16:26 25.02.2019
Մեքսիկայի հյուսիսային հատվածում անոմալ տեղումներ են գրանցվել: Այս մասին հայտնում է Stormnews-ը: Երկրում ջերմաստիճանն անսովոր նվազում է գրանցել: Այստեղ որոշ տեղերում մինչև 7 աստիճան ցուրտ է գրանցվել: Տեղումների ու ցուրտ եղանակի պատճառով առաջացած մերկասառույցը երթևեկության համար բազմաթիվ խնդիրների պատճառ է դարձել: Եղանակային նման կտրուկ փոփոխությունների մասին նախապես զգուշացվել էին երկրի հյուսիսային, հյուսիսարևմտյան ու հյուսիսարևելյան հատվածների […]
16:16 25.02.2019
Ֆրանսիայում աճուրդի են հանել առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի փետուրե գրիչը: Այս մասին հայտնում է Drouot Digital-ը: Նշվում է, որ գրչի հետ առաջարկվում է նաև դրա հատուկ բռնակը, որի վրա գրված է «ԽՍՀՄ, սեպտեմբեր, 1959»: Լոտի մեկնարկային գինը 15 եվրո է: Բացի դրանից, աճուրդի է հանվել նաև այն թուղթը, որի վրա գրել է Գագարինը, ինչպես նաև […]
15:58 25.02.2019
Լոս Անջելեսում կայացել է «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությունը: Վերջինիս մասնակցել է նաև հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը: Լրատվամիջոցները նկատել են, որ նա ժամանել է ընկերուհու ուղեկցությամբ, իսկ ամուսինը՝ ամերիկահայ գործարար, «Reddit» սոցիալական կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը մնացել է տանը: «Ես նրան ասացի՝ արի միասին գնանք, նա էլ, թե՝ ես կմնամ տանը, դստերս հետ, բախտս բերել է»,- ասել […]
15:00 25.02.2019
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը որոշել է, թե ով է ժառանգելու գահը: Պաշտոնական տեղեկատվություն այս մասին չկա, բայց տեղեկատվության արտահոսքը եղել է քաջատեղյակ աղբյուրներից, գրում է mk.ru-ն: Հաղորդվում է` թագուհու ժառանգորդները կլինեն թոռը` Ուիլյամն ու նրա կինը: Նրա որոշման մասին կհայտարարվի հաջորդ տարի: Շշուկներ կային, որ թագուհին մշտապես արքայազն Չարլզի մոտ զգացել է թագավորական ջիղի բացակայությունը: […]
14:46 25.02.2019
Ամերիկյան Գլենդել քաղաքի Մերիլենդ պողոտան վերանվանվել ու կոչվել է Արցախի պողոտա: Այս որոշումը կայացվել է Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի ղեկավար Զարեհ Սինանյանի ու քաղաքային խորհրդի միաձայն քվեարկության արդյունքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը: «Արցախի պողոտան՝ Գլենդելի կենտրոնում: Նախորդ տարվա սեպտեմբերին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի կենտրոնական պողոտաներից մեկը […]
14:13 25.02.2019
Ամերիկացի դերասան Ռամի Մալեկը, ով բեմ էր ուղևորվում «Օսկար» մրցանակի հետևից, սայթաքել է: Այս մասին գրում է Los Angeles Times-ը:. Նշվում է, որ դերասանը սայթաքել է, բայց չի ընկել: Բժիշկներն արագ զննել են նրան, որից հետո դերասանը բարձրացել է բեմ՝ մրցանակը ստանալու: Բժիշկների խոսքերով` Ռամի Մալեկը որևէ լուրջ վնասվածք չի ստացել: Հիշեցնենք, որ Ռամի Մալեկն «Օսկար» […]
13:30 25.02.2019
Բիլլի Փորթերը հայտնի է այնպիսի սերիալներից, ինչպիսիք են «Սարսափների ամերիկյան պատմություն», «Կեցվածք» և «Կարգ ու կանոն»:
13:28 25.02.2019
