23:59 26.02.2019
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի իշխանությունների բարձրացրած հարցերն իր «սրտով» էին: «Այն հարցերը, որ բարձրացրին Հայաստանի նոր իշխանությունները, ես ուզում էի, որ բարձրացվեին: Ես նաև նախկինում ողջունում էի, եթե Հայաստանի նախկին իշխանություններն էին դա անում, ինչպես, օրինակ, Սերժ Սարգսյանը 2006 թվականին՝ […]
23:41 26.02.2019
Իսպանիայի ոստիկանությունը կասկածում է, որ НТВ հեռուստաալիքի հիմնադիր Իգոր Մալաշենկոն հնարավոր է մահացած լինի բռնության պատճառով: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Մալաշենկոյի այրին՝ Բոժենկա Ռինսկան: Նա հստակեցրել է, որ իսպանական իրավապահները հետաքննություն են իրականացնում Մալաշենկոյի մահվան հանգամանքները պարզելու համար: Մահվան հանգամանքները պարզելու հիմնական պատճառն այն է, որ չկա մահվանից առաջ թողած երկտող: Մալաշենկոյին մահացած գտել են Իսպանիայի […]
23:00 26.02.2019
Ռուս հեռուստալրագրող, «ՏԵՖԻ» մրցանակի դափնեկիր Ռոման Բաբայանը հայտարարել է Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ընտրություններն անցկացվելու են աշնանը: «Ես որոշում եմ կայացրել մասնակցել Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին: Առաջադրվելու եմ Խորոշևո-Մնևնիկիում, Շչուկինոյում և Ֆիլևի այգում։ Դա ինձ համար օտար շրջան չէ: Այստեղ են ապրում իմ ընտանիքի անդամները և […]
22:05 26.02.2019
Ֆիլիպիններում հունվարի 1-ից փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում կարմրուկի բռնկման հետևանքով առնվազն 203 մարդ է մահացել: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ երկրում ավելի քան 12 հազար մարդ է կարմրուկով հիվանդացել: Տվյալները հրապարակվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում: Ավելի վաղ նշվում էր 136 մահացածի և 8400 հիվանդի մասին։ Կարմրուկով հիվանդների կեսից ավելին մինչև 5 տարեկան երեխաներ են։
21:24 26.02.2019
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարված են հասցրել Քաշմիրի՝ Հնդկաստանը և Պակիստանը բաժանող փաստական սահմանի շրջանում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Նշվում է, որ կործանիչներից յուրաքանչյուրը մեկ տոննա քաշով մի քանի կառավարվող ռումբ է նետել «Ջաիշ-ե-Մուհամադ» խմբավորման վարժական ճամբարի վրա: Ամբողջությամբ ոչնչացրել են այն: Հնդկաստանի ռազմաօդային ուժերն ահաբեկիչների ճամբարը գրոհել են այն բանից հետո, […]
19:39 26.02.2019
Carsweek.ru կայքի մասնագետները պարզել են, որ ամենաշուտ ժանգոտվող մեքենաների ցանկում կա 3 արտասահմանյան և 2 ռուսական արտադրության մեքենա: «Առաջատարը» ռուսական արտադրության «УАЗ-Патриот» մեքենան է: Արտադրողը թեև վստահեցնում է, որ մեքենան հուսալի պաշտպանված է ժանգոտումից, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս լրացուցիչ մշակել խնդրահարույց հատվածները: Երկրորդ տեղում չինական «Lifan X60» մեքենան է: Դրանց հատկապես առաջին սերնդի նմուշները շատ […]
19:30 26.02.2019
Հունգարական Դեբերեցեն քաղաքում ակրոբատը քայլել է պտտվող անիվի վրայով: Անիվի բարձրությունը 45 մետր է: Այս մասին հայտնում է ТСН-ն: Նշվում է, որ լուսանկարիչը ֆիքսել է կառույցի վրայով քայլող ակրոբատին: «Ամեն անգամ նա կրում է սև կոստյում, ձեռքին պահում սև գույնի անձրևանոց… Թե ով է այդ խորհրդավոր ակրոբատը, լուսանկարիչը խուսափում է պատմել»,- ասված է տեղեկության մեջ:
18:50 26.02.2019
Հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները երկամսյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն ԱՄՆ-ում: Արամ Ավագյանը, Գոռ Երիցյանն ու Նարեկ Աբգարյանը մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ վաղը կմեկնեն ԱՄՆ: Հաղորդվում է, որ Punch Boxing Promotions-ի հայ բռնցքամարտիկները շուրջ 2 ամիս կմարզվեն և սպարինգ մենամարտեր կանցկացնեն Միացյալ Նահանգներում:
18:47 26.02.2019
Լատվիայի Սաեյմայում փետրվարի 21-ին ձևավորվել է Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խումբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Լատվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս): «Լատվիայի օրենսդիր մարմնում՝ Սաեյմայում, ձևավորվել է 13 պատգամավոր ներառող Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խումբ, որի նախագահ է ընտրվել օրենսդիր մարմնի փոխքարտուղար Մարիա Գոլուբևան, իսկ խմբի փոխնախագահն է Լատվիայի Սաեյմայի […]
18:12 26.02.2019
Գիտնականներն ուսումնասիրել են տարօրինակ տեսակի ձկան, որը կոչվում է Անտարկտիդայի սև սառցե ձուկ: Ձկան այս տեսակը ապրում է Անտարկտիդայի էքստրեմալ սառը ջրերում՝ 0-ից ցածր ջերմաստիճանային պայմաններում, գրել է Science Alert-ը: Գլխավոր առանձնահատկությունն օրգանիզմում ֆունկցիոնալ կարգավորում իրականացնող էրիթրոցիտների բացակայությունն է, որը պատասխանատու է ամբողջ օրգանիզմում թթվածնի մատակարարման համար: Գիտնականները ձկան այս տեսակը հետազոտելիս հայտնաբերել են գեներ, որոնք […]
18:01 26.02.2019
«Օսկար 2019»-ի վարկանիշը նախորդ մրցանակաբաշխության համեմատ բարձրացել է 12 տոկոսով: Այս մասին հայտնում է հանրահայտ Bloomberg-ը։ Արարողությունը հեռարձակած ABC-ի տվյալներով՝ մրցանակաբաշխությունն այս անգամ դիտել է առնվազն 29.6 մլն մարդ՝ ի տարբերություն անցած տարվա 26.5 միլիոնի: Միևնույն ժամանակ, աղբյուրը հայտնում է, որ այս տարվա մրցանակաբաշխությունն առանձնացել է ևս մեկ առումով. Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարվա […]
17:29 26.02.2019
Իրանի Մեջլիսի (խորհրդարան) 290 պատգամավորների մեծ մասը՝ մոտ 160 պատգամավոր, ստորագրել է երկրի նախագահին ուղղված նամակի տակ, որով Հասան Ռոհանիին խնդրում է միջոցներ ձեռնարկել ու թույլ չտալ, որ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռանա Իրանի արտգործնախարարի պաշտոնից։ Այս մասին հայտնել է տեղական IRNA լրատվական գործակալությունը։ Մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Ալի Նաջաֆի Խոսրոուն հայտնել […]
17:18 26.02.2019
ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրություն հայտնած սենատոր Բերնի Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախընտրական բանավեճի ժամանակ ստի դետեկտոր է պատրաստվում տանել տաղավար: Դեմոկրատ թեկնածուն հայտարարել է, որ ինքն այդ իրադարձությանը «պատրաստվել է»: «Մենք մեզ հետ ստի դետեկտոր կվերցնենք»,- հայտարարել է նա՝ պատասխանելով առաջիկա նախագահական ընտրություններին Թրամփի հետ միասին […]
16:51 26.02.2019
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին նկատել են չինական Նաննին քաղաքի կայարաններից մեկում, գրում է Associated Press-ը: Տեսանյությում երևում է, թե ինչպես է նա քայլում ձեռքերը գրպանի մեջ դրած և ծխում է: Նրա կողքին կանգնած են քույրը, Հյուսիսաին Կորեայի ԱԳՆ ղեկավարը և Գլխավոր շտաբի պետը: Նշվում է, որ այդ կայարանից Կիմ Չեն Ինը ուղևորվել է Վիետնամ: […]
16:34 26.02.2019
Ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն սպառնում է իմփիչմենտի գործընթաց սկսել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ: Նա մատնացույց է անում այն հետաքննությունը, որում շրջանառվում է Պորոշենկոյի և իր շրջապատի անունը, թե իբր նրանք ներգրավված են ՌԴ-ից ուկրաինական բանակի համար թանկ գներով պահեստամասեր գնելու գործում: Տիմոշենկոն հայտարարում է, որ սկսում է իմփիչմենտի գործընթաց երկրի նախագահի դեմ: […]
