11:29 10.01.2019
Բազմաթիվ փրկարարներ են աշխատում՝ սնունդ հասցնելով շրջափակման մեջ հայտնված 350 մարդու:
11:27 10.01.2019
Քանի որ ԱՄՆ-ն և Իրանը դիվանագիտական հարաբերություններ չունեն, կողմերի միջև հաղորդակցությունն իրականացվում է շվեյցարացի դիվանագետների միջոցով:
11:25 10.01.2019
ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով՝ Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանն անձամբ է ներկայացել Օմսկ քաղաքի իրավապահ մարմիններին, որտեղ էլ ձերբակալվել է: Օմսկում նա իր հարազատների մոտ էր: ՌԴ իրավապահ մարմիններում որոշվում է նրա հավանական արտահանձնման հարցը: Նշենք, որ Գուրուրյանին արտահանձնելու են Ղազախստանին: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից: Ղազախական […]
10:35 10.01.2019
Հունաստանի և Մակոդոնիայի միջև ձեռք բերված համաձայնությունը բողոքի առիթ էր դարձել երկու երկրում էլ:
08:54 10.01.2019
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը կբերի արդյունք, որն արձագանք կգտնի միջազգային հանրության մոտ։ Այս հայտարարությունը հնչել է հյուսիսկորեացի առաջնորդի՝ Պեկին այցից հետո, հայտնում է Reuters-ը։ Կիմ Չեն Ինն ասել է, որ այլոց կողմից Փհենյանի անհանգստության ըմբռնման հույս ունի, և որ հետաքրքրված կողմերը միջոցներ կընդունեն՝ Կորեական […]
08:30 10.01.2019
Առևտրային հակասությունների շուրջ ԱՄՆ-ի և Չինաստանի բանակցությունները, որոնք ընթանում էին Պեկինում երկուշաբթիից, ավարտվել են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը։ «Բանակցությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն առաջիկայում»,- նրա խոսքերն է մեջբերում «РИА Новости»-ն։ Լու Կանը հավելել է, որ բանակցությունների արդյունքները կարելի է անվանել դրական ողջ աշխարհի համար։ Պեկինը խոստացել է զգալիորեն […]
08:15 10.01.2019
Բրիտանացի արվեստագետ Բենդոն Գրեսվենորի կատուն լրջորեն վնասել է ավելի քան 5000 ֆունտ սթերլինգ արժողությամբ XVII դարի նկարը, գրում է The Telegraph-ը։ Ինչպես պատմել է Գրոսվենորը, իր սիրելի նկարիչներից մեկի՝ Ջոն Մայքլ Ռայթի դիմանկարն ինքը ձեռք էր բերել 5250 ֆունտով, 2015 թվականին։ Կատուն նկարը վնասել է իր հանկարծակի ցատկով, ինչի հետևանքով նկարի վրա անցք է առաջացել։ […]
08:04 10.01.2019
Ողջ աշխարհից օգտատերերը հայտնել են Google որոնողական համակարգի աշխատանքում խափանման մասին։ Համացանցային ռեսուրսների մոնիթորինգով զբաղվող Downdetector ծառայության տվյալներով՝ խնդիրները նկատվում են ԱՄՆ արևելյան ափի ժամանակով 18։37-ից (Երևանի ժամանակով՝ 03:37-ից)։ Ամենից շատ բողոքները ստացվել են ամերիկացի օգտատերերից։ Խնդրի վերաբերյալ գանգատվել են նաև Ռուսաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Բրազիլիայի, Պերուի օգտատերերը։ 67% -ը հայտնել […]
07:40 10.01.2019
Հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող համակարգով «Կոսմոս-2430» ռուսական արբանյակը դուրս է եկել ուղեծրից ու այրվել մթնոլորտում։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությանը։ ԱՄՆ-ի հաղորդմամբ՝ արբանյակը բռնկվել է հունվարի 5-ին։ Սարքը տիեզերք էր դուրս բերվել 2007 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Պլեսեցկ տիեզերակայանից և պետք է հետևեն ԱՄՆ-ի տարածքից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների […]
