21:05 31.03.2019
«Страна.UA» -ի գլխավոր խմբագիր Իգոր Գուժվան հրապարակել է Ուկրաինայում այսօր անցկացված նախագահական ընտրոթյունների Exit poll-երի առաջին արդյունքները։ Ընտրողների 27-29 տոկոսն իր ձայնը տվել է «Слуга народа» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն։ Նրան հաջորդում է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն (16–17%), «Ընդդիմադիր հարթակ-հանուն կյանքի» կուսակցության առաջնորդ Յուրի Բոյկոն (14–15,5%)։ Եվս 14–14,5% ձայն բաժին է հասել «Բատկիվշչինայի» առաջնորդ Յուլյա […]
20:38 31.03.2019
Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում երկու կատվառյուծներ հարձակվել են 4-ամյա տղայի վրա: CTV-ն հայտնում է, որ երեխան դրսում զբոսնելիս է եղել անչափահաս աղջնակի հետ, երբ կենդանիները հարձակվել են նրա վրա ու մարմնական ծանր վնասվածքներ հասցրել: Հաղորդվում է, որ երեխան վնասվածքներ է ստացել ձեռքերի, պարանոցի և գլխի հատվածներում: Նրան շտապօգնության ուղղաթիռով տարել են բուժհաստատություն: Որոշ ժամանակ անց […]
20:16 31.03.2019
Լոնդոնի ոստիկանությունը փնտրում է տղամարդուն, ով 12 ժամվա ընթացքում դանակով հարձակվել է 4 անցորդների վրա։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Տուժածներից 2-ը ծայրահեղ ծանր վիճակով գտնվում են հիվանդանոցում։ Տղամարդուն իրավապահները փնտրում են մայրաքաղաքի հյուսիսային Էմոնթոն շրջանում։ Ոստիկանության ծառայողները կարծում են, որ հարձակվողը հոգեկան շեղումներ է ունեցել։ Ահաբեկչության մասին վկայող տեղեկություններ չկան։
19:34 31.03.2019
Առնվազն 14 մարդ է վիրավորվել Մեքսիկայի հիվանդանոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Վիրավորների մեծամասնությունը ծանր այրվածքներ է ստացել: Մեքսիկական Excelsior պարբերականի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Մեխիկոյի կենտրոնական փողոցներից մեկում գտնվող մասնավոր կլինիկայում: Վիրավորների թվում 33-81 տարեկան կանայք ու տղամարդիկ են: Նախնական տեղեկություններով՝ պայթյունը կարող էր լինել ազոտի արտահոսքի հետևանք, որը, խառնվելով թթվածնին, պայթյուն է […]
17:32 31.03.2019
Այսօր Ուկրաինայում նախագահ են ընտրում։ Երկրի ազգային ոստիկանությունում 649 հաղորդում է ստացվել ընտրական օրենսդրության խախտումների վերաբերյալ։ Դրանք վերաբերում են քվեաթերթիկները լուսանկարելուն, անօրինական քարոզչությանը և այլն։ Խախտման դեպքերից բացի, ընտրությունների ընթացքում գրանցվել են նաև ուշագրավ դեպքեր։ Կիևի ընտրատեղամասերից մեկում քվեարկելու համար եկած հղի կինը աղջիկ երեխա է լույս աշխարհ բերել ընտրատեղամասի տարածքում: Այս մասին հայտնում է […]
17:15 31.03.2019
Հանրահայտ CNN Travel ճամփորդական ալիքը ներկայացրել է հետիոտնային ճամփորդությունների համար ամենահարմար 23 ուղղությունները։ Այդ շարքում տեղ է գտել նաև Հայաստանը: «Հայաստանը և Մետաքսի ճանապարհը» տասնօրյա շրջագայությունը կկատարվի աշխարհի ամենալավ ուղղություններից մեկով, որն անցնելով լեռնահանքային գագաթներով ու կանաչ անտառներով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող Սանահինի և Հաղպատի վանքերն իրար է միացնում: Մենք հնարավորություն ունենք նաև տեսնելու Գեղամա վայրի […]
