20:00 27.03.2019
Չինական Սյանցն քաղաքում բնակվող չինուհին երկվորյակ է ունեցել տարբեր տղամարդկանցից: Երեխաներից մեկի հայրը նրա օրինական ամուսինն է, մյուսը լույս աշխարհ է եկել այլ տղամարդու հետ սեռական կապի հետևանքով: Այս մասին գրում է Metro-ն: Նշվում է, որ ճշմարտությունը բացահայտվել է ԴՆԹ թեստ անցկացնելուց հետո: Չինուհու ամուսինը կասկածել է, որ երկվորյակներից մեկն իրեն և կնոջն ընդհանրապես նման […]
19:58 27.03.2019
Չինաստանում հնագետները չինական դամբարաններից մեկում հայտնաբերել են ձվերով լի կուժ, որը ավելի քան 2500 տարեկան է, հայտնում է Daily Mail-ը: Նշվում է, որ կուժը գտնվել է չինական Չանչժոու քաղաքի մոտ 38 դամբարաններից բաղկացած համալիրի պեղումների ընթացքում: Ձվերը, որոնց կեղևն ունի կանաչավուն երանգ, գտնվել են հայտնի ընտանիքի անդամներից մեկին պատկանող դամբարանում: Որոշ ձվերից մնացել է միայն […]
19:51 27.03.2019
Հայտնի հեռուստաաստղ և մոդել Քորթնի Քարդաշյանը Instagram-ի իր էջում հրապարակել է մեքսիկական Vogue ամսագրի շապիկի համար արված իր լուսանկարը և ևս մեկ փորձնական նկար: Լուսանկարներից մեկում մոդելը ներկայանում է վառ գույներով: Այստեղ նա հանդես է գալիս «ճչացող» աղջկա կերպարում: Նրա աչքերը փակ են, բերանը` կիսաբաց: Աղջկա աչքերը ներկված են վառ նարնջագույնով: Մյուս նկարում մոդելն ավելի […]
19:42 27.03.2019
Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի Պասկիեին: Նախարար Մնացականյանը ողջունեց Մորի Պասկիեի՝ ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո առաջին այցը Հայաստան: ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը հիշատակեցին 2018թ. նոյեմբերին ԱԳ նախարարի Եվրոպայի խորհուրդ աշխատանքային այցի շրջանակում կայացած իրենց հանդիպումը՝ գոհունակություն հայտնելով քննարկումների […]
19:31 27.03.2019
Համացանցում են հայտնվել հոլիվուդյան դերասանուհի Էլիզաբեթ Օլսենի անձնական լուսանկարները: Լուսանկարներում աստղը սելֆիներ է անում՝ հագին թափանցիկ, ժանեկազարդ բոդի: Ըստ ամենայնի, դերասանուհին ցանկացել է ցուցադրել՝ ինչ տեսք ունի այդ ներքնազգեստը կրելիս: Նշվում է, որ դերասանուհու լուսանկարներն առաջին անգամ չէ, որ հայտնվել են համացանցում՝ դառնալով ցանցահենների «զոհը»: Ավելի վաղ նրա բաց լուսանկարները մի քանի անգամ հայտնվել են […]
18:40 27.03.2019
ԽՍՀՄ երգչուհի Ալլա Պուգաչովայի նախկին ամուսինը՝ Ալեքսանդր Ստեֆանովիչը, երգչուհու 70-ամյակի նախօրեին պատմել է նրա հետ հանդիպման պատմությունը: Նա «Комсомольская правда»-ին պատմել է, որ երգչուհու հետ հանդիպել է այն ժամանակ, երբ Պուգաչովան կոմպոզիտոր և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի հետ աշխատում էր Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: Այդ ընթացքում՝ 1975 թվականին, նա «Առլեկինո» երգի կատարման համար մրցանակ էր ստացել: […]
18:25 27.03.2019
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի Ancol Dreamland այգում երկու ջրահարսի պատկերող արձանների կուրծքը ոսկեգույն կտորով փակել են: Մերկ արձաններն արդեն մի քանի տարի է, ինչ այդ այգում են, և միայն վերջերս են որոշել արձանների մերկությունը քողարկել: Այս մասին հայտնել է The Japan Times-ը: Լրագրողները նկատել են, որ սկզբնական շրջանում ոսկեգույն կտորով քողարկել են արձանների մերկությունը, իսկ բոլորովին […]
18:16 27.03.2019
Լոս Անջելեսում գտնվող Հիլզ թաղամասում գտնվող «Ֆորեսթ Լոուն» այգում ապրիլի 7-ին միջոցառում կանցկացվի` նվիրված հայկական կինոյին: Միջոցառումը կրում է «Հայկական կինոյի գիշեր». խորագիրը: Massispost.com կայքը տեղեկացնում է, որ այդ միջոցառման շրջանակում ցուցադրվելու է Ցվետանա Պասկալևայի «Ապրիլյան պատերազմի հերոսները» ֆիլմը: Ֆիլմը նվիրված է Քառօրյա պատերազմի երրորդ տարելիցին: Ֆիլմի դիտմանը հաջորդելու է հարց ու պատասխան, որին կմասնակցեն […]
