TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+28.09 oC

ԱՇԽԱՐՀ

Պուտինը շնորհավորել է Գորբաչովին ծննդյան տոնի առթիվ

21:56 02.03.2019

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԽՍՀՄ նախկին նախագահ 88-ամյա Միխայիլ Գորբաչովի ծննդյան տարեդարձը: Այս մասին գրված է Kremlin.ru-ում: «Ե՛վ մեր երկրում, և՛ դրա սահմաններից դուրս Ձեզ ճանաչում են որպես հեղինակավոր պետական և հասարակական գործչի, որն ունի հսկայական մասնագիտական և կյանքի փորձ»,- գրված է ուղերձում: Պուտինը նշել է, որ Գորբաչովը մեծ ներգրավվածություն ունի միջազգային […]

̰
ԱՄՆ-ում 2 ինքնաթիռ է բախվել

21:18 02.03.2019

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքի համանուն օդանավակայանում 2 ինքնաթիռ է բախվել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ բախվել են ինքնաթիռների թևերը: Բախման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Տեղի ունեցածի պատճառներն առայժմ հայտնի չեն: Օդանավակայանից ուղևորներին տեղեկացրել են, որ եղանակային վատ պայմանների և միջադեպի հետ կապված հետաձգվել են մի քանի […]

̰
ԱՄՆ-ում շնիկը չի կարողանում դուրս գալ ձյան միջից, քանի դեռ «ընկերն» օգնության չի հասնում

19:51 02.03.2019

ԱՄՆ Կոլորադո նահանգում փոքրիկ շունը թաղվել էր ձյան մեջ ու ձյան բարձրության պատճառով չէր կարողանում դուրս գալ այնտեղից: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է կենդանին փորձում դուրս գալ ձյան ծածկույթի միջից, բայց թույլ չի տալիս նրան անել դա: Տեսնելով կենդանուն այդ բարդ իրավիճակում՝ նրա բարձրահասակ «ընկերն» անմիջապես օգնության է գնում ու ազատում շնիկին՝ […]

̰
ԱՄՆ Կոնգրեսը կստուգի Թրամփի 10 տարվա հարկերի տվյալները

19:20 02.03.2019

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի բյուջետային կոմիտեն մտադիր է ստուգել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից օգտագործված` հարկերի հետ կապված խարդախ սխեմաների մասին տվյալները, հաղորդում է NBC-ն` վկայակոչելով Կոնգրեսում իր աղբյուրներին: Այս ամենի հետ կապված` կոմիտեն մտադիր է հարցում ուղարկել և ստանալ Թրամփի՝ վերջին 10 տարվա ընթացքում վճարվող հարկերի մասին հայտարարագրերը: Նշվում է, որ Ներկայացուցիչների պալատի բյուջետային կոմիտեի […]

̰
Սառցաբեկորի վրա կեցվածք ընդունած կնոջն ալիքները բաց ծով են քշել

19:11 02.03.2019

Ջուլիետ Ստրենգ անունով ամերիկուհին Իսլանդիայում որոշել է նկարվել սառցաբեկորի վրա: Սառցաբեկորը, սակայն, անսպասելիորեն շարժվել է և նրան քշել ծովի խորքը: Այս մասին գրում է ABC News-ը: Նշվում է, որ տեղի ունեցածից հետո լուսանկարը կայծակնային արագությամբ տարածվել է համացանցում: «Սառցաբեկորն այնպիսի ձև ուներ, որ հարմար էր դրա վրա նստելը: Կարող եք ինքներդ դրանում համոզվել՝ տեսնելով լուսանկարը: Ես […]

̰
ԱՄՆ-ը վիզային նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի 49 ներկայացուցիչների նկատմամբ

19:07 02.03.2019

Վենեսուելայի հարցով ԱՄՆ հատուկ պատվիրակ Էլիոթ Աբրամսը Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վիզային նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի 49 ներկայացուցիչների նկատմամբ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Աբրամսը նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի միջոցներ ձեռնարկել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կոռումպացված աջակիցների նկատմամբ, ովքեր կխախտեն մարդկանց իրավունքները: Նա նաև […]

