19:44 27.02.2019
Իսլամական հեղափոխության 40-ամյակին նվիրված հանդիսությունների ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոսել է Իրանի պատմական, կորցրած տարածքների մասին. արդյո՞ք խոսքն Ադրբեջանի մասին է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցն է ուղղել Արամ Աբրահամյանը իրանագետ Գոհար Իսկանդարյանին: «Միայն Ադրբեջանի հատվածը չէ: Մենք գիտենք, որ Իրանը 2500 տարվա պատմություն ունի, և նրանք երբեմն ներքին լսարանի համար նման […]
19:27 27.02.2019
Ճապոնիայում ծնվել է ու ողջ մնացել ամենաթեթև քաշով երեխան: Այս մասին հայտնում է BBC-ն: Ծնվելու պահին երեխան կշռել է ընդամենը 268 գրամ: Մի քանի ամիս երեխան մնացել է հիվանդանոցում, հետո դուրս գրվել այնտեղից: Կես տարվա ընթացքում երեխան հավաքել է 3 կգ, հիմա ի վիճակի է ինքնուրույն ուտել: Նշվում է, որ մոր արգանդում երեխան գրեթե չի […]
19:15 27.02.2019
Իրանագետ Գոհար Իսկանդարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում մեկնաբանել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրաժարականը: «Չենք ասի` սպասելի էր, բայց ամեն ինչ տանում էր դրան: Բավական մեծ էին ճնշումները գործող կառավարության վրա, Ռոհանիի և Զարիֆի նկատմամբ: Երբ ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկավ հայտնի պայմանագրից, պետք է փաստել, որ Իրանի ներսում պահպանողականների թևը սկսեց ավելի […]
18:40 27.02.2019
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի պաշտոնական կայքի դեմ մեծաթիվ ու շարունակական կիբերհարձակումներ են տեղի ունենում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Պեսկովն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ամերիկյան կողմը կիբերհարձակում էր գործել ռուսական «Ինտերներ հետազոտությունների գործակալության» վրա: Աղբյուրը փոխանցում է Պեսկովի խոսքն այն մասին, որ այդ […]
18:20 27.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է լրագրողների հարցին, թե Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ երկրորդ հանդիպումից հետո կարո՞ղ է ստորագրվել խաղաղության համաձայնագիր Կորեական պատերազմի ավարտի մասին: Այս մասին տեղեկացնում է РИА «Новости»-ն: Նշվում է, որ ԶԼՄ ներկայացուցիչներից մեկի հարցին ի պատասխան` ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Տեսնենք»: Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ-ն չի հրաժարվի […]
18:16 27.02.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ելույթ է ունեցել ՌԴ դաշնային խորհրդում: Նշենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ էր, որ Ազգային ժողովի նախագահը ելույթ էր ունենում Դաշնային խորհրդում: Ռուսական «Независимая газета» պարբերականն իր հոդվածում նկատել է, որ այս իրադարձությունը գրավել է այդ երկրի լրատվական ու […]
18:12 27.02.2019
Պակիստանի վարչապետ Իմրան Խանը Հնդկաստանի իշխանություններին երկխոսության կոչ է արել՝ լուծելու երկու երկրների միջև վիճելի շրջան համարվող Քաշմիրի շրջանի հարցը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Խանը հայտարարել է, որ վիճելի տարածքի վերաբերյալ հարևանների միջև ծագած տարաձայնությունները կարող են «վերահսկողությունից դուրս գալ»: «Իմ հարցը Հնդկաստանի կառավարությանը հետևյալն է. հաշվի առնելով այն հարցը, թե […]
17:56 27.02.2019
Եգիպտոսի տրանսպորտի նախարար Հիշամ Արաֆաթը հրաժարական է ներկայացրել այն բանից հետո, երբ Կահիրեի կենտրոնում գտնվող «Ռամսիս» երկաթուղային կայարանում հրդեհ էր բռնկվել: Այս մասին հայտնում է Reuters–ը: Նշվում է, որ Եգիպտոսի կառավարության ղեկավար Մուստաֆա Մադբուլին ստորագրել է տրանսպորտի նախարարի հրաժարականի դիմումը: Հիշեցնենք, որ այսօր «Ռամսիս» երկաթուղային կայարանում գնացքը դուրս է եկել ռելսերից և այրվել: Վերջին տվյալով՝ հրդեհի […]
