TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+30.09 oC

ԱՇԽԱՐՀ

130-ամյա կոկորդիլոսին հրաժեշտ տալու էր եկել 500 մարդ

11:59 11.01.2019

Հնդկաստանում 500 մարդ է մասնակցել 130 տարեկան կոկորդիլոսի հրաժեշտի արարողությանը, հայտնում է Hindustan Times-ը: Գանգարամա անունով կոկորդիլոսի դին հայտնաբերվել էր առվում՝ Բավամոխատրա գյուղի բնակիչների կողմից: Հենց այդ նույն տեղում էլ որոշել են թաղել կոկորդիլոսին: Թաղման արարողությանը ներկա են գտնվել հարակից գյուղերից բազմաթիվ բնակիչներ: Նրանք նույնիսկ ցանկանում են կենդանու պատվին արձան կանգնեցնել: The over three-metre-long reptile was […]

̰
Ճապոնիայի կառավարության սխալի պատճառով 20 տարուց ավելի քաղաքացիներին պակաս աշխատավարձ է վճարվել

11:48 11.01.2019

Ճապոնիայի առողջապահության և աշխատանքի նախարարությունն ավելի քան 20 տարի վիճակագրական սխալ տվյալներ է հաշվարկել, ինչի պատճառով շուրջ 20 միլիոն քաղաքացու չի վճարվել մոտ 500 միլիոն դոլարին համարժեք աշխատավարձ: Այս մասին հայտնել է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով ճապոնական աղբյուրներին: Անճշտությունները ֆինանսական հաշվետվություններում ի հայտ են եկել դեռ 1996 թվականից: Դրանց մեջ նաև ապահովագրական վճարների և պարգևավճարների […]

̰
Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները

11:16 11.01.2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանը մի քանի շաբաթ դադարից հետո սկսել է մարզվել, և, ըստ «Արսենալ»-ի գլխավոր մարզչի՝ վնասվածք ստացած ֆուտբոլիստի վիճակն ավելի լավ է, քանի նախորդ շաբաթ էր: Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Արսենալ»-ը հունվարի 12-ին կմրցի «Վեստ Հեմ»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով […]

̰
Սաուդյան Արաբիայում 40 հազարից ավելի կանայք վարորդական իրավունք են ստացել

10:47 11.01.2019

Սաուդյան Արաբիայում 40 հազարից ավելի կանայք վարորդական իրավունք են ստացել անցած տարվա հունիսից, երբ վերացվեց իգական սեռի ներկայացուցիչների կողմից ավտոմեքենայի վարման արգելքը: Այս մասին հայտնում է Saudi Gazette-ը: Թագավորության իշխանությունները մտադիր են ավտովարման ուսուցման 14 նոր կենտրոն բացել՝ դասընթացներին մասնակցել ցանկացողների հերթերի պատճառով:

̰
Չինական տիեզերական սարքը Երկիր է փոխանցել Լուսնի հակառակ կողմի համայնապատկերային լուսանկարը

08:23 11.01.2019

Չինական տիեզերական «Չանէ-4» սարքը, որը հունվարի սկզբին փափուկ վայրէջք կատարեց Լուսնի հակառակ՝ մութ կողմում, ուղարկել է Երկրի բնական արբանյակի մակերևույթի համայնապատկերային լուսանկարը և այլ լուսանկարներ։ Այս մասին հայտնում է Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը (CNSA)։ Լուսնի մակերևույթն ուսումնասիրող «Չանէ-4»-ի առաքելության համար չինական համալսարանները մշակել էին մի քանի գիտական ծրագիր։ Ընդհանուր առմամբ, «Չանէ-4»-ը հանդերձված է 8 սարքերով։ […]

̰
Արգենտինան ու Պերուն արգելել են վենեսուելացի պաշտոնյաների մուտքն իրենց երկրներ

08:10 11.01.2019

Պերուի ԱԳՆ-ն արգելել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և վենեսուելական իշխանությունների ևս մի քանի տասնյակ ներկայացուցիչների մուտքը երկիր։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով պերուական ԶԼՄ-ներին։ Պերուի բանկային հաստատությունները կդադարեցնեն փոխգործակցությունը Վենեսուելայի ֆինանսական ինստիտուտների հետ։ Բացի այդ, խորհրդակցությունների համար Լիմա է կանչվել Վենեսուելայում Պերուի գործերով ժամանակավոր հավատարմատար Ռոսա Ալվարեսը։ Արգենտինայի իշխանությունները նույնպես որոշում են […]

