TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+22.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ալժիրում վերսկսվել են բողոքի ակցիաներն ընդդեմ գործող նախագահի

16:12 04.03.2019

Ալժիրի մայրաքաղաքում վերսկսվել են ցույցերն ընդդեմ գործող նախագահ, 81-ամյա Աբդել Ազիզ  Բուտեֆլիկայի, որը ցանկություն է հայտնել մասնակցել ընտրություններին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Ակցիայի մասնակիցների մեծ մասը երիտասարդներ են, որոնք հավաքվել են Սահմանադրական խորհրդի շենքից ոչ հեռու: Սպասվում է Բուտեֆլիկայի այցն այնտեղ՝ նախագահական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը հանձնելու համար: SHANTNEWS.ն ավելի վաղ […]

̰
Մոսկվայի բնակիչները զգուշացվել են ագռավների հնարավոր հարձակումների մասին

16:05 04.03.2019

Մոսկվայի բնակիչները զգուշացվել են ագռավների հնարավոր հարձակումների մասին: Բանն այն է, որ բնադրման ժամանակ այս թռչունները դառնում են շատ ագրեսիվ և կարող են նույնիսկ հարձակվել մարդկանց վրա: Թռչնաբանները նշում են, որ ագռավները կարող են նույնիսկ ամբողջ երամով հարձակվել: Մարդկանց խորհուրդ է տրվում իրենց հետ մշտապես ունենալ անձրևանոցներ: «Եթե դուք նկատում եք ագռավների կողմից ձեր հանդեպ […]

̰
Մահացել է The Prodigy  խմբի վոկալիստ Կիտ Ֆլինտը

16:02 04.03.2019

50 տարեկանում մահացել է The Prodigy  խմբի վոկալիստ Կիտ Ֆլինտը: The Sun պարբերականը հայտնում է, որ երաժշտին առավոտյան մահացած են գտել Դանմոու քաղաքում գտնվող իր տանը: Նախնական զննությամբ ոստիկանությունը չի հայտնաբերել բռնության հետքեր: Մահվան վերաբերյալ դեռ նոր մանրամասներ չկան: Ֆլինտը ծնվել է Լոնդոնում 1969թ.: 1990թ. նա դարձավ The Prodigy էլեկտրոնային խմբի պարողը, իսկ այնուհետ խմբի հիմնական վոկալիստը: […]

̰
Յարոսլավլի կենտրոնում ավտոբուս է այրվել

15:56 04.03.2019

Այսօր առավոտյան ՌԴ Յարոսլավլ քաղաքի կենտրոնում ավտոբուս է այրվել: Life-Shot ալիքի հրապարակած կադրերում երևում է, որ ավտոբուսն այրվել է ամբողջությամբ: Նշվել է նաև, որ ավտոբուսը երթուղային չէ, այն սպասարկել է մի կազմակերպության աշխատակիցների: Բարեբախտաբար, հրդեհի բռնկումից հետո բոլորը հասցրել են դուրս գալ: Տուժածներ չկան: Չի նշվում, սակայն, թե ինչ պատճառով է ավտոբուսում հրդեհ բռնկվել:  

̰
Արցախին կնվիրաբերվեն շտապօգնության 10 նոր մեքենաներ

15:41 04.03.2019

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 4-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Պետական նախարարը բարձր է գնահատել ՀՀ առողջապահության նախարարության և Արցախի գործընկեր կառույցի հետ փոխգործակցության առկա մակարդակը՝ կարևորելով այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետևողական շարունակականությունը: Այս համատեքստում Գ․ Մարտիրոսյանը հատկապես ընդգծել է էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման, ինչպես նաև ընթացիկ տարվանից բժշկական ապահովագրության փորձնական կիրառման ծրագրերը։ «Հատկապես բժշկական […]

̰
Հնդկաստանի և Պակիստանի միջև կրկին փոխհրաձգություն է եղել

14:32 04.03.2019

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

̰
ԵԱՏՄ արտահանվող ապրանքների տարիֆային սահմանափակումներն ի՞նչ օգուտներ կամ վնասներ կարող են բերել արտադրողներին. քննարկում ԱԺ-ում

