TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

ԱՇԽԱՐՀ

ՆԱՏՕ-ն դարձավ 70 տարեկան

16:47 04.04.2019

Կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պատմության ամենաուժեղ և հաջողված դաշինքն է, քանի որ ժամանակի հետ կարողացել է փոխվել:

̰
Կյանքից հեռացել է «Միմինո» ֆիլմի ռեժիսոր Գեորգի Դանելիան

16:40 04.04.2019

Կյանքի 88-րդ տարում կյանքից հեռացել է ծագումով վրացի հայտնի կինոռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գեորգի Դանելիան: «Новая газета»-ն հայտնում է, որ դեռևս այս տարվա փետրվար ամսին նա թոքերի բորբոքմամբ հոսպիտալացվել էր: Որոշ ժամանակ անց բժիշկները նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք ու շնչառությունը կարգավորելու համար արհեստական կոմայի մեջ էին գցել: Ռեժիսորի կնոջ խոսքով` Դանիելիայի սիրտը կանգ է […]

̰
ԵՄ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին. Սվիտալսկի

15:50 04.04.2019

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Եվրոպական միությունն ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 4-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով միջնորդական առաքելությունն իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և նրանք ամբողջությամբ առաջնորդում են այս գործընթացը: Ինչ […]

̰
Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի Instagram-ի էջը ռեկորդային դիտումներ է գրանցել

13:54 04.04.2019

Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի ինստագրամյան էջը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով նախորդին, հայտնում է BBC-ն: Նշվում է, որ էջը հավաքել է 1 միլիոնից ավելի հետևորդ ռեկորդային կարճ ժամանակահատվածում` մոտ 5 ժամում: Էջը ստեղծվելուց ժամեր անց այն արդեն ուներ միլիոնից ավելի հետևորդ: Նախորդ Instagram-յան ռեկորդը պատկանել է կորեացի երգիչ Կան Դանիելին, նա առաջին մեկ միլիոն […]

̰
Մինչև 30 տարեկան ամենահեռանկարային ռուսաստանցիների վարկանշային աղյուսակում 5 հայ կա

13:46 04.04.2019

Forbes պարբերականի ռուսական վարկածը հրապարակել է «30 մինչև 30» ամենահեռանկարային ռուսաստանցիների վարկանշային աղյուսակը, որում ներառված են մինչև 30 տարեկան ռուսաստանցիները: Վարկանշային աղյուսակի «Կառավարում» անվանակարգում ընդգրկված է եղել երեք ռուսաստանցի, որոնք հայկական ծագում ունեն` ՄԳԻՄՕ-ի կառավարման և քաղաքականության ֆակուլտետի դեկան Հենրի Սարդարյանը, Rambler Group-ի օպերացիոն տնօրեն Ռաֆայել Աբրահամյանը, IT մասնագետ Ֆելիքս Խաչատրյանը, որը մասնակցել է Ubank, […]

̰
ԵԱՀԿ գործող նախագահն աջակցում է Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը

13:44 04.04.2019

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում հայտնել է, որ ինքն աջակցում է Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի  նախաձեռնությանը, որը կոչվում է «Կանայք հանուն խաղաղության»: «Մենք ի սրտե հավատում ենք խաղաղության պրոցեսներին կանանց մասնակցության կարևորությանը: Կանայք նոր ռիթմ են տալիս հակամարտության կարգավորման գործընթացին, և մենք աջակցում ենք խաղաղության հաստատման գործում նրանց […]

̰
Մերձմոսկովյան շրջանում միկրոավտոբուս է վթարվել. կան զոհեր

13:22 04.04.2019

Միկրոավտոբուսի վարորդը մարդկանց տեղափոխում էր ապօրինի կերպով:

̰
Պորոշենկոն ընդունել է մարզադաշտում բանավեճ անցկացնելու Զելենսկու առաջարկը

13:11 04.04.2019

Համաձայն Ուկրաինայի օրենսդրության՝ հեռուստաբանավեճերն անցկացվում են ընտրությունների երկրորդ փուլին նախորդող վերջին ուրբաթ օրը:

̰
Թեհրանը երբեք մեծ հույսեր չի կապել եվրոպական երկրների հետ. Իրանի ԱԳ նախարար

13:00 04.04.2019

Թեհրանը երբեք էլ մեծ հույսեր չի կապել Եվրոպայի պետությունների հետ նրանց կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարման հարցում և ավելի մեծ կարևորություն է տվել իր ավանդական գործընկերներին, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին, ինչպես ապրիլի 4-ին հայտնել Է IRNA գործակալությունը, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ […]

̰
«Ս-400» համակարգերի գնման առիթով Թուրքիայի հասցեին ԱՄՆ ճառերը դատարկ սպառնալիքներ են․ Պուշկով

