TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC

ԱՇԽԱՐՀ

Պերուում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

14:27 01.03.2019

Պերուի հյուսիսային հատվածում հզոր` 7.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Daily Mail-ը: Ցնցման օջախը եղել է 257 կմ խորության վրա: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 3:50-ին: Ցունամիների նախազգուշացման կենտրոնը նշել է, որ երկրաշարժի հետևանքով ավերիչ ցունամի չի սպասվում: Այս պահին զոհերի և վիրավորների մասին տվյալներ չկան:  

̰
Ռուսական լրատվամիջոցները տարօրինակ ռեպորտաժներ արեցին սումգայիթյան ջարդերի մասին. ադրբեջանագետ

13:58 01.03.2019

Մի քանի օր առաջ ռուսական հեռուստաընկերությունները Խոջալուի մասին ռեպորտաժներ էին հեռարձակում, սովորաբար այդ ռեպորտաժներում փորձում էին պարիտետ պահպանել, այս անգամ նման բան չկար: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման դիտարկում ներկայացրեց Արամ Աբրահամյանը՝ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ զրույցում: «Այդ պարիտետը ստեղծվում էր հայկական կողմի քրտնաջան աշխատանքի արդյունքում, այսինքն՝ միշտ, եթե մի կողմը հարձակվող է լինում, […]

̰
Ռուսաստանում ահաբեկչությունների շարք են կանխել

12:57 01.03.2019

Ռուսաստանի իրավապահները Խանտի-Մանսիյսկում ձերբակալել են ահաբեկչական խմբավորման բջջի անդամներին, որոնք մի շարք ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում։ Այս մասին հայտնի է դարձել երկրի ներքին գործերի նախարարության ու Անվտանգության դաշնային ծառայության համատեղ գործողությունից հետո։ Խմբի անդամները, ըստ իրավապահների, կրել են միջազգային ահաբեկչական խմբերից մեկի (չի հստակեցվում, թե կոնկրետ որ խմբի) գաղափարախոսությունը և կապեր են ունեցել Հյուսիսային Կովկասի […]

̰
Վրաստանից Ուկրաինա և հակառակ ուղղությամբ ուղևորվել այսուհետ հնարավոր է նաև ID քարտերով

12:25 01.03.2019

Այսօրվանից հնարավոր է ID՝ ինքնությունը հաստատող քարտերով ուղևորվել Վրաստանից Ուկրաինա և հակառակը: Այս տարվա մարտի 1-ից հնարավոր կլինի ID՝ ինքնությունը հաստատող քարտերով ուղևորվել Վրաստանից Ուկրաինա և հակառակը, հայտնում է «Ալիք Մեդիան»: Վրաստանի ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ առանց վիզայի ռեժիմը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը, կխթանի Ուկրաինայից ավելի շատ զբոսաշրջիկների այցը դեպի Վրաստան, ինչն էլ կնպաստի […]

̰
YouTube-ը կարգելափակի երեխաների մասնակցությամբ տեսանյութերի մեկնաբանությունները

12:25 01.03.2019

YouTube-ի ղեկավարությունը որոշել է արգելափակել երեխաների մասնակցությամբ տեսանյութերի ներքո մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը: Պատճառն այն է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ստացվել են բազմաթիվ հաղորդագրություններ այն մասին, որ երեխաների մասնակցությամբ սովորական տեսանյութերի մեկնաբանություններում տեղ են գտել մանկապղծական բնույթի գրառումներ: Ընկերությունը հայտնել է, որ երեխաների մասնակցությամբ տեսանյութերի մեկնաբանություններն արգելափակելու գործընթացն ամիսներ կտևի: Այս մասին գրել է New York Post-ը: […]

̰
Հայաստանը փորձում է ընդլայնել կապերն Իրանի հետ այն ժամանակ, երբ առկա է ԱՄՆ-ի հետ կապերի կտրուկ բարելավման հնարավորություն. Սթիվեն Բլանկ

12:07 01.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Թեհրան, ուր հանդիպել է Իրանի ղեկավարությանը: Այստեղ կողմերը հանդես են եկել մի շարք հայտարարություններով հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանի այցն Իրան և հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ Թեհրանում հնչած հայտարարությունները տարբեր գնահատականների են արժանացել ամերիկյան փորձագիտական շրջանակների կողմից, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: American Foreign Policy Council հաստատության ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանկի կարծիքով` […]

