TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+22.09 oC

ԱՇԽԱՐՀ

ARM TVs հավելվածի նորամուծությունները

22:03 16.02.2019

Ինչպես արդեն նշել էինք, բոլորովին վերջերս ARM TVs-ը սկսեց համագործակցել միջազգային ամենահեղինակավոր ու անվտանգ վճարային համակարգերից մեկի  հետ: PayPal համակարգն այսուհետ սպասարկում է նաև ARM TVs հավեվածը: PayPal-ը խոշորագույն էլեկտրոնային հարթակ է, որը թույլ է տալիս կատարել առցանց վճարումներ։ Ավելի քան 200 երկրներում ու 25 ազգային արժույթներով աշխատող համակարգի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ այն ամենաբարձր մակարդակով […]

̰
Սանկտ Պետերբուրգի համալսարաններից մեկի շենքում մի քանի հարկ է փլուզվել

21:59 16.02.2019

Սանկտ Պետերբուրգի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի համալսարանում փլուզում է եղել: Ռուսական լրատվամիջոցները սկզբում հաղորդել էին, որ փլատակներում հնարավոր է մնացած լինի 7-ից մինչև 21 մարդ: Ավելի ուշ, սակայն, փրկարար ծառայությունը տեղեկացրել է, որ փլուզման հետևանքով զոհեր չկան: Փրկարարները շենքից 86 մարդու են տարհանել: Ըստ նախնական տվյալների՝ փլուզումը տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքների ժամանակ:

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի նախագահի հետ

21:51 16.02.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի (Rockefeller Brothers Fund) նախագահ Ստեֆան Հայնցի հետ։ Զրուցակիցները խոսել են գիտական հետազոտությունների բնագավառում, ինչպես նաև կլիմայի փոփոխությունների ու ջրային պաշարների կառավարման ոլորտներում համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին։ «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ը ստեղծվել է 1940 թվականին՝ Ռոքֆելեր ընտանիքի անդամների կողմից։ Հիմնադրումից ի վեր այն մշտապես աջակցել […]

̰
Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում Թրամփը կարող է խնդիրների առջև կանգնել

21:48 16.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Կոնգրեսի հետ նոր խնդիրներ ունենալ երկրում արտակարգ ռեժիմ հայտարարելու դեպքում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Աղբյուրը հայտնում է, որ մոտակա ժամանակներս Դեմոկրատներն այս հարցի դեմ կարող են բանաձև ընդունել, որին, ըստ ամենայնի, կողմ կքվեարկի նաև Հանրապետականների մեծ մասը: Իսկ այդ դեպքում Թրամփը կարող է վատ դրության մեջ հայտնվել: Հաղորդվում […]

̰
ԱՄՆ-ը դաշնակիցներին կոչ է անում զորք ուղարկել Սիրիա

21:18 16.02.2019

Միացյալ Նահանգների իշխանությունները ոչ պաշտոնական մակարդակում ՆԱՏՕ-ի՝ հատկապես եվրոպական դաշնակիցներին կոչ են անում զորք ուղարկել Սիրիա, որպեսզի ամերիկյան կողմն էլ այնտեղ թողնի 200 զինծառայող, և այդ զորախմբերը միասին պաշտպանեն քրդական ջոկատներին։ Այս մասին հայտնում է ամերիկյան The Washington Post պարբերականը։ ԱՄՆ սենատոր, նախագահ Դոնալդ Թրամփի անդամակցած Հանրապետական կուսակցության անդամ Լինդսի Գրեմը, ըստ լրատվամիջոցի հրապարակման, այս կոչը […]

̰
Հայաստանի և Սուդանի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի զարգացման և հարստացման հեռանկարների շուրջ

20:13 16.02.2019

Փետրվարի 16-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սուդանի Հանրապետության իր գործընկերոջ` Մոհամմեդ Ահմեդ ալ-Դիրդիրիի հետ: Հայաստանի և Սուդանի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի զարգացման և հարստացման հեռանկարների շուրջ: Հայաստանի ԱԳ նախարարը որպես գերակա ուղղություններ առանձնացրեց ստեղծարար կրթության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ այդ առումով ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը նախաձեռնելու փորձի փոխանակմանն […]

̰
Փոթորկի պատճառով Ինդոնեզիայում ինքնաթիռ է վթարվել

19:40 16.02.2019

Փոթորկի պատճառով Ինդոնեզիայում ուղևորատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Այս մասին հայտնում է The Mirror-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով Air Line ավիաընկերությանը պատկանող Բոինգ 737-ը կորցրել է հավասարակշռությունն ու դուրս է եկել թռիչքուղուց: Դեպքը տեղի է ունեցել Պոնտիանակ քաղաքի Բոռնեո կղզու օդանավակայանում: Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Reuters գործակալությունը հաղորդում է, որ ինքնաթիռում, ընդհանուր առմամբ, 189 մարդ է […]

