08:29 01.12.2018
Marriott International-ը հայտարարել է՝ հյուրանոցի 500 մլն հյուրերի տվյալների արտահոսք է եղել իրենց բազայից: Հյուրանոցային ցանցի սերվերը կոտրել են դեռևս 4 տարի առաջ: Պաշտոնական հայտարարության համաձայն՝ ինֆորմացիայի արտահոսքը նկատել են նոյեմբերի 19-ին: Արտահոսքը եղել է Starwood պաշտպանության համակարգի չարտոնված մուտքագրման պատճառով: Արդյունքում՝ հաքերներին հաջողվել է ձեռք բերել հյուրանոցային ցանցի ավելի քան կես միլիարդ հյուրերի անձնական տվյալները: […]
00:40 01.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով «Մանուկ Թրամփ» անվանումը ստացած փուչիկը G20-ի գագաթնաժողովի նախաշեմին այս անգամ էլ հայտնվել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում: Այս մասին հայտնում է Todo Naticias-ը: Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահին խորհրդանշող՝ բջջային հեռախոսով, դժգոհ, կարմրահեր երեխայի տեսքով փուչիկը բերվել է Արգենտինայի Ազգային Կոնգրեսի մերձակա տարածք: Այս անգամ ևս, ինչպես նախկինում, նախաձեռնությունը կատարվել […]
00:27 01.12.2018
Վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ նոյեմբերի 30-ին Հարավային Կորեայից գնացք է ուղևորվել դեպի Հյուսիսային Կորեա: Газета-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը: Հաղորդվում է, որ ուղևորությունը առայժմ ուսումնասիրություն կատարելու նպատակով է տեղի ունեցել: Ուղևորությանը մասնակցել են այդ երկրի հատուկ ներկայացուցիչներ ու ոլորտի մասնագետներ, որոնք ուսումնասիրել են մինչև չինական Սինիյջու քաղաք ձգվող […]
00:13 01.12.2018
Բուենոս Այրեսում մեկնարկած «Մեծ քսանյակ»-ի հանդիպումների ընթացքում լրագրողների աչքից չի վրիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի ոչ ավանդական, այսպես կոչված, «եղբայրական ողջույնը»:
22:30 30.11.2018
ԱՄՆ Սենատի՝ արտաքին հարաբերությունների հարցով հանձնաժողովը անհայտ ժամկետով հետաձգել է Ադրբեջանի նոր դեսպանի թեկնածու Էռլ (Լի) Լիտցենբերդգերի թեկնածության վերաբերյալ քվեարկությունը։ Դա եղել է այն բանից հետո, երբ հանձնաժողովի անդամներից մեկը հանդես է եկել ելույթով ու մտահոգություն հայտնել Ադրբեջանի հարցում ներկա վարչակազմի դիրքորոշման վերաբերյալ։ Առայժմ անհայտ է՝ հանձնաժողովը նոր նիստ կանի՞ մինչև սենատորների «ցրվելն» ու նորից […]
20:09 30.11.2018
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը համաձայնություն է տվել Լեհաստանին վաճառել M142 HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, նմանատիպ այլ զինատեսակներ, դրանց արձակման համար նախատեսված հրթիռներ, հարակից սպառազինություն ու այլ հատուկ միջոցներ։ Այս մասին ասվում է ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության հաղորդագրության մեջ։ Lockheed Martin ընկերության մեծածավալ արտադրանքը Լեհաստանին վաճառելու համար դեռ հարկավոր կլինի խորհրդարանականների հաստատումը, սակայն այսպիսի գործարքների […]
20:03 30.11.2018
Չինաստանի իշխանությունները կասեցրել են գիտնականների փորձը, որոնք մարդու սաղմի գենետիկական փոփոխմամբ էին զբաղվում, հայտնում է «Սինխուա» պարբերականը: Այդ փորձերը որակվել են որպես «Չինաստանի օրենքները ոտնահարող և գիտական էթիկային հակասող»: Չինաստանի գիտության և տեխնոլոգիայի նախարարությունում հայտարարել են, որ նախորդ ամիս գենետիկական կոդի փոփոխման արդյունքում ծնված երկվորյակ աղջիկների փորձը խախտում է Չինաստանի օրենքները և անընդունելի է: Չինաստանի […]
19:30 30.11.2018
Թուրքիայի դատարանը Սաուդյան Արաբիայի 15 քաղաքացիների կալանավորելու որոշում է կայացրել՝ կապված լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության հետ: Այս մասին հայտնել է Milliyet-ը: Նշվում է, որ դատարանը այս որոշումը կայացրել է Ստամբուլի դատախազության պահանջով: Սպանության մեջ կասկածվող 18 մեղադրյալներից 15-ը գտնվել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում, երբ կատարվել էր հանցագործությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել դաժան և դիտավորյալ […]
