TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

ԱՇԽԱՐՀ

Պաղեստինի ղեկավարը Թրամփի վարչակազմը համարում է խոչընդոտ Մերձավոր Արևելքում խաղաղության համար

13:40 03.12.2018

Պաղեստինի ղեկավարը պատրաստ է ուղղակի բանակցությունների գնալ Իսրայելի հետ:

̰
Գինեսի ռեկորդների գրքում Սևաստոպոլը ներկայացվել է որպես ռուսական քաղաք

13:13 03.12.2018

Գինեսի ռեկորդների գրքում Սևաստոպոլը ներկայացվել է որպես ռուսական քաղաք: Այս տեղեկատվությունը հրապարակվել է Գինեսի ռեկորդների գրքի հավաստագրում և այս մասին հայտնել է հենց  Guinness World Records հրատարակչությունը: Գրությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ Ալեքսանդր Բենեդիկտովը Սևաստոպոլում իրերի հավասարակշռման նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել: Նա թարմացրել է իր իսկ սահմանած ռեկորդը՝ մեկ մեխի վրա պահելով ևս […]

̰
Մեքսիկայի նոր նախագահը պատրաստվում է վաճառել կառավարական բոլոր ինքնաթիռներն ու ուղղաթիռները

13:08 03.12.2018

Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը պատրաստվում է վաճառել 218 միլիոն դոլար արժեցող Boeing 787 Dreamliner օդանավը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը: Ավելի վաղ նախագահը հայտարարել էր, որ մտադիր է վաճառել պետական 60 ինքնաթիռներն ու 70 ուղղաթիռները: «Մենք կվաճառենք բոլոր ինքնաթիռներն ու ուղղաթիռները, որոնցից օգտվել են կոռումպացված քաղաքական գործիչները»,- իր որոշումը պարզաբանել է Օբրադորը: […]

̰
ԱՄՆ-ը փոխում է աշխատանքային վիզաների տրամադրման կարգը

12:49 03.12.2018

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է H-1B տեսակի վիզաների տրամադրման նոր կարգի մասին: Այն էականորեն նվազեցնելու է ամերիկյան ընկերությունների արտասահմանյան աշխատուժի ներգրավման հնարավորությունները: Ըստ նոր կարգի՝ վիզաներ կտրամադրվեն մասնագիտական բարձր կարգ ունեցող այն քաղաքացիներին, որոնք կունենան նվազագույնը բակալավրի աստիճան: H-1B վիզաների նոր կարգով խաղարկությունը կլինի 2019 թվականի ապրիլին: Տարեկան տրվում է 65 հազար այդպիսի վիզա: […]

̰
Microsoft-ը շուկայական արժեքով առաջ է անցել Apple-ից

12:48 03.12.2018

Microsoft-ի շուկայական արժեքը բարձրացել է և գերազանցել ԱՄՆ-ի ու աշխարհի ամենաթանկ ընկերության՝ Apple-ի շուկայական արժեքը: Ըստ վերլուծության՝ Microsoft-ի ակցիայի գներն ավելացել են 0․6%-ով, ինչի արդյունքում ընկերության կապիտալիզացիան հասել է 851․22 միլիարդ դոլարի: Այս մասին հաղորդում է MarketWatch-ը: Այդ ընթացքում Apple-ի ակցիաների գները նվազել են 0․5%-ով: Արդյունքում՝ ընկերության շուկայական արժեքը նվազել է՝ հասնելով 847․43 միլիարդ դոլարի: Օգոստոսի սկզբին հաղորդվում էր, որ Apple-ը գերազանցել […]

̰
«Գնումների» համար սուպերմարկետ մտած կուղբերը դարձել են համացանցի աստղեր

12:29 03.12.2018

Ամերիկյան Մասսաչուսեթս նահանգում երկու կուղբ մտել են սուպերմարկետ: Անսովոր գնորդներին նկարահանել են սուպերմարկետի տեսախցիկները: Այս մասին հաղորդում է UPI պորտալը: Կենդանիները հաղթահարել են կրկնակի շարժական դռները և առանց հապճեպության սկսել են զննել ապրանքները: Սուպերմարկետի աշխատակիցները սկսել են կատակել, թե կուղբերն այնտեղ են մտել՝ զեղչված սննդի փնտրտուքներով: Համացանցի օգտատերերն էլ գրել են, որ ակնհայտորեն կուղբերն իրենց համար […]

