18:54 10.01.2019
Նյու Յորքում ծրագրում են վաճառել լեգենդար Chrysler Building երկնաքերը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը` հղում անելով NYC Capital Markets Group ընկերության տնօրենների խորհրդի ներկայացրած որոշմանը: Նշվում է, որ երկնաքերի սեփականատերերը որոշել են այն վաճառել ծախսատարության և մյուս երկնաքերերի հետ մրցակցության պատճառով: Հայտնի է, որ երկնաքերը կառուցել է Chrysler Corporation-ը և այն իր դռները հանրության առաջ […]
18:46 10.01.2019
Ազգագրագետ Աղասի Թադևոսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է օրերս Ղազախստանում հայ երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի ու դրան հետևող իրադարձությունների մասին: Նա չի բացառվել այն վարկածը, որ միջադեպի մեկնաբանությունների նման ընթացքի հիմքում կարող են թաքնված լինել ղազախա-ադրբեջանական ջերմ պաշտոնական հարաբերությունները: «Մենք տեսանք, թե ինչպես եղան ադրբեջանամետ մեկնաբանություններ: Ցանկացած նման փոքրիկ դեպք, եթե դրվում է […]
18:24 10.01.2019
Հայ-ամերիկյան առևտրաշրջանառությունը 2018թ. հոկտեմբերի դրությամբ անկում է ապրել 11,4%-ով ՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Այս մասին տեղեկանում ենք ամերիկագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից: «2017-ին այն կազմել է $99.52 մլն, 2018-ին` $88.18 մլն: Հայաստանն ԱՄՆ-ի թիվ 170-րդ առևտրային գործընկերն է»,- գրել է ամերիկագետը:
18:17 10.01.2019
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Զոհրաբ Մնացականյան-Մայք Պոմպեո հանդիպման նախապատրաստման մասին տեղեկություններին: «Այս պահի դրությամբ Մնացականյան-Պոմպեո ֆիքսված հանդիպում նախարարի օրակարգում չկա: Ցանկանում եմ հիշեցնել, որ ԱԳ նախարարի՝ իր գործընկերների հետ հանդիպումների նշանակման դեպքում հանրությունը, ըստ կարգի, տեղեկացվում է, և խնդրում եմ նմանօրինակ հարցերում հիմնվել պաշտոնական աղբյուրների վրա»,- SHANTNEWS.am-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
17:26 10.01.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 22-ին կստորագրեն համագործակցության և ինտեգրացիայի վերաբերյալ նոր պայմանագիր, այս մասին հայտնել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը: Ստորագրման արարողությունը տեղի կունենա գերմանական Ախենի քաղաքապետարանում: Նշվում է, որ նոր պայմանագրի նպատակն է Ֆրանսիայի և Գերմանիայի մերձեցումը և XXI դարի մարտահրավերներին դիմագրավելը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու երկրները […]
17:12 10.01.2019
2015 թվականին Թուրքիայի կողմից Սիրիայի երկնքում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի ոչնչացումից հետո երկու երկրների հարաբերություններում սկսված ճգնաժամն արդեն լիարժեք հաղթահարվել է։ Այս մասին ՌԴ փոխարտգործնախարարն ասել է Raisina Dialogue հարթակի քննարկման ժամանակ։ Նրա խոսքերով՝ պատմության ընթացքում ինչպես Իրանի, այնպես էլ Թուրքիայի հետ եղել են խնդիրներ, սակայն դրական ոճի օրակարգը ստիպում է առաջ անցնել ու նայել առաջ՝ […]
17:08 10.01.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է կորցնել Բելառուսին՝ որպես դաշնակից, եթե երկրները պայմանավորվածության չգան նավթային ոլորտի հարկային մանևրի փոխհատուցման շուրջ: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» պարբերականը: «Չի կարելի համարել, որ դա (խմբ.-Մոսկվայի հետ պայմանավորվածության բացակայությունը) աղետ է: Եթե Ռուսաստանի ղեկավարությունը ընտրի շարժման նման ճանապարհ և միակ դաշնակցի կորուստ արևմտյան ուղղությամբ, դա […]