13:22 04.03.2019

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում այսօր տեղի է ունեցել նիստ, որին մասնակցում են նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ու փոխնախարար Ալբերտ Բաբայանը: Օրակարգում մեկ հարց էր, որը վերաբերում է ԵԱՏՄ հետ համագործակցության արդյունավետության ուղիների որոնմանը: Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ոլորտում առկա խնդիրները: Նշել է. «ԵԱՏՄ-ն մեր տնտեսական շահերի հիմնական հատվածն […]

̰
Վարորդը նկարահանել է, թե ինչպես է ձյան ահռելի զանգվածը թափվում ավտոճանապարհի վրա

13:21 04.03.2019

Համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է լեռներից ահռելի ձնահյուսը թափվում ավտոճանապարհի վրա: Տեսանյութը նկարահանել է վարորդներից մեկը, որը միջադեպի պահին անցնելիս է եղել այդ ճանապարհահատվածով: Այս մասին գրում է TheMashable կայքը: Համացանցում ևս մի քանի տեսանյութեր են հայտնվել, որոնցից երևում է, թե ինչպես է ձյան վիթխարի զանգվածը ծածկում ավտոճանապարհը: Նշվում է, որ […]

̰
Huawei-ի տնօրենը հայց է ներկայացել Կանադայի կառավարության դեմ

13:18 04.03.2019

Չինական Huawei ընկերության ֆինանսական գծով տնօրեն Մեն Վանչժոուն, որին ձերբակալել էին Կանադայում, դատական հայց է ներկայացրել այդ երկրի իշխանությունների, սահմանապահ ծառայության և ոստիկանության դեմ: Մարտի 1-ին Կանադայի արդարադատության նախարարությունը սկսել է Վանչժոուի արտահանձման գործընթացը: Հայցում նշվում է, որ Վանչժոուի հանդեպ բոլոր գործողություններն անօրինական են, արդյունքում խախտվել են նրա իրավունքները: Վանչժոուն պահանջում է նաև ֆինանսական փոխհատուցում: […]

̰
Ալաբամա նահանգում պտտահողմի ավերածությունները՝ կադրերով

13:06 04.03.2019

WLTX News հեռուստաընկերությունը հրապարակել է կադրեր ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Լի շրջանով անցած պտտահողմի ավերածություններից: Տեսանյութում կարելի է տեսնել ավերված շինություններ, վնասված մեքենաներ, բեկորներ, ինչպես նաև արմատախիլ եղած ծառեր, որոնք դարձել են ճանապարհների մի մասի արգելափակման պատճառ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պտտահողմը 23 մարդու մահվան պատճառ է դարձել: Տուժել են ավելի քան 40 անձինք: Ավելի քան […]

̰
Ռուսական շոուի հայ մասնակիցը, նմանակելով Ալեքսեյ Չումակովին, հիացրել է ժյուրիին

12:13 04.03.2019

Ռուսաստանում հեռարձակվող «Один в один» շոուի մասնակից Արմեն Խաչատուրյանը հերթական ելույթի ժամանակ նմանակել է ռուս անվանի երգիչ Ալեքսեյ Չումակովին: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Արմեն Խաչատուրյանի ելույթը տպավորել է մրցույթի ժյուրիի անդամներին, ովքեր ոչ միայն երգեցողության, այլև ժեստերի, բեմական կեցվածքի նմանություն են նկատել: Ժյուրիի անդամներից մեկը՝ Յուրի Ստոյանովը, նշել է, որ Ալեքսեյ Չումակովի մայրը հայ […]

̰
Լոնդոնում ձերբակալել են լեյբորիստների ղեկավարի վրա ձու նետած տղամարդուն

12:04 04.03.2019

Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որը ձու էր նետել Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինի ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, հարձակումը տեղի է ունեցել մարտի 3-ին, երբ Ջերեմի Կորբինը ժողովրդական ակցիայի շրջանակներում այցելել է մզկիթ: Իրավապահ մարմինների տվյալներով` 41-ամյա անգլիացին ձերբակալվել է հենց դեպքի վայրում: Ավելի ուշ նրան կալանավորել են հարձակման մեղադրանքով: Ներկայում նա գտնվում է […]