̰
Մահացել է Նոբելյան մրցանակակիր, ֆիզիկոս Ժորես Ալֆյորովը

19:04 02.03.2019

Ռուս ֆիզիկոս-գիտնական, նոբելյան մրցանակակիր Ժորես Ալֆյորովը մահացել է 89 տարեկան հասակում: Տեղեկությունը հաստատել է նրա կինը՝ Թամարա Դարսկայան: «Ցավոք, երեկոյան Ժորես Ալֆյորովը հեռացավ կյանքից: Մինչ այս նա շատ ծանր ապրումներ է ունեցել»,- ասել է ֆիզիկոսի մտերիմներից մեկը: Ժորես Ալֆյորովը 2000 թվականին դարձել է նոբելյան մրցանակակիր:

̰
Ֆրանսիայում վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերը

19:00 02.03.2019

Ֆրանսիայում դարձյալ սկսվել են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ակցիաները՝ ընդդեմ վառելիքի գնաճի: Բողոքի խոշոր ակցիաներ են անցկացվում Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Մայրաքաղաք Փարիզում ցույցի մասնակիցները մտադիր են արգելափակել Շառը դը Գոլի անվան հրապարակը: Նրանք նաև մտադիր են 12 կիլոմետրանոց երթ կազմակերպել Փարիզի փողոցներում: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ անցած շաբաթ […]

̰
Ավստրալիայում անտառային հրդեհներ են մոլեգնում

18:51 02.03.2019

Ավստրալական Հոբարտ քաղաքում գրանցվել է ջերմային նոր ռեկորդ: Ավստրալիայի օդերևութաբանական ծառայությունից հայտնել են, որ այստեղ ջերմաստիճանը հասել է 39 աստիճանի, ինչը համարվում է ռեկորդային մարտ ամսվա համար: Թասմանիա կղզու հրշեջ ծառայությունից էլ հայտնել են, որ ամբողջ կղզու տարածքում կա հրդեհի 39 օջախ, իսկ Վիկտորիա նահանգում՝ 23: Դրանցից մի քանիսը դուրս են եկել վերահսկողությունից: Հրդեհները տեղայնացնելու […]

̰
Շվեդիայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

18:37 02.03.2019

Շվեդիայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Դրա մասնակիցների թիվը հասել է 90-ի: Այս մասին հայտնում է Dagens Nyheter պարբերականը: Դեպքը տեղի է ունեցել մարտի 2-ին շվեդական Նյուչյոփինգ քաղաքի մերձակա տարածքում գտնվող ավտոկայաններից մեկում: Աղբյուրը փոխանցում է տեղի ոստիկանության ներկայացուցչի տեղեկությունն այն մասին, որ 30 հոգու տեղափոխող ավտոբուսը հանգստի համար կանգնել է կայանատեղիում: Որոշ ժամանակ անց […]

̰
Լուկաշոնկոն մտադիր է նախագահի պաշտոնում վեցերորդ անգամ առաջադրվել

18:29 02.03.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշոնկոն մտադիր է նախագահի պաշտոնում վերընտրվել վեցերորդ անգամ: Այդ մասին տեղեկություն են տարածել ռուսական ԶԼՄ-ները: «Ելնելով երկրի ներկայիս վիճակից և իմ նկատմամբ վերաբերմունքից` չեմ կարող նախագահական ընտրություններում չառաջադրել իմ թեկնածությունը»,- ասել է Լուկաշենկոն: Միաժամանակ, Բելառուսի 65-ամյա նախագահը խոսել է նաև նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին: Ըստ նրա` անհրաժեշտ է ամրապնդել գործադիր և դատական […]

̰
Պետք է խաղաղության պատրաստ լինել առանց համաձայնագրերի. Յենս Ստոլտենբերգ

17:29 02.03.2019

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ պետք է պատրաստվել խաղաղության՝ առանց «Միջին և մոտ հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի: Այս մասին հայտնում է REGNUM-ը: Նա հայտարարել է, որ հրթիռները, որոնք տեղակայում է Մոսկվան, կարող են հասնել եվրոպական քաղաքներին ու դրանք կարող են օգտագործվել ռազմական գործողությունների ժամանակ: «Մեզ անհրաժեշտ է պատրաստ լինել խաղաղության՝ առանց […]

