TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

ԱՇԽԱՐՀ

Բանգլադեշում կինը մեկ ամսվա ընթացքում երկու ծննդաբերություն է ունեցել

19:38 28.03.2019

Բանգլադեշի Հանրապետությունում կինը մեկ ամիս ընդմիջմամբ երկու երեխա է ունեցել: Asia One-ի փոխանցմամբ՝ 20-ամյա Արիֆ Սուլթանն իր առաջին երեխային ունեցել է փետրվարին: Ընդամենը 26 օր անց նա կրկին ծննդատանն է հայտնվել։ Պարզվել է, որ կինը երկու արգանդ է ունեցել: Հաղորդվում է, որ առաջին ծննդաբերության ժամանակ բժիշկները կնոջ մոտ երկրորդ արգանդ չեն հայտնաբերել:  

̰
Հայտնի է աշխարհի ամենաբարձրահասակ քաղաքական գործիչը

19:36 28.03.2019

Աշխարհի ամենաբարձրահասակ քաղաքական գործիչ է դարձել Նյու Յորքի քաղաքային խորհրդի անդամ Ռոբերտ Քորնեգին։ Իր 208 սմ հասակով նա հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, հաղորդում է The New York Times-ը: Նոր ռեկորդակիրը 7 սմ-ով բարձրահասակ է նախկին ռեկորդակիր Լուիս Գլյուկշտեյնից, ով մահացել է 1979-ին: Գինեսի գրքում հայտնվելու համար Քորնեգին ստիպված է եղել օրվա ընթացքում 3 անգամ […]

̰
What’sApp-ը նոր գործառույթ կունենա

19:22 28.03.2019

Հայտնի What’sApp հավելվածն առաջիկայում կունենա նոր գործառույթ՝ մութ ռեժիմ։ WABetaInfo-ն հայտնում է, որ նոր գործառույթը հնարավորություն կտա փոխել ծրագրի գույնը: Ռեժիմի միացման դեպքում գունային գամման փոխվում է, էկրանը մգանում է, իսկ տառերը՝ սպիտակում։ Թե երբ է այն նախատեսվում թողարկել, դեռևս չի հաղորդվում: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ What’sApp-ի նոր գործառույթի շնորհիվ օգտատերը կիմանա, թե […]

̰
Հազարավոր թունավոր գորտեր «գրավել են» ԱՄՆ-ի քաղաքներից մեկը

19:15 28.03.2019

Ամերիկյան Փալմ-Բիչ-Գարդենս քաղաքում (Ֆլորիդայի նահանգ), հայտնվել են մեծ քանակությամբ թունավոր գորտեր, հայտնում է Motherboard-ը: Ագա տեսակի գորտերը կարող են աճել մինչև 24 սմ և կշռել ավելի քան 1 կգ: Դրանք ամենուր են՝ ճանապարհներին, մայթերին, բակերում, լողավազաններում: Նշվում է, որ գորտերը նույնիսկ մտնում են խողովակների մեջ և խցանում դրանք: Գորտերի այս տեսակը, երբ վտանգ է զգում, […]

̰
Բրունեյում այսուհետ մահապատժի կենթարկեն միասեռական կապերի և ամուսնական դավաճանությունների համար

19:00 28.03.2019

Բրունեյում մահապատժի կենթարկվեն բոլոր նրանք, ովքեր սեռական հարաբերություններ կունենան նույն սեռի ներկայացուցիչների հետ: Մահապատիժ է նախատեսված նաև ամուսնական դավաճանությունների և բռնաբարությունների համար: Ի դեպ, մահապատիժն այս դեպքերում կիրականացվի հին ավանդական ձևով: Հանցագործներին կքարկոծեն այնքան, մինչև նա մահանա: Իսկ, օրինակ, գողություն անողների համար կսահմանվի այլ պատժատեսակ` ձեռքի կամ ոտքի ամպուտացիա: Այս բոլոր օրենսդրական նորամուծություններն ուժի մեջ […]