12:56 04.04.2019

«Փենսը Թուրքիային առաջարկել է ընտրություն կատարել «Ս-400» համակարգերը գնելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու միջև։ Դատարկ սպառնալիքներ են․ Անկարան դժվար թե հրաժարվի գործարքից, իսկ Թուրքիային այդ պատճառով Դաշինքից դուրս մղելն անհավանական է»,- իր թվիթերյան էջում այդ մասին գրառում է կատարել Ռուսաստանի Դումայի ինֆորմացիոն քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը։ Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հաճախ է […]

̰
Facebook-ի միլիոնավոր օգտատերերի տվյալները կրկին հասանելի են դարձել հանրությանը

12:47 04.04.2019

Ցանցում հայտնված ավելի քան 540 միլիոն տարբեր գրառումներ, մեկնաբանություններ, հավանումներ, հաշիվների անվանումներ հրապարակվել են մեքսիկական Cultura Colectiva թվային հարթակում:

̰
Բրիթնի Սփիրսը տեղափոխվել է հոգեբուժարան

12:20 04.04.2019

Երգչուհի Բրիթնի Սփիրսը տեղափոխվել է հոգեբուժարան, այս մասին հայտնում է TMZ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ երգչուհին հոգեկան անհավասարակշիռ վիճակի է հասել հոր հիվանդության պատճառով: Բրիթնիի հայրը՝ Ջեյմի Սփիրսը, հաստ աղիքի հետ կապված 2 վիրահատություն է տարել, սակայն իր վիճակը դեռևս չի բարելավել: Աղբյուրը փոխանցում է, որ Սփիրսը շատ բան է զոհաբերել, որպեսզի […]

̰
Մաքգրեգորը կրկին կվերադառնա սպորտ

12:15 04.04.2019

UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորն իր թվիթերյան էջում հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ սպորտ, թեև 9 օր առաջ հայտարարել էր, որ հեռանում է, հաղորդում է Life-ը: «Ես ցանկանում եմ առաջ շարժվել իմ երկրպագուների հետ, որոնք երկրի տարբեր անկյուններից են և տարբեր կրոնների ներկայացուցիչներ: Բոլոր կրոնները մեզ մարտահրավեր են նետում դառնալու մեր՝ ավելի կատարելագրոծված տեսակը: […]

̰
Նուր-Սուլթանը կընդունի իր առաջին գագաթնաժողովը․ Ղազախստանի մայրաքաղաքում կհանդիպեն ԵԱՏՄ երկրների նախագահները

12:08 04.04.2019

Ղազախստանի նորանշանակ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մասնակցելու է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում (նախկին Աստանա) անցկացվելիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։ «Մայիսի 29-ին Նուր-Սուլթանում նախատեսված է Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստ՝ նվիրված ԵԱՏՄ 5-ամյակին»,- ասել է Ռուսաստանի նախագահը։ Նա հայտնել է, որ Ղազախստանի մայրաքաղաքում այդ միջոցառման անցկացումը խիստ խորհրդանշական է, որովհետև […]

̰
Ուկրաինայի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները (լրացված)

11:43 04.04.2019

Ուկրաինան նախագահ կընտրի ընտրություների երկրորդ փուլում՝ ապրիլի 21-ին:

̰
Վաշինգտոնը Անկարային ընտրության առաջ է կանգնեցրել С-400-ների ձեռքբերման հարցում

11:08 04.04.2019

Պենտագոնը հայտարարել էր, որ կդադարեցնի F-35 կործանիչների մասերի մատակարարումը Թուրքիային:

̰
Ստորագրեցինք մի լավ հուշագիր ՝ խթանելու և հնարավորություն ընձեռելու նորարարության և ստեղծարար կրթության համար․ Զոհրաբ Մնացականյան

10:23 04.04.2019

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ապրիլի 3-ին Եթովպիայի նորարարության և տեխնոլոգիաների նախարարի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նախ՝ իր խորին երախտագիտությունն է հայտնել Եթովպիայի կառավարությանը և մասնավորապես նախարար Մեկուրիային՝  Հայաստանի համար այս կարևոր այցը հյուրընկալելու համար, ապա՝ նշել․ «Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի և Եթովպիայի միջև համագործակցության համար առկա հրաշալի ներուժի բացահայտումը: Մենք […]

̰
Դեմոկրատները պահանջում են ստուգել Թրամփի վերջին 6 տարվա հարկային վճարումները

08:01 04.04.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեն դիմել է Հարկային վարչությանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վերջին 6 տարիներին արված հարկային վճարումները ստուգելու հայցով։ Այս մասին հայտնում է Mediaite պարբերականը։ Նշվում է, որ համապատասխան հայցն ուղարկել է Մեթոդների և միջոցների հարցերով կոմիտեի նախագահ Ռիչարդ Նիլը։ Նշվում է, որ դեմոկրատները վաղուց են ձգտում պաշտոնական տեղեկություններ ստանալ նախագահի վճարած հարկերի […]

