22:40 22.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով կոչ է արել միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2018»-ին։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:24 22.11.2018
Օնլայն վաճառքի չինական խոշոր ընկերությունները վաճառքից հանել են Dolce & Gabbana բրենդի ապրանքները: Նորաձևության տունը Շանհայում տեղի ունեցած նորաձևության ցուցադրության գովազդից հետո հայտնվել է սկանդալի կիզակետում: Գովազդում, ըստ սյուժեի, չինացի մոդելը սննդի համար նախատեսված փայտիկներով փորձում է ուտել իտալական հայտնի ուտեստներ՝ սպագետի, պիցցա և այլն, իսկ կադրի այն կողմից տղամարդու ձայնը նրան երկիմաստ հուշումներ է […]
22:10 22.11.2018
Լոս Անջելեսում րոպեներ առաջ մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: «Արարենք միասին» խորագրով հեռուստամարաթոնը կտևի 12 ժամ: Ավելի վաղ Հիմնադրամի կառույցները Լատինական ու Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում անցկացրել են ավանդական հեռախոսամարաթոններ․ հանգանակված նվիրատվությունները գումարվելու են հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված միջոցներին: Գումարը կուղղվի Արցախում գյուղատնտեսական ծրագրերին և արևային էներգետիկայի զարգացմանը:
19:50 22.11.2018
Եմենում երկար տարիներ շարունակվող պատերազմի, սովի ու հիվանդությունների հետևանքով շուրջ 85 հազար նախադպրոցական տարիքի երեխա է զոհվել: Այս մասին ուսումնասիրությունների արդյունքները հրապարակել է միջազգային Save The Children կազմակերպությունը, հայտնում է Euronews-ը: «Եմենում հակամարտությունները երկրում պարենի պակասի պատճառ են դարձել, մարդկանց չի բավականացնում սնունդը, նրանք որոշ սննդատեսակներ ձեռք բերելու հնարավորություն չունեն: Միևնույն ժամանակ, վարակների բռնկումներ են […]
19:40 22.11.2018
Հարավաֆրիկյան Քեյփթաուն քաղաքում տղամարդը հեծանվով այցելել է բժշկի՝ դանակը գլխի մեջ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Հեծանվով աշխատանքի գնալիս տղամարդու վրա 2 ավազակ էին հարձակվել: Նրանցից մեկը դանակը խրել էր տղամարդու գլխի մեջ և այնուհետ նրանք փորձել էին վիրավոր տղամարդուց գողանալ հեծանիվը: Տղամարդը կարողացել էր պաշտպանվել և հեծանվով մոտ մեկ կմ է անցել մոտակա հիվանդանոց հասնելու […]
19:30 22.11.2018
Ոստիկանության աշխատակիցները Հռոմի մերձակայքում սկսել են 8 առանձնատան ապամոնտաժման աշխատանքները, որոնք պատկանում են մաֆիայի խմբավորմանը, հաղորդում է Corriere della Sera-ն: Հռոմի քաղաքապետ Վիջինիա Ռաջի խոսքերով՝ արդեն սկսվել են 8 առանձնատներից 2-ի ապամոնտաժման աշխատանքները. «Վերջնարդյունքում կապամոնտաժվեն բոլոր 8 առանձնատները: Մենք չենք դադարեցնի աշխատանքները, քանի դեռ չենք վերադարձրել այս տարածքը Հռոմի բնակիչներին»: Գործողությանը մասնակցել է մոտ 600 ոստիկան, […]
19:08 22.11.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսը կարող է կայանալ դեկտեմբերի 20-ին: Ռուսական ТАСС գործակալության հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Չեմ բացառում դա: Երբ ժամանակը գա, մենք կհայտնենք (ասուլիսի հստակ ամսաթիվը-խմբ.)»,- ասել է Պեսկովը: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի ասուլիսի մոտավոր ամսաթվի մասին տեղեկություն էր տարածել РБК-ն:
17:40 22.11.2018
Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանին վերջին 14 տարիների ընթացքում առաջին անգամ միավորված ճանապարհ է բացվել: Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությանը: Նշվում է, որ գրունտային ճանապարհն ամբողջությամբ գտնվում է ապառազմականացված տարածքում՝ բաժանելով Հյուսիսային Կորեան Հարավային Կորեայից: Նախատեսվում է, որ ճանապարհը կօգտագործվի 1950-1953թթ. Կորեական պատերազմին զոհ գնացած մարդկանց աճյունները փնտրելու համար: […]
17:21 22.11.2018
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ աշխատակցի մեկ սխալ շարժման պատճառով մի ամբողջ պահեստ դոմինոյի պես փլուզվում է: Տեսանյութում երևում է, թե ինչպես է աշխատակիցը փոքրիկ բեռնափոխադրիչով թեթև հարվածում պահեստի ապրանքներից մեկին, որից հետո փլուզվում է ամբողջ պահեստը: Մի քանի վայրկյանում ամբողջ պահեստը գետնին է հավասարվում: Դեռևս պարզ չի, թե որտեղ է տեղի ունեցել այս դեպքը, […]
17:16 22.11.2018
Դանիան դադարեցնում է ռազմական սարքավորումների մատակարարումը Սաուդյան Արաբիա: Այս մասին տեղեկացնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ հղում անելով Դանիայի ԱԳՆ-ին: Նշվում է, որ Դանիան այդ քայլին է գնում Եմենում իրավիճակի վատթարացման և սաուդցի լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության պատճառով: Դանիայի ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ Սաուդիան Արաբիան «կործանարար է պահում իրեն»: Նշենք, որ Սաուդյան Արաբիայի զինված ուժերը […]