01:00 10.01.2019
Ղազախստանի իշխանություններին ձեռնտու չէ տեղի ունեցած դեպքը ներկայացնել որպես ազգամիջյան կոնֆլիկտ: «Շանթ» հեռուստանըկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Սաֆարյանը: «Ես կատեգորիկ կհերքեմ, որ դա նրանց շահերից է բխում, թեպետ սոցիալական ցանցերում և այլ հարթակներում, որտեղ բուռն քննարկվում է միջադեպը, կան մեղադրանքներ ոստիկանների միջամտության մասին, […]
00:30 10.01.2019
Դեռևս նախորդ ամռանը Միացյալ Նահանգների ռազմական նավատորմը ռազմանավերից մեկի վրա փորձարկումներ է իրականացրել ու հին՝ գրեթե 40 տարի սպառազինության մեջ գտնվող հրանոթներով գերձայնային հրթիռներ է արձակել՝ ցույց տալու համար, որ 40 տարի և ավելի երկար այդ ռազմանավի վրա գտնվող զինատեսակները դեռևս կարող են արդյունավետ կիրառվել։ Ռազմանավն իր հին հրանոթներից բաց է թողել 20 միավոր գերձայնային […]
23:47 09.01.2019
Իսրայելի նախկին նախարարներից Գոնեն Սեգևը ազատազրկվել է Իրանի օգտին լրտեսություն կատարելու համար: Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նախկին նախարարին 11 տարվա ազատազրկում է սպասվում: Նշենք, որ Սեգևը Իրանի օգտին լրտեսելու կասկածանքով ձերբակալվել էր դեռևս 2018 թվականի ամռանը: Նա Իսրայելի կառավարությունում աշխատել է 1990-ական թվականներին:
22:44 09.01.2019
Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի Mirage 2000D ինքնաթիռն առավոտյան օդ է բարձրացել՝ ուսումնամարզական թռիչք իրականացնելու, և դրա հետ կապը կորել է։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինքնաթիռն ընկել է։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։ Ինքնաթիռն իրականացրել է ցածր թռիչքներ, և դրա հետ կապը կորել է այն ժամանակ, երբ այն անցնելիս է եղել լեռնային զանգվածի հատվածով։ Ավելի […]
20:00 09.01.2019
Ռեփեր Նիք Կոնրադն իր մասին խոսել էր տվել դեռևս 2018 թվականի սեպտեմբերին «Կախե՛ք սպիտակներին» երգով: 35-ամյա երգիչն այսօր կանգնել է դատարանի առաջ «կյանքերին վերջ տալու հրահրման» համար: Այս մասին գրում է 20minutes.fr-ն: Սեպտեմբերի 17-ին համացանցում տեղադրված երգի տեսահոլովակը ստիպել է արձագանքել Ֆրանսիայի տարբեր պաշտոնատար անձանց: Երգն առաջինը քննադատել է ներքին գործերի նախարար Ժերար Կոլոմբը: Իր երգում Նիք […]
19:30 09.01.2019
Bell ընկերությունը ներկայացրել է իր նոր հայտնագործությունը՝ թռչող տաքսի Nexus-ը: Այն ներկայացրել են Լաս Վեգասում՝ CES միջազգային ցուցահանդեսի ժամանակ: Այս մասին գրում է New Atlas-ը: Ընկերությունը, որը Uber-ի գործընկերն է, ավելի վաղ արդեն ցուցադրել է իր դրոն-տաքսիների նախագծերը: Nexus սարքն ունի 6 պրոպելլեր, որոնք հավասարապես տեղադրված են երկու կողմերով: Սնուցում ստանում է մարտկոցներով և գազային տուրբիններով: […]
19:20 09.01.2019