̰
Պաղեստինցիները վրաերթի են ենթարկել իսրայելցի զինծառայողներին

11:58 04.03.2019

Հորդանան գետի արևմտյան ափին, որը Պաղեստինի ինքնավարության տարածքներից մեկն է, պաղեստինցիները հարձակվել են իսրայելցի զինվորականների վրա։ Երեք հոգով մեքենայով նրանք վրաերթի են ենթարկել իսրայելցի զինվորականներին, որոնք պարեկություն են արել տարածքում։ Իսրայելական կողմը սա որակել է «ահաբեկչություն»։ Իսրայելի պաշտպանության բանակի կորուստների մասին տեղեկություններ չկան, սակայն պաղեստինցիների կորուստները հրապարակվել են։ Հարձակմանը հաջորդել է իսրայելցի զինվորականների կրակը պաղեստինցիների […]

̰
Վաշինգտոնն ու Պեկինը կարող են համաձայնության հասնել և դադարեցնել առևտրային պատերազմը

11:49 04.03.2019

Երկու ղեկավարների հանդիպումը կարող է տեղի ունենալ մարտի 27-ին:

̰
Ռիո դե Ժանեյրոյում անցկացվում է ավանդական դիմակահանդեսը

11:46 04.03.2019

Ռիո դե Ժանեյրոյում ավանդաբար մարտի 1-ին քաղաքապետը դիմակահանդեսի արքային է հանձնել բանալիները, սրանով հայտարարվում է ուրախ ազգային տոնի մեկնարկը: Դիմակահանդեսի պատճառով ամբողջ շաբաթ քաղաքի կենտրոնական փողոցները կաթվածահար կլինեն: Այս մասին գրում է Reuters-ը: Միջոցառման ծրագիրը բաժանվում է երկու մասի՝ ժողովրդական դիմակահանդես, որին մասնակցում են տոնի սիրահարները, պաշտոնական մաս՝ Բրազիլիայի սամբայի լավագույն դպրոցների մասնակցությամբ: Քաղաք են […]

̰
Ռաքքայի մէջ մեծ պայթում. կան զոհեր

11:45 04.03.2019

Սուրիական Ռաքքա քաղաքին մէջ ահաբեկչական մեծ պայթում մը գրանցուած է: Այս մասին լուրը փոխանցեց «Ալ Արապիյա» կայանը` նշելով նաեւ, որ ահաբեկչական պայթումին թիրախը եղած է Ռաքքայի մէջ տեղակայուած «քիւրտ-դեմոկրատական» խմբաւորման մէկ կեդրոնը: Նախնական տուեալներով`ահաբեկչութեան հեղինակն է «Իսլամական պետութիւն» կոչուած   ահաբեկչական խմբաւորումը, եւ պայթումին հետեւանքով գրանցուած են զոհեր եւ վիրաւորներ: Յիշեցնենք, որ «Տահէշ» խմբաւորման ահաբեկիչ զինեալներ […]

̰
ԱՄՆ-ում պտտահողմի զոհերի թիվն աճել է

11:17 04.03.2019

Հողմերն Ալաբամայից շարժվել են Ջորջիա նահանգ:

̰
Բրիտանիայում Սկրիպալների թունավորումից անցել է ուղիղ 1 տարի

10:47 04.03.2019

Սկրիպալների թունավորման մեջ Մեծ Բրիտանիան մեղադրել էր Ռուսաստանին և խզել էր դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ:

̰
Բոլթոնը հետևանքներով է սպառնացել Գուաիդոյի վերադարձին խոչընդոտելու փորձերին

10:05 04.03.2019

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոյի՝ Վենեսուելա վերադարձին խոչընդոտելու փորձերը կառաջացնեն ԱՄՆ-ի և միջազգային հանրության ակտիվ հակազդեցությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Իր թվիթերյան էջում խորհրդականը հայտարարել է, որ Գուաիդոն հայտարարել է երկիր վերադարձի մասին, ինչպես նաև նշել, որ դրան սպառնացող ցանկացած գործողության կհաջորդի ԱՄՆ-ի վճռական […]