̰
Մի քանի տասնյակ փոկեր կաթվածահար են արել կանադական քաղաքը

07:54 11.01.2019

Մոտ 40 փոկեր խաթարել են կանադական Ռոդիկտոն-Բայդ-Արմ քաղաքի բնակիչների առօրյան։ Տրանսպորտի երթևեկությունը գրեթե ամբողջովին կանգ է առել։ Այս մասին գրում է CBC-ն։ Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ 2 փոկեր արդեն հայտնվել են մեքենաների անիվների տակ։ Իշխանությունները կարծում են, որ կենդանիները չափազանց շատ են հեռացել ափից, և, հավանաբար, մոլորվել են։ Կենդանիները հայտնվել են ամենուր՝ ճանապարհներին, բակերում, ավտոկայանատեղիներում, այգիներում։ Կենդանիներն […]

̰
Սպիտակ տունը պատրաստվում է երկրում արտակարգ դրություն սահմանել․ ԶԼՄ-ներ

07:37 11.01.2019

Սպիտակ տունը սկսել է պայմաններ ստեղծել, որոնք թույլ կտան ԱՄՆ-ում սահմանել արտակարգ դրության ռեժիմ։ Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկա պահին փնտրում է ԱՄՆ ինժեներային զորքերի բյուջեում չօգտագործված միջոցներ, որոնք կարող են արտակարգ դրության ռեժիմի սահմանման դեպքում օգտագործվել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատի շինարարությունը ֆինանսավորելու […]

̰
Թրամփը հրաժարվել է մասնակցել Դավոսի տնտեսական համաժողովին

07:20 11.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է իր այցը շվեյցարական Դավոս, որտեղ պետք է անցկացվի համաշխարհային տնտեսական համաժողովը։ Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում։ Նա որպես պատճառ նշել է ԱՄՆ-ի ներքին խնդիրները, մասնավորապես՝ բյուջեի չընդունման հետևանքով կառավարության աշխատանքի մասնակի կանգը դեռ դեկտեմբերի 22-ից, ինչպես նաև սահմանին անվտանգությանն առնչվող իրավիճակը։ Նա ներողություն է խնդրել համաժողովի […]

̰
Ղազախստանում ստեղծված իրավիճակը շահավետ է որոշ ուժերի համար. ազգագրագետ

01:00 11.01.2019

Ակնհայտ է, որ ինչ-որ ուժեր կան, որ շահագրգռված են այս բախման մեջ: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել ազգագրագետ Աղասի Թադևոսյանը: Իր խոսքերով, սակայն, դեռևս անհայտ է դրա դրդապատճառը: «Թե ի՞նչն է դրդում, արդյո՞ք քաղաքական պատճառներ կան դրա տակ, թե՞ տնտեսական, թե՞ երկուսը միասին՝ այս պահին դժվար է ասել: Պետք է պարզապես […]

̰
CNN-ը Խաշըգջիի սպանությանն առնչվող նոր տեսանյութ է հրապարակել

00:51 11.01.2019

CNN-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ, ենթադրաբար, պատկերված է սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանությունից հետո նրա մարմնի մասերի դուրսբերման պահը Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանից: Աղբյուրն ընդգծում է, որ այս տեսանյութը կարող է կարևոր ապացույց դառնալ լրագրողի սպանության հետաքննության գործում: Տեսանյութում դեսպանատան շենքից անիվների վրա դուրս են բերվում հինգ մեծ պայուսակ և պլաստիկե երկու տոպրակ: Ենթադրվում է, […]

̰
Թրամփը մեկնաբանել է Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսի ամուսնալուծության փաստը   

00:42 11.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է հանրահայտ Amazon ընկերության սեփականատեր Ջեֆ Բեզոսի՝ կնոջից բաժանվելու մասին լուրը: Այս մասին տեսանյութը հրապարակվել է CBS-ի թվիթերյան էջում: «Դե ինչ, ես նրան հաջողություն եմ մաղթում: Ես նրան հաջողություն եմ մաղթում: Դա հրաշալի կլինի», – ասել է Թրամփը: Նշենք, որ գործարարն իր կնոջից ամուսնալուծվում է 25 տարվա համատեղ կյանքից հետո: […]

