09:32 26.02.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հարցազրույցի ժամանակ հրամայել է ձերբակալել լրագրողներին և առգրավել նրանց տեխնիկան։ Նախագահին դուր չեն եկել հարցերը, հայտնում է ամերիկյան իսպանալեզու Univision հեռուստաալիքը, որի 6 լրագրողներ ձերբակալվել են նախագահական պալատում։ Այնուհետև նրանց ազատ են արձակել, ասվում է Վենեսուելայի ԶԼՄ-ների աշխատակիցների ազգային արհմիության թվիթերյան էջում։ Մադուրոյի հրամանով մարդասիրական օգնության մուտքը երկիր արգելափակվել է։ Բրազիլիայի […]
08:28 26.02.2019
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին աջակցող երկրներին սպառնացել է մեկուսացմամբ։ «Եթե դուք շարունակեք աջակցել այդ ռեժիմին, այն միայն կմեկուսացնի Ձեր երկրները համաշխարհային արենայում»,-ասել է Փենսը Բոգոտայում՝ Լիմայի խմբի գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալիս։ Նրա խոսքով՝ առաջիկա օրերին Վաշինգտոնը կհայտարարի Մադուրոյի նկատմամբ էլ ավելի խիստ պատժամիջոցների սահմանման մասին։ ԱՄՆ փոխնախագահն աջակցություն է հայտնել Վենեսուելայի […]
08:13 26.02.2019
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններն ու Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրների՝ Սոչիում կայացած գագաթնաժողովի արդյունքները։ Այս մասին հայտնում է Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունը, փոխանցում է RIA Novosti-ն։ Ըստ հաղորդագրության՝ Ռոհանին ու Ասադը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում և պայմանավորվել շարունակել համակարգումը […]
07:58 26.02.2019
Կուբայի քաղաքացիները հավանություն են տվել նոր սահմանադրության նախագծին։ Դրա մասին են վկայում փետրվարի 24-ին անցկացված հանրաքվեի արդյունքները։ Այս մասին հայտնել է երկրի ԱԳՆ հաղորդակցության հարցերով տնօրեն Յաիրա Խիմենեսը։ Ազգային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հիմնական օրենքի նախագծին կողմ է քվեարկել ընտրողների 73․31 տոկոսը (մոտ 6․8 մլն մարդ), դեմ է հանդես եկել ընդամենը 706․4 հազար քաղաքացի, փոխանցում է […]
07:48 26.02.2019
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի հետ։ Այս մասին հայտնում է Սիրիայի առաջնորդի մամուլի գրասենյակը։ Հանդիպման ընթացքում Խամենեին շնորհավորել է Ասադին սիրիական բանակի հաղթանակների կապակցությամբ, որոնք «վճռական հարված են հասցրել տարածաշրջանում ամերիկյան և արևմտյան ծրագրերին»։ Նա նաև կոչ է արել մեծ զգուշավորություն դրսևորել, քանի որ հայտնի չէ, թե […]
07:31 26.02.2019
Վաշինգտոնը խստացրել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները և սև ցուցակում ներառել վենեսուելացի 4 նահանգապետի։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Սահմանափակումների տակ են հայտնվել 4 նահանգների՝ Սուլիայի, Ապուրեի, Վարգասի և Կարաբոբոյի ղեկավարները, ովքեր խոչընդոտում են մարդասիրական օգնության մատակարարումներին։ Պաշտոնյաների ակտիվներն ԱՄՆ-ում սառեցվել են, ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելվել է նրանց հետ որևէ գործարք կնքել։
07:18 26.02.2019
Իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած խորհրդարանի խոսնակ, ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն կվերադառնա Կոլումբիայից այս շաբաթ։ Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, փետրվարի 22-ին վենեսուելական ընդդիմության առաջնորդը, չնայած Գերագույն դատարանի արգելքին, ժամանել էր Կոլումբիայի հետ սահմանամերձ քաղաք, այցելել վենեսուելացի ժողովրդի համար մարդասիրական օգնության բաշխման կենտրոն։ Նա նաև մասնակցել է Բոգոտայում անցկացվող «Լիմայի խմբի» նիստին։ Դրանից մեկ օր առաջ […]
00:08 26.02.2019
Ռուսաստանը դատական կարգով փորձում է նավով Չինաստան հրթիռներ տեղափոխող ընկերությունից փոխհատուցում ստանալ այն բանի համար, որ նավարկության ընթացքում այդ ընկերության նավն ընկել է փոթորկի մեջ, ինչի պատճառով սպառազինությունը փչացել է։ Այս մասին հայտնում է Razm.info մասնագիտացած կայքը։ Դեպքը եղել է փետրվարի 18-ին։ Ընկերության նավը ռուսական արտադրության հրթիռները տեղափոխելիս փոթորկի մեջ է ընկել Լա Մանշի նեղուցում […]
23:08 25.02.2019
