TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

ԱՇԽԱՐՀ

Փաշինյանը չի շտապում, բայց նաև հասկանում է՝ պետք է ապացուցի ինչ-որ բան փոխելու իր մտադրության անկեղծությունը. Դե Վաալ

17:27 01.04.2019

«Կարնեգի» հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը «Էխո Մոսկվի» պարբերականի հետ հարցազրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին ու հեռանկարներին: – Ի՞նչ ազդեցություն ունի Հայաստանի ներքաղաքական իրավիճակը Փաշինյանի դիրքորոշման վրա: Դե Վաալ. Ես կարծում եմ, որ Փաշինյանը չի շտապում: Նրա համար, իհարկե, կարևորը ներքաղաքական իրավիճակն է՝ իշխանության ամրապնդում, ներքին բարեփոխումներ: Այդ ամենին հավելենք, որ նույն […]

̰
Չեխիայում տրամվայի և տրոլեյբուսի բախման հետևանքով 40 մարդ է տուժել

17:22 01.04.2019

Առնվազն 40 մարդ է տուժել Չեխիայի Բռնո քաղաքում տրամվայի և տրոլեյբուսի բախման հետևանքով: Այս մասին հաղորդում է Nova.cz-ը: Մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 5 մարդու տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Նշվում է, որ №33 համար տրոլեյբուսը բախվել է տրամվային, որի մեջ ուղևորներ չեն եղել: Քննությունը պարզում է դեպքի հանգամանքները: Այս պահին […]

̰
Ուկրաինայում կցանկանայինք տեսնել խաղաղության և ո՛չ պատերազմող իշխանություն. Պեսկով

17:12 01.04.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ անկախ Ուկրաինայում անցկացվող նախագահական ընտրությունների արդյունքից՝ պաշտոնական Կրեմլն այդ երկրի ղեկին ցանկանում է տեսնել խաղաղության և ո՛չ պատերազմող իշխանություն: Այս մասին հայտնում է Ukraina.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Պեսկովը նաև հայտարարել է, որ թեև Ուկրաինայի իշխանությունները ռուսական կողմից դիտորդներին թույլ չեն տվել հետևել ընտրությունների ընթացքին, իրենք, […]

̰
ՆԱՏՕ-ն Լեհաստանում ռազմական ենթակառուցվածքների համար 260 մլն դոլար կծախսի

17:08 01.04.2019

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ընդհանուր առմամբ 260 մլն դոլար կծախսեն Լեհաստանում ամերիկյան ուժերի ռազմական ենթակառուցվածքների ստեղծման վրա: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է TASS-ը: ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել ավելի քան 260 միլիոն դոլարի խոշոր ներդրումների շուրջ, որը կենտրոնական Լեհաստանում ԱՄՆ զորքերի համար ռազմական ենթակառուցվածքներ կստեղծի: Այդ մասին նա հայտարարել է […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Գոլանի բարձունքները ճանաչել է սիրիական տարածք

16:50 01.04.2019

Այս տարածքը Իսրայելը Սիրիայից գրավել էր 1967թ.-ին:

̰
Չինաստանում անտառային հրդեհները 24 մարդու կյանք են խլել

16:49 01.04.2019

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգում անտառային հրդեհներ են բռնկվել, որոնց հետևանքով մահացել  է առնվազն 24 հոգի: Այս մասին հայտնում է Հրդեհների վերահսկման կենտրոնը: Անտառային հրդեհները բռնկվել են շաբաթ օրը, Յալունցզյան կոչվող տարածքից: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված 689 անձանցից 30-ը կիրակի անհետ կորել են: Անհետ կորածներից 2-ի հետ կարողացել են կապ հաստատել: Երկուշաբթի հրդեհաշիջման աշխատանքներին միացել է […]