̰
Թրամփը բացատրել է Հարավային Կորեայի հետ զորավարժությունների չեղարկումը

09:30 04.03.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում մեկնաբանել է  ԱՄՆ-Հարավային Կորեա ամենամյա համատեղ զորավարժությունների չեղարկումը։ «Հարավային Կորեայի հետ զորավարժությունների չեղարկման ցանկության պատճառն ԱՄՆ-ի համար հարյուր միլիոնավոր դոլարների տնտեսումն է, որոնք մեզ չեն հատուցվում։ Դա իմ դիրքորոշումն է եղել նախագահ դառնալուց շատ ժամանակ առաջ։ Բացի այդ, Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում լարվածության նվազեցումը հիմա լավ է»,- նշել […]

̰
ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է հետաքննել Թրամփի չարաշահումները

08:44 04.03.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերով կոմիտեն տվյալներ է հավաքում նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իշխանության հնարավոր չարաշահումերի, կոռուպցիայի և արդարադատությանը խոչընդոտելու վերաբերյալ։ Դեմոկրատները պատրաստվում են ամերիկյան հանրությանը համոզել նախագահի իմպիչմենթի անհրաժեշտության հարցում։ Այսօր խորհրդարանականներն ավելի քան 60 համապատասխան հարցում կուղարկեն Թրամփի վարչակազմի աշխատակիցներին, նրա ընտանիքի անդամներին և բիզնես-գործընկերներին, հայտնել է կոմիտեի նախագահ, դեմոկրատ Ջերոլդ Նադլերն ABC-ի […]

̰
«Եվրատեսիլ»-ի տոմսերի վաճառքը դադարեցվել է

08:28 04.03.2019

«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները խախտումների պատճառով դադարեցրել են երգի միջազգային մրցույթի տոմսերի վաճառքը։ Այս մասին հայտնում է իսրայելական Kan հեռուստառադիոկորպորացիան։ Տեղեկություններ են տարածվել, թե արենայի լավագույն տեղերի համար տոմսերը զգալի շահույթով վերավաճառվել են հայտնի մարդկանց։ Դա խիստ հակասում է հանրային հեռարձակողի սկզբունքներին։ Եթե այդ փաստը հաստատվի, տոմսերն ազատ վաճառքի կհանվեն։ Մինչ իրադրության կարգավորումը տոմսերի վաճառքը դադարեցվել է։

̰
Չինաստանում բացել են «մարսիական բազա»

08:14 04.03.2019

Չինաստանի հյուսիսարևմտյան Ցինհայ նահանգում բացվել է «մարսիական բազա», որտեղ պայմանները նմանեցված են Կարմիր մոլորակի պայմաններին։ 32 հեկտար մակերեսով տիեզերական ճամբարը հասանելի կլինի ինչպես գիտնականների, այնպես էլ զբոսաշրջիկների համար։ Բազան բաժանված է 2 գոտու։ Դրանցից առաջինը նախատեսված է «վայրէջքի» համար, մյուսը լիովին մեկուսացված է արտաքին աշխարհից և նախատեսված է մինչև 160 «մարսիական զբոսաշրջիկների» բնակության համար։ 150 […]

̰
ԱՄՆ-ում պտտահողմի զոհ է դարձել 14 մարդ

07:58 04.03.2019

Ամերիկյան Ալաբամա նահանգի Լի շրջանին պատուհասած երկու պտտահողմերի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ։ Այս մասին հայտնում է տեղի WSFA հեռուստաալիքը։ Բուժօգնության է դիմել շուրջ 40 տուժած։ Ականատեսների խոսքով՝ զոհերի թվում կա 8-ամյա երեխա։ Շրջանի շերիֆ Ջեյ Ջոնսի խոսքով՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ կան անհետ կորածներ և ծանր վիրավորներ։ Բնության տարերքից առավելապես […]

̰
Իտալիայում անցկացվել է ամենամյա «նարնջամարտը»