̰
Facebook-ը համարվել է հերոինի նման վտանգավոր թմրանյութ

00:21 11.01.2019

Միչիգանի համալսարանի մի խումբ գիտնականներ Facebook-ը համարում են հերոինի նման վտանգավոր թմրանյութ, իսկ սոցցանցի օգտատերերին՝ հերոինային թմրամոլներ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են  Journal of Behaviour Addictions պարբերականում: Այս մասին տեղեկացնում է  Bloomberg գործակալությունը:  Խմբի ղեկավար  Դարա Մեշի խոսքերով աշխարհի բնակչության մոտ 1/3-ը  օգտվում է սոցցանցերից, ընդորում նրանց զգալի մասը ունի սոցցանցերից ծանր կախվածություն:    Հետազոտությունը կատարվել է այդպիսի […]

̰
Ամերիկացի միլիարդատերը Թրամփի իմպիչմենթի համար մտադիր է 40 միլիոն դոլար ծախսել

00:10 11.01.2019

Ամերիկացի միլիարդատեր Թոմ Սթեյերը չի առաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում, դրա փոխարեն նա կկենտրոնանա, որպեսզի ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին հասցնի իմպիչմենթի, հայտնում է BuzzFeed News–ը: «Ես կնվիրեմ իմ ժամանակի, ջանքերի, ռեսուրսների 100%-ը մի բանին՝ Թրամփին իր պաշտոնից հեռացնելուն»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում: Սթեյերը խոստացել է, որ  այդ ամենի համար կհատկացնի 40 միլիոն դոլար: […]

̰
Իսպանիայում  ձերբակալված խոշոր հանցավոր խմբավորման կազմում հայեր կան 

23:32 10.01.2019

Իսպանիայի ոստիկանությունը 15 անձանց է ձերբակալել, որոնք կասկածվում են թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ:  Ձերբակալվածների թվում նաև հայեր կան: Հաղորդվում է, որ ևս 68 անձանց նկատմամբ հետաքննություն է սկսվել: Ընդհանուր առմամբ, 83 կասկածյալներից 28-ը պրոֆեսիոնալ մարզիկներ են: Նշվում է, որ խումբը գործունեություն է ծավալել շուրջ երկու տարի և այդ ընթացքում միլիոնավոր եվրոների եկամուտներ է ստացել: […]

̰
Պարագվայը խզել է դիվանագիտական հարաբերությունները Վենեսուելայի հետ

23:18 10.01.2019

Պարագվայը խզել է դիվանագիտական հարաբերությունները Վենեսուելայի հետ, այն բանից հետո, երբ երկրորդ անգամ Վենեսուելայի նախագահ է ընտրվել Նիկոլաս Մադուրոն: Վերջինս պաշտոնավարելու է մինչև 2025 թվականը: Պարագվայի նախագահ Աբդո Բենիտեսը տեսաուղերձում հայտնել է, որ Վենեսուելայում փակվելու է Պարագվայի դեսպանատունը, իսկ դիվանագիտական կորպուսի աշխատակիցները հետ են կանչվելու: Հայտարարության մեջ նշվում է, որ Ասունսյոնը հարավամերիկյան մի քանի պետությունների […]

̰
Մադուրոն ստանձնել է Վենեսուելայի նախագահի պարտականությունները

22:03 10.01.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ստանձնել է այդ երկրի նախագահի պարտականությունները: Այս մասին հայտնում է Reuters-ը: Այսպիսով, նա կշարունակի ղեկավարել Վենեսուելան մինչև 2025 թվականը: Հաղորդվում է, որ Մադուրոյի վերընտրման գործընթացը կայացել է նրա գործունեության վերաբերյալ միջազգային քննադատության ֆոնին: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ 2018թ. ընթացքում Վենեսուելայում գնաճը կազմել է գրեթե 2 մլն տոկոս:

