21:05 03.03.2019
Ափիոնից կախում ունեցող թութակները մեծ վնաս են հասցնում հնդիկ ֆերմերներին: Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը: Բանն այն է, որ այս թռչունները երամներով հարձակվում են Հնդկաստանի Հադհիա- Պրադեշ շրջանի ֆերմերների կակաչի արտերի վրա: Տեղացիները հայտնել են, որ արդեն փորձել են հնարավոր բոլոր տարբերակները, որպեսզի ազատվեն թռչուններից, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են անցել: Այս թռչունների դեմ […]
20:57 03.03.2019
Հելսինկիում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա։ Տուժել է մեկ երեխա և 2 մեծահասակ։ Վիրավորները հոսպիտալացվել են։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է քաղաքային ոստիկանությունը։ Հարձակվողին ձերբակալել չի հաջողվել։ Ոստիկանությունն արդեն պարզել է նրա ինքնությունը և անցել որոնման։ Դեպքը տեղի է ունեցել Սանտավուորետի փողոցում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
20:41 03.03.2019
ԱՄՆ-ը ձգտում է կոալիցիա ստեղծել՝ Վենեսուելայում իշխանափոխության համար։ Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը։ «Ես կցանկանայի տեսնել կոալիցիա, այնքան մեծ, որքան կկարողանանք հավաքել՝ ողջ կոռումպացված ռեժիմը փոխելու համար»,-ասել է Բոլթոնը CNN-ի հետ հարցազրույցում։ Անցած շաբաթ գերմանական ԶԼՄ-ները հայտնել էին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի «ապստամբության» ձախողման մասին։ Նա հունվարի […]
20:32 03.03.2019
Ամերիկյան մասնավոր SpaceX ընկերության բազմակի օգտագործման Crew Dragon նորագույն տիեզերանավը հաջողությամբ միացել է Միջազգային տիեզերակայանին։ Այս մասին հայտնում է ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալությունը։ Ամենը տեղի է ունեցել լիարժեք ավտոմատացված ռեժիմով։ NASA-ում նշում են, որ դա առաջին տիեզերանավն է, որը կառուցվել ու ղեկավարվում է մասնավոր կոմերցիոն ընկերության կողմից և որը միացել է Միջազգային տիեզերակայանին։ Տիեզերանավն ուղեծրում […]
20:05 03.03.2019
Հռոմում՝ «Պալացիո Նաիադո» հյուրանոցում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդիպում է անցկացնում իր կողմնակիցների հետ: Նա խոսքով դիմում է աջակիցներին: Այս մասին հայտնում է վրացական Առաջին ալիքը։ Վրաց էմիգրանտների մի մասին հնարավորություն չի տրվել մասնակցել հանդիպմանը: Նրանք ցույց են անում հյուրանոցի մոտ: Ինչպես հայտարարում են ցուցարարները, նրանք գրանցվել են հանդիպմանը մասնակցելու համար, սակայն թույլ չեն […]
19:52 03.03.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աբխազիայի անկախությունը չի ճանաչել հնարավոր միջազգային մեկուսացման պատճառով: Այդ մասին գրել է ռուսական մամուլը: Լուկաշենկոն թեմային անդրադարձել է լրագրողների և վերլուծաբանների հետ հանդիպման ժամանակ։ Նա Աբխազիայի անկախության չճանաչումը պատճառաբանել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի նախազգուշացմամբ, որ Ռուսաստանի կողմից բռնազավթված Սուխումի անկախության ճանաչման դեպքում Բելառուսին պատժամիջոցներ և միջազգային մեկուսացում է սպառնում: […]
19:37 03.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջը մի քանի օրից գալու է: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է պահպանողական քաղաքական գործիչների ու ակտիվիստների հետ ունեցած հանդիպման ժամանակ: Թրամփն ասել է, որ մի քանի օրից ահաբեկչական այդ խմբավորման զինյալները 100%-ով կվերացվեն: Նա ասել է, որ իր աշխատակազմի ներկայացուցիչների գնահատմամբ՝ այդ […]
19:23 03.03.2019
Հսկա չափերի հասնող սարդը հարձակում է գործել պարկամկան վրա ու քարշ տվել նրան իր բույն: Կենդանու որսի պահն արձանագրել են National Geographic-ի մասնագետները՝ Պերուի ջունգլիներում: Հաղորդվում է, որ սարդի չափսերը հասել են մոտ 30 սմ-ի: Մասնագետների խոսքով՝ չնայած այն բանին, որ հոդվածոտանիները հիմնականում սնվում են մանր միջատներով, այդուհանդերձ, հազվադեպ չեն դեպքերը, երբ նրանք որսում են […]