̰
Ինչպե՞ս են սպասարկվել Ճապոնիայից ստացված վարկերը. Սերգեյ Բագրատյան

18:54 28.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ հիշեցրեց՝ տարիներ առաջ Ճապոնիան 150 մլն դոլարի վարկ հատկացրեց Հայաստանին՝ ՋԷԿ-ը կառուցելու համար, հետո ևս 136 մլն վարկ՝ ճանապարհաշինության համար՝ տարեկան 0,75 տոկոս տոկոսադրույքով և 10 տարի արտոնյալ ժամկետով: Նա նշեց՝ […]

̰
Լուկաշենկոն կովերի «Օսվենցիմի» պատճառով բարձրաստիճան պաշտոնյաների է ազատել աշխատանքից

18:51 28.03.2019

Մարտի 27-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն` աշխատանքից ազատել է Բելառուսի փոխվարչապետ Միխայիլ Ռուսին, Բելառուսի գյուղատնտեսության նախարար Լեոնիդ Զայացին և Մոգիլևյան շրջանային գործադիր կոմիտեի նախագահ Վլադիմիր Դոմանևսկուն: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում: Բելառուսի նախագահը նման որոշում կայացրել է այն բանից հետո, երբ այց է կատարել Մոգիլևսկի մարզի […]

̰
Ռուս մասնագետները Վենեսուելայում կմնան՝ որքան հարկավոր է. Զախարովա

18:28 28.03.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուաիդոյի կնոջ հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանին կոչ էր արել դուրս գալ Վենեսուելայից:

̰
Հնդկաստանում թագավորական կոբրան սթրեսից փսխել է ստամոքսում գտնվող հսկայամողեսը

18:25 28.03.2019

Հնդկաստանում տեսանկարահանել են թագավորական կոբրա տեսակի օձի, որը սթրեսի հետևանքով փսխում է իր ստամոքսում գտնվող հսկայամողեսը, գրում է Daily Mail-ը: Նշվում է, որ 4 մետրանոց օձը գտնվել է ֆերմերներից մեկի տանը. նա չի իմացել, թե դա ինչ տեսակի օձ է և հրավիրել է մասնագետների: Պարզվել է, որ սողունը թագավորական կոբրա է, որի կծածը կարող է […]

̰
Նման ցանկություն չունենք. Բելառուսի ԱԳՆ-ն` ԵՄ անդամ դառնալու ծրագրերի մասին

18:17 28.03.2019

Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Կրավչենկոն հայտարարել է, որ Եվրոպական միությունը լավ կանի, որ Բելառուսին դիտարկի որպես հարևան, հայտնում է РИА Новости-ն: Նա ասել է, որ ԵՄ-ն չպետք է Բելառուսը դիտարկի որպես ԵՄ անդամ դառնալ ցանկացող երկիր. «Մենք նման ցանկություն այս պահին չունենք»: Օլեգ Կրավչենկոն նաև խոսել է Բելառուսի անկախության մասին և նշել, որ […]

̰
Գրագողության մեջ մեղադրվող Շակիրան դատարանում սկսել է երգել

18:00 28.03.2019

Հայտնի երգչուհի Շակիրան հեղինակային իրավունքների խախտման գործով Մադրիդի դատարանում որպես պատասխանող կողմ է հանդես եկել: Հաստատելով իր անմեղությունը` երգչուհին հենց դատարանի դահլիճում սկսել է երգել: Այս մասին փոխանցում է TCH-ն: Կոլումբացի երգչուհուն մեղադրում էին հեղինակային իրավունքների խախտման մեջ: Մեղադրող կողմը` Լիվան Կաստելիա Վալդեսը, պնդել է, որ Շակիրան գողացել է 22 տարի առաջ իր կողմից գրված […]