16:12 31.03.2019
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բնակություն հաստատած հայազգի Զառա Գեմիլյանը հաղթող է ճանաչվել «Միսս Կալիֆոռնիա 2019» մրցույթում: Այս մասին հայտնում է rusarminfo-ն: Հաղորդվում է, որ հայազգի գեղեցկուհին ծնվել է 1983 թվականին՝ Հայաստանում, որոշ ժամանակ անց նրա ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան, որից հետո մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: «Հայաստանն ինձ համար միշտ անուրջների վայր է եղել: Երբ ես […]
13:51 31.03.2019
Ուկրաինայի ոստիկանությունն ընտրախախտումների վերաբերյալ 71 հաղորդում է ստացել։ Ամենից շատ խախտումներ գրանցվել են Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի, Օդեսայի մարզերում և Կիևում։ Այս մասին հայտնում է Ազգային ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչ Օլգա Ատամանովան։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, Ուկրաինայում այսօր նախագահական ընտրություններ են։ Նախագահի պաշտոնին հավակնում է ռեկորդային թվով թեկնածու՝ 39։
11:35 31.03.2019
Մարտի 31-ին՝ վաղ առավոտից Թուրքիայում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները։ Գերագույն ընտրական խորհրդի տվյալներով` քվեարկել կարող է Թուրքիայի 57 մլն 58 636 քաղաքացի։ Երկրով մեկ բացվել են 194 390 ընտրատեղամասեր։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ ՏԻՄ ընտրություններին մասնակցում են հետևյալ քաղաքական ուժերը. 1. Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն (AKP) 2. «Գորշ գայլերի» քաղաքական թև համարվող «Ազգայնական շարժում» […]
11:20 31.03.2019
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում բնապահպանական տագնապ է հայտարարվել՝ օդում օզոնի խտության աճի պատճառով։ Բնապահպանների խոսքով՝ քաղաքը հայտնվել է բարձր ճնշման համակարգի ազդեցության տակ, որը խանգարում է մթնոլորտն աղտոտող մասնիկների ցրմանը։ Անձնական տրանսպորտային միջոցների օգտագործման արգելք է սահմանվել։ Արդյունաբերական ձեռնարկությունները պարտավորվում են նվազեցնել արտանետումների ծավալը 30-40 տոկոսով։ Մեխիկոյի բնակիչներին խորհուրդ են տվել տանից դուրս գալ միայն խիստ […]
09:59 31.03.2019
«Եվրատեսիլին» մասնակցելուց հրաժարված ուկրաինացի երգչուհի Maruv-ին (Աննա Կորսուն) կողոպտել են Կիևի միջազգային «Բորիսպոլ» օդանավակայանում։ Այս մասին նա հայտնել է Ինստագրամի իր էջում։ Երգչուհին վերադառնալիս է եղել Թել Ավիվից, որտեղ մարտի 29-ին հանդես է եկել համերգով։ Նա պատմել է, որ իր ուղեբեռից բիժուտերիա են գողացել՝ կարծելով, թե թանկարժեք զարդեր են։ Նա խորհուրդ է տվել մարդկանց հավուր […]
09:36 31.03.2019
Սլովակիան պատմության մեջ առաջին անգամ կունենա կին նախագահ։ Մարտի 30-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում 45-ամյա փաստաբան և էկոակտիվիստ Զուզանա Չապուտովան կարողացել է ստանալ ընտրողների ձայների 58 տոկոսը։ Այս մասին հայտնում է տեղի Dennik N պարբերականը։ Ընտրական առաջին փուլն անցկացվել էր մարտի 16-ին։ Գործող նախագահ Անդրեյ Կիսկան ընտրություններին չի մասնակցել։ Չապուտովային հաջորդել է Եվրահանձնաժողովի ղեկավարի […]
