00:48 12.01.2019
«Rusline» ավիաընկերության օդանավը թռիչքից կարճ ժամանակ անց ճանապարհից հետ է դարձել՝ օդանավի դուռը բաց լինելու պատճառով: Interfax-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել մոսկովյան ավիաընկերությունը: Հաղորդվում է, որ թռիչքի մեկնարկից որոշ ժամանակ անց օդաչուն ահազանգ է ստացել այն մասին, որ ինքնաթիռի դռներից մեկը բաց է: Ահազանգից անմիջապես հետո անձնակազմի անդամների հետ միասին որոշում է կայացվել […]
00:14 12.01.2019
Շվեյցարիայի հյուսիս-արևելքում գտնվող Շվեգալպ շրջանում ձնահոսքի տակ է մնացել մոտակա ռեստորանն ու հյուրանոցը: Այս մասին հայտնում է Swissinfo-ն: Նշվում է, որ ձնահոսքի հետևանքով կոտրվել են հյուրանոցի ապակիները և ձյունն ամբողջությամբ լցվել է սենյակները: 3 հոգի վիրավորվել են: Փրկարարները տարածքում աշխատանքներ են իրականացնում և չեն բացառում, որ հնարավոր է նաև մարդիկ մնացած լինեն ձնահոսքի տակ: Nach dem […]
20:05 11.01.2019
Vogue-ը սեփական հետազոտությունն է իրականացրել և հայտնաբերել նոր սեզոնի առաջին թրենդը: Այս մասին հրապարակվել է ամսագրի պաշտոնական կայքում: Փորձագետներն ուսումնասիրել են սոցցանցերի ամենահայտնի օգտատերերի և աստղերի «Ինստագրամի» էջերը: Պարզվել է, որ 2019-ի գլխավոր թրենդը լինելու են «ճչացող» գույները: Թրենդը նորաձև կլինի ոչ միայն հագուստի, այլև մազերի, եղունգների, աքսեսուարների երանգների մեջ: Նշվում է, որ այդ գույներն […]
19:30 11.01.2019
Մոսկվայի փողոցներում 2019թ. կհայտնվեն դիմաճանաչողության համակարգով հսկիչ տեսախցիկներ: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: «2018թ. քաղաքի տեսահսկման համակարգին ենք միացրել ավելի քան 7 հազար տեսախցիկ: Այսօրվա դրությամբ հաշվվում է ավելի 167 հազար տեսախցիկ, որոնք տեղադրված են բակերում, մուտքերում, այգիներում, դպրոցներում, պոլիկլինիկաներում, առևտրի և շինարարության օբյեկտներում ու այլ հանրային […]
19:20 11.01.2019
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշման նախագիծ է ներկայացրել, որով կասեցնելու է 25 տարի գործող սահմանափակումը և անհրաժեշտության դեպքում կարողանալու է զգուշացումից հետո խոցել ուղևորատար ինքնաթիռները, որոնք ապօրինի հատում են երկրի սահմանները ու չեն ենթարկվում ռուսական կողմի հրահանգներին։ Այս նոր կարգավորման համաձայն՝ եթե ուղևորափոխադրող ինքնաթիռը ապօրինի հատում է Ռուսաստանի սահմանը, օդ են բարձրանում Ռուսաստանի զինված ուժերի ինքնաթիռները։ […]
19:14 11.01.2019
Եթե Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի հետ ամուսնալուծությունից հետո կինը՝ Մաքքենզի Բեզոսը, ստանա ամուսնու ունեցվածքի նույնիսկ 1 տոկոսը, ապա միանգամից կհայտնվի աշխարհի ամենահարուստ կանանց շարքում: Մինչդեռ TMZ գործակալությունը վստահեցնում է, որ Amazon-ի հիմնադրի կինն ապահարզանից հետո կստանա նրա կարողության ուղիղ կեսը: Վաշինգտոն նահանգի օրենքներով՝ ապահարզանի դեպքում ամուսնության տարիներին ձեռք բերված ամբողջ համատեղ ունեցվածքը հավասարապես բաժանվելու է երկու մասի: […]
19:00 11.01.2019
Գերձայնային հրթիռների մշակումից հետո սպառազինության ոլորտում ռուսական և չինական կողմերն անցել են արդեն 4-րդ չափման տիրույթ՝ այլ մակարդակ։ Եվ ամերիկյան կողմը դեռ պետք է քայլեր ձեռնարկի սրա դեմ։ Այս մասին իր հոդվածում գրել է ամերիկացի պաշտոնաթող գեներալ Հովարդ Թոմսոնը։ Նա հիշատակել է մասնավորապես ձայնի արագությունը 27 անգամ գերազանցող «Ավանդարգ» հրթիռը, որի մշակման մասին խոսել է նաև […]
18:54 11.01.2019