̰
Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը հանդիպել է դեսպանատան աշխատակազմի հետ

17:25 02.03.2019

«Երեկ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների և նորանշանակ դեսպանի առաջին հանդիպումը շատ ջերմ էր»,- գրված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում: Դեսպանատունը տեղեկացնում է, որ առաջիկա տարիներին դեսպան Լին Թրեյսիին կղեկավարի Հայաստանում ԱՄՆ առաքելությունը: 

̰
Իրանը դատապարտել է «Հեզբոլլահն» ահաբեկչական խմբերի ցանկում ներառելու բրիտանական որոշումը

17:15 02.03.2019

Իրանը դատապարտել է Մեծ Բրիտանիայի կողմից Լիբանանի «Հեզբոլլահ» շարժումը որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին որոշումը` այն որակելով «սխալ» և «ոչ ճիշտ քայլ» Լոնդոնի կողմից: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Բահրամ Քասեմին: «Բրիտանական կառավարության գործողությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Լիբանանում «Հեզբոլլահը» շատ մեծ սոցիալական և հասարակական բազա ունի, և ինչպես մյուս […]

̰
Լոնդոնում մաքրուհին ավտոբուսում հայտնաբերել է գրեթե 400 հազար դոլար և հանձնել ոստիկանություն

16:39 02.03.2019

Մաքրուհին Լոնդոնի ավտոբուսում գտել է 300.000 ֆունտ-սթեռլինգ (մոտ 397.000 դոլար) և գումարը հանձնել ոստիկանությանը: Այս մասին հաղորդում է Daily Mirror-ը: Ինչպես նշվում է, այդ միջոցներով նա կարող էր ապրել մինչև իր կյանքի վերջը և չզբաղվել իր աշխատանքով: Մաքրուհին, սակայն, «զարմանալիորեն ազնիվ է եղել»: Ընդգծվում է, որ Լոնդոնում տրանսպորտում հաճախ են անսովոր բաներ թողնում, ինչպիսիք են կենդանու թարմ […]

̰
Բրազիլիայի ազատազրկված նախկին նախագահին թույլատրել են ներկա գտնվել թոռան հուղարկավորությանը

16:37 02.03.2019

Կոռուպցիայի մեղադրանքով ազատազրկված Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային թույլ կտան մասնակցել իր յոթամյա թոռնիկի հուղարկավորության արարողությանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Լուլա դա Սիլվայի 6 թոռներից մեկը օրերս մահացել է մենինգիտի հետևանքով: Իմանալով տեղի ունեցածի մասին՝ նա անմիջապես դիմել է հուղարկավորությանը ներկա լինելու խնդրանքով, ինչը բավարարվել է: Աղբյուրը հայտնում է, որ […]

̰
Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով երկու տասնյակից ավելի մարդ է զոհվել

15:58 02.03.2019

Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով 25 մարդ է զոհվել, 16 մարդ վիրավոր է: Այս մասին հայտնում է Reuters-ը: Աղբյուրը մասնավորապես հայտնում է, որ ահաբեկչական խմբավորման անդամները հարձակում են գործել Աֆղանստանի հյուսիսային Հելմանդ նահանգում տեղակայված անվտանգության ուժերի շտաբի վրա: Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ աֆղանական կողմին հաջողվել է ոչնչացնել ահաբեկչական խմբավորման 9 անդամի՝ այդ թվում 3 մահապարտի: […]

̰
Հնդկաստանը հետաքրքրված է մոտ ապագայում ԵԱՏՄ հետ համաձայնագիր կնքելու հարցում

15:31 02.03.2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մարտի 1-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Բալա Վենքաթեշ Վարմայի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԵՏՀ պաշտոնական կայքը: «Հնդկաստանի տնտեսական զարգացումն իսկապես տպավորիչ է: Մենք ենթադրում ենք, որ կայուն աճը որակական առումով կփոխի երկրի դիրքերը համաշխարհային տնտեսությունում: Ընդ որում, Հնդկաստանն […]