17:05 10.01.2019
Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում դաժան ծեծի է ենթարկվել քաղաքային խորհրդի պատգամավոր Վադիմ Միրզոյանը: «Անհայտ անձինք սկզբում փոքրիկ գազաբալոնից շիթ են բաց թողել նրա երեսին, ապա դաժան ծեծի են ենթարկել մետաղական ձողով»,- գրել է տեղի թերթերից մեկը՝ հղում անելով քաղաքային ոստիկանությանը: Քրեական գործ է հարուցվել խուլիգանության և սպանության փորձի հոդվածներով: Հարձակման դրդապատճառների և հեղինակների մասին առայժմ […]
16:47 10.01.2019
Իլհամ Ալիևի ընտանիքի կոռուպցիոն գործարքների մասին աղմկահարույց հրապարակումներով հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովան Եվրոպական դատարանում կրկին շահել է Ադրբեջանի կառավարության դեմ ներկայացված հայցով դատը: Իսմայիլովան 2012 թվականին անհայտ անձանց կողմից սպառնալիքներ պարունակող նամակ է ստացել, որում նաև նրա անձնական կյանքին վերաբերող մանրամասներ են եղել՝ սեռական բնույթի լուսանկարներ, նաև տեսագրություն, որն արվել է լրագրողի ննջասենյակում՝ սիրեցյալի հետ […]
16:03 10.01.2019
Մոսկվայի Տուշինո շրջանում գտնվող թունելներից մեկը հեղեղվել է այն բանից հետո, երբ գրունտը փլուզվել է: Նախնական տվյալներով՝ փլուզման մակերեսը կազմում է 50 քառակուսի մետր: Թունելով երթևեկությունը դադարեցված է: Միջադեպի պահին թունելում մեքենաներ չեն եղել: Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները: Բացի թունելից, կոյուղաջրերը հեղեղել են նաև ստորգետնյա հետիոտնային անցումը: Տեղական ինքնակառավարման մարմիններից հայտնել են, որ […]
15:49 10.01.2019
Շատ հաճախ ազգամիջյան բախումները ծագում են ինչ-որ առիթից, և հաճախ այդ առիթները նման կենցաղային երևույթներից են ծագում: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել ազգագրագետ Աղասի Թադևոսյանը: «Դրանք հետագայում, եթե արդեն բավականաչափ հիմքեր ձևավորվել են տվյալ պետությունում կամ հասարակությունում նման կոնֆլիկտների, ապա այդ կենցաղային վիճակն աճեցվում է ու վեր է ածվում նման աղմկալի […]
15:15 10.01.2019
«Արսենալ»-ի ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսին համաձայնել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել «Յուվենթուս», և կիրակի հունվարի 13-ին բուժզննում կանցնի: Այս մասին հայտնում է Sky Sports-ը: Ըստ պարբերականի՝ Ռեմսին «Յուվենտուս»-ի հետ 5 տարվա պայմանագիր կկնքի Իտալիայի Սուպերգավաթի` «Միլան»-ի հետ հունվարի 16-ին կայանալիք խաղից հետո: Թուրինյան ակումբում ուելսցի ֆուտբոլիստը տարեկան կվաստակի 8 մլն եվրո և կդառնա թիմում […]
15:13 10.01.2019
Ութ տարի շարունակված պատերազմից հետո Սիրիայի Հալեպ քաղաքը փորձում է վերականգնել իր նախկին կյանքը: Հայության համար հատուկ նշանակություն ունեցող այս քաղաքն այսօր էլ շարունակում է մնալ Սփյուռքի, առհասարակ՝ հայության ուշադրության կենտրոնում: Անցած օրերին ամանորյա տոների հետ միասին Հալեպում նշել են նաև ահաբեկիչներից ազատագրվելու երկրորդ տարին: Գրող, հրապարակախոս Ֆելիքս Բախչինյանն օրերս է վերադարձել Սիրիայից: Նա SHANTNEWS.am-ի […]
15:00 10.01.2019