17:50 27.02.2019
Մեծ Բրիտանիայի արևմտյան հատվածում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ, որոնք արդեն տարածվել են 1,5 կմ շառավղով, հայտնում է ВВС-ն: Նշվում է, որ հրդեհները բռնկվել են Արևմտյան Յորքշիր կոմսության տարածքում՝ զբոսաշրջիկների կողմից սիրված բլուրների տարածքում: Մանչեսթեր քաղաքի մոտակայքում ևս կա հրդեհի մեծ օջախ: Հրդեհի ծագման պատճառները դեռևս անհայտ են, սակայն տեղացիները նշում են, որ սա ամենամեծ […]
17:25 27.02.2019
Անկախ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրաժարականից, պաշտոնական այցով Իրանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրակարգը չի խախտվի: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է իրանագետ Գոհար Իսկանդարյանը: «Քանի ստորագրված չէ հրաժարականը, Զարիֆը պետք է կատարի իր պարտականությունները: Օրակարգը փոփոխման ենթակա չէ: Մենք գիտենք՝ երկօրյա այց է, այս այցի շրջանակում հանդիպումներ են նախատեսված […]
17:20 27.02.2019
Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում մեկնաբանել է ռուս խորհրդարանականների մասնակցությունը Բաքվում տեղի ունեցած հակահայկական երթերին: «Մենք վրդովված ենք ռուս խորհրդարանականների` Բաքվում անցկացված երթին մասնակցությունից: Երթն ակնհայտորեն կրել է հակահայկական բնույթ և օգտագործվել է տարածաշրջանում վստահության մթնոլորտի խաթարման համար: Մեզ համար միանգամայն անհասկանալի են ռուս խորհրդարանականների դրդապատճառները, որոնցով նրանք հանդես են գալիս […]
17:17 27.02.2019
Վիետնամի կառավարությունից հայտնել են, թե ինչ է լինելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վիետնամի վարչապետ Նգուեն Սուան Ֆուկի ընթրիքի ճաշացանկում: Այս մասին հաղորդում է ТАСС-ը: Առաջնորդների պատվերով կմատուցեն ծովախեցգետնով և խոզի մսով ձողիկներ և կանաչ մանգոյով աղցան: Հիմնական կերակուրը բաղկացած կլինի Վագու տեսակի տավարի մսով կերակուրից` սագի տապակայով և կիսաքաղցր ֆերմենտացված սև բրնձով սոուսով, տապակած սալորով […]
16:48 27.02.2019
Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է Ստավրոպոլի երկրամասի իրավապահ մարմինների, հիվանդանոցի ղեկավարության, հայ համայնքային կառույցների հետ: Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Հիշեցնենք, որ այսօր Ստավրոպոլի երկրամասում վթարվել է Հայաստանից ուղևորների տեղափոխող «Մերսեդես-Վիտո» միկրոավտոբուսը: Միկրոավտոբուսում գտնվող 6 անձինք՝ 3 տղամարդ, 3 կին, տուժել են: Նրանք […]
16:32 27.02.2019
Ստավրոպոլի երկրամասում՝ Հայաստանից ուղևորների տեղափոխող «Մերսեդես-Վիտո» միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 6 անձ՝ ուղևորներն ու վարորդը: ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը հայտնեց, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: «ՌԴ մեր գործընկերների փոխանցած տեղեկատվությամբ՝ մեկ կնոջ վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հյուպատոսարանը հայտնում է, որ 6-ի վիճակն էլ միջին ծանրության է»,- ասաց նա: ԱԻՆ-ը […]
16:01 27.02.2019
Ստավրոպոլի երկրամասում վթարվել է Հայաստանից ուղևորների տեղափոխող «Մերսեդես-Վիտո» միկրոավտոբուսը: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «Մոսկվայի ժամանակով 12:10-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 223-րդ կիլոմետրի վրա ավտովթար է տեղի ունեցել. Հայաստանից մասնավոր անձի պատկանող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել»,- տեղեկացնում են ՌԴ ԱԻ ծառայությունից: Միկրոավտոբուսում գտնվող 6 անձինք՝ 3 տղամարդ, 3 կին, տուժել […]