̰
Ֆրանսիական ընկերությունը վաճառքի կհանի թռչող մոտոցիկլետներ

17:56 28.03.2019

Ֆրանսիական Lazareth Auto-Moto ընկերությունը ներկայացրել է թռչող մոտոցիկլետ: LA MOTO VOLANTE-ն անվանումով նոր մոտոցիկլետը, շնորհիվ չորս անիվներում տեղադրված շարժիչների, վերածվում է թռչող սարքի: Ընկերությունը նոր մոդելը վաճառքի կհանի 2019 թվականի հոկտեմբերից: Այն կարժենա 496.000 եվրո:  

̰
Պետք է տարբերակված մոտեցում լինի. Հովհաննես Իգիթյանը՝ փոխնախարարին

17:53 28.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը խորհրդարանում «ՀՀ և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին, նշեց, որ ուսումնասիրել է այլ կառավարությունների հետ ներդրումների, պաշտպանության և խրախուսման համաձայնագրերը, տեսել՝ դրանք ունեն մոտավորապես նույն բնույթը: Իգիթյանի կարծիքով՝ անհրաժեշտ […]

̰
Բրիտանուհին մուտացիայի պատճառով երբեք ցավ չի զգացել

17:50 28.03.2019

Մեծ Բրիտանիայի բնակիչ, 71-ամյա Ջո Քեմերոնը կյանքում երբևէ ցավ չի զգացել: Պատճառը գենետիկ շեղումն է, հաղորդում է Daily Mail պարբերականը: Առաջին անգամ այդ մասին Քեմերոնն իմացել է, երբ 8 տարեկանում կոտրել է թևը: Կոտրվածքի մասին ծնողներն իմացել են երեք օր անց, այն էլ պատահաբար: Մինչև 65 տարեկանը կինը վստահ էր, որ պարզապես ցավը զգալու ցածր […]

̰
Քայլ է արվում դեպի Ճապոնիայի հետ ավելի սերտ համագործակցություն. Ավագ Ավանեսյան

17:18 28.03.2019

Խորհրդարանում մարտի 28-ին քննարկման դրվեց «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը հայտնեց, որ Հայաստանի և Ճապոնիայի ներդրումային դիրքն ակտիվ հարաբերությունների մասին չի վկայում: Այս համաձայնագրի ընդունմամբ, ըստ Ավանեսյանի, քայլ է արվում դեպի ավելի սերտ համագործակցություն՝ փարատելով […]

̰
Նիկոլ Փաշինյանը Վիեննայում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

17:12 28.03.2019

Մարտի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ավստրիա կատարելիք այցի ընթացքում հանդիպելու է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան գրառումից: «Սիրելի´ հայրենակիցներ, վաղը Վիեննայում` Ավստրիայում ՀՀ դեսպանատան «Հայաստան» կենտրոնում, տեղի կունենա իմ հանդիպումը ավստրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սիրով հրավիրում եմ բոլորիդ»,- մասնավորապես գրել է Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, […]

̰
Գյումրեցի հայ վետերանի պատվին Սիմֆերոպոլում դպրոց է անվանակոչվել

16:58 28.03.2019

Սիմֆերոպոլի քաղաքային խորհրդի պատգամավորները հերթական նստաշրջանի ընթացքում որոշում են ընդունել, համաձայն որի` Խորհրդային միության հերոս, Հայրենական մեծ պատերազմի վետերան Աշոտ Ամատունու անունով է անվանակոչվել թիվ 30 քաղաքային դպրոցը: «Սիմֆերոպոլի՝ նացիստական զավթիչներից ազատագրման 75-ամյակի նախօրեին ԽՍՀՄ հերոս Ամատունու անունով թիվ 30 դպրոցի անվանակոչության մասին որոշումը շատ կարևոր է մատաղ սերնդի համար»,- Ղրիմի լրատվական գործակալությունը մեջբերել է […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

16:33 28.03.2019

«Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- թվիթերյան իր էջում նման գրառում է արել ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Հիշեցնենք, որ այսօր Վիեննա է մեկնում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնտեղ նախատեսված է վարչապետի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

̰
Իսրայելը պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Վլադիմիր Սոլովյով