19:04 03.03.2019
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կանգնեցվել է հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի արձանը: Reuters գործակալությունը հայտնում է, որ նախաձեռնությունն իրականացվել է «Los Angeles Galaxy» ամերիկյան ֆուտբոլային ակումբը: «Այս քաղաք տեղափոխվելու առաջին օրն իսկ մենք մեզ զգացել ենք ինչպես տանը, ինչի համար հավերժ շնորհակալ եմ»,- ասել է ֆուտբոլիստը: Բեքհեմը MLS-ի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, ում պատվին արձան […]
18:31 03.03.2019
ԱՄՆ Ջորջիա նահանգի ջրանցքներից մեկում հսկայական չափերի հասնող ալիգատոր է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Fox News-ը: Հաղորդվում է, որ երկկենցաղը կշռել է շուրջ 320 կգ, դրա երկարությունը կազմել է 3.5 մետր: Աղբյուրը հայտնում է, որ համացանցում հրապարակված լուսանկարը որոշ կասկածների տեղիք է տվել օգտատերերի շրջանում, սակայն իրողությունը հաստատել է կադրում հայտնված կենսաբան Բրենթ Հաուզը։ […]
16:45 03.03.2019
Իտալիայի երկրորդ խոշորագույն քաղաք Միլանում բազմահազարանոց խաղաղ ցույց է անցկացվել՝ ուղղված ռասիզմի գաղափարախոսության դեմ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ցուցարարներն այսկերպ իրենց բողոքն են հայտնել Իտալիայի փոխվարչապետ Սալվինիի վարած քաղաքականության դեմ: Հաղորդվում է, որ նա թույլ չի տալիս, որ միգրանտների տեղափոխող մարդասիրական առաքելությունների նավերը մոտենան Իտալիայի ափերին: Նախնական հաշվարկներով՝ ռասիզմի դեմ […]
16:30 03.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի՝ Վիետնամի մայրաքաղաք Հանոյում փետրվարի 27-28-ը կայացած գագաթնաժողովը ժամանակից շուտ է ավարտվել այն պատճառով, որ ԱՄՆ-ը պահանջել է փակել Փհենյանից ոչ հեռու գտնվող գաղտնի միջուկային ձեռնարկությունը։ Այս մասին գրում է The Sunday Times պարբերականը՝ հղում անելով Լոնդոում Հյուսիսային Կորեայի դեսպանության նախկին աշխատակից Թհե Յոն Հոյին, […]
15:20 03.03.2019
Հարավկորեացի մասնագետները կօգնեն Վրաստանին փոխպատվաստման զարգացման գործում: Այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն՝ փոխպատվաստման կորեացի առաջատար մասնագետ, պրոֆեսոր Քուանգ Վուն Լինի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումից հետո: Հանդիպմանը կորեացի բժիշկները պատրաստակամություն են հայտնել օգնել Վրաստանին ինչպես մասնագետների վերապատրաստման, այնպես էլ անմիջապես վիրահատական գործողությունների իրականացման ժամանակ: Այցի ընթացքում պատվիրակության հետ համագործակցության երկու հուշագիր է […]
14:25 03.03.2019
Սիրիական Համա նահանգի հյուսիսում ահաբեկիչները հարձակվել են սիրիական բանակի դիրքերի վրա, կան զոհեր ու վիրավորներ, որոնց թիվը չի հստակեցվում։ Այս մասին հայտնում է Syria TV պետական հեռուստաալիքը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։ Հաղորդվում է, որ գրոհայիններն օգտվել են եղանակային վատ պայմաններից, սակայն սիրիական զորքերը կարողացել են հետ մղել հարձակումը՝ ոչնչացնելով ահաբեկիչներից մի քանիսին և նրանց տեխնիկան։ Հարձակումը […]
14:02 03.03.2019
Նիգերիայի հարավում տեղի է ունեցել նավթի արտահոսք և պայթյուն։ Միջադեպից հետո ավելի քան 50 մարդ անհետ կորել է։ Տեղի ունեցածը խուճապ է առաջացրել տեղի բնակչության շրջանում, հայտնում է The Guardian-ը։ Նավթի արտահոսքը տեղի է ունեցել մարտի 1-ին։ Nembe նավթատարը շահագործում է Aiteo Group ընկերությունն ու հում նավթ փոխադրում դեպի Բոննի քաղաքի արտահանման տերմինալ։ Ընկերությունը դեռևս […]
13:07 03.03.2019