15:28 27.02.2019
Այս րոպեներին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումը: Պատմական երկրորդ հանդիպումը տեղի է ունենում նախ դեմ առ դեմ ձևաչափով, որին հաջորդելու է Մետրոպոլ հյուրանոցում մատուցվելիք ընթրիքը: Պաշտոնյաները կքննարկեն Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցը: Մինչ այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիմ Չեն Ինին բարեկամ է անվանել: […]
15:17 27.02.2019
Կահիրեի կայարաններից մեկում տեղի ունեցած վթարի հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել: Հաղորդվում է ավելի քան 50 վիրավորի մասին: Այս մասին հայտնում է Al Shorouk պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գնացքը դուրս է եկել մեկնակետից: Հաղորդվում է, որ այն ընթանալիս է եղել մեծ արագությամբ: Որոշ ժամանակ անց, չկարողանալով արգելակել՝ […]
14:25 27.02.2019
ԱՄՆ Կոնգրեսի կայքում Ռուսաստանի դեմ ուղղված նոր՝ լրացուցիչ պատժամիջոցների մասին օրենքի նախագիծ է հրապարակվել: Փաստաթղթի համաձայն՝ նոր պատժամիջոցները հիմնականում վերաբերելու են Ռուսաստանի ֆինանսական կառույցներին, որոնք ամերիկյան կողմի համոզմամբ, միջամտել են այլ երկրներում տեղի ունեցող ներքին քաղաքական գործընթացների: Նաև ռուսական կողմի նոր` սուվերեն պարտքի հետ գործարքների նկատմամբ արգելք կկիրառվի, եթե մարման ժամկետը գերազանցի երկու շաբաթը: Հաղորդվում […]
13:30 27.02.2019
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնային խորհրդում (խորհրդարան) խոսել է Սումգայիթյան ջարդերի տարելիցի, Արցախյան հիմնահարցի և նախօրեին Բաքվում տեղի ունեցած հակահայկական ակցիային ռուսաստանյան որոշ գործընկերների մասնակցության մասին: Նա ֆեյսբուքյան իր էջում հատված է ներկայացրել ՌԴ Դաշնության խորհրդում իր ելույթից: «Վերոնշյալ հումանիտար բաղադրիչն առավել արդիական է դառնում հատկապես այս օրերին, երբ ամբողջ աշխարհի հայերը հիշում […]
13:09 27.02.2019
Apple ընկերությունը «Նկարված է iPhone-ով» խորագրով մրցույթի արդյունքում ընտրել է 10 լավագույն լուսանկարները: Առաջատարներն ընտրվել են նախագծի մասնակիցների հազարավոր լուսանկարներից: Հաղթողների աշխատանքները կզարդարեն Apple-ի գովազդային վահանակները: Դրանց հեղինակները կստանան հոնորար, թե որքան, չափը չի նշվում: Նկարներից ոչ բոլորն են արված եղել նոր iPhone-ով, հաղթողների թվում կան նկարներ, որոնք արված են երկու տարի առաջ թողարկված iPhone […]
11:11 27.02.2019
ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում գնացքը մխրճվել է բեռնատարի մեջ, որից հետո դուրս եկել ռելսերից: Մի քանի վագոններ բռնկվել են: Երկաթուղային վթարը 3 մարդու կյանք է խլել: Այս մասին հայտնում է Breaking911-ը: Դեպքը տեղի է ունեցել Լոնգ Այլենդում: Երկաթուղու այդ հատվածում հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցվել է: Վթարի պատճառները պարզվում են:
10:26 27.02.2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 26-ին ընդունել է ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ներկայացրել է կառավարության գերակայություններն ու երկրի տնտեսական զարգացման ուղղությամբ նախատեսված քայլերը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը շնորհավորել է Մհեր Գրիգորյանին փոխվարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև մտքեր […]
09:14 27.02.2019
Դեռևս հունվարի 23-ին իրեն Վենեսուելայի նախագահ հռչակած ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոյի սպառնացել են 30 տարի ազատազրկմամբ։ Նրան բանտարկություն է սպառնում երկրից դուրս գալու արգելքի խախտման համար։ Այս մասին հայտարարել է Գերագույն դատարանի սահմանադրական պալատի դատավորի տեղակալ Խուան Կառլոս Վալդեսը, փոխանցում է РИА Новости-ն։ Հիշեցնենք, որ Գուաիդոն փետրվարի 22-ին, չնայած Գերագույն դատարանի արգելքին, ժամանել […]
08:23 27.02.2019
Լոնդոնում Sotheby’s աճուրդի տան կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկի՝ ֆրանսիացի Կլոդ Մոնեի «Դուքսերի պալատ» կտավը վաճառվել է 36․4 մլն դոլարով։ Այս մասին հայտնում են աճուրդի տան ներկայացուցիչները։ Գնորդը ցանկացել է անհայտ մնալ։ Մոտ 7 մլն դոլարով էլ վաճավել է բելգիացի սյուրռեալիստ Ռենե Մագրիտի «Առավոտյան աստղ» աշխատանքը։ Ընդհանուր առմամբ, աճուրդի տանը հաջողվել է վաճառել […]
08:06 27.02.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Մեքսիկայի հետ սահմանային տարածքում սահմանված արտակարգ դրության ռեժիմի չեղարկման օգտին։ Արտակարգ դրության ռեժիմի չեղարկման բանաձևի օգտին է քվեարկել 245 կոնգրեսական, դեմ՝ 182-ը։ Այժմ բանաձևի նախագիծը քվեարկության կներկայացվի Սենատում։ Փետրվարի 17-ին Թրամփը հայտարարել էր, որ կօգտվի վետոյի իրավունքից, եթե օրենսդիրները որոշեն չեղարկել արտակարգ դրության ռեժիմը։ Թրամփն արտակարգ […]
07:45 27.02.2019
Ինդոնեզական Սուլավեսի կղզու հյուսիսում սողանք է գրանցվել, ինչի հետևանքով ավելի քան 60 մարդ հայտնվել է ապօրինի արդյունահանվող ոսկու հանքի փլուզված կոնստրուկցիաների զանգվածի տակ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Եվս 13 մարդու հաջողվել է դուրս բերել փլվածքի տակից։ Հաղորդվում է 1 զոհի մասին։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
07:30 27.02.2019
Մայիսի 1-ից մուտքը Վենետիկի պատմական կենտրոն կդառնա վճարովի։ Վճարը կկազմի մեկ անձի համար 3 եվրո։ Վճարի սահմանմանը հավանություն է տվել Վենետիկի քաղաքային խորհուրդը։ Նորարարությունը զբոսաշրջային հոսքի սահմանափակման հերթական փորձն է։ Քաղաքային իշխանությունների ներկայացուցչի խոսքով՝ վճարը դեռևս սահմանվում է փորձնական կարգով։ Տարվա ընթացքում տեղի իշխանություններն ակնդետ կհետևեն փոփոխություններին։ Զբոսաշրջիկներից հավաքած գումարը կուղղվի քաղաքի պահպանությանն ու մաքրությանը։
01:00 27.02.2019
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է հայ-ռուսական բարիդրացիական հարաբերությունների ու ռուսաստանյան որոշ լրատվամիջոցների ու փորձագետների հակասական մեկնաբանությունների մասին: «Ռուսաստանը բարդ և մեծ երկիր է: Այնտեղ որևէ ձայն, տեակետ վերլուծելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ով որ թևի մեջ է, ինչպիսին են նրա կապերն Ադրբեջանի հետ: […]
00:35 27.02.2019
Անգլիական Լիվերպուլ քաղաքում կրկեսում հանդիսատեսը տեսանկարահանել է հայտնի Գերլինգ մոտոցիկլավարների խմբի համարի ժամանակ վերջիններիս իրար բախվելը: Այս մասին գրել է Daily Star-ը: Մոտոցիկլավարները ներկայացրել են իրենց համարը՝ մետաղական մեծ գնդի մեջ մեծ արագությամբ երեքով միաժամանակ մոտոցիկլ են քշել և վերջում անսպասելիորեն բախվել: Բժիշկներն առաջին օգնություն են ցուցաբերել մոտոցիկլավարներին: Հետո պարզվել է, որ օրեր առաջ մոտոցիկլավարներից գողացել […]
00:27 27.02.2019
Արգենտինական Playboy-ի մոդել Նատաշա Հաիթը, որը ճանաչում էր քաղաքական մանկապիղծ գործիչներին, կանխատեսել էր իր մահը: Այս մասին հայտնում է Bluradio-ն: Հրատարակության համաձայն, Հաիթի մերկ մարմինը հայտնաբերվել է Բուենոս Այրեսի «Xanadú» ակումբում: Հետազոտությունից հետո բժիշկները մոդելի այրան մեջ հայտնաբերել են ալկոհոլ ու թմրանյութ: Այս դեպքի առթիվ լրատվամիջոցները ուշադրություն են դարձրել այն փաստին, որ անցած տարի մոդելը զգուշացրել էր, […]