̰
Սոմալիում ահաբեկիչները հյուրանոց են զավթել. կա 25 զոհ

11:59 01.03.2019

Սոմալիում ահաբեկչություն է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով՝ զոհվել է 25 մարդ: Եվս 35-ը վիրավոր են: Հաղորդվում է, որ մայրաքաղաք Մոգադիշոյի հյուրանոցներից մեկի մոտ պայթեցվել է ականապատ մեքենա, որի ղեկին եղել է մահապարտ ահաբեկիչը: Քաղաքի այդ տարածքում գտնվում են բազմաթիվ խանութներ ու հաստատություններ: Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ վնասել է մոտակա շենքերը, այրվել են բազմաթիվ […]

̰
Քաշմիրի տարածքում օդային մարտ է տեղի ունեցել Су-30 և F-16 օդանավերի միջև. ԶԼՄ

11:50 01.03.2019

Հնդկաստանի և Պակիստանի օդուժերի միջև փետրվարի 27 -ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ, հնդկական լրատվամիջոցների տեղեկություններով, օդային մարտի են բռնվել հնդկական ռազմաօդային ուժերի Су-30 և պակիստանյան F-16 օդանավերը: Ընդհանուր առմամբ, պակիստանյան կողմը օդ է բարձրացրել 32 օդանավ, որոնցից 4-ը` F-16, 4 -ը՝ պակիստանաչինական արտադրության JF-17 Thunder: Երբ պակիստանյան օդուժը հատել է երկու կողմերը սահմանազատող գիծը, հնդկական […]

̰
Միջազգային տիեզերակայանում առաջին անգամ կրակմարիչ է փորձարկվել

11:44 01.03.2019

Ռուս տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն Միջազգային տիեզերակայանում առաջին անգամ կրակմարիչ է փորձարկել, գրում է korrespondent-ը: Նա թույլտվությունը ստացել է Երկիր մոլորակից: Միջազային տիեզերակայանի 20-ամյա պատմության ընթացքում հին մեխանիկական կրակմարիչներին փոխարինելու են եկել նորերը, որոնց աշխատանքը մինչ օրս չէր փորձարկվել: Նշվում է, որ կրակմարիչում առկա խառնուրդն անվտանգ է մարդկանց և սարքավորումների համար:  

̰
Վենեսուելայում դասալիքներին դավաճանության համար 20 հազարական դոլար են խոստացել

08:19 01.03.2019

Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոն հայտնել է Ազգային գվարդիայի շարքերից ավելի քան 100 դասալիքի մասին, որոնց 20 հազարական դոլար է խոստացվել դավաճանության համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նախարարի խոսքով՝ ավելի քան 100 գվարդիականներ հատել են սահմանը խոստացված 20 հազար դոլարի հույսով։ Պադրինոն խոստումները սուտ է անվանել և նշել, որ այդ գվարդիականների բացակայությունը չի […]

̰
Ամերիկացի զինվորականները մոտ 50 տոննա ոսկի են դուրս բերել Սիրիայից․ SANA

08:02 01.03.2019

Ամերիկացի զինծառայողները Սիրիայից դուրս են բերել մոտ 50 տոննա ոսկի՝ Դեր Զոր նահանգում ահաբեկիչների հետ պայմանավորվածություն ձեռք բերելով։ Ինչպես հայտնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը, գրոհայինները նրանց առաջարկել են իրենց ունեցած ողջ ոսկին (մոտ 40 տոննա)՝ անվտանգության երաշխիքների դիմաց։ Գրոհայինները ոսկին հափշտակել էին Սիրիայի և Իրաքի տարածքում և թաքցրել Դեր Զորի Բագհուզ բնակավայրի մատույցներում։ Եվս […]

̰
ԱՄՆ-ը 1 մլն դոլար է առաջարկում բեն Լադենի որդու մասին տեղեկությունների համար

07:44 01.03.2019

ԱՄՆ-ը 1 մլն դոլարի պարգևավճար է հայտարարել Համզա բեն Լադենի մասին տեղեկատվության համար։ Վերջինս «Ալ-Քաիդա»  ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդին է։ Ինչպես հայտնել է Պետդեպարտամենտի դիվանագիտական անվտանգության հարցերով բյուրոյի ղեկավար Մայքլ Էվանոֆը, նա «լուրջ ռիսկ է ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության ու քաղաքացիների համար»։ Պետդեպարտամենտի տեղեկություններով՝ նա «Ալ-Քաիդա»-ի շարքերում է ընդգրկված 2015 թվականի օգոստոսից […]