16:18 28.03.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` ռուսական Россия 1 հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Кто Против?» («Ո՞վ է դեմ»-խմբ.) հաղորդման ընթացքում թեժ բանավեճ էր տեղի ունեցել հրեական արմատներ ունեցող ամերիկացի լրագրող Գրեգոր Վայների և ծագումով հայ ռուս փորձագետ Արայիկ Ստեփանյան միջև: Այն բանից հետո, երբ հայազգի քաղաքագետը ուկրաինական իշխանությունների վրա ազդեցություն ունենալու առումով Իսրայելի իշխանությունների դեմ արտահայտություն էր […]

̰
Պայթյուն Չինաստանում ոստիկանական բաժանմունքում. կան տուժածներ

16:01 28.03.2019

Չինաստանում անհայտ տղամարդը կրակահերթ է բացել Շենյան քաղաքի ոստիկանական բաժանմունքներից մեկի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Korrespondent.net-ը, միջադեպի հետևանքով տուժել է 3 մարդ, որից 2-ը` ոստիկան: Հարձակվողը զոհվել է: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 13:50-ին՝ քաղաքի ճանապարհային ոստիկանության բաժանմունքում: Դրդապատճառներն ու տղամարդու ինքնությունը դեռ չեն պարզվել, փաստի առթիվ քննություն է ընթանում:

̰ ̰
Ադրբեջանցի ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել կրկնել Հենրիխ Մխիթարյանի կարիերան

15:15 28.03.2019

Ադրբեջանի հավաքականի հարձակվող, ռուսական «Крылья Советов» ֆուտբոլային թիմի անդամ Ռամիլ Շեյդաևն ասել է, որ կցանկանար անցնել Հայաստանի հավաքականի ավագ, «Արսենալ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անցած ճանապարհը: Այս մասին հայտնում է AzeriSport.az-ը: «Իհարկե, բայց ոչ «Մանչեսթեր Յունայթեդ»-ով: Ավելի լավ կլիներ, եթե միանգամից «Արսենալ» տեղափոխվեի»,- ասել է ֆուտբոլիստը: Նա նաև հայտարարել է, որ «Արսենալ»-ի խաղաոճը հավանել է […]

̰
Հայաստանից Սիրիա գործուղված մարդասիրական խմբի անդամները ռմբակոծությունից չեն տուժել. Ռուբեն Առաքելյան

14:50 28.03.2019

Արաբական «Ալ Մայադին» կայանը  հաղորդել էր, որ ռմբակոծվել է Հալեպի հյուսիսարևելյան հատվածը: Աղբյուրի հաղորդմամբ՝ ամենայն հավանականությամբ, այս անգամ Հալեպը ռմբակոծվել է իսրայելական օդուժի կողմից։ Թիրախը իրանական զենքի պահեստարաններն են եղել: «Սքայ նյուզ Արաբիա» կայանն էլ իր հերթին հաղորդում է, որ հարվածների թիրախ է դարձել Հալեպի միջազգային օդանավակայանի շրջակայքը, որտեղ գտնվում են նշված պահեստները: Ըստ սիրիական […]

̰
Սիրիա գնացել ենք հենց մեր ինքնիշխանության նկատառումներով․ Փաշինյան

14:05 28.03.2019

Հայաստանը Սիրիա հումանիտար առաքելություն է ուղարկել հենց ինքնիշխանության նկատառումներով, պատմական առաքելության նկատառումներով։ Այս մասին ԱԺ-ում պատգամավորների բարձրացրած հարցերին անդրադառնալիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եվ ես համարում եմ, որ եթե մեր բժիշկն էնտեղ փրկել է մի մարդու կյանք, ում պապը 1915 թվին մեր ցեղասպանությունից մազապուրծ մի հայրենակցի օգնել է, մի կտոր հաց է տվել կամ մի […]

