում: Չնայած ՄԱԿ-ի բազմաթիվ երկրներում գրանցված ծնելիության անկմանը, մոլորակի բնակչությունը կշարունակի աճել և 2050-ին կհասնի 9.7 միլիարդի, իսկ 2100-ին Երկիր մոլորակի վրա կբնակվի 11 միլիարդ մարդ: Ծնելիության միջին մակարդակը կսկսի նվազել: Այժմ մեկ կնոջ համար հաշվվում է […]

̰
Պատերազմ լինելու է, որովհետև անկախությունը դե ֆակտո կա, պետք է հաստատվի նաև դե յուրե. Լևոն Մնացականյան

12:11 03.04.2019

Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում  Արցախի Պաշտպանության բանակի նախկին նախարար, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը խոսել է պատերազմի վերսկսման հնարավորության մասին: «Մենք իմացել ենք, որ գործողություններ լինելու են, բայց ոչ այդ ծավալի: Մենք այդ օրերին գտնվել ենք նախագահի մոտ, խոսել ենք ընդհանուր իրավիճակի մասին: Ինֆորմացիա եղել է, որ որոշ բան լինելու է, բայց […]

̰
Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի առավելությունն Իլհամ Ալիևի նկատմամբ. ֆրանսիացի պատգամավորի դիտարկումը

11:52 03.04.2019

«Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Գի Տեսիեն հոդված է հրապարակել, որտեղ ֆրանսախոս հանրության համար նկարագրում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը: Ֆրանսիացի պատգամավորն աջակցություն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացում Արցախի ուղղակի մասնակցության հարցում: Հոդվածում նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղը հայկական տարածք է, որը Ստալինը «նվիրել» […]

̰
Վիեննայի հանդիպումից հետո ստեղծվել է բավական անհասկանալի իրավիճակ. Նաիրա Զոհրաբյան

11:25 03.04.2019

Հայաստանի և Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարությանը ՀՀ ԱԺ հրավիրելու անհրաժեշտություն կա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: «Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ժամեր անց Ալիևը հայտարարեց. «Պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է պատերազմի առաջին փուլը, իսկ բանակցությունների նպատակը ադրբեջանական տարածքների ազատագրումն է»: Ալիևը նաև […]

̰
Չինաստանում տղամարդը դանակով հարձակվել է երեխաների վրա. կան տուժածներ

11:21 03.04.2019

Չինաստանի հարավարևելյան Հունան նահանգում տղամարդը դանակով հարձակվել է տարրական դպրոցի աշակերտների վրա: Երկու մարդ զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել: Հարձակվողը տեղում ձերբակալվել է: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 7:16-ին: Զինված տղամարդն անհայտ պատճառով գալիս է Յունչժոու շրջանի տարրական դպրոց և հարձակվում աշակերտների վրա: […]

̰
Վենեսուելայում ուղղաթիռից կրակել են ցուցարարների վրա․ ԶԼՄ

10:51 03.04.2019

Վենեսուելայի Կարիմբա քաղաքում անհայտ անձինք ուղղաթիռով թռել են ցուցարարների գլխավերևում ու կրակոցներ արձակել նրանց ուղղությամբ։ Այս մասին հայտնել է տեղական հեռուստաընկերություններից մեկն ու հրապարակել տեսանյութ։ Տեսանյութում կրակոցների ձայները չեն լսվում, սակայն երևում է, թե ինչպես են մարդիկ խուճապահար փախչում: #AHORA Helicópteros disparando hoy sobre manifestantes en Cabimas, estado Zulia. #ReporteVPItv #2Abr Vía @MMalaverM pic.twitter.com/JPOxDHjWb7 — […]

̰
Դավութօղլուի կողմից կուսակցություն ստեղծելու վերաբերյալ խոսակցություններն ակտիվանում են

09:51 03.04.2019

Թուրքական մամուլում կրկին ակտիվացել են նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից նոր կուսակցություն հիմնադրելու մասին խոսակցությունները: Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ այս թեմայով մամուլում սկսված քննարկումները կրկին ակտիվացրել են Դավութօղլուի նախկին խորհրդական Աթըլգան Բայարի՝ Twitter-ում կատարած գրառումից հետո: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ «Հասարակության բոլոր շերտերը միավորող մի միասնական շարժում է իջնելու հրապարակ և […]

̰
Թրամփը մտադիր է 2020 թվականի ընտրություններում միանգամից 2 նշանաբան գործածել

08:13 03.04.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում կարող է միանգամից 2 նախընտրական նշանաբան գործածել։ Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնում՝ Ճարտարագիտական ազգային թանգարանում կազմակերպված երեկոյի ընթացքում։ Իր նախընտրական ծրագրում Թրամփը, ով նախագահ է դարձել 2016 թվականին, կիրառել է «Ամերիկան կրկին դարձնենք մեծ» նշանաբանը։ Խոսելով 2020 թվականի ընտրարշավի մասին՝ նա նշել է, որ սկզբում […]

̰
ԱՄՆ-ում քիմիական գործարան է այրվում

08:02 03.04.2019

ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի շրջանում գտնվող քիմիական գործարանն այրվում է։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Հրդեհը 1 մարդու կյանք է խլել, ևս 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Հրդեհը բռնկվել է ապրիլի 2-ին՝ պայթյունից հետո։ Հրդեհաշիջման աշխատանքները դեռևս արդյունք չեն տվել։

̰
ԱՄՆ նախագահը պատրաստ է փակել Մեքսիկայի հետ սահմանը

07:46 03.04.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է փակել Մեքսիկայի հետ սահմանը, եթե իրեն չհաջողվի Մեքսիկայի իշխանությունների և Կոնգրեսի կողմից որոշակի քայլերի իրագործման հասնել։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։ «Ես դեռևս չեմ հայտարարել նման մտադրության մասին, սակայն ես պատրաստ եմ դա անել»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների՝ Մեքսիկայի հետ սահմանը մասնակի կամ […]

̰
BACK_TO_TOP