19:07 30.11.2018
2017թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվել է Հայաստանի կողմից ներկայացված «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը: Իսկ օրերս Մավրիկիոսում Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 13-րդ նստաշրջանին ընդունվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցելու նպատակով Ադրբեջանի կողմից ներկայացված Yalli (Kochari, Tenzere) traditional dances of Nakhichevan հայտը: Այս լուրն առաջին հայացքից շփոթությունների […]
19:00 30.11.2018
Իրանի ու Եվրամիության միջև վճարման էլեկտրոնային համակարգի ստեղծման համար անհրաժեշտ է էլ ավելի երկար ժամանակ, սակայն Իրանը չի կարող անվերջ սպասել այդ լուծումների հայտնաբերմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արաղչին։ «Ֆինանսական մեխանիզմ ստեղծելու Եվրոպայի փորձերը շարունակվում են՝ չնայած ԱՄՆ կողմից ճնշման աճին»,- ասել է փոխնախարարը։ Մինչ այդ ամերիկյան կողմի պահանջով […]
18:52 30.11.2018
Բուենոս Այրեսում G-20-ի շրջանակներում հանդիպել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Մեքսիկայի նախագահ Պենիա Նիետոն և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նրանք ստորագրել են ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա նոր առևտրային համաձայնագիր: Երկրների ղեկավարները նշել են, որ այս առևտրային համաձայնագիրը ամենամեծ, ամենակարևոր և ամենահավասարակշռված համաձայնագիրն է պատմության մեջ: Երեք երկրների առաջնորդները ընդգծել են, որ այս […]
18:49 30.11.2018
Եվրոպական հանձնաժողովի հետ ուղիղ երկխոսության և համագործակցության հաստատումը եղել և մնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջնահերթություններից մեկը: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարել է հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ «Մեր ջանքերի շնորհիվ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև Ռուսաստանում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության միջև կա տեխնիկական երկխոսություն»,- ասել է Սարգսյանը։ Նա անդրադարձել է նաև այլ […]
18:11 30.11.2018
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում Աբովյանում ելույթ է ունեցել դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: «Այս ընտրություններին յուրաքանչյուր քաղաքացի ազատ է իր ընտրության մեջ: Նրանք վախեցրել են քաղաքացուն, բայց Նոր Հայաստանում որևէ մեկը չի կարող վախի վրա որևէ բան կառուցել: Հայաստանի քաղաքացուն այլևս ոչ ոք չի կարող վախեցնել: Չի՛ կարելի ասել իմ աշխատողը, այսօր հատկապես պետական […]
17:53 30.11.2018
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում բենզինի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնողները փակել են ճանապարհները՝ խցանումներ ստեղծելով ԵՄ դիվանագիտական հաստատությունների թաղամասի մոտ: Այս մասին հաղորդում է «RTBF» հեռուստաընկերությունը: Հարյուրից ավելի ցուցարարներ՝ դեղին անթև բաճկոններով, շրջափակել են Դեզ Ար պողոտան: Այն մեծ նշանակություն ունի երթևեկության համար: Նշվում է, որ դեռ դժվար է կանխատեսել, թե ինչ թափ կառնի բողոքի ակցիան: […]
17:31 30.11.2018
Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային 500 մլն եվրոյի մակրոֆինանսական օգնության փաթեթ տրամադրելուն: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությանը: 2014 թվականից մինչ օրս Ուկրաինան ԵՄ-ից կողմից ստացել է 3.3 մլրդ եվրո օգնություն: Ավելի վաղ Ուկրաինայի կառավարության ղեկավար Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել էր, որ Ուկրաինան ակնկալում է մինչև 2018 թվականի վերջ ֆինանսական աջակցություն ստանալ Արժույթի […]
