TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

ԱՇԽԱՐՀ

Հայաստանից Սիրիա գործուղված մարդասիրական խմբի անդամները ռմբակոծությունից չեն տուժել. Ռուբեն Առաքելյան

14:50 28.03.2019

Արաբական «Ալ Մայադին» կայանը  հաղորդել էր, որ ռմբակոծվել է Հալեպի հյուսիսարևելյան հատվածը: Աղբյուրի հաղորդմամբ՝ ամենայն հավանականությամբ, այս անգամ Հալեպը ռմբակոծվել է իսրայելական օդուժի կողմից։ Թիրախը իրանական զենքի պահեստարաններն են եղել: «Սքայ նյուզ Արաբիա» կայանն էլ իր հերթին հաղորդում է, որ հարվածների թիրախ է դարձել Հալեպի միջազգային օդանավակայանի շրջակայքը, որտեղ գտնվում են նշված պահեստները: Ըստ սիրիական […]

̰
Սիրիա գնացել ենք հենց մեր ինքնիշխանության նկատառումներով․ Փաշինյան

14:05 28.03.2019

Հայաստանը Սիրիա հումանիտար առաքելություն է ուղարկել հենց ինքնիշխանության նկատառումներով, պատմական առաքելության նկատառումներով։ Այս մասին ԱԺ-ում պատգամավորների բարձրացրած հարցերին անդրադառնալիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եվ ես համարում եմ, որ եթե մեր բժիշկն էնտեղ փրկել է մի մարդու կյանք, ում պապը 1915 թվին մեր ցեղասպանությունից մազապուրծ մի հայրենակցի օգնել է, մի կտոր հաց է տվել կամ մի […]

̰
Երբ ասում եք՝ ՀԱՊԿ-ում ձախողվել ենք, ինչո՞վ ենք ձախողվել․ Փաշինյան

13:59 28.03.2019

«Երբ ասում եք՝ ՀԱՊԿ-ում մենք ձախողվել ենք, ինչո՞վ ենք ձախողվել։ Ինձ շատ են ասում՝ ՀԱՊԿ-ում … Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ում մենք հաջողել ենք, որովհետև ՀԱՊԿ-ում էսօր մեր ձայնը լսելի է, մենք ասում ենք մեր ասելիքը, և մեր նկատմամբ հարգանքը, թույլ տվեք ասել, որ մեծացել է»,- պատգամավորների հարցերին պատասխանելիս այսօր ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ […]

̰
Իսկ ԱՄՆ-ն ինչպե՞ս արձագանքեց Հայաստանում աննախադեպ ժողովրդական փոփոխություններին․ Փաշինյան

13:57 28.03.2019

ԱՄՆ-ն իրեն համարում է ժողովրդավարության ամենաջերմեռանդ պաշտպանն ամբողջ աշխարհում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայ-ամերիկյան հարաբերությունների մասին հարցերին անդրադառնալիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր տարակուսանքը հայտնեց սրա վերաբերյալ։ «Ես ձեզ ուզում եմ հարց տալ, և բոլորիս եմ ուզում հարց տալ․ իսկ ԱՄՆ-ն ինչպե՞ս արձագանքեց Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ ժողովրդավարական փոփոխություններին, աննախադեպ, որոնք իրենց […]

̰
Ներգաղթյալների գրաված նավը ժամանել է Մալթա

13:53 28.03.2019

Այժմ նավը վերահսկում են Մալթայի զինված ուժերը:

̰
Իտալիայում 1 մլն դոլարով «Կանանց կղզի» է վաճառվում

13:52 28.03.2019

Իտալիայում՝ Սիցիլիայի ափերից ընդամենը 300 մետր հեռավորության վրա գտնվող կղզին վաճառվում է 1 միլիոն եվրոյով: Այս մասին հայտնում է travel and Leisure-ը: Հաղորդվում է, որ մասնավոր կղզու նախնական գինը եղել է 3.5 մլն եվրո, սակայն դրա սեփականատերերը, տեսնելով, որ կղզու հանդեպ հետաքրքրություն չկա, գինը կտրուկ իջեցրել են: Կղզին կոչվում է Isola delle Femmine` «Կանանց կղզի»: […]

̰
Մեքսիկական բանտում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել, կան տուժածներ