̰
Պորոշենկոն խոստացել է պայքարել նախագահական աթոռի համար

16:48 01.04.2019

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ նախագահի աթոռի համար կպայքարի ընտրությունների երկրորդ փուլում: Այս մասին նա գրել է «Ֆեյսբուքում»: Պորոշենկոյի խոսքերով՝ երկրորդ փուլում ինքը կմրցի ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու հետ: Նա հայտարարել է, որ պայքարելու է հաղթանակի համար: «Հենց այն բանի համար, որ սկսածն ավարտվի, ես սկսում եմ հաղթանակի համար պայքարը»,- հավելել է […]

̰
Լոս Անջելեսում սպանել են ամերիկացի ռեփեր Nipsey Hussle-ին

15:34 01.04.2019

Լոս Անջելեսում սպանել են «Գրեմմիի» առաջադրված ռեփեր Nipsey Hussle-ին: Այս մասին հայտնում է CNN-ը: Լոս Անջելեսում գտնվող ռեփերի խանութի մոտ կրակոցներ են հնչել, որի հետևանքով նա մահացու վիրավորվել է: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց և փորձել փրկել կյանքը, սակայն շուտով հայտնել են, որ նրա կյանքը փրկել հնարավոր չի եղել: https://twitter.com/CoziJigga/status/1112499176053657608?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1112499176053657608&ref_url=https%3A%2F%2Fkorrespondent.net%2Fshowbiz%2Fmusic%2F4081580-v-ssha-ubyly-nomynanta-hremmy-repera-Nipsey-Hussle Ոստիկանությունը հայտնել է, որ կրակոցների […]

̰
Ո՞վ կդառնա «ժողովրդի ծառան». հայտնի են Ուկրաինայի նախագահական ընտրությունների ֆավորիտները

15:28 01.04.2019

Հենց սերիալի վերնագրով էլ Զելենսկին անվանել է իր կուսակցությունը՝ «Ժողովրդի ծառան»:

̰
Չինաստանում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ մոտ 30 հրշեջ է անհետ կորել

15:06 01.04.2019

Չինաստանի հարավ-արևմուտքում բռնկված անտառային հրդեհի մարման ժամանակ 30 մարդ է անհետ կորել հաղորդում է РИА Новости գործակալությունը: Հրդեհը բռնկվել է բնակելի տարածքի մոտ: 689 հրշեջ է ներգրավվել հրդեհաշիջման աշխատանքներում: Նրանցից 30-ի մասին առայժմ տվյալներ չկան: Վերջին տեղեկությունների համաձայն՝ քամին ուժեղացել է, և հրշեջների մի խումբն անհետ կորել է:  

̰
Իլոն Մասկը հրապարակել է իր առաջին ռեփ կատարումը

15:00 01.04.2019

Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հրապարակել է իր առաջին ռեփ կատարումը, որը կոչվում է RIP Harambe: Այն նվիրված է 2016 թվականին ամերիկյան կենդանաբանական այգում սպանված գորիլային: Երգը հրապարակվել է SoundCloud-ի Emo G Records լեյբլի պաշտոնական էջում: Այն հրապարակվել է մարտի 30-ին: Ներկայում կատարումը լսել է 800 հազարից ավելի մարդ: «Երևի սա իմ լավագույն  […]

̰
ԼՂ հակամարտությանը վերաբերող կարևոր հարցեր քննարկելու համար ոչ թե ժամեր են պետք, այլ օրեր. Թոմաս դը Վաալ

14:39 01.04.2019

«Կարնեգի» հիմնադրամի փորձագետ Թոմաս դը Վաալը հարցազրույց է տվել «Էխո Մոսկվի» պարբերականին, որտեղ անդրադարձել է Փաշինյան-Ալիև հանդիպմանը: – Թոմաս, երկու ժամ՝ դեմ դիմաց, դա բավական ժամանակ է՝ լուրջ հարցեր քննարկելու համար: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ կարող էին խոսել այս ընթացքում Փաշինյանն ու Ալիևը: Դը Վաալ. Իհարկե, երկու-երեք ժամը բավական երկար է, բայց ԼՂ հակամարտությանը վերաբերող […]