̰
Երբ ասում եք՝ ՀԱՊԿ-ում ձախողվել ենք, ինչո՞վ ենք ձախողվել․ Փաշինյան

13:59 28.03.2019

«Երբ ասում եք՝ ՀԱՊԿ-ում մենք ձախողվել ենք, ինչո՞վ ենք ձախողվել։ Ինձ շատ են ասում՝ ՀԱՊԿ-ում … Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ում մենք հաջողել ենք, որովհետև ՀԱՊԿ-ում էսօր մեր ձայնը լսելի է, մենք ասում ենք մեր ասելիքը, և մեր նկատմամբ հարգանքը, թույլ տվեք ասել, որ մեծացել է»,- պատգամավորների հարցերին պատասխանելիս այսօր ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ […]

̰
Իսկ ԱՄՆ-ն ինչպե՞ս արձագանքեց Հայաստանում աննախադեպ ժողովրդական փոփոխություններին․ Փաշինյան

13:57 28.03.2019

ԱՄՆ-ն իրեն համարում է ժողովրդավարության ամենաջերմեռանդ պաշտպանն ամբողջ աշխարհում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայ-ամերիկյան հարաբերությունների մասին հարցերին անդրադառնալիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր տարակուսանքը հայտնեց սրա վերաբերյալ։ «Ես ձեզ ուզում եմ հարց տալ, և բոլորիս եմ ուզում հարց տալ․ իսկ ԱՄՆ-ն ինչպե՞ս արձագանքեց Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ ժողովրդավարական փոփոխություններին, աննախադեպ, որոնք իրենց […]

̰
Ներգաղթյալների գրաված նավը ժամանել է Մալթա

13:53 28.03.2019

Այժմ նավը վերահսկում են Մալթայի զինված ուժերը:

̰
Իտալիայում 1 մլն դոլարով «Կանանց կղզի» է վաճառվում

13:52 28.03.2019

Իտալիայում՝ Սիցիլիայի ափերից ընդամենը 300 մետր հեռավորության վրա գտնվող կղզին վաճառվում է 1 միլիոն եվրոյով: Այս մասին հայտնում է travel and Leisure-ը: Հաղորդվում է, որ մասնավոր կղզու նախնական գինը եղել է 3.5 մլն եվրո, սակայն դրա սեփականատերերը, տեսնելով, որ կղզու հանդեպ հետաքրքրություն չկա, գինը կտրուկ իջեցրել են: Կղզին կոչվում է Isola delle Femmine` «Կանանց կղզի»: […]

̰
Մեքսիկական բանտում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել, կան տուժածներ

13:34 28.03.2019

El Universal թերթը տեղեկացնում է, որ Մեքսիկայի հյուսիս-արևելքում գտնվող Նուևո-Լեոն նահանգի «Տոպո-Չիկո» բանտում տեղի է ունեցել զանգվածային անկարգություն, ինչի հետևանքով ավելի քան 10 բանտարկյալ է տուժել: Նշվում է, որ անհնազանդության պատճառը մի քանի հարյուր դատապարտյալի այլ ուղղիչ հիմնարկներ տեղափոխելու որոշումն է: Շրջանի ղեկավարությունը դեռ չի մեկնաբանել անկարգությունների վերաբերյալ տեղեկությունը, տուժածների վերաբերյալ պաշտոնական տվյալներ չեն հրապարակվել: […]

̰
Գվատեմալայում բեռնատարը մխրճվել է մարդկանց խմբի մեջ. կա 32 զոհ

13:19 28.03.2019

Գվատեմալայում բեռնատարը, որը մեծ արագությամբ շարժվել է Համաամերիկյան ավտոմայրուղով, մխրճվել է մարդկանց խմբի մեջ: Զոհվել է առնվազն 32 մարդ: Ըստ El Siglo de Torreon թերթի տեղեկությունների՝ ևս 4 մարդ վնասվածք է ստացել: Մարդիկ հավանաբար հավաքվել էին մեկ այլ ավտովթարից զոհվածի շուրջ, հենց այդ ժամանակ էլ բեռնատարը մխրճվել է նրանց մեջ: Ենթադրվում է, որ բեռնատարի վարորդին […]

̰
BACK_TO_TOP