Վրաստանի Մառնեուլիի շրջանի Աղմամեդլո գյուղի մի բնակչուհի տնամերձ հողամասում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ հայտնաբերել է դամբարան, որը ըստ հնագետների՝ թվագրվում է V-XI դարերին: Մասնագետների խոսքերով՝ դամբարանում կատարվել է, այսպես կոչվող, կոլեկտիվ հուղարկավորություն, ինչը բնորոշ է միջին դարերի վաղ շրջանին: Դամբարանը կառուցվել է հսկա, բայց լավ մշակված քարերով: Դամբարանի ներսում հայտնաբերվել են չորս մարդու՝ երեք մեծահասակի և […]
22:51 25.02.2019
Նորաձևության մասնագետները որոշել են, թե որն է «Օսկար-2019» մրցանակաբաշխության ամենավատ զգեստը: Փորձագետների կարծիքով՝ ամենավատը 48-ամյա բրիտանուհի Ռեչել Վայսի վառ կարմիր զգեստն է՝ Givenchy Couture-ից: Վայսը պայքարում էր «Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր» անվանակարգում, սակայն «Օսկար» նրան չհասավ, ոմանց կարծիքով՝ նաև վատ ընտրված զգեստի պատճառով:
22:31 25.02.2019
Իսպանիայում մահացած են գտել ռուսական НТВ հեռուստաընկերության համահիմնադիր Իգոր Մալաշենկոյին: Քաղաքագետ, նախկին մեդիամենեջերը 64 տարեկան էր: Ըստ որոշ տեղեկություններիъ նա ինքնասպանություն է գործել, սակայն պաշտոնապես այս լուրը չի հաստատվել: Ինքնասպանության մասին առաջինը հայտնել էր Քսենիա Սոբչակը, որի նախընտրական շտաբը, անցած տարի նախագահական ընտրությունների ժամանակ, ղեկավարում էր հենց Մալաշենկոն: «Չեմ կարող հավատալ, որ նման բան է […]
22:24 25.02.2019
«DxOMark« ռեսուրսի մասնագետները Samsung Galaxy S10 Plus-ի սելֆի-տեսախցիկն անվանել են սմարթֆոնների շուկայում լավագույնը: Այս մասին հայտնում է TechRadar-ը: Նշվում է, որ գաջեթն ունի դիմային երկու տեսախցիկ՝ 8 մեգապիքսել: Տեսախիցկները հնարավորություն են տալիս ստանալ խորություն: Ըստ մասնագետների՝ այն ընթացքում, երբ Galaxy S10 Plus-ի հիմնական տեսախցիկը որոշ թերություններ ունի լուսանկարելու հարցում, դիմային տեսախցիկներն այդ հարցում «հիանալի են դրսևորվում»:
21:53 25.02.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն Իտալիայի պաշտոնակցի՝ Ջուզեպպե Կոնտեի հետ բիլիարդ է խաղացել Եգիպտոսում: Խաղից փոքրիկ հատված տեսանկարահանվել է, և Կոնտեն այն տեղադրել է թվիթերյան իր էջում: Նշվում է, որ Մեյը Կոնտեին խնդրել է ցույց տալ բիլիարդ խաղալու ձևը: «Հակառակ դեպքում ես անհույս կլինեմ»,- ասել է Թերեզա Մեյը: Դրանից հետո Իտալիայի վարչապետն իր ձեռքն է […]
21:38 25.02.2019
Փետրվարի վերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը բարձրանալու միտում ունի: Այս մասին փաստում են «Odoxa» հետազոտական ընկերության կողմից արված սոցիոլոգիական հարցումները: Ըստ ուսումնասիրության տվյալների՝ ներկայումս նախագահի պաշտոնում Մակրոնի գործունեությանն աջակցում է Ֆրանսիայի քաղաքացիների 32 տոկոսը: «Դեղին բաճկոնների» ակցիաներից ի վեր սա Մակրոնի վարկանիշի ամենաբարձր ցուցիչն է: Մասնավորապես, դեկտեմբերին Էմանուել Մակրոնի վարկանիշը 27 տոկոս էր գնահատվում: […]
20:20 25.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը փետրվարի 2-ին կսկսի Ռուսաստանի հետ կնքված «Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից դուրս գալու գործընթացը:
19:39 25.02.2019
Արաբական Միացյալ Էմիրությունների Ջաբալ Հաֆիթ ազգային պարկում 35 տարվա դադարից հետո առաջին անգամ անապատային լուսան են նկատել, հայտնում է Arabian Business-ը: Աբու Դաբիի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը ազգային պարկի տարածքում ֆոտոթակարդներ էին տեղադրել: Դրանցից մեկը ֆիքսել էր տափաստանային լուսանին: Կենդանին գիշերային կյանք է վարում, այդ իսկ պատճառով գիշատչին տեսախցիկները ֆիքսել են գիշերային ժամին: Վերջին անգամ […]
19:39 25.02.2019
Եվրոպական միությունն այսօր որոշել է ևս մեկ տարով երկարացնել պատժամիջոցները, որ սահմանված են Բելառուսի 4 քաղաքացիների նկատմամբ, և ընդհանուր երկրի նկատմամբ սահմանված զենքի վաճառքի արգելման մասին որոշումը։ Այս մասին ասվում է ԵԽ կազմակերպության կայքում։ Մինչև 2020 թվականը, այսպիսով, կարգելվի Եվրամիություն մուտքը այն 4 անձանց նկատմամբ, ովքեր կապված են 1999-2000 թվականներին երկրում 2 քաղաքական գործչի, 1 […]