̰
Ամերիկացին թռչող ափսեի նմանվող օբյեկտներ է նկատել երկնքում և նկարահանել դրանք

12:21 03.12.2018

Միացյալ նահանգների բնակիչը Հյուսիսային Կարոլինայի երկնքում լույսեր է նկատել, որոնք նման են եղել թռչող ափսեների: Նա նկարահանել է տեսածը և տեսանյութը տեղադրել համացանցում: Անսովոր երևույթը նա նկատել է նոյեմբերի 20-ին՝ ձկնորսության ժամանակ: Երեկոյան ժամը 9-ին նա երկնքում տեսել է վառ և անշարժ լույս: Մեկ ժամվա ընթացքում լույսն ավելի պայծառ է դարձել: Մի պահ լույսը մարել […]

̰
Իսրայելի ոստիկանությունն առաջարկել է մեղադրանք առաջադրել երկրի վարչապետ Նեթանյահուին

12:15 03.12.2018

Բենիամին Նեթանյահուն կասկածյալ է ևս երկու քրեական գործով:

̰
Կատարը մտադիր է դուրս գալ ՕՊԵԿ-ից

11:43 03.12.2018

Կատարը մտադիր է դուրս գալ նավթ արտահանող երկրների կազմակերպությունից՝  ՕՊԵԿ-ից:  Այդ մասին հայտարարել է երկրի էներգետիկայի նախարարը: Նրա խոսքերով՝ Կատարը կենտրոնանալու է գազի արդյունահանման վրա: Bloomberg գործակալությունն էլ տեղեկացնում է, որ Կատարը կդադարեցնի անդամակցությունը կազմակերպությանը 2019 թվականի հունվարին: Հիշեցնենք, որ ՕՊԵԿ-ի կազմի մեջ են մտնում Ալժիրը, Անգոլան, Վենեսուելան, Գաբոնը, Իրանը, Իրաքը, Կոնգոն, Քուվեյթը, Կատարը, Լիբիան, ԱՄԷ-ն, […]

̰
Պուտինը Պորոշենկոյի հետ խոսելու թեմա չունի. ռուս պատգամավորը՝ չկայացած հեռախոսազրույցի մասին

09:00 03.12.2018

Պյոտր Պորոշենկոն կրկին ասել է, որ իրեն չի հաջողվում հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ուկրաինայի նախագահը դժգոհել է, որ ռուսական կողմը հրաժարվում է հեռախոսազրույցից: Պորոշենկոյի հերթական դժգոհությանն արձագանքել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Պուշկովը: «Պորոշենկոն անընդհատ դժգոհում է, որ չի կարող կապվել Պուտինի հետ:  Բայց ինչո՞ւ է ուզում խոսել: Որպեսզի սեփական  սադրա՞նքը  քննարկի, […]

̰
Թրամփը խոստացել է Հյուսիսային Կորեայի միջուկազերծումից հետո կատարել Կիմ Չեն Ինի բոլոր ցանկությունները

08:38 03.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին իրագործել նրա բոլոր ցանկությունները՝ միջուկային զենքից Հյուսիսային Կորեայի հրաժարվելուց հետո։ Այս մասին հայտնում է Yonhap-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին։ «Թրամփը հույս ունի, որ նա (Հյուսիսային Կորեայի առաջնորդը) կիրագործի համաձայնագրի իր մասը, և այդ ժամանակ նրա բոլոր ցանկությունները կիրականանան»,- ասել […]

̰
Կոալիցիան Սիրիայում ոչնչացրել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկին

08:01 03.12.2018

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան հայտարարել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկի ոչնչացման մասին։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով կոալիցիայի ներկայացուցիչ Շոն Ռայանի հայտարարությանը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Աբու ալ-Ումարայնը մասնակցել է 2014 թվականին ԱՄՆ բանակի նախկին շարքային, Սիրիայում մարդասիրական գործունեություն իրականացրած Փիթեր Քեսինգի սպանությանը։ «Իսլամական պետության» պարագլուխը սպանվել է կիրակի՝ Սիրիական […]