̰
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր

19:26 16.02.2019

Փետրվարի 16-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենում հանդիպեց Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Զրուցակիցներն անդրադարձան հայ-իրանական բարիդրացիական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ որպես համագործակցության կարևոր ուղղություններ առանձնացնելով առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, զբոսաշրջության ոլորտները: Երկուստեք ընդգծվեց երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Զրուցակիցները կարևորեցին կանոնավոր շփումների և հանդիպումների անցկացումը՝ այս համատեքստում ընդգծելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ […]

̰
Մահացել է դերասան Բրունո Հանսը

18:53 16.02.2019

Մահացել է դերասան  Բրունո Հանսը, այս մասին հայտնում է NTV-ն: Դերասանը խաղացել է բազմաթիվ ֆիլմերում՝ «Երկինքը Բեռլինի տակ», «Հաց և կակաչներ», «Բունկեր», որտեղ նա մարմնավորել է Ադոլֆ Հիտլերի կերպարը և դրանով դարձել ֆեյսբուքյան մեմ:

̰
Փարիզում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ

18:41 16.02.2019

Ֆրանսիայում արդեն 3 ամիս է` շարունակվում են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ցույցերը: Հազարավոր ցուցարարներ կրկին դուրս են եկել փողոցներ և պահանջել նախագահ Մակրոնի հրաժարականը: Բողոքի խոշոր ակցիաներ են անցկացվում Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: Մասնավորապես՝ Փարիզում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ, այն բանից հետո, երբ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են տարբեր իրեր: «Դեղին […]

̰
Լավրովի պնդմամբ՝ ԱՄՆ-ն հրահանգ է տվել ՆԱՏՕ-ին՝ խափանել ՌԴ իշխանությունների միջոցառումը

18:23 16.02.2019

Միացյալ Նահանգների իշխանությունները ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների իշխանություններին հրանագել են չմասնակցել Ռուսաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների կազմակերպած միջոցառմանը, որի ժամանակ ռուսական կողմը մասնակիցներին ներկայացնելու էր հակասությունների պատճառ դարձած 9М729 հրթիռը։ Ռուսական կողմը որոշել էր գործընկերներին ցուցադրել այդ հրթիռը, որովհետև հենց դրա մասին էր խոսում ամերիկյան կողմը, երբ հայտարարում էր, որ ռուսական կողմը խախտում է Փոքր ու […]

̰
Հայաստանը կարող է օգտվել Եգիպտոսի և Թուրքիայի հակասություններից

17:58 16.02.2019

Արաբական և աֆրիկյան մի շարք երկրների արտաքին գերատեսչություններ ծանր մեղադրանքներ են հնչեցրել Թուրքիայի հասցեին: Մասնավորապես` Եգիպտոսի արտաքին գործերի նախարարը դատապարտել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը՝ նշելով, որ Անկարան միջամտում է արաբական և աֆրիկյան երկրների գործերին և սատարում է ահաբեկչական խմբավորումներին: SHANTNEWS-ի եթերում Սագօ Արեանը ներկայացրել է այն խնդիրները, որոնք կան Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերություններում և այն […]

̰
Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձել են Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին

17:41 16.02.2019

Մյունխենյան համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկու երկրների դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Զոհրաբ […]

̰
Ինչպե՞ս պաշտպանել Վենեսուելան հնարավոր հարձակումից. Մադուրոյի առաջարկը

17:28 16.02.2019

Վենեսուելայի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն հնարավոր սադրանքներին: Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի զինված ուժերի մշտական տեղակայման ծրագիր է առաջարկել՝ երկիրը հնարավոր ռազմական ներխուժումից պաշտպանելու համար: Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգները և Կոլումբիան ռազմական միջամտություն են նախապատրաստում, իսկ մոբիլիզացված զինված ուժերին օժանդակելն իր սահմանադրական պարտքն է: Քաղաքական գործիչը նշել է, որ անհրաժեշտ է ամրացնել երկրի […]

̰
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Կատարի էմիրի հետ

17:28 16.02.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, այսօր Մյունխենում հանդիպել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, նրանք խոսել են տարբեր ոլորտներում ռազմավարական համագործակցության ընդլայնման, սննդի արդյունաբերության և ջրային պաշարների արդյունավետ կառավարման հարցերի մասին։ Արմեն Սարգսյանը […]

̰
Ցուցարարները գրոհել են Ալբանիայի վարչապետի կեցավայրը

17:21 16.02.2019

Ալբանիայի ընդդիմության կողմնակիցները փորձել են ներխուժել երկրի վարչապետ Էդի Ռամայի կեցավայր՝ պահանջելով վերջինիս հրաժարականը, հաղորդում է Reuters-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ցուցարարները կարողացել են թռչել ոստիկանական արգելապատնեշի վրայով և սկսել են կոտրել շենքի դռները մետաղե ձողերով: Նշվում է, որ իրավախախտների հանդեպ կիրառվել է արցունքաբեր գազ:

̰
Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

17:18 16.02.2019

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մյունխենում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիի հետ։ Զրուցակիցները խոսել են առողջ սննդի արտադրման և արտահանման, ողջ աշխարհում իրականացվող սովի հաղթահարման ծրագրերի, պարենային օգնության տրամադրման, դպրոցական սննդի ծրագրերի իրականացման ու այս համատեքստում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման մասին։ Բիսլին նշել է, […]

̰
Էլեկտրոնային ծխախոտի պայթյունից ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

17:07 16.02.2019

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է էլեկտրոնային ծխախոտը վառվել ինքնաթիռի ուղեբեռային պահարանում: Այս մասին հայտնում է The Sun-ը: Դեպքը տեղի է ունեցել Նյու Յորքից Հյուսթոն թռչող ինքնաթիռում: Ուղևորներից մեկը հասցրել է նկարահանել կատարվածը և տեղադրել համացանցում: Բորտուղեկցորդուհին կրակմարիչի օգնությամբ թույլ չի տվել, որ կրակը տարածվի: Հայտնի է, որ կատարվածի հետևանքով որևէ մեկը չի տուժել: Համացանցի […]

̰
Նադեժդա Սավչենկոն կոչ է անում պատժամիջոցներ սահմանել նաև Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ

16:52 16.02.2019

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ ԵՄ-ն սանկցիաներ պետք է սահմանի ոչ միայն Ռուսաստանի, այլև Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստին: Պատգամավորի խոսքով՝ ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ սահմանի նաև ուկրաինացի մի քանի պաշտոնյաների համար: «Ես կարծում եմ, որ ժամանակն է պատժամիջոցներ սահմանել ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Ուկրաինայի իշխանությունների դեմ: […]

̰
Չեմպիոնների լիգայում երբևէ չհաղթած լավագույն 12 մարզիչները

16:45 16.02.2019

FourFourTwo պարբերականը ներկայացրել է Չեմպիոնների լիգայում երբևէ չհաղթած լավագույն 12 մարզիչների ցանկը: Առաջին տեղում Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն է, ում գլխավորությամբ մադրիդցիները երկու անգամ դուրս են եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, բայց երկու անգամն էլ զիջել են «Ռեալ»-ին: Երկրորդ տեղում Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն է, նա մեկ անգամ «զինագործներ»-ին դուրս է […]

̰
ԱՄՆ-ում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու պատճառով նախագահ Թրամփի դեմ դատական հայց են ներկայացրել

16:23 16.02.2019

Սպառողների իրավունքները պաշտպանող Public Citizen ընկերությունը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու դեմ: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Աղբյուրը նշում է, որ Public Citizen-ը դատարան է դիմել Տեխաս նահանգի շրջակա միջավայրի պաշտպանության և 3 տարածքի սեփականատերերի անունից, ում ավելի վաղ դաշնային հաստատությունները նախազգուշացրել էին այն մասին, որ ԱՄՆ […]

̰
Էրդողանը խոսել է Իրանի ու Ռուսաստանի հետ Իդլիբում համատեղ ռազմական գործողություն անցկացնելու հավանականության մասին

16:16 16.02.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել Իդլիբում Ռուսաստանի ու Իրանի հետ համատեղ ռազմական գործողությունների անցկացման հավանականությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Հիշեցնենք, որ դեռևս 2017 թվականի սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների բանակցությունների արդյունքում երկու երկրների արտաքին գործերի նախարարները ստորագրել էին փաստաթուղթ, որով պայմանավորվածություն էր ստեղծվել Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին: Արդեն այս՝ […]

̰
Մենք չենք ուզում մի պետության հետ մեր կապերը զարգացնել մեկ այլ գործընկերոջ հետ հարաբերությունների գնով. Փաշինյանի հարցազրույցը

15:59 16.02.2019

Գերմանական Die Zeit շաբաթաթերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին: Մասնավորապես, գերմանացի լրագրողին հետաքրքրել է, թե ինչպե՞ս է պատրաստվում Փաշինյանը հարաբերությունները պահպանել Հայաստանի անվտանգության երաշխավոր հանդիսացող Ռուսաստանի հետ, միաժամանակ սերտ հարաբերություններ կառուցել ԵՄ հետ:  «ԵՄ-ում մեր Եվրոպացի գործնկերներն անձամբ են մեզ բացատրել, որ մենք պետք է ընտրություն չկատարենք ԵՄ […]