Արձանագրությունների 98%-ի համաձայն՝ Մոլդովայի ընտրություններում առաջատար դիրք են զբաղեցնում սոցիալիստները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: Ըստ գործակալության՝ սոցիալիստները հավաքել են ձայների 31,35%-ը՝ ըստ կուսակցական ցուցակների: Ինչպես նշվում է՝ ACUM դաշինքը հավաքել է ձայների 26,17%-ը, դեմոկրատները 24,01%, իսկ «Շոր» կուսակցությունը՝ 8,44%: Իսկ մյուս քաղաքական ուժերը չեն կարողացել հաղթահարել անհրաժեշտ ձայների 6%-ի շեմը:
13:25 25.02.2019
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է մի քանի միջոցառման։ Ռուսաստանի Դաշնային խորհրդի կայքը տեղեկացնում է, որ այսօր` տեղական ժամանակով 16։30-ին, նախատեսված է Միրզոյանի հանդիպումը խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Եռօրյա այցի ընթացքում Դաշնային խորհրդում անցկացվող ևս մեկ միջոցառման հայկական պատվիրակությունը կմասնակցի այցի վերջին օրը՝ փետրվարի 27-ին։ […]
13:14 25.02.2019
Իսպանացի ճանապարհորդ Խորսե Սանչեսը, որը ճամփորդել է գրեթե ամբողջ ՌԴ-ում, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է անցել իր ճանապարհորդությունը Ռուսաստանում: Իսպանացի ճանապարհորդին անսովոր առոգանության պատճառով Ռուսաստանում նմանեցնում են վրացու և հայի, բայց երբ իմացնում են`զտարյուն իսպանացի է, ապշում են: Խորխե Սանչեսը եղել է Ռուսաստանի 85 տարածաշրջաններում, և հիմա արդեն նա տարվա մի մասը […]
13:04 25.02.2019
«Օսկար» 2019-ը աչքի ընկավ վարդագույն զգեստների առատությամբ: Հանրահայտ դերասաններից շատերն էին այս տարի կրում լ վարդագույնի երանգներով զգեստներ: Օրինակ` ամերիկացի դերասանուհի Սառա Փոլսոնը հայտնվեց կարմիր գորգին ամերիկացի դիզայներ Բրենդոն Մաքսվելի ստեղծած շքեղ վարդագույն զգեստով, որը բացվածքներ ուներ երկու կողմից: Բրիտանուհի Ջեմմա Չանադելը կրում էր Valentino-ի վարդագույն զգեստներից` բարձր օձիքով: Նորաձևությունից հետ չմնացին նաև ամուսիններ Լիզա Բոնեն […]
12:50 25.02.2019
Բրիտանական արքայական ընտանիքի խորհրդատուները արգելել են Մեգան Մարքլին և արքայազն Հարրիին բռնել միմյանց ձեռքերը, հաղորդում է News.com կայքը: Բանն այն է, որ արքայական էթիկետի խախտումը նյարդայնացնում է մարդկանց, և կարող է վնասել արքայական զույգի ժողովրդականությանը: Ընտանիքի խորհրդատուները նկատել են, որ ոչ ոք, բացի Մեգանից և Հարրիից, չի խախտում ընդունված էթիկետը: Մարքլին մեղադրում են նաև շռայլության համար: […]
12:41 25.02.2019
Հանցագործը, ով երեկ փորձել էր առևանգել Biman Bangladesh ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, զինված է եղել ընդամենը խաղալիք-հրացանով: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը` հղում անելով ոստիկանության աղբյուրներին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձն ատրճանակի և ռումբի սպառնալիքով փորձել է առևանգել Դաքքայից Դուբայ թռչող ինքնաթիռը, որն ավելի ուշ արտակարգ վայրեջք է կատարել Բանգլադեշի Չիտտագոնգ քաղաքի […]
12:24 25.02.2019
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին «շոկի է ենթարկել ու տխրեցրել» վենեսուելական սահմանին խաղաղ բնակիչների մահվան լուրը: Նա կողմերին կոչ է արել «թուլացնել լարվածությունը և ջանքեր գործադրել հակամարտության սրումը բացառելու համար»: Գուտերեշը հայտարարել է, որ ցանկացած գնով պետք է խուսափել բռնությունից: Այս մասին հաղորդում է dw.com-ը: Նշենք, որ Վենեսուելայում սրվել է Նիկոլաս Մադուրոյի կառավարության և ընդդիմադիր ուժերի միջև հակասությունը: […]
12:00 25.02.2019
