00:36 02.03.2019
Արքայազն Հարրին գաղտնի օգտահաշիվ ունի Twitter-ում: Նա Twitter-ում հետևում է ԶԼՄ-ների հրապարակումներին ու քննադատություններին, մասնավորապես ուշադրություն է դարձնում իր կնոջ՝ Մեգան Մարքլի հասցեին հնչող քննադատություններին: Այս մասին հայտնում է The Sun պարբերականը: Այս մասին լրատվամիջոցին հայտնել է թագավորական սյունակագիր Օմիդ Սկոբին: Նրա խոսքերով՝ Հարրին նրան ասել է, որ Twitter- ի թղթակիցներին հետևում է՝ օգտագործելով կեղծ անուն: «Նա թագավորական շրջայցի […]
00:12 02.03.2019
Հայտնի է դարձել, թե որ երկներն ունեն կարմրուկի հիվանդացության ավելի բարձր մակարդակ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով CNN-ին: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով` կարմրուկի տարածման դեպքերը բարձր մակարդակում են ամբողջ աշխարհում և հասել են 48%-ի 2017-2018 թվականների ընթացքում: Գործնականում հիվանդացության դեպքերի երեք քառորդը տեղի են ունենում 10 երկրում, այդ թվում՝ Ուկրաինա, Բրազիլիա, Ֆիլիպիններ, Վենեսուելա և Ֆրանսիա: Ի […]
23:59 01.03.2019
Դուբլինում վինիլային ծառուհի են սարքել: Ամբողջ փողոցում համապատասխան փաթեթավորումներով վինիլներ են տեղադրված և ապակով հերմետիկ ծածկված: Այս մասին հայտնում է The Irish Times-ը: «Ծառուղին հիմնվել է Windmill Lane ձայնագրման լեգենդար ստուդիային կից մայթին: Այդ ստուդիայում իրենց երգերն են ձայնագրել U2-ն, Waterboys-ը, Status Quo-ն, Clannad-ը, Քեյթ Բուշը և այլք: Այս կատարողների թվով 21 վինիլներ տեղ են գտել մայթին: […]
23:31 01.03.2019
Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում հազարավոր ուսուցիչներ և պետական ծառայողներ բողոքում են սոցիալական ապահովության վճարների 3 տոկոս բարձրացման դեմ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այդ օրինագիծը ուժի մեջ է մտել դեկտեմբերի 26-ին՝ հասցնելով սոցիալական ապահովության վճարները 11-14 տոկոսի: Ի նշան բողոքի՝ ցուցարարները գործադուլ են հայտարարել:
22:51 01.03.2019
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում 21-րդ դարում տեղի ունեցող «մշակութային եղեռնին»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարբերականը գրել է, որ այսօր մշակութային ամենամեծ աղետը, հավանաբար, ոչ թե տեղի է ունենում Սիրիայում, այլ Կովկասում՝ նկատի ունենալով Ադրբեջանում հայկական խաչքարերի ոչնչացման փաստը: «Համաձայն Hyperallergic գեղարվեստական ամսագրի փետրվարի համարում զետեղված հաշվետվության, Ադրբեջանի կառավարությունը վերջին 30 տարիների ընթացքում պարբերաբար ջնջում է երկրից […]
20:08 01.03.2019
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հարցաքննում է թալիշական համայնքի ներկայացուցիչ Ֆահրադդին Աբոսզոդային (Աբբասով), որ նախօրեին արտահանձնվել է Ադրբեջանին: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «Ներկայում ստուգվում են Աբբասովի՝ Հայաստան կատարած այցերի, հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցության, Հայաստանում միջոցառումներին և այլ հանցավոր գործողությունների նրա մասնակցության մասին տեղեկությունները»,- հաղորդում է Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը: Աբոսզոդային Ադրբեջանում մեղադրում են երկու հոդվածով՝ […]
20:00 01.03.2019
Սումգայիթյան ջարդերի ընթացքում եղել են ադրբեջանցիներ, որոնք հայ հարևաններին փրկել են: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում պատմել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: «Նրանք կյանքի և անվտանգության գնով փրկում էին հայերին իրենց իսկ համաքաղաքացիներից: Հայկական կողմը դա երբեք չի ժխտել, փախստականները երբեք չեն ուրացել, որ եղել են հարևաններ կամ մարդիկ, որոնք իրենց մեքենաների մեջ թաքցնելով՝ […]
19:51 01.03.2019