̰
Թուրքմենստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել

14:18 01.04.2019

Երեկ կայացած ընտրությունների վերաբերյալ Թուրքմենստանի իշխանությունները որևէ տվյալ չեն հաղորդում:

̰
Պերուում ավտոբուսի հրդեհի հետևանքով 20 մարդ է զոհվել

14:06 01.04.2019

Պերուի մայրաքաղաք Լիմայում ավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով 20 մարդ է զոհվել, ևս  7-ը այրվածքներ է ստացել: Նախնական վարկածով` հրդեհի պատճառը ավտոբուսի էլեկտրական համակարգի անսարքությունն է եղել` կարճ միացումը, հաղորդում է El Comercio կայքը:  Դեպքը տեղի է ունեցել Սան Մարտին դե Պորրես շրջանում: Կրակը բռնկվել է երկհարկանի ավտոբուսում, որը գտնվել է տեղի ավտոկայանատեղիներից մեկում: Կրակը բռնկվել […]

̰
ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գործող Բարեկամության մասին պայմանագիրը դադարեցնում է իր գոյությունը

13:58 01.04.2019

Ապրիլի 1-ից Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կնքված Բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին պայմանագիրը դադարում է գործել, հաղորդում է РИА «Новости գործակալությունը: Այդ փաստաթուղթը ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հարաբերությունները կարգավորող հիմնական համաձայնագիրն էր, որը կնքվել է 1997 թվականի մայիսի 31-ին: Համաձայնագիրը նախատեսում է ռազմավարական գործընկերություն երկու երկրների միջև: Համաձայն այդ պայմանագրի՝ երկրները հարգում են միմյանց տարածքային […]

̰
Ուկրաինայում քվեաթերթիկների 70 տոկոսի մշակումից հետո Զելենսկին առաջատար է

13:46 01.04.2019

Շոումեն Վլադիմիր Զելենսկին և Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի նախագահական ընտրություններում շարունակում են մնալ առաջատար: Այս մասին ասվում է Ուկրաինայի ԿԸՀ կայքում:  Նշվում է, որ մշակվել է քվեաթերթիկների 71,27%-ը: Այսպես, Վլադիմիր Զելենսկու օգտին քվեարկել է ընտրողների 30,45%-ը: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին աջակցել է քաղաքացիների 16,16%-ը, Յուլյա Տիմոշենկոյին` 13.15%-ը: Ավելի վաղ  Ուկրաինայի ԿԸՀ-ն հայտնել էր […]

̰
Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի. ԿԸՀ

12:52 01.04.2019

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին: Նշվում է, որ որոշվել է անցկացնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ թեկնածուներից ոչ ոք արդեն չի կարող հավաքել ընտրողների ձայների մեծամասնությունը: «Երկրորդ փուլ կլինի»,- տեղեկացրել է Ուկրաինայի ԿԸՀ նախագահ Տատյանա Սլիպաչուկը: Ավելի վաղ հաղորդվել էր` Ուկրաինայի ԿԸՀ-ն ընտրությունները կայացած է ճանաչել: Հիշեցնենք, […]

̰
Բանակցային գործընթացում նոր մթնոլորտ, իրավիճակ, ասելիք ու հեռանկար ունենք. Փաշինյան

12:38 01.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ հայտարարությանը, որ «Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ» պետք է որոշակի բացատրություններ ստանա: Նա տեղեկացրեց՝ որպես գործընթացում նոր մարդ՝ այս հարցը բարձրացրել է Ադրբեջանի նախագահի հետ քննարկման, նաև համանախագահների մասնակցության քննարկման ժամանակ: «Արդյո՞ք կարող ենք ասել, որ մենք մեր հարցերի պատասխանը ստացել ենք: Ոչ, քանի որ դրանք ծավալուն հարցեր են, […]