̰
Սիրիական բանակը Էս-Սուվեյդա նահանգում ոչնչացրել է ավելի քան 270 ահաբեկչի

07:46 03.12.2018

Սիրիայի հարավային Էս-Սուվեյդա նահանգում հարձակողական գործողության ընթացքում սիրիական բանակի մարտիկները ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 270 գրոհայինների։ Այս մասին հայտնում է Սիրիայում ՌԴ ԶՈւ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչ Օլեգ Մակարևիչը, փոխանցում է RIA Novosti-ն։ Գործողության ավարտին առգրավվել է մեծաքանակ զենք-զինամթերք։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 17-ին հարձակման ընթացում կառավարական զորքերն ահաբեկիչներից ազատել […]

̰
Մեծ Բրիտանիայում ֆիլմ են նկարահանել մեռած լեզվով

07:32 03.12.2018

Քեմբրիջի համալսարանի լեզվաբանները կարճամետրած ֆիլմ են նկարահանել մեռած՝ բաբելոնյան լեզվով։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ «Աղքատ մարդը Նիպպուրից» անվանումով ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 2000 տարի առաջ։ Հատուկ այդ նախագծի համար գիտնականները վերականգնել են անհետացած լեզուն ընդհուպ մինչև հնչյունները։ «Մեռած լեզվի հնչյունները վերականգնելը որոշ չափով արվեստ է։ Բախտներս բերել է, որ հունական այբուբենում ունենք […]

̰
Իլինոյսում պտտահողմի հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ

07:16 03.12.2018

Ամերիկյան Իլինոյս նահանգում պտտահողմի հետևանքով տուժել է 22 մարդ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ պտտահողմի պատճառով մասամբ կամ ամբողջովին ավերվել են ավելի քան 100 շինություններ։ Բնության տարերքը հարվածել է նահանգի կենտրոնական հատվածի քաղաքներին։ Ամենաուժգին հարվածը կրել է Թեյլորվիլ քաղաքը։ Պտտահողմը վնասել է էլեկտրալարերը, ինչի հետևանքով քաղաքում ավելի քան 2000 մարդ մնացել է առանց […]

̰
Հրապարակվել են Ջորջ Բուշ ավագի վերջին խոսքերը

22:16 02.12.2018

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերը հայտարարել է՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի վերջին խոսքերն ուղղված են եղել որդուն։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Պետքարտուղարի խոսքերով՝ մահվանից առաջ Բուշ ավագին է զանգահարել որդին՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը, որը հեռախոսազրույցի ընթացքում ասել է՝ Բուշ ավագը հրաշալի հայր է եղել՝ նշելով, որ […]

̰
Տուլուզում ցույցերի ժամանակ մոտ 50 ոստիկան է տուժել

21:56 02.12.2018

Ֆրանսիայի հարավարևմտյան Տուլուզ քաղաքում վառելիքի գնի աճից բողոքող «դեղին բաճկոնակների» ցույցին հաջորդած անկարգությունների ժամանակ տուժել է առնվազն 57 մարդ, որից 48-ը՝ ոստիկաններ։ Նշվում է, որ իրավապահների հետ բախումներին մասնակցել է 100-ից ավելի ցուցարար։ Վառելիքի գների բարձրացման դեմ լայնածավալ ակցիաները Ֆրանսիայում սկսվել են նոյեմբերի 17-ից։

̰
«Սպանության լիցենզիա»․ Իսրայելում ձերբակալվել են հայկական բուհերի կեղծ դիպլոմներ ունեցող 40 բժիշկներ

21:38 02.12.2018

Դեկտեմբերի 2-ին Իսրայելում հարավային Լակիա քաղաքից մինչև հյուսիսային Մաջդալ-Շամս բնակավայր անցկացված «Սպանության լիցենզիա» անվամբ լայնածավալ գործողության շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է 40 բժիշկների և դեղագործների, ովքեր կասկածվում են հայկական բուհերում ուսման ավարտի մասին վկայող կեղծ դիպլոմներ ստանալու մեջ։ Նրանք այդ փաստաթղթերի հիման վրա ստացել են Իսրայելում մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունք։ Իրանակում այդ «բժիշկները» չեն ստացել բավարար […]

