15:52 16.02.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը A-Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իր ֆրանսիացի գործընկերոջը «քաղաքականությունում նորեկ» է անվանել: Բանն այն է, որ ավելի վաղ Մակրոնը ապրիլի 24-ը հռչակել էր Հայոց ցեղասպանության հիշատակի օր: «Ես ասում եմ Մակրոնին՝ քաղաքականության մեջ դու դեռ նորեկ ես, սկզբում սովորիր քո երկրի պատմությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը: Նախագահը նաև անդրադարձել է այն […]
15:38 16.02.2019
Կինոարվեստի ոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկի՝ «Օսկար»-ի շուրջ թեժ կրքեր են բորբոքվում: Կազմակերպիչները հրաժարվել են չհեռարձակել 4 անվանակարգերի մրցանակաբաշխությունը՝ հանուն եթերային ժամանակի կրճատման: Ամերիկյան կինոակադեմիան հայտարարություն է տարածել, որում նշում է, թե բոլոր 24 անվանակարգերում մրցանակաբաշխությունը կկայանա սովորական ձևաչափով: Կազմակերպիչներն այդ քայլին են դիմել, որպեսզի մեծացնեն լսարանը՝ այն բանից հետո, երբ 2018 թվականին «Օսկար»-ի դիտումների թիվը […]
15:14 16.02.2019
Ավստրիայի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ Եվրամիությունը ընդունել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը` կապված Կերչի նեղուցի իրավիճակի հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Որոշումն արդեն ընդունվել է ըստ ընթացակարգի»,- հայտարարել է նախարարը: Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 25-ին Ազովի ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերի միջև առճակատում […]
14:46 16.02.2019
NASA-ի ղեկավար Ջիմ Բրայդենստայնը վստահ է, որ ամերիկացիները ոչ միայն շատ շուտով կրկին վայրէջք կկատարեն Լուսնի վրա, այլև կբնակվեն այնտեղ: Նա հայտարարել է, որ 47 տարվա ընդմիջումից հետո ԱՄՆ-ը մտադիր է կրկին լուսնագնացների խումբ ուղարկել Լուսին: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, նախատեսվում է ոչ թե պարզապես թռիչք, այլ առաքելություն, որի նպատակն է լինելու պատրաստվել Լուսնի վրա […]
14:35 16.02.2019
Գերմանական Die Zeit պարբերականին տված հարցազրույցում, անդրադառնալով իրենից՝ որպես վարչապետ քաղաքացիների մեծ սպասելիքների մասին հարցին, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է, որ ոչ միայն քաղաքացիները մեծ սպասելիքներ ունեն կառավարությունից, այլև կառավարությունը սպասելիքներ ունի քաղաքացիներից: «Ես արդեն ասել եմ, այս հեղափոխությունը մարդիկ էին առաջնորդում: Դա է մեզ մղում, որ քաղաքական հեղափոխությունից ուզում ենք անցնել տնտեսական հեղափոխության: Մենք ուզում […]
14:10 16.02.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք շարունակում են պահել Ռուսաստանի հետ պայմանավորվածությունը Ս-400 համակարգերի գնման հարցում՝ չնայած դաշնակիցների կողմից ճնշմանը՝ այդ գործարքից հրաժարվելու պահանջով։ «Մենք գործարք ենք կնքել Ռուսաստանի հետ Ս-400-ների հարցով։ Ըստ այդմ՝ չի կարող խոսք լինել դրա չեղարկման մասին։ Ամեն ինչ որոշված է»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Նրա խոսքով՝ թուրքական […]
13:59 16.02.2019
Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնի քույրը Sky News-ի ուղիղ եթերում մերկացել է` այդկերպ արտահայտելով իր բողոքն ընդդեմ Brexit-ի: Այս մասին հայտնում է Mediaite-ը: Նշվում է, որ Ջոնսոնի քույրը շոուի քննարկման մասնակիցներից է եղել: Բանավեճի ժամանակ նա, ի նշան բողոքի, որոշել է մի կողմ նետել իր զգեստը, որպեսզի իր անհամաձայնությունն այդկերպ արտահայտի: «Որքան ես եմ տեղյակ, մեր օրերում […]
13:42 16.02.2019
