14:47 29.03.2019
Մեծ Բրիտանիան թանկացնում է մուտքի վիզաները: Որոշումն ուժի մեջ է մտնում այսօրվանից: Այն վերաբերում է բազմակի այցելությունների համար տրվող տուրիստական և բիզնես վիզաներին: Մինչև 6 ամսվա համար նախատեսված վիզաների արժեքը 93-ից կդառնա 95 ֆունտ ստերլինգ: Մինչև 2 տարվա համար նախատեսված վիզաներինը` 350-ից 361, մինչև 5 տարվա համար նախատեսվածներինը` 636-ից 655, և մինչև 10 տարվա համար […]
14:33 29.03.2019
Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու, ովքեր խաբեությամբ 8 միլիոն եվրո են կորզել մի գործարարից: Հանցագործներից մեկը ներկայացել է որպես Ֆրանսիայի արտգործնախարար, իսկ մյուսները` որպես նրա օգնական: Խումբը գործել է 2018 թվականի սեպտեմբերից և աշխատել է միշտ նույն մեթոդով: Նրանք զանգերի, էլեկտրոնային նամակների միջոցով կապեր են հաստատել տարբեր գործարարների հետ և ներկայացել որպես նախարար: Այնուհետ […]
14:28 29.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանում կազմակերպված «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» խորագրով միջազգային գիտաժողովին: Գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել առաջատար գիտնականներ ու փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից՝ քննարկելու էվոլյուցիայի, գիտական ու տեխնոլոգիական հայտնագործությունների համաշխարհային միտումներն ու մարտահրավերները: «Մեր երկրի ապագան եղել և շարունակելու է կապված լինել աշխարհի ապագայի հետ: Իսկ աշխարհի ապագան […]
13:11 29.03.2019
ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքից ազատել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին: Այս մասին հայտնում է Aravot.am-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին: Նախարարի պարտականությունները կատարողի օգնական Սահականուշ Պողոսյանը հայտնել է, որ աշխատանքից ազատելու պատճառի մասին կտեղեկացնեն մեկ ժամ հետո: Ի դեպ, այսօր կկայանա նաև Ազգային օպերային […]
12:24 29.03.2019
Զարգացող տեխնոլոգիայից չպետք է վախենալ: Այս մասին «Էվոլյուցիա և բանականություն» խորագրով միջազգային գիտաժողովից հետո խոսեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով SHANTNEWS.am-ի այն հարցին, թե արդյոք կարող են համագործակցել ռոբոտներն ու մարդիկ: «Սա ոչ թե մարդուն սահմանափակելու է կամ ռոբոտը խլելու է մարդու աշխատանքը, այլ ընդհակառակը, օգնելու է զարգացմանը: Նույն հարցն ուրիշ ձևով տրված է եղել […]
12:05 29.03.2019
Հնդկական Հարյանա նահանգի Ֆարիդաբադ քաղաքի հիվանդանոցում աշխատող մասնագետները մակաբույծների` օրգանիզմ ներթափանցման հետևանքով ուղեղի վարակվածության դեպք են հայտնաբերել: Նրանց աշխատանքը հրապարակվել է գիտական The New England Journal of Medicine պարբերականում: Հիվանդանոց է դիմել 18-ամյա երիտասարդ՝ էպիլեպսիկ խանգարման նշաններով ուղեկցվող ցնցումներով: Նրա ծնողները պատմել են, որ նա շաբաթվա ընթացքում բողոքել է գլխի աջ կողմի ցավից. այցելուն ցավեր […]
11:55 29.03.2019
Արտասովոր միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի Քադիրլի շրջանում: Ուժեղ քամին հովանոցի հետ օդ է բարձրացրել տեղի բնակիչներից մեկին: Տեսանյութն անմիջապես տարածվել է համացանցում: Սադիկ Քոջադալին ևս երկու մարդու հետ փորձել է ուժեղ քամու ժամանակ պահել փողոցի մեծ հովանոցը: Երբ հասկացել են, որ անզոր են քամու դեմ, Քոջադալիի օգնականները բաց են թողել հովանոցը: Քոջադալին հովանոցի հետ […]
11:00 29.03.2019