13:34 28.03.2019

El Universal թերթը տեղեկացնում է, որ Մեքսիկայի հյուսիս-արևելքում գտնվող Նուևո-Լեոն նահանգի «Տոպո-Չիկո» բանտում տեղի է ունեցել զանգվածային անկարգություն, ինչի հետևանքով ավելի քան 10 բանտարկյալ է տուժել: Նշվում է, որ անհնազանդության պատճառը մի քանի հարյուր դատապարտյալի այլ ուղղիչ հիմնարկներ տեղափոխելու որոշումն է: Շրջանի ղեկավարությունը դեռ չի մեկնաբանել անկարգությունների վերաբերյալ տեղեկությունը, տուժածների վերաբերյալ պաշտոնական տվյալներ չեն հրապարակվել: […]

̰
Գվատեմալայում բեռնատարը մխրճվել է մարդկանց խմբի մեջ. կա 32 զոհ

13:19 28.03.2019

Գվատեմալայում բեռնատարը, որը մեծ արագությամբ շարժվել է Համաամերիկյան ավտոմայրուղով, մխրճվել է մարդկանց խմբի մեջ: Զոհվել է առնվազն 32 մարդ: Ըստ El Siglo de Torreon թերթի տեղեկությունների՝ ևս 4 մարդ վնասվածք է ստացել: Մարդիկ հավանաբար հավաքվել էին մեկ այլ ավտովթարից զոհվածի շուրջ, հենց այդ ժամանակ էլ բեռնատարը մխրճվել է նրանց մեջ: Ենթադրվում է, որ բեռնատարի վարորդին […]

̰
Ֆրանսիայում դատարանը կարգադրել է ապամոնտաժել 60 մլն եվրո արժողությամբ դղյակը

13:00 28.03.2019

Ֆրանսիայում դատարանը կարգադրել է ապամոնտաժել երկրի հարավարևելյան մասում տեղակայված Գրաս քաղաքում գտնվող դղյակը, որ արժե մոտ 60 միլիոն եվրո, հաղորդում է Le Parisien-ը: Նշվում է, որ դղյակը ապամոնտաժվում է, քանի որ անօրինական եղանակով է կառուցվել: Դղյակի տերը այն ապամոնտաժելու համար ունի 1,5 տարի, բայց այդ, սեփականատերը  պետք է վճարի 200 հազար եվրո տուգանք, իսկ ժամանակին […]

̰
̰
Եվրախորհրդարանն արգելեց մեկանգամյա պլաստիկի օգտագործումը

12:42 28.03.2019

Եվրախորհրդարանը հավանություն է տվել ԵՄ օրենսդրության լրացումներին, որոնք վերաբերում են 2021-ից ԵՄ տարածքում մեկանգամյա պլաստիկից պատրաստված իրերի արտադրության կասեցմանը, հաղորդում է Meduza-ն: Արգելքի տակ կհայտնվեն սեղանի պլաստիկե սպասքը, կոկտեյլների ձողիկները: Ըստ նոր օրենքի` ԵՄ երկրները պարտավոր են սահմանափակել այն պլաստիկե իրերի  օգտագործումը, որոնք դեռ չունեն այլընտրանք: Պետությունները իրենք պետք է այս հարցում կարգավորման մեխանիզմներ մտածեն: […]

̰
Արգենտինայում ֆուտբոլի երկրպագուն խաղի ժամանակ եռման ջուր է լցրել մրցավարի վրա

12:36 28.03.2019

Արգենտինայի ֆուտբոլային լիգայի խաղի ժամանակ երկրպագուներից մեկը տաք ջրով թերմոսը նետել է մրցավար Ռոզանա Պազի վրա, հայտնում է AS-ը: Կինը եղել է «Մարկեսադո»-«Սան Մարտին» խաղի գլխավոր մրցավարի ասիստենտը: Նշվում է, որ խաղի վերջում մրցավարի օգնականներից մեկը սխալ է թույլ տվել` կասեցնելով խաղադաշտում դաշտի տերերի հարձակումը: Այդ որոշումից զայրացած` «Մարկեսադոյի» երկրպագուներից մեկը թերմոսը նետել է Պազի […]

̰
Հրաձգություն Սիեթլում. կա 2 զոհ

11:10 28.03.2019

2 մարդ զոհվել, ևս 2-ը տուժել են ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում տեղի ունեցած հրաձգության ժամանակ, հայտնում է Seattle Times-ը: Նշվում է, որ անծանոթ տղամարդը կրակ է բացել մեքենաների ուղղությամբ, այնուհետև սպանել մի վարորդի և առևանգել նրա մեքենան: Այդ մեքենայով նա բախվել է մեկ այլ տրանսպորտային միջոցի` դառնալով ևս մեկ մարդու մահվան պատճառ: Նա փորձել է փախուստի […]