̰
Թրամփը հրամայել է փեսային հասանելիություն տրամադրել ԱՄՆ-ի գաղտնիքներին

07:31 01.03.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին իր փեսա և ավագ խորհրդական Ջարեդ Քուշներին հասանելիություն տրամադրել գաղտնի տեղեկություններին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ 4 աղբյուրի։ Պարբերականի տվյալներով՝ Թրամփը նման որոշում էր ընդունել անցած տարվա մայիսին՝ անտեսելով անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների մտավախությունները։ Այդ մասին ծառայողական արձանագրություններից մեկում […]

̰
ԱՄՆ-ը և Հյուսիսային Կորեան պարզաբանել են Թրամփի և Կիմ Չեն Ինի միջև գործարքի բացակայությունը

07:18 01.03.2019

Հյուսիսային Կորեայի ԱԳ փոխնախարար Ցոյ Սոն Հին Հանոյում կայացած ԱՄՆ-Հյուսիսային Կորեա երկօրյա գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել է, որ ԱՄՆ-ը կորցրել է Յոնբենում միջուկային բոլոր օբյեկտները ոչնչացնելու հնարավորությունը՝ հրաժարվելով պատժամիջոցները մասնակի չեղարկելու պայմանից։ Այս մասին փոխանցում է Yonhap գործակալությունը։ «Այն, որ ամերիկյան կողմը չի ընդունել այդ առաջարկը, հազվագյուտ հնարավորության կորուստ է»,- ասել է նա՝ նշելով, որ նման […]

̰
Airbus ընկերությունը ցուցադրել է թռչող անօդաչու տաքսին

00:45 01.03.2019

Airbus ընկերությունը տեսանյութի միջոցով ցուցադրել է իր կողմից մշակված անօդաչու թռչող տաքսու մոդելը: Ընկերությունն այն կոչել է Vahana: Այս մասին հայտնում է AeroSpace Testing International-ը: Աղբյուրը հայտնում է, որ թռչող սարքն արդեն տևական ժամանակ թեստավորվում է ընկերության կողմից: Առաջին անգամ այն փորձարկվել է 2018 թվականի հունվարի 31-ին: Թռիչքից հետո այն գեղեցիկ վայրէջք է կատարել: Ներկայում […]

̰
«Տարածք խաղաղության դիմաց» գոյություն չունի. Շիրինյան

00:30 01.03.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Արամ Աբրահամյանը քաղաքագետ Լևոն Շիրինյանին հարցրեց «Հողեր չունենք տալու» կարգախոսով հանրահավաքի մասին, մասնավորապես՝ եթե դրա մասին խոսք չկա, ի՞նչ հանրահավաքի մասին կարող է խոսք գնալ: «Ֆիզիկական իմաստով մենք հարցը լուծել ենք, խոսքը միջազգային ճանաչման մասին է, գործընթացը գնում է, որքան հասկանում եմ, «թավշյա» հեղափոխությունից հետո ստորջրյա հոսք է գնում Արցախը […]

̰
Արևմտյան Եվրոպայում փետրվար ամսվա համար ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել

00:19 01.03.2019

Արևմտյան մի շարք երկրներում ՝ Բելգիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում ու Դանիայում օդի ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել: Այսպես. Բրյուսելում ու Լոնդոմում գրանցվել է 20°C ջերմություն: Փարիզում ջերմաստիճանի նոր ռեկորդը հասել է 19.3°C-ի: Ընդ որում, նշվում է, որ նախկինում այստեղ ռեկորդ է սահմանվել 1959 թվականին, որը բավականին ցածր է եղել ներկա ցուցանիշից՝ 17․6°C: Բելգիական Դուրբ քաղաքում […]