16:11 26.02.2019
Հեղինակավոր Sony World Photography Awards լուսանկարչական մրցույթի արդյունքում հայտնի են դարձել լավագույն լուսանկարների հեղինակները: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մասնակիցներին մրցանակները հանձնվել են մի քանի անվանակարգերում՝ փողոցային լուսանկարչություն, ճամփորդություն, ճարտարապետություն, մշակույթ, բնաշխարհ, դիմանկար, բնական աշխարհ և վայրի բնություն և այլն: Մրցույթին մասնակցել են թվով 195 երկրից ժամանած պրոֆեսիոնալ լուսանկարիչներ:
15:56 26.02.2019
British Airways ընկերության ինքնաթիռի անհաջող վայրէջքը տեսանկարահանվել է: Ինքնաթիռը փորձել է ուժգին քամու պայմաններում վայրէջք կատարել նախատեսված վայրում: Այս մասին գրում է Express-ը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը մի կողմից մյուս կողմ տարուբերվում վայրէջքի պահին: Հայտնի է, որ ինքնաթիռը Լոնդոնից Ջիբրալթար էր ուղևորվում, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով ստիպված է եղել ուղղությունը փոխել […]
15:46 26.02.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 26-ին Մոսկվայում այցելել է Անհայտ զինվորի հուշակոթող և հարգանքի տուրք մատուցել Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից: Այցի շրջանակներում Ազգային ժողովի նախագահն այցելել է նաև ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի, շրջայց կատարել հայկական կրթօջախում և հանդիպում ունեցել […]
15:20 26.02.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա: Աշխատանքային այցը կտևի երեք օր: Երեկ պատգամավորները հանդիպումներ են ունեցել Դաշնային խորհրդի անդամների հետ: SHANTNEWS.am-ի թղթակիցը Մոսկվայից պատմել է այսօր նախատեսված հանդիպումների ու այցի մասին: «Այսօր բավականին թեթև է օրակարգը: Հիմնականում նախատեսված են արարողակարգային միջոցառումներ: Օրը սկսվել է Կրեմլի հարևանությամբ գտնվող հուշահամալիր այցելությամբ, որը հավերժացնում է […]
14:49 26.02.2019
ԱՄՆ Նյու Յորք նահանգի հյուսիսային հատվածում ուժեղ փոթորիկներ են մոլեգնում: Քամու ուժգնացման պատճառով «սառցե» ցունամիներ են տեղի ունենում` Նիագարա գետից ու Էրի լճից փոթորիկը սառցակտորներ է նետում ափ: Հայտնի է, որ շրջանում դպրոցները չեն գործում, հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության: https://www.facebook.com/RTRussian/videos/1290431394440006/
14:16 26.02.2019
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրաժարականից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքել է այդ լուրին ու որևէ ափսոսանք չի հայտնել, թեև Զարիֆն Իրանում առավել մեղմ արտաքին քաղաքականության կողմնակիցներից էր։ Իր թվիթերյան էջում Նեթանյահուն գրել է․ «Զարիֆը գնաց, դե, բարո՛վ գնա։ Քանի դեռ ես այստեղ եմ, Իրանը չի ունենալու միջուկային սպառազինություն»։ הלך זריף, ברוך […]
13:43 26.02.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ավելի վաղ հրաժարական ներկայացրած Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին անվանել է «կոռումպացված կրոնական մաֆիայի առաջամարտիկ»: Այս մասին պետքարտուղարը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում: «Մենք ի գիտություն ենք ընդունել Ջավադ Զարիֆի հրաժարականը: Տեսնենք, արդյո՞ք դա կունենա իր հետևանքները: Ամեն դեպքում նա և Հասան Ռոհանին ընդամենը կոռումպացված կրոնական մաֆիայի առաջամարտիկներ են: […]
13:22 26.02.2019
