14:19 02.04.2019
Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնել է ռեփեր Nipsey Hussle-ին սպանողի անունը: Այս մասին փոխանցում է РИА «Новости»-ն: Ոստիկանությունը քաղաքացիներին խնդրել է օգնել գտնել կասկածյալին: «Կասկածյալը 29-ամյա Էրիկ Հոլդերն է»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ Nipsey Hussle-ին սպանել էին երեկ` իր խանութի մոտ:
14:14 02.04.2019
Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Կենտրոնական բանկի հաղորդումը ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձևավորման վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը ԿԲ փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանից հետաքրքրվեց ԵԱՏՄ տարածքում ընդհանուր արժույթի սահմանումից՝ նկատելով, որ Հայաստանն իր ինքնիշխանության տարրը կորցնելու ցանկություն չունի: «Այդ խնդիրն այսօր օրակարգում չկա, հարցը սկսվելու է քննարկվել 2025 թվականից […]
14:13 02.04.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳ նախարարությունից: ԿԳ նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը համընդհանուր ներառական կրթության անցման շրջանում և հույս հայտնել, որ այն կշարունակվի նաև Երևանի և մյուս մարզերի ներդրման փուլում: «Համընդհանուր ներառական կրթության […]
14:00 02.04.2019
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պլանավորել է հինգշաբթի օրը հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում՝ այս հինգշաբթի»,- ասվում է Իսրայելի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Աղբյուրը նշում է, որ ռուս-իսրայելական երկխոսության օրակարգում հիմնական թեմաներից մեկը փոխգործակցության […]
13:51 02.04.2019
Գերմանիան մեկ ամսով ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը: Յոթ տարում առաջին անգամ Գերմանիան ռոտացիոն կարգով կղեկավարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասն ապրիլի 1-ի առավոտյան մեկնել է Նյու Յորք` ԱԽ նախագահի պաշտոնում փոխարինելու Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանին: Գերմանիան և Ֆրանսիան համաձայնել էին Անվտանգության խորհրդի նախագահության հերթական երկու ամիսներին «համատեղ […]
13:33 02.04.2019
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը, որը գազ է մատակարարում նաև Հայաստանին, վերջին 1 տարվա ընթացքում 9,3 անգամ ավելի շատ շահույթ է ստացել, քան նախորդ տարում։ 2018 թվականին ընկերության շահույթը եղել է 933 միլիարդ ռուբլի (14,2 մլրդ դոլար)։ Այս մասին հայտնում է ռուսական RBC-ն։ Ընդ որում՝ ընկերության շրջանառությունը նույն հեղափոխական տեմպերով չի փոխվել․ 2018-ին այն կազմել է 5,1 […]
12:52 02.04.2019
Մարսելի Բուզինե դղյակում բացվում է Ֆրանսիայում առաջին ցուցադրությունը, որը նվիրված կլինի լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին: «Անհայտ Ազնավուրը» ցուցադրության ժամանակ ներկայացվելու են շանսոնյեի երիտասարդ տարիների արխիվային լուսանկարները և նրա անձնական իրերը: Դրանցից մեկի վրա շանսոնյեն պատկերված է չմուշկներով: Ինչպես պատմել է Ազնավուրի որդին` Միշան, պատերազմի տարիներին չմուշկները նրան օգնել են աննկատ տեղաշարժվել քաղաքում պարետային ժամի ընթացքում […]
12:49 02.04.2019
Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով հաղթել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, սակայն խոշորագույն բնակավայրերում ՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում դիրքերը զիջել է ընդդիմությանը: Այս մասին հայտնել է Anadolu լրատվական գործակալությունը: Կուսակցությունը հայտարարել է, որ լիովին համաձայն չէ ընտրության արդյունքների հետ: Կուսակցության փոխնախագահի պնդմամբ՝ Ստամբուլում 309 ընտրատեղամասերում իրենց թեկնածուի՝ նախկին վարչապետ Բինալի […]
