09:39 15.02.2019
Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին կապիտան Դևիդ Բեքհեմը դատարանի առաջ կկանգնի մեքենա վարելիս բջջայինով խոսելու համար։ Ինչպես հայտնում է Sky News հեռուստաալիքը, հայտնի ֆուտբոլիստի կատարած խախտումը նկատվել է Լոնդոնի կենտրոնում անցորդներից մեկի կողմից։ Նրա խոսքով՝ Բեքհեմը վարել է Bentley Bentayga մեքենան և միաժամանակ ինչ-որ մեկի հետ շփվել բջջայինով, ինչն օրենքի կոպիտ խախտում է։ Բեքհեմի գործով լսումները […]
08:10 15.02.2019
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը կրկին սպառնացել է նրանց, ովքեր չեն ճանաչում ընդդիմադիր Խուան Գուաիդոյին որպես Վենեսուելայի նախագահ։ Վերջինս իրեն երկրի ժամանակավոր նախագահ էր հռչակել հունվարի 23-ին։ «Նրանք, ովքեր դավադրություններ են կազմակերպում Մադուրոյի հետ՝ Վենեսուելայի դեմոկրատական ինստիտուտները կործանելու համար, նախկինի պես կբախվեն հետևանքների»,- գրել է Բոլթոնն իր թվիթերյան էջում։ «Հետևանքներ» ասելով`ԱՄՆ-ը սովորաբար […]
07:56 15.02.2019
ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ երկրի արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի պաշտոնում հաստատել է Ուիլյամ Բարի թեկածությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կամ փոխնախագահ Մայքլ Փենսի ներկայությամբ երդման արարողությունից հետո նա կանցնի պարտականությունների կատարմանը։ Գլխավոր դատախազի պաշտոնում Բարը կփոխարինի Ջեֆ Սեշնսին, ով 2018 թվականի նոյեմբերի 7-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Ուիլյամ Բարը Ջորջ Բուշ ավագի վարչակազմում արդեն […]
07:43 15.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այսօր ստորագրել բյուջեն, որը վերաբերում է պետական հաստատւթյունների ֆինանսավորմանը, և հայտարարել երկրում արտակարգ դրություն սահմանելու մասին։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, փոխանցում է Интерфакс-ը։ Նրա խոսքերով՝ այդպիսով ազգային անվտանգության ճգնաժամն ու սահմանին տիրող մարդասիրական ճգնաժամը կավարտվի։ Արտակարգ դրության ռեժիմի սահմանումը թույլ կտա Թրամփին մեծացնել […]
07:28 15.02.2019
Վերջին 1 տարվա ընթացքում ԱՄՆ-ի 72-ամյա նախագահը գիրացել է 2 կգ-ով և նվազեցրել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Սպիտակ տան ղեկավարն այժմ կշռում է 110 կգ։ Այս մասին ասված է նախագահի անձնական բժիշկ Շոն Քոնլիի պաշտոնական եզրակացությունում։ Հերթական ամենամյա բուժզննության ժամանակ նախագահի մոտ գրանցվել է 118/80 ճնշում և րոպեում 70 զարկ։ Բժիշկն իր եզրահանգման մեջ գրել […]
07:16 15.02.2019
ԱՄՆ Կոնգրեսի սենատը հաստատել է ԱՄՆ դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը՝ «շաթդաունը» կանխելու համար, որը կարող էր վրա հասնել արդեն այսօր։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։ Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարության համար Սենատը հատկացրել է 1․37 մլրդ դոլար՝ Թրամփի կողմից պահանջվող 5․7 մլրդ դոլարի փոխարեն։ Ֆինանսավորումը նախատեսված է մինչև ընթացիկ ֆինանսական տարվա ավարտի՝ […]
00:47 15.02.2019
Ռուսաստանի անասնաբուժական ու բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր»-խմբ.) հետ է ուղարկել Թուրքիայից Կալնինիգրադ շրջան ներկրված 19 տոննա խնձորը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Աղբյուրը հայտնում է, որ Ռուսաստան արտահանված խնձորի պարենային անվտագության սերտիֆիկատը կեղծ է եղել։ Նշենք, որ նախկինում ևս նման դեպքեր գրանցվել են: Վերջին անգամ Ռուսաստանը հետ է ուղարկել Թուրքիայից ներկրված մանդարինն ու նարինջը։
00:40 15.02.2019
Ըստ Զախարովայի՝ ամերիկյան իշխանությունները պետք է մտածեն սեփական քաղաքական գործիչների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին:
00:20 15.02.2019
Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին հատուկ գործակալ Բրայան Էրլը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին՝ վերադարձնել ապօրինի ձեռքբերված գումարները: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ իրենք ցանկություն ունեն աջակցելու զարգացող երկրներին վերադարձնել օրենքով իրենց պատկանող միջոցները: «Մենք չունենք ոչ նրանց փողերի, ոչ էլ նրանց կարիքը, նրանք մարդիկ են, ովքեր […]