17:16 30.11.2018
NASA-ի ղեկավար Ջիմ Բրայդենսթայնն առանձնազրույց է ունեցել Իլոն Մասկի հետ նրա վարքագծի վերաբերյալ: Դա տեղի է ունեցել այն բանից հետ, երբ Մասկն սկսել է ավելի ու ավելի հաճախ երևալ հանրության առջև մարիխուանայով ու ոգելից խմիչքով: «Դա նվազեցնում է վստահությունը: Այնպիսի ընկերության ղեկավարը, որը մտադիր է ամերիկացի աստղագետներ ուղարկել տիեզերք, իրավունք չունի այդպես պահել իրեն»,- ասել […]
17:14 30.11.2018
«էնքան, ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու էդքան էլ մենք ենք պետք Ռուսաստանին: Եթե մենք էստեղ չլինենք, Ռուսաստանի սահմանը հասնելու է Կրասնոդարի մարզին: Իրենք էդ մասին պիտի մտածեն ու վճարեն: ԵԱՏՄ-ում ներդրում անող չկա, այնտեղ բարձրորակ ապրանք չկա»,- այսօր՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, հայտարարել է «Մենք» դաշինքը ներկայացնող Արամ Սարգսյանը: Արամ Սարգսյանի խոսքերով՝ դրանք անհերքելի փաստեր […]
16:54 30.11.2018
«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքը շարունակվում է տարբեր երկրներում: Նոյեմբերի 29-ին Լիբանանում կայացել է ամենամյա ռադիոթոնը: Լիբանանահայերը մեկ օրում հավաքել են 87.750 դոլար: Գումարի չափը նախնական է, սպասվում են նոր նվիրատվություններ: «Վանա ձայն» ռադիոյի ուղիղ եթերում Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանի մեր հայրենակիցներին` Հայաստանի ու Արցախի զարգացման ծրագրերին մշտապես աջակցելու համար:
16:50 30.11.2018
G20-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Արգենտինա ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու նրա կնոջ համար սխալմամբ չի կատարվել դիմավորման պաշտոնական արարողություն: Այս մասին հայտնում է Euronews-ը: Հաղորդվում է, որ Ֆրանսիայի նախագահին ու նրա տիկնոջը դիմավորել է օդանավակայանի աշխատակիցը: Արգենտինայի փոխնախագահ Գաբրիելա Միկետին նրանց է մոտեցել րոպեներ անց: Դա եղել է այն ժամանակ, երբ Մակրոններն արդեն պատրաստվել […]
16:40 30.11.2018
Թուրքիայի հյուսիսարևմտյան Էդիրնե և հարավարևմտյան Մուղլա նահանգներում տեղատարափ անձրևներ են: Այս մասին հայտնել է Hurriyet Daily News-ը: Հորդառատ անձրևները Բոդրում քաղաքի փողոցները վերածել են գետերի՝ դարձնելով դրանք անանցանելի հետիոտների և վարորդների համար: Չդադարող անձրևները կաթվածահար են արել երթևեկությունը: Փողոցներում մնացած բազմաթիվ մեքենաներ լրջորեն վնասվել են: Հեղեղաջրերով են լցվել նաև բազմաթիվ շենքերի նկուղներ, խանութներ և սրճարաններ: […]
16:07 30.11.2018
Սև ծովում ձերբակալված ուկրաինացի նավաստիները Ղրիմից Մոսկվա են տեղափոխվել: Svoboda.org-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը հաստատել է Ղրիմում մարդու իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Լյուդմիլա Լուբինան: Հաղորդվում է, որ ՌԴ է տեղափոխվել 24 զինծառայող, նրանցից 3-ը վիրավոր են: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Իվան Լեշինը հայտնել է այն մասին, որ ՄԻԵԴ-ը պահանջ է ներկայացրել ռուսական կողմին մինչև դեկտեմբերի […]
15:36 30.11.2018
Լեհաստանը և Մեծ Բրիտանիան հանդես են եկել ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցների խստացման նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով բրյուսելյան աղբյուրը: Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշումը պայմանավորված է օրերս Կերչի նեղուցում ռուսական և ուկրաինական ռազմանավերի միջև տեղի ունեցած միջադեպով: Որոշմանն աջակցություն են հայտնել նաև Շվեդիան և բալթյան մի քանի երկրներ: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, […]
14:53 30.11.2018
Դերասան Ջորջ Քլունին և նրա կինը՝ Ամալը, կդառնան արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի երեխայի կնքահայրն ու կնքամայրը: Երեխան լույս աշխարհ կգա 2019 թվականի գարնանը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Հարրին և Մեգանն իրենց առաջնեկի համար դայակ են ընտրել: Այդ դայակը Քոննի Սիմփսոնն է: Նա ավելի վաղ […]
14:04 30.11.2018
Ամերիկյան Southwest Airlines ավիաընկերությունը ծաղրել է երեխային անսովոր անվան համար: Երեխայի անունը կազմված է այբուբենի առաջին 3 տառերից: Այս մասին գրում է iz.ru-ն: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Էյբիսիդի Ռեդֆորդ անունով աղջնակը ինքնաթիռ է նստել Կալիֆոռնիայից Տեխաս մեկնելու համար: Ավիաընկերության աշխատակիցներից մեկը ծիծաղել է և գործընկերներին պատմել՝ երեխային ցույց տալով: Աշխատակիցը […]
13:36 30.11.2018
Ուկրաինան կարգելի 16-60 տարեկան ռուս տղամարդկանց մուտքն այդ երկիր: Այս մասին հայտարարել է նախագահ Պյոտր Պորոշենկոն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: Նա հայտնել է, թե այդ որոշումն ընդունվել է, որպեսզի Ռուսաստանը չկարողանա Ուկրաինայի տարածքում մասնավոր բանակային ջոկատներ կազմավորել, որոնք փաստացի «ռուսական զինված ուժերի ներկայացուցիչներն են», և թույլ չտա Մոսկվային որոշ գործողություններ, որոնք պլանավորվել են դեռևս 2014թ.: Թե ինչ […]
12:40 30.11.2018
Ռուս-ուկրաինական հարաբերությունների սրումից ի վեր պաշտոնական Կիևը խզել է Մոսկվայի հետ ունեցած 48 պայմանագիր ու համաձայնագիր։ Հերթական սրումից հետո Ուկրաինան մտադիր է խզել պայմանագրերի հերթական խմբաքանակը՝ 40 փաստաթուղթ։ Այս մասին հայտնի է դառնում երկրի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինի մասնակցությամբ ուկրաինական հեռուստահաղորդումներից մեկից։ Նախարարը խոստացել է, որ պայմանագրերը խզվելու են մոտ ապագայում, իրենց կառավարությունը հիմա աշխատում […]
12:04 30.11.2018
Մեծ Բրիտանիան կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն՝ կապված Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը G20-ի գագաթնաժողովի ժամանակ: Տեղեկությունը հաղորդում է Reuters-ը: «Մենք մշտապես ակտիվորեն արտահայտել ենք մեր կարծիքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ: Մենք շարունակում ենք պնդել, որ պետք է պատժամիջոցներ սահմանել՝ կապված Ռուսաստանի պահվածքի […]
10:57 30.11.2018
Ամերիկյան Սենատը միաձայն ընդունել է բանաձև՝ դատապարտելով Կերչի նեղուցում Ռուսաստանի գործողությունները: Բանաձևի մոտ 50 համահեղինակներից մեկի՝ հանրապետական Ռոն Ջոնսոնի խոսքերով՝ փաստաթղթում կոչ է արվում անհապաղ վերադարձնել նավերն ու ազատ արձակել կալանավորվածներին: Փաստաթղթում ամերիկացի սենատորները նաև աջակցություն են հայտնում ուկրաինական իշխանություններին: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի պատճառով չեղարկել էր ռուս […]
08:20 30.11.2018
Բրիտանական Good Morning Britain թոք-շոուի հաղորդավար Փիրս Մորգանն ուղիղ եթերում իր ուսերին է նստեցրել երկու աղավնիների։ Շուտով թռչունները դուրս են եկել վերահսկողությունից և ստուդիայում քաոս ստեղծել։ Միջադեպից մի քանի շաբաթ առաջ Մորգանի որդին համեմատել էր հորը «Տանը միայնակ-2» ֆիլմի անօթևան հերոսի հետ, որն այգում աղավնիների է կերակրում։ Հանդիսատեսը միացել էր տղայի դիտարկմանը, որ Մորգանը շատ նման […]
08:04 30.11.2018
Ամերիկացի հանրապետական սենատոր Ռոն Ջոնսոնը հայտարարել է Ազովի ծովում և Կերչի նեղուցում միջազգային օպերացիաների և զորավարժությունների անցկացման անհրաժեշտության մասին։ «Ես կցանկանայի տեսնել միջազգային գործողություններ՝ ուղղված ազատ նավարկության ապահովմանը։ Մենք պետք է այնտեղ ներկայություն հաստատենք, ըստ երևույթին, պետք է այնտեղ ավելի շատ զորավարժություններ անցկացնել»,- ասել է Ջոնսոնը CNN-ի հետ հարցազրույցում։ Ջոնսոնը, որը հանդիսանում է Սենատի ազգային […]