̰
Աֆղանստանում «Թալիբանի» գրոհայիններն առևանգել են առնվազն 40 խաղաղ բնակչի

21:09 02.12.2018

Աֆղանստանի հյուսիսում «Թալիբան» արմատական շարժման գրոհայիններն առևանգել են առնվազն 40 խաղաղ բնակչի։ Այս մասին հայտնում է Tolo News հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը։ Սամանգան նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Մուհամմեդ Մունիր Ռահիմիի խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել Դերասուֆ շրջանի գյուղում։ Նրա խոսքով՝ իրականացվում է փրկարարական գործողություն։

̰
Ազովի ծովում անհրաժեշտ է միջազգային զորակազմ. Ուկրաինայի ԱԳՆ

19:30 02.12.2018

Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինն ասել է, որ Կերչի նեղուցում, Սև և Ազովի ծովերում Ուկրաինային հարկավոր է միջազգային մոնիթորինգ և միջազգային ներկայության տարրեր, գրում է korrespondent-ը: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է Կերչի նեղուցում Ռուսաստանի դրսևորած ագրեսիան դիտարկի որպես ազդակ. «Ստեղծված իրավիճակում նավարկության անվտանգության ապահովելու համար մեզ հարկավոր են կատարելագործված մեխանիզմներ և միջազգային ներկայության տարրեր […]

̰
Ճապոնիան իր բանակը կհամալրի պաշտպանական նոր տեխնոլոգիաներով

18:38 02.12.2018

Ճապոնիայի կառավարությունը դիտարկում է ազգային զորքերը պաշտպանական նոր տեխնոլոգիաներով հագեցնելու հնարավորությունը, որոնք թույլ կտան կիբերնետիկ հարձակումներ իրականացնել, գրում է Mainichi պորտալը: 2018 թվականի վերջին պատրաստ կլինեն համապատասխան սարքավորումները, որոնք այսօր մշակման փուլում են: Նշվում է, որ հաղորդակցական ցանցերի հանդեպ ավելացող կախվածության պայմաններում կիբերնետիկ տարածությունն այսօր մեծ նշանակություն է ձեռք բերում։ Գործող Սահմանադրության համաձայն՝ կիբերնետիկ հարձակումները […]

̰
Ինդոնեզիայում հյուրանոցի շենքը հայտնվել է սողանքի հարվածի տակ․ կան զոհեր

17:44 02.12.2018

Ինդոնեզիայում հյուրանոցի շենքը հայտնվել է սողանքի հարվածի տակ։ Զոհվել է առնվազն 7 մարդ, նույնքան մարդ էլ տուժել է, գրում է Xinhua-ն: Դեպքը տեղի է ունեցել երկրի արևմուտքում՝ Հյուսիսային Սումատրայում: Բոլոր 14 անձինք ուսանողներ են: Տուժածները հոսպիտալացվել են, նրանց առողջական իրավիճակի մասին առայժմ տեղեկատվություն չկա:  

̰
Ֆրանսիայում կարող են արտակարգ դրություն սահմանել

16:34 02.12.2018

Փարիզում անցկացվող ցույցերի պատճառով Ֆրանսիայի իշխանությունները կարող են արտակարգ դրություն սահմանել, գրում է Reuters-ը: Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Բենջամին Գրիվոյի խոսքով՝ նման առաջարկ է արվել փողոցային զանգվածային անկարգություններից խուսափելու համար: Նշենք, որ վառելիքի գնի բարձրացման դեմ Ֆրանսիայում անցկացվող ցույցերի մասնակիցների թիվը գերազանցել է 280 հազարը։ Նրանք երկրի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակել՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Նրանք, որպես […]

̰
Apple-ն աշխատում է «խելացի» վերմակ ստեղծելու ուղղությամբ

16:15 02.12.2018

Apple ամերիկյան ընկերությունը հայտարարել է, որ աշխատում է «խելացի» վերմակ ստեղծելու ուղղությամբ, որը կհետևի սրտի ռիթմի աշխատանքին, շնչառության հաճախականությանը և քնած ժամանակ մարդու մարմնի ջերմաստիճանին, գրում է New York Post-ը: Սարքավորումը կկոչվի iSheet, այն իր մեջ պարունակում է 54 կրիչ։ Սարքը կարելի է կցել սովորական վերմակին կամ քնապարկին: Մուլտիզգայուն համակարգը միանում է կառավարման անլար էկրանին և […]