18:10 27.03.2019
Մարտի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին, հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով հյուրընկալվելու համար՝ Ա. Վանեցյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-ամերիկյան փոխգործակցությունն անվտանգության ոլորտում էլ ավելի կակտիվանա և […]
17:46 27.03.2019
16 տարվա մեջ առաջին անգամ Իսպանիայի թագավորն այցելել է Արգենտինա: Այս այցն այնքան էլ մեծ քաղաքական քայլ չէ երկու երկրների միջև, բայց կարելի է ասել, որ այցը վերածվել է նորաձևության իսկական միջոցառման, քանի որ մեկ վայրում են հայտնվել Ֆիլիպ 5-րդ-ի կինը՝ Լետիցիան և Արգենտինայի առաջին տիկին Խուլիանա Ավադան: Լետիցիան համարվում է Եվրոպայի թագավորական ընտանիքի ամենաոճային […]
17:21 27.03.2019
Մոսկվայի բնակարաններից մեկում հայտնաբերված «աղջիկ-մաուգլիի» մայրը խոստովանել է, որ աղջկան 3 օր միայնակ է թողել հանուն սիրեկանի: Միևնույն ժամանակ նա խնդրել է լրագրողներին, որ իր մասին կեղծ լուրեր չտարածեն, դատարանից էլ խնդրել է փոխել իր խափանման միջոցը տնային կալանքի: Մայրը պատմել է, թե որտեղ է եղել մարտի 7-10-ը: Նա այդ բոլոր օրերին եղել է սիրեկանի […]
17:18 27.03.2019
Լեհաստանի իրավապահները ծխախոտի արտադրության գաղտնի արտադրամաս են հայտնաբերվել: Korrespondent-ը, հղում կատարելով այդ երկրի ոստիկանության տարածած հաղորդագրությանը, հայտնում է, որ հանցագործության մեջ կասկածվում է 8 ուկրաինացի և 1 հայ: Հաղորդվում է, որ հետախուզման արդյունքում հայտնաբերված արտադրամասը փակվել է: Հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 206 հազար ծխախոտ: Կասկածյալները ձերբակալվել են: Ձերբակալվածներին սպասվում է խոշոր տուգանք կամ ազատազրկում՝ մինչև […]
17:09 27.03.2019
ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է այն բանում, որ վերջինս իրեն հասցրել է սրտի կաթվածի: Այս մասին հայտնում է USA Today-ը՝ վկայակոչելով «Բարբարա Բուշը և ամերիկյան տոհմի ստեղծումը» գիրքը: Գրքի հեղինակը պարզաբանել է, որ իրականում դա սրտի կաթված չի եղել, չնայած Բարբարա Բուշը դա հենց այդպես է անվանել: Նախկին առաջին […]
16:52 27.03.2019
Լոնդոնի Կայսերական քոլեջի պրոֆեսոր Դևիդ Նաթը ստեղծել է արհեստական սպիրտ, որը խումհար չի առաջացնում, հաղորդում է Guardian-ը: Alcarelle կոչվող ըմպելիքն առաջացնում է գինովցածության այն նույն զգացումը, ինչ սովորական ալկոհոլը, սակայն լյարդի վրա բացասական ազդեցություն չունի և խումհար չի առաջացնում: Նշվում է, որ գիտնականը սինթետիկ սպիրտը ստեղծել է դեռ 1983-ին, իսկ 2013-ին փորձել է այն օգտագործել […]
16:47 27.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի հետ: Վարչապետը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը և ԵԽԽՎ-ն Հայաստանի համար կարևոր գործընկերներ են ժողովրդավարության զարգացման և քաղաքացիական հասարակության ուժեղացման գործընթացում: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ նախորդ տարի սկիզբ առած քաղաքական փոփոխությունները հենց այս գործընթացների հետ էին կապված, դրանցում արտաքին որևէ […]
16:45 27.03.2019
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, բալետի պարող Նիկոլայ Ցիսկարիձեն պատմել է այն մասին, թե ինչպես է ինքը պայքարում ավելորդ քաշի դեմ: Ըստ Ցիսկարիձեի, նա հատկապես դժվարությամբ է մաշում որովայնը, ինչը պայմանավորված է վրացիների ազգային հատկանիշներով: Այս առիթով Ցիսկարիձեն խոսել է վրացիների և հայերի ստամոքսի առանձնահատկությունների մասին: «Մի բան ինձ ցավ է պատճառում, բայց իմ ազգության պատճառով դրանից […]