Soma ընկերությունը CES-2019 ցուցահանդեսին ներկայացրել է Somainnofit մոդելի «խելացի կրծկալը», որը հնարավորություն է տալիս որոշել կրծքի իրական չափսը: Այս մասին հաղորդում է Prnewswire-ը: Այն սովորական մարզաշապիկի տեսք ունի, որի ներսում հատուկ թելեր կան, որոնց շնորհիվ Somainnofit-ը ճշգրտորեն որոշում է կրծքի հստակ չափսը, և թելերը ավտոմատ հարմարվում են կրողի կրծքի չափսին: Խելացի կրծկալը Bluetooth-ով հնարավոր է միացնել սմարթֆոնին […]
19:10 09.01.2019
Նոյեմբերի 2-ին Սիրիայի Դեր Զորի շրջանում ականի պայթյունից զոհվել է ՌԴ ԶՈւ զինծառայող, կրտսեր սերժանտ Անդրանիկ Առուստամյանը: Դեպքի մասին ՌԴ պաշտպանության նախարարությունը չի հայտնել: Դեպքի մասին իմացել է BBC-ի ռուսաստանյան ծառայությունը, որի թղթակիցը ներկա է եղել զինծառայողի հուղարկավորությանը և շփվել հարազատների հետ, հայտնում է RazmInfo-ն: Առուստամյանը ծառայում էր ՌԴ ԶՈւ 21-րդ մոտոհրաձգային բրիգադում և արդեն մեկ անգամ […]
18:45 09.01.2019
Խաղաղ օվկիանոսում շարունակում է լողալ այրվող հսկա նավ, որի վրա 3804 մարդատար ավտոմեքենաներ են գտնվում: Դրանց գերակշիռ մասը Nissan մակնիշի է: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Հաղորդվում է, որ դեռևս դեկտեմբերի վերջին է հրդեհ բռնկվել 198 մետր երկարություն ունեցող Sincerity Ace նավի վրա: Նավում եղել է 21 մարդ: Անձնակազմի անդամներից 16-ին հնարավոր է […]
18:05 09.01.2019
Կարագանդայի ծեծկռտուքի գործով հետախուզման մեջ գտնվող հայ երիտասարդը` Նարեկ Գուրուրյանը, ձերբակալվել է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ղազախստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը նշեց, որ կապի մեջ է իրավապահ մարմինների հետ, տեղյակ է, որ Գուրուրյանն այս պահի դրությամբ գտնվում է Ռուսաստանում, հիմա ղազախական կողմը համապատասխան փաստաթղթեր է ներկայացնում Ռուսաստանի ՆԳՆ-ին, որպեսզի կազմակերպվի տղայի փոխանցումը ղազախական […]
17:38 09.01.2019
Ղրղըզստանում ուժի մեջ է մտել խախտումների մասին նոր օրենքը, համաձայն որի` արգելվում է թքել հասարակական վայրերում: Տուգանվողներից մեկը ոստիկան է, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 2 օր առաջ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր ծառայության ընթացքում փողոցում թքող իրավապահ մարմինների մի աշխատակից: Նրա ինքնությունը պարզվել է մեկ օրվա ընթացքում: Ոստիկանը երկրորդ մարդն էր, […]
17:26 09.01.2019
Ամերիկացի հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոն կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: The Guardian-ին տված հարցազրույցում հոլիվուդյան աստղը հայտարարել է, որ նախագահության շրջանում Թրամփն ավելի վատն է դարձել և իսկական ռասիստի է վերածվել: Դե Նիրոն նաև նշել է, որ ինքը տարբեր ռասսաների 6 երեխա ունի և մտահոգված է նրանց ապագայով: «Թրամփը ֆաշիզմի ճանապարհին […]
16:59 09.01.2019
Կարագանդայում հունվարի 1-ի գիշերը տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից, խուլիգանական գործողությունների ու սպանության մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին հաղորդել է Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին և արտաքին դեպարտամենտի տնօրեն Ալմաս Սադուբաևը: «Այսօր Ղազախստանի ՆԳՆ քրեական ոստիկանության աշխատակիցները, համագործակցելով ՌԴ իրավապահ մարմինների հետ, ՌԴ Օմսկի շրջանի տարածքում ձերբակալել են […]
