19:00 05.03.2019
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մարտի 3-ին՝ Հռոմում, «Միասին դեպի տուն» շարժման շրջանակներում վրացի ներգաղթյալների հետ հերթական հանդիպմանն անդրադարձել է ընտրություններին, դրա անցկացման կարգին: Սաակաշվիլին առաջարկել է Վրաստանի հերթական ընտրություններն անցկացնել էլեկտրոնային քվեարկության եղանակով: Նրա խոսքերով` թվային տեխնոլոգիաների օգտագործմամբ կբացառի ընտրակեղծիքն ու կապահովի քաղաքացիների մասնակցությունը քաղաքական կարևոր որոշումներ կայացնելու գործընթացում: Սաակաշվիլիի նախաձեռնության համաձայն` երկրում պետք […]
18:53 05.03.2019
Մահացել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին արտգործնախարար Կլաուս Կինկելը: Ազատ դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավարը 82 տարեկան էր: Կլաուս Կինկելը 1972-1982 թվականներին ղեկավարել է Դաշնային հետախուզական ծառայությունը, իսկ 1992-1998 թվականներին Գերմանիայի արտգործնախարարն էր: 1998-ից հետո զբաղվում էր փաստաբանական գործունեությամբ:
18:24 05.03.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ առաջիկայում կարող է ստիպված լինել տնտեսական համագործակցություն սկսել Արևմուտքի հետ: БелТА գործակալության հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության հարցերով խորհրդաժողովի ժամանակ: Լուկաշենկոն հայտարարել է, որ երկու երկրների համագործակցությունը Ռուսաստանի մոտ «ալերգիա է առաջացնում»: «Հարցնում են՝ ինչո՞ւ եք հիստերիայի մեջ հայտնվել: Բելառուսական արտադրանքը թույլ չեն […]
18:03 05.03.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին ցավակցական հեռագիր է հղել գրող, կինոդրամատուրգ Կիմ Բակշիի ընտանիքին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հեռագրում ասված է. «Արցախում խոր ցավով տեղեկացանք հայտնի գրող և կինոդրամատուրգ Կիմ Նաումի Բակշիի մահվան մասին: Կիմ Նաումի Բակշին մեծատառով մարդ էր, հայ ժողովրդի անկեղծ բարեկամը, […]
17:35 05.03.2019
Մոսկվայում տեղի է ունեցել ռուս-հայկական «Լազարևյան ակումբի» նիստը, որտեղ ելույթ է ունեցել Ռուսաստանի Դաշնային խորհրդի սենատոր, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը, տեղեկացնում է РУСАРМИНФО-ն: Իր ելույթում Ռիժկովը կոչ է արել աջակցել Ռուսաստանի հայ համայնքին և խոսել է միգրացիայի մասին: «Ռուսաստանում ապրող հայերը ներգրավվում են Ռուսաստանի շրջանների կյանքում: Հնարավոր է` իմաստ ունի «Լազարևյան ակումբի» նիստերից մեկում […]
16:50 05.03.2019
Այսպիսի դեպքերում հաճախ մարդիկ հարցնում են՝ արդյոք փող տալո՞ւ են: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս մեջբերումն արեց Արամ Աբրահամյանը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ զրույցում: Նա նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցը: «Որ հասարակ մարդու համար մատչելի բացատրեմ, այսպիսի օրինակ բերեմ. դու ունես մի ծանոթ կամ բարեկամ, որը կարող է լինել քո գործատուն, կամ մարդ […]
16:26 05.03.2019
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են նաև Եվրամիության հավասարակշիռ դիրքորոշումն Արցախյան հակամարտության հարցում։ Այս մասին Փաշինյանը հայտնեց հանդիպմանը հաջորդած համատեղ ճեպազրույցի ընթացքում։ «Եվ մենք ողջունում ենք այն, որ Եվրամիությունը փաստում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն է այն միակ խումբը, որ պետք է զբաղվի այս խնդրով, […]
16:15 05.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին երկու պաշտոնյաների համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը։ «Մենք դեռ սպասում ենք Եվրամիության անդամ բոլոր երկրների կողմից այդ համաձայնագրի վավերացմանը, ինչը թույլ կտա լիարժեքորեն օգտվել համաձայնագրի տրամադրած առավելություններից»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ Տուսկի […]