̰
1998-ից բանակցային գործընթացում Ղարաբաղը ներկայացված է եղել. Փաշինյանը՝ բանակցային ձևաչափի փոփոխության մասին

12:24 01.04.2019

Լեռնային Ղարաբաղը երկար ժամանակ եղել է բանակցությունների կողմ, ԼՂ մասնակցությունը բանակցություններին եղել է հենց բանակցային ֆորմատի տրամաբանության հիմքում, և բնականաբար, ֆորմատի փոփոխության հարց չի դրվել: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե բանակցությունների ձևաչափը չի փոխվել: «Վիեննայում արդյո՞ք քննարկել ենք ԼՂ մասնակցության հարցը, իհարկե, լրջորեն […]

̰
Վիեննայի բանակցություններին գնացել ենք Ստեփանակերտի օրակարգով. Փաշինյան

12:08 01.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձագանքել է ադրբեջանական կողմից հնչող որոշ հայտարարությունների: «Կրկին Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպման մասին» խորագրով զրույցի ժամանակ Փաշինյանը նշում է, որ կարևոր է լինել մաքսիմալ կոռեկտ, մաքսիմալ բանակցային տրամաբանության շրջանակներում մնալ: «Ըստ էության, սա է պատճառը, որ հանդիպմանը հաջորդում են համատեղ հայտարարություններ, տվյալ դեպքում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և […]

̰
Կիբերանվտանգության հայկական կենտրոն ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել. Հակոբ Արշակյան

11:10 01.04.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նոր համագործակցության շուրջ պայմանավորվածության մասին: «Աշխատանքային հանդիպում ունեցանք կանադական IT հսկա ընկերություններից TELUS ընկերության փոխնախագահ Ալֆրեդ Բաղուզյանի և Հայկական առևտրային ցանց կազմակերպության նախագահ Հրաչ Գասպարի հետ։ Բաղուզյանը ներկայացնում էր Կիբերանվտանգության ոլորտում աշխարհի առջև կանգնած նոր մարտահրավերներն ու հնարավորությունները։ Պայմանավորվեցինք համագործակցել կիբերանվտանգության […]

̰
Քվեաթերթիկների 50 տոկոսի հաշվարկից հետո Զելենսկին շարունակում է մնալ առաջատար

10:49 01.04.2019

Հայտնի են Ուկրաինայում երեկ կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները: Քվեաթերթիկների 50 տոկոսի հաշվարկի համաձայն՝ առաջատար է դերասան, երգիծաբան Վլադիմիր Զելենսկին: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 30.2 տոկոսը: Ի դեպ, Զելենսկին «Ժողովրդի ծառան» հեռուստասերիալում մարմնավորել է հասարակ քաղաքացու, որը դարձել է նախագահ: Հենց ֆիլմի անունով էլ նա կոչել է իր կուսակցությունը: Զելենսկուն գրեթե երկու անգամ զիջում […]

̰
Վենեսուելայում հոսանքազրկումը խռովությունների պատճառ է դարձել

10:43 01.04.2019

Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ հոսանքազրկումը պայմանավորված է էլեկտրամատակարարման օբյեկտների վրա իրականացված «էլեկտրամագնիսական հարձակումներով»:

̰
Չինաստանում պտտահողմը քշել է մանկական ցատկահարթակը. կան զոհեր

10:17 01.04.2019

Կադրերում երևում է, թե ինչպես է պտտահողմը քշում-տանում ցատկահարթակը:

̰
Պորոշենկոյի եկամուտները մեկ տարում աճել են մոտ 100 անգամ

08:25 01.04.2019

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի եկամուտները 2018 թվականին, նախորդ տարվա համեմատ, աճել են 95 անգամ և կազմել 1․55 մլրդ գրիվեն (57 մլն դոլար)։ Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները՝ հղում անելով եկամուտների մասին նրա ներկայացրած հայտարարագրին։ Նշվում է, որ նախագահը չի հասցրել ժամանակին լրացնել Կոռուպցիայի կանխարգելման հարցերով ազգային գործակալության կայքի Հայտարարագրերի միասնական ռեեստրում եկամուտների մասին […]