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն անվերապահորեն չի ենթարկվելու ԱՄՆ-ի պահանջներին: «Նրանք ուղղակի փորձում են կոտրել բոլորին, բայց չեմ կարծում, որ բոլորը կհաշտվեն այդ մտքի հետ: Օրինակ` չեմ կարծում, որ Չինաստանը կհաշտվի այդ մտքի հետ, թեև շատ շահագրգիռ է, որպեսզի հարթի առևտրային հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Չեմ կարծում, որ Չինաստանը ասելու է` մեր […]
11:45 25.02.2019
Հայտնի դերասանուհի, Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի (IFAW) անդամ Պամելա Անդերսոնը դիմել է Վլադիմիր Պուտինին`խնդրելով օգնել Պրիմորյեյի շրջանում գտնվող խոշոր կենդանիների պահման կենտրոնից ազատել սպիտակ և կոսատկա տեսակի 98 կետերին: Նման կենտրոնների միջոցով կատարվում է կոնկրետ տարածքների համար խոշոր տեսակների ծովային կենդանիների հաշվառում, նաև որոշակի անասնաբուժական միջոցառումներ, որոնք ուղղված են կենդանիների ցեղատեսակների անվտանգ բազմացմանը: Որոշ ժամանակ […]
11:14 25.02.2019
Ուկրաինայի պատճառով Եվրոպայում կարմրուկով հիվանդների թիվը 2018 թվականին աճել է 3 անգամ: Այս մասին տեղեկացրել է ամերիկյան The Science ամսագիրը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` անցած տարի Եվրոպայում կարմրուկով վարակված 82 000 հիվանդներից 54 000-ը եղել են Ուկրաինայում, մինչդեռ 2017 թվականին ամբողջ Եվրոպայով հիվանդների թիվը եղել է մոտ 25 000: Միայն անցած հունվարին Ուկրաինայում կարմրուկի 15 […]
11:05 25.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհետաձգի Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը, որոնք պետք է ուժի մեջ մտնեին մարտի 1-ից: Թվիթերյան գրառումներով Դոնալդ Թրամփը հաղորդել է, որ իր Մար-ա-լագո կալվածքում Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ հանդիպում կունենա՝ երկու երկրների միջև առևտրային պայմանագիր ստորագրելու նպատակով: «Ես ուրախ եմ տեղեկացնել, որ ԱՄՆ-ն զգալի առաջընթաց է գրանցել Չինաստանի հետ […]
10:19 25.02.2019
Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես են Ուկրաինայի Դնեպր քաղաքի բնակիչները բառացիորեն գրոհում «սեքընդ-հենդ» խանութներից մեկը: Խանութի դիմաց հավաքված բազմությունը որոշ ժամանակ սպասելուց հետո սկսել է կոտրել ցուցափեղկերն ու պատուհանները, այնուհետ ներխուժել է խանութ: Ի դեպ, պարզվում է, սա Դնեպր քաղաքում բացառիկ դեպք չէ: Ապրանքի ստացման օրերին նման միջադեպեր հաճախ են լինում: Եվ սա հատուկ […]
09:33 25.02.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ փետրվարի 25-ին՝ ժամը 09։00-ից մինչև փետրվարի 26-ը՝ ժամը 09։00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղու, Շահումյան, Գայի, Հովսեփյան, Մյասնիկյան, Ուսանողական փողոցների և 1-ին փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
08:35 25.02.2019
Ռեժիսոր Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրք» ֆիլմը նվաճել է «Օսկար» կինոմրցանակաբաշխության գլխավոր մրցանակը՝ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Լավագույնի կոչման համար պայքարել են նաև «Ռոմա», «Ֆավորիտը», «Սև հովազը», «Իշխանություն», «Աստղ ծնվեց», «Բոհեմյան ռապսոդիա»,«BlacKkKlansman» ֆիլմերը։ "And the Oscar goes to…'Green Book.'" #Oscars https://t.co/zSrvQG8ZE6 pic.twitter.com/jcWQijkKvr — ABC News (@ABC) February 25, 2019
08:20 25.02.2019