16:07 05.03.2019
Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման խնդիրները քննարկվել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում։ Այս մասին Փաշինյանը հայտնեց հանդիպմանը հաջորդած համատեղ ճեպազրույցի ընթացքում։ Այդ հարցի լուծումը, ըստ Փաշինյանի, Հայաստանի քաղաքացիներին թույլ կտա մոտ ապագայում ազատ ուղևորվել Եվրոպա։ «Մենք հույս ունենք, որ այս հարցում քաղաքական որոշումը շուտ է կայացվելու, […]
15:50 05.03.2019
Սպիտակ տունը Կոնգրեսում դեմոկրատների կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ սկսված նոր հետաքննությունը անվանել է «ամոթալի» և «վիրավորական»: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը: Սանդերսի խոսքերով՝ Ներկայացուցիչների պալատի դատական հարցերով ներկայացուցիչ Ջերոլդ Նադլերը բացել է «ամոթալի և վիրավորական հետաքննություն»: Սառա Սանդերսը նշել է, որ դեմոկրատները այս քայլին գնացել են, քանի որ […]
15:48 05.03.2019
Հայաստանում տեղի ունեցած կտրուկ քաղաքական փոփոխությունները և անցկացված ընտրություններն ավելի մերձեցրին Հայաստանն ու Եվրամիությունը, և դա արձանագրում է մեր համանման արժեքների առկայությունը։ Հայաստանում ժողովրդավարությանը այլընտրանք չկա։ Այս մասին ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եվ մենք առաջնահերթ ենք համարում մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը և օրենքի […]
15:44 05.03.2019
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է այն հարցերին, որոնք քննարկվել են երկու պաշտոնյաների հանդիպման ընթացքում։ Փաշինյանը նշեց, որ առաջին հերթին քննարկվել են Հայաստանում ժողովրդական փոփոխությունների, բարեփոխումների հարցերը։ «Եվ ես ուզում եմ շեշտել Հայաստանի և Եվրամիության միջև բարձր մակարդակի հարաբերությունները, ինչպես նաև փաստել, որ Հայաստանը վճռական […]
15:26 05.03.2019
Այս փետրվարին նախորդ փետրվարի համեմատ ուղևորահոսքն աճել է 11.6 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջից: Ընթացիկ տարվա փետրվար ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 166 451 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 11.6 տոկոսով: 2019թ. փետրվարին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 12.4 տոկոսով: Եթե 2018 թվականի […]
15:20 05.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Financial Times միջազգային հեղինակավոր պարբերականի ինովացիոն բաժնի խմբագիր Ջոն Թորնհիլի հետ, որն ունի հրապարակումների հատուկ շարք՝ նվիրված ժամանակակից աշխարհում նոր տեխնոլոգիաների ազդեցությանը: Ջոն Թորնհիլն ասել է, որ մեծապես տպավորված է Հայաստանի հինավուրց պատմությամբ ու հարուստ մշակույթով, որին ծանոթացել է այցելելով պատմամշակութային վայրեր: Հանրապետության նախագահը և Ջոն Թորնհիլը խոսել […]
14:45 05.03.2019
Կյանքի 88-րդ տարում կյանքից հեռացել է հայտնի ռուս գրող, հրապարակախոս, կինոդրամատուրգ ու հայ ժողովրդի բարեկամ Կիմ Բակշին: Այս մասին հայտնում են Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից: «Ընկերնե´ր, սրտի խորը կսկիծով հայտնում ենք, որ 88 տարեկանում Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի ռուս գրող, հրապարակախոս ու կինոդրամատուրգ Կիմ Բակշին: Կիմ Նաումովիչն իր կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդի […]
14:09 05.03.2019
Ռուսական «Независимая газета»-ն իր հոդվածներից մեկում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցին և վերլուծել՝ արդյո՞ք այն ազդեցություն կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա: Հոդվածում մասնավորապես նշված է, որ «Հայաստանյան ղեկավարությունը, արտաքին քաղաքականության մեջ ռուսական ուղղությունը հայտարարելով առաջնահերթ, չի հրաժարվում նաև արևմտյան վեկտորից՝ հիշելով կոմպլեմենտար (համահավասար) քաղաքականության մասին»: «Երբ որոշակի անորոշությունը ձգձգվեց, Երևանում ակնհայտորեն մտահոգվեցին՝ կասկածելով, […]