Կոլորադոյի համալսարանում պարզել են, որ աշխատանքային օրերին քիչ քնելը, իսկ դրա փոխարեն հանգստյան օրերին շատ քնելը, վնասակար է առողջությանը: Այս մասին գրում է MedicalXpress-ը: Գիտնականները հետազոտություն են կատարել 18-39 տարեկան 30 կամավորների շրջանում՝ նրանց առանձնացնելով 3 խմբերի: Առաջին խումբը քնել է 9 ժամ՝ 9 օրվա ընթացքում, երկրորդ խումբը՝ 5 ժամ: Երրորդ խումբն էլ 5 ժամ քնել […]
19:44 01.03.2019
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հինգշաբթի օրը չի կարողացել Մալիի մայրաքաղաք Բամակոյից թռչել կառավարական Airbus A319 ինքնաթիռի խափանման պատճառով: Գերմանիայի ԱԳ ղեկավարի թռիչքը հետաձգվել է մեկ օրով: Մեկնաբանելով պատահարը՝ նախարարը հայտնել է, որ առանց խափանումների արդեն թռչել է 300 հազար կմ, հաղորդում է Deutsche Welle-ն: Մաասն ավելի վաղ այցելել էր Արևմտյան Աֆրիկայի երկրներ՝ Բուրկինա-Ֆասո […]
19:20 01.03.2019
Լեհաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է մինչև 2026 թվականը 50 միլիարդ դոլար ծախսել երկրի զինված ուժերի սպառազինության արդիականացման, նոր, թարմ զինատեսակներ գնելու վրա։ Ծրագրի տակ արդեն դրվել է պաշտպանության նախարարի ստորագրությունը, որն էլ ծրագրի մասին հայտարարել է այսօրվա ելույթում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։ Գնման համար դիտարկվող սպառազինության մեջ, ինչպես այս պահին ծրագրված է, մտնում են նաև […]
18:09 01.03.2019
Ուկրաինայում շաբաթներ շարունակ «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելու համար ազգային ընտրություն էր անցկացվում: Արդյունքում` անցած շաբաթ ազգային քվեարկությամբ «Եվրատեսիլի» պատվիրակ էր ընտրվել էպատաժային երգչուհի Մարուվը: Սակայն ամեն ինչ նախատեսված սցենարով չի ընթացել: Ժյուրիի անդամները սկսել են երգչուհուն քաղաքական բնույթի հարցեր տալ: Մասնավորապես հետաքրքրվել են Ղրիմի, Ռուսաստանի նկատմամբ նրա վերաբերմունքով և պարտադրել հրաժարվել ռուսաստանյան հյուրախաղերից: «Ձեր հայրենասիրությունը և […]
17:51 01.03.2019
Մեծ Բրիտանիայի Սոլսբերի և Էյսբերի քաղաքներն ավելի քան 800 զինվորականների կողմից գրեթե ամբողջությամբ մաքրվել է «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութից: Այս մասին հայտնում է BBC-ն: Հիշեցնենք, որ թույնն օգտագործվել էր ազգությամբ ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը թունավորելու համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքի՝ թույնից մաքրման գործընթացը ձգվել է ավելի քան 1 տարի: Հաղորդվում է, որ […]
17:37 01.03.2019
Մոսկվայի օդանավակայաններում 32 չվերթ է հետաձգվել և չեղարկվել: Այս մասին տեղեկանում ենք` հետևելով Яндекс.Расписание-ին: Ըստ ծառայության տվյալի՝ «Վնուկովո»-ում 10 չվերթ է հետաձգվել, 5-ն էլ չեղարկվել է: «Շերեմետևո» օդանավակայանում էլ 4 թռիչք է հետաձգվել: Ավելի վաղ հիդրոօթերևութաբանները կանխատեսել էին, որ այս օրերին Մոսկվայում ձյան առատ տեղումներ են լինելու:
17:09 01.03.2019
Խոջալուի, Սումգայիթի ջարդերի մասին ո՞ւմ պետք է իրազեկել, ովքե՞ր են թիրախային կողմերը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանն ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային: Վերջինիս խոսքերով՝ 3 թիրախ կա` ներքին լսարանը, ադրբեջանական լսարանը և միջազգային հանրությունը: «Իմ ու նաև ավելի փոքր սերնդից շատերը տեղյակ չեն այն իրադարձություններից, որոնց ականատեսը չեն: Մեր սերունդը դրանց մասին […]
16:57 01.03.2019
Պակիստանի քաղավիացիայի վարչությունը հաստատել է այն տեղեկությունը, որ երկրի օդային տարածությունը փակ կմնա մինչև մարտի 4-ը: Երկրի օդային տարածքն օրեր առաջ փակվել էր այն բանից հետո, երբ Պակիստանի բանակը հայտարարել էր, որ Քաշմիրի շրջանում Հնդկաստանի օդուժի 2 ինքնաթիռ է ոչնչացրել, որոնք խախտել էին երկրի օդային սահմանը: Այդ ամենի պատճառով բազմաթիվ թռիչքներ հետաձգվել են: Սահմանափակ թվով […]
16:42 01.03.2019
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի՝ միասնական արժույթ ունենալու հարցում հստակություն չկա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: «Ոչ մի հստակություն չկա, բայց, իհարկե, այդ թեման կարող է և պետք է քննարկվի, եթե մենք հետագայում էլ շարունակենք շարժվել միութենական պետության կառուցման ճանապարհով»,- ասել է Պեսկովը: Նա ընդգծել […]
16:38 01.03.2019
Հաճախորդին նոկաուտի ենթարկած ռուս վաճառողուհին գրավել է Reddit սոցիալական ցանցի օգտատերերի համակրանքը: Հաղորդվում է` տարբեր երկրներից օգտատերերն իրենց հիացմունքն են արտահայտում կնոջ արարքի առնչությամբ: BetterEveryLoop էջում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է գարեջրի խանութում գտնվող տղամարդկանցից մեկը հարձակվում մեկ այլ տղամարդու վրա և նրան հարվածներ հասցնում: Այդ ամենը տեսնելով՝ երիտասարդ վաճառողուհին մոտենում է սադրիչին և հարվածներ […]
16:22 01.03.2019
Նիժնի Նովգորոդի Տոնկինսկայա փողոցում կրակել են հայ զույգի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում «360» հեռուստաալիքը՝ նշելով, որ չարագործները ցանկացել են հարձակվել տղամարդու և կնոջ ուղղությամբ: Ականատեսներից մեկը պատմել է, որ ծեծկռտուք է տեղի ունեցել, այնուհետ ինչ-որ մարդիկ հարձակվել են զույգի վրա, սակայն նրանք հասցրել են փախչել: «Հայեր էին՝ տղամարդ և կին, ընդ որում, տղամարդը վիրավոր էր: Նրանք […]
16:01 01.03.2019
Ինչպե՞ս պետք է Ադրբեջանում տեղի ունեցած հայկական ջարդերի մասին իրազեկել միջազգային հանրությանը, արդյո՞ք ընդունելի է «խավիարային դիվանագիտությունը»: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցին պատասխանեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: «Պրակտիկան ցույց տվեց, որ խավիարային դիվանագիտությունն այնքան էլ չի աշխատում Ադրբեջանի դեպքում, առավել ևս այն բոլոր սկանդալներից հետո` ԵԽԽՎ-ի պատգամավորներին, կոնգրեսականներին «էին գնում»: Այսինքն՝ դա բավականին վարկաբեկված […]
15:57 01.03.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է լրատվամիջոցների հրապարակումներին և փորձագետների կարծիքներին այն հարցի վերաբերյալ, որ Բելառուսը համարվում է Ռուսաստանի «կենվորը»: Նրա խոսքերով՝ Բելառուսը երբեք չի եղել Ռուսաստանի կենվորը, ընդհակառակը, Մոսկվայից վարկ է ստացել առավել անշահավետ պայմաններով, քան մյուս երկրները: «Ռուսաստանը Բելառուսին ատոմային էլեկտրակայանի կառուցման համար վարկ է տրամադրել 4.8 տոկոսով, Վիետնամին վարկ է տրամադրվել 3 […]
15:53 01.03.2019
Whatsapp-ն առաջիկայում սեփական էլեկտրոնային տարադրամը կունենա: Այս մասին հայտնում է РБК-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ընկերությունը մտադիր է այս նախաձեռնությամբ հանդես գալ այս տարվա առաջին կեսին: Facebook-ն արդեն բանակցություններ է սկսել մի քանի բորսաների հետ՝ սեփական տարադրամը շրջանառության մեջ դնելու հարցով: Հաղորդվում է, որ տարադրամի մշակման ու շրջանառության մեջ դնելու ու անվան որոշման ուղղությամբ աշխատանք են տանում […]
15:45 01.03.2019
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են հանդիպելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել են ՄԽ համանախագահները տարածաշրջան այցի արդյունքներով մարտի 1-ին հրապարակած հայտարարության մեջ: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստանի Դաշնություն, Ստեփան Վիսկոնտին՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ) փետրվարի 20-ին Երևանում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և […]
14:55 01.03.2019
Հարավային Կալիֆոռնիայի ծովափերից մեկի մոտ հազվադեպ հանդիպող ձկան երկումետրանոց մարմին է հայտնաբերվել, հաղորդում է CNN-ը: Ավելի ուշ պարզվել է, որ ձկան այդ տեսակը չի հանդիպում Հյուսիսային Ամերիկայում: Գիտնականները նշում են, որ այդ ծովային ձկան 5 տեսակ կա: Տվյալ ձուկը պատահաբար է հայտնվել Կալիֆոռնիայի ափերին, քանի որ կաթնասունի բնակության վայրը շատ հեռու է գտնվում: Մասնագետներին այս պահին […]
14:27 01.03.2019
Պերուի հյուսիսային հատվածում հզոր` 7.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Daily Mail-ը: Ցնցման օջախը եղել է 257 կմ խորության վրա: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 3:50-ին: Ցունամիների նախազգուշացման կենտրոնը նշել է, որ երկրաշարժի հետևանքով ավերիչ ցունամի չի սպասվում: Այս պահին զոհերի և վիրավորների մասին տվյալներ չկան:
13:58 01.03.2019
Մի քանի օր առաջ ռուսական հեռուստաընկերությունները Խոջալուի մասին ռեպորտաժներ էին հեռարձակում, սովորաբար այդ ռեպորտաժներում փորձում էին պարիտետ պահպանել, այս անգամ նման բան չկար: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման դիտարկում ներկայացրեց Արամ Աբրահամյանը՝ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ զրույցում: «Այդ պարիտետը ստեղծվում էր հայկական կողմի քրտնաջան աշխատանքի արդյունքում, այսինքն՝ միշտ, եթե մի կողմը հարձակվող է լինում, […]
12:57 01.03.2019
Ռուսաստանի իրավապահները Խանտի-Մանսիյսկում ձերբակալել են ահաբեկչական խմբավորման բջջի անդամներին, որոնք մի շարք ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում։ Այս մասին հայտնի է դարձել երկրի ներքին գործերի նախարարության ու Անվտանգության դաշնային ծառայության համատեղ գործողությունից հետո։ Խմբի անդամները, ըստ իրավապահների, կրել են միջազգային ահաբեկչական խմբերից մեկի (չի հստակեցվում, թե կոնկրետ որ խմբի) գաղափարախոսությունը և կապեր են ունեցել Հյուսիսային Կովկասի […]
12:25 01.03.2019
Այսօրվանից հնարավոր է ID՝ ինքնությունը հաստատող քարտերով ուղևորվել Վրաստանից Ուկրաինա և հակառակը: Այս տարվա մարտի 1-ից հնարավոր կլինի ID՝ ինքնությունը հաստատող քարտերով ուղևորվել Վրաստանից Ուկրաինա և հակառակը, հայտնում է «Ալիք Մեդիան»: Վրաստանի ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ առանց վիզայի ռեժիմը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը, կխթանի Ուկրաինայից ավելի շատ զբոսաշրջիկների այցը դեպի Վրաստան, ինչն էլ կնպաստի […]
12:25 01.03.2019
YouTube-ի ղեկավարությունը որոշել է արգելափակել երեխաների մասնակցությամբ տեսանյութերի ներքո մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը: Պատճառն այն է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ստացվել են բազմաթիվ հաղորդագրություններ այն մասին, որ երեխաների մասնակցությամբ սովորական տեսանյութերի մեկնաբանություններում տեղ են գտել մանկապղծական բնույթի գրառումներ: Ընկերությունը հայտնել է, որ երեխաների մասնակցությամբ տեսանյութերի մեկնաբանություններն արգելափակելու գործընթացն ամիսներ կտևի: Այս մասին գրել է New York Post-ը: […]
12:07 01.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Թեհրան, ուր հանդիպել է Իրանի ղեկավարությանը: Այստեղ կողմերը հանդես են եկել մի շարք հայտարարություններով հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանի այցն Իրան և հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ Թեհրանում հնչած հայտարարությունները տարբեր գնահատականների են արժանացել ամերիկյան փորձագիտական շրջանակների կողմից, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: American Foreign Policy Council հաստատության ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանկի կարծիքով` […]
11:59 01.03.2019
Սոմալիում ահաբեկչություն է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով՝ զոհվել է 25 մարդ: Եվս 35-ը վիրավոր են: Հաղորդվում է, որ մայրաքաղաք Մոգադիշոյի հյուրանոցներից մեկի մոտ պայթեցվել է ականապատ մեքենա, որի ղեկին եղել է մահապարտ ահաբեկիչը: Քաղաքի այդ տարածքում գտնվում են բազմաթիվ խանութներ ու հաստատություններ: Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ վնասել է մոտակա շենքերը, այրվել են բազմաթիվ […]