09:22 31.03.2019
Ուկրաինայում այսօր նախագահական ընտրություններ են։ Տեղի ժամանակով ժամը 8․00-ին երկրով մեկ տեղակայված մոտ 30 հազար ընտրատեղամասերը բացվել են։ Քվեարկությունը կավարտվի 20․00-ին։ Քվեարկություն է կազմակերպված նաև 72 երկրներում։ Ընտրելու իրավունք ունի Ուկրաինայի 29 մլն բնակիչ։ Ընտրությունների ընթացքի կհետևեն 2000 դիտորդներ։ Նախագահի պաշտոնին հավակնում է ռեկորդային թվով թեկնածու՝ 39։ Քվեաթերթիկի երկարությունը նույնպես ռեկորդային է՝ 80 սմ։ Ըստ […]
23:59 30.03.2019
Չիկագոյի O’ Hare օդանավակայանում ինքնաթիռի թռիչքից առաջ բերման է ենթարկվել մերկ ուղևոր, հայտնում է Fox News-ը: Մարդիկ լուսանկարել են, թե ինչպես է ամբողջովին մերկ տղամարդը փորձել նստել ինքնաթիռ: Օդանավակայանի աշխատակիցներից մեկի թվիթերյան հրապարակման համաձայն՝ ոստիկանությունը տղամարդուն բերման է ենթարկել. անհասկանալի է, թե ինչպես է տղամարդը հայտնվել այդտեղ: Լուսանկարում երևում է, թե ինչպես է ոստիկանությունը բերման […]
22:43 30.03.2019
Կոսովոյի իշխանությունները որոշում են ընդունել արգելել երկրում մոլախաղերը՝ խաղատներից մեկում տեղի ունեցած սպանությունից հետո: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Երկրի իշխանությունները հաջորդ 10 տարիներին արգելել են մոլախաղերը: Խաղադրույքային խաղերը վերջին շրջանում լայն տարածում են գտել երկրում, որտեղ բնակչության 1/3-ը գործազուրկ է: «Մենք թույլ չենք տա, որպեսզի այս վայրերը դառնան հանցագործությունների ասպարեզ, որոնք ոչնչացնում են […]
22:04 30.03.2019
Վաղաժամ կյանքից հեռացած երգչուհի Յուլյա Նաչալովայի առաջին ամուսինը՝ Դմիտրի Լանսկոյը, ռուսական «Առաջին ալիքի» եթերում պատմել է, որ իր և ընտանիքի կյանքը թունավորում են։ Նա հստակեցրել է, որ որոշել է հրապարակային հայտարարություն անել, որպեսզի պաշտպանի իր ընտանիքը։ Դմիտրի Լանսկոյը պատմել է, որ մեծ թվով հաղորդագրություններ է ստանում մարդկանցից, որոնք ցանկանում են իր կնոջ և երեխաների մահը։ […]
21:27 30.03.2019
Մագնիտոգորսկում պայթյունի հետևանքով փլուզված շենքը պիտանի է բնակության համար: Lenta-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Չելյաբինսկի շրջանի ղեկավարությունը՝ վկայակոչելով տեղում ուսումնասիրություն կատարած խմբի եզրակացությունը: «2019 թվականի ապրիլի 1-ից անվտանգության աշխատակիցները կլքեն տարածքը, ցանկության դեպքում բոլոր քաղաքացիները հնարավորություն կունենան վերադառնալու իրենց բնակարաններ»,- ասված է տարածված հայտարարության մեջ: Հաղորդվում է, որ առաջիկայում նախատեսվում է սկսել շենքի […]
21:00 30.03.2019
Հունաստանում հզոր երկրաշարժ է եղել: Ցնցումները զգացվել են նաև Աթենքում, որը էպիկենտրոնից 129 կմ հեռավորության վրա է: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Զոհերի և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան: Աղբյուրը նշում է, որ 5.3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Գալակսիդիոն քաղաքի մոտակայքում:
20:00 30.03.2019