Կոշտ Brexit-ի կողմնակից Ջեյքոբ Ռիս-Մոգի գլխավորությամբ բրիտանացի եվրասկեպտիկ-պահպանողականները վարչապետ Թերեզա Մեյին մի շարք պայմաններ են առաջադրել՝ կապված Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի հետ։ Այս մասին հայտնում է The Sunday Times-ը։ Պայմանները վերաբերում են Հյուսիսային Իռլանդիային և միասնական եվրոպական շուկային։ Առաջադրած պայմանները չկատարելու դեպքում պատգամավորները չեն աջակցի Brexit-ի հարցով վարչապետի առաջարկած համաձայնագրին։ Քվեարկությունը ծրագրված է մարտի 12-ին։
12:08 03.03.2019
ԱՄՆ-ը և Հարավային Կորեան որոշում են ընդունել դադարեցնել համատեղ զորավարժությունները՝ Կորեական թերակղզու միջուկազերծումն արագացնելու համար։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Նշվում է, որ ամերիկացի և հարավկորեացի զինվորականները հրաժարվել են Key Resolve և Foal Eagle հրամանատարա-շտաբային վարժանքներից։ Նման որոշումն ընդունվել է մարտի 2-ին՝ Կորեայի ազգային անվտանգության հարցերով նախարար Չոն Գեն Դուի և Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար […]
11:41 03.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2020 թվականին ինքը կհաղթի նախագահական ընտրություններում՝ մրցակիցների նկատմամբ էլ ավելի մեծ առավելությամբ, քան 2016 թվականին։ Սպիտակ տան ղեկավարը նման հայտարարությամբ է հանդես եկել պահպանողական քաղաքական գործիչների համաժողովի ժամանակ, փոխանցում է 9news պորտալը։ Թրամփը հերթական անգամ քննադատել է կլիմայական փոփոխությունների հետ կապված դեմոկրատների անհանգստությունը և ընդգծել, որ «սիրտը խառնում […]
10:22 03.03.2019
Նեապոլի ոստիկանությունը ձերբակալել է ամենավտանգավոր հանցագործներից մեկին՝ մաֆիոզ կազմակերպության պարագլուխ Մարկո Դի Լաուրոյին։ Այս մասին հայտնում է LA Repubblica-ն։ 38-ամյա մաֆիոզը մի քանի տարի առաջ ենթարկվել էր արտաքինի փոփոխության վիրահատության և շրջել հիմնականում կանացի հագուստով։ Հանցագործը ձերբակալվել է մարտի 2-ին, ոստիկանների ու կարաբիներների համատեղ հատուկ գործողության ընթացքում։ Դի Լաուրոն զինված չի եղել և դիմակայություն ցույց […]
09:24 03.03.2019
Չեռնոգորիայի հազարավոր բնակիչներ դուրս են եկել մայրաքաղաք Պոդգորիցայի փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելով նախագահ Միլո Ջուկանովիչի դեմ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ցուցարարները պահանջել են նախագահի ու նրա կառավարության հրաժարականը՝ մեղադրելով իշխանությանը կոռուպցիայի, նեպոտիզմի, ծառայողական դիրքի չարաշահման և ֆինանսական խարդախությունների մեջ։ Ցուցարարներն անցել են քաղաքի կենտրոնով՝ «Միլո, գող» վանկարկելով։ Սա վերջին շաբաթների ընթացքում արդեն 4-րդ […]
09:13 03.03.2019
Ալժիրում ցույցեր են անցկացվել, որոնց ժամանակ տուժել է 183 մարդ։ Այս մասին հայտնում է APS գործակալությունը՝ հղում անելով Առողջապահության նախարարությանը։ Ցուցարարները դեմ են հանդես եկել երկրի նախագահ, 81-ամյա Աբդել Ազիզ Բուտեֆլիկայի՝ ընտրություններին մասնակցելու որոշմանը։ Տուժածներից 56-ը ոստիկաններ են։ Հաղորդվում է սրտի նոպայի պատճառով մահվան մեկ դեպքի մասին։ Տարբեր քաղաքներում անցկացված ցույցերի ընթացքում ձերբակալվել է 45 […]
23:47 02.03.2019
ԽՍՀՄ գիտնական Վիլ Միրզայանովը, որը մասնակցել է «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութի մշակմանը, բացատրել է, թե ինչու չեն մահացել ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը՝ Յուլյա Սկրիպալը, այդ մասին գիտնականը գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Ուզում եմ վերջնական պարզաբանել դռան բռնակի վրա «Նովիչոկ»-ի թույնի ոչ մահացու կոնցենտրացիան: Դատելով տարայից՝ դրա վերևի հատվածում գտնվել է մեկուսացված մաս, […]
23:23 02.03.2019
