19:39 30.03.2019
Վաղաժամ կյանքից հեռացած երգչուհի Յուլիա Նաչալովայի առաջին ամուսինը՝ Դմիտրի Լանսկոյը, ռուսական «Առաջին ալիքի» եթերում կպատասխանի երգչուհու թունավորման վերաբերյալ խոսակցություններին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Նշվում է, որ Լանսկոյը որոշել է խախտել լռությունը, քանի որ չի հանդուրժում իր հասցեին հնչող բազմաթիվ քննադատությունները: Հաղորդվում է, որ Լանսկոյը կպատասխանի բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են Նաչալովայի առողջությանը, […]
19:26 30.03.2019
Այսօր աշխարհի տարբեր անկյուններում Երկիր մոլորակի բնակիչները և տարբեր կազմակերպությունները կոչ են անում մեկ ժամով անջատել էլեկտրականությունը: Այս կերպ նրանք փորձում են ուշադրություն հրավիրել էկոլոգիական խնդիրների վրա: Բնապահպանական այս ուշագրավ միջոցառումը ամենամյա է և կրում է «Մոլորակի ժամ» անվանումը: Հայաստանը նույնպես մասնակցում է այս նախաձեռնությանը: Այսօր` ժամը 20:30-21:30-ը, կանջատվեն Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին […]
19:20 30.03.2019
Մելբուռնի միջազգային փառատոնի կազմակերպիչները որոշել են փոխել փառատոնի սցենարը՝ փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի անվան հետ կապված մանկապղծության սկանդալից հետո: Այս մասին հաղորդում է Herald Sun–ը: Նշվում է, որ այնտեղ պետք է ցուցադրվեր հումորային ելույթ` պարերով: «Հետո տեսանք «Լքելով «Նևերլենդը»» ֆիլմը և ստիպված եղանք շոուն դարձնել ավելի զգայական և զուսպ»,-ասել է Ջանել դա Սիլվան, որը կատարում […]
19:09 30.03.2019
ՌԴ և Իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հայաստանում է: Նա ընտանիքի հետ ճանապարհորդում է ՀՀ քաղաքներով: SHANTNEWS.am-ը հայտնի բլոգերին հանդիպել է Գյումրիում, որտեղ նա անցկացրել է հայաստանյան արձակուրդների 4 օրը: Հիշեցնենք` Լապշինը 2017 թվականին Ադրբեջանում 7-ամսով կալանավորվել էր այն բանի, համար, որ այցելել էր Արցախ և քննադատել Ադրբեջանի իշխանություններին: Լապշինը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել […]
19:00 30.03.2019
ՌԴ Տուլայի շրջանում դպրոցականների խուբը մեծ բարեբախտության շնորհիվ է կարողացել փրկվել բեռնատարի անիվների տակ հայտնվելուց: Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է կառավարումը կորցրած բեռնատարը մեծ արագությամբ մոտենում այդ պահին հետիոտնային անցումով քայլող երեխաներին: Բարեբախտաբար, դպրոցականները կարողանում են ժամանակին արձագանքել ու խույս տալ մեքենայի հարվածից: Մեքենան միայն 13-ամյա մի տղայի է դիպչում, ինչից հետո […]
18:59 30.03.2019
Հարյուրավոր երկրպագուներ էին հավաքվել, որպեսզի The Prodigy-ի վոկալիստ Կիտ Ֆլինտին վերջին հրաժեշտը տան: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը: Անգիական Էսեքս շրջանի փողոցներում հավաքվել էին հասարակ քաղաքացիներ ու հայտնի մարդիկ, որպեսզի վերջին հրաժեշտը տան իրենց սիրելի երաժշտին: Հրաժեշտի արարողությանը ներկա է գտնվել նաև Ֆլինտի նախկին կինը՝ Մայումի Կայը: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Ֆլինտը կյանքին […]
18:40 30.03.2019
Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչները տպավորված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմամբ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ավստրիայի Հայ դատի հանձնախմբի անդամ, բժիշկ Վրեժ Սահակյանը նշել է, որ հանդիպման ժամանակ հայ համայնքից շատերը ՀՀ վարչապետին հայտնել են, որ Հայաստանում բիզնես-գործունեություն սկսելու ցանկություն ունեն: Սահակյանը նաև խոսել է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման և ԼՂ հարցով բանակցությունների արդյունքների վերաբերյալ: […]
17:54 30.03.2019