Մեքսիկայում ժայթքում է աշխարհի ամենավտանգավոր հրաբուխը՝ Պոպոկատեպետլը: Այն հազար տարուց ավելի հանգիստ էր, բայց վերջին տարիներին ակտիվացել է: Մեքսիկայի իշխանությունները որոշել են հրաբխի շրջակա տարածքների համար հայտարարել վտանգավորության դեղին մակարդակ: Առաջիկայում նախատեսվում է շրջակա բնակավայրերից տարհանել մարդկանց: Երեկ երեկոյան հրաբխի խառնարանից մի քանի կիլոմետր բարձրությամբ շիկացած մոխիր ու լավա է արտանետվել: «Պոպոն», ինչպես տեղացիներն անվանում […]
09:24 29.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ճապոնիայից, Չինաստանից, Դանիայից, Իսպանիայից Հայաստան ժամանած մի խումբ ականավոր գիտնականների, որոնք մեր երկրում են՝ մասնակցելու տնտեսության և քաղաքականության արդյունավետ զարգացման մոդելավորմանը նվիրված միջազգային գիտաժողովին։ Նախագահ Սարգսյանը ողջունել է գիտնականների այցը և հույս հայտնել, որ գիտաժողովից հետո նրանց կապը Հայաստանի հետ էլ ավելի կամրանա: «Վստահ եմ, […]
09:14 29.03.2019
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի մանդատը երկարացվել է 2 տարով։ Այս մասին հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ «ՆԱՏՕ-ի դաշնակիցները պայմանավորվել են գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի մանդատը ևս 2 տարով՝ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը երկարաձգելու շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ դաշնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել ՆԱՏՕ-ի արդիականացման ուղղությամբ քարտուղարի կողմից կատարվող աշխատանքին։
08:29 29.03.2019
Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հայտնել է Քեննեթ Մաքկենզիին ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության ղեկավարի պաշտոնում նշանակելու մասին։ Այս մասին նա տեղեկացրել է իր թվիթերյան միկրոբլոգում։ 40 տարվա ծառայությունից հետո պաշտոնաթող է եղել գեներալ Ջոզեֆ Վոթելը։ Կենտրոնական հրամանատարության օպերատիվ պատասխանատվության ոլորտում են Մերձավոր Արևելքը, Արևելյան Աֆրիկան և Կենտրոնական Ասիան։
08:13 29.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Պետդեպարտամենտի նոր ներկայացուցիչ է ընտրել։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ 3 աղբյուրի։ Նոր ներկայացուցիչ կարող է դառնալ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով փորձագետ, ռազմածովային ռեզերվի սպա և Fox News-ի աշխատակից Մորգան Օրտագուսը։ Նա կփոխարինի Հիզեր Նաուերթին, որին հայտարարել էին ՄԱԿ-ոմ դեսպանի թեկնածու, սակայն նա, ընտանեկան հարցերով […]
08:02 29.03.2019
Թուրքական Demirören Haber Ajans գործակալությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ՆԱՏՕ-ի մի խումբ նավերը Բոսֆորի նեղուցով անցնում Սև ծովի ջրատարածք։ Նիդերլանդների, Կանադայի և Իսպանիայի ռազմածովային ուժերի նավերին ուղեկցում է Թուրքիայի առափնյա պահպանության ծառայության նավը։ Ապրիլի 1-ին նավերը խարիսխ կգցեն Օդեսայի նավահանգստում։ Դրանք Վրաստանի և Ուկրաինայի գործընկերների հետ մասնակցելու են «Ծովային վահան» […]
07:45 29.03.2019
Պետդեպարտամենտը «ծիծաղելի և անհեթեթ» է անվանել վենեսուելական իշխանությունների արգելքը, որը զրկում է ընդդիմության առաջնորդ, իրեն երկրի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուաիդոյին 15 տարի պետական պաշտոններ զբաղեցնել։ Այս մասին փոխանցում է ТАСС գործակալությունը։ Ավելի վաղ հենց Գուաիդոն էր մեկաբանել արգելքը։ Նա անօրինական էր ճանաչել այն։ Գուաիդոյի խոսքով՝ Վենեսուելայի գլխավոր վերահսկողական վարչության ղեկավար Էլվիս Ամորոսոն նման որոշումներ […]