Արաբական սոցիալական ցանցերում վերջին օրերին իսկական սենսացիա է առաջացրել իսրայելցի կատակերգուի հայտարարությունը, որը կատակով ամուսնության առաջարկ է արել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նոամ Շուստերն այս առաջարկն արել է հեռուստաընկերություններից մեկին տրված հարցազրույցի ժամանակ, որի ընթացքում նա բողոքել է, որ իր ընտանիքը ճնշում է գործադրում իր վրա […]
23:10 02.03.2019
Ամերիկյան SpaceX ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ տիեզերք է ուղարկել մասնավոր տիեզերանավ Dragon Crew-ն: Ամերիկյան նոր տիեզերանավի մեկնարկը, առանց անձնակազմի, դեպի Միջազգային տիեզերակայան իրականացվել է Կանավերալի հրվանդանից: Մեկնարկից 11 րոպե անց SpaceX-ի թռիչքների վերահսկման կենտրոնը հաստատել է, որ կապսուլան առանձնացել է հրթիռակրից: Նրանք նաև հայտնել են, որ Dragon Crew-ն կհասնի Միջազգային տիեզերակայան վաղը: Իսկ ԱՄՆ-ի […]
22:38 02.03.2019
Հնդկաստանը և Պակիստանը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել Կաշմիրի շրջանում հնչած կրակոցների համար, հաղորդում է Geo TV-ն: Նյու Դելին հայտարարում է, որ միջադեպի հետևանքով զոհվել է 3 մարդ, Իսլամաբադը խոսում է մեկ զոհի մասին: Հնդկաստանի ոստիկանության փոխանցմամբ՝ Պակիստանի բանակը կրակ է բացել Պունչ շրջանի գյուղի ուղղությամբ, որը գտնվում է Քաշմիրի և Ջամուի նահանգներում: Ականներից մեկն ընկել է […]
21:56 02.03.2019
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԽՍՀՄ նախկին նախագահ 88-ամյա Միխայիլ Գորբաչովի ծննդյան տարեդարձը: Այս մասին գրված է Kremlin.ru-ում: «Ե՛վ մեր երկրում, և՛ դրա սահմաններից դուրս Ձեզ ճանաչում են որպես հեղինակավոր պետական և հասարակական գործչի, որն ունի հսկայական մասնագիտական և կյանքի փորձ»,- գրված է ուղերձում: Պուտինը նշել է, որ Գորբաչովը մեծ ներգրավվածություն ունի միջազգային […]
21:18 02.03.2019
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքի համանուն օդանավակայանում 2 ինքնաթիռ է բախվել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ բախվել են ինքնաթիռների թևերը: Բախման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Տեղի ունեցածի պատճառներն առայժմ հայտնի չեն: Օդանավակայանից ուղևորներին տեղեկացրել են, որ եղանակային վատ պայմանների և միջադեպի հետ կապված հետաձգվել են մի քանի […]
19:51 02.03.2019
ԱՄՆ Կոլորադո նահանգում փոքրիկ շունը թաղվել էր ձյան մեջ ու ձյան բարձրության պատճառով չէր կարողանում դուրս գալ այնտեղից: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է կենդանին փորձում դուրս գալ ձյան ծածկույթի միջից, բայց թույլ չի տալիս նրան անել դա: Տեսնելով կենդանուն այդ բարդ իրավիճակում՝ նրա բարձրահասակ «ընկերն» անմիջապես օգնության է գնում ու ազատում շնիկին՝ […]
19:20 02.03.2019
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի բյուջետային կոմիտեն մտադիր է ստուգել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից օգտագործված` հարկերի հետ կապված խարդախ սխեմաների մասին տվյալները, հաղորդում է NBC-ն` վկայակոչելով Կոնգրեսում իր աղբյուրներին: Այս ամենի հետ կապված` կոմիտեն մտադիր է հարցում ուղարկել և ստանալ Թրամփի՝ վերջին 10 տարվա ընթացքում վճարվող հարկերի մասին հայտարարագրերը: Նշվում է, որ Ներկայացուցիչների պալատի բյուջետային կոմիտեի […]
19:11 02.03.2019
Ջուլիետ Ստրենգ անունով ամերիկուհին Իսլանդիայում որոշել է նկարվել սառցաբեկորի վրա: Սառցաբեկորը, սակայն, անսպասելիորեն շարժվել է և նրան քշել ծովի խորքը: Այս մասին գրում է ABC News-ը: Նշվում է, որ տեղի ունեցածից հետո լուսանկարը կայծակնային արագությամբ տարածվել է համացանցում: «Սառցաբեկորն այնպիսի ձև ուներ, որ հարմար էր դրա վրա նստելը: Կարող եք ինքներդ դրանում համոզվել՝ տեսնելով լուսանկարը: Ես […]