12:31 02.04.2019
Նախօրեին Ռոստովի մարզում` М4 մայրուղու վրա, ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել Հայաստանից Մոսկվա ուղևորվող միկրոավտոբուսի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Rusarminfo-ն: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հայկական միկրոավտոբուսը բախվել է «Շևրոլե» ավտոմեքենային: «Շևրոլե»-ում եղել է 2 հոգի, միկրոավտոբուսում՝ 14: ««Շևրոլե»-ի ուղևորները տուժել են, հոսպիտալացվել են, մեր ուղևորները չեն հոսպիտալացվել, տեղում օգնություն է ցուցաբերվել, որևէ մեկի […]
12:28 02.04.2019
Վենեսուելայի Գերագույն դատարանը որոշում է ընդունել արգելել ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոյին լքել երկրի տարածքը առանց թույլատվության: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Դատարանը Գուաիդոյին մեղավոր է ճանաչել իշխանությանը չհարգելու համար: Դատարանը նաև դիմել է Ազգային հիմնադիր ժողովին` Գուաիդոյին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով: Ընդդիմության առաջնորդն էլ ի նշան բողոքի՝ հանրահավաք է կազմակերպել մայրաքաղաք Կարակասում, որի ընթացքում […]
12:14 02.04.2019
Չինաստանի հյուսիսային Բաչժոու քաղաքում 66 մարդ է տուժել թաղման ժամանակ գազաբալոնի պայթյունից: Տեղական իշխանությունների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել, թաղման արարողությունից հետո՝ հոգեհացի արարողության ժամանակ: Տեղի սովորույթների համաձայն՝ մարդիկ հավաքվում են հանգուցյալին նվիրված հրաժեշտի հացի սեղանի շուրջ: Բոլոր տուժածները հիվանդանոցում են, նրանց առողջությանը ոչինչ չի սպառնում: Ոստիկանությունը բերման է ենթարկել երկու անձի, քննություն է տարվում […]
12:02 02.04.2019
Այսօր Ժնևում սկսվելու է միջազգային բանակցությունների 47-րդ փուլը: Միջազգային բանակցություններին վրացական կողմը սուր կերպով բարձրացնելու է Իրակլի Կվարացխելիայի, Արչիլ Տատունաշվիլու, Գիգա Օթխոզորիայի և Դավիթ Բաշարաուլիի սպանության գործերով արդարադատության կատարման անհրաժեշտության հարցը, հայտնում է1tv.ge-ն: Ինչպես նաև, ընդգծվելու է Ռուսաստանի Դաշնության և օկուպացնող ռեժիմների կողմից անօրեն ձերբակալությունների և առևանգումների հարցը: Հատկապես շեշտը դրվելու է մարդասիրական խնդիրների, վրացիների […]
11:57 02.04.2019
Պենտագոնը հաստատել է, որ ամերիկյան կողմն ամբողջովին դադարեցրել է Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Այս քայլը կապված է Թուրքիայի կողմից ռուսական С-400 հակաօդային համակարգերի ձեռբերման հետ: Պենտագոնը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ շարունակում է երկխոսությունն այդ հարցի շուրջ: ԱՄՆ-ը վերջին ամիսներին բազմիցս զգուշացրել է Թուրքիային, որ С-400-ի […]
11:55 02.04.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում իրենց հավաքական կարծիքը նույն տրամաբանության մեջ է մնում, ինչի մասին խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բանակցությունները պետք է շարունակել, և մեխանիզմը պետք է այնպես լինի, որ Արցախը հնարավորություն ունենա մասնակցել բանակցային գործընթացին, մնացածը հետագա բանակցությունների շրջանակներում պետք […]
11:51 02.04.2019
Շոումեն, դերասան և Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին և երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն կմասնակցեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ձայների ավելի քան 95%-ի հաշվարկից հետո: Վերջին տվյալներով`առաջին տեղը գրավում է Զելենսկին, Պորոշենկոն ստացած քվեներով երկրորդն է, իսկ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն՝ երրորդը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի […]
09:38 02.04.2019