̰
Սիրիայի ներկայացուցիչն ԱՄՆ-ին առաջարկել է 2 նահանգ նվիրել Իսրայելին

09:00 28.03.2019

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին առաջարկել է Գոլանի բարձունքների փոխարեն Իսրայելին ամերիկյան 2 նահանգ նվիրել։ «Ինչո՞ւ Իսրայելին չտալ Հյուսիսային, Հարավային Կարոլինան։ Լավ հողակտորներ են»,- ասել է Ջաֆարին՝ ելույթ ունենալով  ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում։ Նրա խոսքերով՝ Գոլանի բարձունքները «մեր տարածքն է, և այն մեզ կվերադառնա»։ «Նվիրե՛ք Իսրայելին 2 նահանգ, չէ՞ որ ցանկանում եք աջակցել […]

̰
Ֆրանսիայի կառավարությունը լքել են 3 նախարարներ

08:12 28.03.2019

Երեք նախարարներ լքել են Ֆրանսիայի կառավարությունը։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով նախագահական պալատին։ Նրանք պատրաստվում են մասնակցել եվրոպական և ՏԻՄ ընտրությունների։ Այսպիսով՝ նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնավարման մեկնարկից ի վեր կառավարությունը լքել է 10 նախարար։ Կառավարությունը լքել են Նատալի Լուազոն՝ եվրոպական հարցերով պատասխանատու նախարարը, Բենժամեն Գրիվոն՝ կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, և Մունիր Մահժուբին՝ Էկոնոմիկայի և […]

̰
Գուաիդոն ապրիլի 6-ը նշանակել է «Ազատություն» օպերացիայի սկիզբ

07:57 28.03.2019

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն ապրիլի 6-ը նշանակել է «Ազատություն» օպերացիայի սկիզբ։ Այն կոչված է վերջ դնելու ուզուրպացիային։ ««Ազատություն» օպերացիայի առաջին մարտավարական գործողությունները ողջ երկրում կանցկացվեն ապրիլի 6-ին։ Այդ օրը մենք պետք է պատրաստ և կազմակերպված լինենք օգնության և ազատության՝ արդեն ձևավորված կոմիտեների հետ»,- գրել է Գուաիդոն թվիթերյան իր էջում։ Թե նա […]

̰
Բրիտանական խորհրդարանը Brexit-ի հարցով գործարքի միայն մեկ տարբերակ թողեց

07:41 28.03.2019

Բրիտանացի օրենսդիրները մերժել են Brexit-ի հարցով Բրյուսելի հետ գործարքի համար 8 այլընտրանքային տարբերակները։ Քվեարկության արդյունքների մասին հայտնել է Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն։ Մերժված տարբերակների թվում է ԵՄ-ի հետ մաքսային միություն ստեղծելու նախաձեռնությունը, ինչպես նաև երկրորդ հանրաքվե անցկացնելու առաջարկը, հայտնում է BBC-ն։ ԵՄ-ից դուրս գալու հարցերով բրիտանացի նախարար Սթիվեն Բարքլին հայտարարել է, որ կայացած քվեարկությունն […]

̰
Brexit-ի ավարտից հետո Մեյը հրաժարական կտա

07:32 28.03.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է կուսակիցներին հրաժարական տալ Brexit-ի ավարտից հետո։ Այս մասին նա ասել է մարտի 27-ին` Պահպանողական կուսակցության ղեկավար կոմիտեի նիստի ժամանակ, փոխանցում է ТАСС գործակալությունը։ «Ես պատրաստ եմ լքել այս պաշտոնն ավելի վաղ, քան ծրագրել էի՝ հասնելու համար այն բանին, ինչը ճիշտ կլինի մեր երկրի և մեր կուսակցության համար։ Այս […]

̰
«Հերոսուհի մայրը» 19 ձագ է լույս աշխարհ բերել

00:50 28.03.2019

Վորոնեժի մարզում կանե կորսո ցեղատեսակին պատկանող շունը Ռուսաստանի ռեկորդների գրքում է ընդգրկվել՝ որպես իր ցեղատեսակի մեջ ամենաշատ ձագեր ունեցած շուն։ Կիրա անունով շունը հունվարի 19-ին լույս աշխարհ է բերել միանգամից 19 ձագ։ Սա շան առաջին ծննդաբերությունն էր։ Ինչպես նշվում է, ձագերից մեկը սատկել է։  