Baring Vostok հայտնի ներդրումային ընկերության հիմնադիր, ԱՄՆ քաղաքացի Մայքլ Կալվին և նրա գործընկերը հետապնդվում են խարդախության մեղադրանքով: Ընկերությունը ԱՊՀ երկրների տարածքում ներդրել է 2.5 մլրդ դոլար 80 նախագծերի համար: Նա փետրվարի 15-ին Մոսկվայում ձերբակալվել է: Տղամարդն ուղարկվել է Բասմաննի դատարան, որն էլ քննության արդյունքում 3 օրով երկարաձգել է հայտնի ֆինանսիստի ձերբակալության ժամկետը: Նրա նկատմամբ խափանման […]
13:24 16.02.2019
Արտասովոր դեպք է տեղի ունեցել Սիբիրի Նովոկուզնեցկ և Կիսելյովսկ քաղաքներում: Այդտեղ տեղացած ձյունն օդի աղտոտվածության պատճառով սև գունավորում է ստացել: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Տեղի ունեցածն անհանգստացրել է շրջանի բնակիչներին: Իր հերթին Ռուսաստանի բնապահպանության գործակալությունը թիմ է ուղարկել այդ շրջան` պարզելու արդյո՞ք այնդտեղ գործող ածխաարդյունաբերական գործարանների կողմից օդի աղտոտումը գերազանցել է թույլատրելիի սահմանը:
13:02 16.02.2019
Վենեսուելայի իշխանությունները ընդդիմության հետ բանակցություններ են վարում. այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Fox News-ին տված հարցազրույցում: «Գեներալները, գլխավոր ֆիգուրները, որոնք աջակցում են Նիկոլաս Մադուրոյին, ընդդիմության հետ մշտական երկխոսություն են վարում. դա մակերեսային է, սակայն երկխոսություն կա»,- ասել է Բոլթոնը: Նա նշել է, որ Վենեսուելայում կա ավելի քան 2000 գեներալ. […]
12:59 16.02.2019
Նիգերիայում անհայտ անձանց հարձակումից սպանվել է 66 մարդ: Այս մասին գրում է The Guardian-ը: Նշվում է, որ չարագործները հարձակումներ են գործել տարբեր գյուղերի վրա և սպանել բնակիչներին: Ներկա պահին հայտնի է, որ տուժածներին հոսպիտալացրել են ու բժշկական օգնություն ցուցաբերել Տեղի ոստիկանությունը ճշտում է կատարվածի հանգամանքները: Նշենք, որ հունվարի վերջին «Բոկո Հարամ» խմբավորման զինյալները հարձակվել էին Ռանն […]
12:52 16.02.2019
Գերմանական Die Zeit պարբերականը ծավալուն հարցազրույց է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որում անդրադարձ է կատարել Թավշյա հեղափոխության պատճառներին, ընթացքին: Հեղինակը նախաբանում պատմում է, որ երբ 2018թ. Հայաստանում սկսվեց «Թավշյա հեղափոխությունը ընդդեմ կոռուպցիայի և ավտորիտար կառավարության, ամբողջ աշխարհի հայացքն ուղղվեց դեպի Հարավային Կովկասի այս փոքրիկ երկիրը: Միլիոնավոր հայեր են ապրում սփյուռքում, որոնք աջակցում էին […]
12:35 16.02.2019
Ռուսաստանի ՊՆ «Զվեզդա» ալիքը ներկայացրել է ռուսական Տ-90ՄՍ տանկի փորձարկումների կադրեր, որոնք ցուցադրում են ինչպես տանկի մանևրայնությունը, այնպես էլ դիպուկությունը և այլ բնութագրեր, որոնք ուղղված են միջազգային գնորդների հետաքրքրությունը շարժելուն։ Տեսանյութին կից հրապարակման մեջ նշվում է, որ թեև տանկը համալրվել է մոդուլային դինամիկ զրահով, սակայն դրա զանգվածը չի գերազանցել 50 տոննան, ինչի արդյունքում մեքենան շարունակում […]
12:30 16.02.2019
Սոչիում շարունակվում է Ռուսաստանի և Բելառուսի նախագահների երկարատև, մի քանի օր շարունակվող հանդիպումը, որի քաղաքական արդյունքներից բացի, մամուլի ուշադրությունը գրավում են նրանց խաղերը։ Այսօր էլ երկու նախագահները հոկեյ են խաղացել իրար հետ։ Նախագահները երկուսն էլ եղել են նույն թիմից ու իրենց մրցակիցներին հաղթել են 16։1 հաշվով։ Գոլերի հեղինակներ են դարձել և՛ Պուտինը, և՛ Լուկաշենկոն, և՛ […]
12:20 16.02.2019
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպում է ունեցել Նիդեռլանդների իր գործընկեր Ստեֆ Բլոկի հետ ու քննարկել երկկողմ ու բազմակողմ օրակարգի հարցեր։ Դրանց թվում են եղել․ Տնտեսական համագործակցությունը, մասնավորապես ՏՏ, բարձր տեխնոլոգիաների, ինովացիաների ոլորտներում, Երևանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային համաժողովը, Հայաստան-Եվրամիություն համագործակցությունն ու ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացումը։ #MSC2019: FM @ZMnatsakanyan met with @ministerBlok, FM of […]
12:14 16.02.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն իր տեսակետն է հայտնե այն մասին, թե ինչու իր ղեկավարած երկիրը չի կարողանում մտնել ԵՄ կազմ: Նա հայտարարել է, որ դրա պատճառն այն է, որ Թուրքիան մուսուլմանական երկիր է: Այս մասին հայտնում է թուրքական A Haber-ը: «Ուրեմն թող նրանք այդ մասին ուղիղ ասեն»,- հայտարարել է էրդողանը: Ավելի վաղ՝ անցած տարվա […]
11:20 16.02.2019
Մյունխենում գտնվող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Ֆիլիպպե Էտիենի հետ: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ընդլայնման, երկկողմ բազմաոլորտ փոխգործակցության օրակարգն առավել հարստացնելու վերաբերյալ: Այդ համատեքստում զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության ծավալումը՝ գոհունակությամբ նշելով, որ այն նշանավորվում է երկու […]
11:00 16.02.2019
Գազայի սահմանին բախումները են տեղի ունեցել իսրայելական ուժերի հետ: Իսրայելական կողմը ցուցարարների ուղղությամբ դարձյալ կրակ է բացել և արցունքաբեր գազ կիրառել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ըստ երկրի առողջապահության նախարարության տեղեկությունների՝ 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Իսրայելապաղեստինայան սահմանին ցույցերը սկսվել են դեռ անցած տարվա մարտ ամսից՝ «Վերադարձ»-ի մեծ երթից. պաղեստինցիները շարունակում […]
10:57 16.02.2019
ԱՄՆ Իլինոյս նահանգի Ավրորա քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 5 մարդ, մի քանի հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի գործարաններից մեկում: Հրազենով զինված անձը կրակ է բացել գործարանի շենքում: Դեպքի դրդապատճառներն առայժմ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:
10:56 16.02.2019
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն երկրի զինված ուժերին 2 շաբաթ ժամանակ է տվել, որպեսզի աջակցեն՝ Կարակասում նավթային արդյունաբերության համաժողովում նրա ժամանակավոր նախագահ դառնալուն: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ընդդիմության առաջնորդն ընդգծել է, որ դա Վենեսուելայի հասարակության համար կարևոր քայլ է, քանի որ նրանք հնարավորություն ունեն ոչ միայն վերջ դնելու երկրում տիրող արտակարգ իրավիճակին, այլև […]
10:40 16.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին փաստաթուղթը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: «Նախագահ Թրամփը ստորագրում է հարավային սահմանին ազգային անվտանգության ու մարդասիրական ճգնաժամի խնդրի լուծման համար երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին հռչակագիրը»,- գրել է Սանդերսը: Թվիթերի իր միկրոբլոգում Սանդերսը նաև հայտնել է, որ […]
00:45 16.02.2019
Կանադայի ոստիկանությունը բացահայտել է Նյուֆաունդլենդից 30 000լ սառցաջրի գողության դեպք, հաղորդում է The Guardian-ը: Սառցաջուրը եղել է մաքրամաքուր և նախատեսված է եղել ալկոհոլային խմիչք՝ մասնավորապես օղի պատրաստելու համար: Գողոնի ծավալը կազմել է 9 հազարից 12 հազար դոլար: Սառցաջուրն առանձնանում է բացառիկ մաքրությամբ, այդ իսկ պատճառով օգտագործվում է ոգելից խմիչքների և կոսմետիկ պարագաների արտադրության մեջ:
23:57 15.02.2019
Համացանցում տեսանյութ է հրապարակվել Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքի վայրից, որին մասնակցել է մոտ 100 մարդ։ Այս մասին հայտնել է Izvestia.ru-ն: Կադրերում կարելի է տեսնել, որ փողոցի մեծ մասը փակ է, պատահարի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները: Աղբյուրի հաղորդմամբ՝ վեճն սկսվել է «Նեոլիտ» ռեստորանում, ուր ներխուժել է տղամարդկանց մի խումբ՝ ստիպելով ներկաներին դուրս գալ փողոց, որտեղ էլ հենց […]