16:27 27.03.2019
Չինաստանում շուրջ 30 հազար աշխարհագրական քարտեզներ են ոչնչացվել, որոնցում Թայվանը չի նշվել որպես Չինաստանի մաս: Սա քարտեզում տեղ գտած միակ թերությունը չէ: Հարավային Տիբեթը, որին հավակնում է Չինաստանը, նշվել է որպես Հնդկաստանի մաս: 800 արկղ քարտեզներն առգրավվել են Ցինդաո քաղաքի մաքսատանը: Հատկանշական է, որ այս քարտեզներն արտադրվել են հենց Չինաստանում և նախատեսված են եղել այլ […]
16:20 27.03.2019
«Գահերի խաղը» սերիալից հայտնի Տիրիոն Լանիստերին մարմնավորող դերասան Փիթեր Դինքլեյջը չարագործի կմարմնավորի հայտնի «Թոմը և Ջերրին» մուլտֆիլմի հիման վրա նկարահանվող գեղարվեստական ֆիլմում: Ֆիլմերի ռեժիսորը Թիմ Սթորին է, որը եղել է նաև «Ֆանտաստիկ քառյակը» ֆիլմի ռեժիսորը: Ակնկալվում է, որ Թոմի ու Ջերրի արկածների մասին պատմող ֆիլմը կլինի անիմացիոն ֆիլմ: Ֆիլմում Թոմին ու Ջերրիին մարմնավորող հերոսները արտաքնապես […]
16:18 27.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Ամերիկայի առևտրի պալատի անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը, հիմնական ծրագրերն ու առաջիկա անելիքները: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատին անդամակցող միջազգային ընկերություններն իրենց գործունեության ընթացքում նպաստել են նոր գործարար մշակույթի և արժեքների ձևավորմանը: Հանրապետության նախագահն ընդգծել է, […]
16:12 27.03.2019
ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից: Բարձրաստիճան հյուրը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը: Լիլիան Մորի Պասքիեն եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել […]
16:10 27.03.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` ՌԴ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի քաղաքային շրջանի Պուտիլկովո համայնքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է հայազգի գործարար Մհեր Սարաջյանի դին։ Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ Սարաջյանը եղել է ՀՀ քաղաքացի։ Համաձայն իրավապահ մարմինների կողմից փոխանցված տեղեկատվության՝ գործարարի մահվան պատճառ են դարձել դանակով հասցված բազմաթիվ վնասվածքները: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: ՌԴ-ում […]
16:05 27.03.2019
Reuters լրատվական գործակալությունը ֆոտոռեպորտաժի տեսքով ներկայացրել է չինական Huawei աշխարհահռչակ ընկերության գործարանային ավանը: Ավանը մեծ և շքեղ տարածք ունի. աշխատողների համար ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի նրանք կարողանան լավ կատարել իրենց աշխատանքը: Լուսանկարներից երևում է, որ Huawei-ի աշխատակիցների համար ստեղծվել է գեղեցիկ, ստեղծագործական նոր մտքեր առաջացնող միջավայր: Հատուկ հագուստ Աշխատանքային գնացք Աշխատանքային լավ պայմաններ Էսթետիկ […]
15:48 27.03.2019
Վենեսուելա ժամանած ռուս զինվորականների թվում կան ռազմական կիբերանվտանգության ոլորտի փորձագետներ: Այս մասին հայտնում է Reuters- ը`հղում անելով ԱՄՆ կառավարության աղբյուրին: ԱՄՆ-ում հավատացած են, որ նրանք եկել են երկրի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին օգնելու և երկրի կիբերենթակառուցվածքների նկատմամբ հսկողություն իրականացնելու համար: Ավելի վաղ վենեսուելական իշխանությունները հաստատել էին, որ ռուսական ռազմական ուժերը ժամանել են Վենեսուելա:
15:44 27.03.2019
Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մի խումբ բարձրաստիճան անդամներ չեզոքացվել են Հյուսիսային Իրաքի Քանդիլի շրջանում թուրքական օդուժի հասցրած հարվածի ժամանակ: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը: Մարտի 21-ին տեղի է ունեցել Ազգային հետախուզական կազմակերպության (ՄՏՏ) և Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ գործողությունը: Հարձակման արդյունքում ծանր վիրավորում է ստացել որպես «արտաքին գործերի նախարար» հայտնի Ռիզա Ալթունը, […]
15:08 27.03.2019
ՌԴ վիճակագրական ծառայությունը հրապարակել է Ռուսաստանում և այլ երկրներում մի շարք ապրանքատեսակների գնային ինդեքսները: Ըստ այդ հրապարակումների` սննդամթերքի սպառողական գներն այս տարվա փետրվարին, հունվարի համեմատ, ավելացել են միջինը 1,0%-ով, իսկ 2018 թվականի դեկտեմբերի համեմատությամբ`2,5%-ով: Արտասահմանյան երկրների շարքում սպառողական գների համեմատական մեծ աճ է գրանցվել նաև Հայաստանում: 2018 թվականի դեկտեմբերի համեմատությամբ փետրվարին գնաճը կազմել է 2,4%: […]
14:28 27.03.2019
97 տարեկանում մահացել է Պենտագոնի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը` Էնդի Մարշալը, որին անվանում էին նաև «Յոդայի վարպետ» (մագիստրոս), հայտնում է Defense News-ը` վկայակոչելով կոնգրեսական Մարկ Թորնբերրիին: Մարշալը համարվում էր Պենտագոնի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը: Նա այն քչերից մեկն էր, որը մեծ ավանդ է ունեցել ռազմական արդյունաբերությունում նոր տեխնոլոգիաների ներդրման գործում, կարևոր դերակատարում է ունեցել նաև գերտերությունների […]
14:20 27.03.2019
Մեծ Բրիտանիայի Նիտ քաղաքում սատկել է Չեյզ անունով շունը, որը կենդանության օրոք համարվել է երկրի ամենատգեղ շունը: Այդ «կոչումը» նա ստացել է ատամների ու մորթու բացակայության պատճառով: Այս մասին գրում է The Mirror-ը: Շան տիրոջ խոսքերով՝ սատկելուց առաջ կենդանին դադարել է ուտել և խմել: Անասնաբույժը շան մոտ հայտնաբերել է լեղապարկի բորբոքում: «Չեյզը յուրահատուկ շուն էր: […]
14:00 27.03.2019
Նիդեռլանդական եկեղեցին տոնում է՝ իմանալով, որ հոգևորականների չընդհատվող պատարագն օգնել է լուծել կեցություն հայցող հայկական ընտանիքի չարտաքսման խնդիրը: Հաագայի բողոքական եկեղեցին մարտի 26-ին հայտարարել է, որ Թամրազյանների հինգ հոգանոց ընտանիքը նիդեռլանդական կառավարությունից ստացել է բնակության իրավունք: Եկեղեցու խոսնակ, հոգևոր սպասավոր Թեո Հաթեման «Հաֆինգտոն փոստ»-ին հայտնել է, որ եկեղեցին անչափ ուրախ է Թամրազյանների համար և շնորհակալ […]
13:40 27.03.2019
Ռուսական հեռուստատեսությամբ հեռարձակվող «Ո՞վ է դեմ» հաղորդաշարի ժամանակ հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը ստուդիայից դուրս է արել երկու մասնակցի` ամերիկացի փորձագետ համարվող Գրեգ Վայներին և ծագումով հայ ռուսական փորձագետ Արայիկ Ստեփանյանին։ Բանն այն է, որ հաղորդման ժամանակ հակասություն է առաջացել, երբ Արայիկ Ստեփանյանը ռեպլիկ է արել՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի և հրեական հարցի հետ։ Վայները նրան վիրավորել […]
13:28 27.03.2019
Հայաստանում է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասկիեն: Այսօր նա խորհրդարանում զեկույցով հանդես եկավ: «18 տարի առաջ Հայաստանի անդամակցությունը ԵԽ-ին շատ կարևոր մի փուլ էր ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման համար, ինչպես նաև մեծ օժանդակություն բազմաթիվ ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ՝ սահմանադրական, արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների ստեղծման, կոռուպցիայի դեմ պայքարի, տեղական ժողովրդավարության ամրապնդման ու շատ այլ ոլորտներում»,- ասաց նա: […]