18:43 14.02.2019
Մագնիտոգորսկում փլուզված շենքի փլատակների տակից փրկված երեխային այսօր դուրս են գրել հիվանդանոցից: Երկու օրից լրանում է Իվան Ֆոկինի 1-ամյակը: Երեխային և նրա մայրիկին հիվանդանոցի առջև դիմավորել են շտապօգնության և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, ինչպես նաև լրագրողները:
Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 31-ին Մագնիտոգորսկի բազմաբնակարան շենքերից մեկում կենցաղային գազի պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով փլուզվել էր շենքի մուտքերից մեկը: Միջադեպի հետևանքով մահացել էր 39 մարդ, ևս 24-ին հնարավոր էր եղել փրկել: Փրկվածների թվում էր նաև Իվան Ֆոկինը, որը փլատակների տակ էր մնացել ավելի քան 35 ժամ:
Երեխային ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: Նրա մոտ ախտորոշվել էր վերջույթների լուրջ ցրտահարություն, գանգուղեղային փակ վնասվածք, սրունքի բազմաթիվ կոտրվածքներ և ընդհանուր հիպոթերմիա:
https://twitter.com/RT_russian/status/1096035305063366657?fbclid=IwAR3HFjyKKMQmmqHmPcpmLxIR9MTFN2hJE8Ra6XNcrf-DzkZQh9H5WB-Lx6Y
15:20 03.07.2025
Հայտնաբերվել է 3 կիլոգրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված. Արմավիրի ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիր քաղաքի բնակիչ 33-ամյա տղամարդը Նորավան գյուղում գտնվող իր ջերմատանն աճեցնում է կանեփ և ապօրինի պահում դրանից պատրաստված թմրանյութ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 30-ին զննություն կատարվեց 33-ամյա տամարդու ջերմատանը: Հայտնաբերվեց կանեփի յոթ բույս, իսկ ջերմատան վերջնամասում և մետաղյա արկղում` […] ...
15:12 03.07.2025
Ընդունվել է տրանսպորտային միջոցից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում տուգանք սահմանող նախագիծըԱզգային ժողովն ընդունեց տրանսպորտային միջոցից օգտվելիս ուղևորավարձը չվճարելու դեպքում 15 հազար դրամի չափով տուգանք սահմանելու նախագիծը: Կսահմանվի 15 000 դրամ տուգանք այն անձանց համար, որոնք առանց վճարի օգտվում են ներհամայնքային փոխադրումների ծառայություններից, նույն չափով տուգանք կկիրառվի այն դեպքերում, երբ ուղևորն օգտվում է արտոնությունից՝ իրական շահառուի փոխարեն, իսկ երբ ուղևորն ունի արտոնություն կամ մեկանգամյա/ամսեկան տոմս, սակայն […] ...
15:07 03.07.2025
Սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանման արգելքի նոր ժամկետ է սահմանվել՝ մինչև 2026 թ. փետրվարի 1Գործադիրն ընդունել է «ՀՀ-ից մի շարք ապրանքների՝ դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Այն պայմանավորված է սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում […] ...
14:55 03.07.2025
Սաուդյան ակումբն առաջարկ է արել Ա Սերիայի գլխավոր ռմբարկուին«Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից: Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանի գլխավոր ռմբարկուին իր կազմում ցանկանում է տեսնել «Ալ Քադիսիան»: Սաուդյան ակումբը 50-60 միլիոնանոց առաջարկ կանի Բերգամոն ներկայացնող ակումբին: Ավելի վաղ «Ալ Քադիսիա» տեղափոխությունից հրաժարվել էին Մոյզե Քինը, Ռիկարդո Օրսոլինին և Ջոնաթան Դեյվիդը: 2024/25 մրցաշրջանում Մատեո Ռետեգին Ա Սերիայի 36 խաղում խփել է […] ...
14:46 03.07.2025
Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀուլիսի 3-ին՝ ժամը 14:10-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...