̰
Էրդողանը Մակրոնին քաղաքականության մեջ «նորեկ» է անվանել

15:52 16.02.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը A-Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իր ֆրանսիացի գործընկերոջը «քաղաքականությունում նորեկ» է անվանել: Բանն այն է, որ ավելի վաղ Մակրոնը ապրիլի 24-ը հռչակել էր Հայոց ցեղասպանության հիշատակի օր: «Ես ասում եմ Մակրոնին՝ քաղաքականության մեջ դու դեռ նորեկ ես, սկզբում սովորիր քո երկրի պատմությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը: Նախագահը նաև անդրադարձել է այն […]

̰
«Օսկար»-ը կրկին ինտրիգային է լինելու

15:38 16.02.2019

Կինոարվեստի ոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկի՝ «Օսկար»-ի շուրջ թեժ կրքեր են բորբոքվում: Կազմակերպիչները հրաժարվել են չհեռարձակել 4 անվանակարգերի մրցանակաբաշխությունը՝ հանուն եթերային ժամանակի կրճատման: Ամերիկյան կինոակադեմիան հայտարարություն է տարածել, որում նշում է, թե բոլոր 24 անվանակարգերում մրցանակաբաշխությունը կկայանա սովորական ձևաչափով: Կազմակերպիչներն այդ քայլին են դիմել, որպեսզի մեծացնեն լսարանը՝ այն բանից հետո, երբ 2018 թվականին «Օսկար»-ի դիտումների թիվը […]

̰
ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը

15:14 16.02.2019

Ավստրիայի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ Եվրամիությունը ընդունել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը` կապված Կերչի նեղուցի իրավիճակի հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Որոշումն արդեն ընդունվել է ըստ ընթացակարգի»,- հայտարարել է նախարարը: Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 25-ին Ազովի ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերի միջև առճակատում […]

̰
Ամերիկացիները մտադիր են բնակվել Լուսնի վրա

14:46 16.02.2019

NASA-ի ղեկավար Ջիմ Բրայդենստայնը վստահ  է, որ ամերիկացիները ոչ միայն շատ շուտով կրկին վայրէջք կկատարեն Լուսնի վրա, այլև կբնակվեն այնտեղ: Նա հայտարարել է, որ 47 տարվա ընդմիջումից հետո ԱՄՆ-ը մտադիր է կրկին լուսնագնացների խումբ ուղարկել Լուսին: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, նախատեսվում է ոչ թե պարզապես թռիչք, այլ առաքելություն, որի նպատակն է լինելու պատրաստվել Լուսնի վրա […]

̰
Մենք Հայաստանում այլևս օլիգարխներ չունենք. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Die Zeit պարբերականին

14:35 16.02.2019

Գերմանական Die Zeit պարբերականին տված հարցազրույցում, անդրադառնալով իրենից՝ որպես վարչապետ քաղաքացիների մեծ սպասելիքների մասին հարցին, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է, որ ոչ միայն քաղաքացիները մեծ սպասելիքներ ունեն կառավարությունից, այլև կառավարությունը սպասելիքներ ունի քաղաքացիներից: «Ես արդեն ասել եմ, այս հեղափոխությունը մարդիկ էին առաջնորդում: Դա է մեզ մղում, որ քաղաքական հեղափոխությունից ուզում ենք անցնել տնտեսական հեղափոխության: Մենք ուզում […]

̰
Թուրքիայի նախագահը խոսել է Ս-400 համակարգերի գնման դեմ ճնշումների մասին

14:10 16.02.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք շարունակում են պահել Ռուսաստանի հետ պայմանավորվածությունը Ս-400 համակարգերի գնման հարցում՝ չնայած դաշնակիցների կողմից ճնշմանը՝ այդ գործարքից հրաժարվելու պահանջով։ «Մենք գործարք ենք կնքել Ռուսաստանի հետ Ս-400-ների հարցով։ Ըստ այդմ՝ չի կարող խոսք լինել դրա չեղարկման մասին։ Ամեն ինչ որոշված է»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Նրա խոսքով՝ թուրքական […]

̰
Բորիս Ջոնսոնի քույրը ուղիղ եթերում մերկացել է` ի նշան բողոքի

13:59 16.02.2019

Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնի քույրը Sky News-ի ուղիղ եթերում մերկացել է` այդկերպ արտահայտելով իր բողոքն ընդդեմ Brexit-ի: Այս մասին հայտնում է Mediaite-ը: Նշվում է, որ Ջոնսոնի քույրը շոուի քննարկման մասնակիցներից է եղել: Բանավեճի ժամանակ նա, ի նշան բողոքի, որոշել է մի կողմ նետել իր զգեստը, որպեսզի իր անհամաձայնությունն այդկերպ արտահայտի: «Որքան ես եմ տեղյակ, մեր օրերում […]

̰
BACK_TO_TOP