̰
Դավիթ Տոնոյանը Կանզասի նահանգապետին է հանձնել պատմական փաստաթղթերի փաթեթ

00:18 28.03.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՄԱԿ-ի խաղաղապահության պաշտպանության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով մարտի 26-ին մեկնել է ԱՄՆ: Մարտի 27-ին Դավիթ Տոնոյանը հանդիպել է Կանզասի նահանգապետ Լորա Քելլիին (Laura Kelly)։ Հանդիպման ընթացքում Կանզասի Ազգային Գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելին նահանգապետ Քելլիին է ներկայացրել Հայաստանի պաշտպանական գերատեսչության և Կանզաս նահանգի միջև ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները և իրականացվող […]

̰
«Միսս Ավստրալիա» մրցույթի մասնակցին կարող են 21 տարով բանտ նստեցնել

23:50 27.03.2019

«Միսս Ավստրալիա» մրցույթի մասնակից Ադաու Մորնյանը հունվարին Մելբուրնից Լոս Անջելես էր թռչում, որպեսզի կնքեր իր համար շատ կարևոր պայմանագիր, հաղորդում է Insider-ը: Աղջիկը ցանկացել է նյարդերը հանգստացնել, սակայն գինի խմելուց հետո ինչ-որ բան սխալ է ստացվել: Դատական գործի մանրամասների համաձայն՝ ինքնաթիռի աշխատակիցը մոտեցել է աղջկան և նրա ոտքերի տակ տեսել գինու դատարկ շիշ, այդ իսկ […]

̰
Յուլյա Նաչալովայի դստեր վերջին նվերն ապշեցրել է նրան

22:37 27.03.2019

Յուլյա Նաչալովայի ընկերուհին պատմել է վերջին նվերի մասին, որը նրա մահվանից առաջ արել է երգչուհու 12-ամյա դուստրը։ Երեխան դելֆին է նկարել՝ որպես հաջողության խորհրդանիշ։ «Մահվանից առաջ Նաչալովայի դուստրը դելֆին է նկարել և նվիրել մորը։ Այն դարձել էր թալիսման»,- ասել է Կատյա Լյելը։ Պարզվում է, երգչուհին դեռ մանկուց այն համարել է իր հաջողության խորհրդանիշը, քանի որ […]

̰
Պետք է գալ իրավիճակի, որ գազի գին ֆիքսելու մշակույթը մեր տնտեսական հարաբերություններում վերացվի. Մհեր Գրիգորյան

20:53 27.03.2019

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանի հարցին անդրադառնալով, նշեց՝ թե՛ «Գազպրոմ-Արմենիա»-ի, և թե՛ «Գազպրոմ» խմբի հետ բանակցությունները գազի գնի շուրջ միշտ պետք է ընթանան: Գրիգորյանի խոսքով՝ տրադիցիոն գազի գինը սահմանին ֆիքսվում է ամեն տարի, սակայն պետք է բանակցությունների արդյունքում գալ իրավիճակի, որ գին ֆիքսելու մեկ տարվա մշակույթը տնտեսական […]

̰
Ամուսնուն դավաճանելուց հետո չինուհին երկվորյակ է ունեցել տարբեր տղամարդկանցից

20:00 27.03.2019

Չինական Սյանցն քաղաքում բնակվող չինուհին երկվորյակ է ունեցել տարբեր տղամարդկանցից: Երեխաներից մեկի հայրը նրա օրինական ամուսինն է, մյուսը լույս աշխարհ է եկել այլ տղամարդու հետ սեռական կապի հետևանքով: Այս մասին գրում է Metro-ն: Նշվում է, որ ճշմարտությունը բացահայտվել է ԴՆԹ թեստ անցկացնելուց հետո: Չինուհու ամուսինը կասկածել է, որ երկվորյակներից մեկն իրեն և կնոջն ընդհանրապես նման […]