16:09 22.11.2018
Բրեքսիթի հարցով Եվրամիության ղեկավարների հաջորդ հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 25-ին:
13:17 22.11.2018
Մոսկվայում Հայաստանը և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել ԵԱՏՄ տարածքում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի հետաքննության միջազգային բյուրոյի ստեղծման վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը և ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը լրագրողների հետ զրույցում նշել է, որ նոր բյուրոն […]
12:58 22.11.2018
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կվերադառնա «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի դրույթների իրագործմանը: Այս մասին գրում է ТАСС-ը: Նա մանրամասնել է, որ Միացյալ Նահանգները կհետևի «ցանկացած նշանի»: «Դա կլինի լավագույն ելքը: Մենք ցանկանում ենք, որ հենց այդպես էլ լինի»,- ասել է Մեթիսը: Ավելի վաղ Ջեյմս Մեթիսը խոստացել էր պատասխանել Ռուսաստանի գործողություններին, եթե երկրի […]
12:55 22.11.2018
Թուրքիայում հաղորդավարն ուղիղ եթերում սրտի կաթված է ստացել սրտի ռիթմը կարգավորող սարքի տեղադրումից ընդամենը 10 օր անց: Սպորտային հաղորդման տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է Սուկրու Օյտանը նախ՝ ընկել սեղանի վրա, ապա՝ անգիտակից վիճակում հայտնվել հատակին, գրում է The Sun-ը: Վերլուծելով տեղի ֆուտբոլային թիմերի խաղը՝ տղամարդը կտրուկ լռել է, որից հետո գլուխը դրել սեղանին: Միևնույն […]
12:40 22.11.2018
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, ի պատասխան SHANTNEWS.am-ի հարցի, թե արդյո՞ք Կալիֆոռնիայի անտառային հրդեհների հետևանքով հայ համայնքի շրջանում չկան տուժածներ կամ զոհեր, բացասական պատասխան տվեց՝ հավելելով, թե հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: «Ըստ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների՝ Կալիֆոռնիայում հրդեհների պատճառով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան»,- ասաց […]
12:35 22.11.2018
Հայկական արմատներով ռուս գործարար Արարատ Նազարեթյանը բացատրել է, թե ինչու էր 18-ամյա դուստրը՝ Կարինան, պետավտոտեսչության մեքենայի մոտ լուսանկարվել առյուծի ձագի հետ: Այս մասին հաղորդում է «360» հեռուստաալիքը: «Դա մեր կորյունը չէ: Պարզապես այնտեղ մարդիկ կային, որոնք զբոսնում էին առյուծի ձագի հետ: Անցորդները խնդրել են լուսանկարվել կենդանու հետ: Մեքենան ու առյուծի ձագն այնտեղ էին, իսկ կորյունի հետ […]
12:32 22.11.2018
Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը թվիթերյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրենց երկրի համար «նացիոնալ-սոցիալիստական» ուռուցք է: Ընդ որում, դերասանի կարծիքով՝ այդ ուռուցքն անընդհատ աճում է: The United States has a National Socialist tumor in its body and it is growing day by day. This alone should compel you […]
12:23 22.11.2018
Թուրքիայի հարավ-արևմուտքում` Մարմարիս նավահանգստի հարևանությամբ, երկու անգամ ջրային մրրիկ է հայտնվել: Այս մասին գրում է Anadolu-ն: Բնության տարերքը վնասվել է մի քանի նավ և 4 ավտոմեքենա: Բարեխաբախտաբար, զոհեր չկան:
11:23 22.11.2018
Մոսկվա-Աթենք չվերթն իրականացնող օդանավի օդաչուն կարգավարներին հայտնում է, որ ինքնաթիռն, ամենայն հավանականությամբ, բախվել է նապաստակի:
08:25 22.11.2018
Մոսկովյան շինհրապարակներից մեկում բրիգադիր է մահացել, որը, ինչպես պարզվել է, եղել է ազգությամբ հայ։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին, հայտնում է riafan.ru-ն։ Մահը վրա է հասել 3 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով։ Դեպքը տեղի է ունեցել Պերվոմայսկոյե ավանում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Նույն օրը համանման ևս մեկ դեպք է արձանագրվել Մինսկի փողոցում։ Մահացած շինարարը եղել […]
07:59 22.11.2018
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ռեփեր ամուսինը՝ Քանյե Ուեսթը, ինչպես նաև Yeezy և Adidas բրենդների ներկայացուցիչները Կալիֆոռնիայի անտառային հրդեհներից տուժածների օգնության հիմնադրամներին նվիրաբերել են 500 հազար դոլար։ Քարդաշյանը Ellen Show հաղորդման եթերում ցուցադրել է Wildfire Relief Fund-ին և California Fire Foundation-ին փոխանցված 200 հազարական դոլարի 2 կտրոն։ Բացի այդ, զույգը 100 հազար դոլար է […]