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ կոչ է արել բոյկոտել Բրունեյի հյուրանոցները` միասեռականների նկատմամբ կոպիտ վերաբերմունքի համար: Այս մասին հայտնում է Deadline-ը: Նշվում է, որ հոլիվուդյան աստղի դիրքորոշումը դատապարտել են «Բիլ Մայերի հետ այս պահին» շոուի ժամանակ: Դերասանին քննադատել են հաղորդավարը ու նաև շոուի մասնակիցները: «Իսկ ի՞նչ կասեք Սաուդյան Արաբիայի […]
19:39 30.03.2019
Վաղաժամ կյանքից հեռացած երգչուհի Յուլիա Նաչալովայի առաջին ամուսինը՝ Դմիտրի Լանսկոյը, ռուսական «Առաջին ալիքի» եթերում կպատասխանի երգչուհու թունավորման վերաբերյալ խոսակցություններին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Նշվում է, որ Լանսկոյը որոշել է խախտել լռությունը, քանի որ չի հանդուրժում իր հասցեին հնչող բազմաթիվ քննադատությունները: Հաղորդվում է, որ Լանսկոյը կպատասխանի բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են Նաչալովայի առողջությանը, […]
19:26 30.03.2019
Այսօր աշխարհի տարբեր անկյուններում Երկիր մոլորակի բնակիչները և տարբեր կազմակերպությունները կոչ են անում մեկ ժամով անջատել էլեկտրականությունը: Այս կերպ նրանք փորձում են ուշադրություն հրավիրել էկոլոգիական խնդիրների վրա: Բնապահպանական այս ուշագրավ միջոցառումը ամենամյա է և կրում է «Մոլորակի ժամ» անվանումը: Հայաստանը նույնպես մասնակցում է այս նախաձեռնությանը: Այսօր` ժամը 20:30-21:30-ը, կանջատվեն Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին […]
19:20 30.03.2019
Մելբուռնի միջազգային փառատոնի կազմակերպիչները որոշել են փոխել փառատոնի սցենարը՝ փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի անվան հետ կապված մանկապղծության սկանդալից հետո: Այս մասին հաղորդում է Herald Sun–ը: Նշվում է, որ այնտեղ պետք է ցուցադրվեր հումորային ելույթ` պարերով: «Հետո տեսանք «Լքելով «Նևերլենդը»» ֆիլմը և ստիպված եղանք շոուն դարձնել ավելի զգայական և զուսպ»,-ասել է Ջանել դա Սիլվան, որը կատարում […]
19:09 30.03.2019
ՌԴ և Իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հայաստանում է: Նա ընտանիքի հետ ճանապարհորդում է ՀՀ քաղաքներով: SHANTNEWS.am-ը հայտնի բլոգերին հանդիպել է Գյումրիում, որտեղ նա անցկացրել է հայաստանյան արձակուրդների 4 օրը: Հիշեցնենք` Լապշինը 2017 թվականին Ադրբեջանում 7-ամսով կալանավորվել էր այն բանի, համար, որ այցելել էր Արցախ և քննադատել Ադրբեջանի իշխանություններին: Լապշինը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել […]
19:00 30.03.2019
ՌԴ Տուլայի շրջանում դպրոցականների խուբը մեծ բարեբախտության շնորհիվ է կարողացել փրկվել բեռնատարի անիվների տակ հայտնվելուց: Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է կառավարումը կորցրած բեռնատարը մեծ արագությամբ մոտենում այդ պահին հետիոտնային անցումով քայլող երեխաներին: Բարեբախտաբար, դպրոցականները կարողանում են ժամանակին արձագանքել ու խույս տալ մեքենայի հարվածից: Մեքենան միայն 13-ամյա մի տղայի է դիպչում, ինչից հետո […]
18:59 30.03.2019