Նոր Զելանդիայի գիտահետազոտական ինստիտուտներից մեկի գիտաշխատողները կղզու տեկտոնական ակտիվության հետազոտություն են իրականացրել և եկել այն եզրակացության, որ հարավային շրջանում՝ Հիկուրանգի խզվածքի մոտ, առաջիկայում կարող է Ռիխտերի սանդղակով 9 ու ավելի մագնիտուդով երկրաշարժ տեղի ունենալ: Ինչպես նշում է Daily Mail-ը, այդ աղետի հետևանքով կարող է 10 ու ավելի մետր բարձրությամբ ցունամի առաջանալ: Այն կարող է բառի […]
18:26 11.01.2019
Միացյալ Նահանգների զինված ուժերի ստորաբաժանումները այս օրերին սկսել են սիրիական տարածքից դուրս բերել իրենց սպառազինության ու ռազմական տեխնիկայի մի մասը, սակայն այդ մասին բացահայտ չեն հայտարարում՝ անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնի է դարձել ամերիկյան CNN-ին։ Ամերիկացիները չեն հայտնում՝ զորքի որքան մասն են դուրս բերելու, կոնկրետ որ հատվածներից են դուրս բերելու, ինչպես՝ ինքնաթիռով, թե մեքենաներով […]
18:17 11.01.2019
Համացանցում հայտնվել է ՌԴ-ում տեղի ունեցած սարսափելի վթարի տեսանյութը: Սիկտիվկար-Տրոիցկո-Պեչերսկ մայրուղում ավտոբուսը բախվել է անտառանյութ տեղափոխող հսկա բեռնատարին: Վթարի հետևանքով տուժել է 22 մարդ: Հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն:
18:14 11.01.2019
Բրիտանական Economist պարբերականը իր ուրույն ինդեքսային հաշվարկի հիման վրա պնդում է, որ չնայած դոլարի նկատմամբ իր ներկա փոխարժեքին՝ պետք է ունենար մոտ 70 տոկոսով ավելի բարձր փոխարժեք, ադրբեջանական մանաթը՝ 60 տոկոսով բարձր։ Այս մասին հայտնի է դառնում պարբերականի Big Mac index-ից։ Այս ինդեքսը հաշվարկվում է տարբեր երկրներում McDonalds-ում վաճառվող Big Mac բրդուճների գնի հիման վրա․ այս բրդուճում բոլոր […]
18:00 11.01.2019
Գերմանիայի հարավում, Ավստրիայում և Չեխիայի մի հատվածում վերջին 20 տարվա ընթացքում ձյան ամենից առատ տեղումներ են գրանցվել: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն: Ցրտի և եղանակային վատ պայմանների պատճառով Ավստրիայում հունվարի 5-ից 6-ը մահացել է նվազագույնը 8 մարդ, իսկ հունվարի 10-ին, Մյունխենից ոչ հեռու, ծառ է ընկել, ինչի հետևանքով մահացել է 9-ամյա մի երեխա: Վերոնշյալ տեղանքներում […]
17:51 11.01.2019
ՌԴ Չերեպովեց քաղաքի բնակչուհի՝ 50-ամյա Նատալյա Վեդենինան, ամուսնացել էր 33-ամյա նիգերիացի արքայազն Գաբրիել Աջայի հետ: Նորապսակների համատեղ կյանքը, սակայն, ընդամենը մի քանի տարի տևեց: 2018թ. հոկտեմբերին Գաբիելը սրտի կաթվածից մահացավ գիշերային ակումբում: Դեպքից ընդամենը օրեր հետո էլ պարզվեց, որ Նատալյան նոր ամուսին պետք է ունենա: «Գաբրիելն ու Նատալյան ծանոթացել էին համացանցի միջոցով: Սկզբում շփվում էին էլեկտրոնային […]
17:40 11.01.2019
Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոսության հաղորդագրության համաձայն՝ հայկական համայնքի նկատմամբ ցուցաբերվող հարգանքից ելնելով՝ ամերիկյան այդ քաղաքի ղեկավարությունը որոշել է չեղարկել թուրքական գյուղատնտեսական պատվիրակության այցը Ֆրեզնո։ Այս մասին հայտարարությունը տեղադրված է հայկական կառույցի ֆեյսբուքյան էջում։ https://www.facebook.com/TheHonoraryConsulateofArmeniainFresno/photos/a.398704006960569/1196391093858519/?type=3&theater Ֆրեզնո քաղաքն ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի ծննդավայրն է ու ամերիկյան ամենահայաշատ քաղաքներից մեկը։
17:36 11.01.2019
Կարագանդայում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանը ՌԴ իրավապահ մարմինների մոտ է: Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հիմա զբաղվում են այդ հարցով: «Նա իրավապահ մարմինների մոտ է, գործընթացն ընթանում է, բայց որևէ տեղեկություն չկա դեռ»,- ասաց նա: Տողանյանն ասաց, որ Գուրուրյանին Ղազախստանին արտահանձնելու հստակ […]