̰
Աբոսզոդայի «հանձնումն» ավելի կուժեղացնի Բաքվի հակառուսական քաղաքականությունը. Թալիշական ազգային շարժում

15:15 02.03.2019

Թալիշական ազգային շարժումը հայտարարությամբ է հանդես եկել՝ մտահոգություն հայտնելով Ֆահրադդին Աբոսզոդայի ճակատագրի հետ կապված: «2019թ. փետրվարի 27-ին քննչական մեկուսարանից «անհետացել է» թալիշ հանրային-քաղաքական գործիչ, լրագրող ու գիտնական Ֆահրադդին Աբոսզոդան: Մարտի 1-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաստատեց, որ Ֆահրադդին Աբոսզոդան տեղափոխվել է Բաքու: Աբոսզոդայի կալանքի ժամկետը լրանում էր մարտի 6-ին: Փետրվարի 28-ին Լյուբերեցկի քաղաքային դատարանում պետք […]

̰
Հնդկաստանը և Պակիստանը միմյանց մեղադրել են Քաշմիրում հրաձգության մեջ

15:03 02.03.2019

Հնդկաստանը և Պակիստանը միմյանց մեղադրել են Ջամմուի և Քաշմիրի շփման գծում հրաձգության մեջ: Նյու Դելին հայտարարել է 3 խաղաղ բնակչի մահվան մասին, իսկ Իսլամաբադը՝ 1: Աղբյուրը նշում է, որ հնդկական ոստիկանությունը հայտարարել է, որ երեկոյան Պակիստանի բանակը Ջամմուի և Քաշմիրի Պունչ գյուղի ուղղությամբ կրակ է բացել: Արկերից մեկը ընկել է բնակելի տան վրա և ամբողջությամբ […]

̰
Ֆլորիդայում ինքնաթիռը մխրճվել է բնակելի շենքի մեջ, կա զոհ

13:49 02.03.2019

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում փոքր շարժիչանի ինքնաթիռը մխրճվել է բազմահարկ բնակելի շենքի մեջ, ինչի հետևանքով զոհվել է օդաչուն: Այս մասին հայտնել է ABC NEWS-ը: Աղբյուրը նշում է, որ ինքնաթիռը մխրճվել է շենքի 16-րդ և 17-րդ հարկերի արանքում: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցները շենքից անմիջապես տարհանել են մոտ 100 բնակչի:

̰
«Ալիևը ոճրագործ է». ֆրանսահայ երիտասարդները լոզունգներով են պատասխանել ադրբեջանցիներին

13:28 02.03.2019

Փարիզի կենտրոնում գտնվող եկեղեցիներից մեկի շրջակայքում հայ ցուցարարների և ադրբեջանցիների միջև բախումներ են տեղի ունեցել: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են Փարիզի մեր աղբյուրները: Բախումները տեղի են ունեցել, երբ Ֆրանսիայում հիմնված «Նոր սերունդ» հայկական միության անդամներն ընդվզել են ադրբեջանցիների կազմակերպած համերգի դեմ, որը նվիրված է եղել այսպես ասած «Խոջալուի զոհերի» հիշատակին: «Նոր սերունդ» երիտասարդական միության պատասխանատուներից […]

̰
Մայքլ Ջեքսոնի առանձնատունը 31 միլիոն դոլարով վաճառքի է հանվել

13:16 02.03.2019

Երգիչ Մայքլ Ջեքսոնի Neverland անվանումը կրող ռանչոն այս շաբաթ 31 միլիոն դոլարով վաճառքի է հանվել, հաղորդում է The Wall Street Journal-ը: Թերթը հիշեցնում է, որ 2015թ. ռանչոն ցանկանում էին գնել 100 միլիոն դոլարով, սակայն 2017-ին գինը դարձավ 67 միլիոն դոլար:  Այս պահին Neverland-ը կրկին վաճառվում է, սակայն սկզբնականից ավելի ցածր գնով: Ռանչոն տեղակայված է Սանտա Բարբարայից 64,4 […]