̰
2018թ. ընթացքում Վենեսուելայում գնաճը կազմել է գրեթե 2 մլն տոկոս

19:39 10.01.2019

Վենեսուելան ինֆլյացիայի մակարդակով աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը:

̰
Boeing և Airbus ընկերությունները 2018-ին վաճառքի ռեկորդ են գրանցել

19:30 10.01.2019

2018 թվականը դարձել է քաղաքացիական ավիացիայի և նոր ինքնաթիռների վաճառքի համար հաջողակ տարի, գրում է Коммерсант-ը: Նշվում է, որ այս մասին հայտնի է դարձել, երբ ավիաշուկայի 2 խոշոր արտադրողները՝ Boeing և Airbus-ը, հրապարակել են իրենց հաշվետվությունները: Boeing-ը 2018-ին թողարկել է 806 քաղաքացիական ինքնաթիռ, ինչը նրան հնարավորություն է տվել ամրապնդել համաշխարհային առաջատարի դիրքերը, որը ընկերությունը զբաղեցնում է […]

̰
Հայտնի են առողջ հանգիստ անցկացնելու համար լավագույն քաղաքները

19:10 10.01.2019

Daily Mail պարբերականը կազմել է առողջ հանգիստ անցկացնելու համար լավագույն քաղաքների թոփ 50-յակը, և առաջին հորիզոնականում Փարիզն է: Ցուցակը կազմելից փորձագետներն առաջնորդվել են նրանով, թե տվյալ քաղաքներում քանի այգի կա, քանի սպա կենտրոն, յոգայի ստուդիա, բուսակերների ռեստորան, առողջ սննդի խանութ, ինչպես նաև հաշվի է առնվել տարվա ընթացքում տաք ու արևոտ օրերի տևողությունը: Առաջին եռյակում տեղ […]

̰
Բասկետբոլիստներ Աբրամյանը և Մկրտիչյանը շարունակում են հաջող ելույթները Ղազախստանում

19:07 10.01.2019

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամներ Արագադ Աբրամյանը և Արկադի Մկրտիչյանը շարունակում են իրենց հաջող ելույթները եվրոպական «Բիբլ» լիգայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` եվրոպական «Բիբլ» լիգայի 13-րդ տուրում ղազախական «Բարսի Ատիրաու» ակումբը, որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի խաղացողներ Արկադի Մկրտիչյանն ու Արագադ Աբրամյանը, 81-75 հաշվով առավելության հասավ «Բաշկիմի» ակումբի նկատմամբ: Արագադ Աբրամյանը խաղադաշտում անցկացրեց 36 րոպե, վաստակեց 21 […]

̰
Նյու Յորքի լեգենդար երկնաքերը պատրաստվում են վաճառել

18:54 10.01.2019

Նյու Յորքում ծրագրում են վաճառել լեգենդար Chrysler Building երկնաքերը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը` հղում անելով NYC Capital Markets Group ընկերության տնօրենների խորհրդի ներկայացրած որոշմանը: Նշվում է, որ երկնաքերի սեփականատերերը որոշել են այն վաճառել ծախսատարության և մյուս երկնաքերերի հետ մրցակցության պատճառով: Հայտնի է, որ երկնաքերը կառուցել է Chrysler Corporation-ը և այն իր դռները հանրության առաջ […]

̰
Անմեղ և սուրբ չեն նաև դրսում ապրող հայերը. ազգագրագետը՝ Ղազախստանում տեղի ունեցած միջադեպի մասին

18:46 10.01.2019

Ազգագրագետ Աղասի Թադևոսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է օրերս Ղազախստանում հայ երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի ու դրան հետևող իրադարձությունների մասին: Նա չի բացառվել այն վարկածը, որ միջադեպի մեկնաբանությունների նման ընթացքի հիմքում կարող են թաքնված լինել ղազախա-ադրբեջանական ջերմ պաշտոնական հարաբերությունները: «Մենք տեսանք, թե ինչպես եղան ադրբեջանամետ մեկնաբանություններ: Ցանկացած նման փոքրիկ դեպք, եթե դրվում է […]