Հարյուրավոր երկրպագուներ էին հավաքվել, որպեսզի The Prodigy-ի վոկալիստ Կիտ Ֆլինտին վերջին հրաժեշտը տան: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը: Անգիական Էսեքս շրջանի փողոցներում հավաքվել էին հասարակ քաղաքացիներ ու հայտնի մարդիկ, որպեսզի վերջին հրաժեշտը տան իրենց սիրելի երաժշտին: Հրաժեշտի արարողությանը ներկա է գտնվել նաև Ֆլինտի նախկին կինը՝ Մայումի Կայը: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Ֆլինտը կյանքին […]
18:40 30.03.2019
Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչները տպավորված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմամբ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ավստրիայի Հայ դատի հանձնախմբի անդամ, բժիշկ Վրեժ Սահակյանը նշել է, որ հանդիպման ժամանակ հայ համայնքից շատերը ՀՀ վարչապետին հայտնել են, որ Հայաստանում բիզնես-գործունեություն սկսելու ցանկություն ունեն: Սահակյանը նաև խոսել է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման և ԼՂ հարցով բանակցությունների արդյունքների վերաբերյալ: […]
17:54 30.03.2019
Հարվարդի համալսարանի նոր գիրքը՝ «Երեսուն տարվա ցեղասպանություն. Թուրքիայի քրիստոնեական փոքրամասնությունների ոչնչացումը, 1894-1924թթ.» լույս կտեսնի ապրիլին: Հեղինակներն են ցեղասպանության խնդրով զբաղվող երկու իսրայելցի մասնագետներ՝ Բեննի Մորիսը և Դրոր Զեվին: Գիրքը հիշեցնում է, որ Օսմանյան կայրությունում փոքրամասնությունների բնաջնջումը շարունակվել է երեսուն տարի, և Անատոլիայում բռնությունների ալիքը երեք փուլ է ունեցել: Հեղինակների համոզմամբ` երեք փուլերն էլ ծառայել են […]
17:31 30.03.2019
Ուկրաինայում վաղը նախագահ կընտրեն: Այս երկրում սա արդեն 7-րդ նախագահական ընտրություններն են: Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է միանգամից 39 թեկնածու: Այս թիվը ռեկորդային է Ուկրաինայի համար: Մոտ 3 ամիս տևած թեժ ու սկանդալային քարոզարշավից հետո այսօր երկում «լռության օր» է: SHANTNEWS.am-ը որոշել է խախտել լռությունը և ներկայացնել նախագահի թեկնածուներին և քարոզարշավի ամենաուշագրավ դրվագները: Քարոզարշավի սկզբում ընտրապայքարին […]
17:16 30.03.2019
Չինաստանի արևելյան Շանդուն նահանգի արտադրամասերից մեկում պայթյուն է որոտացել: 4 մարդ զոհվել է, 3-ը մարմնական տարբեր աստիճանի վիրավորում ունեն: Այս մասին հայտնում է RTHK ռադիոհեռուստաընկերությունը: Դեպքը տեղի է ունեցել մարտի 29-ին պեռլիտի արտադրամասում: Նախնական տեղեկություններով՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել: Դեպքն ուսումնասիրվում է, հարցաքննվել է արտադրամասի տնօրենը:
17:14 30.03.2019
Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա և Բադեն-Վյուրտբերգ քաղաքների անվտանգության ուժերը հատուկ գործողության արդյունքում ձերբակալել են 10 ենթադրյալ իսլամիստների: Այդ մասին հաղորդում է n-tv հեռուստաընկերությունը: Հատուկ ծառայությունները կասկածում են ձերբակալվածներին պետությանը լրջորեն վնաս հասցնող գործողությունների մեջ: Ըստ տարածված հաղորդագրության` նրանցից մեկն ազգությամբ տաջիկ է: Այդուհանդերձ, ձերբակալված իսլամիստների գործողությունների ստույգ ծրագրերը հայտնի չեն: Ոստիկանությունը հետաքննում է ձերբակալվածների հնարավոր կապը […]