̰
Պոմպեոն նշել է Թրամփի և Պուտինի հանդիպման պայմանը

15:27 02.12.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն CNN-ի հետ հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ կվարի Վլադիմիր Պուտինի հետ միայն այն բանից հետո, երբ Մոսկվան կազատի ուկրաինացի նավաստիներին և կվերադարձնի կալանված նավերը: Պոմպեոն հաստատել է, որ Թրամփի և Պուտինի հանդիպումը G20-ի գագաթնաժողովին չեղարվել էր Կերչի նեղուցում տեղի ունեցած դեպքի պատճառով: «Թրամփը չեղարկել էր հանդիպումը, որովհետև ռուսների […]

̰
Կազմվել է աշխարհի «ամենաուժեղ» անձնագրերի վարկանիշային աղյուսակը․ Հայաստանը 63-րդ տեղում է

14:15 02.12.2018

Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացու անձնագիրը ճանաչվել է աշխարհում  «ամենաուժեղը»։ Այս մասին հայտնի է դառնում Passport Index ամենամյա վարկանիշից։ Այսօր այդ փաստաթղթի տերը կարող է առանց վիզայի այցելել 167 երկիր։ Երկրորդ տեղը կիսում են Սինգապուրն ու Գերմանիան (166 երկիր), երրորդ տեղում են Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Լյուքսեմբուրգը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդեռլանդները, Իսպանիան, Նորվեգիան, Հարավային Կորեան և ԱՄՆ-ը։ Այդ […]

̰
Պուտինն ու Էրդողանը քննարկել են վիզային ռեժիմի ազատականացումը

13:57 02.12.2018

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրրդողանը քննարկել են երկու երկրների միջև վիզային ռեժիմի ազատականացման հարցը։ Այս մասին նա հայտարարել է G20 գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք պարոն Պուտինի  հետ քննարկել ենք վիզային ռեժիմի ազատականացումը, և կարծում եմ՝ նա ընդունել է դրա մասնակի չեղարկման մասին որոշում»,-Էրդողանի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։ 2010-ականներին Թուրքիան ռուսաստանցիների […]

̰
Թրամփը մտադիր է առաջիկայում կրկին հանդիպել Կիմ Չեն Ինի հետ

11:13 02.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հաջորդ հանդիպումը, ըստ ամենայնի, կկայանա հունվարին կամ փետրվարին։ Այս մասին ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը, փոխանցում է Reuters գործակալությունը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Կիմ Չեն Ինի հետ հանդիպման անցկացման համար դիտարկվում է 3 վայր։ Թրամփի խոսքով՝ վաղ թե ուշ ինքը Կիմ Չեն […]

̰
Հայտնի է, թե որտեղ կհուղարկավորեն Բուշ-ավագին  

10:56 02.12.2018

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագին կհուղարկավորեն Տեխասում՝ Քոլեջ-Սթեյշն քաղաքում Տեխասի համալսարանին կից նախագահական գրադարանի տարածքում, որը կրում է նրա անունը։ Հուղարկավորությունը կկատարվի դեկտեմբերի 6-ին։ Այս մասին ասվում է ուսումնասկան հաստատության կայքում։ Սպիտակ տան նախկին ղեկավարին կհուղարկավորեն նրա կնոջ՝ Բարբարայի կողքին, ով մահացել էր այս տարվա ապրիլին։ Այնտեղ է հուղարկավորված նաև նրա դուստր Ռոբինը, ով մահացել […]

̰
G20-ի երկրների առաջնորդներն ամփոփիչ հայտարարություն են ընդունել

10:43 02.12.2018

G20-ի կազմի մեջ մտնող երկրների առաջնորդներն Արգենտինայում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունել են ամփոփոիչ հայտարարություն։ Այս մասին հայտնել է Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին։ Հռչակագիրը կազմված է 31 կետից ու դրույթից։ Այնտեղ թվարկվում են նախարարների և աշխատանքային խմբի մակարդակով ընդունված փաստաթղթերը։ Գլխավոր կետերից մեկը վերաբերում է Առևտրի համաշխարհային կազմակերպությունը բարեփոխելու անհրաժեշտությանը։ Նշվում է, որ այժմ ԱՀԿ-ն չի […]

̰
BACK_TO_TOP