16:59 11.01.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի մասնակցի շվեյցարական Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովին: Այս մասին հայտարարություն է տարածել Ելիսեյան պալատը: Հայտարարության մեջ ասվում է, որ Ֆրանսիայի ղեկավարը չի կարողանա ներկայանալ համաժողովին՝ աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է համաժողովի շրջանակում նախատեսվող իր այցը Շվեյցարիա: Դրա փոխարեն նա […]
16:40 11.01.2019
Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացը կարող է հետաձգվել: Այս մասին հայտնում է Evening Standard-ը: Հիշեցնենք, որ Brexit-ի (Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացը-խմբ.) գործընթացի մեկնարկի վերջնաժամկետն այս տարվա մարտի 29-ն է: Աղբյուրի փոխանցմամբ՝ սա կապված է այն փաստի հետ, որ գործընթացի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերն ու համաձայնությունները կարող են պատրաստ չլինել մինչև […]
16:30 11.01.2019
Ամերիկացի ռեփ կատարող ԴեԱդրե Ուեյը, ով ավելի հայտնի է Soulja Boy մականվամբ, «Ինստագրամի» իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նրա հագին Gucci ընկերության մարզահագուստ է, որի կրծքավանդակի հատվածում պատկերված է Հայաստանի զինանշանը: Հայկական զինանշանից բացի, կոստյումի վրա պատկերված են նաև այլ պետությունների զինանշաններ: Ռեփերի կոստյումը բուռն քննարկումներ է առաջացրել համացանցում: Soulja Boy-ը հայտնի է դարձել […]
16:20 11.01.2019
Լրտեսության կասկածանքով Վարշավայում ձերբակալվել է հայտնի «Huawei» ընկերության լեհական ծառայության տնօրենը: Նրա հետ ձերբակալվել է Լեհաստանի ներքին անվտանգության գործակալության բարձրաստիճան աշխատակիցներից մեկը: Ըստ հաղորդագրությունների՝ նրանք ձերբակալվել են Չինաստանի հատուկ ծառայությունների օգտին լրտեսություն անելու համար: Պետական հեռուստաընկերության տվյալներով՝ նրանք ձերբակալվել են երեքշաբթի, սակայն այսօր դատարանը նրանց երեք ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Կասկածյալների տներում խուզարկություններ են […]
16:00 11.01.2019
ԱՄՆ դաշնային աշխատակիցները բողոքում են կառավարության և Կոնգրեսի աշխատանքների դադարեցման որոշման դեմ, հաղորդում է AFP-ն: Ցուցարարների ձեռքին պաստառներ են հետևյալ կարգախոսներով՝ Shut Down Trump, Not The Goverment: Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսը չէր ընդունել նոր բյուջեն, որի պատճառով դաշնային հաստատությունների աշխատանքները դադարեցվել են: Ավելի ուշ, իհարկե, հայտնի էր դարձել, որ Սենատը, ամեն դեպքում, հավանություն էր տվել բյուջեին՝ […]
15:18 11.01.2019
Նիդեռլանդների Վենլո քաղաքում տղամարդը, այգում հայտնաբերելով Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբ, որոշել է մինչ արտակարգ ծառայությունների ժամանումն իր մարմնով ծածկել այն, հաղորդում է ВВС-ն: Սկզբում նա ռումբը ծածկել է ավազով, սակայն պայթուցիկից սուլոց լսելով՝ պառկել է դրա վրա: Տղամարդն այդպես պառկած է մնացել մոտ 3 ժամ, սակայն հետո պարզվել է, որ ռումբն իրենից վտանգ չի […]
14:58 11.01.2019
Հարավային Օսիայի՝ Վրաստանի հետ սահմանը ժամանակավոր կփակվի: Ռուսական ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Հարավային Օսիայի պետանվտանգության խորհուրդը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նման որոշման պատճառը Վրաստանում H1N1 վիրուսի բռնկման փաստն է: Մտավախություն կա, որ այն կարող է տարածում գտնել նաև իրենց մոտ: Երկու երկրների սահմանը նախատեսվում է փակել հունվարի 11-ին: Որոշումը կայացվել […]
14:42 11.01.2019
Ասիական երկրներից Հայաստան ժամանած այլազգիների, մասնավորապես, հնդիկների նկատմամբ սոցցանցերում բարձրացված աղմուկը, ըստ ազգագրագետ Գայանե Շագոյանի, մեր երկրի մոնոէթնիկ ժողովրդագրական իրավիճակի հետևանքն է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում, նա ասել է, որ նման վարքը հասարակության շրջանում առաջանում է նաև ինքնության տարբեր վախերի պատճառով: «Դա շատ ռասիստական մոտեցում է, որովհետև ես կասկածում եմ, որ օրինակ՝ եթե ներգաղթողները լինեին նույն […]