14:08 05.03.2019
«Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունը հարցազրույց է հրապարակել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «- Այսօր ձեր կարծիքով որո՞նք են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, եթե հաշվի առնենք տեղի ունեցող իրադարձությունները: – Շնորհակալություն ինձ հյուրընկալելու համար, «Ամերիկայի ձայն»-ի հետ զրուցելը միշտ հաճելի է: Ասեմ, որ թեև այլևս ԱՄՆ-ի կառավարությունում, պետքարտուղարությունում չեմ […]
13:48 05.03.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր մտահոգություններն է հայտնել ՀԱՊԿ-ում ստեղծված «անառողջ իրավիճակի» կապակցությամբ, այդ թվում` գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ: Համապատասխան հայտարարությունը նա արել է երեքշաբթի` եվրոպական կազմակերպությունների հետ ինտեգրացիոն կառույցների համագործակցության հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ: «Հաշվի առնելով համաշխարհային միտումները` այդ կազմակերպության պահանջվածությունը կասկած չի հարուցում, սակայն ներկայումս ՀԱՊԿ-ում անառողջ մթնոլորտ է ծագել: Վերցրեք թեկուզ սովորական […]
13:16 05.03.2019
Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի առաջին օրվա ավարտին` մարտի 4-ի երեկոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հայ համայնքի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, որոնք գործունեություն են ծավալում ադամանդագործության, անշարժ գույքի, բեռնափոխադրումների ոլորտներում: Հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելի «Վիլլա Ամպեն» արևելքի և արևմուտքի մշակույթների և երկխոսության կենտրոնում: Աշխատանքային ընթրիքի շրջանակում քննարկվել են հայ-բելգիական գործարար կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր: […]
12:56 05.03.2019
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում կառնավալի ժամանակ անկարգություններ են տեղի ունեցել: Դիմակներով տասնյակ մարդին քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, որի հետևանքով տուժել է 9 ոստիկան: Այս մասին հայտնել է Известия-ն: Աղբյուր հայտնել է, որ ոստիկանությունը ձերբակալել է անկարգություններ հրահրող մասնակիցներից մի քանիսին: Քաղաքական ճգնաժամը երկրում շարունակվում է դեռ 2014 թվականից և ուղեկցվում է տնտեսական աճի նվազմամբ: Հունվարի […]
12:42 05.03.2019
Ֆրանսիայի արևելյան հատվածում գտնվող Գրենոբլ քաղաքում 3 օր է՝ շարունակվում են խռովությունները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այստեղ խռովությունները սկսվել են կիրակի օրը, երբ 2 դեռահասներ մոտոցիկլով բախվել էին ավտոբուսին և մահացել: Բանն այն է, որ այդ ժամանակ դեռահասներին հետապնդում էր ոստիկանությունը: Դրանից հետո նրանց աջակից երիտասարդները քաղաքում արգելապատնեշներ են կառուցել, ոստիկանների ուղղությամբ դյուրավառ […]
12:26 05.03.2019
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոն հայտարարել է, որ մտադիր չէ կրկին առաջադրել իր թեկնածությունը 2020 թվականին երկրում կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Ես չեմ առաջադրի իմ թեկնածությունը, սակայն կշարունակեմ աշխատել, խոսել և պաշտպանել իմ համոզմունքները»,- հայտարարել է Քլինթոնը NEWS 12 հեռուստաալիքին տրված հարցազրույցում: Քլինթոնը նաև հայտնել է, որ չի […]
12:06 05.03.2019
ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը սկսել է իր հարավկովկասյան այցելությունների շարքը և առաջինը այցելել է հարևան Ադրբեջան։ Լայչակին այսօր ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Թե ինչ են քննարկել կողմերը, չի բացահայտվում, բայց հավանական է, որ քննարկումների առանցքում եղել է Արցախյան հակամարտությունը, քանի որ դրա մոնիտորինգով զբաղվում է ԵԱՀԿ գործող […]