Նախապատրաստվում է Զոհրաբ Մնացականյան-Մայք Պոմպեո հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը: Հանդիպումը, ըստ Սարգսյանի, տեղի կունենա շուրջ երկու ամսից, Վաշինգտոնում: «Սա հայ-ամերիկյան լճացած հարաբերություններում կարող է լուրջ խթան հանդիսանալ, եթե երկկողմ օրակարգը վերաիմաստավորվի: Նման ձևաչափի (Պետքարտուղար-ԱԳ նախարար պետդեպում) հանդիպում վերջին անգամ տեղի է ունեցել 2013թ.»,- գրել է նա:
13:53 10.01.2019
Հայտնի երգչուհի Շերը Twitter-ում կոչ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին դադարեցնել ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին պատի շինարարությունը: Ավելի վաղ Շերը քննադատության էր ենթարկել Դոնալդ Թրամփին և նրա վարչակազմին՝ մեղադրելով իշխանություններին սահմանային իրավիճակի և երկու երեխաների մահվան մեջ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին տիրող իրավիճակն անվանել […]
13:30 10.01.2019
Բազմաթիվ բրիտանացիներ վստահ են, որ Քեմբրիջի դքսուհի Քեթրինը դարձյալ հղի է: Այս մասին գրում էDaily Mirror-ը: Խմբագրության տվյալներով՝ բուքմեյքերական ընկերությունները խաղադրույք են սահմանել այն բանի համար, որ դքսուհին իր 4-րդ հղիության մասին կհայտարարի 2019-ին: Եթե ծնվի 4-րդ երեխան, ապա նա կդառնա 6-րդը, որը կհավակնի բրիտանական գահին:
13:20 10.01.2019
Ռուս հայտնի դերասան Յուրի Ստոյանովը «Կոմերսանտ» պարբերականի ընթերցողներին ներկայացրել է այն զբոսավայրերը, որոնք, ըստ նրա, արժե այցելել: Դերասանի կազմած ցանկում հայտնվել է նաև Երևանը: «Ռուսաստանում խորհուրդ կտամ այցելել Ալթայ՝ Սրոստկի հրաշալի գյուղ, Վասիլի Շուկշինի հայրենիքը: Այնտեղ անհավատալի գեղեցիկ է: Եվ կատարելապես ֆանտաստիկ վայր է Բելոկուրիխան, այն լեռնադահուկային առողջարան է: Այդ թվում՝ խորհուրդ եմ տալիս այցելել […]
13:17 10.01.2019
Գերմանիայի Շտուտգարտ, Քյոլն և Դյուսելդորֆ քաղաքների օդանավակայանների մամուլի ծառայությունները հաղորդում են, որ գործադուլի պատճառով հարյուրավոր չվերթներ են չեղարկվել: Նշվում է, որ Դյուսերդոլֆ քաղաքում չեղարկվել է 350, Քյոլնում ՝ 130, իսկ Շտուտգարտի օդանավակայանում՝ մոտ 500 չվերթ: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են աշխատավարձերի բարձրացում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Բեռլինի 2 օդանավակայանների անվտանգության աշխատակիցները գործադուլ էին կազմակերպել, ինչի հետևանքով […]
13:00 10.01.2019
Չորեքշաբթի, 9 Յունուար 2019-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Լիբանանի Խորհրդարանի նախագահ՝ Նապիհ Պըրրին ներկայացնող պատուիրակութիւն մը, որուն մաս կը կազմէին «Ամալ» կուսակցութեան Գործադիր Վարչութեան երեք անդամները, գրում է «arevelk.am»-ը: Հանդիպումը առիթ մը եղաւ առաւելաբար անդրադառնալու Լիբանանի քաղաքական կացութիւնը յուզող հարցերուն։ Ապա, Նորին Սրբութիւնը ընդունեց իսլամ համայնքներու կրօնական խմբակցութիւնը ներկայացնող պատուիրակութիւն մը։ Հանդիպման […]
12:55 10.01.2019
Հայտնի է դարձել, որ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը դավաճանության պատճառով է ամուսնալուծվում կնոջից: Այս մասին հայտնում է Radar Online-ը: Պարբերականի տվյալներով՝ վերջին 8 ամիսների ընթացքում Բեզոսը հանդիպել է Լորեն Սանչեսի հետ, որը հոլիվուդյան հայտնի ու ազդեցիկ դերասան և պրոդյուսեր Պատրիկ Ուայթսելի կինն է: Նշվում է, որ Ջեֆ Բեզոսն իրեն պատկանող ինքնաթիռով սիրուհուն գաղտնի ուղարկել է հայտնի ու […]
12:52 10.01.2019
ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մաիսեևը հայտարարել է, որ Ռուսաստանն առաջարկում է ստեղծել ալմաստի մակնշման միջազգային համակարգ: Այս մասին գրում է РИА Новости-ն: 2020թ.-ից Ռուսաստանը կգլխավորի «Քիմբերլիի գործընթաց» կազմակերպությունը, որը զբաղվում է միջազգային շուկայում ալմաստի ստվերային շրջանառության հարցերով: «Այժմ, ըստ էության, չկա ուղիղ կապ քարի և վկայագրի միջև: Բացակայում է քարի մասին տվյալների փոխանակումը, տվյալների բազա էլ […]
12:37 10.01.2019
Բրիտանական լրատվամիջոցների տրամադրության տակ են հայտնվել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի առանձնատան լուսանկարները: The Sun հանդեսը տեղեկացնում է, որ 2.7 մլն եվրո արժողությամբ առանձնատունը գտնվում է Օքսֆորդշիրում: Հարրին և Մեգանը վարձակալել են այն: Նշվում է, որ նրանք ցանկանում են երկարաձգել վարձակակության ժամկետները, քանի որ Մեգանը շատ է հավանում այդ տարածքն ու տունը: Զույգն իր ազատ […]
12:16 10.01.2019
Ավստրալիայի Համիլթոն կղզու ափերին շնաձուկը հարձակվել է 2 կանանց վրա, գրում է 9News-ը: Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 10:30-ին: Շնաձուկը հարձակվել է 60-ամյա մի կնոջ և երիտասարդ աղջկա վրա, երբ նրանք լողում էին ափից ոչ շատ հեռու: Տուժածներին օգնել են ականատեսները, որոնք դուրս են բերել նրանց ջրից և կանչել փրկարարներին: Կանանց հոսպիտալացրել են, նրանց […]
12:13 10.01.2019
Ավստրալիայում ոստիկանները ձերբակալել են 48-ամյա տղամարդու, ով մեղադրվում է Ավստրալիայի Մելբուրն, Սիդնեյ, Կանբերա քաղաքներում տեղակայված տարբեր երկրների հյուպատոսարաններ և դեսպանատներ անհայտ ծագման նյութ պարունակող 38 փաթեթ ուղարկելու մեջ, հաղորդում է երկրի ոստիկանությունը: Նշվում է, որ Շեպարտոն քաղաքի 48-ամյա բնակիչը բերման է ենթարկվել իր տանից: Նրան մեղադրանք է առաջադրվել փոստային ծառայության միջոցով վտանգավոր իրեր տեղափոխելու համար, […]
12:11 10.01.2019
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը 2018-ի դեկտեմբերին հայ գործարարների և սիրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու, սիրիահայերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացմանն աջակցելու իր մտադրությունը: «Պատահական չէ, որ Սիրիայի նախագահը մեզ հետ հանդիպման ժամանակ խոստացավ սեփական միջոցներով սիրիական Դեր Զորում վերականգնել հայկական «Սրբոց Նահատակաց» եկեղեցին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանում […]
12:04 10.01.2019
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կինը՝ Մաքքենզի Բեզոսը, ամուսնալուծությունից հետո կարող է դառնալ աշխարհի ամենահարուստ կինը: Այս մասին գրում է Bloomberg պարբերականը: Հիմնվելով այն փաստի վրա, որ ներկայումս Բեզոսի կարողությունը գնահատվում է 137 մլրդ դոլար կամ ըստ Forbes ամսագրի՝ 150 մլրդ դոլար, ամուսնալուծությունից հետո Մաքքենզին կարող է ստանալ 69 մլրդ դոլար: Ներկա պահին Բեզոսը կամ նրա ներկայացուցիչները […]
11:46 10.01.2019
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որում մասնավորապես նշել է, որ արժևորում է նախկինում Սփյուռքի նախարարության կատարած մեծ աշխատանքն ու լիահույս է, որ նոր կառավարության աշխատանքներում առաջնային կլինի սփյուռքը: «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում Արամ Ա-ն իր կարծքին է արտահայտել Սփյուռքի նախարարության կատարած աշխատանքների և ներկա կառավարության կողմից […]