14:12 11.01.2019
Ֆրանսիայում բողոքի ակցիաներ իրականացնող «դեղին բաճկոններին» միացել են նաև «կարմիր գրիչներ» շարժման ցուցարարները, հաղորդում է Le Monde-ը: Այս շարժումը հիմնվել է Facebook սոցիալական ցանցում 6 ֆրանսիացի դասախոսների նախաձեռնությամբ, այն այս պահին ունի ավելի քան 60 հազար աջակից: Կրթության ոլորտի աշխատակիցները դժգոհ են աշխատանքային ժամերից, աշխատավարձերից, բժշկական ծառայություններից և այլն: «Մենք ցանկացել ենք ստեղծել ֆեյսբուքյան խումբ, որպեսզի հասկանանք՝ կա՞ն […]
14:05 11.01.2019
93-ամյա Արթուր Եղնոյանը (Արթ Լաբո) ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Փալմ-Սփրինգս քաղաքից, արդեն 75 տարի իր հեղինակային հաղորդումներն է վարում ամերիկյան տարբեր ռադիոկայաններում: «Հայկական ընտանիքում ծնված Արթուր Եղնոյանը իր գործունեությունը սկսել է դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Սան-Ֆրանցիսկոյում: Հենց այդ ժամանակ գործատուի խնդրանքով նա կրճատեց իր անուն-ազգանունը, որպեսզի դրանք հնչեն ամերիկյան ոճով»,- պատմում է The Associated Press […]
13:58 11.01.2019
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հարյուրավոր ձախակողմյան ցուցարարներ բողոքի ակցիաներ են կազմակերպել ընդդեմ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հունաստան այցի, հաղորդում է RT-ն: Նշվում է, որ ցուցարարները բախումներ են ունեցել ոստիկանների հետ, կիրառվել է արցունքաբեր գազ: Նրանք մեղադրում են Անգելա Մերկելին 2010-ից ի վեր Հունաստանի նկատմամբ կոշտ տնտեսական քաղաքականություն վարելու մեջ:
13:43 11.01.2019
Հարավային Կորեայի ափերի մոտ ձկնորսական նավ է շրջվել, նավում գտնվել է 14 մարդ, հայտնում է Yonhap-ը: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 2-ը համարվում է անհետ կորած: Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել Տխոնյեն քաղաքի մոտակայքում՝ Իյոկդժի կղզուց մոտ 80 կմ հեռավորության վրա: Հարավային Կորեայի վարչապետ Լի Նակ Էնը կոչ է արել ներդնել […]
12:58 11.01.2019
Մոսկվայում 84 տարեկանում մահացել է ռեժիսոր Համո Բեկնազարյանի որդին՝ Կիրիլ Բեկնազարյանը: Նրա դին հայտնաբերվել է իր բնակարանում: Ըստ նախնական տվյալների՝ նա մահացել է բնական մահով, ենթադրաբար, քնած ժամանակ: Կիրիլ Բեկնազարյանը ԽՍՀՄ կինոգործիչների միության անդամ էր: Հիշեցնենք, որ նրա հայրը՝ Համո Բեկնազարյանը, նկարահանել է առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուս»-ը: Նրա հայտնի ֆիլմերից են նաև «Պեպո» և […]
12:14 11.01.2019
Ոստիկանությունը քննում է ամերիկացի հայտնի երգչուհի Արետա Ֆրանկլինին թալանելու գործը: Այս մասին հաղորդում է TMZ պորտալը: Նշվում է, որ ինչ-որ մեկն ապօրինաբար օգտագործել է նրա ֆինանսական ակտիվները: Նախնական տվյալներով` դա տեղի է ունեցել հայտնի երգչուհու մահվանից առաջ: Առայժմ որևէ տեղեկություն չկա գողացված գումարների չափի մասին: Այս փաստով քրեական գործ է հարուցվել: Ավելի վաղ հաղորդվել է, որ երգչուհի […]
12:06 11.01.2019
Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում զբոսաշրջիկը ստիպված է եղել պաղպաղակի համար վճարել 25 եվրո, նա ոստիկանություն է դիմել: Խանութի տնօրինությունը տուգանվել է 2000 եվրոյով, հաղորդում է Daily Mail-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Թայվանից ժամանած ճանապարհորդը դժգոհել է պաղպաղակի գներից, իսկ խանութում նրան պատասխանել են, որ պաղպաղակը թանկ է, քանի որ համեղ է: Երբ ոստիկանությունը եկել է, պարզվել է, որ խանութի […]