Հարվարդի համալսարանի նոր գիրքը՝ «Երեսուն տարվա ցեղասպանություն. Թուրքիայի քրիստոնեական փոքրամասնությունների ոչնչացումը, 1894-1924թթ.» լույս կտեսնի ապրիլին: Հեղինակներն են ցեղասպանության խնդրով զբաղվող երկու իսրայելցի մասնագետներ՝ Բեննի Մորիսը և Դրոր Զեվին: Գիրքը հիշեցնում է, որ Օսմանյան կայրությունում փոքրամասնությունների բնաջնջումը շարունակվել է երեսուն տարի, և Անատոլիայում բռնությունների ալիքը երեք փուլ է ունեցել: Հեղինակների համոզմամբ` երեք փուլերն էլ ծառայել են […]
17:31 30.03.2019
Ուկրաինայում վաղը նախագահ կընտրեն: Այս երկրում սա արդեն 7-րդ նախագահական ընտրություններն են: Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է միանգամից 39 թեկնածու: Այս թիվը ռեկորդային է Ուկրաինայի համար: Մոտ 3 ամիս տևած թեժ ու սկանդալային քարոզարշավից հետո այսօր երկում «լռության օր» է: SHANTNEWS.am-ը որոշել է խախտել լռությունը և ներկայացնել նախագահի թեկնածուներին և քարոզարշավի ամենաուշագրավ դրվագները: Քարոզարշավի սկզբում ընտրապայքարին […]
17:16 30.03.2019
Չինաստանի արևելյան Շանդուն նահանգի արտադրամասերից մեկում պայթյուն է որոտացել: 4 մարդ զոհվել է, 3-ը մարմնական տարբեր աստիճանի վիրավորում ունեն: Այս մասին հայտնում է RTHK ռադիոհեռուստաընկերությունը: Դեպքը տեղի է ունեցել մարտի 29-ին պեռլիտի արտադրամասում: Նախնական տեղեկություններով՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել: Դեպքն ուսումնասիրվում է, հարցաքննվել է արտադրամասի տնօրենը:
17:14 30.03.2019
Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա և Բադեն-Վյուրտբերգ քաղաքների անվտանգության ուժերը հատուկ գործողության արդյունքում ձերբակալել են 10 ենթադրյալ իսլամիստների: Այդ մասին հաղորդում է n-tv հեռուստաընկերությունը: Հատուկ ծառայությունները կասկածում են ձերբակալվածներին պետությանը լրջորեն վնաս հասցնող գործողությունների մեջ: Ըստ տարածված հաղորդագրության` նրանցից մեկն ազգությամբ տաջիկ է: Այդուհանդերձ, ձերբակալված իսլամիստների գործողությունների ստույգ ծրագրերը հայտնի չեն: Ոստիկանությունը հետաքննում է ձերբակալվածների հնարավոր կապը […]
16:53 30.03.2019
Ահաբեկչության դեմ պայքարը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գործունեության գերակա ուղղություններից է: Այս ոլորտում ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների շուրջօրյա ռեժիմով աշխատանքը նպատակաուղղված է ցանկացած ահաբեկչական բնույթի սպառնալիքի ներուժ ունեցող երևույթների ժամանակին բացահայտմանն ու կանխարգելմանը: Այս առումով իրադրությունը Հայաստանի Հանրապետությունում լիովին վերահսկվում է: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասացին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից՝ […]
16:37 30.03.2019
Նվազագույնը 9 ոստիկան է սպանվել «Թալիբան» շարժման զինյալների հարձակման հետևանքով: Այս մասին լրատվամիջոցներին հաղորդել են տեղի իշխանությունները: Զաբուլի նահանգային խորհրդի ղեկավարը հաստատել է, որ հարձակումը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան: Զինյալներին հաջողվել է թաքնվել: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ «Թալիբան»-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ ոստիկանության 8 աշխատակից սպանվել է, մեկն էլ գերի է վերցվել: […]
16:23 30.03.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է իրականացնել Brexit-ի չորրորդ քվեարկությունը: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Նշվում է, որ այն պետք է կայանա հաջորդ շաբաթ: Հաղորդվում է, որ եթե Համայնքների պալատի պատգամավորները կրկին մերժեն Եվրամիությունից դուրս գալու մասին պայմանագիրը, ապա Թերեզա Մեյը կարող է հասնել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման: Դա կարող է օգնել դուրս […]
16:00 30.03.2019
ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփը կոչ է արդել The Washington Post-ին ու The New York Times պարբերականներին զրկել Պուլիցերյան մրցանակից` Ռուսաստանի հետ Թրամփի գործակցությանը վերաբերող հրապարակումների համար: Նա այս մասին գրառում է կատարել թվիթերյան իր էջում՝ անվանելով այդ պարգևները «կեղծ»: «Ինչ զվարճալի է, որ The New York Times-ը և The Washington Post-ը Պուլիցերյան մրցանակ են ստացել […]
15:38 30.03.2019
Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև եռակողմ պաշտպանական համագործակցության շրջանակներում մարտի 29-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսի և Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ։ Հանդիպման ընթացքում երեք պետությունների պաշտպանության նախարարները քննարկել են նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ռազմաքաղաքական հնարավոր զարգացումները և առաջիկա համատեղ ծրագրերը։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միշարք ոլորտներում առավել սերտ համագործակցելու ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարը գործընկերներին ներկայացրել է Սիրիայում ՀՀ մարդասիրական առաքելության որոշ մանրամասներ։
15:07 30.03.2019
Հոլիվուդյան դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին պատմել է, որ հայրենասեր է և ցանկանում է, որ ԱՄՆ-ը բարգավաճի: Ջոլին նաև նշել է, որ Միացյալ Նահանգները միջազգային հանրության մի մասն է կազմում և պետք է նվազեցնի կոնֆլիկտների ռիսկը, խուսափի զինվորականներին արտասահման ուղարկելուց: Նա շեշտել է, որ այդ նպատակով է ստեղծվել ՄԱԿ-ը: Կառույցը հիմնախնդիրների խաղաղ կարգավորման, […]
14:40 30.03.2019
Մարտի 29-ին Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքն ու արդյունքներն ամփոփել է ՏԱՍՍ-ը: Նշենք, որ այս լրատվական գործակալության թղթակիցը լուսաբանում էր Վիեննայում անցկացվող հանդիպումը: Ալիևն ու Փաշինյանը Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվեցին շարունակել ուղիղ երկխոսությունը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խոսքով՝ կողմերի բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը […]
14:21 30.03.2019
Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարուժան Ներսեսյանը Վիեննայում մարտի 29-ին տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը դրական է գնահատում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա ասել է ամերիկյան Fox News-ի հետ զրույցում: «Վիեննայի հանդիպումը տեղի ունեցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում, երկու առաջնորդները վերահաստատեցին հանձնառությունը Դուշանբեում ձեռքբերված համաձայնության շուրջ: Երկու […]
14:06 30.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքների մասին՝ կից հետևյալ գրառմամբ. «Միջազգային հանրությունը շարունակում է հավաստիացնել իր աջակցությունը Հայաստանի իշխանության քայլերին ու նախաձեռնություններին: Ահա և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հայտարարությունը, որով նա ողջունում է այս անգամ էլ Ադրբեջանի նախագահի հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի […]
14:00 30.03.2019
Այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի միջև: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի միջև մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները: Անդրադարձ է եղել նաև մարտի 12-ին Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում ձևավորված օրակարգի հետագա իրականացման […]
13:54 30.03.2019
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի նախկին գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել` կապված Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից հեռացնելու հետ: «Կարդացել եմ, որ մաեստրո Կոնստանտին Օրբելյանը, ով ամբողջապես վերակենդանացնում է հայկական օպերան, ազատվել է տնօրենի աշխատանքից: Ես իսկապես հույս ունեմ, որ Մշակույթի նախարարությունը […]