Կանադայի արևելյան Օնտարիո նահանգում եղանակային սաստիկ վատ պայմանների պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել: Իրար են բախվել մոտ 100 ավտոմեքենա: Այս մասին հայտնել է CTV News-ը: Աղբյուրը նշում է, որ խոշոր վթարի հետևանքով 11 մարդ թեթև վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից են դարձել նաև մի քանի բեռնատարներ, որոնք տեղափոխում էին դիզելային վառելիք: Հաղորդվում […]
13:14 26.02.2019
64 տարեկանում մահացել է Talk Talk փոփ-խմբի ղեկավար Մարկ Հոլլիսը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Երգչի մահվան պատճառները դեռ չեն նշվում: Հոլլիսը Talk Talk խումբը ստեղծել է 1981 թ.: Նա այդ խմբում ելույթ է ունեցել իբրև վոկալիստ, կիթառահար, ստեղնահար և երգերի հեղինակ: Խումբը գործեց 10 տարի՝ մինչև 1991 թ.: Գոյության 10 տարիների ընթացքում խումբը ձայնագրել […]
12:58 26.02.2019
Գերմանիայում կին ոստիկանը հաղթել է «Միսս Գերմանիա 2019» գեղեցկության մրցույթում, հաղորդում է Daily Mail պարբերականը: Ինչպես նշվում է, նա դարձել է ավելի վաղ համացանցում ամենագեղեցիկը ճանաչված գերմանացի կին ոստիկանին: Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է փետրվարի 24-ին: Նադին Բերնեյսը հաղթել է 9.5 հազար մասնակիցների և ստացել է գլխավոր տիտղոսը: Սոցիալական կայքերի օգտատերերն անմիջապես նկատել են, որ նոր […]
12:50 26.02.2019
Հայիթիում արդեն 2 շաբաթ է՝ անցկացվում են հակակառավարական ցույցերը: Ցուցարարները բողոքում են նախագահ Խովենել Մոիսի կառավարությունից, ինչպես նաև երկրում տիրող համընդհանուր կոռուպցիայից և վատ կենսապայմաններից: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ակցիայի մասնակիցները, ի նշան բողոքի, կոտրել են խանութների ապակիները և այրել անվադողեր: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների […]
12:34 26.02.2019
Իրանում տղամարդն անցորդ կնոջ դեմքին արցունքաբեր գազ է լցրել այն բանից հետո, երբ փողոցում նրան տեսել է առանց հիջաբի: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Տեսանյութում երևում է, որ կինը վիճում է մի մարդու հետ, ով համարվում է Իրանի բարոյականության ոստիկանության ներկայացուցիչ: Կինը տղամարդուն կոչում է «կույր» և քննադատում է այն փաստը, որ նա, առանց […]
12:13 26.02.2019
Շոտլանդուհի Մոիրա Բոքսալը պատահաբար ճամպրուկի մեջ հայտնված օձին տեղափոխել է գրեթե աշխարհով մեկ: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Բրիտանուհին ավստրալական Մակայա քաղաքից ուղևորվել է իր հարազատ Էդինբուրգ քաղաք: Վերադարձից հետո նա բացել է ճամպրուկը և կոշիկի մեջ հայտնաբերել օձին: Սկզբում նա մտածել է, որ դա խաղալիք է, որը կատակով նետել են կոշիկի մեջ, հետո համոզվել, որ […]
11:56 26.02.2019
Հունիսի 12-ին երգչուհի Շակիրան կկանգնի իսպանական դատարանի առաջ՝ հարկերից խուսափելու մեղադրանքների համար: Այս մասին հայտնում է Europa Press-ը: Նշվում է, որ կատալոնական Էսպլուգես-դե-Լոբրեգատ քաղաքի դատարանը վերանայել է 6 մասից բաղկացած մեղադրանքները հարկերից խուսափելու վերաբերյալ: Ըստ դատախազության` Շակիրան վաստակած գումարները թաքցրել է 14 ընկերությունների միջոցով: Այդ ընկերությունները գրանցված են Կայմանյան, Վիրջինյան կղզիներում, Պանամայում և այլ օֆշորային գոտիներում: […]
11:48 26.02.2019
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը օթևանել է Վիետնամի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Melia Hanoi հյուրանոցում: Անցած շաբաթվա ընթացքում այդ հյուրանոց են այցելել 100-ից ավելի անվտանգության աշխատակիցներ և մանրամասն զննել այն: Կիմ Չեն Ինն այս օրերի ընթացքում մնալու է հյուրանոցի ուղղաթիռային հարթակ ունեցող պենտհաուսում: Այս համարում վերջին անգամ 2003-ին մնացել է Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն: Ինչպես […]