̰
ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի կառուցումը կավարտվի մինչև Թրամփի նախագահական ժամկետի ավարտը. Փենս

12:56 02.03.2019

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի կառուցումը կավարտվի մինչև Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: «Մենք արդեն սկսել ենք պատի կառուցումը: Ես ձեզ խոստանում եմ, որ կավարտենք աշխատանքը մինչև մեր լիազորությունների ավարտը»,- ասել է Փենսը: ԱՄՆ փոխնախագահն իր ելույթում կոչ է արել Կոնգրեսի անդամներին աջակցել նախագահ […]

̰
Մահացել է դերասանուհի Քեթրին Հելմոնդը

12:49 02.03.2019

89 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի, Ոսկե գլոբուսի մրցանակակիր Քեթրին Հելմոնթը: Այս մասին տեեղեկացնում է CNN-ը: Դերասանուհին մահացել է փետրվարի 23-ին Լոս Անջելեսի իր տանը: Մահվան պատճառը Ալիցհեյմեր հիվանդության սրացումն էր: Քեթրին Հելմոնդը Տեխասից է: Իր կարիերան սկսել է թատրոնից: Հայտնի է դարձել «Օճառ» և «Ո՞վ է այստեղ շեֆը» ֆիլմերից:

̰
Սիրիական դեմոկրատական ուժերը պատանդ են վերցրել ԻՊ-ի 1000-ից ավելի զինյալի

12:15 02.03.2019

Սիրիական դեմոկրատական ուժերի արաբ-քրդական ջոկատները պատանդ են վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան հազար զինյալի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նոսվոստին»: «Վճռական բախումից առաջ պադանդառված զինյալների թիվը ընդամենը 800 էր, բայց հետո նրանց թիվն ավելացավ ու ամեն օր փոխվում է»,- ասել է ԱՄՆ-ում Սիրիայի դեմոկրատական ուժերի քաղաքական առաքելության համանախագահ Բասսամ Իսաքը: Իսաքը նաև նշել […]

̰
Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերները

11:20 02.03.2019

Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում հրավիրվել էր միջոցառում` նվիրված Հայաստանի ժողովրդավարացման ու արտաքին մարտահրավերներին: Այս մասին տեղեկանում ենք «Ամերիկայի ձայն»-ից: Հրավիրված ամերիկահայ փորձագետներն իրենց տեսակետներով կիսվեցին միջոցառման ներկաների հետ:

̰
Սոմալիում հզոր պայթյուն է որոտացել

10:40 02.03.2019

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հզոր պայթյուն է որոտացել: Զոհվել է 25, վիրավորվել՝ ավելի քան 40 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Համաձայն տեղի ոստիկանության տարածած տվյալների՝ մահապարտ ահաբեկիչը մեքենան պայթեցրել է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը:

̰
Պակիստանը հանձնել է հնդկական ռազմաօդային ուժերի օդաչուին

10:24 02.03.2019

Պակիստանն ազատ է արձակել հնդկական ռազմաօդային ուժերի օդաչուին: Նրան հանձնել են հնդկական իշխանություններին՝ երկու երկրների միակ օրինական սահմանային անցակետով: Այս մասին հայտնել է BBC-ն: Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հայտարարել է, որ օդաչուին վերադարձնելը «խաղաղության ժեստ է» Հնդկաստանի նկատմամբ: Հիշեցնենք, որ հնդկական ռազմական ինքնաթիռը խոցվել էր պակիստանյան զինուժի կողմից:

̰
Ալժիրում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև. կան զոհեր և վիրավորներ

10:15 02.03.2019

Ալժիրում շարունակվում են հակակառավարական բողոքի խոշոր ակցիաները: Այս մասին հայտնել է BBC-ն: Տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ` բողոքելու գործող նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկաի առաջադրման 5-րդ ժամկետի դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են եղել իրավապահ մարմինների և ցուցարարների միջև: Վերջիններս ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, ինչին ի պատասխան՝ իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել: Բախումների հետևանքով […]

̰
BACK_TO_TOP