10:20 02.12.2018
Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Հաղթանակի կամարը, փակվել է զբոսաշրջիկների այցելությունների համար։ Փարիզում ցուցարարների իրականացրած անկարգությունների հետևանքով հուշարձանը վնաս է կրել։ Այս մասին հայտարարել է Ազգային հուշարձանների կենտրոնի նախագահ Ֆիլիպ Բելավելը։ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Հաղթանակի կամարը հնարավորինս շուտ բացելու ուղղությամբ։Նա իր թվիթերյան էջում լուսանկար է հրապարակել, որում երևում են արձանի՝ կարմիր […]
10:03 02.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Բուենոս Այրեսում G20-ի շրջանակում անցկացված բանակցությունների արդյունքներով պայմանավորվել են հունվարից 1-ից հետո հավելյալ մաքսատուրքեր չսահմանել։ Այս մասին հայտնում է CGTN հեռուստաալիքը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները։ Նշվում է, որ կողմերի բանակցությունները շարունակվել են մոտ 2․5 ժամ։ Ավելի ուշ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչ Սառա Սանդերը հստակեցրել է, որ […]
09:48 02.12.2018
Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում գտնվող ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքի մոտ պայթուցիկ սարք է գործարկվել։ Այս մասին հայտում է Խալիսկո նահանգի գլխավոր դատախազությունն իր թվիթերյան էջում։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Դաշնային իշխանությունները հետաքննում են տեղի ունեցածը։ Նշվում է, որ անհայտ անձը նետել է պայթուցիկ սարքը դիվանագիտական ներկայացուցչության ուղղությամբ ու փախուստի դիմել։ Պայթյունի հետևանքով հյուպատոսարանի ցանկապատը […]
09:35 02.12.2018
Թուրքիան պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև, հայտարարել է ԱՄՆ Սենատի ԶՈՒ հարցերով կոմիտեի ղեկավար Ջեյմս Ինհոֆը։ «Թուրքիան պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Եթե Թուրքիան շարունակի С-400-ների գնման գործընթացը, ապա նրան հետևանքներ են սպասվում։ Եթե նա ցանկանում է մնալ F-35 կործանիչների մատակարարման ծրագրում, ապա պետք է հրաժարվի ռուսական С-400 […]
09:22 02.12.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ճաշել է Բուենոս Այրեսի հայտնի Don Julio ռեստորանում՝ շարքային քաղաքացիների հետ։ Այս մասին հայտնում են արգենտինական ԶԼՄ-ները։ Կանցլերն ու նրան ուղեկցող փոքր պատվիրակության անդամները ցանկացել են արգենտինական ձևով պատրաստված միս փորձել։ Ընթրիքի ժամանակ ռեստորանի մոտ էին հավաքվել տեղացիներ, ովքեր ցանկացել են լուսանկարվել Մերկելի հետ։ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև […]
00:12 02.12.2018
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, որ Փարիզում սկսված «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ժամանակ Ռիվոլի փողոցում ցուցարարները երկաթե ցանկապատը շրջում են, որի հետևանքով առնվազն երկու ցուցարար լուրջ վնասվածքներ է ստանում։ Ակցիաների ժամանակ, ընդհանուր առմամբ, տուժել է 94, ձերբակալվել՝ ավելի քան 200 մարդ։ At least two “yellow vest” protestors seriously injured when a crowd pushed […]
23:46 01.12.2018
Քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժերի» ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, որում հայտնում են, որ գերի են վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Աղբյուրը հայտնում է՝ Աբու Բաքր ալ Բաղդադի խմբավորման ղեկավարի օգնական Հուսամա ալ-Ավեյդը պատասխանատու է Սիրիայում իրականացված ավելի քան 40 ահաբեկչական գործողությունների համար: Բացի այդ, նա պատասխանատու էր «Իսլամական […]
23:14 01.12.2018
Air New Zeland ավիաընկերությունը ամանորյա կատակային բովանդակությամբ գովազդային հոլովակ է թողարկել ԱՄՆ-ի նախագահի վերաբերյալ: Այս մասին հայտնում է The Indipendent-ը: Ըստ սյուժեի՝ Սանտա Կլաուսը չարաճճի երեխաների ցուցակը սխալմամբ ուղարկում է նորզելանդացի դպրոցականի: Ցուցակում, տեսնելով իր ու իր ընկերների ազգանունները, տղան որոշում է ամբողջ աշխարհի երեխաներին կանչել «Չարաճճի երեխաների միջազգային գագաթնաժողովի»: ԱՄՆ ներկայացուցիչը գագաթնաժողովին է ներկայանում […]