16:50 09.01.2019
Apple ընկերությունը նախորդ ֆինանսական տարում ավելացրել է գլխավոր տնօրեն Թիմ Կուկի և մյուս թոփ մենեջերներին տրվող պարգևավճարների չափը, քանի որ տարեկան ցուցանիշները, այդ թվում՝ շահույթն ու եկամուտը, բարձր են եղել սպասվածից: Այս մասին հաղորդել է The Wall Street Journal թերթը: 12 ամսում Apple-ը Կուկին վճարել է 15.7 մլն դոլար, ինչը մոտ 22 տոկոսով ավելի է նախորդ տարվանից: Apple-ի […]
16:26 09.01.2019
Նորվեգիայում առևանգել են երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Թոմ Հագենի կնոջը: Չարագործները փրկագին են պահանջել և սպառնացել, այս մասին հաղորդում է VG-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին: Նշվում է, որ նորվեգացի միլիոնատիրոջ կինը՝ 68-ամյա Աննա-Էլիզաբեթ Ֆալկևիկ-Հագենն անհետացել էր հոկտեմբերի 31-ին՝ Լյորենսկուգեում գտնվող իրենց տնից: Առևանգողները պահանջել են փրկագին կրիպտոարժույթով՝ 9 մլն եվրոյի չափով: «68-ամյա կնոջ անհետացումից հետո առաջադրված պահանջը […]
15:09 09.01.2019
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի զուգարաններից մեկում ուղևորի դի է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է ռուսական «Իզվեստիա» պարբերականը, 32-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել: Իրավապահները քննում են տեղի ունեցածի մանրամասները: Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ ինքնասպանություն գործած տղամարդը տարանցիկ ուղևոր էր: Նա Նոր Ուրենգոյից թռիչք էր կատարում Ուֆա: Մոսկվայում տարանցիկ վայրեջքի ժամանակ նա մտել է ներքին թռիչքների գոտու զուգարաններից մեկը և […]
14:45 09.01.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստացել է առաջիկա ժամանակահատվածում կրկնապատկել տնտեսական ու դիվանագիտական ճնշումը Իրանի նկատմամբ, փոխանցում է РИА Новости-ին: «Դուք կտեսնեք առաջիկա օրերին ու շաբաթներին, որ մենք կրկնապատկում ենք ճնշումը ոչ միայն մեր դիվանագիտական, այլև առևտրի ոլորտում, որպեսզի Իրանի վրա իսկական ճնշում գործադրվի և հասնենք նրան, ինչ որոշել ենք մայիսին»,- ասել է նա լրագրողներին Հորդանանի ԱԳ […]
14:08 09.01.2019
ՀՀ կառավարության և «Գազպրոմ Արմենիայի» միջև հունվարի 8-ից բանակցություններ են սկսվել ներքին սպառողի համար գազի սակագնի շուրջ: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Թե որքան կտևեն բանակցությունները, չի նշվում: Գրասենյակից հայտնեցին, որ դրանք կավարտվեն այն ժամանակ, երբ հարցի արդյունավետ լուծման տարբերակ կգտնվի: Մհեր Գրիգորյանի գրասենյակից նաև հայտնեցին, որ պայմանավորվածության համաձայն՝ «Գազպրոմ […]
14:05 09.01.2019
2018 թվականի համար Հայաստանի տնտեսական աճը կլինի 5,3 տոկոս։ Այս եզրակացությանն են եկել Համաշխարհային բանկի մասնագետները՝ գնահատելով Հայաստանի տնտեսական իրավիճակը։ Թեև տարին ավարտվել է, սակայն այս թիվը կանխատեսումային է, քանի որ հաշվարկները չեն ամփոփվել։ Իսկ արդեն 2019 թվականի վերաբերյալ Համաշխարհային բանկում եկել են եզրակացության, որ Հայաստանի տնտեսական աճը կդանդաղի ու 2018 թվականի 5,3 աճի փոխարեն […]