̰
ԱՄՆ-ում տեսանկարահանել են երկնաքարի անկումը

08:07 01.04.2019

Մարտի 30-ին ամերիկյան Ֆլորիդա նահանգի հյուսիսի բնակիչները դարձել են երկնաքարի անկման ականատեսներ։ Ինչպես գրում է CNN-ը, հրե գունդը լուսավորել է երկինքը և հայտնվել տեսախցիկների օբյեկտիվներում։ Կանաչակապտավուն օբյեկտը հանկարծակի հայտնվել է երկնքում և վայրկյաններ անց անհետացել։ Երկնային մարմինը նկատվել է Թեյլոր շրջանի տարածքում՝ տեղի ժամանակով 23։52-ին։

̰
Սաակաշվիլին պարզաբանել է, թե ինչու ապրիլի 1-ին չի վերադառնա Ուկրաինա

07:53 01.04.2019

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, ով ապրիլի 1-ին Ուկրաինա վերադառնալու մտադրություն էր հայտնել դեռևս մարտի կեսերին, հայտարարել է, որ չի կարող դա անել, քանի որ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն անցնում է ընտրական երկրորդ փուլ։ Նա ծրագրել էր Ուկրաինա վերադառնալ, եթե Պորոշենկոն չստանար անհրաժեշտ թվով ձայներ։ Այդ դեպքում ոչ ոք չէր ենթարկվի իրեն […]

̰
Էրդողանը հայտարարել է Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում իր կուսակցության հաղթանակի մասին

07:36 01.04.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի մասին։ Մարտի 31-ին Թուրքիայում անցկացվել են ՏԻՄ ընտրություններ։ Անկարայում կողմնակիցների առջև ելույթ ունենալիս Էրդողանը հայտարարել է․ «Մեր ժողովուրդը 15-րդ անգամ մեզ դարձրեց առաջինն ընտրութուններում (2002 թվականից, երբ կուսակցությունը դարձավ իշխող)»։ Էրդողանը նշել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների մոտ 56 տոկոսը […]

̰
Զելենսկին ստացած ձայներով գրեթե կրկնակի գերազանցում է Պորոշենկոյին

07:20 01.04.2019

Ուկրաինայի ԿԸՀ-ն դեռևս հաշվել է քվեաթերթիկների 35.47 տոկոսի արդյունքները, որոնց համաձայն՝ շոումեն Վլադիմիր Զելենսկին ստացել է ընտրողների 30․22 տոկոսի աջակցությունը։ Նրան հաջորդում է պետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն։ Նա ստացել է 16․69 տոկոս ձայն, իսկ Յուլյա Տիմոշենկոյին աջակցել է ընտրողների 13․14 տոկոսը։ Այս մասին հայտնում է ուկրաինական «ՈւՆԻԱՆ» գործակալությունը։ Թեկնածուներից ոչ ոք չի հավաքել հաղթանակի […]

̰
Հրապարակվել են Ուկրաինայի ընտրությունների առաջին պաշտոնական տվյալները

01:44 01.04.2019

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է մշակել Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքները։ Հաշվարկվել է քվեաթերթիկների 2,10%-ը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Վլադիմիր Զելենսկին ստացել է 27.49% ձայն, Պյոտր Պորոշենկոն՝ 17.53%, Յուլյա Տիմոշենկոն՝ 15.68%։ Առաջնորդների հնգյակը եզրափակում են Յուրի Բոյկոն և Օլեգ Լյաշկոն՝  9.39% և 8.89% ցուցանիշներով։ Exit poll-երի արդյունքների համաձայն՝ Վլադիմիր Զելենսկին ստացել է 30.6% ձայն, Պյոտր Պորոշենկոն՝ 17.8%, […]

̰
BACK_TO_TOP