07:34 29.03.2019
Իտալիայի հյուսիսում երկաթուղային վթար է տեղի ունեցել։ Երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով տուժել է ավելի քան 50 մարդ։ Այս մասին հայտնում է Varese News-ը։ Դեպքը տեղի է ունեցել Լոմբարդիա վարչական շրջանի Ինվերիգո կոմունայում։ Վթարի պատճառ է դարձել այն, որ գնացքներից մեկը մեկնարկել է սեմաֆորի արգելող ազդանշանի ներքո։ Տուժածների վնասվածքները հիմնականում թեթև են, 6-ի մոտ՝ միջին […]
07:18 29.03.2019
Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որում հաստատել է ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոյին Վենեսուելայի նախագահ ճանաչելը։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի կայքում։ Նշվում է, որ Եվրախորհրդարանն իր լիարժեք աջակցությունն է հայտնել նրա պլանին, մասնավորապես, ազգային անցումային կառավարության ձևավորմանն ու արտահերթ նախագահական ընտրությունների անցկացմանը։ Պատգամավորները կոչ են անում ԵՄ անդամ երկրներին, որոնք դեռևս չեն ճանաչել Գուաիդոյին որպես երկրի […]
01:12 29.03.2019
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում միշտ ուշագրավ լուսանկարներ է հրապարակում: Daily Mail-ի հաղորդմամբ՝ 38-ամյա Քիմը տեղադրել է իր Cherry Blossom դիմադարդարման պարագաների հավաքածուի նկարահանման կուլիսներից լուսանկար: Քարդաշյանը նշել է, որ հավաքածուի պարագաներն առցանց վաճառքում հասանելի են:
00:54 29.03.2019
Ֆրանսիայում դելֆինները զանգվածաբար ափ են նետվում, որն էլ անհանգստացրել է ֆրանսիացի հետազոտողներին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ինչպես նշվում է, 2019 թվականի հունվարից ի վեր Ատլանտյան օվկիանոսի ափ է նետվել 1100 կաթնասուն։ «Երբեք նման քանակություն չի եղել»,- պատմել է Լա Ռոշելի համալսարանի գիտահետազոտական կենտրոնի աշխատակից Բիլի Դոբինը։ Նրա խոսքերով՝ այդ թվերը գերազանցել են նախորդ […]
00:38 29.03.2019
Ավստրալացին գնել է երկու վիճակախաղի տոմս և շահել 46 միլիոն ավստրալական դոլար (մոտ 30 միլիոն ԱՄՆ դոլար): Հիմա նա պատրաստվում է անցնել թոշակի, նոր տուն գնել և մեկնել ճամփորդության: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Ավստրալացին խոստովանել է, որ արդեն 30 տարուց ավելի է՝ նա գնում է վիճակախաղի տոմսեր և միշտ նշում է նույն թվերը: […]
00:31 29.03.2019
Աստղագետները երկաթով ու սիլիկատով շրջապատված նոր մոլորակ են հայտնաբերել: ESO.org-ը հայտնում է, որ մոլորակը հայտնաբերել հնարավոր է եղել բավականին մեծ աստղադիտակի շնորհիվ: Նորահայտ մոլորակը ստացել է HR8799e անվանումը: Այն առաջին մոլորակն է, որը հնարավոր է եղել հայտնաբերել Արեգակնային համակարգից դուրս: Մոլորակը գտնվում է «Պեգաս» համաստեղությունում: Հաղորդվում է, որ այն Երկիր մոլորակից 129 լուսնային տարի հեռավորության […]
00:08 29.03.2019
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի 35 անդամներ աջակցել են Կոնգրեսի` հայկական հարցերով կոմիտեի համանախագահ Ֆրենկ Փալոնեի կոչին` Հայաստանին և Արցախին 100 միլիոն դոլար օգնություն տրամադրելու մասին: «100 միլիոն դոլարից 6 միլիոնը պետք է հատկացվի Արցախում ականազերծման աշխատանքների իրականացմանը և սահմանափակ շարժունակությամբ մարդկանց վերականգնողական բուժման նպատակին: Եվս 4 միլիոն հարկավոր է խաղաղության նախապատրաստման Ռոյս-Էնգելի առաջարկների ծրագրի համար»,-տեղեկացնում է […]
23:59 28.03.2019