̰
Չինաստանում հնագետները 2500 տարեկան ձվեր են հայտնաբերել

19:58 27.03.2019

Չինաստանում հնագետները չինական դամբարաններից մեկում հայտնաբերել են ձվերով լի կուժ, որը ավելի քան 2500 տարեկան է, հայտնում է Daily Mail-ը: Նշվում է, որ կուժը գտնվել է չինական Չանչժոու քաղաքի մոտ 38 դամբարաններից բաղկացած համալիրի պեղումների ընթացքում: Ձվերը, որոնց կեղևն ունի կանաչավուն երանգ, գտնվել են հայտնի ընտանիքի անդամներից մեկին պատկանող դամբարանում: Որոշ ձվերից մնացել է միայն […]

̰
Քորթնի Քարդաշյանը ցուցադրել է Vogue ամսագրի համար արված լուսանկարները

19:51 27.03.2019

Հայտնի հեռուստաաստղ և մոդել Քորթնի Քարդաշյանը Instagram-ի իր էջում հրապարակել է մեքսիկական Vogue ամսագրի շապիկի համար արված իր լուսանկարը և ևս մեկ փորձնական նկար: Լուսանկարներից մեկում մոդելը ներկայանում է վառ գույներով: Այստեղ նա հանդես է գալիս «ճչացող» աղջկա կերպարում: Նրա աչքերը փակ են, բերանը` կիսաբաց: Աղջկա աչքերը ներկված են վառ նարնջագույնով: Մյուս նկարում մոդելն ավելի […]

̰
Զոհրաբ Մնացականյանը և ԵԽԽՎ նախագահը կարևորել են ՀՀ-Եվրոպայի խորհուրդ երկխոսության շարունակականությունը

19:42 27.03.2019

Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի Պասկիեին: Նախարար Մնացականյանը ողջունեց Մորի Պասկիեի՝ ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո առաջին այցը Հայաստան: ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը հիշատակեցին 2018թ. նոյեմբերին ԱԳ նախարարի Եվրոպայի խորհուրդ աշխատանքային այցի շրջանակում կայացած իրենց հանդիպումը՝ գոհունակություն հայտնելով քննարկումների […]

̰
Համացանցում են հայտնվել հոլիվուդյան դերասանուհի Էլիզաբեթ Օլսենի ինտիմ լուսանկարները

19:31 27.03.2019

Համացանցում են հայտնվել հոլիվուդյան դերասանուհի Էլիզաբեթ Օլսենի անձնական լուսանկարները: Լուսանկարներում աստղը սելֆիներ է անում՝ հագին թափանցիկ, ժանեկազարդ բոդի: Ըստ ամենայնի, դերասանուհին ցանկացել է ցուցադրել՝ ինչ տեսք ունի այդ ներքնազգեստը կրելիս: Նշվում է, որ դերասանուհու լուսանկարներն առաջին անգամ չէ, որ հայտնվել են համացանցում՝ դառնալով ցանցահենների «զոհը»: Ավելի վաղ նրա բաց լուսանկարները մի քանի անգամ հայտնվել են […]

̰
Ինչպես Պուգաչովային «տարան» հայ կոմպոզիտորից. երգչուհու նախկին ամուսնու խոստովանությունը

18:40 27.03.2019

ԽՍՀՄ երգչուհի Ալլա Պուգաչովայի նախկին ամուսինը՝ Ալեքսանդր Ստեֆանովիչը, երգչուհու 70-ամյակի նախօրեին պատմել է նրա հետ հանդիպման պատմությունը: Նա «Комсомольская правда»-ին պատմել է, որ երգչուհու հետ հանդիպել է այն ժամանակ, երբ Պուգաչովան կոմպոզիտոր և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի հետ աշխատում էր Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: Այդ ընթացքում՝ 1975 թվականին, նա «Առլեկինո» երգի կատարման համար մրցանակ էր ստացել: […]

̰
Ինդոնեզիայում ջրահարսների արձանների մերկությունը քողարկել են կտորով

18:25 27.03.2019

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի Ancol Dreamland այգում երկու ջրահարսի պատկերող արձանների կուրծքը ոսկեգույն կտորով փակել են: Մերկ արձաններն արդեն մի քանի տարի է, ինչ այդ այգում են, և միայն վերջերս են որոշել արձանների մերկությունը քողարկել: Այս մասին հայտնել է The Japan Times-ը: Լրագրողները նկատել են, որ սկզբնական շրջանում ոսկեգույն կտորով քողարկել են արձանների մերկությունը, իսկ բոլորովին […]

̰
BACK_TO_TOP