Լոս Անջելեսում ընթանում է «Օսկար» մրցանակաբաշխության 91-րդ արարողությունը։ Հայտնի են լավագույն դերասանն ու դերասանուհին։ Բրիտանացի դերասանուհի Օլիվիա Քոլմանը «Օսկար» է նվաճել որպես լավագույն դերասանուհի՝«Ֆավորիտը» ֆիլմում թագուհի Աննային մարմնավորելու համար։ Ռամի Մալեկը, ով մարմնավորել է Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկյուրիին «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմում, «Օսկար» է ստացել որպես լավագույն դերասան։ Հունվարի 28-ին Մալեկն ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի վարկածով […]
08:03 25.02.2019
Լոս Անջելեսում ընթանում է «Օսկար» մրցանակաբաշխության 91-րդ արարողությունը։ Հեռարձակումն իրականացնում է ABC հեռուստաալիքը։ Մինչ արարողության մեկնարկն աստղերն անցել են կարմիր գորգի վրայով և դիրքավորվել տեսախցիկների առջև։ Կինոմրցանակաբաշխությունը մեկնարկել է Ադամ Լամբերտի հետ Queen խմբի ելույթով։ «Օսկարները» հանձնվում են 24 անվանակարգերում, որոնցից յուրաքանչյուրում հաղթողին ընտրում են մասնագիտական հանրույթների շրջանակում, սակայն «լավագույն ֆիլմի» օգտին քվեարկում են բոլոր […]
07:48 25.02.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն վստահ է, որ իշխանության ղեկին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի օրերը հաշված են։ Երեկ վենեսուելացի սահմանապահները, ովքեր հավատարիմ են մնացել Մադուրոյի ռեժիմին, թույլ չեն տվել, որպեսզի երկրի տարածք մտնեն սննդով ու դեղորայքով մարդասիրական բեռները։ Սահմանին 3 բեռնատար է հրկիզվել։ «Դժվար է կանխատեսում անելը։ Ես վստահ եմ, որ վենեսուելացի ժողովուրդը կներդնի բոլոր ջանքերը, […]
07:33 25.02.2019
Կոլումբացի 4 հյուպատոսներ լքել են Վենեսուելայի տարածքը։ Այս մասին հայտնել է Կոլումբիայի միգրացիոն ծառայությունը։ Լքելով Վենեսուելան, որը հայտարարել էր Կոլումբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին, հյուպատոսները սահմանը հատել են ոտքով։ Դիվանագետները գլխավորել են կոլումբիական հյուպատոսարանները, որոնք գտնվում են Սան-Անտոնիոյում, Սան-Կրիստոբալում, Պուերտո-Այակուչոյում և Սան-Կառլոս-դել-Սուլիայում։ Փետրվարի 23-ին Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր Կոլումբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների […]
07:18 25.02.2019
Բրազիլիայի հետ սահմանակից վենեսուելական Բոլիվար նահանգում շարունակվում են անկարգությունները, որոնք ծայր էին առել փետրվարի 23-ին։ Բախումների զոհ է դարձել 25 մարդ։ Այս մասին հայտնում է TVV հեուստաալիքը։ «Սանտա-Էլենա-դե-Ուայրեն շրջանում փետրվարի 23-ին ապստամբության ճնշման ժամանակ ուժայինները կրակել են ավելի քան 25 մարդու»,- ասել է Բոլիվարական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռոմել Գուսմանա։ Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն […]
21:58 24.02.2019
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ՌԴ այցից առաջ հայտարարել է, որ հրեական պետությունը շարունակելու է գործել այնքան, որքան պետք է, որպեսզի կասեցնի Սիրիայի հետ հարաբերություններն ամրապնդելու Իրանի փորձերը, հաղորդում է РИА Новости-ին: Կառավարության ղեկավարը նշել է, որ մտադիր է առաջիկայում ՌԴ կատարելիք այցի ժամանակ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկման դնել Իրանի խնդիրը: «Ես ունեմ հստակ ուղերձ իրանական ռեժիմին, […]