56 տարեկան հասակում մահացել է հանրահայտ The Beat խմբի հիմնադիր ու մենակատար Ռանքին Ռոջերը: Հայտնի է, որ երգիչը տևական ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ: Korrespondent-ի փոխանցմամբ՝ երաժշտի մահվան մասին լուրը տարածվել է իր ստեղծած երաժշտական խմբի ֆեյսբուքյան պաշտանական էջում: «Նա պայքարում էր, նա պայքարում էր, նա պայքարում էր, Ռոջերը մարտիկ էր»,- ասված է գրառման մեջ: […]
23:27 28.03.2019
Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը՝ վաղը կայանալիք գագաթաժողովին ընդառաջ։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
21:28 28.03.2019
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հզոր պայթյուն է որոտացել: 11 մարդ զոհվել է, 16 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, հայտնում է Sky News Arabia-ն: Reuters գործակալության հաղորդած տվյալներով՝ պայթյունը գրանցվել է Մոգադիշոյի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում: Անհայտ անձը ռեստորանի մոտակայքում տեղակայված մեքենայում ինքնապայթեցում է իրականացրել: Տեղի ունեցածի պատասխանատվությունը դեռևս որևէ խմբավորում չի ստանձնել: Ավելի վաղ […]
21:07 28.03.2019
Շվեդիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանն մարտի 28-ին իր հավատարմագրերն է հանձնել Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավին (Carl XVI Gustaf)։ Թագավորական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը հաջորդել է Կառլ 16-րդ Գուստավի և դեսպան Արզումանյանի առանձնազրույցը: ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին առաքելության ստանձնման առթիվ՝ Կառլ 16-րդ Գուստավը հետաքրքրվել […]
20:40 28.03.2019
Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տասնյակ մարդիկ ծուղակում էին հայտնվել 19-հարկանի շենքում:
20:00 28.03.2019
Ավստրալիայի Մելբուռն քաղաքում վարդագույն լիճ է հայտնվել, հայտնում է ТСН-ը: Քաղաքի զբոսայգիներից մեկի արհեստական ջրավազանում ջուրը դարձել է վառ վարդագույն: Նշվում է, որ այդտեղ են գալիս հազարավոր զբոսաշրջիկներ, որպեսզի լուսանկարեն այդ զարմանալի երևույթը: Որոշ մարդիկ հեքիաթային տեսանկարահանումներ են իրականացնում: Նշվում է, որ ջուրը վարդագույն է դարձել դրա ընդերքում առկա կարմիր բույսերի կողմից արտադրվող կարմիր պիգմենտի` […]
19:57 28.03.2019
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրապարակել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնությունում մասնակցող թիմի կազմը: Այսպիսով՝ մեդալների համար կպայքարեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ), Սարգիս Քոչարյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), […]
19:48 28.03.2019
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը խորացնում են համագործակցությունը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է սահմանել նախարարության և ԿԽՄԿ-ի միջև համագործակցության շրջանակը՝ ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող մարդասիրական գործունեության վերաբերյալ, որն ուղղված է բարելավելու ազատազրկված անձանց պահման […]
19:44 28.03.2019
Boeing 737 MAX ինքնաթիռներն անվտանգ են: Այս մասին, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, հայտնել է ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչության ղեկավար Դենիել Էլուելը: Նա նշել է, որ հանդիպումներ են տեղի ունեցել օդաչուների արհմիությունների հետ, ուսումնասիրվել են նշված մակնիշի բոլոր ինքնաթիռների ինքնագրիչների տվյալները և որևէ մեկի դեպքում չի հայտնաբերվել որևէ շեղում կամ անսարքություն, որը կարող է հանգեցնել աղետի: […]