Լեհաստանում կաթոլիկ հոգևորականները հրապարակավ այրել են «Հարրի Փոթերի» գրքերը: Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսային Կոշալին քաղաքում: Հոգևորականները կարծում են, որ գրքերն ուղղված են Աստծո դեմ: Ջոան Ռոուլինգի հայտնի ստեղծագործություններից բացի, հոգևորականները կրակի են մատնել նաև այլ գրքեր: Միջադեպի լուսանկարները տարածվել են սոցիալական ցանցերում։ Դրանք վկայում են միջոցառմանը երեխաների մասնակցության մասին։
08:17 02.04.2019
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի սկեսրայրը՝ արքայազն Չարլզը, արգելել է նրան կրել ադամանդե թագը, որը պատկանել է իր հանգուցյալ կնոջը՝ արքայադուստր Դիանային։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։ Թագի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել անցած աշնանը, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Այդ ժամանակ արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը պաշտոնական այցով ուղևորվել […]
08:01 02.04.2019
Վենեսուելայի բնակիչները բախվել են խմելու ջրի սղության։ Ջուր չկա ո՛չ աղքատ ետնախորշերում, ո՛չ էլ հարուստ թաղամասերում։ Ջրի դեֆիցիտին բախվել են հանրության բոլոր շերտերը։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ Կարակասի սուպերմարկետներում 5 լիտրանոց ջրի տարան արժե 2 դոլար։ Երկրում նվազագույն ամսական աշխատավարձը կազմում է մոտ 6 դոլար։ Խմելու համար անպիտան ջրի համար վիթխարի հերթեր են գոյանում։ […]
07:50 02.04.2019
Ալժիրի նախագահ Աբդել Ազիզ Բուտեֆլիկան լքում է իր պաշտոնը մինչ նախագահական լիազորությունների ժամկետի ավարտը։ Ժամկետն ավարտվում է ապրիլի 28-ին։ Այս մասին հայտնում է Air Arabia-ն՝ հղում անելով նախագահի վարչակազմի հայտարարությանը։ Նշվում է, որ Բուտեֆլիկան կշարունակի անցումային շրջանում կարևոր որոշումներ ընդունել։ 82-ամյա Բուտեֆլիկան հրաժարական է տվել հանրության ճնշման ներքո։ Ավելի վաղ նա հայտարարել էր նախագահական 5-րդ […]
07:35 02.04.2019
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հերթական անգամ մերժել է Brexit-ի հարցով գործարքի 4 այլընտրանքային տարբերակները։ Քվեարկության արդյունքներն ապրիլի 1-ի երեկոյան հայտնել է Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն։ Երկուշաբթի նա պատգամավորների դիտարկմանն էր ներկայացրել այլընտրանքային տարբերակներ։ Մասնավորապես, դրանցից մեկը վերաբերում էր համազգային հանրաքվեի անցկացմանը՝ Brexit-ի հարցով ձեռքբերվելիք ցանկացած համաձայնագրով։ Մեկ այլ տարբերակով առաջարկվում էր, որ Մեծ Բրիտանիան մնա […]
07:18 02.04.2019
Ամերիկացի փոփ երգչուհի Մադոննան ելույթ կունենա Թել Ավիվում կայանալիք «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթի ժամանակ։ Եզրափակչում 15 րոպեանոց համերգային ծրագրի համար նա կստանա 1 մլն դոլար հոնորար։ Այս մասին հայտնում է YNet պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ նրան նման հոնորար կվճարի միլիարդատեր Սիլվան Ադամսը։ Նա նման քայլի է գնացել Հեռուստառադիոհեռարձակող իսրայելական կորպորացիայի (IPBC) […]
01:10 02.04.2019
Ստրասբուրգի դատարանը Հունաստանից դատավոր Լինոս-Ալեքսանդրոս Սիցիլիանոսին ընտրել է ՄԻԵԴ-ի նախագահ։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր իր նոր նախագահին է ընտրել։ Նա Հունաստանից Լինոս-Ալեքսանդրոս Սիցիլիանոսն է։Նրա լիազորությունների ժամկետը կսկսվի 2019 թվականի մարտի 5-ից»,- ասված է փաստաթղթում։ Սիցիլիանոսը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավոր է աշխատում 2011 թվականի մարտի 18-ից։ Նա կփոխարինի […]
00:47 02.04.2019
Ավստրալիայի ափերի մոտ 60 կմ հեռավորության վրա երկու ձկնորսների է հաջողվել փրկել շնաձկներից: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Հաղորդվում է, որ տղամարդիկ այստեղ երկու խոշոր գիշատիչների են բռնել, սակայն, ավելի ուշ դրանց ծանրության հետևանքով նրանց նավակը սկսել է խորտակվել օվկիանոսում: Ձկնորսներին հաջողվել է ժամանակին ճայթուկ պայթեցնել օդում, որը տեսնելով՝ դեպքի վայր են եկել […]
00:43 02.04.2019
Հայտնի է աշխարհի ամենաեկամտաբեր ընկերությունը: Սաուդյան նավթային Saudi Aramco ընկերությունն ավելի մեծ եկամուտ է ունեցել, քան Apple-ը, Google-ը և Exxon Mobil-ը միասին վերցված: Saudi Aramco-ն ամենաեկամտաբերն է համարվել անցած տարվա արդյունքներով: 2018-ին ընկերության մաքուր եկամուտը կազմել է 111 միլիարդ 100 միլիոն դոլար: Այս ցուցանիշը զգալիորեն բարձր է երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ընկերությունների ցուցանիշներից: Երկրորդը […]
00:31 02.04.2019
Դոհայում կայացել է հագուստի մոդելավորողների Fashion Trust Arabia մրցույթը: «Լավագույն երեկոյան զգեստ» անվանակարգում հաղթել է Լիբանանը ներկայացնող Գրիգոր Ջաբոտյանը: Մրցանակը նրան շնորհել է Կատարի նախկին էմիրի` շեյխ Համադ Բեն Խալիֆա-Ալ-Թանիի երկրորդ կինը` շեյխուհի Մոզան, որը համարվում է Արևելքի ամենանորաձև կինը: Որպես մրցանակ` Ջաբոտյանի նորաձևության տունը կստանա 200 հազար դոլարի գրանտ և Արևելքի ամենանորաձև կնոջ հովանավորչությունը: […]
23:59 01.04.2019
Հայ աղջիկներն ամբողջ աշխարհում բազմաթիվ անգամներ դարձել են գեղեցկության մրցույթների հաղթողներ: Նրանցից մեկը Արաքսի Չեթինյանն է, ով դեռ 1925 թվականին դարձել է պատմության մեջ առաջին անգամ անցկացված «Միսս Թուրքիա» մրցույթի հաղթող: Փաստորեն, հայ գեղեցկուհին մրցույթի հաղթող է դարձել ցեղասպանությունից 10 տարի անց: Այն ժամանակ լայնորեն տարածված էր օսմանիզմի գաղափարախոսությունը, համաձայն որի՝ մարդու ազգությունը որոշում էր […]
23:10 01.04.2019
Վենեսուելայում էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ու կանոնների սահմանափակումներ կմտցվեն: Korrespondent-ի փոխանցմամբ՝ այս մասին ուղիղ եթերում հեռարձակվող հավաքի ընթացքում հայտարարել է այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Նա նաև հայտարարել է, որ այս կերպ փորձ է արվում որոշակի հավասարակշռություն մտցնել էներգիայի օգտագործման ու երկրում ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ: Հաղորդվում է, որ որոշումն ուժի մեջ է մտել արդեն այսօրվանից՝ […]
22:55 01.04.2019
Սոչիի միջազգային օդանավակայանի աշխատակից Վլադիմիր Բեղիյանը հետմահու պարգևատրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով: 2018 թվականի սեպտեմբերին Բեղիյանը մասնակցել էր ինքնաթիռներից մեկի ուղևորների փրկարարական աշխատանքներին: 2018 թվականի սեպտեմբերի մեկին Utair ավիաընկերության ինքնաթիռը, որը իրականացնում էր Մոսկվա-Սոչի չվերթը, դուրս էր եկել թռիչքուղուց և բռնկվել: Բեղիյանը առաջիններից մեկն էր հասել օգնության, սակայն աշխատանքների ժամանակ նա սրտի նոպա […]
22:42 01.04.2019
REN TV- ն հայտնում է, որ Մոսկվայում՝ Ալեքսանդր Մոնախովի փողոցում, անհայտ անձինք հարձակում են գործել պուրակով քայլող մի անցորդի վրա: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հարձակվողներից մեկը անցորդի վրա 8 անգամ կրակել է՝ տրավմատիկ զենքով, որի հետո թաքնվել են: Նշվում է, որ տուժողը շտապ հիվանդանոց է տեղափոխվել: Ըստ բժիշկների՝ վնասվել է նրա ձախ ուսն ու պարանոցը։ Դեպքի առթիվ […]
21:37 01.04.2019
Վլադիմիր Զելենսկիի կինը համբուրել է ամուսնուն էքզիթ փոլի արդյունքների հրապարակումից հետո: Կնոջ հետ կրքոտ համբույրի տեսանյութը «Ինստագրամ»-ում ընդամենը մի ժամում 34.2 հազար դիտում է գրանցել: Լսելով էքզիթ փոլի արդյունքները` Զելենսկին մոտեցել է կնոջը և զույգը սկսել է համբուրվել: Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԿԸՀ-ն արդեն հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին: View this post […]