̰
Հայ-ամերիկյան առևտրաշրջանառությունն անկում է ապրել

18:24 10.01.2019

Հայ-ամերիկյան առևտրաշրջանառությունը 2018թ. հոկտեմբերի դրությամբ անկում է ապրել 11,4%-ով ՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Այս մասին տեղեկանում ենք ամերիկագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից: «2017-ին այն կազմել է $99.52 մլն, 2018-ին` $88.18 մլն: Հայաստանն ԱՄՆ-ի թիվ 170-րդ առևտրային գործընկերն է»,- գրել է ամերիկագետը:

̰
Այս պահի դրությամբ Մնացականյան-Պոմպեո ֆիքսված հանդիպում նախարարի օրակարգում չկա. ԱԳՆ

18:17 10.01.2019

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Զոհրաբ Մնացականյան-Մայք Պոմպեո հանդիպման նախապատրաստման մասին տեղեկություններին: «Այս պահի դրությամբ Մնացականյան-Պոմպեո ֆիքսված հանդիպում նախարարի օրակարգում չկա: Ցանկանում եմ հիշեցնել, որ ԱԳ նախարարի՝ իր գործընկերների հետ հանդիպումների նշանակման դեպքում հանրությունը, ըստ կարգի, տեղեկացվում է, և խնդրում եմ նմանօրինակ հարցերում հիմնվել պաշտոնական աղբյուրների վրա»,- SHANTNEWS.am-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

̰ ̰
Անգելա Մերկելն ու Էմանուել Մակրոնը նոր համաձայնագիր կստորագրեն

17:26 10.01.2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 22-ին կստորագրեն համագործակցության և ինտեգրացիայի վերաբերյալ նոր պայմանագիր, այս մասին հայտնել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը: Ստորագրման արարողությունը տեղի կունենա գերմանական Ախենի քաղաքապետարանում: Նշվում է, որ նոր պայմանագրի նպատակն է Ֆրանսիայի և Գերմանիայի մերձեցումը և XXI դարի մարտահրավերներին դիմագրավելը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու երկրները […]

̰
Ռուսաստանը և Թուրքիան լիարժեք հաղթահարել են հարաբերությունների լարվածությունը․ ՌԴ ԱԳՆ

17:12 10.01.2019

2015 թվականին Թուրքիայի կողմից Սիրիայի երկնքում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի ոչնչացումից հետո երկու երկրների հարաբերություններում սկսված ճգնաժամն արդեն լիարժեք հաղթահարվել է։ Այս մասին ՌԴ փոխարտգործնախարարն ասել է Raisina Dialogue հարթակի քննարկման ժամանակ։ Նրա խոսքերով՝ պատմության ընթացքում ինչպես Իրանի, այնպես էլ Թուրքիայի հետ եղել են խնդիրներ, սակայն դրական ոճի օրակարգը ստիպում է առաջ անցնել ու նայել առաջ՝ […]

̰
Լուկաշենկոն դարձյալ սպառնում է Ռուսաստանին

17:08 10.01.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է կորցնել Բելառուսին՝ որպես դաշնակից, եթե երկրները պայմանավորվածության չգան նավթային ոլորտի հարկային մանևրի փոխհատուցման շուրջ: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» պարբերականը: «Չի կարելի համարել, որ դա (խմբ.-Մոսկվայի հետ պայմանավորվածության բացակայությունը) աղետ է: Եթե Ռուսաստանի ղեկավարությունը ընտրի շարժման նման ճանապարհ և միակ դաշնակցի կորուստ արևմտյան  ուղղությամբ, դա […]

̰
Ուկրաինայի հայազգի պատգամավորը դաժան ծեծի է ենթարկվել

17:05 10.01.2019

Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում դաժան ծեծի է ենթարկվել քաղաքային խորհրդի պատգամավոր Վադիմ Միրզոյանը: «Անհայտ անձինք սկզբում փոքրիկ գազաբալոնից շիթ են բաց թողել նրա երեսին, ապա դաժան ծեծի են ենթարկել մետաղական ձողով»,- գրել է տեղի թերթերից մեկը՝ հղում անելով քաղաքային ոստիկանությանը: Քրեական գործ է հարուցվել խուլիգանության և սպանության փորձի հոդվածներով: Հարձակման դրդապատճառների և հեղինակների մասին առայժմ […]

̰
BACK_TO_TOP