20:00 01.12.2018
Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձն ուսումնասիրելու նպատակով մեր երկրում գտնվող Թուրքմենստանի մարդու իրավունքների հանձնակատար Յազդուրսուն Գուրբաննազարովայի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության անդամները ԵԱՀԿ նախաձեռնությամբ ծանոթացել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին, աշխատանքի սկզբունքներին ու ուղղություններին, մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությանը՝ դրանք իրենց երկրում ներդնելու նպատակով: Թուրքմենստանի մարդու իրավունքների հանձնակատարը բարձր […]
19:50 01.12.2018
ՌԴ ԶՈւ օդատիեզերական ուժերը հաջողությամբ իրականացրել են ռուսական հակահրթիռային համալիրի արդիականացված հրթիռը։ Փորձարկումները կատարվել են ոչ թե Ռուսաստանում, այլ Ղազախստանի զորավարժարաններից մեկում։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Օդատիեզերական ուժերի միավորման ղեկավարը հայտնել է, որ մի քանի փորձարկումներից հետո հակահրթիռային պաշտպանության համակարգի նոր հրթիռը հաստատել է նախատեսված մարտավարատեխնիկական բնութագրերը։ Հրթիռը հաջողությամբ խոցել է թիրախները՝ […]
19:35 01.12.2018
Պակիստանի անվտանգության զորքերը հայտարարել են, որ չեզոքացրել են արմատական «Թալիբան» շարժման տեղական ղեկավարներից մեկին, որը երկրի հյուսիս-արևմուտքում վեց մարդու պատանդ էր վերցրել: Այս մասին փոխանցում է Associates Press-ը: Գործակալության տվյալներով` անվտանգության ուժերը Դերա-Իսմայիլ-Խան շրջանում կարողացել են փրկել բոլոր պատանդներին: Ռազմական գերատեսչությունում հաղորդել են, որ թալիբների թաքնված առաջնորդ Հաքիմ Խանը զինված էր հրացանով, նռնակներով և զինամթերք […]
19:15 01.12.2018
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, ամուսնությունից առաջ գանգատվել է Վինձորի դղյակի Սուրբ Գեորգի ժամատանը տիրող ծանր հոտից, գրում է The Sun–ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Մարքլը խնդրել է օդը թարմացնող նյութեր օգտագործել արարողությունից առաջ, սակայն մերժում է ստացել: Ամրոցի անձնակազմը շատ է զարմացել Մեգանի խնդրանքից, քանի որ ժամատունը համարվում է սուրբ վայր: Նշվում է, որ Մեգանին […]
18:57 01.12.2018
Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները՝ կապված վառելիքի գնաճի հետ, արդեն դուրս են գալիս վերահսկողությունից: Ցուցարարները Փարիզում հարձակվել են ոստիկանների վրա և այրել նրանց մեքենաները: Սրան ի պատասխան՝ իրավապահ մարմինները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ: Ոստիկանության գործողությունների հետևանքով 122 մարդ բերման է ենթարկվել: Ցույցերի պատճառով Փարիզում կաթվածահար է եղել երթևեկությունը: […]
18:37 01.12.2018
Փարիզում վառելիքի թանկացման դեմ կազմակերպված բողոքի ակցիաներից տուժածների թիվը հասել է 20-ի: Այս մասին հայտնում է CNews պարբերականը: Տուժածներից 6-ը իրավապահ մարմինների աշխատակիցներ են: Ավելի վաղ հայտնել էին մինչև 10 տուժածի մասին: Վիրավորվել է նաև RT France-ի լրագրող Լյուկա Լեժեն: Լրագրողը փոխանցել է, որ իր վրա են ընկել ռետինե գնդակները: «Դեղին բաճկոններ»-ը բողոքի ակցիաները սկսել էին Ելիսեյան […]
18:10 01.12.2018
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին հուզվել է «Կոլոն» թատրոնում G20-ին նվիրված գալա համերգից հետո: Հարապարակված տեսանյութերում և լուսանկարներում երևում է, թե ինչպես է համերգից հետո Արգենտինայի նախագահը հազիվ զսպում իր արցունքները, իսկ նրա կինը շրջվում ու հոգատար ժպտում է ՝ փորձելով հանգստացնել նրան: Ավելի ուշ Մակրին Twitter-ի իր միկրոբլոգում բացատրել է իր հուզմունքի պատճառը՝ նշելով, որ […]