13:42 30.03.2019
ԱՄՆ այցի ընթացքում մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության ապահովմանն ու խաղաղապահությանը, ինչպես նաև տարածաշրջանային իրադրությանը վերաբերվող հարցեր: Անդրադառնալով միջազգային խաղաղարար առաքելություններին հայ խաղաղապահների մասնակցությանը, Դավիթ Տոնոյանը կարևորել է ԱՄՆ Գլոբալ խաղաղապահությանն ուղված գործողությունների նախաձեռնության (GPOI) ծրագրի […]
13:36 30.03.2019
Միլիոնավոր մարդիկ չեն պատկերացնում իրենց առավոտն առանց մեկ բաժակ սուրճի, գրում է The Daily Mail-ը: Տորոնտոյի համալսարանի վերջին հետազոտությունները վկայում են այն բանի մասին, որ պարտադիր չէ սուրճ խմել, որպեսզի զգաք թարմացնող էֆեկտ: Նշվում է, որ մարդուն անհրաժեշտ է տեսնել մի բան, ինչը նրա մոտ սուրճի ասոցիացիա կառաջացնի: Այդ դեպքում ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու […]
13:12 30.03.2019
«Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,- հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում` հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ «Ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ, բայց Հայաստանն ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները, մենք անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և […]
12:59 30.03.2019
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ձեռամբ Հալեպում այսօր վերաօծվել է Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցին: Այս մասին տեղեկացնում է Cilicia TV-ն: Ավելի վաղ հայտնել էինք` Արամ Ա կաթողիկոսը կմեկնի Հալեպ` վերաօծելու Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցին:
12:40 30.03.2019
ԱՄՆ Նևադա նահանգի ասամբլեայի նախկին անդամ Լյուսի Ֆլորեսը մեղադրել է երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին սեռական ոտնձգություններ կատարելու մեջ, գրում է The Cut պարբերականը: Կնոջ պնդմամբ` դեպքը տեղի է ունեցել 2014թ. հանրային միջոցառման ժամանակ: «Ես զգացի, թե ինչպես նա մոտեցավ ինձ և իր ձեռքը դրեց ուսերիս: Ես քարացել էի. ինչո՞ւ է փոխնախագահը դիպչում ինձ»,- գրել […]
12:30 30.03.2019
29 Մարտ 2019-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս հանդիպում ունեցաւ Բերիոյ Հայոց Թեմի Երեսփոխանական Ժողովին, Ազգային Վարչութեան եւ Կրօնական Ժողովին հետ եւ իր հայրապետական թելադրութիւնը կատարեց եւ կոչ ուղղեց՝ Հալէպի, Դամասկոսի, Ճէզիրէի, Տէր Զօրի, Քէսապի, Եագուպիէի, Լաթաքիոյ, Թարթուսի եւ այլ շրջաններու մէջ հաստատուած հայ գաղութները ներառելու վերակազմակերպումի աշխատանքներու մէջ:
12:20 30.03.2019
«Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ օդանավակայանը 12 մլն ԱՄՆ դոլար կներդնի վազքուղու վերանորոգման համար: ««Զվարթնոց» օդանավակայանը պատրաստվում է խոշոր ներդրում իրականացնել և վերանորոգել օդանավակայանի վազքուղին` այն համապատասխանեցնելով միջազգային լավագույն ստանդարտներին: Օդանավակայանի վազքուղին ունի 3850մ երկարություն և 56մ լայնություն: Այն կառուցվել է դեռևս 1963 թվականին և մինչ օրս մի քանի անգամ նորոգվել և ուժեղացվել […]
12:16 30.03.2019
Պորտուգալացի կանոյիստ (ջրային սպորտաձև-խմբ.) կինն իր երեխային լույս աշխարհ է բերել երկարատև կոմայից հետո: Այս մասին հայտնում է The Sun-ը: Հաղորդվում է, որ մարզուհին 2018 թվականի դեկտեմբերին առողջական ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Մի քանի օրից նրա վիճակն ավելի է բարդացել ու բժիշկները ստիպված են եղել նրան արհեստական շնչառության սարք միացնել: Որոշ ժամանակ անց արդեն […]