23:42 15.02.2019
Ավարտվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եռօրյա աշխատանքային այցը Ռուսաստան: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն: Երկու երկրների առաջնորդների հանդիպումները տեղի են ունեցել Սոչիում: Երկկողմ հանդիպումների ժամանակ կողմերը քննարկել են առևտրային, էներգետիկայի, ինտեգրացիոն հարցերի վերաբերվող թեմաներ: Բանակցություններից հետո ՌԴ նախագահը հայտարարել է, որ աշխարհում ամբողջապես անկախ պետություններ գոյություն չունեն: «Աշխարհում ամբողջապես անկախ պետություններ գոյություն չունեն: Բոլորը՝ […]
23:01 15.02.2019
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ալբանիայի նախագահ Իլիր Մետայի հետ՝ ալբանական կողմի նախաձեռնությամբ։ Զրուցակիցները նշել են, որ երկկողմ հարաբերություններում չիրացված մեծ ներուժ կա և կարևորել են հետևողական աշխատանքը փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ Խոսելով տարածաշրջանային հակամարտությունների`մասնավորապես Ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է. «Որևէ երկրի կողմից ի նպաստ […]
22:14 15.02.2019
Սպիտակ Տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախագահ Թրամփը հայտարարել է, որ կստորագրի երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին փաստաթուղթը և այդպիսով վերջ կդնի ԱՄՆ-Մեքսիկա սահմանին անօրինական ներգաղթին և հանցագործություններին: Արտակարգ դրության ռեժիմի սահմանումը թույլ կտա նախագահ Թրամփին այդ պատի կառուցման վրա ծախսել այլ ոլորտներից վերցված մինչև 8 միլիարդ դոլար: President Trump Speaks on the National […]
21:25 15.02.2019
Ֆրանսիայի կառավարությունում եվրոպական հարցերով նախարար Նաթալի Լուազոն Մեծ Բրիտանիային կոչ է արել կողմնորոշվել և վերջնական որոշում կայացնել Brexit-ի հարցում: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Ֆրանսիական ռադիոընկերություններից մեկին տված հարցազրույցում նախարարն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան պետք է որոշի՝ կլքի Եվրամիությունը ընկերական ձևով, թե կտրուկ կերպով: «Ես ցանկանում եմ մեր բրիտանացի գործընկերներին ասել, որ […]
20:41 15.02.2019
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները փետրվարի 15-ին հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից հանդիպմանը մասնակցել են խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդամներ Ռուբեն Ռուբինյանը, Վաղարշակ Հակոբյանը, Արմեն Փամբուխչյանը, Վահե Հովհաննիսյանը, Նարեկ Մկրտչյանը, Ալեքսեյ Սանդիկովը և Գոռ Գևորգյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի […]
20:25 15.02.2019
Փետրվարի 15-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում կայացավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Հասան Շուքրիի հետ: Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը և սերտացումը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Զոհրաբ Մնացականյանը և Սամեհ Հասան Շուքրին բարձր գնահատեցին ավանդական բարեկամական կապերի վրա հիմնված […]
20:18 15.02.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում այսօր Մյունխենում հանդիպել է խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշի հետ։ Հանդիպմանը զրուցակիցները խոսել են համագործակցության, Հայաստանում «Սիմենս»-ի առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաև փորձի կիրառման հնարավորությունների մասին։Նախագահ Արմեն Սարգսյանը և Ռոլանդ Բուշը մասնավորապես անդրադարձել են արհեստական բանականության մշակման ոլորտում […]