17:57 01.12.2018
Հայաստանը ռազմական ոլորտի համագործակցություն չի վարում Ուկրաինայի հետ, ու երկու երկրների պաշտպանության նախարարությունների համատեղ որևէ միջոցառում գործնականում չի իրականացվել շուրջ մեկ տարի շարունակ։ Ռուսական մամուլի համար նախատեսված ասուլիսի մասնակիցների հարցերին պատասխանելիս այսօր հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավարը։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նշել է, որ նույնիսկ չի պատկերացնում Ուկրաինայի հետ ռազմական համագործակցություն։ Այս մասին նա […]
17:13 01.12.2018
Ավելի քան մեկ ամիս շարունակ՝ շաբաթը 7 օր ու օրը 24 ժամ Հաագայի բողոքական եկեղեցիներից մեկում պատարագ է մատուցվում: Պատճառը եկեղեցում ապաստանած հայ Թամրազյանների ընտանիքն է, որ, ըստ դատարանի որոշման, պետք է արտաքսվի երկրից: Համաձայն Նիդերլանդներում գործող օրենքների՝ իրավապահ մարմիններն իրավունք չունեն մուտք գործել եկեղեցու տարածք, երբ այնտեղ պատարագ է մատուցվում, ուստի եկեղեցին որոշել է […]
17:11 01.12.2018
Նիգերիայում հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում ոստիկանության կողմից իրականացված հատռուկ գործողությունների ժամանակ ավելի քան 100 մարդ է սպանվել: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանությունից հայտնել են, որ բոլոր սպանվածները հանցագործներ են եղել: Գործողություններն իրականացվել են հյուսիսարևմտյան Զանֆարա նահանգում: «Գործողությունների մասնակից համատեղ ուժերը Զամֆարա նահանգում պատասխանել են հանցագործների հարձակողական գործողություններին, արդյունքում 104 մարդ զոհվել […]
16:53 01.12.2018
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը կառավարության նիստին է եկել հեծանվով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ կանոնավոր կերպով մարզվելը մարդու առողջության վրա դրական ազդեցություն է թողնում: Այդ առումով նախագահը հրաշալի օրինակ է ցույց տալիս իր համաքաղաքացիներին՝ ակտիվ ու առողջ ապրելակերպի առավելությունները ցուցադրելով: Թուրքմենստանում ներկայում հեծանիվի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեն: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի […]
15:58 01.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամն իր կնոջ՝ Մելանյա Թրամփի հետ ցավակցություն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում: «Մելանյան և ես միանում ենք սգացող ազգին, որպեսզի սգանք նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի համար, որը մահացել է անցած գիշեր»,- ասված է գրության մեջ: Նա ընդգծել […]
15:50 01.12.2018
ՌԴ օդերևութաբանները դեկտեմբերի լույս 2-ի գիշերը եղանակային վտանգավորության «դեղին» աստիճան են հայտարարել Մոսկվայում ու Մերձմոսկովյան շրջաններում: Հաղորդվում է, որ նախազգուշացումը կապված է ձյան տեղումների ու սառույցի առկայության հետ: «Հնարավոր վտանգավոր երևույթների աստիճան՝ «դեղին»: Եղանակը տեսականորեն վտանգավոր է»,- ասված է հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ Մոսկվայում օդի ջերմաստիճանը զրոյից ցածր կլինի 9 նիշով: Մերձմոսկովյան ցուցանիշը 12 […]
14:41 01.12.2018
«Լեռնային Ղարբաղի հարցի հետ կապված` ռուսական իշխանություններն առաջին հերթին հիշում են ԽՍՀՄ փլուզումը, իսկ երկրորդ հերթին՝ միշտ խոչընդոտ էր այս թեմայով հրապարակային խոսելն Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու համար»,- այս մասին «Լազարյան ակումբի» նիստի ժամանակ ասել է ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Զատուլինն իր խոսքում նաև ընդգծել է, որ […]
14:20 01.12.2018
Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույն շախմատիստների ցուցակում է հայտնվել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հաղորդվում է, որ նախորդ տարվա համեմատությամբ՝ հայազգի շախմատիստը 1 հորիզոնականով բարելավել է իր տեղը ցուցակում: Առաջատարն այստեղ մնացել է աշխարհի եռակի չեմպիոն Մագնուս Կարլսենը, նրան հաջորդում են Ֆաբիանու […]