08:48 05.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարացրեց ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2014 թվականին՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Սահմանափակող միջոցառումներն անդրադառնում են ռուս քաղաքական գործիչների և Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի շրջապատի վրա։ Նախագահի հրամանում նշվում է, որ պատժամիջոցները երկարացվում են ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին […]
08:25 05.03.2019
Amazon ընկերության ղեկավարը երկրորդ տարին անընդմեջ գլխավորել է Forbes-ի վարկածով մոլորակի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանշային աղյուսակը։ 2018 թվականին հեղինակավոր հանդեսը Amazon-ի ղեկավարի կարողությունը գնահատել էր 112 մլրդ դոլար, այսօր, Forbes-ի տվյալներով, նրա կարողությունը հասնում է 139․6 մլրդ դոլարի։ Գործարարը շուտով կարող է զրկվել ամենահարուստ մարդու կոչումից, քանի որ ծրագրում է ամուսնալուծվել։ Երկրորդ տեղում Բիլ Գեյթսն […]
08:11 05.03.2019
Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ, դեռևս հունվարի 23-ին իրեն երկրի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուաիդոն իր թվիթերյան էջում հայտնել է Կարակաս վերադառնալու մասին։ Նա հայրենիք է վերադարձել Պանամայից՝ լատինաամերիկյան մի շարք երկրներում շրջագայելուց հետո։ Նա առանց խոչընդոտի լքել է օդանավակայանը և ուղևորվել իր կողմնակիցների հետ հանդիպման։ Օդանավակայանում կողմնակիցներից բացի՝ Գուաիդոյին սպասել են եվրոպական մի քանի երկրների դեսպաններ։ […]
07:52 05.03.2019
Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ կին է ճանաչվել L`Oreal կոսմետիկական կայսրության ժառանգորդուհի Ֆրանսուազա Բետանկուր-Մայերսը։ Նրա ընտանիքին է պատկանում կոսմետիկական հսկայի բաժնետոմսերի 33 տոկոսը։ Կնոջ կարողությունը գնահատվում է 49․3 մլրդ դոլար, ինչը նրան թույլ է տվել մոլորակի ամենահարուստ մարդկանց ընդհանուր ցուցակի 15-րդ հորիզոնականում հայտնվել։ Նա L`Oreal-ի կառավարման խորհրդի անդամ է 1997 թվականից։ Անցած տարում Բետանկուր-Մայերսի կարողությունն աճել […]
07:39 05.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է չեղարկել Թուրքիայի և Հնդկաստանի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը։ Այս մասին ծանուցումը նախագահն ուղարկել է Կոնգրես, հայտնում է «РИА Новости»-ն։ Թրամփը նշել է, որ վերջին 45 տարիներին, որոնց ընթացքում Թուրքիան ստանում է արտոնություններ, դրա տնտեսությունը շատ է աճել և դիվերսիֆիկացել։ Երկու երկրների հարաբերությունները կտրուկ սրվել էին անցած տարվա օգոստոսից՝ Թուրքիայից […]
07:20 05.03.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Շենգենյան համակարգի գործողությունն արմատապես վերանայելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է France-Presse-ը՝ հղում անելով նախագահի հոդվածին, որը լույս կտեսնի այսօր։ Մակրոնի կարծիքով՝ համակարգում փոփոխություններն անհրաժեշտ են՝ անվտանգության պայմաններում մարդկանց տեղաշարժի ազատությունն ապահովելու համար։ «Պետք է ստեղծել ընդհանուր սահմանային ոստիկանություն և ապաստանի տրամադրման համաեվրոպական գրասենյակ»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնը […]
00:40 05.03.2019
Չինաստանում երեխայի ստամոքսից 1.5 կգ-անոց մազագունդ են հանել: Այս մասին հայտնում է The Mirror-ը: Երեխան վերջին շրջանում սկսել է բողոքել որովայնի հատվածում ցավերից ու աստիճանաբար փորը փքվել է: Տևական ժամանակ այդ ցավերը չեն անցել և մայրը երեխային տարել է հիվանդանոց: Երբ ստամոքսի լվացումը երեխայի վիճակը չի լավացրել, բժիշկները համակարգչային տոմոգրաֆիա են արել: Նկարում մասնագետները տեսել են […]