19:37 25.02.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին: Շնորհավորելով ԱՄԷ դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու առիթով՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Մուհամմադ Իսա Ալ Զաաբին պաշտոնավարման ընթացքում իր փորձն ու մասնագիտական կարողությունները լավագույնս կծառայեցնի երկու բարեկամ երկրների միջև ձևավորված բազմաոլորտ հարաբերությունների առավել ամրապնդմանն […]
19:29 25.02.2019
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ ու քննարկել հայ-ռուսական հարաբերությունները։ Մատվիենկոն խորհրդանշական է համարել այն, որ ԱԺ նախագահի պաշտոնում Միրզոյանն առաջինը այցելել է Ռուսաստան։ Ռուսական խորհրդարանի ղեկավարը հայտարարել է, որ Միրզոյանի այս այցը խորհրդանշում է երկու երկրների բարձր հարաբերությունները և հույս հայտնել, որ կհաջողվի […]
19:20 25.02.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը փետրվարի 25-ին հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին և Միջազգային զարգացման վարչության մասնավոր սեկտորի գծով խորհրդատու Սելի Վուլհաուսին: Հանձնաժողովի նախագահը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը: Դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, շնորհավորել է Հայաստանում […]
19:14 25.02.2019
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին` երկրի Ազգային տոնի առթիվ: Նախագահը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և գործակցային ոգին ամուր հիմք են երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու և խորացնելու համար՝ ի շահ երկու ժողովուրդների:
19:08 25.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի տնօրեն Ռիչարդ Դորնբոշին, ով ներկայացնում է Հայաստանը ԱՄՀ-ում: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է ԱՄՀ հետ շարունակական համագործակցությունը և շահագրգռված է կառուցողական գործընկերության հետագա խորացմամբ: ԱՄՀ գործադիր խորհրդի տնօրենի խոսքերով՝ Հայաստանը հուսալի գործընկեր է Արժույթի միջազգային հիմնադրամի համար, և ԱՄՀ-ն պատրաստակամ է […]
18:27 25.02.2019
Ղազախստանի նախագահի հրամանագրով այսօր նշանակվել են երկրի կառավարության նոր անդամները․ անփոփոխ են մնացել միայն ներքին գործերի, արտաքին գործերի ու պաշտպանության նախարարները։ Այս մասին հայտնի է դառնում երկրի նախագահի կայքի հրապարակումից։ Մինչ այս նախորդ կառավարությունը հրաժարական էր տվել երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի քննադատությունից հետո։ Հրաժարական տված վարչապետին փոխարինել էր առաջին փոխվարչապետ Ասկար Մամինը։ Հիմա նա արդեն […]
18:23 25.02.2019
ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայտարարել է, որ ԵՄ-ն անհրաժեշտ է համարում ռազմական միջամտության բացառումը Վենեսուելայում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Մեր տեսակետն այն է, որ պետք է զերծ մնալ ռազմական ցանկացած միջամտությունից»,- աղբյուրը մեջբերում է Կոսյանչիչի խոսքը: Նա հայտարարել է, որ Եվրամիությունը շարունակելու է ջանքեր գործադրել է Վենեսուելայում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ:
18:19 25.02.2019
Փետրվարի 25-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոին: Կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության օրակարգային հարցեր, նախանշել առաջիկա համատեղ ծրագրերը: Հանդիպման ընթացքում ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի […]
17:35 25.02.2019
Մոսկվայի դատարանը հոր սպանության մեջ մեղադրվող Քրիստինա Խաչատուրյանին հանել է իր տատիկի տան գրանցումից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Նման որոշում կայացվել է աղջկա տատիկի՝ Լիլյա Խաչատուրյանի կողմից դատարան ներկայացված հայցի հիման վրա: Աղբյուրը հայտնում է, որ տատիկն այդ բնակարանի սեփականատերն է ու իրավունք ունի ցանկացած ժամանակ գրանցումից դուրս հանել ցանկացած անձի: Ավելի վաղ […]
17:26 25.02.2019
Իրաքի զինված ուժերը Սիրիայի հետ սահմանին գործողություն են սկսել ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման: Այս մասին հայտնում է Al Hayat-ը՝ հղում անելով գործողությունները ղեկավարող, Իրաքի զինված ուժերի գեներալ Յհյա Ռասուլին: Գեներալը տեղեկացրել է, որ գործի է դրվել հետևազոր ու օդուժ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «մնացորդները» ոչնչացնելու համար: