TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+30.09 oC

ԱՇԽԱՐՀ

Արմեն Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը

19:27 15.02.2019

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Միջազգային այս հեղինակավոր համաժողովի բացմանը մասնակցել են բազմաթիվ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, քաղաքական, հասարակական գործիչներ, դիվանագետներ, անվտանգության ոլորտի փորձագետներ։  

̰
Լատվիայում կտեղակայվի ՆԱՏՕ-ի հյուսիսային դիվիզիայի զորամիավորում

19:26 15.02.2019

Էստոնիայի, Դանիայի և Լատվիայի պաշտպանության նախարարները համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել ՆԱՏՕ-ի հյուսիսային դիվիզիայի շտաբի տեղակայման վերաբերյալ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Էստոնիայի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությանը: Ինչպես նշվում է՝ հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում: «Հյուսիսային զորամիավորման ստեղծմամբ զգալիորեն կխորանան դաշինքի զսպման ներուժն ու մեզ պաշտպանելու պատրաստակամությունը»,- հայտնել է Էստոնիայի պաշտպանության նախարար Յուրի […]

̰
Քեթի Փերրին և Օռլանդո Բլումը նշանադրվել են

19:15 15.02.2019

Հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումն ու երգչուհի Քեթի Փերրին հայտարարել են նշանադրության մասին: Հայտնի է, որ Բլումը իր սիրեցյալին առաջարկություն է արել հենց Սիրահարների տոնի օրը: Երգչուհին իր նշանադրության մասին տեղեկացրել է Instagram-ում: Նա հրապարակել է լուսանկար, որում երևում է նշանադրության մատանին: https://www.instagram.com/p/Bt5gRBDHNZl/?utm_source=ig_embed Ուրախալի լուրի մասին հրապարակում է արել նաև Քեթի Փերրիի մայրը՝ Մերի Հադսոնը: «Տեսեք, […]

̰
Հայերի հետ կապված միջադեպի պատճառով Կոնգրեսն արգելել է ամերիկյան զենք վաճառել Էրդողանի թիկնազորին

19:08 15.02.2019

ԱՄՆ Կոնգրեսն արգելել է ամերիկյան արտադրության զենք վաճառել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի անդամներին: Կոնգրեսի ընդունած իրավական ակտում նշվում է, որ ԱՄՆ-ը չի վաճառի զենք Էրդողանի թիկնազորին այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն օրենսդրական մարմնին չներկայացնի հատուկ զեկույց Էրդողանի թիկնազորի` հայերի և քրդերի վրա հարձակման փաստի մասին: Խոսքը վերաբերում է 2017 թվականի մայիսին […]

̰
Զոհրաբ Մնացականյանը Յոհաննես Հաանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը

19:04 15.02.2019

Փետրվարի 15-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով Մյունխենում է՝ անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով, հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Կողմերն անդրադարձել են Յոհաննես Հաանի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մտքեր փոխանակել Երևանում ԵՄ ներդրողների համաժողովի անցկացման […]

̰
ՀՀ կողմից Սիրիա մարդասիրական խումբ ուղարկելը կգնահատվի ՌԴ-ի կողմից․ Կալաշնիկով

18:42 15.02.2019

Ռուսական կողմի օժանդակությամբ Հայաստանի կողմից հումանիտար առաքելության ուղարկումը Սիրիա բարձր կգնահատվի ռուսական կողմում։ Այս մասին այսօր Երևանում հայտարարել է Ռուսաստանի Դումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։ «Նախ` այնտեղ բնակվում են հայեր: Մյուս կողմից` դուք չվախեցաք Արևմուտքից, Արևմուտքի արձագանքից: Դրա համար պետք է քաջություն ունենալ, և դա կգնահատվի ու շատ դրական է գնահատվում Ռուսաստանի կողմից»,- […]

̰
Էդուարդ Շարմազանովը և Արտակ Զաքարյանը հանդիպել են Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ

18:37 15.02.2019

ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը փետրվարի 15-ին հանդիպել են ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀԿ մամուլի գրասենյակից: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ […]

̰
Պուտինի հետ հանդիպումից հետո Լուկաշենկոն հայտարարել է «սուրբ ինքնիշխանության» մասին

18:28 15.02.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո տեղեկացրել է, որ Բելառուսի և Ռուսաստանի ինքնիշխանությունը սուրբ է, փոխանցում է РИА «Новости»-ն: «Մենք ինչո՞ւ պետք է ինքնիշխանության հարց բարձրացնենք: Դա սրբություն է»,- ասել է նա: Այսպես է պատասխանել Բելառուսի նախագահը հարցին, թե Պուտինի հետ բանակցությունների ընթացքում արդյո՞ք բարձրացվել է ինքնիշխանության հարց: «Մենք չունենք ինքնիշխանության […]

̰
Պուտինը և Ռոհանին Էրդողանին ուղղված զգուշացում են հնչեցրել. թուրքական լրատվամիջոցներ

18:23 15.02.2019

Փետրվարի 14-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում Ռուսաստանի ու Իրանի նախագահները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Իդլիբում ամրացած զինյալների առնչությամբ զգուշացում են հնչեցրել: Այս մասին հայտնում է diken.com.tr-ն: Հիշեցնենք, որ Թուրքիան աջակցություն է ցուցաբերում այստեղ ամրացած զինված ընդդիմադիր ծայրահեղական խմբավորումներին: Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման կողմերը համաձայնել են ՌԴ նախագահի կողմից հնչեցված այն տեսակետին, որ Սիրիայի […]

̰
Միխայել Շումախերն աստիճանաբար ապաքինվում է վնասվածքից

18:07 15.02.2019

«Ֆորմուլա-1»-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերը իր տարեդարձը նշել է Մայորկայում: Այդ մասին գրել է գերմանական Bunte պարբերականը: Նշվում է, որ մարզիկին դեկտեմբերի 20-ին տեղափոխել են ժնևյան լճի առանձնատնից Մայորկայի Yasmín շքեղ առանձնատուն: Ամանորյա բոլոր տոները նա նշել է այստեղ, ընտանիքի անդամների հետ: Պարբերականը նշել է, որ սա ևս մեկ քայլ է նրա ապաքինման ճանապարհին: Շումախերի […]

̰
Լիլիթ Մակունցի և Վիգեն Ստեփանյանի միջև եղած խնդիրը հարթվել է

17:41 15.02.2019

Մշակույթի նախկին նախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և հայտնի դերասան Վիգեն Ստեփանյանի միջև վերջինիս հայտարարությունից հետո սկսված հեռակա բանավեճը հարթվել է: Այս մասին հայտարարությամբ հանդես են եկել երկու կողմերն էլ: Հիշեցնենք, որ Վիգեն Ստեփանյանն ասուլիսի ժամանակ հայտարարություն էր արել, որի ժամանակ ասել էր, թե իբր Մակունցը ավագ սերնդի ներկայացուցիչներին անվանել է կոռումպացված, […]

̰
ԼՂ հակամարտությունը կարող է վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի. նախագահ Սարգսյան

17:24 15.02.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայդելբերգի համալսարանում հանդիպման ժամանակ նշել է՝ մենք փոքր, բայց իսկապես համաշխարհային ազգ ենք, ուժեղ կերպով փոխկապակցված ենք։ «Սա մի ազգ է, որի համար դարեր շարունակ կարևոր է եղել կրթությունը։ Մենք այն մարդիկ ենք, ովքեր ապրել են տարբեր քաղաքակրթությունների ու մշակույթների, կրոնների խաչմերուկում ու կարողացել ենք վերապրել։ Սա ևս մեկ հատկանիշ է, […]

̰
Հայդելբերգի համալսարանում նախագահը ներկայացրել է «Մատենադարան»-ի աշխատանքը. հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը

17:18 15.02.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Գերմանիա կատարած աշխատանքային այցը սկսվել է Հայդելբերգ այցով, որտեղ նա հանդիպել է քաղաքապետին, եղել է ամենահին գրադարաններից մեկում ու Գերմանիայում ամենահինը համարվող համալսարանում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նեկար գետի ափին բացվող պատմական այս քաղաքի մասին առաջին գրավոր վկայությունը վերաբերում է 1196 թվականին, ապա՝ ավելի ուշ, հիշատակվում է քաղաքի գլխավոր պատմական խորհրդանիշներից […]

̰
Իտալիայում Ֆրանսիայի դեսպանը հետ կանչվելուց հետո կվերադառնա Հռոմ

16:52 15.02.2019

Իտալիայում Ֆրանսիայի հետ կանչված դեսպանը փետրվարի 15-ին կվերադառնա Հռոմ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով նախարար Նատալի Լուազոյին: Հիշեցնենք, որ Ֆրանսիան Իտալիայի իր դեսպանին հետ էր կանչել փետրվարի 7-ին, այն բանից հետո, երբ իտալացի քաղաքական գործիչները քննադատել էին Ֆրանսիային, ինչն այդ երկրի կողմից գնահատվել էր որպես չհիմնավորված ու […]

̰
Մոսկվայում «Ռուսկոյե ռադիո»-ն և «Զվեզդա»-ն նախազգուշացում են ստացել՝ տարածքն ականապատված է

16:09 15.02.2019

Մոսկվայում «Ռուսկոյե ռադիո»-ի» և «Զվեզդա» հեռուստաալիքի աշխատակիցներին տարհանել են այն բանից հետո, երբ անհայտ անձինք հայտնել են այս երկու խմբագրությունների շենքերի ականապատման մասին: Այս մասին տեղեկացնում է «Взгляд»-ը: «Ոստիկաններն ու կինոլոգները ժամանել են «Ռուսկոյե ռադիո»-ի խմբագրության հասցեով: Անհայտ անձը հայտնել է, որ այստեղ պայթյունի վտանգ կա: Ներկա դրությամբ տարհանման գործընթաց է իրականացվում»,- ասել է աղբյուրը: «Զվեզդա» […]

̰
Կալիֆոռնիայի հյուսիսային շրջաններում տեղատարափ անձրևները շարունակվում են

14:56 15.02.2019

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում Խաղաղօվկիանոսյան հզոր փոթորիկը իր հետ բերել է հեղեղումներ և սողանքներ: Արմատախիլ են եղել հարյուրավոր ծառեր: Այս մասին հայտնել է BBC-ն: Tree crews are out again today in San Francisco for fallen trees. This one is near Davis St. A parked truck is in there. @nbcbayarea #AtmosphericRiver pic.twitter.com/gWuaqRjEkw — Christie Smith (@christies_nbc) February […]

̰
Պուտինի հրավերով Ծառուկյանը մասնակցել է Սոչիում կայացած Ռուսական ներդրումային համաժողովին

14:48 15.02.2019

Վլադիմիր Պուտինի հրավերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է Սոչիում անցկացվող Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը. «Սոչիում երեկ մեկնարկել են Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքները: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ևս մասնակցել է համաժողովի աշխատանքներին: Համաժողովի բացման ժամանակ ծավալուն […]

̰
Իսպանիայում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ

14:32 15.02.2019

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ երկրում ապրիլի 28-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Վարչապետ Սանչեսի այդ հայտարարությունը կապված է օրեր առաջ երկրի խորհրդարանում 2019-ի բյուջեի նախագծի չընդունման և Կատալոնիայի տարածքային խնդիրների հետ: Այս մասին հայտնել է El Pais-ը: Նշենք, որ ավելի վաղ վարչապետը կառավարության արտահերթ նիստ էր հրավիրել:

̰
Երևանում 48 մանկապարտեզ ամբողջովին կհիմնանորոգվի, կիրականացվեն նաև էներգաարդյունավետության միջոցառումներ

14:13 15.02.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի ներկայացուցչության ղեկավար Մացեյ Ժուրայի գլխավորած պատվիրակության հետ: Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնից հայտնում են, որ հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին, նախանշել առաջիկա անելիքները: Մասնավորապես, Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում նախատեսվում է Նուբարաշենի աղբավայրին հարակից տարածքում կառուցել […]

̰
Փարիզի մետրոյում հարձակում է տեղի ունեցել. կա ծանր վիրավոր

14:09 15.02.2019

Փարիզի մետրոյում հարձակում է տեղի ունեցել: Կա ծանր վիրավոր: Այս մասին հաղորդում է  France Info-ն: Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան Փարիզի մետրոպոլիտենի առաջին գծի վրա` Բաստիյ և Գար-դե Լիոն կայանների միջև: Անհայտ անձը քիմիական թթուն լցրել է ուղևորներից մեկի դեմքին և դիմել փախուստի: Ոստիկանությունը դեռևս չի հայտնաբերել հանցագործին:

̰
Իտալիայում արթնացել է Էտնա հրաբուխը

13:36 15.02.2019

Իտալիայի արևելյան հատվածում գտնվող Սիցիլիա կղզում ակտիվացել է Էտնա հրաբուխը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Եվրոպայի ամենաբարձր և ամենաակտիվ հրաբխից սկսել է ծուխ ու վիթխարի քանակությամբ մոխիր արտանետվել։ Ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը սահմանափակել է իր աշխատանքները: Էտնան Իտալիայի 3 գործող հրաբուխներից ամենամեծն է, այն նաև Եվրոպայի ամենաբարձր գագաթն է (3340 մ):

̰
Մալայզիայում կոկորդիլոսը տղամարդ է կերել

13:21 15.02.2019

Մալայզիայում տղամարդը գետի մոտ ծովախեցգետիններ հավաքելիս է եղել, երբ կոկորդիլոսը հոշոտել է նրան: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 12-ին, երբ երկրի Սարավակ նահանգի գետերից մեկի մոտակայքում Մուխ Տախիր Մադժիդ Սյամն անհետացել է: Տարածքը զննելիս նրա զարմիկը հայտնաբերել է տղամարդու մարմինը, որի վրա եղել են բազմաթիվ վնասվածքներ: 2017 թ․-ից նահանգի իշխանությունները […]

̰
Չինական Մեծ պարիսպը սառչել է` վերածվելով մեծ սահուղու

13:15 15.02.2019

Ուժեղ ձնաբքի պատճառով Չինական Մեծ պարիսպի վրա առաջացել է սառույցի վտանգավոր շերտ, որը խանգարում է այցելել տեսարժան վայր, հաղորդում է Metro պորտալը: Ականատեսները լուսանկարել և տեսանկարել են պատի վրայով սահող զբոսաշրջիկներին:

̰
Համացանցում հայտնվել է հութի ապստամբների կողմից ամերիկյան զրահատեխնիկայի ոչնչացման տեսանյութը

12:11 15.02.2019

Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես են հութիները ոչնչացնում ամերիկյան զրահատեխնիկան: Այս զրահամեքենաները հութիները բռնագրավել էին սաուդական Նաջրանի շրջան ներխուժման ժամանակ: Ըստ հրապարակված կադրերի` հութիները ոչնչացրել են ամերիկյան LAV տեսակի երեք զրահամեքենա, որոնք պատկանել են սաուդյան թագավորության գվարդիային: Եմենում ռազմաքաղաքական կոնֆլիկտը կառավարության և շիայական «Անսար Ալլա» շարժման հութի-ապստամբների միջև շարունակվում է 2014 թվականից: Եմենի կառավարական […]

̰
Մարիա Զախարովան պատասխանել է Բոլթոնի՝ Մադուրոյի համակիրների հասցեին հնչեցրած սպառնալիքներին

11:38 15.02.2019

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի սպառնալիքներին` ուղղված Խուան Գուաիդոյի հակառակորդների հասցեին: Բոլթոնը հայտարարել էր, թե նրանք, որոնք դավեր են նյութում Մադուրոյի հետ  և փորձում են խաթարել ժողովրդավարությունը,  հետագայում խնդիրների կբախվեն: Մինչդեռ, ըստ Զախարովայի, հենց Բոլթոնն ու ամերիկյան վարչակազմն են հարվածում ժողովրդավարությանը Վենեսուելայում: Զախարովան հիշեցրել է […]

̰
ՌԴ նախագահը ձյուդոիստների հետ մարզման ժամանակ վնասել է մատը

10:12 15.02.2019

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վնասել է աջ ձեռքի մատը՝ Սոչիում Ձյուդոյի ազգային հավաքականի և ակումբային թիմերի մարզիկների հետ մարզվելու ժամանակ: Այդ մասին հայտնում է Russia Today-ը: Աղբյուրը հաղորդում է, որ ՌԴ առաջնորդը ստացել է համապատասխան բժշկական օգնություն, որից հետո շարունակել է մարզումները: Նշենք, որ երեկ Սոչիում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի, Թուրքիայի և […]

̰
Թուրքիան ամուսնությունների թվով գերազանցում է ԵՄ 26 երկրի

10:00 15.02.2019

Թուրքիայում ավելի հաճախ են ամուսնանում, քան Եվրամիության անդամ մի շարք երկրներում։ Եվրամիության վիճակագրական ծառայությունը (Eurostat) սիրահարների տոնի՝ փետրվարի 14-ի առթիվ հրապարակել է 2017թ․ դրությամբ տարբեր երկրներում գրանցված ամուսնությունների վիճակագրությունը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ըստ այդմ՝ ԵՄ անդամ երկրներում յուրաքանչյուր 1000 անձին բաժին ընկնող ամուսնությունների միջինացված ցուցանիշը 4․3 է։ Ամուսնությունների մակարդակը հատկապես բարձր է Լիտվայում […]

̰
Բեքհեմը դատարանի առաջ կկանգնի ղեկին բջջային հեռախոս օգտագործելու համար

09:39 15.02.2019

Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին կապիտան Դևիդ Բեքհեմը դատարանի առաջ կկանգնի մեքենա վարելիս բջջայինով խոսելու համար։ Ինչպես հայտնում է Sky News հեռուստաալիքը, հայտնի ֆուտբոլիստի կատարած խախտումը նկատվել է Լոնդոնի կենտրոնում անցորդներից մեկի կողմից։ Նրա խոսքով՝ Բեքհեմը վարել է Bentley Bentayga մեքենան և միաժամանակ ինչ-որ մեկի հետ շփվել բջջայինով, ինչն օրենքի կոպիտ խախտում է։ Բեքհեմի գործով լսումները […]

̰
Բոլթոնը «hետևանքներով» է սպառնացել նրանց, ովքեր չեն ճանաչում Գուաիդոյին որպես Վենեսուելայի նախագահ

08:10 15.02.2019

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը կրկին սպառնացել է նրանց, ովքեր չեն ճանաչում ընդդիմադիր Խուան Գուաիդոյին որպես Վենեսուելայի նախագահ։ Վերջինս իրեն երկրի ժամանակավոր նախագահ էր հռչակել հունվարի 23-ին։ «Նրանք, ովքեր դավադրություններ են կազմակերպում Մադուրոյի հետ՝ Վենեսուելայի դեմոկրատական ինստիտուտները կործանելու համար, նախկինի պես կբախվեն հետևանքների»,- գրել է Բոլթոնն իր թվիթերյան էջում։ «Հետևանքներ» ասելով`ԱՄՆ-ը սովորաբար […]

̰
ԱՄՆ -ը նոր գլխավոր դատախազ ունի

07:56 15.02.2019

ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ երկրի արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի պաշտոնում հաստատել է Ուիլյամ Բարի թեկածությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կամ փոխնախագահ Մայքլ Փենսի ներկայությամբ երդման արարողությունից հետո նա կանցնի պարտականությունների կատարմանը։ Գլխավոր դատախազի պաշտոնում Բարը կփոխարինի Ջեֆ Սեշնսին, ով 2018 թվականի նոյեմբերի 7-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Ուիլյամ Բարը Ջորջ Բուշ ավագի վարչակազմում արդեն […]

̰
BACK_TO_TOP