14:05 01.12.2018
Փարիզի ոստիկանության աշխատակիցներն արցունքաբեր գազ են կիրառել վառելիքի գների բարձրացման դեմ անցկացվող ակցիայի մասնակիցների նկատմամբ: Հաղորդվում է, որ ցուցարարները փորձ են արել ճեղքել ոստիկանական շղթան: Որոշ ժամանակ ցուցարարները ոստիկանական շղթայի ուղղությամբ տարբեր իրեր էին նետում, այդ թվում՝ գազային նռնակներ: Նշվում է, որ ոստիկանության գործողությունների արդյունքում երկու մարդ բերման է ենթարկվել: Բողոքի ակցիաների պատճառով Փարիզում փակ է […]
13:58 01.12.2018
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում սկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիանները՝ կապված վառելիքի գնաճի հետ: Ակցիաները կրկին վերածվել են զանգվածային անկարգությունների: Ցուցարարները մեքենաներով փակել են քաղաքի երթևեկելի հատվածները: Անցկացվող ցույցերի պատճառով հազարավոր ոստիկաններից կազմված նոր ջոկատներ են բերվել քաղաքում անկարգությունները կանխելու համար: Նրանք երկաթե պատնեշներ կառուցել մի շարք ռեստորանների և բուտիկների դիմաց: Ելիսեյան պալատը փակ կլինի հետիոտնի և […]
13:18 01.12.2018
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի իրավապահ մարմինները պատրաստվում են «դեղին բաճկոնների» հերթական խոշոր բողոքի ակցիաներին: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Հազարավոր ոստիկաններից կազմված նոր ջոկատներ են բերվել քաղաքում անկարգությունները կանխելու համար: Նրանք արդեն սկսել են երկաթե պատնեշներ կառուցել մի շարք ռեստորանների և բուտիկների դիմաց: Ելիսեյան պալատը փակ կլինի հետիոտնի և բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: […]
12:06 01.12.2018
Ռուսաստանի Կուրգանի շրջանի Շչուչյե քաղաքի խորհրդի պատգամավոր Արսեն Ավագյանը ձերբակալվել ու երկու ամսով կալանավորվել է այն բանից հետո, երբ դատարանն արժանահավատ է համարել այն կասկածները, որ պաշտոնյան կաշառք է տվել շրջանային ադմինիստրացիայի ներկայացուցչին։ Այս մասին հայտնում է տեղական կայքերից մեկը։ Բաբայանի տանը խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափի գումար՝ ռուբլիով, դոլարով, եվրոյով, անօրինական զենք և այլն։ […]
12:00 01.12.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սովորական չվերթով է ուղևորվել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրես՝ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին: Տեխնիկական անսարքության պատճառով Մերկելի կառավարական ինքնաթիռը ստիպված վայրէջք է կատարել Բեռլինից թռիչք կատարելուց անմիջապես հետո: BBC-ն գրում է, որ Անգելա Մերկելը Քյոլն քաղաքում մտադիր էր նստել պահեստային ինքնաթիռ, սակայն այլ կառավարական ինքնաթիռների ժամանակացույցերի հետ անհամապատասխանության պատճառով դա անհնար է եղել: […]
11:26 01.12.2018
Նոյեմբերի 30-ին ԱՄՆ Ալյասկա նահանգում մինչև 7.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: ԱՄՆ Անքորիջ քաղաքի 6 դպրոցների աշակերտներ տարհանվել են: Ավելի ուշ որոշում էր կայացվել նահանգի բոլոր դպրոցները ժամանակավորապես փակելու մասին: Բուժհաստատություններն աշխատում են արտակարգ ռեժիմով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահն իր աջակցությունն է հայտնել նահանգի բնակիչներին ու երկրում արտակարգ […]
10:44 01.12.2018
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում անցկացվող Մեծ քսանյակի գագաթնաժողովն ուղեկցվում է բազմամարդ բողոքի ակցիաներով: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և իրենց դժգոհությունն արտահայտել: Ցուցարարները պաստառներով, դրոշներով ուղևորվել են դեպի Արգենտինայի Ազգային Կոնգրեսի շենքը: Ոստիկանները 3 ցուցարարի են ձերբակալել: Այս տարի գագաթնաժողովում քննարկում են ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև, այսպես կոչված, […]