00:14 15.02.2019
Հնդկաստանի հյուսիսային Ջամմու և Քաշմիր նահանգում մահապարտ ահաբեկիչը 350 կգ պայթուցիկով լի մեքենա է պայթեցրել 78 մեքենայից բաղկացած ռազմական ավտոշարասյան հարևանությամբ, որը 2500 զինվորական էր տեղափոխում։ Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի: Հայտնում է ТАСС -ը՝ հղում անելով հնդկական աղբյուրին: Reuters-ի փոխանցմամբ՝ ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ջաիշ է Մուհամմեդ» խմբավորումը, որը հանդես է գալիս նահանգի՝ […]
23:00 14.02.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Նախագահի այցի առաջին կանգառը Հայդելբերգում էր, որտեղ նա հանդիպել է քաղաքապետ, պրոֆեսոր Էքարտ Վյուրցների հետ։ Զրույցի ընթացքում կողմերը խոսել են գիտական ոլորտում համագործակցության մեծ ներուժիմասին։ Վյուրցները նշել է, որ Հայդելբերգը Գերմանիայի ամենաարագ աճող քաղաքներից է։ Նա ընդգծել է, որ քաղաքը մեծ ներուժ ունի […]
22:43 14.02.2019
Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Հյուսիսային Կորեան իր աջակցությունն է հայտնում Վենեսուելայի ժողովրդին՝ երկրում հեղափոխություն իրականացնելու փորձերին: «ԱԳՆ-ի փոխղեկավար Ֆելիքս Պլասենսիան գործնական հանդիպում է անցկացրել Հյուսիսային Կորեայի ներկայացուցչի և ՄԱԿ-ի ներկայացուցիչ Կիմ Սոնգի հետ: Հանդիպման ընթացքում վենեսուելացի դիվանագետը ներկայացրել է վերջին քաղաքական իրադարձությունները, որոնցով ստիպված է անցնել կարիբյան ժողովուրդը միջազգային վարկաբեկման, և ԱՄՆ-ի […]
22:35 14.02.2019
Անցած տարվա հոկտեմբերին սպանված սաուդցի ըննդիմադիր լրագրող Ջեմալ Խաշըգջիի մարմնի մասերը կարող են վառարանում այրած լինել: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը ՝ վկայակոչելով Թուրքիայի ոստիկանության տարեկան ամփոփիչ զեկույցը: Հաղորդվում է, որ Թուրքիայում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենքում վառարաններով տարածք է եղել: Աղբյուրի փոխանցմամբ՝ վառարանները հնարավոր է եղել շահագործել և՛ գազով․ և՛ վառելանյութով, իսկ […]
22:16 14.02.2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին և Զարգացման Ֆրանսիայի գործակալության տարածաշրջանային ղեկավար Գայել Ասայագին: Այս մասին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Նշելով, որ հանդիպումը կայանում է շատ խորհրդանշական օր, երբ Կառավարության ծրագիրը հաստատվել է Ազգային ժողովի կողմից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Ֆրանսիայի հետ համագործակցության զարգացումն ու […]
21:29 14.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի կառավարության ղեկավար Սաադ Հարիրիի հետ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սաադ Հարիրիին Լիբանանի նոր կառավարության ձևավորման և վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վարչապետը հաջողություն է մաղթել Սաադ Հարիրիին և նրա թիմակիցներին կարևոր առաքելության մեջ և համոզմունք հայտնել, որ Հարիրիի ղեկավարությամբ նոր կառավարությունը երկիրը կտանի դեպի զարգացում և տնտեսական առաջընթաց: Զրուցակիցները […]
20:14 14.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին: Ողջունելով դեսպանին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Եգիպտոսի հետ քաղաքական, տնտեսական և մշակութային փոխգործակցության շարունակական զարգացումը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակը և անհրաժեշտ համարել տնտեսական համագործակցության համապատասխանեցումը այդ նշաձողին: Մասնավորապես, […]
20:00 14.02.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Իր գրառմամբ նախարարը տեղեկացնում է Հայաստանում սանիտարական ավիացիոն ծառայության մատուցման ծրագրերի մասին: «Լավ լուրեր Մարսելից։ Այսօր Armenian Helicopters LLC-ն Էյրբաս ընկերությունից ընդունել է այս ուղղաթիռը, որով մենք պատրաստվում ենք ներդնել սանիտարական ավիացիայի ծառայություններ Հայաստանում։ Զարգացումների մասին հավելյալ կհայտնեմ մոտ ժամանակներս»,- մասնավորապես գրել է նա:
17:54 14.02.2019
Թուրքիայի արևմուտքում ոստիկանները Սիրիայի 52 քաղաքացիների են ձերբակալել, որոնք կասկածվում են ԻՊ խմբավորման հետ առնչություն ունենալու մեջ: Այդ մասին այսօր հայտնել է թուրքական NTV ալիքը: Այժմ ձերբակալված անձինք հարցաքննվում են: Վերջերս հայտարարվել էր Սիրիայում և Իրաքում ԻՊ խմբավորման նկատմամբ հաղթանակ տոնելու մասին: Երկրի առանձին շրջաններում շարունակվում են ահաբեկիչներից մաքրման աշխատանքները: Ահաբեկիչների վերահսկողության տակ է մնում ընդամենը […]
15:02 14.02.2019
Ա. Գլազը նաև հիշեցրել է, որ Աստանայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարները արտահայտվել են հօգուտ Բելառուսի թեկնածուի նշանակման:
14:35 14.02.2019
Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով կոմիտեի նիստում, հարց է տվել Վենեսուելայում Թրամփի հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսին վենեսուելական ճգնաժամի հարցում Թուրքիայի դիրքորոշման և Թրամփի վարչակազմի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պատրաստակամության մասին: «Մեզ ասում էին, որ Թուրքիան մեր բարեկամն է և դրա համար պետք է աչք փակել պատմության վրա, հայերի ցեղասպանության վրա: Հիմա […]
12:18 14.02.2019
Հարավային Կորեայի Տեդժոն քաղաքում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, ինչին զոհ է դարձել 3 մարդ, հաղորդում է Yonhap-ը: Նշվում է, որ գործարանը պատկանել է Hanwha ընկերությանը և գտնվել է Սեուլից 140 կմ-ի վրա: Հայտնի է, որ աշխատակիցները զոհվել են պայթյունից հետո տեղի ունեցած հրդեհի պատճառով: Տեղական իշխանությունների տվյալների համաձայն՝ գործարանում պայթել են քիմիական տարրեր, որոնք […]
11:46 14.02.2019
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-17-ը կմասնակցի Մյունխենյան անվտանգության համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Համաժողովի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ տասնյակ երկրների արտգործնախարարների և այլ գործընկերների հետ:
08:32 14.02.2019
ԱՄՆ-ը որպես իր հաղթանակ է դիտարկում Թեհրանի հայցով ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը։ Հայցը վերաբերել է իրանական մի շարք ակտիվների։ Փետրվարի 13-ին դատարանը մերժել է Իսլամական Հանրապետության բազմաթիվ պահանջներ։ Պետդեպարտամենտի մամուլի ծաայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Պալադինոն հայտարարել է, որ դատարանը մերժել է «Իրանի բազմաթիվ անհիմն պահանջներ և զգալի սեղմել մյուսները», փոխանցում է ТАСС գործակալությունը։ Նրա խոսքով՝ […]
08:13 14.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխել է Սպիտակ տան՝ գոլֆի խաղի համար նախատեսված սիմուլյատորը, որը մնացել էր նախորդ նախագահ Բարաք Օբամայից։ Գնումը նրան արժեցել է 50 հազար դոլար։ Այդ գումարը նա վճարել է սեփական գրպանից։ Ինչպես գրում է The Washington Post-ը, նոր սիմուլյատորն իրենից ներկայացնում է վիդեոէկրան, որը զբաղեցնում է մի ողջ սենյակ։ Ծրագիրը թույլ է […]
07:55 14.02.2019
Ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալությունը պաշտոնապես հայտարարել է Opportunity մարսագնացի առաքելության դադարեցման մասին, որն անցած տարի Կարմիր մոլորակի վրա հայտնվել էր փոշու փոթորկի մեջ, ինչից հետո կապի դուրս չի եկել։ Դրա հետ կապի դուրս գալու մոտ հազար անհաջող փորձեր են կատարվել, որից վերջինը ձեռնարկվել է երեկ։ Opportunity-ն հաջող գործել է մինչև 2018 թվականի ամառ՝ անցնելով մոտ […]
07:42 14.02.2019
Շվեյցարիան գումար է առաջարկել ցանցահեններին քվեարկության էլեկտրոնային թեստային հանակարգը կոտրելու համար։ Սահմանվել է 50 հազար ֆրանկ (մոտ 50 հազար դոլար) պարգևավճար։ Այս մասին հայտնել է Շվեյցարիայի դաշնային քարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ռենե Լենցինը։ Նրա խոսքով՝ այդ սթրես-թեստն անհրաժեշտ է անվտանգության ստուգման համար։ Պարգևավճար կտրվի նրանց, ովքեր կկարողանան փոխել քվեարկության արդյունքները կամ խախտել քվեարկության գաղտնիությունը։ Համակարգը գործում […]