07:43 04.03.2019

Հազարավոր մարդիկ են մասնակցել ավանդական «նարնջամարտին», որը հանդիսանում է ամենամյա կառնավալի մաս և անցկացվում իտալական Իվրեա քաղաքում։ Հանուն պատմական ավանդույթի՝ ամեն տարի Սիցիլիայից բերվում է ավելի քան 500 տոննա նարինջ։ Մարդիկ միմյանց հետ մարտի են բռնվում ցիտրուսային պտուղներով։ Ենթադրաբար, «նարնջամարտը» քաղաքի բնակչության հետ նապոլեոնական բանակի պայքարի նմանակումն է։ Քաղաքում սայլերով շարժվող և այնտեղից մարդկանց հարվածող […]

̰
Էստոնիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմությունը

07:33 04.03.2019

Էստոնիայի ընդդիմադիր «Բարեփոխումների կուսակցությունը» հաղթել է երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։ Ընդդիմությունը կարող է էստոնական խորհրդարանում ակնկալել 34 մադատ 101-ից՝ ընդլայնելով ներկայացվածությունը 4 տեղով։ Սա 1994 թվականին ստեղծված կուսակցության լավագույն արդյունքն է պատմության մեջ։ Իշխող կենտրոնամետները զբաղեցրել են երկրորդ տեղը և կարող են ստանալ 26 մանդատ։ Հանրապետական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ […]

̰
Միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով Սիրիայում խաղաղ բնակիչներ են զոհվել

07:24 04.03.2019

Սիրիա-իրաքյան սահմանից ոչ հեռու գտնվող Բագուզ գյուղի շրջանում կիրառվել են սպիտակ ֆոսֆորով արգելված ռումբեր։ Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA հեռուստաալիքը։ Նշվում է, որ բնակավայրին գիշերը հարվածել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիացիան։ Հաղորդվում է խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին, որոնց թիվը չի հստակեցվում։ SANA-ն նշում է, որ սա արգելված զինամթերքի կիրառմամբ կոալիցիայի երկրորդ […]

̰
Google-ը օրինական է համարել կանանց լրտեսելը

23:37 03.03.2019

Google-ը հրաժարվել է Google Play-ից հեռացնել Absher սաուդյան հավելվածը, որը թույլ է տալիս տղամարդկանց հետևել կանանց: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Business Insider-ը։ Ընկերության աշխատակիցները փորձարկել են ծառայությունը և հայտարարել, որ այն կարող է հասանելի լինել օգտատերերին, քանի որ ոչ մեկի իրավունքները չեն խախտվում։ Ի սկզբանե, Absher-ն օգտագործվում էր Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ում՝ բնակչության մասին տվյալների […]

̰
2018 թվականին Հոլանդիայում 1.2 մլրդ եվրո ընդհանուր արժեքով հեծանիվ են գնել

21:39 03.03.2019

2018 թվականի ընթացքում հոլանդացիները ռեկորդային թվով  հեծանիվներ են գնել: Այս մասին հայտնում է DutchNews-ը: Հաղորդվում է, որ 2018 թվականի ընթացքում այս երկրի բնակիչների կողմից գնված հեծանիվների ընդհանուր արժեքը հասել է 1.2 միլիարդ եվրոյի: Աննախադեպ թափ է ստացել նաև էլեկտրական հեծանիվների պահանջարկը: Աղբյուրը հայտնում է, որ միայն անցած տարվա ընթացքում հոլանդացիները 5.7 տոկոսով ավելի շատ հեծանիվ […]

̰
Եգիպտացի պատգամավորն օսկարակիր դերասան Ռամի Մալեկին մեղադրել երիտասարդների շրջանում այլասերում տարածելու մեջ

21:18 03.03.2019

Հայտնի դերասան Ռամի Մալեկը, ով «Օսկար-2019»-ին պարգևատրվեց որպես տարվա լավագույն դերասան, մեղադրվել է Եգիպտոսի իրական արժեքների խեղաթյուրման մեջ: Ռուսական TASS գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է տեղի խորհրդարանի պատգամավորներից մեկը՝ տեղական Al-Hadath-Alyoum հեռուստաալիքի ուղիղ եթերում: Նրա խոսքով՝ դերասանը ոչ ճիշտ կյանք է վարում: «Այս մարդը ձգտում է բարոյապես վնասել մեր երիտասարդներին, և ես շատ էի զարմացել, […]

̰
BACK_TO_TOP