̰
Ուկրաինայի ԿԸՀ-ն հայտարարել է ընտրությունների վերջնական արդյունքները

07:45 04.04.2019

Ուկրաինայի ԿԸՀ-ն հայտարարել է քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկի արդյունքներով Ուկրաինայի նախագահի ընտրությունների առաջին փուլի արդյունքները։ Առաջատար է դարձել «Ժողովրդի ծառան» կուսակցության թեկնածու Վլադիմիր Զելենսկին, ով հավաքել է 30․24 տոկոս ձայն։ Երկրորդ տեղում գործող նախագահ Պյոտր Պորոշեկոն է՝ ընտրողների 15․95 տոկոսի աջակցությամբ։ Նրանք դուրս են գալիս երկրորդ փուլ, որը կկայանա ապրիլի 21-ին։

̰
Մեծ Բրիտանիայում հավանություն են տվել Brexit-ը կրկին հետաձգելու մասին օրենքին

07:30 04.04.2019

Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները երրորդ ընթերցմամբ ընդունել են օրենք, որի համաձայն՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պարտավոր է կրկին դիմել ԵՄ-ին՝ Brexit-ի հետաձգման խնդրանքով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Փաստաթղթի օգտին է քվեարկել 313 պատգամավոր, դեմ՝ 312-ը։ Օրինագծի համահեղինակներ են հանդես եկել լեյբորիստ Իվետ Կուպերը և պահպանողական Օլիվեր Լետվինը։ Ուժի մեջ մտնելու համար օրինագծին պետք […]

̰
Հայաստանում ռուս ազգայնական եմ, Ռուսաստանում՝ հայ ու լեհ ազգայնական. Միխայիլ Պյոտրովսկի

01:00 04.04.2019

Ռուսաստանի թանգարանների միության նախագահ և Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պյոտրովսկին պատմել է իր ծագման մասին ու հայտնել, թե որ ազգին է իրեն վերագրում: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: «Իմ արյունների հետ ամեն ինչ կարգին է. lեհական, ռուսական ու հայկական արյուններ: Երեք ազգ, երեք կրոն, մեր նախնիները կաթոլիկներ են եղել, մեր գերբը լեհական է: Երբ ես Հայաստանում […]

̰
Ավելի մեծ ծավալի մարտկոցներ, բարակ էկրաններ, ինչպիսի՞ն կլինեն նոր iPhone-ները

00:53 04.04.2019

Նոր iPhone-ը կստանա ավելացված ծավալով մարտկոց, հաjտնում է վերլուծաբան Մինգ Չժի Կուոն, գրում է Life.ru-ն: XS-ը փոխարինող մոդելի մարտկոցի ծավալը կավելացվի 20-25%-ով, իսկ XS Max-ինը` 10-15%: Կորպուսի հաստությունը չի փոխվի և ինժեներները հնարավորություն կունենան նոր մարտկոցը տեղադրել OLED` ավելի բարակ էկրանների հաշվին: XR-ի փոխարինողի դեպքում մարտկոցի ծավալը կավելանա առավելագույնը 5 տոկոսով, հիշեցնենք, որ այս պահին […]

̰
Հունաստանի վարչապետի պատմական այցը Հյուսիսային Մակեդոնիա

00:49 04.04.2019

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն այցելել է Հյուսիսային Մակեդոնիա: Այս մասսին հայտնում է BBC-ն: Դեռևս 1991 թվականից մինչ այժմ Ցիպրասն առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որն այցելել է այս երկիր: Երկու երկրների միջև ոչ հարթ հարաբերություններն սկսվել էին այն բանից հետո, երբ Հարավսլավիայի փլուզումից հետո այդ երկիրը վերանվանվել էր Մակեդոնիա: Հունաստանը դեմ է արտահայտվել այս որոշմանը, քանի […]

̰
Սևանում դուք իսկական «ռումբ» կգտնեք. «Կոմերսանտ»

00:31 04.04.2019

Kommersant-ի թղթակիցը, որն այցելել է Հայաստան, նյութ է պատրաստել, որտեղ կիսվել է իր տպավորություններով: Նա, մասնավորապես, գրել է. «Հայաստանն այսօր. ցանկանում էի մայիսյան տոներին շարունակել ճանապարհորդությունս, բայց ճամփորդելը գումար է, նյարդեր, աժիոտաժ: Այդուհանդերձ, եթե արդեն տրամադրվել եք, անպայման մեկնեք ճամփորդության: Պարզապես լեռների, լճերի, Հայաստանի ողջ բնության բնապատկերները, Հայաստանի տեսարժան վայրերը, կոլորիտն ու բույրերն, իմ կարծիքով, […]

̰
Եվրախորհրդարանն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Ջիբրալթարը Բրիտանիայի գաղութ է