̰
Ավստրալիայում յուրահատուկ գենոմով երկվորյակներ են լույս աշխարհ եկել

23:38 28.02.2019

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում յուրահատուկ գենոմով երկվորյակներ են լույս աշխարհ եկել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն՝ նշելով, որ նրանք պատկանում են երկվորյակների՝ հազվադեպ հանդիպող կիսանույնական տիպին: Այս տիպի երվորյակները զարգանում են երկու ձվաբջջից և տարբերվում են իրենց ժառանգականությամբ: Կիսանույնական երկվորյակններն իրար նման են 75%-ով: Բժիշկների խոսքերով՝ այդ երևույթը հազվադեպ է հանդիպում և նման սաղմերը հիմնականում չեն […]

̰
ՀՀ գլխավոր հյուպատոսի պատվին ընդունելություն է կազմակերպվել Գլենդելում

23:19 28.02.2019

Փետրվարի 26-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս դոկտ. Արմեն Բայբուրդյանը, գլխավոր հյուպատոսության խորհրդականներ Վարազդատ Պահլավունու և Ռազմիկ Ստեփանյանի ուղեկցությամբ, այցելեց Գլենդեյի քաղաքապետարան, որտեղ քաղաքապետ Զարեհ Սինանյանը ընդունելություն էր կազմակերպել՝ ի պատիվ ՀՀ գլխավոր հյուպատոսի: Ընդունելությանը ներկա էին նաև Գլենդել քաղաքի խորհրդի անդամները, գանձապահը, քաղաքի իրավաբանը, մենեջերը, ոստիկանապետը, հրշեջ ծառայության պետը և քաղաքապետարանի այլ ծառայությունների ղեկավարներ: […]

̰
3-ամյա խոզը գեղեցիկ նկարներ է սիրում նկարել

19:51 28.02.2019

Հարավային Աֆրիկայում բնակվող 3 տարեկան խոզը սիրում է նկարել: Նրա անունը Պիկասո է:  Խոզի խնամակալի խոսքերով՝ խոզը մասնավորապես սիրում է ստեղծագործել աբստրակտ ոճի մեջ: Նրա խնամակալը վաճառում է խոզի նկարները և ստացված դրամական միջոցները տրամադրում խնամքի կարիք ունեցող կենդանիներին:

̰
Սուզորդը րոպեներ շարունակ չէր կարողանում ազատվել մեջքին կպած ութոտնուկից

19:30 28.02.2019

Իտալիայում սուզորդին մի քանի րոպե է պետք եղել, որպեսզի կարողանա մեջքից հեռացնել ութոտնուկին, որը կպել էր մեջքին, հաղորդում է Caters Clips յութուբյան ալիքը: Ութոտնուկը պոկ չէր գալիս տղամարդուց անգամ, երբ վերջինս ջրից դուրս էր եկել: Մոտ 3 րոպե ժամանակ է պահանջվել սուզորդից շոշափուկները հեռացնելու համար:  

̰
Պակիստանը վաղը կվերադարձնի հնդիկ օդաչուին

19:16 28.02.2019

Այս քայլով Պակիստանը մտադիր է թուլացնել վերջին երկու օրերի լարվածությունը:

̰
Պակիստանի օդային ճանապարհների փակման հետևանքով հազարավոր զբոսաշրջիկներ մնացել են ասիական օդանավակայաններում

18:46 28.02.2019

Հարևան Հնդկաստանի հետ հարաբերությունների սրացման պատճառով Պակիստանի կառավարության՝ օդային տարածքը փակելու որոշման հետևանքով հազարավոր զբոսաշրջիկները մնացել են ասիական օդանավակայաններում: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Փետրվարի 27-ին չվերթները հետաձգել են Thai Airways, Emirates և Qatar Airways ավիաընկերությունը, մասնավորապես Եվրոպայից եկող ինքնաթիռների չվերթներն են հետաձգվել, քանի որ չվերթները պետք է իրականացվեն Պակիստանի օդային տարածքով: Etihad, Flydubai, Gulf […]

̰
Ռուսաստանում ինքնաթիռն ընկել է տան վրա․ կան զոհեր

18:34 28.02.2019

Ռուսաստանում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է մերձմոսկովյան շրջանում գտնվող բնակելի տներից մեկի վրա: Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում եղած երկու անձինք զոհվել են: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Դեպքը տեղի է ունեցել մերձմոսկովյան Կոլոմենսկյան շրջանում: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել Ռուսաստանի ԱԻՆ-ի աշխատակիցները: Հաղորդվում է, որ տունը, որի վրա ընկել է ինքնաթիռը, բնակեցված չի եղել: […]