00:24 04.04.2019

Եվրախորհրդարանի արդարադատության և քաղաքացիական իրավունքերի ներքին գործերի կոմիտեն հայտարարել է, որ Ջիբրալթարը համարվում է բրիտանական գաղութ, գրում է El Pais-ը: «Ջիբրալթարի հիշատակումը, որպես գաղութ, կունենա արմատական նշանակություն, եթե Brexit-ից հետո փորձ ձեռնարկվի Բրիտանիայի և Իսպանիայի միջև տարածքային վեճը լուծել: Ակնհայտ է, որ ԵՄ-ն այս հարցում աջակցում է Իսպանիային թե’ Եվրախորհրդարանի, թե’ ԵՄ խորհրդի մակարդակով»,- ասել […]

̰
Չինաստանում երեխան ամեն օր իր ընկերոջը շալակած դպրոց է տանում

00:13 04.04.2019

Չինական Սիչուան նահանգում ապրող Սյուն և Ջան Ցզեն ընկերներ են և միասին դպրոց են հաճախում: Ջան Ցզեն չի կարողանում քայլել և նրա ընկերն ամեն օր շալակած դպրոց է տանում նրան: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: «Ես 40 կիլոգրամ եմ, իսկ Ջանը՝ ընդամենը 25: Ես հեշտությամբ եմ նրան գրկում»,- ասել է Սյուն: Ջանի առողջական վիճակի […]

̰
Բրիտանացիները Brexit-ից հետո կկարողանան առանց մուտքի արտոնագրի այցելել ԵՄ երկրներ

00:13 04.04.2019

Եվրախորհրդարանի կոմիտեն հավանություն է տվել Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի քաղաքացիների՝ ԵՄ երկրներ առանց մուտքի արտոնագրի երթևեկելու նախաձեռնությանը, գրում է Associated Press-ը: Նշվում է, որ Եվրախորհրդարանի ներքին գործերի, արդարադատության և քաղաքացիական ազատության կոմիտեն 38 ձայնով կողմ է քվեարկել, որպեսզի Բրիտանացիներին հնարավորություն տա աշխատել և այցելել ԵՄ երկրներ՝ որպես զբոսաշրջիկ: Նշվում է, որ 8 անդամներ նախաձեռնությանը ղեմ […]

̰
WhatsApp հավելվածում գաղտնիության նոր կարգավորում է ավելացել

00:05 04.04.2019

WhatsApp հավելվածում նոր կարգավորում է հայտնվել, որը թույլ է տալիս սահմանափակել այն անձանց շրջանակը, որոնք կարող են օգտվողին ավելացնել ցանցի որևէ խումբ։ Այս մասին հայտնել է նամակագրական ցանցի մամուլի ծառայությունը։ Եթե օգտվողն արգելում է իրեն զանգվածաբար ավելացնել տարբեր խմբերում, ապա նրան որևէ խումբ հրավիրելու համար մյուսները պետք է անհատական հրավեր ուղարկեն, որը ակտիվ կլինի 3 […]

̰
Երկվորյակները չեն խոստովանել` իրենցից ով է երեխայի հայրը. ալիմենտ կվճարեն երկուսն էլ

19:51 03.04.2019

Բրազիլական Գոյաս նահանգի դատարանը տարօրինակ որոշում է  կայացրել ալիմենտի վճարման գործում: Միաձվանի երկվորյակ տղամարդկանց ԴՆԹ-թեստից չի հաջողվել պարզել, թե տղամարդկանցից ով է երեխայի հայրը: Ներկայումս երկուսն էլ պետք է ալիմենտ վճարեն: Երկվորյակները հրաժարվել են հայտնել, թե իրենցից ով է երեխայի հայրը՝ այդկերպ ցանկանալով ընդհանրապես հրաժարվել ալիմենտի վճարումից: Երկվորյակ եղբայրներ Ֆերնանդոն և Ֆաբրիսիոն պատմել են, որ […]

̰
Ռուսական «Ս-400» համակարգեր գնելը համատեղելի չէ՞ ՆԱՏՕ-ին անդամակցության հետ․ Վաշինգտոնի նոր սպառնալիքը Անկարային

17:57 03.04.2019

Միացյալ Նահանգները ցանկանում է շարունակել Թուրքիային տեսնել ՆԱՏՕ-ի կազմում, բայց միայն «Ս-400» ռուսական զենիթահրթիռային համակարգերից թուրքական կողմի հրաժարվելուց հետո։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը։ «Մենք ուզում ենք, որ Թուրքիան մնա Դաշինքի կազմում, բայց երկիրը չպետք է ռուսական համակարգ ունենա իր տարածքում»,- ասել է պաշտոնյան։ Նա հրաժարվել է ասել՝ ինչ են անելու հակառակ […]

̰
BACK_TO_TOP