̰
Արցախի անվտանգության, նրա ռազմական հզորության երաշխավորն ենք. Շիրինյան

18:30 28.02.2019

Վարչապետն ասում է, որ բանակցելու են Հայաստանի անունից, Հայաստանի կողմից ի՞նչ ունենք ասելու Ադրբեջանին: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը քաղաքագետ Լևոն Շիրինյանին: «Արցախի անվտանգության, նրա ռազմական հզորության երաշխավորն ենք: Տարածքի վեճ չէ: Մենք Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ չենք այդ իմաստով, կոնֆլիկտի մեջ ենք մեր սահմանների իմաստով»,- ասաց Շիրինյանը: Նրա խոսքերով՝ […]

̰
ՊՆ պատվիրակությունը ՌԴ այցի ընթացքում մասնակցել է որոշ ապրանքների ձեռքբերման պայմանագրերի վերջնական համաձայնեցմանը

18:20 28.02.2019

ՀՀ պաշտպանության նախարարի` Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, փետրվարի 26-ից 28-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՌԴ «Ռոսօբորոնէքսպորտ» և ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրինության հետ որոշ ապրանքների ձեռքբերման, մատակարարման, առաքման վերաբերյալ բանակցությունների և պայմանագրերի վերջնական համաձայնեցման ու ստորագրման գործընթացին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ […]

̰
Ճակատը ես եմ. Նիկոլ Փաշինյանի սելֆին՝ Սպահանից

18:15 28.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրան կատարած այցից հերթական սելֆին է հրապարակել «Ֆեյսբուքում»: Լուսանկարին կից նա գրել է. «Անտաղանդ սելֆի Նոր Ջուղայի (Սպահանի) հայ համայնքի հետ: Ճակատը ես եմ»:

̰
Մենք պետք է դուրս գանք, տեղավորվենք ՄԱԿ-ի բանաձևի շրջանակներ. Շիրինյանը՝ արցախյան կարգավորման մասին

17:59 28.02.2019

«Մադրիդյան», «Կազանյան», «Լավրովյան» սկզբունքներն արդիական չեն: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: «Դրանք չպետք է լինեն, դրանք ծուղակ են: Երբ երկու բանաձև իրար հետ է դրվում` տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարություն, ինքնորոշման իրավունք, երբ մեկ կողմը խոսում է, իրավահավասարության մասին խոսք չկա: Այն էլ խաղաղ պայմաններում սա ցիկլային կերպով […]

̰
Հայազգի պատանի գրոսմայստերը միջազգային մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել

16:57 28.02.2019

Հայազգի պատանի գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը պատվավոր երկրորդ տեղն է գրավել Մոսկվայում կայացած Աերոֆլոտ Օփեն՝ շախմատի միջազգային մրցաշարում: Այն աշխարհում անցկացվող ուժեղագույն բաց մրցաշարերից մեկն է համարվում: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հաղորդվում է, որ մրցաշարում ներկայացված երկրների շարքում Հայաստանը միակն է եղել, որի ներկայացուցիչները բոլոր՝ A, B և C մրցաշարերում կանգնել են պատվո […]

̰
Հարցերը հարկավոր է հասցեագրել նրանց, ովքեր մասնակցել են դրան. Զախարովան` Խոջալուի «ցեղասպանությանը» նվիրված միջոցառմանը ռուս խորհրդարանականների մասնակցության մասին

16:36 28.02.2019

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր երկրի արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի շուրջ ճեպազրույց է անցկացրել: Իր խոսքում Զախարովան անդրադարձել է Սիրիայում, Վենեսուելայում տիրող իրավիճակին, Պակիստանի և Հնդկաստանի միջև լարվածությանը, Մոլդովայում անցկացված ընտրություններին, Վիետնամում կայացած ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովին: SHANTNEWS.am-ի լրագրող Վահե Ավանեսյանը հարց է ուղղել Մարիա Զախարովային` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Խոջալուի, այսպես կոչված, «ցեղասպանությանը» նվիրված […]

̰
BACK_TO_TOP